
Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:
Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:
Անձրև
Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:
Իմ կարծիքով Ռասուլ Յունանը շատ լավ է գրում։ Ինչ որ գրում է ուրախ է գրում, այնպես որ մարդը չտխրի, այլ միայն այդ բանաստեղծությունից հանգիստ լինի։ Չլացի՝ չտխրի։ Այսինքն այսքանը ասելով ուզում եմ բացատրել որ ամեն նրա գրածը կապ չունի ուրախ բանաստեղծություն է թե տխուր, միշտ պոզիտիվ է լինում։ Նրա բանաստեղծություններից մեկը, որը ինձ դուր եկավ, ես ես հասկացա իմաստը Անձրևն էր։ Չնայած որ այնտեղի պապիկի մասին էր, ով նայում էր իր երիտասարդ ժամանակվա ալբոմները, թե ոնց է նստած ծառի տակ և նայում թե ոնց է գալիս անձրևը, միյևնույն է՝ պոզիտիվ գրված բանսատեղծությունը կարդալուց տխրել չի ստավի։ Վերջում՝ պապիկը իր ալբոմը նայելուց հետո տեսավ պատուհանից թե ինչպես է գալիս անձրև, և հիշեց իր երիտասարդ ժամանակները։ Շատ տխուր էր, բայց չկարողացա նեգատիվ էմոցիաներ բերել։