Նախագծի մասնակիցներ` 6 դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Մարտ -Ապրիլ
Նպատակը՝ Ձվի որակի ստուգում

Ընթացքը՝ Սովորողները տանը ծնողների օգնությամբ որոշում են ձվի որակը: Փորձում են հասկանալ տվյալ ձուն թարմ է, թ՞ե ոչ: Այդ նպատակով վերցնում ենք ձուն, մոտեցնում ենք լամպին և գունավոր ֆլոմաստերով նշում ենք օդափոսիկի չափը: Այդ սկզբունքով չափում և մի քանի ձվի օդափոսիկի չափերը: Հետո փորձում ենք համեմատել օդափոսիկի չափը: Եթե տվյալ ձվի օդափոսիկը մյուսների համեմատ մեծ է, նշանակում է՝ այդ ձուն հին է և օգտագործման ենթակա չէ: Այս եղանակով կարելի է որոշել, թե որքանով է ձուն թարմ և հանգիստ օգտագործել Զատկի ժամանակ: