Posted in Uncategorized

Նախագիծ`Քիմիական տարրերի  և նյութերի տարածվածությունը

Նախագիծ`Քիմիական տարրերի  և նյութերի տարածվածությունը
Առաջարկվող թեմաները
1. Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ
2.Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում
3.Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղեվում
4.Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
5.Ամենենատարածված նյութը երկրագնդի վրա
6.Ամենատարածված գազային նյութը օդում:

Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ (ծովի ջրում)
Քիմիական տարրերը հավասարաչափ չեն տարածված բնության մեջ: Բնության մեջ ազատ վիճակում, այսինքն՝ օդում պարզ նյութի ձևով հանդիպում են ազոտը և թթվածինը՝ հանքանյութերում տարածված է ծծումբը, պղինձը, արծաթը, ոսկին և էլի մի քանի ուրիշ տարրեր: Քիմիական  տարրերի մեծամասնությունը բնության մեջ գտնվում է բարդ նյութերի՝ քիմիական միացությունների ձևով:Քիմիական տարրերը հավասարաչափ չեն տարածված բնության մեջ:Երկրակևեղի մոտ 50% կազմում է թթվածնի տարրը 25,7% սիցիլիումը, ալյումինը 7%,երկաթը 5%:Նատրիումի,կալիումի և ջրածնի պարունակությունը երկրի կեղևում համարյա նույնն է:

Картинки по запросу "Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ"

Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմում ամենաշատը թթվածինն է /O/: Ածխածինը կազմում է 18%-ը: Չնայած ջրածնի/H/ ատոմները ամենատարածվածն են, դրանց քաշն այնքան փոքր է, որ կազմում են ընդամենը 10%-ը:Մնացած 7%-ի մեջ կան 60 և ավելի տարրեր, սակայն այժմ դեռևս հայտնի չեն նրանց դերը և տարածվածությունը:

Картинки по запросу "Քիմիական տարրերի տարածվածությունը  մարդու օրգանիզմում"

Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղևում

Երկրակեղևում տարրերի պարունակությունը տարբերվում է Երկրում տարրերի պարունակությունից, որպես ամբողջություն, քանի որ Երկրի կեղևի, մանթիայի ու միջուկի քիմիական կազմերը տարբեր են։ Այսպես, միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները նույնպես տարբերվում են երկրայիններից։ Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։

Картинки по запросу "Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղևում"

Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում

Տիեզերքում կան տարրեր, որոնք հազվադեպ են հանդիպում մեր մոլորակի վրա: Օրինակ հելիումը, որը տիեզերքում երկրորդ ամենատարծված տարրն է, բայց շատ հազվագյուտ է երկրագնդի վրա: Իսկ տիեզերքում ամենատարածված նյութը ջրածինն է: Ջրածինը նաև ամենաթեթև տարրն է: Թթվածինը տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-է կազմում թթվածինը:

Картинки по запросу "Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում"
Posted in Uncategorized

Վարդերի քիմիական հատկությունները

Rosa canina տեսակի ծաղիկները կանոնավոր են, ունեն հինգ վարդագույն ազատ պսակաթերթեր եւ հնգաթերթ ծաղկեպսակ, առէջքները բազմաթիվ են։ Հին ժամանակներից մարդիկ նկատել են, որ երբեմն վարդի ծաղիկներն ունենում են ավելի քան հինգ ծաղկաթերթիկներ։ Այս երեւույթը նկարագրել է Թեոֆրաստը` ծաղիկի մի քանի կամ բազմաթիվ առէջքներ փոխակերպվում են ծաղկաթերթերի։ Տեղի է ունենում բույսի գեղեցիկ մուտացիա-հոմեոզիս։ Հետաքրքիր է իմանալ, որ նման ծաղիկները հայերն անվանել են վարդենիս` «անորոշ տեսակի ծաղկաբույս»։ Canina տեսակին արտաքուստ նման են արդյունաբերական նշանակություն ունեցող Rosa alba եւ Rosa damascena վարդերը, որոնք ունեն մոտ 30 ծաղկաթերթ եւ շատ քիչ առէջքներ, 1 կգ յուղ ստանալու համար հարկավոր է չորս տոննա վարդի ծաղիկ։

Վարդը շատ ազգերի մոտ Սիրո, Գեղեցկության, պատերազմի, քաղաքականության խորհրդանիշ է։ Վարդերի պատերազմում հաղթանակելուց հետո (15-րդ դար) Արքա Հենրիխ 7-րդ Տյուդորի պատվին ստեղծվեց «Անգլիայի Վարդ» տեսակը։ Վարդի մասին գրել է Կոնֆուցիոսը (մ.թ.ա. 551-479թթ.)` նշելով, որ չին կայսերական գրադարանում կան բազմաթիվ հիշատակումներ վարդերի մասին, հայտնի է Rosa chinensis var. minima» տեսակը։ Հին եգիպտական դամբարաններում հայտնաբերվել են վարդից ծաղկեպսակներ։ Պահպանվել են մ.թ.ա. 2860թ. արված շումերական սեպագիր կավե «տախտակներ»։ Հեթանոսական Հայաստանում «վարդ» բառը ունեցել է «ջուր» իմաստը։ Վարդի հայրենիքը համարվում է Կասպից ծովին հարող Հյուսիսային Պարսկաստանի տարածքը, պահլավերեն բույսը անվանվել է «varta»։

Գրիգոր Լուսավորիչը Բագրեւանում եւ Աշտիշատում հաստատել է Հովհաննես Մկրտչի (Սուրբ Կարապետ) հիշատակի օր, նման տոն` «Իվան Կուպալա», ունեն ռուսները, որը նշվում է հունիսի 24-ին։ Հետաքրքիր է, որ հենց այդ օրը Գերմանիայի Հռենոս գետին ափամերձ ապրող կանայք զարդարվում են ծաղկեպսակներով եւ մտնում գետը։ Այս տոնին կամ Վարդավառին ընդառաջ աղջիկները դեմքին են քսել ձվի սպիտակուցը, լվացել աղբյուրի ջրով, իսկ դեղնուցը թաղել վարդենիսի թփի տակ։ Դա համարվել է, որ բույսի գեղեցկությունը կփոխանցվի աղջկան։ Եթե նույնը անեին տղա երեխային, ապա նա կդառնար Վարդ-ան` փառքը ավելացած (Աճառյան) ծնունդ։

Վարդի բուրմունքը առկա է կանացի օծանելիքի ավելի քան 90 եւ տղամարդկանց համար նախատեսված բուրումնավետ միջոցների մոտ 50 տոկոսում, լայնորեն ներկայացված է գեղանկարչության մեջ, հատկապես Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, Օգյուստ Ռենուարի նկարներում։

Վարդն օգտագործվում է մուրաբայի, օշարակի, հացաբուլկեղենի, զեֆիրի արտադրությունում։ Վարդի ծաղկաթերթերն ունեն քաղցր, կապող, զովացնող համ, պարունակում են մոտ 300 տարբեր տեսակի նյութեր, որոնցից ուսումնասիրված են 100-ը` հատկապես եթերային յուղեր, տանին, B խմբի, C, E, K վիտամիններ։

Հայաստանում կարմիր վարդի թերթիկներն օգտագործել են` լյարդի, իսկ սպիտակինը` սրտի հիվանդությունների դեպքում, Ֆրանսիայում` որպես «C» վիտամինային եւ որդաթափ միջոց։ Հիպերտոնիայի եւ աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում սպիտակ, ստամոքսաբորբի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում` կարմիր, սպիտակ կամ վարդագույն վարդը, դիզենտերիային օգնում են կարմիր թերթիկների թուրմերը։ Կարմիր վարդի թուրմով լվանում են աչքերը կոնյուկտիվիդի դեպքում։

Ա. Ամասիացին վարդի վերաբերյալ գրում է. «Լավագույնը կարմիր հոտավետ վարդն է։ Օժտված է չորացնող ու ամրացնող հատկությամբ։ Վարդի հոտն օգնում է գլխացավի դեպքում։ Հյութն օգնում է ատամի եւ ականջի ցավի, ինչպես նաեւ` բերանի խոցերի դեպքում։

rose-316715_640

Վարդի հոտն ամրացնում է սիրտը, օգտակար է ստամոքսի, լյարդի ու որովայնի խոռոչի օրգանների համար։ Բույսի արմատը կօգնի արյունաթքության դեպքում։ Ծաղիկների հյութը դադարեցնում է լուծը, տարրալուծում դեղին մաղձը, բուժում աղիների խոցերը։ Վարդայուղն օգտակար է միզապարկի համար, օգնում է նաեւ էկզեմայի դեպքում»։

  • Վարդի թուրմով թրջոցներն օգնում են այտուցների եւ գրգռված մաշկի դեպքում։
  • Վարդի ծաղկաթերթերը ճակատին եւ քիմքին դնելիս հանգստացնում են գլխացավը։
  • Վարդի ծաղկաթերթերից պատրաստված թուրմը (2ճ/գ, 200 մլ եռջուր) օգտագործեք բերանի ողողումների համար` ստոմատիտի դեպքում։2 բաժակ վարդաթերթերին ավելացրեք 1 լ ջուր եւ 200 գրամ շաքարավազ, 2 ժամից թափահարեք հեղուկը, քամեք։ Պահեք մութ, հով տեղում։ Վարդի ջուրն ունի խոնավացնող հատկություն, նաեւ պաշտպանում է արեւի ազդեցությունից։
  • Վարդի եթերային յուղը կանխարգելում է երակների վարիկոզ լայնացումը, օգնում է դեպրեսիայի, վախի զգացումի, ջղայնության, խանդի դեպքում։ Վարդի յուղի բուրմ
Posted in Թարգմանություններ

Փաստեր Վեներա մոլորակի մասին

  1. Венера — самая схожая с Землёй по размерам планета, её диаметр меньше земного всего на 640 километров.
  2. Վեներան- երկրին ամենանմնանն է իր մոլորակի չափսերով, նրա տրամագիծը երկրային է ընդհամենը 640 կիլոմետրով։
  3. Венерианский год длится 225 земных дней.
  4. Վեներական տարին տևում է 225 երկրային օրեր։
  5. Во всей Солнечной системе только Венера и Уран вращаются вокруг своей оси с востока на запад.
  6. Ընդհանուր առմամբ արևային համակարգից միայն Վեներան և Ուրանն են, որ պտտվում են իրենց առանցքի շուրջը արևելքից արևմուտք։
  7. День на Венере длиннее, чем год — 243 земных дня.
  8. Մի օրը Վեներայում ավելի երկար է, քան մի տարի 243 երկրային օրը։
  9. Венеру можно легко увидеть с Земли невооружённым взглядом.
  10. Վեներային կարող դնք հեշտ տեսնել երկրից անզեն աչքով։
  11. Поверхность Венеры скрыта столь плотными облаками, что сквозь них не проникают никакие лучи видимой части спектра.
  12. Վեներայի մակերևույթը թաքնված է անյքան խիտ ամպերով, որ նրանց միջով չի թափանցում ոչ մի ճառագայթ երևացող սպեկտրի մասեր։
  13. Высокая температура поверхности Венеры вызвана мощным парниковым эффектом.
  14. Վեներայի մակերևույթի բարձր աստիճանը առաջացած է հզոր ջերմոցային էֆեկտով:
  15. Сила притяжения на Венере составляет примерно девять десятых от земной.
  16. Ձգողականության ուժը Վեներայի վրա Երկրի ուժգնության ինը տասներորդն է:
  17. Первая фотография Венеры из космоса была сделана в 1962 году аппаратом «Маринер-2».
  18. Առաջին նկարը Վեներայի վրա տիեզերքից եղել է 1962 թվականին <Մարիներ-2> ցսարքով։
  19. Масса Венеры составляет примерно 80 процентов от земной.
  20. Վեներայի քաշը կազմում է մոտավորապես 80 տոկոս երկրայինից։
  21. Первая посадка беспилотного космического аппарата на Венеру была осуществлена в 1970 году советским зондом.
  22. Առաջին վայրէջքը անօդաչու տիեզերական սարքը Վեներայի վրա իրականացվել է 1970 թվականին սովետական զոնդով։
  23. На Венере нет смены времён года.
  24. Վեներայի վրա չկա ժամանակների փոփոխություն տարվա մեջ
  25. Все кратеры на Венере имеют диаметр не менее двух километров, так как сквозь плотную венерианскую атмосферу способны добраться до поверхности планету только крупные метеориты, остальные же рассыпаются и сгорают. Венера обладает столь высоким альбедо, что в безлунную ночь может отбрасывать тень на Землю.
  26. Բոլոր խառնարանները Վեներայի վրա ունեն տրամագիծ երկու կիլոմետրց ոչ պակաս, քանի որ վեներական խիտ մթնոլորտի միջով կարող են հասնել երկրի մակերեսինմիայն խոշոր երկնաքարերը, մնացածը թափվում և վառվում են։ Վեներան տիրապետում է անքան բարձր ալբեդո, որ անլուսին գիշերը կարող է նետել շողք երկրի վրա։
  27. Атмосфера Венеры на 96,5 процентов состоит из углекислого газа.
  28. Վեներայի մթնոլորտը 96,5 տոկոոսի վրա բաղկացած է ածղաթթու գազից։
  29. Температура на поверхности Венеры достигает 475 градусов Цельсия, что выше температуры плавления свинца.
  30. Վեներայի մակերեսի ջերմաստիճանը հասնում է 475 աստիճան ցելսիուսի, որը բարձր է ջերմաստիճանով արևի հալումից։
  31. Масса венерианской атмосферы в 93 раза больше, чем земной.
  32. Վեներական մթնոլորտի քաշը 93 անգամ ավելի շատ է, քան երկրայինը։
  33. Давление на поверхности Венеры больше земного в 90 раз.
  34. Վեներայի նշումը մակերևույթի վրաշատ է երկրայինից 90 անգամ։
  35. На Венере идут дожди из серной кислоты․
  36. Վեներայի վրա գալսի են անձրևներ շշմբական թթվից։
  37. Из всех планет Солнечной системы только Венера вращается вокруг Солнца по часовой стрелке.
  38. Բոլոր արեգակնային համակարգի մոլորակնեից միայն Վեներանէ արևի շուրծը պպտվում ժամացույցի սլաքի ուղղությամբ։
  39. Венера — самая горячая планета в Солнечной системе, несмотря на то, что находится она намного дальше от Солнца, чем Меркурий.
  40. Վեներան—ամենա տաք արեգակնային համակարգի մոլորակն է, չնայած նրան, որ այն գտնվում է շատ ավելի հեռու արևից քան Մերկուրին։
  41. Самые высокие горы на Венере достигают отметки в 11,3 километра.
  42. Ամենա բարձր սարերը Վեներայի վրա հասնում է նշվածից 11,3 կիլոմետր։
  43. На поверхности Венеры есть тысячи вулканов.
  44. Վեներայի մակերևույթի վրա կա հազարավոր հրաբուխներ։
  45. На Венере нет воды ни в каком виде.
  46. Վեներայի վրա չկա ջուր ոչ մի դեպքում։
  47. Типичный венерианский пейзаж — горы и скалистые пустыни, окутанные вечным мраком.
  48. Տիպիկ Վեներական պեյզաժը—սարեր և քարքարոտ անապատներ, պարուրված հավերշական խավարով։
  49. Տեղեկությունը՝
Ռուսաստանն առաքելություն կուղարկի Վեներա | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական  գործակալություն
Posted in Uncategorized

Կլոր և օղակաձև որդեր

Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։ Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։

Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։

Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ։

Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով։ Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր ասկարիդ ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ։

Մարսի առաջին գաղութարարներն անձրևորդերը կլինեն | ՄԱՄՈՒԼ.am լրատվական  գործակալություն | Նորություններ, լուրեր Հայաստանից և Լեռնային ...
Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները —  դաս։ Կենսաբանություն, 7-րդ դասարան.

Հղումը՝

Posted in Uncategorized

Գյուղատնտեսություն

Դասի հղումը

Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության զարգացման համար կատարվում են հողերի բարելավմանը նպատակաուղղված բազմաբնույթ աշխատանքներ. չոր հողերի արհեստական ոռոգում,գերխոնավ հողերի չորացում, քարքարոտ հողերի քարամաքրում և այլն:

Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս նյութական արտադրության ճյուղ է։

Գյուղատնտեսությունը արտադրում է միս,մորթի,կաթնամթերք,որոնք չեն կարող արահանել այլ ճյուղեր։

Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ: 

Գյուղատնտեսության շնորհիվ մենք ստանում ենք մթերք օրինակ մրգեր, բանջարեղեններ և այլն, բայց եթե չլիներ գյուղատնտեսությունը չեր լինի արդյունաբերությունը։

Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ: 

Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը ենթադրում է մշակվող հողի տարածքից ստացվող բերքատվության, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանուց ստացվող մթերատվության ավելացում:

Posted in Uncategorized

Падежи имен существительных

Падежи имен существительных

 Русский без границ, часть 2 стр.18

Домашнее задание

1. Запиши словосочетания с данными существительными. Обозначь падеж существительных.

Привет (кому?) (брат, сестра) брату, сестре
Радовался (чему?) (весна, праздник) весне, празднику
Писать (чем?) (перо, мел) перо, мелом
Рассказывать (о ком?) (лиса, сова, ёж)о лесе, о сове, о ежике
Урожай (чего?) (овёс, пшеница) овёса, пшеницы
Рассказ (кого?) (ветеран, гость)ветерана, гостьи

2.Выдели существительные и укажи, в каком падеже они употреблены.

Стоят суровые морозы. Реки и озера одеты плотным ледяным ковром. Январский лес спит под теплой шубой. В глубокий снег спрятались маленькие елочки.

Но и в суровое время года кипит в лесу жизнь. Следы рассказывают о ней. Под широким кустом ночевал заяц. На полянке ныряли в пушистый снег тетерева. Здесь прошел величавый лось.

3. Впиши подходящие по смыслу предлоги, укажи падеж существительных.

Добежать до реки,  подъехал к заводу, летел к полем, читал о животных, смотрел на картину,  нашёл в портфеле, поставил на полку, ушёл с другом, увидел под кроватью.

Posted in Uncategorized

Ինքնաստուգում երկրաչափությունից

1)Ո՞ր երկու ուղիղներն են կոչվում զուգահեռ։

Այն ուղիղները,որոնք չեն հատվում, կոչվում են զուգահեռ։

2)Ձևակերպել երեք ուղիղների մասին աքսիոմը։

Ունենք երեք ուղիղ

Եթե առաջին ուղիղը զուգահեռ է երկրորդին,իսկ երկրորդը երրորդին,ստացվում է,որ ըստ աքսիոմի առաջին ուղիղը զուգահեռ է երրորդին։

3)

Միակողմանի անկյունների գումարը 180 աստիճան է։

3 մասին գումարում ենք 1 մասը=4 մաս

180/4=45^0

<1=45^0

<2=45^0*3

<2=135^0

4)

125^0 հակադիրը նույնպես կլինի 125^0

125^0+55^0=180^0

Ըստ զուգահեռության երրորդ հայտանիշի a II b,

Հետևաբար 180^0-122^0=58^0

Պատ․<1=58^0

5)

CE=ED

BE=EF

EK II AD

Ապացուցել,որ KE II BC.

CE=ED

BE=EF

EK զուգահեռա AD

<CEB և <DEF հակադիր են,հետևում է,որ <CEB=<DEF

Ըստ եռանկյունիների հավասարության 1-ին հայտանիշի եռանկյուն EFD հավասար է եռանկյուն BCE

Հավասար կողմերի դիմաց գտնվում են հավասար անկյուններ և հակառակը հավասար անկյունների դիմաս գտնվում են հավասար կողմեր։ հետևում է,որ <C=<D

Ըստ զուգահեռության 1-ին հայտանիշի,խաչադիր անկյունները զուգահեռ են AD զուգահեռ է BC,հետևաբար KE զուգահեռ է BC-ին

KE II BC

Posted in Uncategorized

Աղվեսների մասին տեղեկություն

Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:Աղվեսը պատկանում է շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին: Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական:

ՀՀ բոլոր մարզերում տարածված է աղվես սովորականը (V. vulpes), որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։

Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտ պոչով։ Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։

Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։աղվեսները սիրում են խաղալ գնդակով: Կոնկրետ որով նրանց համար կապ չունի կարևորը լինի կլոր և լավ պտտվի: Աղվեսը ընդունակ է ամբողջ գիշեր տեմպերով քայլել առանց դադարեցնելու: Աղվեսների որսը դարձել է շատ հայտնի այնքան իր կաշվի համար չէ, որքան բարդությունը այդ գործողության: Բարեբախտաբար շատ երկրներում դա արգելված է: -Չնայած նրան, որ աղվեսները հանդիսանում են շների և գայլերի հեռավոր բարեկամները, նրանք ապրում են միայնակ: Ամենափոքր աղվեսը դա անապատի աղվեսն է: Այս արարածները հայտնի են այն բանի շնորհիվ, որ նրանք մարդամոտ են:

Աղվեսի տնային տեսակը մշակվել  է 60-ական թվականներին խորհրդային միության վերջին դարում: Աղվեսի այդ տեսակն արժեր մոտ կես միլիով ռուբլի: Արկտիկական աղվեսը ունակ է դիմակայել մինչև -70 աստիճանի: Բացի այդ ձմռանը նա ձեռք է բերում սպիտակ մորթի, որպեսզի մաիձուլվի սպիտակ ձյան հետ:

Աղվեսների մասին — Աստղիկ Գաբոյան
Աղվեսի մասին — Մանվելյան Շուշան

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

1, 2, 3

Posted in Uncategorized

Առնետներ․ իտալական գրականություն

Դինո Բուցատի — 1906 — 1972թթ.

Առնետները

Գլխավոր հերոսի կերպարում մարդկային ո՞ր գծերն են խտացված։

Հետաքրքրություն և միքիչ տարօրինակություն

Անվճռականություն, պայքարելու ցանկության բացակայություն

Կատվի կերպարն ի՞նչ է սովորեցնում։

Սովորեցնում է,որ տուժում են աշխատողները,այսինքն կատուները տանջվելով բռնում էին առնետներին,իսկ երբ նրանք մեծացան,տուժեցին կատուները։Սովորեցնում է,թե ինչի կարող է հասցնել վախը։

Առնետներն ի՞նչ են խորհրդանշում պատմվածքում։

Դժվարություն,անհանգստություն հերոսների կյանքում,որովհետև երբ նրանք արդեն մեծացան բոլորը վախենում էին նրանցից,և այդ իսկ պատճառով նրանք պատճառում էին վախ։Այն նաև խորհրդանշում է մեր վախերը,անհեթեթ մտքերը,անորոշ խոսքերը։Դրանք մեր վախերն են,որոնքց դեմ եթե դու չպայքարես,նրանք գնալով կշատանան և կբերեն ինչ-որ վատ բանի։

Անհատ-հասարակություն հարաբերություններն ինչպե՞ս փոխվեցին․ իրական կյանքում լինո՞ւմ է այդպես, ինչո՞ւ:

Նրանք մեկուսացան շրջապատից,հասարակությունից։Իրական կյանքում էլ է նույնը։Մարդը չկարողանալով թաքցնել,կամ միգուցե պայքարելով իր վախերը դեմ,հասցնում է այն կետին,որ մեկուսանում է մարդկանցից։

Վախերի դեմ պայքարե՞լ․ թե՝ ոչ․ ինչո՞ւ, ինչպե՞ս (ստեղծագործական աշխատանք)

Մեր վախերը

Բոլորն էլ ունեն տարբեր վախեր։Ոմանք ունեն վախ բարձրությունից,ոմանք կենդանիներից։Գաղտնիք չէ,որ բոլորն էլ կարող են ասել,որ անվախ են,բայց հոգու ներսում ունենում են բավականին շատ վախեր։Վախերը կարող են կյանքում շատ դժվարություններ առաջացնել։Օրինակ,ես նույնպես ունեմ շատ վախեր և փորձում եմ նրանք հաղթահարել;Կար ժամանակ,երբ ես ունեի վախ սարդերից՝առախնաֆոբիա։Բայց հաղթահարեցի այդ վախը։Իմ օրինակը չնչին է,համեմատ մյուսներին,բայց ես ուզում եմ,որպեսզի մարդը,ով վախենում է ինչ-որ բանից,թող կամքի ուժ ձեռք բերի,հասկանալով,որ վախերը դժվարություններ են պատճառում կյանքում։

Posted in Uncategorized

Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում

Կատարման ժամկետը 15․03․2021 — 20․03․2021 թթ․Առաջին պարապմունք՝  Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում 

Խոսրով Մեծի օրոք (211-259 թթ.) 226 թվին Պարսկաստանում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք անմիջականորեն շոշափում էին նրա հարևանների շահերը: Պարսք աշխարհի արքայիկներից մեկը՝ Արտաշիր Սասանյանը, տապալում է Արտավան Ե-ի իշխանությունը, կործանում Պարթևական թագավորությունը և հիմնադրում Սասանյանների պարսից տերությունը: Արտաշիրը և նրա հաջորդները ձգտում էին շուրջ 6 դար հետո վերականգնել Աքեմենյան Պարսկաստանի երբեմնի հզորությունն ու տիրույթները:

Մեծ Հայքի թագավորությունը դրանով իսկ դառնում է Սասանյան Պարսկաստանի գլխավոր թշնամիներից մեկը: Պատճառն այն էր, որ այն նախկինում մաս էր կազմել Աքեմենյան տերության, և այնտեղ շարունակում էր իշխել Արտաշիրի կողմից տապալված Արշակունիների արքայատոհմի հայկական ճյուղը: Իր հերթին Հայոց թագավորությունն էլ վճռական քայլեր ձեռնարկեց պարթև Արշակունիների իշխանությունը Պարսկաստանում վերականգնելու համար: Խոսրով Մեծը ոչ միայն ապաստան տվեց պարթև վերջին թագավոր Արտավան Ե-ի փախստական որդիներին և հարազատներին, այլև մեծ թվով պարթև ազնվականների ու մեծատոհմիկների: Սրանք, ձգտելով վերականգնել իրենց իշխանությունը և կարիք ունենալով հայկական զինված ուժերի օգնության, ճանաչեցին Խոսրովին որպես Արշակունյաց տոհմի գլխավորի: Հայոց թագավորին, որի զորքերը պատերազմի սկզբին ազատագրեցին հյուսիսարևմտյան Պարսկաստանի մեծ մասը, օգնում էին վրացական և աղվանական զինված ուժերը: Իր հնարավորությունների շրջանակում Հայոց թագավորությանը օգնում էր նաև թուլացած Հռոմը:

Եթե նախկինում հայոց պետականությունը վտանգվում էր ուժեղ Հռոմի կողմից, ապա այժմ նրա անկախության համար անմիջական վտանգ էր ներկայացնում Սասանյան Պարսկաստանը: Ինչպես նախկինում պարթևները, այդպես էլ այժմ Հռոմն էր շահագրգռված, որ պահպանվի ուժեղ հայկական պետությունը՝ որպես հակակշիռ Սասանյան Պարսկաստանի: Նախկինում պարթևների հետ դաշնակցող հայերը այժմ արդեն հակասասանյան պայքարում դաշնակցում էին Հռոմի հետ՝ փորձելով երկրի անվտանգությունն ապահովել հռոմեական զինված ուժերի աջակցությամբ:Երկրորդ պարապմունք՝ Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում  (շարունակություն)

Արտաշիրի պայքարը հայ-հռոմեական ուժերի դեմ սկզբում ավարտվում է նրա ծանր պարտություններով: Մեծ Հայքի թագավորությունը շուրջ երկու տասնամյակ զերծ է մնում պարսկական արշավանքներից: Վիճակը փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Շապուհ Ա Սասանյանը: Պարսից ռազմատենչ փառասեր արքային 252 թ. հաջողվում է ռազմակալել Մեծ Հայքի թագավորության մեծ մասը: Խոսրով Ա-ն քաշվում է թագավորության արևմտյան շրջանները:

256 թվին մեծ բանակով Արևելք եկավ Վալերիանոս կայսրը, և հռոմեական օգնության շնորհիվ Խոսրով Մեծին հաջողվեց վերականգնել իր իշխանությունը թագավորության ողջ տարածքում: Սա խիստ անհանգստացրեց Շապուհ Ա-ին, որը Խոսրով Մեծին սպանելու առաջադրանքով Հայաստան է ուղարկում պարթև իշխան Անակին և նրա եղբորը իրենց ընտանիքներով, որոնք իբր փախել էին Սասանյանների հալածանքներից: Նրանք Հայաստանում գտնվելու երրորդ տարում՝ 259 թ., սպանեցին Խոսրով Մեծին: Դավադիրներն սպանվեցին հոգեվարքի մեջ գտնվող հայոց թագավորի հրամանով, իսկ Անակի որդի Գրիգորին և Խոսրով Մեծի որդի Տրդատին փախցրեցին Հռոմ: Այնուհետև Մեծ Հայքում հաջորդաբար իշխանության գլուխ բարձրացան երեք Սասանյաններ, որոնցից առաջինը Որմիզդ Արտաշիրն էր: Սասանյանները փորձ էլ չարեցին վերացնելու Մեծ Հայքի թագավորությունը՝ վախենալով հայ ժողովրդի դիմադրությունից: Նրանք պարթև Արշակունիների նմանությամբ Մեծ Հայքի թագավորությունը վերածեցին Սասանյանների երկրորդ թագավորության:

Արքայազն Տրդատը Հռոմում մեծացավ, ստացավ փայլուն կրթություն և դարձավ զինվորական: Ցուցաբերած մեծ ծառայությունների համար կայսրությունն արդեն 274 թվին նրան թագադրեց և ուղարկեց Հայաստան, սակայն հայոց գահին հաստատվելու առաջին փորձը հաջող չեղավ: Կայսր դարձած Դիոկղետիանոսը 288 թվին զորքեր ուղարկեց Մեծ Հայք, և Տրդատը հաստատվեց իր թագավորության տարածքի մեծ մասում: Շապուհ Ա-ի որդի Ներսեհ Սասանյանը, որ փորձել էր հիմք դնել անկախ արքայատոհմի, ստիպված եղավ քաշվել Մեծ Հայքի արևելյան շրջանները: 293 թ. Ներսեհ Սասանյանը բազմեց սասանյան գահին: Նա՝ վախենալով հայերի հնարավոր գործողություններից, Տրդատ Գ-ին հանձնեց իր տիրույթները Մեծ Հայքում՝ պահելով միայն անդրտիգրիսյան երկրամասերը: Սակայն ամրապնդվելով գահի վրա՝ Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ՝ փորձելով տիրել Մեծ Հայքին: Սկզբնական որոշ հաջողություններից հետո նա ջախջախիչ պարտություն կրեց Բասենի գավառի Օսխա գյուղի մոտ 297 թվին: Գերի ընկան շատ պարսիկ մեծամեծներ և թագավորի կանանոցը: Հայտնվելով անելանելի դրության մեջ՝ Ներսեհը Միջագետքի Մծբին քաղաքում կնքում է 40-ամյա հաշտություն, որով պարսից արքունիքը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Շատ չանցած, Հռոմը Մծբինի պայմանագրով ստացած անդրտիգրիսյան երկրամասերը զիջում Է Հայոց թագավորությանը: Արևելքում խաղաղություն է հաստատվում, և պատերազմներից հոգնած ժողովուրդները ազատ շունչ են քաշում: