Posted in Uncategorized

Էներգիա: Մեխանիկական էներգիա: Կինետիկ էներգիա: Պոտենցիալ էներգիալրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք

Էներգիա հասկացությունը գործադրության մեջ է մցրել Թոմաս Յուգը1807թ։ Բառը հունարեն է, թարգմանաբար նշանակում է (գործողություն կամ գործունեություն): Մեխանիկայում օգտագործով էներգիան անվանում են մեխանիկական։ Էներգիան ֆիզիկական մի մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ Ընդունված էներգիան նշանակել լատիներեն E տառով։ Մեխանիկական էներգիան լինում է երկու տեսակի՝ կինետիկ և պոտենցիալ։

Posted in Uncategorized

Урок 15

28.02-07.03

Тема урок: Правописание безударных гласных в корне слова, правописание гласных а-о в корне слова. (стр. 69-71)

Читаем обсуждаем О.Генри «Последний лист»

Классная работа:

Упражнение 1.

Объясните пра­во­пи­са­ние без­удар­ных глас­ных в кор­нях слов, обра­щая вни­ма­ние на их значение.

Чистота экс­пе­ри­мен­та — частота волн;
сплотить еди­но­мыш­лен­ни­ков — заплатить долг;
спу­стить­ся в цве­ту­щую далину — быть вдолеке от дома;
спeшите видеть — спешите данные;
облоченный вла­стью — облаченный судом.

Упражнение 2.

1) Пушкин всегда был скуп на прилагательные. (С. Маршак.)

2) Для Бунина характерно обилие прилагательных. (К. Паустовский.)

3) Кто ясно мыслит, то ясно излагает. (Буало.)

4) Где мысль ясна, там ясно изложенье, там нужные слова придут без затрудненья. (Буало.)

5) Ум заключается не только в знании, но и в умении прилагать знание на деле. (Аристотель.)

6) Я представить не могу положения, чтобы когда-нибудь было нечего делать. (Достоевский.)

7) Желая проверить свои предположения, Левинсон пришел на собрание заблаговременно. (Фадеев.)

8) Чужую беду руками разведу, а к своей ума не приложу. (Пословица.)

9) Если сложить все ошибки умного, получится гора. (Пословица.)

10) Бывает только неправильный путь, но не бывает безвыходного положения. (Пословица.)

11) Надобно удивляться древнему искусству, которое умело влагать душу в мрамор, и прекрасную душу. (Карамзин.)

12) Отработав, что полагается, съешь, что причитается. (Пословица.)

13) Не сиди сложа руки — так и не будет скуки. (Пословица)

Домашняя работа:

1.Вставьте без­удар­ные глас­ные, най­ди­те про­ве­роч­ные слова.

Объединение — единое, воплощение — плоть, обогащение — богатство, продолжение — долг, удивление — диво; роскошный — роскошь, пренебрежительный — небрежность, ужасающий — ужас, иссякать — иссяк, распорядиться — порядок, изменить — измена; скрепить — скрепка листы — скрипеть — скрип перьями; раскалить — калить железо — расколоть — колка полено; не обижать — обида — объезжать всю территорию; овладеть — власть знаниями, любимый преподаватель — давать, политический компромисс — политика, честолюбивый человек — честь, заявление правительства — явь, российское гражданство — граждане.

2.Укажите а или о пропущена в корне слова.

А.Горючее вещество, угарный газ, обгорелый пень, горячий пирог, горевая дорожка, догоревший костер, загорелый спортсмен, бронзовый загар, огарок свечи, пахнет горью, горячее время, загорать на берегу, выгореть на солнце, горячка, не горячись, газовая гарелка, угар, подгоревшее молоко, разгорающийся день, перегоревший провод.

Б.Касательная, прикоснуться, предложить, предлагать, изложение, прилагательное, озорять, заренька, зорница, подгорать, загарелый, загар, выгореть, слогаемые, выросли, выростать, ростов, растительность, отросль, ровнина, равняйсь, выровнять (грядки), макать (в сметану), непромакаемый (плащ), обмокнуть (кисть в краску), вымокнуть (под дождем).

Posted in Uncategorized

Պարսկական գրականություն

Omar_Khayyam2

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություններին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ (օրինակներով)։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,
Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ:

Այս բանաստեղծությունը գրելով հեղինակը ուզում էր ասել, որ նրա ապրելու իմաստ չկա։ Այսինքն նա իր կյանքից դժգոհ է, ևայս բանաստեղծության մեջ ասվում է որ նրանից ինչ օգուտ կա այս աշխարհում, կամ գնալուց այս աշխարհից ինչ օգուտ կա։ Նաեւ ասվում էր ոչ ոք նորմալ և ճիշտ պատասխան չոր կարողանում տալ, թե ինչ օգուտ կա նրա գալուց և գնալուց: Այս բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ և հուսամ կկարողանամ այսպիսի գեղեցիկ բանաստեղծություն հորինել։

Posted in Uncategorized

Check up 2/28/2022

Let/ allowed to

1. My roommate reminded me that passengers —- (are not allowed to / don’t let) use electronically operated devices on the plane.

2. The hotel management —- (is allowed to / lets) us use the mini bar in our room.

3. Holidaymakers —- (are not allowed to / do not let) interfere with the timetable arranged by the tour guide.

4. John’s parents —- (are allowed to / let) him have an expensive and comfortable holiday.

5. I —- (am not allowed to / don’t let) go out in the evenings.

6. Students —- (are not allowed to / don’t let) use their calculators during the exams.

7. The guards —- (are not allowed to / don’t let) visitors in after dusk.

8. Pets —- (are not allowed / don’t let) in the classrooms.

9. Jim —- (is not allowed to / doesn’t let) Jeffrey talk bad about him.

10. Nobody —- (is allowed to / lets) smoke at the gas station.

Choose the correct form to complete the question tags below.

1You are a student ,Are you a student ?

2It isn’t too cold today, Isn’t it too cold today ?

3He was at the concert, Was he at the concert?

4You like chocolate, Do you like chocolate?

5She arrived too late, Is she arrived too late?

6Tom couldn’t find the place, Couldn’t Tom find the Place ?

7Henry and Juliet have just arrived, Have Henry and Juliet just arrived?

8Your little Angie can’t walk yet, Cant your little Angie walk ?

9When you arrived, she had already left? When you arrived, had she already left?

10You would never tell him Would you never tell him?

Նրանց խումբը կժամանի այսօր երեկոյան։

This group will arrive today in the evening.

Ինչ էիր խոսում Թոմի հետ երբ ես ներս մտա։

What are you talking about with Tom when I came in.

Աննան արդեն խոսել է ր Մերիի և Անիի հետ։ Նրանք երկուսն էլ համաձայն են գալ մեր հետ։

Ann already talk with Merry and Ani. They both agree to come with us.

Posted in Uncategorized

Growing up, English in Mind

Fill in the verb is or are.

  1. Grammar rules are always learnt by heart.
  2. Rare animals are protected in many countries.
  3. This scarf is made by my granny.
  4. Animals in the reserve are fed two times a day.
  5. The same shirts are worn by all the members of our team.
  6. New Belarussian books are shown in our library
  7. Many Belarussian towns are described in this book.
  8. Dinner is always cooked by my mother.
  9. This place is crowded on Sunday.
  10. Our village is surrounded with a forest.

Write true sentences in Passive Voice. Use the words in table.

A:

B:

Choose the correct form of the verb in brackets to complete the sentences.

  1.  like this place.
  2. What books by Charles Dickens are translated into Belarussian?
  3. Who protects animals?
  4. This city is visited by many people.
  5. Who gives  bad marks in your class?
  6. Our house is made of wood.
  7. Our holiday begins  next week.
  8. Pupils are given  textbooks by the teacher.
  9. The holiday celebrated  every year.
Posted in Uncategorized

Ինչ է արժեքը։ Մարդը որպես արժեք

Արժեքները ներառում են կյանքը, ազատությունը, երջանկությունը, խաղաղությունը, մարդկության կյանքը,  արդարության մասին գաղափարները,  իրավունքներն ու պարտականությունները, ընտանեկան կապերը, ինքնապահպանման և ինքնահաստատման արժեքները, և այլն:

Բնականաբար, մարդիկ տարբեր վերաբերմունք ունեն, բայց այնուամենայնիվ հնարավորություն կա նշելու մի բան, որն ավելի բնորոշ է բոլոր մարդկանց. մի բան, որն առաջնային նշանակություն ունի նրանց համար:

Լավատեսությունն ամենաարժեքավոր հատկությունն է, որը թույլ է տալիս բացարձակապես ամեն ինչում լավը տեսնել: Այո, և լավատեսությամբ աչքի ընկնող մարդկանց համար կյանքն ինքնին ավելի լավն է, իսկ վատ բաները շատ ավելի հազվադեպ են լինում, քանի որ. նրանք խնդիրներ հաղթահարելու բարձր ունակություն ունեն

Սերը թերևս մի բան է, որը բնորոշ է մարդկանց մեծամասնությանը: Բայց դա պետք է հասկանալ ոչ միայն որպես ռոմանտիկ զգացում, այլ նաև վերաբերմունք շրջապատող աշխարհի և նրանում ապրող էակների նկատմամբ՝ հագեցած բարությամբ և կարեկցությամբ։

Մարդկանց հանդեպ հավատը զգացմունք է, որը տարածվում է և ուրիշների, և սեփական անձի վրա: Սա ներառում է վճռականություն, կամքի ուժ և վստահության զգացում: Այս ամենը կարող է օգնել մարդուն հաղթահարել կյանքի դժվարությունները և օգնել ուրիշին:

Հասկանալն այն է, ինչ մեզանից շատերի կարիքն ունի: Եթե ​​կյանքում կա ըմբռնում, ապա այլ մարդկանց գործողությունները, ինչպիսին էլ որ լինեն դրանք, գրեթե միշտ կարելի է հասկանալ, քանի որ դրանց իրական պատճառները տեսանելի են: Հասկանալը ձեզ ազատում է զայրույթից, դեպրեսիայից, ձեր կյանքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու զգացումից և շատ այլ բացասական ու վիճակներից:

Posted in Uncategorized

Վրաստան


Դասի հղումը

1.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանը գտնվում է Հվ-արվ Ասիայում, վրաստանի դիրքը լավն է որովհետև ելք ունի սև ծով և կարող է ապրանք տեղափոխել ու զբոսնել։ Նրա հարևան պետություննեը Հայաստան է Ռուսաստանը Ադերբեջանը թուրքիան։ Ադերբեջանից ստանում է գազ և նաֆտ, Հայաստանից ստանում է ավելորդ եկամուտ որովհետև ապրանքները անցնում են վրաստանի սահմանով և այդ ապրանքի համար վճարում ավելորդ գումար։

2.Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

3.Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը ։ Վրաստանում նաև զարգացած է ,թե տուրիզը և,թե առողջարանային տնտեսությունը` Սև ծովի ափին, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում:

4.Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:Հայաստանը գործնականում հետաքրքրություն չէր ցուցաբերում Վրաստանի հանդեպ, բավարարվելով ավելի շատ կենացներով:

Posted in Uncategorized

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրությունը (Օտոմանյան կայսրություն) սուլթանական 

Թուրքիայի պաշտոնական անվանումն է: Կազմավորվել է XV–XVI դարերում՝ 

Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում թուրք-օսմանների նվաճած տարածքներում: 

Փլուզվել է 1918 թ-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18 թթ.) պարտվելուց հետո: 

Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա: Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281–1324 թթ.), 1299 թ-ից անկախ է գործել Ռումի սուլթանությունից: Օսման բեյի նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը (Օսմանյան), բնակիչները՝ թուրք-օսմաններ: Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թ-ին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը: Նրա որդին՝ Օրհան բեյը (1324–59 թթ.), գրավել է Բուրսան (Բրուսա) և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք (Նիկիա), Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է (1356 թ.) Անկարա քաղաքը:

Օրհանին հաջորդել է Մուրադ I-ը (1359–89 թթ.), ապա՝ Բայազետ I-ը (1389–1403 թթ.): Նրանց իշխանությունը տարածվել է ողջ Փոքր Ասիայում՝ մինչև Սվազ (Սեբաստիա), Կեսարիա և Եփրատի վերին հոսանք:

XIII դարի վերջից թուրք-օսմաններն սկսել են նվաճել Բալկանյան թերակղզին: 1362 թ-ին Մուրադ I-ը գրավել է Ադրիանապոլիսը (թուրքերեն՝ Էդիրնե) և դարձրել մայրաքաղաք, ընդունել է սուլթան (արաբերեն է. նշանակում է իշխան, տիրակալ) տիտղոսը: 1393 թ-ին օսմանյան զորքը գրավել է Բուլղարիայի մայրաքաղաք Տռնովոն, որով ավարտվել է երկրի նվաճումը: 1389 թ-ին Մուրադ I-ը մեծ զորաբանակով ներխուժել է Սերբիա: Կոսովոյի ճակատամարտում սերբ զինվոր Միլոշ Օբիլիչը հասել է սուլթանի վրանին և սպանել նրան: Օսմանյան զորքերում խառնաշփոթ է սկսվել: Սակայն սուլթանի որդին համալրված զորքերի օգնությամբ ջախջախել է հակառակորդին: Դարավերջին օսմանները տիրել են նաև Բոսնիայի և Ալբանիայի մի մասին:

Թուրք-օսմանյան վտանգը կանխելու նպատակով Հունգարիայի թագավոր Սիգիզմունդը կազմակերպել է խաչակրաց արշավանք: Սակայն 1396 թ-ին Բուլղարիայի Նիկոպոլիս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում դաշնակիցները (եվրոպական երկրների ասպետներ) դաժան պարտություն են կրել թվով 2 անգամ ավելի օսմանյան բանակից: Իր մեծ հաջողությունների համար Բայազետ I սուլթանն ստացել է «Յըլդըրըմ» («Կայծակնային») մականունը: Նա ներխուժել է Հունաստան և Կոստանդնուպոլիսը գրավելու անհաջող փորձեր արել:

Բայազետ I-ի օրոք օսմաններն առաջին անգամ մտել են Հայաստան: Ենթադրվում է, որ Դարույնքը ի պատիվ սուլթանի, կոչվել է Բայազետ (այժմ՝ Դողուբայազետ): Փոքր Հայքում գրավել են Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները, 1395–96 թթ-ին՝ Մալաթիան, թափանցել են Մեծ Հայքի սահմանները, 1397–98 թթ-ին մտել Կամախ, Երզնկա: 1402 թ-ի հուլիսին Անկարայի ճակատամարտում Բայազետ I-ը ծանր պարտություն է կրել Լենկթեմուրից (Կաղ Թեմուր), գերվել է իր 2 որդիների հետ և գերության մեջ մահացել: Բայազետ I-ի գահակալած որդին՝ Մեհմեդ I-ը (1413–21 թթ.), միավորվել է Լենկթեմուրի՝ բեյլիքությունների բաժանած օսմանյան տիրույթները, ճնշել ժողովրդական ընդվզումները: Մուրադ II-ը (1421–51 թթ.) ամրապնդել է դեռևս 1361 թ-ին ստեղծված նոր հետևակը, որը կոչվել է ենիչերի (թուրքերեն է. նշանակում է նոր զորք):

Մեհմեդ II-ը (1451–1481 թթ.), որին օսմանյան տարեգիրներն անվանել են Ֆաթիհ՝ նվաճող, 1453 թ-ի մայիսի 29-ին գրավել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, այն դարձրել է տերության մայրաքաղաքը և վերանվանել Ստամբուլ, իսկ Սբ Սոֆիայի տաճարը վերափոխել է մզկիթի՝ Այա Սոֆիա անվանումով: Կոստանդնուպոլսի անկումը նաև բյուզանդական քաղաքակրթության անկումն էր: 1459 թ-ին վերջնականապես հպատակվել է Սերբիան. 200 հզ. սերբերի տարել են ստրկության, իսկ նրանց տեղը բնակեցրել մահմեդականներով: 1460 թ-ին հպատակվել է Մորեան, 3 տարի անց՝ Բոսնիան: 1476 թ-ին Վալախիան (Վալաքիա) դարձել է կախյալ իշխանություն: 

Օսմանյան կայսրությանը լուրջ դիմադրություն է ցույց տվել նաև Վենետիկի հանրապետությունը. պատերազմն ընդհատումներով շարունակվել է 16 տարի (1463–79 թթ.): Պարտված Վենետիկը թշնամուն է զիջել Էգեյան ծովի կղզիները՝ բացի Կրետեից և Կորֆուից, Բալկանյան որոշ տիրույթներ:

1461 թ-ին օսմանները գրավել են Տրապիզոնի հռոմեական փոքրիկ կայսրությունը՝ քրիստոնյա վերջին պետությունը Փոքր Ասիայում: 1475 թ-ին նվաճել են Ղրիմի թերակղզին, և Ղրիմի խանը դարձել է սուլթանի վասալը: Ղրիմի հոծ հայ բնակչության զգալի մասը գաղթել է Արևմտյան Ուկրաինա և Լեհաստան: Մեհմեդ II Ֆաթիհի վերջին նվաճողական պատերազմը Հարավային Իտալիայում էր՝ 1480 թ-ին: Սակայն իտալացիները կարողացել են մեկ տարի անց թուրքերին քշել երկրից: Բայազետ II սուլթանի (1481–1512 թթ.) օրոք վերջնականապես ավարտվել է Բալկանյան թերակղզու նվաճումը: 

Օսմանյան պետությունը հզորության գագաթնակետին է հասել XVI դարի 1-ին քառորդին: Սելիմ I Յավուզը (Ահեղ, 1512– 1520 թթ.), որը գահին տիրացել է՝ սպանելով հորը, 3 եղբայրներին և 10 ազգականների, հաղթել է Իրանի Իսմայիլ շահին, գրավել Հայաստանը, Միջագետքը, Սիրիան, Եգիպտոսը, Արաբիան և Ալժիրը: Կայսրության սահմանները գրեթե կրկնապատկվել են` ի հաշիվ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում գրավված տարածքների:

Օսմանյան կայսրության ռազմաավատական համակարգն ամրապնդվել է հատկապես Սուլեյման I սուլթանի օրոք (1529–66 թթ.), որին, բազմաթիվ օրենքներ ստեղծելու համար, անվանել են Սուլեյման Կանունի (Օրենսդիր): Կայսրությունը բաժանել է 21 վարչամիավորի՝ էլայեթի, նշանակել կառավարողներին՝ փաշաներին: 

Թուրքերը նվաճել են Հռոդոս կղզին, Հունգարիան, պաշարել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, սակայն պարտություն են կրել և նահանջել: 1535 թ-ին Սուլեյման I-ը Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ կնքել է ֆրանս-թուրքական դաշնակցային պայմանագիր: 1555 թ-ի Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով Հայաստանն ու Վրաստանը բաժանվել են 2 մասերի: 

XVI դարի վերջին կայսրությունն սկսել է թուլանալ: Տնտեսության անկումն անդրադարձել է նրա ռազմական հզորության վրա: 1571 թ-ին թուրքերը պարտվել են Լեպանտոյի ծովամարտում: XVI դարի 90-ական թվականներին սկսվել են ջալալիների ապստամբությունները, որոնք ամայացրել են Արևմտյան Հայաստանը: 1639 թ-ին Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) պայմանագրով Հայաստանը վերաբաժանվել է Պարսկաստանի և Թուրքիայի միջև:

1664 թ-ին թուրքական զորքերը ծանր պարտություն են կրել Սան Գոթարդի ճակատամարտում` ավստրիական և հունգարական միացյալ, 1683 թ-ին` Վիեննայի մատույցներում` լեհական և ավստրիական զորքերից: 1699 թ-ի Կառլովիցիի հաշտությամբ և 1700 թ-ի Կոստանդնուպոլսի պայմանագրով Ավստրիային են անցել Կենտրոնական Հունգարիան և Տրանսիլվանիան, Լեհաստանին` Աջափնյա Ուկրաինայի հարավային մասը, Վենետիկին` Մորեան, Ռուսաստանին` Ազովը: XVIII դարում Ավստրիայի, Պարսկաստանի և Ռուսաստանի հետ պատերազմներում Թուրքիան կորցրել է Վալախիան, Բոսնիայի մի մասը, Թավրիզը, Համադանը, Ռուսաստանին է վերադարձրել 1711 թ-ին գրաված Ազովը և Զապորոժիեն: 1783 թ-ին Ղրիմը միացվել է Ռուսաստանին, Վալախիան և Մոլդովան անցել են Ռուսաստանի հովանավորության տակ: XVIII դարի վերջից կայսրության եվրոպական տիրույթների ճակատագրի հարցը և ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարն ավելի են մեծացրել Թուրքիայի կախվածությունը մեծ տերություններից: Եվրոպական դիվանագիտութան մեջ առաջացել է Արևելյան հարցը` որպես «օսմանյան ժառանգության» բաժանման հիմնախնդիր: 

Սելիմ III սուլթանը (1789–1807 թթ.) ռազմական հզորությունը վերականգնելու նպատակով փորձել է անցկացնել մի շարք բարեփոխումներ (հայտնի է «նիզամ-ի ջեդիդ» անունով), որոնք անհաջողության են մատնվել: 1806–12 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Բեսարաբիան ազատագրվել է թուրքական լծից, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ներքին ինքնավարություն (1813 թ-ին Սերբիայում վերահաստատվել է թուրքական տիրապետությունը): 1821 թ-ին բռնկվել է հույների ապստամբությունը: 1830 թ-ին Հունաստանը հռչակվել է անկախ պետություն: 1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը: 1830-ական թվականներին Եգիպտոսի Մուհամմեդ Ալի փաշայի հետ ընդհարումից հետո ուժեղացել է Թուրքիայի կախումը եվրոպական տերություններից: 

Կայսրությունը փլուզումից փրկելու համար Մահմուդ II սուլթանը (1808–39 թթ.) դիմել է կտրուկ միջոցների. 1826 թ-ին վերացրել է ենիչերիների զորքը, 1834 թ-ին կատարել է վարչական նոր բաժանումներ, ստեղծել նախարարություններ, նախապատրաստել բարեփոխումների ծրագիր, որը «Թանզիմաթ» անվանումով հրապարակվել է Աբդուլ Մեջիդի (1839– 1851 թթ.) օրոք: 1839 թ-ի Հաթթը Շերիֆ և 1856 թ-ի Հաթթը Հումայուն հրովարտակները, որոնք նախատեսում էին բարեփոխումներ, հիմնականում չեն իրագործվել: Թեև հռչակվել էին Օսմանյան կայսրության հպատակների անձի և գույքի ապահովություն, դավանանքի ազատություն, Թուրքիայում շարունակվել է ոչ թուրք ժողովուրդների հալածանքը, որին հետևել են ճնշված ժողովուրդների, այդ թվում` հայերի (Զեյթունի 1862, 1878, 1895 թթ. և այլն) ապստամբությունները: Այդուհանդերձ, «Թանզիմաթի» շրջանակներում հայերն ստեղծել են Ազգային ընդհանուր ժողով, սուլթանական կառավարությունը որոշակի փոփոխություններով 1863 թ-ին վավերացրել է Ազգային սահմանադրությունը: 

 Ղրիմի պատերազմից (1853–56 թթ.) հետո Անգլիան և Ֆրանսիան ուժեղացրել են իրենց դիրքերը Թուրքիայում. Սև ծովը հայտարարվել է չեզոք գոտի: 1856 թ-ին ստեղծվել է Օտոմանյան բանկը, որի կապիտալը պատկանում էր անգլիացիներին և ֆրանսիացիներին: 

1865 թ-ին թուրք մտավորականները Կոստանդնուպոլսում հիմնել են «Նոր օսմաններ» գաղտնի քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը սահմանադրական միապետություն ստեղծելն էր և կայսրությունը տրոհումից փրկելը: 1876 թ-ի մայիսին պալատական հեղաշրջման հետևանքով Աբդուլ Ազիզը (1861–76 թթ.) գահընկեց է արվել, ձևավորվել է կառավարություն «Նոր օսմանների» պարագլուխներից` Միդհաթ փաշայի գլխավորությամբ, որը պետական և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի հետ կազմել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը: 1876 թ-ին Աբդուլ Համիդ II-ը (1876–1909 թթ.) հարկադրաբար ընդունել է սահմանադրությունը, սակայն 1878 թ-ին չեղյալ է հայտարարել այն, ցրել պառլամենտը և հաստատել միահեծան իշխանություն: 

1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմում Թուրքիան պարտվել է: Ռուսական բանակի կազմում կռվել են նաև հայ կամավորական ջոկատներ: Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով (1878 թ., փետրվար) Բուլղարիան ազատագրվել է թուրքական լծից, իսկ պայմանագրի 16-րդ հոդվածով օսմանյան կառավարությունը պարտավորվել է մինչև ռուսական զորքերի հեռանալը հայկական նահանգներում կատարել բարենորոգումներ: Եվրոպական տերությունները, համարելով որ Սան Ստեֆանոյի պայմանագրով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն ուժեղանում են, պահանջել են այն վերանայել Բեռլինի վեհաժողովում (1878 թ., հունիս): Բեռլինի պայմանագրով ճանաչվել է Սերբիայի, Ռումինիայի, Չեռնոգորիայի անկախությունը, Հյուսիսային Բուլղարիան դարձել է Թուրքիային վասալ իշխանություն, իսկ Հարավային Բուլղարիան` նահանգ Թուրքիայի կազմում` Արևելյան Ռումելիա անվանմամբ: Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագրի 61-րդ հոդվածով հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման հսկողությունը հանձնարարվել է տարբեր շահեր հետապնդող 6 տերությունների, որի հետևանքով խափանվել է բարենորոգումների իրագործումը: Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտել է որպես Հայկական հարց: 

Բեռլինի վեհաժողովից հետո Օսմանյան կայսրությունը շարունակել է կորցնել նվաճած երկրները: 1881 թ-ին Ֆրանսիային է անցել Թունիսը, 1882 թ-ին Անգլիային` Եգիպտոսը: XIX դարի վերջին Գերմանիան դարձել է Թուրքիայում Բաղդադի երկաթուղու կառուցման մրցակից Անգլիայի և Ֆրանսիայի հետ: 

Աբդուլ Համիդ II-ը, չկատարելով Բեռլինի վեհաժողովի որոշումները, ձգտել է Հայկական հարցը լուծել հայերի զանգվածային կոտորածներով: 1890-ական թվականներին Օսմանյան կայսրությունում զոհվել է ավելի քան 300 հզ. հայ: Զեյթունում, Վանում, Սասունում և այլուր հայերը դիմել են ինքնապաշտպանության: 

1889 թ-ին Կոստանդնուպոլսում ստեղծվել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը, որին հաջողվել է 1908 թ-ի հուլիսին իրականացնել հեղաշրջում և 1909 թ-ի մարտին անցնել իշխանության գլուխ: Աբդուլ Համիդը գահընկեց է արվել, սուլթան է դարձել նրա եղբայրը` Մահմեդ V-ը (1909–18 թթ.): 1909 թ-ին Ադանայի նահանգում երիտթուրքերի կազմակերպած  ջարդերի զոհ է դարձել 30 հզ. հայ: 1911–12 թթ-ի իտալա-թուրքական և 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմներից հետո եվրոպական պետությունների առջև նորից ծառացել է Հայկական հարցը: 1914 թ-ի հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվել է Արևմտյան Հայաստանում կատարել բարեփոխումներ, սակայն Առաջին աշխարհամարտն ի չիք է դարձրել այդ ծրագիրը: 1914 թ-ի հոկտեմբերին Թուրքիան մտել է պատերազմի մեջ: Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը ջախջախել են թշնամուն և 1915–16 թթ-ին գրավել գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը: Ռուսական զորքերի հաղթանակներին նպաստել են նաև հայ կամավորական ջոկատները: Երիտթուրքերը, օգտագործելով պատերազմի ընձեռած հնարավորությունը, իրագործել են հայերի ցեղասպանության իրենց նախապես մշակած ծրագիրը: Որոշ վայրերում հայերը դիմել են ինքնապաշտպանության: 1916 թ-ին թուրքական լծի դեմ ապստամբել են նաև արաբները: 

1918 թ-ի մարտին Թուրքիան և Գերմանիան Խորհրդային Ռուսաստանին պարտադրել են Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: Կարսը, Արդահանը, Արդվինը նվաճելուց հետո` 1918 թ-ի մայիսին, թուրք զավթիչները ներխուժել են Այսրկովկաս: Հայ զինվորներն ու աշխարհազորը Սարդարապատի ճակատամարտում (մայիսի 21–29) պարտության են մատնել թուրքերին և կասեցրել նրանց արշավանքը Երևան: Սակայն թուրքերը Ղարաքիլիսայով հասել են Բաքու և սեպտեմբերի 15-ին սրի քաշել 30 հզ. հայի:

1918 թ-ին Թուրքիան պարտվել է Պաղեստինի և Բալկանյան ռազմաճակատներում: Հոկտեմբերի 30-ին Անտանտի երկրների և Օսմանյան կայսրության միջև Մուդրոս նավահանգստում կնքվել է զինադադար, որի պայմանները նպաստավոր էին նաև Հայկական հարցի լուծման համար: 1919 թ-ի հունվարի վերջին Փարիզի հաշտության խորհրդաժողովում Անտանտի գերագույն խորհուրդը որոշում է ընդունել Օսմանյան կայսրությունից մի շարք երկրների (այդ թվում՝ Հայաստանի)  անջատման մասին: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը և Կոստանդնուպոլսում գործող սուլթանական կառավարությունը կնքել են Սևրի պայմանագիրը, որով զգալի տարածքներ են անցել Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի տիրապետության տակ: Այդ պայմանագրով լուծվել է նաև Հայկական հարցը: Սակայն Մուստաֆա Քեմալի Անկարայում ստեղծած կառավարությունը չի ճանաչել Սևրի պայմանագիրը: Պատերազմ սանձազերծելով (28.09 – 18.11.1920 թ.) Հայաստանի Հանրապետության դեմ` քեմալականները զավթել են մի շարք տարածքներ, կոտորել տասնյակհազարավոր հայերի: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թ-ի մարտի 16-ին, Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կնքած պայմանագրով Այսրկովկասից Թուրքիային է անցել շուրջ 26 հզ. կմ2 տարածք: Թուրք-հունական պատերազմը (1919–22 թթ.) հույների համար նույնպես ողբերգական ավարտ է ունեցել: Դեռևս 1920 թ-ին ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1923 թ-ի հոկտեմբերի 29-ին ընդունել է օրենք Թուրքիան հանրապետություն հռչակելու մասին: Առաջին նախագահ է դարձել Մուստաֆա Քեմալը, որին անվանել են Աթաթյուրք՝ թուրքերի հայր: