Posted in Պատմություն 9

Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:

Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:

Կարսի գրավումը

Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը:

Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին:

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»:

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր:

Պատերազմի ընթացքում արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական ծանր լուծը, ուստի և նյութական ու ռազմական օգնություն էր ցույց տալիս ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ ևս կազմակերպվեցին կամավորական ջոկատներ: Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի օրում ձևավորվում է 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը ակտիվորեն մասնակցում է պատերազմական գործողություններին: Արևելահայերն իրենց հերթին կազմակերպում են կամավորական ջոկատներ և օգնության հասնում հայրենակիցներին: Ղարաբաղի կամավորական հեծյալ գնդի մասին Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»:

Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:

Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով` Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:

Ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Պասկևիչը ևս դժգոհ մնաց, երբ իմացավ, որ զենքի ուժով իր գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային: Նա Էրզրումից Նիկոլայ I թագավորին գրում է, որ հաշտության պայմանագիրը «ընդհանուր ուրախության հետ իրավացի տրտմության մեջ է գցել ժողովրդի այն մասին, որը արժանի էր մեր կարեկցությանը և’ մշտապես կրած իր տառապանքներով, և’ ռուսական զորքի հաջողությանը ցույց տված իր փորձով, և’ այն դժբախտ ապագայով, որ նրան սպասում է»:

Posted in իրավունք (2022-2023)

Սահմանադրության 1-10 հոդվածներ

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ 2005 թվականի փոփոխություններով, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ԳԼՈՒԽ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդընրա արժանապատվությունըհիմնական իրավունքները և ազատությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

  1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
  2. Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
  3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 6. Օրինականության սկզբունքը

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
  2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
  3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
  2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
  3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
  4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Հոդված 10. Սեփականության երաշխավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
  2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

Posted in Պատմություն 9

Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

Ռուս-պարսկական պատերազմը տեղի է ունեցել 1826-1828 թվականներին Ռուսաստանի կայսրության և Իրանի միջև ՝Հայաստանի արևելյան գավառներում։Պատճառը այն էր , որ Ռուսաստանը ուզում էր ընդլայնվել դեպի Սև և Կասպից Ծովեր,նաև Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը և տարբեր երկրների հետ կատարվող առևտուրը։Իսկ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին ,ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում կորցրած գավառները։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։  Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը։ Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ]։

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանությունների։

Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Երկու երկրների ռազմագերիներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում: Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք: Երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները:

ուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն:

Posted in Պատմություն 9

Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախի ազատագրական պայքար

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան: Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Վրաց թագավոր  Վախթանգ VI-ի գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Սյունիքի ազատագրական պայքար

1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին։ Դավիթ Բեկը Հայ ազգային-ազատագրական շարժման մեծագույն գործիչներից է: Նրա ծննդյան թիվն անհայտ է: Դավիթ Բեկը Հայաստան է եկել Ստեփանոս Շահումյանցի խնդրանքով: Ստեփանոս Շահումյանցը հետևյալ խնդրանքով դիմել էր Վրաց թագավորին. «Մեզ մի մարդ տուր, որ զորապետ լինի, և մենք հոգ տանենք զորք հավաքելու մասին և դրանով հողը թշնամիներից ազատենք»: Իսկ նա՝ ընդառաջելով ոչ միայն Ստեփանոս Շահումյանցի, այլև 50 հայ իշխանների խնդրանքին՝ կանչեց մցխեթցի հայ Դավիթ-բեկին, իրավունք տալով նրան գնալու Կապան, զորք հավաքելու և ազատագրելու հայրենիքը:

Լսելով նոր զորավարի մասին՝ գավառներից մոտ 400 այր միացան նրան: Նա իր շուրջ համախմբեց Շիուհայրի տղամարդկանց և տեղեկացրեց իր ծրագրերի մասին: Ու հենց այս այրերի հետ էլ՝ մոտ 400 հոգով, Եռաբլուրում նա հաղթանակ տարավ 60000-անոց բանակ ունեցող Ջևանշիր ցեղի դեմ:

Այս ժամանակաշրջանում Տաթևում մի մելիք կար, որն ուրացել էր քրիստոնեական հավատքը: Նրա անունն ուրանալուց առաջ Դավիթ էր, իսկ ուրանալուց հետո նա և իր որդիները վերցրել էին Պաղրի ազգանունը: Դավիթ Բեկը լսելով այդ մելիքի մասին՝ բարկանում է և որոշում է հարձակվել նրա վրանի վրա: Այնուհետև տանում է նրան Շինուհայր և հրամայում 12 օր եկեղեցում բոլորի ներկայությամբ բարձրաձայն ասել «Լույ՛ս Լուսավորչի հավատին, վա՜յ ուրացողին»: Իսկ հետո գլխատում է նրան:

Որոշ ժամանակ անց Դավիթ Բեկը փորձում է իր մոտ է տանել տեր-Ավետիսին և Մելիք Փարսադանին, որպեսզի նրանք օգնեն Դավթին միասին դուրս քշել թշնամիներին երկրից, սակայն նրանք չեն համաձայնում: Դավիթ Բեկի հերթական հաղթական ճակատամարտից հետո նրանք գալիս են ողջունելու Դավիթին, սակայն Դավիթը բարկանում է և նրանց տասներկու օր բանտարկում Շինուհայրում:

Այնպես է ստացվում, որ Գուգարաց Հովհաննեսը չի կարողանում թուրքերից ազատագրել Որոտնա բերդը, իսկ հետո գալիս է Շինուհայր և Տեր Ավետիսին ու նրա աներոջը ուղարկում է Հալիձոր՝ Դավիթ Բեկի մոտ:

Իր Կապան գալու երրոդ Տարում Դավիթ Բեկը ազատագրեց Որոտնա բերդը և դուրս քշեց այնտեղից բոլոր օտարազգիներին:

Այնպես ստացվեց, որ որոշ ժամանակ Դավիթն իր մոտ քիչ զորք պահեց, մնացածին ուղարկելով Պարկուշատի զորքերի դեմ: Առիթը բաց չթողնելով նրա վրա հարձակվեց Նախիջևանի խանը: Դավիթը շտապ զորահավաք արեց և արժանի հարված հասցրեց թշնամուն: Դավթի երկար հետապնդումներից հետո թշնամին հակահարված հասցրեց Դավթին և Դավթի զորքերը փախուստի դիմեցին:

Posted in գրականություն 9

Գարնան անձրև

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող
Անձրևը չէ՛ ասիկա:
Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն
Լուսացընցուղ կտեղա:

Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,
Տեղատարափ կթափին,
Եվ կլվան իրենց լույսին մեջ փաղփուն
Անդաստաններն ու այգին:

Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,
Եվ կտեղա ադամանդ.
Կը լուսանան կույր աղբերակներն ու կ’երգեն
Իրենց ծընունդն արգավանդ:

Անհունն ի վար կհեղեղվին շառաչուկ
Մեծ կաթիլներ շափյուղա,
Լի արևով, ցընծությունով, կապույտով,
Ծիծաղներով սատափյա:

Մարգերը թաց կ’արտաշընչեն զովություն…
Կը լըվացվին գառնուկներ…
Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,
Կը լեցնե գյուղն ու եթեր:

Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ
Իմ ցորյաններս համեցող
Նոր ուժերով հորդահոսա՜ն կըձյուղին
Կայլակներու մեջ ի լող:

Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս,
– Ըստ իմ գյուղիս հեքիաթին –
Կծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,
Եզնորդ մը` նման լուսինին:

Անծանոթ բառեր՝

ասիկա-Այս, սա

փաղփուն-Փայլող, ճաճանչող

Posted in Պատմություն 9

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերևարությունները ու արտագաղթները հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են :17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել Վարդապետ Բոպիկ Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին ։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Վոսկան Վարդապետ Երևանցու, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի Լեոպորդ I կայսրի և այլոց հետ։

Իսարել Օրին շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի ազատագրական պայքարի գործում: Օրին հասկանալով, որ Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝  ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արշիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմիցհետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ սպասարկման ոլորտը

Մեր երկրում սպասարկման ոլորտը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինն այն բիզնես միավորներն են, որոնք մասնագիտացված են օտարերկրացիներին (հատկապես տուրիստներին), միջինից բարձր ու բարձր խավի և հանրային ուշադրության առումով կարևոր միջոցառումների և այլն, սպասարկման վրա, իսկ երկրորդը նրանք են, որոնք սպասարկում  են մեզ՝ հասարակ մահկանացուներիս, ու հեռու են թե՛ օտարերկրացիներին, թե՛ միջինից բարձր ու բարձր խավի, և թե՛ հանրային ուշադրության առումով կարևոր միջոցառումները սպասարկելուց։ Առաջին և երկրորդ տեսակների միջև գոյություն ունեն ահռելի տարբերություններ։ Դուք կասեք՝ միգուցե, այդպես էլ պետք է լիներ, եթե հաշվի առնենք, որ առաջին տեսակի բիզնեսներն ահռելի գումարներ են ծախսում պրոֆեսիոնալ թրեյնինգների ու թրեյնինգավարների համար, նույնիսկ ժամանակ առ ժամանակ լավագույն հեռանկարային աշխատակիցներին ուղարկում են արտասահման՝ վերապատրաստելու, կամ արտասահմանից հրավիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վարքաբանական տնտեսագիտության մասնկագետի կամ Յելի շրջանավարտ պրոֆեսիոնալի՝ օրական 15.000-ից 20.000 դոլարով։ Նրանք աշխատանքի են ընդունում Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին ու մշտապես ձգտում են համալրվել լավագույն կադրերով։ Դե իսկ երկրորդ տեսակի բիզնեսները պարզապես վերապատրաստում են աշխատակիցներին՝ «իրենց ունեցածի չափով»՝ օգտվելով համացանցի ռեսուրսներից, միջին որակի տեղացի մասնագետների տրամադրած թրեյնինգներից, աշխատանքի են ընդունում թրեյնինգ մենեջերի ու «աճեցնում» կազմակերպության զարգացմանը զուգընթաց կամ էլ ինքնուրույն ստեղծում են իրենց սպասարկման կատարողականության առանցքային ցուցիչները (KPI), ապա անցնում դրա իրականացմանն ու վերահսկողությանը։ Այս մի քանի հանգամանքները, հիրավի, ստեղծում են լեգիտիմ փաստարկներ այս երկու տեսակների միջև որակական տարբերությունները արդարացնելու համար։ Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ 2019 թվականի հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման արդյուքնում մեզ հաջողվեց բացահայտել հետևյալ գեղեցիկ պատկերը. հարցված տղամարդկանց 97%-ը պատասխանեց, որ սպասարկման ոլորտում առնչվել է նման երևույթի հետ, երբ սպասարկման ոլորտի արական սեռի ներկայացուցիչը վաճառվող ապրանքի կամ ծառայության որակը ապացուցելու համար «քֆուր կամ երդում է կերել», իսկ կանանց 85%-ը խոստովանել է, որ հանդիպել է նման երևույթի, երբ իգական սեռի ներկայացուցիչը «թաղել է ինչ-որ մեկին»՝ կրկին որակը ապացուցելու համար։

Սպասարկման ոլորտը մեր երկրում մշտապես զարգացել է ճնշող հանգամանքների տակ։ Մերչենդայզինգի, ինտեգրացված մարկետինգի, սպասարկման ստանդարտների, կատարողականության առանցքային ցուցիչների (KPI) ներմուծումը և ներդրումը Հայաստանում մշտապես եղել է ցնցումներով, որովհետև ամեն գալիք նորամուծություն պահանջել է նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ, սակայն կառուցվել է հնի բազայի վրա, ինչի արդյուքնում ունենք այն, ինչ ունենք։

2019 թվականի հուլիսից-նոյեմբեր ամիսներին սպասարկման ոլորտի վերաբերյալ տեղի ունեցած հարցման արդյունքում մենք ստացանք հետևյալ պատկերը (հարցումը իրականացվել է տարբեր սոցոլոգիական մեթոդներով, այնուհանդերձ, ստորև բերվում են այն հարց-պատասխանները և պարզեցված հետազոտական արդյուքները, որոնք համահունչ են հոդվածի էությանը)։

Posted in Ֆիզիկա 9

Առաջադրանք: 4/19/23

1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը․

Ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման այդ երևույթը կոչվում է բնական ճառագայթաակտիվություն:

2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը․

Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։ 

3. Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար․

Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։

4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ․

Ճառագայթաակտիվությունը լինում է բնական՝ պայմանավորված միջավայրում առկա ռադիոակտիվ տարրերով, և արհեստական՝ առաջացած մարդու տնտեսական գործունեության հետևանքով:

5. Ի՞նչ է ալֆա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը․

∝ ճառագայթումը հելիումի միջուկների հոսք է, որոնցից յուրաքանչյուրն ունի +2e լիցք և He-ի ատոմի զանգված (իր մեջ պարունակում է 2 պրոտոն և 2 նեյտրոն):

6. Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը․

β ճառագայթումն էլեկտրոնների փունջ է, և մասնիկների լիցքը հավասար է −e-ի: β ճառագայթները անարգել անցնում են թղթի կամ ալյումինե նրբաթիթեղի միջով, իսկ 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը գործնականում լրիվ կլանում են այն:

7. Ի՞նչ է գամմա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը․

γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումն ընդհանրապես լիցք չունի, այդ պատճառով չի շեղվում էլեկտրական կամ մագնիսական դաշտով անցնելիս: γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումը համարյա չի փոխազդում միջավայրի հետ և հեշտությամբ անցնում է նյութի միջով: 5սմ հաստությամբ կապարի շերտով γ ճառագայթումը նույնպես չի անցնում:

10. Ինչո՞վ է պայմանավորված ճառագայթաակտիվությունը ազդեցությունն օրգանիզմի վրա:

Ճառագայթաակտիվությունը նյութերի ճառագայթումը վնասում է օրգանիզմի բջիջները՝ խախտելով դրանց բնականոն գործունեությունը: Որքան շատ էներգիա է հաղորդում ճառագայթումն օրգանիզմին այնքան շատ են օրգանիզմում առաջացած վնասվածքները:

9. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն․

Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին: ՄՀ-ում այն չափում են գրեյներով:

10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը․

Ճառագայթման բնական ֆոնը այն է, երբ ճառագայթումը բնական է, օրինակ՝ տիեզերական ճառագայթները կամ շրջապատի ճառագայթաակտիվությունը:

11. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար․

Ճառագայթման պայմաններում աշխատող մարդկանց համար տարեկան առավելագույն բաժնեչափը սահմանված է 5*10-2Գր: Կարճ ժամանակում ստացած 3:5Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:

12. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ․

Ճառագայթահարման համար հատկապես խոցելի են հատկապես կարմիր ողնուղեղի և արյունաստեղծ համակարգի այլ տարրերը: Ճառագայթահարման ազդեցության նկատմամբ նաև խոցելի է մանկան օրգանիզմը: Ճառագայթահարումը նաև բացասաբար է անրադառնում ժառանգականության կոդի վրա:

13. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը․

Փոքր չափի ճառագայթահարումը կարող է բուժել հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղ:

14. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը․

Ատոմի բնութագրական չափը 10−10 մ է, իսկ միջուկինը՝ 10−15 մ, այսինքն ատոմի միջուկի շառավիղը մոտ 100000 անգամ փոքր է ատոմի շառավղից: Չնայած դրան, ատոմի զանգվածը գործնականում հավասար է միջուկի զանգվածին:

15. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը․

Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից:

16. Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը․

Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի մոդուլին:

1930 թ․ Վիկտոր Համբարձումյանը և Դ․ Դ․ Իվանենկոն ցույց տվեցին, որ միջուկը չի կարող, ինչպես համարվում էր այն ժամանակ, բաղկացած լինել պրոտոններից և էլեկտրոններից, որ պրոտոններից բացի միջուկում պետք է լինեն ինչ-որ չեզոք մասնիկներ՝ նեյտրոններ:

17. Որքան է միջուկում պրոտոնների թիվը․

Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվի՝ Z-ի հետ: Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը:

18. Որ մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ․

Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

19. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը․

Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:

20. Ինչ է մեկ զ.ա.մ.-ը․

Պրոտոնների և նեյտրոնների զանգվածներն արտահայտվում են զ․ա․մ․-ով՝ զանգվածի ատոմային միավորով։

21. Օգտվելով Մենդելեեվի քիմիական տարրերի աղյուսակից որոշել ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամներով։

196,97 x 1,66057 x 10-27=327,0824729x 10-27

22. Ինչ է իզոտոպը։ Ջրածնի ինչ իզոտոպներ գիտեք․

Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ: Ջրածնի իզոտոպներն են դեյտերիումը և տրիտիումը:

Posted in Անգլերեն 9

Translation

1. Այս գրքում կա Քիփլինգի մի գեղեցիկ բանաստեղծություն և մի քանի պատմվածքներ։

1)There are some short stories and a nice poem by Kipling in this book.

2. Ո՛չ քույրդ է մեղավոր, ո՛չ էլ դու։ Ես էի, որ կոտրեցի ծաղկամանը։

2)Neither your sister, nor you are guilting. I was the person who has broken a vase.

3. Տանը ոչ ոք չկար։ Ամբողջ ընտանիքն արձակուրդում էր՝ Ֆրանսիայում։

3)Therese no one at home, and the all family was into the holidays, in France.

4. Լեզու սովորելու համար երկու տարին շատ կարճ ժամանակ է։

4)Two years is a very short time to learn a new language.

5. Այն երեխաները, որոնք երաժշտությունից լավ են, կարող են հաճախել հատուկ դպրոց։

5)Those children who are good at music can go to a special school.

6. — Չեմ հիշում, թե որտեղ է թելն ու ասեղը։ Դու չե՞ս տեսել։ — Մայրի՛կ, քո թելն ու ասեղը սեղանին է։

6)I don’t remember when the needle and thread. Haven’t you seen them. Mom, the needle and thread are on the table.

7. Հյուրանոցում բավական շատ ազատ սենյակներ կային։

7)There were quite a few free rooms in the hotel.

8. «Հին աստվածները» դրամատիկական թատրոնի հաողջված ներկայացումներից է։

8)”The Old Gods” is one of the well-known performances of the drama theater.

9. Աշակերտներից ոչ մեկը չկարողացավ քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ էին Ֆիլիպինյան կղզիները։

9)None of the students could show where the Philippine Islands were on the map.

10. Ջեյմսի բերած նորությունները ցնցող էին ու անհավատալի։

10)The news that James brought war shocking and unbelievable.

11. Այժմ հանձնաժողովը քննարկում է ձեր նախագիծը։ Անդամների մեծամասնությունը կողմ է դրան։

11)Now the commission is discussing your project. The majority of members are in favor of it.

12. Այն բոլոր գրքերը, որոնք այս դարակում են դրված, դասական գործեր են։

12)All the books that are placed on this shelf are classic works.

13. Հայրս, ինչպես և մայրս, ցանկանում են, որ ես բժիշկ դառնամ։ Մորաքույրներս են, որ դեմ են դրան։

13) My father, like my mother, want me to become a doctor. My aunts are against it.

14. Նրանց տուն եկող ամեն այցելու հիանում է պարտեզի գեղեցկությամբ։

14)Every visitor who comes to their house admires the beauty of the garden.

15. Ո՛չ Թոմի ընտանիքն է վերջերս նրանից լուր ստացել, ո՛չ էլ հարսնացուն։

15)Neither Tom’s family has heard from him recently, nor his fiancee.

16. Սեղանի վրա բավական շատ հաց կա։ Կարիք չկա էլի կտրել։

16)There is enough bread on the table. No need to cut again.

Posted in երկրաչափություն 9

Շրջանագծի երկարություն

Վարժ․ 382

ա) l=2πR=2*π*10=20π (մ)բ) l=2πR=2*π*15=30π (մ)գ) l=2πR=2*π*35=70π (մ)Վարժ․ 383

ա) R=l/2π=100/6.28=15.9 (սմ)բ) R=l/2π=25/6.28=3.98 (սմ)գ) R=l/2π=47.5/6.28=7.56 (սմ)Վարժ․ 384

P=24 սմ=2R*sin 1800/6=2R*0.5d=4 սմ (P/6=24/6=4)2R*0.5=4 սմR=4l=2πR=2*3.14*4=8π սմՊատ՝․8π սմՎարժ․ 385

Վարժ․ 388

R=l/2πl=x+107x=2R2R/2=2R+107/6.28=> 12.56R=4R+428=> 2R=428/8.56=50 սմ=> 2R(տրամագիծ)=50, R=50/2=25 սմՊատ՝․ 25 սմ