Դերենիկ Դեմիրճյան
«Գիրք ծաղկանց»
Մաշի ձեռս, դառնա ի հող,
Գիրս մնա հիշատկող։
(Միջնադարյան)
Պատմվածքը ներբեռնել այստեղից. Գիրք ծաղկանց:
Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:
- Խեղկատակներ-Ծաղրածու, միմոս, հտպիտ, ծաղրարար
- Բամփել- Ձեռքի բաց ափով խփել
- Մանիշակ-տես Մանուշակ
- Ծղրիդ-Ուղղաթևերի ընտանիքին պատկանող միջատ, որ թևերը միմյանց քսելով ծղրոց Է առաջացնում:
- Ցավագար-Որևէ հիվանդությամբ տառապող
- Կոհակել-Կոհակներ առաջ բերել, կոհակավորել, ալիքավորել
- Ձկնակ-ձկնակի, [գոյական] (հազվադեպ, նվազական)
- Սրբատաշ- Մաքուր ընտիր կերպով տաշված՝ ողորկված՝ հղկված:
- Գոհունակ- Գոհ, բավական, շնորհակալ
- Կորամեջք-Սապսոոող(ն), սապատավոր, կորաքամակ, կուզ, կուզիկ, կուտիկ:
- Բնութագրիր Զվարթին:
- Զվարթը շատ կենսուրախ, երևակայող տղա էր: Նա ամեն ինչ նայում էր մյուս կողմից: Քարերին նայելով ուղտ էր պատկերացնում, երկնքին հին տներին նայելով դղյակներ է երևակայում: Բոլորը նրա մասին վատ կարծիք ունեն, և միայն նրա համար, որ նա ամեն ինչը տեսնում է լավ կողմից: Նրա դեմքի վրա միայն ուրախութուն, սեր և ջերմություն կար: Բայց ոչ ոք դա չեր հասկանում և միևնույն է խփում են, քցում են նրա վրա քարեր և այլն: Զվարթը այնպիսի կենսուրախ հերոս է, որ ինչքան էլ տխրի, վատ զգա իրեն, նրա դեմքին միշտ ժպիտ կլինի:
- Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:
- Իմ կարծիքով Զվարթը արժանի չեր այդ հասարակության վերաբերմունքին: Նրան բոլորը համարում էին հիվանդ, վատ և փոքրիկ երեխա: Բայց նրան ոչ ոք չեր կարող հասկանալ: Նա երևակյում էր, ամեն վատը իր համար դարձնում էր լավը, գեղեցիկ, իսկ մնացած բոլորը նրան հիվանդի տեղ էին դրել: Խփում էին նրան քարերով, բայց միևնույն է նա ժպտում էր, նրան նրա հարևանները, բարեկամները, ընկերները, և ի վերչո ծնողները հանձնեցին երեխային եկեղեցի: Չնայած որ Զվարթին այդքան ցավ, վատություն են արել նա միևնույն է միշտ ուրախ էր և միշտճպտուր, և իր վատ զգացմունքները պահում էր իր մեջ: Որպեսզի բոլորը իրեն միայն ուրախ տեսնեն:
- Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞: