Մահմեդականությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից է. առաջացել է VII դարում, Արևմտյան Արաբիայի Հիջազ քաղաքում: Հետևորդները՝ 1,3–1,8 մլրդ մարդ (2010 թ.):Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները: 622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:XVIII դարում մահմեդականության մեջ առաջացել են միստիկական հոսանքներ, որոնցից ամենահզորը սուֆիզմն է (միստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ: Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր:Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է: Տես նաև Բուդդայականություն, Ղուրան, Քրիստոնեություն:
Category: Uncategorized
Սպիտակի երկրաշարժ
1988թ–ի դեկտեմբերի 7–ին, առավոտյան 11։47–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում տեղի է ունեցել ժամանակի ամենաաղետալի երկրաշարժերից մեկը, որի հետևանքով Սպիտակ քաղաքը 30 վայրկյանում գրեթե հիմնովին ավերվել է։
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ–ի դեկտեմբերի 7–ին, առավոտյան 11։47–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում։ Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ։ Աղետի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը 30 վայրկյանում գրեթե հիմնովին ավերվել է։
Պաշտոնական տվյալներով` մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամություն է ձեռք բերել, 500 հազարն` անօթևան մնացել:
Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Ծանր վնաս կրեց գյուղատնտեսությունը, քանդվեցին անասնապահական շինությունները, ոչնչացավ անասունների մեծ մասը։ Շարքից դուրս եկավ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող 80 ձեռնարկություն:
Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Պաշտոնական նվազեցված տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։ Անօթևան դարձավ 530 հազարը։
Կարդալ ավելին՝ https://armeniasputnik.am/trend/armenia_spitaki_erkrasharj/
Վաճառված ծիծաղ մաս 4
Չորրորդ գլուխ, առաջադրանքներ.
- ծլկել, առարկություն, հանդուրժել, ջրհան կայան, բեկբեկուն, հապաղել, մտախոհ, անփութություն:
ծլկել- Աննկատելիորեն՝ սուսիկ-փուսիկ փախչել
առարկություն-Առարկելու համար բեվող փաստարկ՝ պատճառաբանություն
հանդուրժել-Դիմանալ, տոկալ, համբերել
ջրհան-Ջուրը հանող՝ ցածր տեղից վերեր բարձրացնող՝ մղող կառուցվածք՝ սարք՝ մեքենա
կայան-. Կանգ առնելու տեղ, հանգրվան
բեկբեկուն-Բեկբեկվող
հապաղել-Ուշանալ, ետ ընկնել
մտահոգ-Մտահոգություն ունեցող, մտահոգված
անփութություն-Անփույթ արարք՝ վերաբերմունք
- Քո կարծիքով գործարքը հավասարապես փոխշահավե՞տ էր, թե՝ ոչ. ինչու՞:
Փոխշահավետ հնարավոր չի կարող լինել, քանի որ Թիմը փոխեց իր կյանքի ամենակարևորը նյութականի հետ։ Մի օր այդ նյութականը կոչնչանա, իսկ ծիծաղը կլինի հավետյան։
- Մեղադրիր կամ արդարացրու տղային՝ պայմանագիրը ստորագրելու համար:
Տղան կատարեց իր կյանքի ամենավատ սխալը։ Փոխեց իր կյանքի միակ թանկ արժեք ունեցող ծիծաղը հավերժ գումարի դիմաց։ Կատարեց դա իր ընտանիքի համար դա։ Այդ հարցում նա է ճիշտ։ Այդ իսկ պատճառով իրեն հստակ չենք կարող մեղադրել կամ արդարացնել։
Վաճառված ծիծաղ մաս 3
- Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. սողոսկել, սլանալ, նպաստել, սևեռուն, հեգնաբար, կկոցել, խարդախ, խոժոռել, չարախնդալ, վհատվել, պատկառելի, անախորժություն, համակրելի, նվաճել, ջանք, ստանձնել, ժլատ, չարաբաստիկ:
Սողոսկել-Սողալով ներս մտնել
սլանալ-Արագորեն գնալ՝ ընթանալ, սրընթաց վազել
նպաստել-Օգնել, օժանդակել, սատարել, որևէ կարգի օգնություն մատուցել: Իր լռությամբ նա նպաստում է չարագործների փախուստին:
սևեռուն-Սևեռված, բևեռված
հեգնաբար-Հեգնական կերպով, հեգնելով
կկոցել-Կոպերը կուչ ածել, աչքերը պռստել, աչքերը կիսախուփ անել
խարդախ-Նենգ, խաբեբա
խոժոռել-Հայացքը՝ դեմքը՝ աչքերը խոժոռ դարձնել, խոժոռ արտահայտություն տալ:
չարախնդալ-Ուրիշի դժբախտությունից ուրախանալ՝ խնդալ
վհատվել-Հուսահատվել, հույսը կորցնել, հուսալքվել
պատկառելի-Պատկառելու արժանի, պատկառանք ներշնչող
անախորժություն-Անախորժ արարք՝ դեպք ևն
համակրելի-Համակրանքի արժանի, համակրանք հարուցող
նվաճել-ռազմական ուժով տիրել՝ տիրապետել, բռնությամբ տիրել, զավթել
ջանք-Որևէ բանի համար անհրաժեշտ մտավոր, ֆիզիկական ու հոգեկան լարում, ճիգ:
ստանձնել-Հանձն առնել, որևէ պարտականություն՝ գործ՝ հանձնարարություն ևն իր վրա վերցնել:
ժլատ-Ագահաբար խնայող, ծախսերից ամեն կերպ խուսափող, քծծի, զոշաքաղ, ագահ
չարաբաստիկ-Վատաբախտ, դժբախտ, չար՝ վատ բախտի հանդիպած:
- Նեղ նրբանցքներում, որտեղ մեծահասակները ստիպված են կամա թե ակամա հաշվել յուրաքանչյուր կոպեկը, երեխաները վաղ են սկսում լուրջ վերաբերվել դրամին: — Մեծերի պահվածքը քե՞զ ինչին է ստիպում լուրջ վերաբերվել: Պատմիր այդ մասին:
Իմ մայրիկը միշտ ասում է, որ իրերտ մի կորցրու, փորձիր պահել այն, քանի որ մարդ կա դա էլ չունի։ Շատ անգամներ ասում է, որ պետք չէ ունենալ շատ լավ աշխատանք ու լինել վատ բնավորությամբ, ավելի կարևոր է հոգևոր արժեքները։
- Այդպես չի լինում, որ մարդու բախտը միշտ բերի: — Բոլորս էլ գիտենք այդ մասին, իսկ ժողովրդական իմաստությունը ասացվածքներ ունի այս մտքի վերաբերյալ. գտիր դրանք և հավաքիր:
Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է
Բախտի քմահաճույքները փորձաքար են արիասիրտ մարդու համար:
Բախտը դաժան է: Մի՛ ուրախացրեք նրան ձեր վշտով, ընդհակառակը՝ անտարբերությամբ պատեք նրան:
- Նա նորից սկսեց հաճախ ծիծաղել իր նախկին մանկական ծիծաղով … — Ինչպե՞ս էր փոխում ծիծաղը Թիմի կյանքը: Ընդունու՞մ ես ծիծաղի զորությունը. ինչու՞մ է այն կայանում:
Թիմը իր ծիծաղի շնորհիվ ուրախություն էր պատճառում բոլորին։ Նա բոլորի ուրախությունն էր։ Թիվը իր կյանքն էլ է փոխում իր մեկ ժպիտով, քանի որ նրան էլ մայրը չէր ծեծում, ուսուցիչները իր վրա շատ չէին բարկանում։ Ծիծաղը ունի շատ մեծ զորություն։ Ծիծաղի շնորհիվ մարդկիկ երջանկություն են պատճառում բոլորին։
Մաթեմատիկական խնդիրների ժողովածու
Վայր՝ առցանց հարթակ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Կազմել կրթահամալիրին նվիրված մաթեմատիկական խնդիրների ժողովածու
Խնդիրները՝
- Միանալ կրթահամալիրյան տոնի միջոցառումներին,
- Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
- Մասնակցել մրցույթի և տպագրել նյութեր
Ընթացքը՝
- Կրթահամլիրի ներկայի և պատմության մասին մաթեմատիկական խնդիրների կազմում, ժողովածուի կազմում, լուծում,
- Խնդիրների հավաքագրումից հետո խնդրագրքի կազմում, ստեղծում,
- Մրցույթի մասնակցություն։
Արդյունքներ
- Աշխատանքների հրապարակում բլոգներում,
- Լավագույն աշխատանքների տպագրություն <<Մաթեմատիկա>> ամսագրում։
Խնդրիներ՝
ՀԱՐՑ
Սեղանին կար 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։
ՊԱՏԱՍԽԱՆ՝
7, քանի որ այս ասվում է բացի 7-ից բոլորը կերան։ Այսիինքն 7 խնձոր չեն կերել, կերել են 3 խնձոր։
ՀԱՐՑ
Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ է աում հաշիվը։ Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը։
ՊԱՏԱՍԽԱՆ՝
Ֆուտբոլային խաղից առաջ հաշիվը միշտ 00:00 է։
ՀԱՐՑ
Միլիոնատերը խոստացավ 1 միլիոն շնորհել երկու հեծանվորդներից նրան, ում հեծանիվը վերջնագծին կհասնի երկրոդը։ Անսովոր պայմանը մոլորեցրել էր մրցույթի մասնակիցներին։
Ինչպե՞ս անցկացնել մրցույթը, — զարմացավ նրանցից մեկը, — չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն էլ ուզում է հաղթել, ուրեմն այնքան դանդաղ կշարժվի, որ մրցույթը երբեք չի ավարտվի։ Հանկարծ նրանցից մեկի դեմքը պայծառացավ․
Ես գիտեմ ինչպես վարվել։
Ի՞նչ էր մտածել նա։
ՊԱՏԱՍԽԱՆ՝
Երկրոդ մասնակիցը մտածել էր, որ եթե նրանք փոխվեն հեծանիվներով, ապա կստացվի ով հասնի առաջինը, նրա հակաորդը կհաղթի։
ՀԱՐՑ
Արքայադուստրը մտամոլոր քայլում էր այգում։ Նա պետք է ազատվեր չար կախարդի վերջին ծուղակից։ Կախարդը պայուսակում պահելու էր մեկական սպիտակ և սև քարեր։Արքայադուստրն առանց նայելու պայուսակից պետք է հաներ դրացից միայն մեկը։ Սև քարը հանելու դեպքում նա ստիպված կլիներ ամուսնանալ կախարդի հետ, իսկ սպիտակ քարը հանելու դեպքում կփրկեր իրեն։ Սակայն կախարդը շատ նենգ էր․ Նա պայուսակում պահել էր երկու սև քար։
Ինչպե՞ս պետք է վարվի արքայադուստրը ընտրության պահին՝ փրկվոլու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ
Նա պետք է վերցնի քարերց մեկը և ասի կախարդին։
-Եթե դու հանես մյուս քարը և այն լինի սև, ես քո հետ կամուսնանամ, բայց եթե նա լինի սպիտակ, դու ինձ կազատես։
Մարմինների փոխազդեցությունը
ի փոխազդեցությունը:Մարմնի զանգված:
Լաբորատորիայում կատարվող փորձեր և քննարկվող հարցեր.
1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:
Մարմինը կպահի իր դադարի վիճակը կամ ուղղագիծ շարժումը։
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Օրինակ,երբ քամին փչում է,ջրի վրա գտնվող նավը կշարժվի,չի պահպանի իր դադարի վիճակը։Գնդակը փոխում է իր շարժման ուղղությունը,երբ ֆուտբոլիստը հարվածում է գնդակին։
3.Մարմնի որ հատկությունն է կոչվում իներտություն
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթըկոչվում է իներցիա կամ իներտություն։
4.Որ մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Կարող ենք կատարել մի այսպիսի փորձ
Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված է թելով, ճկված թիթեղը հպենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել հակադիր ուղղություններով, տեղափոխվելով նույն հեռավորության վրա:

Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղին հպենք այլ սայլակ:

Թելն այրելուց հետո թիթեղն ուղղվում է: Այս դեպքում, երբ սայլակները տարբեր են, տարբեր են նաև դրանց ձեռք բերած արագությունները:
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Զանգվածը արտահայտվում է տոննայով,կիլոգրամով,գրամով,միլիգրամով։
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը միավորների ՄՀ-ում
ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ.ծանոթացում կշռման կանոններին
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 43-ից էջ 48
Գինեգործություն
Հայաստանը խաղողի բնօրաններից մեկն է: Գինեգործության պատմությունը Հայաստանում գրեթե նույնքան հին է որքան խաղողաբուծությունը: Համաձայն հին հույն պատմաբանների վկայությունների դեռևս երկու հազար տարի առաջ Հայաստանից արտահանվում էին բարձրորակ գինիներ: Հայաստանում գինեգործական հիմնական շրջաններն են. Արարտի, Արմավիրի, Արգածոտնի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը: Արարատյան հարթավայրը հանդիսանում է գինեգործության խոշորագույն շրջանը, այստեղ է աճեցվում երկրի խաղողի 60 տոկոսը: Այս տարածաշրջանում աճեցվող խաղողը պարունակում է արոմատիկ բաղադրիչներ և շաքար, ինչը նպաստում է խաղողի արտասովոր համին: Արարատյան դաշտավայրում գոյություն ունեն մոտ 30 հողային տեսակներ: Արդյունքում տարբեր հողատարածքների վրա աճեցվող խաղողի նույն տեսականին ունի տարբեր համային երանգներ: Գինեգործությունը Հայաստանում բարձրունքների վրա էր 1980-ականների սկզբերին, երբ խաղողի այգիները զբաղեցնում էին 36,500 հեկտար հողատարածք: Սովետական իշխանության փլուզումից հետո գինու արտադրությունը կտրուկ կրճատվեց: 1990-2002 թթ. խաղողի այգիների տարածքները կրճատվեցին 16,200 հեկտարով: Առաջընթաց նկատվեց 2003 թվականից, երբ խաղողի այգիները աճեցին 1,900 հեկտարով` զբաղեցնելով 12,000 հեկտար ընդհանուր տարածք: Հայկական գինու 70 % արտահանվում է ԱՊՀ երկրներ, իսկ մնացած մասը` ԱՄՆ և ԵՄ երկրներ:


Աշխարհի պետությունների խմբավորումը
- մենախոշոր 15 երկրները
- Նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները: Առանձնացնել այն երկրները, որոնք և տարածքով են խոշոր և բնակչությամբ:
- Նշեք 5 սահմանադրական և 5 բացարձակ միապետություններ
- Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը բարենպաստ է, նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը անբարենպաստ է:
Պատասխաններ․
1․

2.

3․

4.

Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
150

Քանի որ AB=AC և DD=DC, իսկ AD ընդհ․ հետևում է, որ <1=<2
Հետևաբար <CAD=<DAC:2=50:2=250
151

Քանի որ AB=CD, իսկ AD=BC իսկ AC ընդհ․ հետևաբար եռանկյուն ABC =եռանկյունի ADC ( ըստ երրորդ հայտանիշի)
152

Քանի որ AB=CD, իսկ BD=AC իսկ AD ընդհ․ հետևում է որ AB=CD, BD=AC, AD ընդհ է ստացվում է <BAC=<CDB
153

Քանի որ AB=CD իսկ AD=BC իսկ AC ընդհ ստացվում է որ DCF=ABE, հետևաբար <ABE=<ADF
Վաճառված ծիծաղ մաս 2
Երկրորդ գլուխ, առաջադրանքներ.
- Գրել տրված բառերի հոմանիշներ. ցնծալ, մտախոհ, վճիռ, գաղտնաբար, խցկել, թուխ, կարկամել, տատանվել, հեկեկալ, խռպոտ, լողլող, ճաղատ, փարթամ, քրքջալ, հազվագյուտ, ծլկել, ընկճվել, տաղտկալի:
- Ցնծալ-բերկրել, խնդալ, հրճվել
- Մտախոհ-Զգաստ, խելամիտ, խելացի
- Վճիռ-վճռագիր. դատակնիք, դատաստան
- Գաղտնաբար-գաղտնի, ծածկաբար, ծածկապես
- Խցկել-փակել, խցել, խցանէզ
- Թուխ-թխորակ, թխագույն, թյուրաթուխ
- Կարկամել-կծկել, պրկել, կորացնել
- Տատանվել-օրորվել, ճոճվել, ցնցվել
- Հեկեկալ-արտասվել, փղձկալ, հեծել
- Խռպոտ-կերկերուն, կերկերաձայն, կերկերախոս
- Լողլող-տես Երկայնահասակ
- Ճաղատ-կունդգլուխ, կնտակ, ճեղ
- Փարթամ-պերճ, հարուստ, շքեղ
- Քրքջալ-ծիծաղել, քռքռալ, ռհռալ
- Հազվագյուտ-դժվարագտնելի, անոսրագյուտ, դժոխագյուտ
- Ծլկել- Փախչել, անհայմսս
- Ընկճվել-ընկրկել, հուսահատվել, բարոյալքվել
- Տաղտկալի-Ձանձրալի, տաղտկա
- Թիմն ինքն էլ չգիտեր, թե ինչու՞ ծիծաղեց, բայց այդ մասին նա չէր էլ մտածում: Նա դեռ այն հասակում չէր, երբ մարդիկ շատ են մտածում իրենց անձի ու իրենց արարքների մասին: — Իսկ քո կարծիքով ինչու՞ նա ծիծաղեց:
- Նա ծիծաղեց,քանի որ հիշեց,թե ինչպես էր պատմում նրան այդ տղայի մասին։
- Ուրախությունն ու վիշտը միշտ կողք-կողքի են ապրում: — Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ հերքելով այն:
- Օրինակ իմ կարծքով՝ եթե մարդ շատ ուրախացած է նրան ոչ մի բան չի կարող տխրեցնել, և դրա հակառակը, եթե մարդ շատ ջղայն է, ապա դրանող չես կարող որախացնել այդ մարդուն։