Posted in Uncategorized

Սիրամարգների մասին

Սիրամարգը հիմնականում տարածված է Հնդկաստանում: Սիրամարգը փասիանների ընտանիքի թռչուն է: Հիմնական առանձնահատկությունը, որով տարբերվում են այս թռչունները իրենց փետուրներն են: Սիրամարգը շատ դիմացկուն է և, պատշաճ խնամքի դեպքում, կարող է ապրել մինչև քսան տարի: Ձագուկ են համարվում մինչև մեկ տարեկան սիրամարգները:

Սիրամարգը մեծ թռչուն է, որի երկարությունը գլխից մինչև պոչը 100-115 սմ է, լրիվ հասունացած վիճակում` 195-225 սմ, կշռում է 4-6 կգ: Էգերն ավելի փոքր են` մոտ 95 սմ, կշռում են 2.75-4 կգ:

Արու սիրամարգը հիմնականում կապտականաչ է, հովհարաձև կատարով և լարանման փետուրներով: Արուներն առանձնանում են երկար վերնապոչով, որը կազմված է ավելի քան երկու հարյուր երկար փետուրներով, որոնք երփներանգ «աչիկներ» ունեն: Սովորաբար, երբ սիրամարգը պարզապես քայլում է, վերնապոչը սահում է գետնի վրա, ինչպես հարսանյաց զգեստի քողը: Սակայն երբ նա ուզում է ցուցադրել իրեն էգերի ներկայությամբ, ապա բաց է անում վերնապոչը: Բացված վիճակում այն հիշեցնում է մեծ կիսաշրջան 1.8-ից մինչև 2.1 մետր լայնությամբ և ավելի քան 1 մ բարձրությամբ: Արուի վերնապոչի երկար փետուրները (և կմախքային համակարգը) զարգանում են միայն կյանքի երկրորդ տարվանից հետո: Լիովին զարգացած վերնապոչ կարելի է հանդիպել չորս տարին բոլորած թռչունների մոտ:

Արուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։

Սիրամարգները պատկանում են հեթանոսական ընտանիքին և հավի կարգի մի մասն են: Հատկությունը կայանում է նրանում, որ փետուրը ամենամեծն է ջոկատի բոլոր ներկայացուցիչների շրջանում:

Peacocks- ը ներկայացված է ընդամենը երկու տեսակով.

1. Սովորական, կամ ճռճռան կամ հնդկական սիրամարգ: Այս տեսակը չի բաժանվում ենթատեսակների, այն միապաղաղ է:

Հղումները՝

Սիրամարգ: Սիրամարգի նկարագրությունն ու առանձնահատկությունները * Թռչուններ (thinkfirsttahoe.org)

Սիրամարգի մասին տեղեկությունը – Ալբերտ Քարամյան (wordpress.com)

Սիրամարգի մասին — Ամալյա Ազատյանի բլոգ (wordpress.com)

Posted in Նախագիծ

Տափակ որդեր և Սպիտակ Պլանարիա

Տափակ որդերի կառուցվածքը կդիտարկենք սպիտակ պլանարիայի օրինակով, որը ազատ ապրող օրգանիզմ է: Պլանարիան 1−2 սմ երկարությամբ տերևաձև որդ է, բնակվում է մեծամասամբ լճակներում, գետերի հատակին: Հիմնականում վարում է թաքնված կենսակերպ: Սպիտակ պլանարիա կարելի է գտնել նաև քարերի մեջ, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մակերեսներին: Պլանարիայի մարմինը ամբողջությամբ պատված է թարթիչներով, որը դյուրացնում է տեղաշարժումը: Մարմնի հետևի ծայրը սուր է, իսկ առջևի հատվածը լայնացած է և կողքերին կրում է մեկական փոքրիկ շոշափուկանման ելուստ: Սպիտակ պլանարիայի մարմնի առջևի մասում գտնվում են նրա զգայական օրգանները, որոնցից են պլանարիայի երկու սև աչքերը

планария2.jpg
EnragedMealyCatfish-max-1mb.gif

  Տափակ որդերի մոտ, ինչպես գիտեք, ի տարբերություն աղեխորշավորների, բացի էնտոդերմից և էկտոդերմից, կա մարմնի երրորդ շերտ՝ մեզոդերմ: Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք, հստակ արտահայտված են մարմնի առջևի և հետևի մասերը: Տափակ որդերը աչքի են ընկնում նաև նրանով, որ ունեն կենդանական չորս հիմնական հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:Սպիտակ պլանարիան ունի նյարդային, մարսողական, արտազատական և սեռական օրգան — համակարգեր, որոնք թերևս ունեն բավականին պարզ կառուցվածք: 

k.png

 Պլանարիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակներով:  Ունի միաժամանակ ինչպես արական, այնպես էլ իգական սեռական օրգաններ, այսինքն հերմաֆրոդիտ օրգանիզմ է: Մարմնի կառուցվածքը Տափակ որդերի մարմինը իրենից ներկայացնում է մաշկամկանային պարկ՝ առանց ներքին խոռոչի: Այն ծածկված է էպիթելով, որի տակ գտնվում է մկանային շերտը: Օրգանների միջև տարածությունը լցված է մանր շարակցական բջիջներով՝ պարենքիմայով: Նրանք կատարում են հենարանային և սնուցող ֆունկցիա և կուտակում են կենդանական ածխաջուր՝ գլիկոգեն

0006-005-Vnutrennee-stroenie-resnichnykh-chervej.png

 Նյարդային համակարգ Տափակ որդերի մոտ դիտարկվում է նյարդային համակարգի կատարելագործում:

Կենտրոնացված նյարդային համակարգը իրենից ներկայացնում է նյարդերի կուտակումներ, որոնք առաջացնում են կառավարող նյարդային հանգույցներ և նրանցից դուրս եկող նյարդաթելեր: Տափակ որդերի նյարդային համակարգը ունի՝ 1. Զույգ նյարդային հանգույց, որոնք տեղակայված են մարմնի առջևի մասում: Այդ զույգ հանգույցները կառավարում են պլանարիայի կենսագործունեությունը:2. Նյարդային հանգույցներից դուրս եկող նյարդային բներ, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով և միանում են միմյանց լայնակի նյարդային լարերով: Դրանք ապահովում են օրգանիզմի ամբողջական միասնությունը: Զգայարանները ներկայացված են մաշկային թարթիչներով՝ նյարդային բջիջների ելուստներով: Բացի այդ, ազատ կենսակերպ ունեցող որդերը, բարձր շարժունակությամբ պայմանավորված, ձեռք են բերել նաև զգայարաններ՝ լուսազգայուն աչքեր և հավասարակշռության օրգան

0010-014-Obschaja-kharakteristika-tipa.png

 Մարսողական համակարգ. Տափակ որդերին բնորոշ է մարսողության ինքնուրույն օրգան — համակարգ:Տափակ որդերի մարսողական համակարգը սկսվում է բերանային անցքից, որն անցնում է մկանային կլանի, իսկ այն՝ աղիքի մեջ: Բերանը կատարում է սնունդը բռնելու դեր, իսկ կլանը փոխադրական ուղի է, որով կատարվում է սննդի ընդունումը: Աղիքը ծածկված է գեղձային էպիթելով և ունի ճյուղավորումներ, որտեղ և կատարվում է մարսողությունը: Այն փակ է, այսինքն՝ չի բացվում դեպի արտաքին միջավայր հետանցքով: Չմարսված սնունդը դուրս է բերվում օրգանիզմից բերանի միջոցով: Որոշ մակաբույծ տեսակների մոտ մարսողական համակարգը բացակայում է: 

image008.jpg

 Արտաթորական համակարգ  Թարթիչավոր որդերն առանձնահատուկ են նրանով, որ առաջին անգամ դրսևորում են կազմավորված արտաթորության օրգան — համակարգ, ինչը զարգացած բազմաբջջային կազմավորվածության արդյունք է: Արտաթորական համակարգը ներկայացված է նախաերիկամներով, որոնք իրենցից ներկայացնում են 2 ճյուղավորված խողովակ, որոնք ձգվում են մարմնի երկայնքով և հաղորդակցվում են արտաքին միջավայրի հետ արտազատող անցքերի միջոցով: Դրանցով օրգանիզմից հեռացվում են նյութափոխանակության հեղուկ արգասիքները և ջրի ավելցուկը: 

s849945_1_4.png

 Սեռական համակարգ Այն կազմված է իգական և արական սեռական օրգաններից՝ ձվարաններից և սերմնարաններից համապատասխանաբար: Պլանարիայի մարմնի առջևում գտնվում են երկու ձվարաններ, իսկ սերմնարանները բազմաթիվ են, մանր և արտազատական խողովակներին զուգահեռ ձգվում են մարմնի երկու կողմերով:Սպիտակ պլանարիայի բեղմնավորումը խաչաձև է:Պլանարիան դնում է բարդ կառուցվածք ունեցող ձվեր, որոնք բացի ձվաբջջից, պարունակում են նաև պաշարային սննդանյութեր: Ձվերը գտնվում են խմբավորված բոժոժների մեջ: Զարգացումն ավարտելուց հետո բոժոժից դուրս են գալիս փոքրիկ պլանարիաներ: 

սեռական օրգաններ.jpg

 Պլանարիայի մոտ բացակայում է փոխադրող՝ արյունատար համակարգը: Սննդանյութերը դիֆուզիայի միջոցով ցրվում են մարմնով մեկ: Շնչառական համակարգը նույնպես բացակայում է, տափակ որդերը շնչում են մարմնի ամբողջ մակերեսով, թթվածինը տարածվում է մարմնով նույնպես դիֆուզիայի օրենքով:

Հղումը՝

Posted in Uncategorized

Զուգահեռ ուղիղղների աքսիոմները

Թեմա`  Զուգահեռ ուղիղների  աքսիոմները

Առաջադրանքներ՝ հետևյալ դասագրքից,խնդիր 240-243 ,էջ 77

Վարժ․240

Վարժ․241

ա) Զուգահեռ չեն, քանի որ միակողմանի անկյունների գումարը 180^0 չէ,այլ 170^0։

65^0+105^0=170^0

բ) Հատվում են, քանի որ զուգահեռ չեն։

Վարժ․242

1/180^0-50^0=130^0

2/130^0/2=65^0

3/65^0+50^0=115^0

Պատ.65^0 և 115^0

Վարժ․243

<4 = 45 ^0

< 3 = 180^0-45^0 = 135^0

<4 = <2 համապատասխան են ստացվում է,որ <2 = 45^0

< 3 համապատասխան է <1-ի հակադիր անկյանը, ուրեմն <1 = < 3 ,որից հետևում է,որ <1 = 135^0

Posted in Uncategorized

Արշակունյաց Հայաստան․ Վաղարշ 2-րդ

Ինչպես արդեն նշվեց, մինչև Վաղարշ Բ-ն հայոց թագավորները նշանակվում էին մեծ մասամբ պարթև Արշակունիների տոհմի ներկայացուցիչներից և հաստատվում Հռոմի կողմից: Հռոմը, որի համար Մեծ Հայքի դաշնակցությունը մեծ կարևորություն էր ձեռք բերում, ճանաչեց իշխող արքայատոհմի ժառանգական իշխանությունը: Դա դրական և կարևոր նշանակություն ունեցավ Հայոց թագավորության հետագա զարգացման համար:

Օրավուր թուլացող Հռոմեական կայսրության որոշ գահակալներ, սակայն, չէին հրաժարվել Մեծ Հայքի թագավորությունը հռոմեական պրովինցիա դարձնելու մտքից: Իբրև թե Խոսրովին իր որդիների հետ հաշտեցնելու նպատակով հայոց թագավորը կանչվում է կայսրություն և բանտ նետվում: Սակայն երբ հռոմեական զորքերը փորձեցին ուժով տիրել Հայոց թագավորությանը, ծանր պարտություն կրեցին հայկական բանակից: Կամենալով հարթել հակասությունները Հայոց թագավորության հետ՝ հռոմեացիները թագ տվեցին Խոսրովին, ազատ արձակեցին նրա մորը և ուղարկեցին Հայաստան: Ավելին, նրան վերադարձվեցին ոչ միայն Հայաստանից տարած ավարը, այլև նախկինում նրան նվիրած և բռնագրավված կալվածքները: Հունա-հռոմեական աղբյուրներում Խոսրով Մեծը հայտնի է Տրդատ Բ անունով:

Posted in Uncategorized

Արշակունյաց Հայաստան․ Վաղարշ 1-ին

117 թվին հռոմեացիները ճանաչեցին Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ի (117-140 թթ.) իշխանությունը: Նրա օրոք պարսպապատվեց Վարդգեսավանը, վերածվեց պետության մայրաքաղաքի՝ թագավորի անունով ստանալով Վաղարշապատ անվանումը: Այն կոչվել է նաև Նոր քաղաք, որը հետագայում այնտեղ գտնվող վանքի անունով կոչվել է նաև Էջմիածին: Վաղարշ Ա-ից հետո, շատ չանցած, հռոմեացիները գահ են բարձրացնում հռոմեական ծերակույտի անդամ Սոհեմոսին, որը հայկական աղբյուրներում հայտնի է Տիգրան Վերջին անունով:

Նրա իշխանությունն ընդհատվեց 161 թ., երբ հայերը Տրդատ իշխանի գլխավորությամբ կարճ ժամանակով նրան վտարեցին երկրից, իսկ հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին: Սակայն հռոմեացիները մի քանի տարի անց նրան վերահաստատեցին հայոց գահին: Նա կրկին գահ բարձրացավ Վաղարշապատում կամ «նոր քաղաքում», որը դրանից հետո վերածվեց պետության մայրաքաղաքի: Տրդատը, որի խիզախությունը շարժում էր անգամ հռոմեացիների հիացմունքը, աքսորվեց հեռավոր Բրիտանիա: Կրկին ավերածության ենթարկվեց Արտաշատը, իսկ Մեծ Հայքում հաստատվեցին հռոմեական կայազորներ:

Տիգրան Վերջինից կամ Սոհեմոսից հետո հայոց գահ բարձրացավ Վաղարշ Բ-ն (191-211): Վարելով ճկուն և հեռատես քաղաքականություն՝ նա բարիդրացիական հարաբերություններ է հաստատում Հռոմի հետ: Այդ քաղաքականության շնորհիվ հռոմեական կայազորները հանվում են Վաղարշապատից և այլ վայրերից: Հայկական զորքը ուժեղացնելու և Կովկասյան լեռնանցքները պաշտպանելու համար Հռոմը նշանակալից գումար է հատկացնում հայոց թագավորին, նաև կալվածքներ նվիրում նրան Կապադովկիայում: Հռոմը, որ կամենում էր խուսափել հյուսիսային լեռնականների ավերիչ ասպատակություններից, փորձում էր իր սահմաններն ապահովագրել հայկական զինված ուժերի միջոցով: 211թ. Վաղարշ Բ-ն զոհվեց կովկասյան լեռնականների դեմ պատերազմում և նրան փոխարինեց Խոսրով Ա-ն կամ Մեծը, որը մեծ և հաղթական արշավանք կազմակերպեց նրանց դեմ:

Posted in Uncategorized

Գյուղատնտեսություն

  1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության զարգացման համաՄարդիկ գյուղատնտեսությունը զարգացնելու համար կատարում են հողերի բարելավման բազմաբնույթ աշխատանքներ, գերխոնավ հողերի չորացում, չոր հողերի արհեստական ոռոգում, քարքարոտ հողերի քարամաքրում և այլն:

  1. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:

Տնտեսության հնագույն ճյուղերից մեկն է գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսությունը դա շատ կարևոր ճյուղ է, որը տալիս է մարդկանց բնական հումք: Գյուղատնտեսության նշանակությունն ու դերը անհամեմատ մեծ է մինչինդուստրիալ կամագրարային տնտեսության երկրներում, որոնցում գյուղատնտեսությունը գլխավոր, երբեմն գրեթե միակ ճյուղն է:

  1. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ չյուղերի հետ, բերել օրինակներ: 

Արդյունաբերությունը նման է գյուղատնտեսությանը ևս նյութական նրանով, որ դա նույնպես արտադրության ճյուղ է: Կան նաև տարբերություններ: Գյուղատնտեսության արտադրանքը զիջում է արդյունաբերությանը, ճյուղում զբաղվածների թվով զգալիորեն գերազանցում է արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը հողն է, արդյունաբերության միջոցը սարքավորումները և մեքենաները:
Օրինակ`. Միսը հանձնում են համապատասխան վայր, որտեղ միսը մշակում են ու ստանում են տարբեր տեսակի մսամթերք:
Կաթը հանձնում են համապատասխան վայր ու ստանում են կարագ, պանիր և այլն:

  1. Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ: 

Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը ենթադրում է մշակվող հողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի:

Posted in Uncategorized

Ներգոյական հոոլով

 Արծվաձագը-ուղղական, գլուխը-ուղղական բնից-բացառական դուրս հանելով, նկատեց ներքևի ժայռածործորներում-ուղղական թռչող բազմաթիվ թռչունների-սեռական:
Մայրի՛կ-ուղղական, ի՞նչ թռչուններ-ուղղական են սրանք, — հարցրեց նա:
-Մեր բարեկամներն-ուղղական են, — որդուն-տրական պատասխանեց մայր-ուղղական արծիվը-ուղղական: — Արծիվն-ուղղական ապրում է մենության-հայցական մեջ. այսպես է նրան վիճակված: Բայց լինում է, որ նա էլ է զգում շրջապատի-սեռական կարիքը-սեռական, թե չէ՝ էլ ի՞նչ թռչունների-սեռական թագավոր-ուղղական: Բոլորը, ում ներքևում տեսնում ես, մեր հավատարիմ-հայցական բարեկամներն-ուղղական են:
Մոր-ուղղական բացատրությունիցբացառական բավարարված՝ Արծվաձագը-ուղղական շարունակեց հետաքրքրությամբ-գործիական դիտել թռչունների-հայցական ճախրանքին-հայցական՝ նրանց համարելով իր հավատարիմ-ուղղական բարեկամները-սեռական:
Հանկարծ նա ծղրտաց.
— Վա՜յ, վա՜յ, նրանք փախցրին մեր ուտելիքը-հայցական:
— Հանգստացի՛ր, արծվի՛կս-սեռական:

Posted in Uncategorized

Առաձգականության ուժ: Հուկի օրենք: Ուժաչափ

9.03-12.03

Նախագծեր՝Ֆիզիկական երևույթները կյանքում։ՈՒժեր

«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»

Թեման.Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի եւ չափերի փոփոոխությունը կոչվում է դեֆորմացիա:

2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում

Օրինակ Ապակե ձողի դեֆորմացիա։Մենք կատարել էինք քիմիայի դասարանում փորձ,որի արդյունքում ձողը փոխել էր ձևը։Դա ֆիզիկական երևույթ է։Այն դեֆորմացվել էր

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Երբ արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է նախկին ձեւը, դեֆորմացիան առաձգական է, հակառակ դեպքում ՝ պլաստիկ:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ:

5.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Որքան մեծ է մարմնի զանգվածը, նրա առաջացրած ուժը այդքան մեծ է: 

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է:

10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:

Լրացուցիչ առաջադրանք

Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 70

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ42-ից  մինչև 44-ը եղած