Posted in Uncategorized

ԲՈՐԲՈՍԱՍՆԿԵՐ

Բորբոսասնկերը պատկանում են սնկերի տարբեր դասերի։ ՀՀ-ում տարածված են գեոտրիխում, ասպերգիլ, վրձնասունկ կամ պենիցիլիում, ֆուզարիում , բոտրիտիս, կլադոսպորիում, մուկոր և այլ ցեղերի բազմաթիվ տեսակներ։

Բնակվում են հիմնականում հողում, քայքայում օրգանական մնացորդները, մասնակցում դրանց հանքայնացմանը։ Առաջացնում են տարբեր գույների և խտության բորբոս, որը կազմված է սպորատվության օրգաններից և թելանման կամ խմորասնկանման սնկամարմնից։ Հիմնականում սապրոտրոֆներ են։ Բարձր ֆերմենտային ակտիվության շնորհիվ զարգանում են տարբեր բնական և արհեստ, հիմնանյութերի վրա։ Հանդիպում են նաև ֆակուլտատիվ մակաբույծներ։ Վնասում են սննդամթերքը, արդյունաբերական հումքը, արտադրանքը, արվեստի գործերը և այլն։ Որոշ տեսակներ թունավոր են. արտադրում են մարդու, կենդանիների, բույսերի համար վնասակար սնկային թույներ։ Օգտագործվում են ֆերմենտներ, օրգանական թթուներ, հակաբիոտիկներ ստանալու համար։

ավելի շատ տեղեկություն

Posted in Uncategorized

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ֆիզիկական և քիմիական երևույթներՔննարկվող հարցեր

1․Ինչ է երևույթը

Մեզ շրջապատող աշխարհում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն անվանվում է երևույթ։

2․Որ երևույթն է կոչվում ֆիզիկական,բերել հինգական օրինակներ

Այն երևույթները,որոնց ժամանակ փոխվում է առարկայի ձևը,չափը,ագրեգատային վիճակը կամ խտությունը,և որոնց ընթացքում նոր նյութ չի առաջանում կոչվում են ֆիզիկական երևույթներ։
Կայծակը,սառույցի հալումը,գոլորշու վերածվելը ջրի,ջրի վերածվելը սառույցի,ջրի եռալը։

3Որ երևույթն է կոչվում քիմիական,բերել հինգական օրինակներ

Այն երևույթների,որի ընթացքում փոխվում է նյութի բաղադրությունը,կառուցվածքը,այսինքն նոր նյութ է առաջանում կոչվում են քիմիական երևույթներ կամ քիմիական ռեակցիաներ։
Հացի բորբոսնելը,կաթի թթվելը,խնձորի վրա բորբոսասունկ լինելը,ձվի նեխելը,փայտի այրվելը։

Որոնքն են քիմիական ռեակցիաների հատկանիշները:                 

Քիմիական ռեակցիաների հատկանիշներից են հոտի և համի փոփոխությունը,գույնի փոփոխությունը,գազի և էներգիայի անջատվելը։

              Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում ենֆիզիկական և քիմիական: 

Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:

Ֆիզիզկական երևույթներ` ապակու, կավի, բաժակի կոտրվելը…
Քիմիական երևույթներ` որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր` ռեակցաներ:Քիմիական առեակցիաների հատկանիշները` գույնի,հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում։                                        
Posted in Uncategorized

Դիագրամներ

Սեպտեմբեր ամիս․

Հոկտեմբեր ամիս․

Անցյալ դասին մենք անցանք դիագրամներ դասը։ Ուսուցիչը բացատրեց թե ինչ է դիագրամը, ինչպես է այն կիրառվում և այլն։ Ուսուցիչը հանձնարարեց հետևյալը․ պատկերել Սեբաստացի կրթական համայնքի հանրաքվեի արդյունքների դիագրամը։ Այդ ընտրությունից ես կատարեցի գծային դիագրամը։

Posted in Uncategorized

Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է

Հոկտեմբերի 28 — Վանո Սիրադեղյան «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է»: Ո՞ր հատվածը կուզենայիր քննարկել:

Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանն ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը: Հայաստանն իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավելևս` համեմատելու կարիք չկա…

Posted in Uncategorized

Բնական ռեսուրսների տեղաբաշխումը

Ուրվագծային քարտզի վրա պատկերել վառելիքային ռեսուրսներով հարուստ երկրները:Նախագծի նպատակն է սովորողների մետ քարտեզով աշխատելու հմտությունների զարգացումը, ռեսուրսներով հարուստ տարածաշրջանների ու երկրների մասին տեղության քարտեզագրումը, աշխարհի քաղաքական քարտեզի հետ ծանոթացումը: Նախագծի ընթացքը-սովորողները ուրվագծային քարտեզի միջոցով, օգտագործելով պայմանական նշանները պատկերում են համպատասխան տեղեկությունը, այդ ընթացքում ծանոթանալով և վառելիքային ռեսուրսներով հարուստ երկներին և տարբույն քարտեզներ ուսումնասիրոլով ծանոթանում աշխարհի տարբեր երկների դիրքին ր ուրվագծին:Նախագշի արդյունքը- սովորողները կազմում են սեփական քարտեզներ, ձեռք են բերում քարտեզագրական հմտություններ՝ մասնավորապես գունային արտահայտման հնարավորությունը, սովորում են քարտեզ ընթերցել:

Աշխարհի նավթի պաշարները

Ածխի հանույթը

Գազի հանույթը

Աշխարհագրական քարտեզ

Posted in Uncategorized

Վահագնի ծնունդ

23.10.2020

Շաբաթ-կիրակի — կարդալ «Վահագնի ծնունդը»: Ստուգաբանել Վահագն անունը: Համացանցից նայել տեսանյութեր, թե ինչ է իրենից ներկայացնում Վահագնի ծնունդը. պատմել: Հետո կարդալ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը: Ի՞նչ մտորումներ ունի քնարական հերոսը՝ կապված Վահագնի հետ:

Պարտադիր — տեսանյութով ներկայացնել կամ «Վահագնի ծնունդը» անգիր, կամ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը անգիր, կամ Վահագնի մասին համացանցից գտնել հետաքրքիր պատմություն-առասպել ու պատմել այնպես, որ մենք սիրով լսենք:

Ստուգաբանել Վահագն անունը:

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը, բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Վահագն աստծո անվան հետ են կապել Ծիր Կաթին համաստեղությունը կամ, ինչպես հին հայերն են անվանել, Հարդագողի ճանապարհը: Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, որի մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ:

Համացանցից նայել տեսանյութեր, թե ինչ է իրենից ներկայացնում Վահագնի ծնունդը. պատմել:

Վահագնը եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական Աստվածը, ում երբեք չեն մոռացել կամ մոռացրել։ Վահագնի գլխավոր տաճարը եղել է Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանին մերձակա Քարքե լեռան լանջին: Վահագն Աստծո հարսնացուն Աստղիկ Աստվածուհին է։ Հայոց տոմարում Վահագնի անունով է նշված 3-րդ ամսվա 27-րդ օրը: Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում Վահագնը վկայվում է նաև որպես Արեգակի աստված: 

Պարտադիր — տեսանյութով ներկայացնել կամ «Վահագնի ծնունդը» անգիր, կամ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը անգիր, կամ Վահագնի մասին համացանցից գտնել հետաքրքիր պատմություն-առասպել ու պատմել այնպես, որ մենք սիրով լսենք:

Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Անանիան Շիրակացին գրել է, թե Վահագնը կռվել է նաև երկնքում Ասորոց Բարշամի հետ։ Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Հայկական մատենագրության մեջ Վահագնը հանդես է գալիս որպես քաջություն պարգևող․ այդպես է Վահագնին ներկայացնում Ագաթանգեղոսը։ Ըստ նրանց այս առասպելն ըստ երևույթին ստեղծվել է Արևելքում, գոյություն ունեցել՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում, Վրաստանում և ապա անցել Հունաստան։

Վահագն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Վահագն աստծո մասին

Posted in Uncategorized

Герои наших дней

Задание

  • Есть ли у вас в семейном альбоме фотографии людей с Карабахской войны,
  • У нас нету фотографии с войны, но у моего прадедушки есть отец, который присутствовал в друг очень важной войне, но прадедушка особенно не говорил об этом, потому-то в седьмом классе он потеря отца.
  • Если есть, то расскажите об их судьбе. Попросите родителей помочь вам в этом вопросе. Спросите их, знают ли они о своих родственниках, побывавших на войне. Может, они рассказывали им что-нибудь о войне.
  • Есть ли у вас знакомые, которые находятся сейчас на войне?
  • нет
Posted in Uncategorized

Ֆիզիկա

19.10-23.10

Թեման.

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Լաբորաորիայում ՝մի քանի փորձեր«Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն»: 

Քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

4.Ինչն են անվանում նյութական կետ

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Պատասխաններ՝

1․ Մարմնի դիրքի փոփոխությունը տվյալ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2․ Մեքենայի շարժումը՝ փողոցում կանգնած մարդու համար։

3․ Այն մարմինը, որով որոշում ենք մեխանիկական շարժումը, կոչվում է՝ հաշվարկման մարմին։

4․Այն մարմինը, որի չափերը կարելի է անտեսել կոչվում է՝ նյութական կետ։

5․ Երբ որ մեքենան շարժվում է, մեքենայի չափերը այստեղ նյութական կետ են, իսկ մեքենայի վայրէջքը կամ վերելքը հաշվելու համար մեքենայի չափերը արդեն նյութական կետ չեն։

6․Հետագիծ կոչվում է այն գիծը, որի հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

7․ Մի ժամանակահատվածում մարմնի տեղաշարժը կոչվում է անցած ճանապարհ։

8․ Հետագիծը կազմվում է գծերից, իսկ անցած ճանապարհը մարմնի տեղաշարժն է։

Posted in Uncategorized

Ավետիք Իսահակյան

Իսահակյան

Շղարշ ամպեր

Առաջադրանքներ.

  • նկարագրիր՝ ի՞նչ տրամադրություն է գերիշխում բանաստեղծությունում.
  • Իմ կարծիքով այս բանաստեղծության մեծ նա շատ հոգնած էր, քանի որ այս բանաստեղծությունը այդքան էլ ուրախ չեր, այն շատ հանգիստ էր։ ԵՎ նաև վերջին նախադասության մեջ ասվում է, որ նրա աչքերը փակվում են։
  • յուրաքանչյուր քառատողից առանձնացրու տրամադրություն փոխանցող պատկերը.
  • Նուրբ եղեգը կդողա:
  • Ճահիճն աղոտ կփայլե:
  • մարդ-բնություն փոխհարաբերությունն ինչպիսին է բանաստեղծությունում.
  • բանաստեղծությունը սովորիր անգիր
Posted in Uncategorized

Գրականություն

Հաջորդ հանդիպմանը — կարդալ ՙՙՀայկ և Բելՙՙ առասպելը:

Ստուգաբանել Հայկ և Բել անունները:

Հայկ Հայկ թագավոր[1], Հայկ դյուցազուն, Հապետոսթյան Հայկ), լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Բել- (Բելոս, Բահաղ), բաբելոնյան գերագույն աստված, Բաբելոն քաղաքի հովանին։ Սեմական ցեղերը նախապես Բել են անվանել ամեն մի կուռքի, յուրաքանչյուր ցեղ ունեցել է իր Բելին։ Բնակություն հաստատելով Միջագետքում և ընդունելով շումերական հնագույն դիցարանը՝ սեմական ցեղերն ու ժողովուրդները Շումերի գլխավոր աստված Էնլիլին անվանել են Բել։ Բելը նույնացվել է նաև Մարդուկ աստծուն, և նրա հիշատակը տոնվել Նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքի գլխավոր տաճարում։

Պարզել, թե ինչ է խորհրդանշում Հայկի ու Բելի կռիվը:

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։

Բացատրել ՙՙՀայկի սերունդՙՙ արտահայտության իմաստը (ինչ հատկություններով օժտված պիտի լինի):

Հայկի սերունդ ասելով կարելի է հասկանալ՝ Հայկ Նահապետի հետնորդները։ Նույնիսկ մենք ունենք տոհմ՝ Հայկյաններ անունով։ Հայկի պես պետք է լինենք, քանի որ մի արյունն ունեինք։ Հայկը եղել է՝ ուժեղ, հպարտ, հզոր, ազատություն սիրող, գլխավոր։

Որքանով դու քեզ, քո ընտանիքը կհամարես հայկյան սերունդ: Նախագծին մասնակից դարձրու ընտանիքիդ անդամներին, թող իրենք էլ խոսեն:

Իմ ընտանիքը և ես մի որոշ չափով համընկնում ենք Հայկյան սերնդի հետ։ Մենք բոլորս սիրում ենք ազատություն։ Սիրում ենք լինել գերիշխող։ Սիրում ենք լինել խաղերում առաջնորդը և ճիշտ կարողանալ կառավարել ամեն ինչ։