Posted in Uncategorized

ՄԵՏԱՂԱՁՈՒԼՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒ


Դասի հղումը

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 

Այն ունի շատ մեծ դեր։Ինչու,որովհետև ժամանակակից կյանքում աճել է մարդու պահանջը։Մետաղաձուլությունը ունի ենթաճյուղեր։Օրինակ մեքենաշինությունը։Մեքենաշինության վրա ազդում են մետաղաձուլության ճյուղերը։Մետաղները ձուլում են,մշակում,հետո արդեն ներմուծում։Հին ժամանակում ավելի շատ էին կիրառում մետաղները,քան հիմա։Հիմա ավելի շատ օգտագործում են էժան մետաղները,պլաստամասաները։Բայց կա նաև մյուս ենթաճյուղը։Հիմա մարդու ընտրությունը բավականին շատ է,բայց գրեթե ամենինչ պատրաստված է պլաստմասայից։Դրա համար այն ժամանակներում օգտագործում էին փայտ,երկաթ և այլն․․․

Տնտեսության վրա նույնպես ազդում է գործոնով։

Տնտեսության վրա այն ազդում է,այսպես ասած սպասարկման ոլորտով,քանի որ կան շատ երկրներ,որոնք մեքենաշինությամբ են զբաղվում,և ներմուծում են տարբեր երկրներ,և այդպես զարգացնում են տնտեսությունը։Իհարկե մետաղաշինությունը կախված է տարբեր կարևոր վայրերից,որտեղ մետաղները շատ են,և շատ են ներմուծում։Այսպես և զարգանում է տնտեսությունը։

  1. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Կան շատ կապեր։Մետաղաձուլություն և մեքենաշինություն։Այսպես ասած այս ճյուղերը փոխանակվում են,մեկը ապահովում է մետաղները և օգտակար հումքերը,իսկ մյուսը պատրաստում է մեքենաներ,սարքավորումներ։Եկեք բերեմ օրինակ։Լեհաստանը և Գերմանիան։Ինչպես գիտենք Գերմանիան,ԱՄՆ և Ճապոնիան համարվում են կարևորագույն մարդատար մեքենաներ պատրաստողները։Ահա։Լեհաստանն էլ հարուստ է մետաղներով։Եվ ինչ է ստացվում։Լեհաստանը ներմուծում է մետաղ,օգտակար հումք,իսկ Գերմանիան դրանցից պատրաստում է մեքենաներ և մատակարարում Լեհաստան։Այպսիսի փոխանակում,որը ազդում է երկու երկրների տնտեսության վրա։

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:

ԱՄՆ,Ռուսաստան,Գերմանիա,Չինաստան,Մեծ Բրիտանիա

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 

ԱՄՆ,Ռուսաստան,Չինաստան,Մեծ Բրիտանիա,Ճապոնիա,Սինգապուր

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:
Posted in Uncategorized

խնդիրների լուծում


357

Դ)

I-2x
II-x
III-x-200

I+II+III=2400

I-?

II-?

III-?

2x+x+x-200=2400

4x=2400+200

4x=2600

x=650(II)

I=1300

I=650*2

III=650-200

III=450

Պատ.Առ.-1300 մարդ
Երկրորդը-650 մարդ
Երրորդը-450 մարդ

Ստուգում`650+1300+450=2400

Վարժություն 358

Սալոր-x
Խնձոր-x+150

2 կգ խնձոր և մեկ կգ սալոր-1800 դրամ

Քանի,որ երկու կգ խնձոր է,հետևաբար կլինի երկու անգամ թանկ,այսինքն 150*2=300 կգ:

x+x+300=1800

Ավելացնենք ևս մեկ x,որովհետև մենք միասին ունենք 3 կիլոգրամ,2 կգ խնձոր,1 կիլոգրամ սալոր:2+1=3

Ստացվում է,որ

x+x+x+300=1800

3x=1800-300

3x=1500

x=500(սալոր)

Խնձոր=500+150

Խնձոր-750 դրամ

Ստուգենք

2 կգ խնձոր + 1 կգ սալոր

Սալոր-500 դրամ

Խնձոր-650 դրամ

650*2+500=1300+500=1800,ճիշտ է:

Posted in Uncategorized

Բացառական հոլով

բացառական հոլովը կազմվում է ից կամ ուց վերջավրությամբ, և ցույց է տալիս առարկան որը պոկուվում է առաջանում է մի բան։

հիվանդ եղնիկը

Մի եղնիկ-ուղղական հիվանդացավ և սարից-բացառական իջավ հովիտ-հայցական:  Եղբայրները-ուղղական հիվանդին-տրական փորձանքի մեջ մենակ չթողեցին՝ հաճախ այցելելով նրան: Նրանք նաև օգտվում էին այն խոտից-բացառական, որն աճում էր այդ հովտում: Եղնիկը-ուղղական ապաքինվեց և ոտքի կանգնեց, բայց շուտով սատկեց… սովից-բացառական որովհետև եղբայրները-ուղղականան կերել էին հովիտում աճած խոտը-հայցական:

Պարզ չէ՞, որ շատ ցավակցողներ-ուղղական երբեմն ավելի շատ վնաս-հայցական են տալիս, քան օգուտ-հայցական նրան, ում ցուցաբերում են իրենց ցավակցությունը-հայցական:

Posted in Uncategorized

Եռանկյունների անկյունների գումարը

Փետրվարի 23

Թեմա`  Եռանկյան անկյունների գումարը

Առաջադրանքներ՝ հետևյալ դասագրքից,խնդիր 262-266

Screenshot_2021-02-22 erkr_7_atanasyan pdf

Վարժություն 262

ա/

<A+<B+<C=180^0

<C=?

<A=65^0

<B=57^0

<C=180^0-(57^0+65^0)

<C+58^0

բ/

<A=24^0

<B=130^0

<A+<B+<C=180^0

<C=180^0-(130^0+24^0)

<C=26^0

գ/

<A=a

<B=2a

<C=?

<A+<B+<C=180^0

<C=2a+a

<C=180^0-3a

դ/

<A=60^0+a

<B=60^0-a

<C=?

<A+<B+<C=180^0

180^0-(60^0+a+60^0-a)=180-(2a+120)=180-120=60^0

Պատ.60^0

Վարժություն 263

<A:<B:<C=2:3:4

4+2+3=9

<A+<B+<C=180^0

180^0/9=20

<A=2*20^0=40^0

<B=3*20^0=60^0

<C=4*20^0=80^0

Պատ.

<A+40^0

<B=60^0

<C=80^0

Ստուգում

80^0+60^0+40^0=180^0

Վարժություն 264

Վերցնենք եռանկյուն ABC կողմերով

Ապացուցել,որ հավասարակողմ եռանկյան յուրաքանչյուր կողմը 60 աստիճան է:

AB=BC=AC=> <A=<B=<C հետևաբար

180^0/3=60^0

Վարժություն 265

Քանի,որ հիմքի առընթեր անկյունները հավասար են,եթե մեկը լինի բութ,հետևաբար մյուս անկյունները նույնպես պիտի լինեն բութ:Իսկ եռանկյան անկյունների գումարը միշտ 180 աստիճան է:Իսկ մենք գիտենք,որ ամեն բութ անկյուն 90 աստիճանից բարձր պետք է լինի:Իսկ եթե ունենանք երեք բութ անկյուն,ապա մեր եռանկյունը կլինի 180 աստիճանից բարձր:

Վարժություն 266

Եռանկյան անկյունների գումարը հավասար է 180 աստիճան

180 : 5 = 36^0

<A = 36^0

Քանի,որ <B=<C,ապա կլինեն հավասար անկյուններ

<B = <C = 72^ 0

180 : 4 = 45^0

180^0 — 45^0 = 135^0

Posted in Uncategorized

Հունվարյան ֆլեշմոբ։ Առաջին մակարդակ

1.Հյուսիսային դպրոցի տոնածառը զարդարեցին կարմիր, դեղին և սպիտակ խաղալիքներով։ Կարմիր խաղալիքները 20 հատ էին, դեղին խաղալիքները 5-ով պակաս էին կարմիր խաղալիքներից, իսկ սպիտակները՝ 8-ով ավել էին դեղիններից։ Քանի՞ խաղալիք կար տոնածառին:

20+(20-5)+20-5+8)=20+(20-5)+(20+3)=20+20-5+20+3=58

2. Հյուսիսային դպրոցից մինչև կինո Հայաստան ճամբարականները քայլքով հասնում են 20 րոպեում, ֆիլմը սկսվում է ժամը՝ 12:30: Ճամբարականները ժամը քանիսի՞ն պետք է դուրս գան դպրոցից, որպեսզի չուշանան ֆիլմի դիտումից, եթե նախատեսել են 20 րոպեանոց կանգառ այգում:

Կանգառ+քալյք=ընդհանուր ժամանակ

20ր+20ր=40ր

12:30-40ր=11։50ր

3.Հունվարի 11-ը երկուշաբթի է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի հունվարի 28-ը:

Հինգշաբթի

4. Երեք կիլոգրամ ալյուրից կարելի է թխել 50 միանման գաթա: Յոթ ու կես կիլոգրամ ալյուրից քանի՞ այդպիսի գաթա կթխվի:Your answer

3x=50(մեկ x=մեկ կգ)

x=50/3=16 գաթա

7x=112 գաթա

0.5x=16/2=8 գաթա

112գաթա+8գաթա=120 գաթա․

5.Գտիր օրինաչափությունը և նշիր հարցական նշանի փոխարեն թաքնված թիվը:

Подпись отсутствует

3+3+5=11

6-2-1=3

0+12+2=14

5-4-1=0

9+4+3=16

6. Դդմախաղի ժամանակ Գայանեն, Գևորգը, Տիգրանը և Էլլան միասին խաղաղացին 10 տարբեր խաղեր, որոնցից յուրաքանչյուրը խաղում էր մենակ: Ամենաշատ խաղերը Գայանեն խաղաց, իսկ ամենաքիչը՝ Էլլան։ Տղաները միասին քանի՞ խաղ խաղացին

Գայանեն-4

Էլլան-1

Posted in Uncategorized

Քիմիական տարրերի անվանումների առաջացում

ախագիծ՝Քիմիական տարրերի անվանումների առաջացում 
Նպատակը՝

  1. տեղեկություններ հավաքելով տարրերի մասին համացանցից սովորել քիմիական տարրերի նշանները,պարզել նրանց անվանումների առաջացումը և նրանց հայտնագործման պատմությունը:

Ընթացքը  ՝մի խումբ սովորողներ կգտնի տասը տարրեր,որոնք իրենց անունները ունեն աշխարհագրական ծագում,մյուս խումբը՝տասը տարր հայտնի գիտնականների անուններից և երրորդ խումբը՝կընտրի տասը այլայլ տարրեր: Բացի անվանումներից սովորողները հետաքրքիր տեղեկություններ կփնտրեն այդ տարրերի մասին՝

  • հայտնագործման պատմությունը
  • տարածվածությունը 
  • հատկությունները
  • կիրառումը                                                                                                     Աշխատանքները սովորողները կտեղադրեն իրենց բլոգներում և միջինի ենթակայքում:Տևողությունը մեկ ամիս::

|| ԽՈՒՄԲ

Յոհան Գադոլինգադոլինիում

Մարի ԿյուրիԿյուրիում

Ալբերտ Այնշտայնէնշտեյնիում

Էնրիկո Ֆերմիֆերմիումշ

Դմիտրի Մենդելեևմենդելեևիում

Ալֆրեդ Նոբենոբելիում

Էռնեստ Լոուրենսլոուրենսիում

Էռնեստ Ռեզերֆորդռեզերֆորդիում

ՀՂՈՒՄ

Posted in Uncategorized

Հոլովներ

Տրական հոլովը ձևով նման էսեռական հոլովին, բայց ցույց չի տալիս պատկանելիություն, տր հոլովով գոյականը ցույց է տալիս ժամանակ, տեղ, և այն աարկան որին ուղղված է գործողությունը։

Մի փիլիսոփա-ուղղական Նասրեդինին-տրական  հրավիրել էր գիտական քննարկման-տրական: Երբ օրը-ուղղական եկավ, փիլիսոփան-ուղղական գնաց Նասրեդինի-սեռական տուն-հայցական: Սակայն Նասրեդինը-ուղղական տանը-տրական չէր: Փիլիսոփան-ուղղական բարկացած հանեց մատիտն-հայցական իր գրպանից, Նասրեդինի-սեռական դռանը-տրական գրեց «տխմար»  և հեռացավ:

Նասրեդինն-ուղղական ավելի ուշ վերադարձ տուն-հայցական և տեսավ այն: Նա հասկացավ, որ բաց է թողել իր ժամադրությունը-հայցական և գնաց փիլիսոփայի-սեռական տուն-հայցական:

-Ներիր ինձ , —  ասաց Նասրեդինը-ուղղական, երբ հասավ այնտեղ: Ես լրիվ մոռացել էի մեր ժամադրության-սեռական մասին: Բայց, երբ հասա տուն-հայցական և տեսա, որ գրել ես քո անունն-հայցական իմ դռան-սեռական վրա, այստեղ եկա այնքան արագ, որքան հնարավոր է:

Posted in Uncategorized

Teenagers Earning Money

February 15-19
English in Mind

Following A Dream, page 44
Read the text, answer the questions
Teenagers Earning Money, page 45

Questions page 43

Do you know who the person is?

Yes,I know.The person is Lewis Hammelton,who is the one of the best F1 racers.

What is the sport?

The sport is racing.

Why do you think the text has the title Following a dream?

I think yes,because Lewis was dreaming for race,when he was adult.I think,that is it,because he was dreaming and when he was 6,his dream was successfully implemented.

When did Hamilton’s dream to become a Formula 1 driver begin?

At the age of 6

What did he do when he was 8?

He started racing competitively and even his dad bought him a go-kart so that he could continue racing

What did he tell Ron Dennis when he was 10?

“My name is Lewis Hamilton, and one day I want to drive your cars”

Why did Ron Dennis phone Hamilton?

To “sort something out” with Hamilton driving his cars.

How old was Hamilton when he joined McLaren’s programme?

14 years old

What happened when Hamilton started racing in Formula 1?

He started off the season great, as well as finished it well. Ending the season in 2nd place.

About Teenagers

First task

2.When I’ve got some money,I always put it in the bank and save it.

3.I work every Saturday to earn some money for myself.

4.I got to the bed early on Friday because I’ve got a full-time.

5.I like to spend my money on clothes and CDs.

6.I don’t work at all because my parents give me pocket money every month.

7.That film is really awful-so don’t spend your money by going to see it.

8.My brother works 9-5,five days a week-it’s a Saturday job.

Task 2

I will answer in the class by orally!

Posted in Uncategorized

<>

Քաղաքի (ի) ծայրին գտնվող ճաշարանում նվագում էր մի կույր ջութակահար։ Նա հիանալի էր տիրապետում այդ գործիքին ու իր երաժշտությամբ հմայում էր բոլորին։ Այդ երեկո նա ճաշարան էր եկել աշխատանք գտնելու նպատակով։ Ճաշարանի (ի) տերը լսում է նրա կատարումերն ու աշխատանքի (ի)վերցնում կույր ջութակահարին։ Մինչ ուշ գիշեր ճաշարանատերն ու ջութակահարը զրուցում են և վայելում իրենց թեյը։ Իսկ երբ գալիս է տուն գնալու ժամանակը, ճաշարանատերը նրան լապտեր է տալիս։
Ջութակահարն ասում է, որ իրեն լապտեր հարկավոր չէ, ինքը կույր է, և լույսն ու մութը միևնույնն են իր համար։-Ես գիտեմ, որ քեզ լապտեր պետք չէ տան ճանապարհը գտնելու համար։ Բայց եթե տուն գնաս առանց լապտերի, ապա մթության մեջ հնարավոր է ինչ-որ մեկին հանդիպես։ Վերցրու այս լապտերը․ չէ՞ որ ուրիշների մասին մտածելով, հոգ կտանես նաև քո մասին։ 

Posted in Uncategorized

Կենդանիներից փոխանցվող հիվանդություններ

Դասագրքի հղումն է

Փետրվարի 15-21

Նախագիծ․

Տնական թարմ հաց

Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ,

դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը

Նորություն չէ, որ մարդիկ հաճախ են հիվանդանում այնպիսի հիվանդություններով, որոնցով սովորաբար տառապում են կենդանիները: Սակայն վերջերս նման դեպքերը շատացել են` կենդանիներից մարդուն են փոխանցվում վիրուսներ ու բակտերիաներ, իսկ ավելի հաճախ՝ մակաբույծներ: Այն հիվանդությունները, որոնք մարդուն փոխանցվում են կենդանիներից, կոչվում են զոոանտրոպոնոզներ:

Երկրագնդի վրա գոյություն ունի նման հիվանդությունների մի քանի տասնյակ` տարբեր տեսակի գելմինտոզեր, լեպտոսպիրոզ, տոկսոպլազմոզ, կատաղություն եւ այլն: Մարդիկ զոոանտրոպոնոզներով վարակվում են ընտանի եւ վայրի կենդանիների հետ շփվելուց: Այդ հիվանդություններից մի քանիսն ավելի հաճախ են հանդիպում:

Լեպտոսպիրոզը կաթնասունների, ինչպես նաեւ՝ մարդու սուր հիվանդություն է: Հիվանդությամբ հնարավոր է վարակվել հիվանդ կենդանու մեզի անմիջական շփումից կամ երկար ժամանակ ճահճացած ջրից: Այս հիվանդության հարուցիչը` լեպտոսպիրը, օրգանիզմ է ներխուժում լորձաթաղանթով կամ մաշկի բաց վերքի միջոցով: Դրանք բազմանում են արյան մեջ, լյարդի ու երիկամի էպիթելային հյուսվածքներում` ախտահարելով բոլոր օրգանները, հատկապես՝ լյարդն ու երիկամները: Դրա համար խորհուրդ է տրվում չհետաձգել տնային շների կամ կատուների պատվաստումները, իսկ եթե կենդանին այնուամենայնիվ հիվանդացել է, որքան հնարավոր է՝ շուտ սկսել բուժումը` պահպանելով հիգիենայի կանոնները` հիվանդ կենդանու հետ շփվելիս:

Գելմինտոզը մարդու եւ կենդանիների հիվանդություն է, որն առաջանում է մակաբույծ որդերից` գելմինտներից: Մարդու կողքին գտնվող կենդանիները հիմնականում այդ որդերի կրողն են լինում, որոնցից էլ հեշտությամբ կարող են վարակվել հատկապես երեխաները: Գելմինտոզից խուսափելու համար, անհրաժեշտ է պրոֆիլակտիկ միջոցառումներ ձեռնարկել` հետեւել սեփական հիգիենայի կանոններին, յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կատարել պրոցեդուրաներ` մակաբույծներից ազատվելու համար:

Կատաղությունը շատ տարածված հիվանդություն է: Վարակի աղբյուր կարող են հանդիսանալ թե՛ ընտանի, թե՛ վայրի կենդանիները: Կենդանու կծելուց հետո վիրուսն ընկնում է հյուսվածքների մեջ, որտեղից էլ պերիֆերիկ նյարդերով` դեպի կենտրոնական նյարդային համակարգ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տեւել 12 օրից մինչեւ 1 տարի, բայց սովորաբար այն տեւում է 4-6 շաբաթ: Գիտությունը դեռեւս ոչինչ չի կարող անել կատաղության բուժման համար: Հիվանդությունը մահացու է: Այդ պատճառով վայրի կենդանիների հետ շփումից խուսափեք, իսկ ձեր սեփական կենդանուն ամեն տարի պետք է պատվաստել կատաղության դեմ:

ՁԻԱՀ-ի վիրուսը մարդուն փոխանցվել է կապիկներից, որոնք բնակվում են Կենտրոնական Աֆրիկայում, իսկ ավելի հստակ`շիմպանզեներից: ՁԻԱՀ-ից աշխարհում մահացել է 24 մլն մարդ:

Ատիպիկ թոքաբորբը եւս մարդուն փոխանցվել է կենդանիներից: Վարակը տարածվել էր մի քանի տասնյակ հազար մարդկանց շրջանում, որոնցից մի քանի հարյուրը մահացել են:

Դենգեի տենդը փոխանցվում է մոծակների միջոցով: 1950-ականներին Դենգեի էպիդեմիա էր բռնկվել Թաիլանդում ու Ֆիլիպիններում, իսկ 1970թ.՝ 9 երկրում: Այսօր Դենգեի տենդի դեպքեր են գրանցվել շուրջ 100 երկրում:

Էբոլի տենդն ու դեղին տենդը եւս կապիկից է անցել մարդուն: Էբոլի հարուցիչը փոխանցվում է կենդանու արյան հետ անմիջական շփումից: Այս հիվանդության դեպքերի 90 տոկոսը մահացու են: Իսկ դեղին տենդը տարածողները մոծակներն են:

Արեւմտանեղոսյան տենդն այս տենդերից ամենավտանգավորն է, որը հիմնականում մահացու է: Այն առաջացել է թռչուններից, բայց տարածողը նորից մոծակներն են: Այս հիվանդությունը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Մալարիա հիվանդությամբ ամեն տարի հիվանդանում է մոտ 3 մլն մարդ, որից 1 մլն-ը մահանում է: Այն տարածողը մալարիայի մոծակն է:

Լայմա հիվանդությունը մարդուն է անցել եղջերուներից ու մկներից: Այս հիվանդության ախտանիշերը նման են գրիպին, բայց այն ավելի ծանր է ընթանում, եւ կարող է դրա հետեւանքով առաջանալ արտրիտ: Այս հիվանդությունը կոչվել է Ամերիկայի քաղաքներից մեկի անունով, որտեղ էլ առաջին անգամ գրանցվել էին հիվանդության դեպքեր:

Ծաղիկ հիվանդությամբ մարդը վարակվել է ուղտից: Այս հիվանդությունը մարդկությանը հայտնի էր դեռեւս 3000 տարի առաջ եւ երկար ժամանակ հանդիսանում էր երեխաների մահվան պատճառ: Այս հիվանդությանը զոհ են դարձել շատ հայտնի մարդիկ, օրինակ՝ Պետրոս Մեծը, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդը: Այս հիվանդության վերջին դեպքը գրանցվել է 1977թվին: Կապիկների ծաղիկ հիվանդությունով մարդը վարակվել է դաշտային մկներից, եւ այն ունի թեթեւ ընթացք: Խոլերան տարածվել է առնետների ու այլ կրծողների միջոցով: Էնցեֆալիտի հարուցիչները եւս առաջացել են կրծողներից ու թռչուններից, իսկ տարածվում են մոծակների ու տիզերի միջոցով:

Ի դեպ, չինացիները սկսել են կերակրի մեջ քիչ օգտագործել վայրի կենդանու միս` ատիպիկ թոքաբորբից խուսափելու համար: Գիտնականները մինչ այժմ չեն պարզել, թե հատկապես որ կենդանիներն են այս հիվանդության պատճառը: Շատերը վստահ են, որ դա «Վիվեր» կոչվող վայրի կատվի տեսակն է, որի միսը Չինաստանի հարավում համարում են դելիկատես: Բայց հոնկոնգյան բժիշկների հետազոտությունները ցույց են տվել, որ այդ կենդանին կարող է լինել նաեւ չղջիկը: Ատիպիկ թոքաբորբի բռնկում եղավ 2003թ.՝ խլելով 774 մարդու կյանք, որոնցից միայն 349-ը` Չինաստանում:

Մակաբույծ որդերից ազատվելու մի քանի խորհուրդ

Այս հիվանդության նախանշաններն են` գունատ մաշկ, կապտություն աչքերի տակ, հոգնած հայացք, երբեմն թեթեւ հազ, սպիտակ լեզու, անկանոն կղանք, ախորժակի բարձրացում, գլխապտույտ, առատ թքարտադրություն, զկրտոց, գլխացավ եւ փորացավ: Հատկապես որդերի 3 տեսակները` խոզի երիզորդը, եզան երիզորդը եւ լայնեզր ժապավենը չեն կարող զարգանալ մեկ օրգանիզմում, նրանց անհրաժեշտ է միջանկյալ օրգանիզմ: Ահա թե ինչու է այդքան վտանգավոր ուտել կիսաեփ, վատ տապակած սնունդ: Կիսաեփ միս ուտելով՝ մարդը կարող է ձեռք բերել հատկապես երիզորդներ:

Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման նպատակով, որպես բուժամիջոց, օգտագործվում է մեղրով դդմակորիզի շիլա: Դրա պատրաստման եղանակը հետեւյալն է. դդմի չորացած սերմերը կճեպահանել` աշխատելով չվնասել բարակ կանաչ սերմնաթաղանթը: Հավանգի մեջ կորիզները ծեծել` փոքր չափաբաժիններով` վրան կաթիլ-կաթիլ ջուր ավելացնելով: Ստացված զանգվածը խառնել մեղրի հետ:

Սխտորի թարմ հյութը մաքրում է օրգանիզմը ճիճուներից: Խմել 10-15 օր, եռացրած-գոլացրած կաթով` օրը 2-3 անգամ` քաղցած վիճակում:

Շատ լավ օգնում է նաեւ, եթե 5 ճաշի գդալ ընկույզի մանրացրած կանաչ կեղեւի վրա լցնեք 2 բաժակ մեղր, եփեք կափարիչը փակ ամանի մեջ` ջրային գոլորշու վրա, 30 րոպե: Ընդունեք մեկական թեյի գդալ` օրը 3 անգամ: Կարելի է խմել թեյով:

Աղիքային որդերի դեմ հրաշալի միջոց է ուռենու կեղեւաթուրմը. չորացրած, մանրացրած ուռենու կեղեւի 1 ճաշի գդալ փոշու վրա լցնել 1 բաժակ եռջուր: Ամանը փաթաթել տաք շորով եւ թրմել

2-3 ժամ, ապա քամել: Ընդունել օրը 4-5 անգամ` մեկական ճաշի գդալ: