Posted in Uncategorized

Փետրվար ամսվա ամոփում

  1. Ներկայացնել սրտի կառուցվածքը։

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, իսկ նրա ծայրը գտնվում է ձախ կողմում։ Մարդկանց մի փոքր խումբի մոտ սիրտը աջ կողմում է: Սիրտը բաժանված է չորս մասի՝ աջ նախասաիրտ, ձախ նախասիրտ, աջ փորոք և ձախ փորոք։ Սիրտն անընդհատ աշխատում է` մղելով արյունը արյունատար համակարգ, որից հետո անցնում է օրգաններ և հյուսվածքներ։ Սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Երբ որ սիրտը հանգստանում է, մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Թոքային երակները մտնում են ձախ ատրիում, իսկ խոռոչները ՝ աջ ատրիում: Արյան շրջանառության ունի երկու շրջան `փոքր և մեծ: Դրանցից առաջինը սկսվում է աջ փորոքից, իսկ դրա վերջը ձախ ատրիումում է: մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից և ավարտվում է աջ ատրիումում:

2. Ինչ ֆունկիցա է կատարում սիրտը։

Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է: Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ ՝ տարողական և արտամղման: Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա: Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից ՝ կարդիոմիոցիտներից, կան են նաև միոցիտներ: Մարդու սրտի պատի արտաքին շերտը կազմված է շարակցական հյուսվածքից։ Սրտի պատի ներքին շերտը կազմված է էպիթելային հյուսվածքից։Սիրտը շրջապատված է շարակցահյուսվածքային սրտապարկով։

3.Մանրամասն ներկայացնել ինչ է իրենից ներկայացնում սրտամկանի ինֆարկտը։ (ինչպես հասկանալ որ մարդու սրտամկանի ինֆարկտ է)

Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր։ Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։  Մինչև բժշկի գալը հիվանդի համար պետք է հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։

4.Ներկայացնել ինչպես և ինչից է տեղի ունենում գլխուղեղի կաթվածը։

Վերջին տասնամյակներում զարգացող երկրներում գլխուղեղի կաթվածի թիվը աճել է։  յուրաքանչյուրի մոտ ցանկացած պահի և ցանկացած վայրում կարող է զարգանալ գլխուղեղի կաթված։ Հետևանքներից խուսափելու համար պետք է ճանաչել հիվանդության նշանները և դրանց առկայության դեպքում անմիջապես դիմել մասնագետին։ Խաշը, նույնպես կարող է մեծացնել ինսուլտի հավանականությունը։ Խաշը, նույնպես կարող է մեծացնել ինսուլտի հավանականությունը։ Սրտային հիվանությունները նույպես  բարձրացնում են ինսուլտի վտանգը։

Ինչպես ճանաչել ինսուլտը

1. Ստուգեք, կարողանում է նա բարձրացնել կամ պահել երկու ձեռքերը։

2.Սստուգեք մարդու դեմքը, արդյոք բերանը մի կողմի վրա ծռված կամ կախ ընկա՞ծ է։

3.Ստուգեք, թե նրա խոսքն աղավաղված է կամ կարողանում է հասկանալ ձեզ։

Իմ այս ամսվա կատարված աշխատանքները։

Սրտամկանի ինֆարկտ

Սրտի կառուցվածքը և արյան շրջանառություն

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան


Թողնել մեկնաբանություն