Posted in Uncategorized

Առաձգականության ուժ: Հուկի օրենք: Ուժաչափ

9.03-12.03

Նախագծեր՝Ֆիզիկական երևույթները կյանքում։ՈՒժեր

«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»

Թեման.Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի եւ չափերի փոփոոխությունը կոչվում է դեֆորմացիա:

2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում

Օրինակ Ապակե ձողի դեֆորմացիա։Մենք կատարել էինք քիմիայի դասարանում փորձ,որի արդյունքում ձողը փոխել էր ձևը։Դա ֆիզիկական երևույթ է։Այն դեֆորմացվել էր

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Երբ արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է նախկին ձեւը, դեֆորմացիան առաձգական է, հակառակ դեպքում ՝ պլաստիկ:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ:

5.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Որքան մեծ է մարմնի զանգվածը, նրա առաջացրած ուժը այդքան մեծ է: 

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է:

10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:

Լրացուցիչ առաջադրանք

Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 70

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ42-ից  մինչև 44-ը եղած

Posted in Uncategorized

Հիդրայի կառուցվածքը

Դասագրքի հղումն է

Մարտի 1-7

Բազմաբջիջ կենդանիներ, հիդրա, հիդրայի կառուցվածքըբազմացումը:

Պատրաստել ուսումնական նյութ` կարող եք որևէ նյութ թարգմանել և ձայնագրել:Էջ 100-105:

Հիդրա – Տեր-Պետրոսյան Սաթինե

Աղեխորշավորների տիպ Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում: Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ: 

18200473.jpg

 Այդ բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով: Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով: Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ: Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը:

Աղեխորշավորների նման մարմինը կոչվում է աղիքային խոռոչ, որը բազմաբջիջ օրգանիզմների կազմավորման և զարգացման կարևոր դրսևորում է:

Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով: 

8-w1917.png

 Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում: Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ նրանք հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են: Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում ունեն զանգերի, գնդերի և հովանոցների տեսք: Աղեխորշավորների տիպն ունի երեք դաս. 

tip-kishechnopostnye.jpg

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:Բազմացումը Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ

1.png

 Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ: 

39.eps.jpg
razmnozhenie-gidri-opisanie-osobennosti.jpg

 Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով:

Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր: 

նոր.png
Posted in Uncategorized

Ուժ։ ծանրության ուժ

Է․ Ղազարյանի գրքից էջ 173 էջի 86 խնդիր

Հաշվեք ջրի զանգվածը եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90 նյուտոն է։

F=90Ն

F=mg

M=?

M=f/g=90Ն, 8Ն,=9,1կգ

Պատասխան-9,1 8կգ

Է․ Ղազարյանի գրքից էջ 173 էջի 88 խնդիր

Որքան է 10դմ3 ծավալով կերոսինի վրա ազդվող ծանրության ուժը։

V=<0դմ3=0,01մ3

g=9,8 Ն/կգ

P=800կգ/մ3

m=V.S=0,0մ3.800կգ/մ3=8կգ

F=mg=8կգ․9,8 ն/կգ=79,2Ն

Գ․ Մխիթարյանի գրքի էջ 42 տարբերակ 1

Միջազգային համաձայնությամբ , որպես ուժի միավոր ընդունված է։

1.Ն

Ինչի է հավասար 50կգ զանգված ունեցող մարմնի վրա ազդող ծանրության ուժը

m=50կգ

գ=9,8Ն/կգ

F=?

F=149Ն/կգ

Posted in Uncategorized

Կորսված օրերը

Կորսված օրերը

  • Հեղինակը ո՞ր օրերն էր համարում կորսված․ ինչո՞ւ։
  • Հեղինակը կորսված էր համարում այն օրերը, երբ նա չի եղել իր բարեկամների հետ։ Սկզբում նրա կինը հռավ նրա մոտից, նրա եղբայրը վատառողջ էր, և մահացավ, և վերջում նրա գամփռը սպասում էր նրան երկու տարի, բայց այդքան շատ սպասելուց նա մահացավ և նրարից մնաց միայն ոսկորներ։
  • Հնարավո՞ր է ետ բերել կորսված օրերը․ ինչո՞ւ կամ ինչպե՞ս։
  • Ետ բերել կորված օրերը և հնարավոր է, և ոչ․
  • Հնարավոր է նրանով վոր կարող ես քո բաց թողնված օրը նորց վերականգնել, նորց տրամադրել բոլորին և և ձեր բաց թողնված օրը անել նորից։
  • Հնարավոր չէ նրանով, որ քո բարեկամները, ընտանի կենդանիները քեզ սպասելուց այլևս չուզենան քքո հետ շփվել, որովհետև դա նրանց համար շատ կարևոր օր եր և նրանք չեն կարող յդ հետ բերել․ Օրինակ հարսանիքը, ծնվելու օրը, մահանալը և այլն։
  • Հիշիր մի օր քո կյանքից, որ համարում ես կորած․ ի՞նչ զգացողություններ են արթնանում քո մեջ։
  • Իմ մոտ այդպիսի օր չի եղել
  • Մի կորցրեք ․․․ (ստեղծագործական աշխատանք)։
  • Մի կորցրեք ձեր ժամանակը

Ամեն մի պահ շատ կարևոր է մեր կյանքում։ Ամեն մի պահ,ամեն վայրկյան, ժամ պետք է օգտակար վայելել։ Այս դարում բոլորս էլ անիմե ենք նայում, համակարգչային խաղեր ենք խաղում, բայց մոռանում ենք իսկական կյանքի մասին։ Մոռանում ենք որ այս աշխարհում գոյություն ունի նկարչություն, դասեր,նություն, մաքուր օդ և այլն։ Բոլոր երեխաները մոռացել են այդ մասին։ Եթե բոլորը զբաղվեն համակարգիչներով նրանք կտեսնեն շատ հետաքրքիր բաներ, բայց արդյո՞ք առանց համակարգչի չի լինի տեսնել շատ զարմանահրաշ տեսարաններ։ Այդ գործիքով զբաղվելու տեղը կարելի է գնալ զբոսանքի, ընկերների հետ բակում խաղալու, ճանապարհորդություն անելու և այլն։ Ես կարծոմ եմ շատ հետաքրքիր օր կանցնեին մեր կյանքում առանց համակարգչի և հեռախոսի, բայց եսել եմ դրանցից կախված և չեմ կարողանւմ նույնպես կտրվել։

Posted in Uncategorized

Եռանկյունների անկյունների գումարը

Թեմա`  Եռանկյան անկյունների գումարը

Առաջադրանքներ՝ հետևյալ դասագրքից,խնդիր 271-275, էջ 85

Screenshot_2021-03-01 erkr_7_atanasyan pdf
Screenshot_2021-03-01 erkr_7_atanasyan pdf(1)

Վարժ․271

<A Անկյունը նշանակենք x-ով

<A=x

<BCD=2x

<B+<A(x)=2x

<B=x,հետևում է,որ <A=<B,ուստի AC=BC

Հակադարձ պնդումը ճիշտ է։

Քանի որ արտաքին անկյունը հավասար է իրեն ոչ հարակից անկյունների գումարին, իսկ հավասարասրուն լինելու դեպքում այդ անկյունները հավասար են, ուրեմն դրանցից մեկը 2 անգամ փոքր է արտաքին անկյունից։

Վարժ․272

<A նշանակենք x-ով

<A=x

<DBC=2x

<DBE=<EBC=x

<EBC=<BCA

Խաչադիր անկյունները հավասար են => զուգահեռ են,ըստ եռանկյան առաջին հայտանիշի։

Վարժ․273

Մեկը-1150

<C=1800-1150=650

Որովհետև եռանկյան անկյունների գումարը հավասար է 1800

<C=650 = <A=650

<BCD= <A + <B = <B = 1150-650=500

<B=500

Պատ․500

Վարժ․274

<CAD=x

<BAD=x

<C=2x

<ADC=1800-1100=700

2x+x+700=1800

3x+700=1800

3x=1800-700

3x=1100

x=1100:3

<A=<C=2200/3

<B=1800-440/3=540/3-440/3=100/3

Վարժ․275

<A=1800-(12+80)=880

<B=1800-(88+15)=770=> եռանկյուն ABC-ն= ուղանկյուն եռանկյուն չէ։

Posted in Uncategorized

Իսահակ Նյուտոն

Կենսագրություն

Իսահակ Նյուտոնը (25 Դեկտեմբեր 1642 — 20 Մարտ 1727) եղել է անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնական փիլիսոփա, աստղագետ, աստվածաբան և ալքիմիկոս: Համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկը: Նկարագրել է տիեզերական ձգողականության օրենքը և շարժման օրենքների միջոցով դրել է դասական մեխանիկայի հիմքը: Նյուտոն-Լայբնիցի Թեորեմայի համահեղինակն է: Իրականացրել է մոլորակների շարժման վերաբերյալ Կեպլերի օրենքների մաթեմատիկական համակարգումը: Առաջինն է եղել, որ փաստել է, որ սպիտակ լույսը բոլոր գույների համագումարն է: Նյուտոնի անունն են կրում բազմաթիվ օրենքներ ու տեսություններ, որոնք մինչև օրս էլ գործածվում են. նյուտոնյան դինամիկան, շարժման նյուտոնյան օրենքները, տիեզերական ձգողականության օրենքները և այլն: Հաստատել է գիտական մեթոդի ստույգ կանոնները: Գրել է աստվածաշնչյան գրքերի մեկնություններ (օրինակ, Հովհաննու Հայտնության մասին), որոնք սակայն մնացել են անտիպ:

Նյուտոն փոխարկման աղյուսակ

Նյոտոնի սանդղակը մշակվել է Իսահակ Նյուտոնի կողմից: Նա, որպես «ջերմության զրոյական աստիճան»՝ ընդունել է ձյան հալվելու ջերմաստիճանը և որպես «ջերմության 33 աստիճան»՝ ջրի եռման ջերմաստիճանը: Այդպիսով, նրա սանդղակը հանդիսացել է Ցելսիուսի սանդղակի նախատիպը, որի սահմանման մեջ օգտագործվել են  նույն ջերմային երևույթները: Այսպիսով, այդ սանդղակի միավորը՝ նյուտոնյան աստիճանը, հավասար է 10033 կելվինի աստիճանին կամ Ցելսիուսի աստիճանին, և որի զրոն՝ նույնն է, ինչ Ցելսիուսի սանդղակի զրոն:

Ե՞ՐԲ Է ԸՆԿԵԼ ՆՅՈՒՏՈՆԻ ԽՆՁՈՐԸ

Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:

Նյուտոնի խնձորի հետևանքները


Նյուտոնը սովորություն ուներ նստել բակում, ուր հովանի էր անում հարևանի խնձորենու ճյուղը, և խորհել: Հենց այդտեղ էլ գիիտնականն աշխարհահռչակ գյուտ է անում, և ամենքը նրա մասին են խոսում ու նրան են գովերգում: Այդ տեսնելով` հարևանը հարցնում է, թե նա ինչպես է այդ գյուտն արել: Նյուտոնը կատակում է, որ դրա պատճառը ծառից ընկած խնձորն է եղել: Հարևանը տեսնելով, որ Նյուտոնի գյուտի պատճառը իր ծառից ընկած խնձորն է եղել, մյուս օրը կտրում է խնձորենու ճյուղը, և ինքն է նստում ծառի տակ ու սպասում մեծ գյուտ անելուն: Անցնում են օրեր ու երկարաձիգ տարիներ, և այդ ժամանակամիջոցում ծառից հարևանի գլխին շատ խնձորներ են ընկնում, բայց հարևանի անունը պատմության մեջ ոչ մի հետք չի թողնում:

Հետաքրքիր պատմություն Իսահակ Նյուտոնի մասին

Հետաքրքիր պատմություն Իսահակ Նյուտոնի մասին - հետաքրքիր, պատմություն,

Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում  նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են:

Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին:Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ:Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց:Այցելուն լինելով քաղցած, կերավ  հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:

Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար:

_ Ես շատ հոգնած եմ և քաղցած:Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ:

Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց.

_Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք:Ես իսկապես մեռացել էի, որ արդեն ընթրել եմ:

Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել:

Posted in Uncategorized

Երկրագործություն։ բակային աշխատանքներ

Այս ամսվա տեխնոլոգիա ժամին մենք դրսում տերևեներն ենք հավաքել, նախօրոգ ծլեցված բույսերը տնկել ենք հողի մեջ, ճյուղերն ու փայտերն ենք կտրել, զբաղվել ենք շրջակա միջավայրի մաքրությամբ և ամբողջ միջին դպրոցի ծաղիկներն ենք ջրել։ Նաև մենք խոհարարությամբ ենք զբաղվել, և տորթ ենք պատրաստել երկարօրյաից դասընկերների համար։ Այս ամբողջը մենք արել ենք դասարանով, միասին, և հավաքել ենք ամբող միջին դպրոցն ու բակը։։Շատ հետաքրքիր էր զբաղվել մեզ օգտակար բաներով։ Հույսով եմ այս տարի դասարանով ընկերական կհաքվաքենք մեր շրջապատը։ Իսկ գարնանը, այս ամիս՝ մենք կանենք կանաչապատման աշխատանքներ։

Posted in Uncategorized

267-270 առաջադրանքներ

Փետրվարի 25

Թեմա`  Եռանկյան անկյունների գումարը

Առաջադրանքներ՝ հետևյալ դասագրքից,խնդիր

Screenshot_2021-02-24 erkr_7_atanasyan pdf

Վարժ․267

ա/400

Եթե հիմքի անկյունը 400,հետև․

1800-(40*2)=1000

Եթե հանդիպակաց անկյունն է 400,հետևաբար

(1800-40):2=700

700+400+400=1800

բ/600

Եթե հիմքի անկյունն է 600,դրանից հետևում է,որ

1800-600-600=600

Եթե հանդիպակած անկյունն է 600,ապա

(1800-600):2=600

գ/1000

Հիմքի առընթեր անկյունները չեն կարող լինել բութ,որովհետև բութ անկյունները պետք է լինեն 90 աստիճանից բարձր,հետևաբար եթե բոլոր անկյունները լինեն 90 աստիճանից բարձր,գումարը այդ անկյունների կհավասարվի 180 աստիճանից բարձր,ուստի չի կարող լինել բութ։

(180-100)/2=400

Վարժ․268

Վարժ․269

<AMB=95^0:2=46^0

<BAM=58^0:2=29^0

<AMB նշանակենք x

<AMB=x

x+46+29=180^0

x+75=180^0

x=180-75

x=105

<AMB=105^0

Վարժ․270

Posted in Uncategorized

Նախագիծ։ աստղեր

Աստղերը ստեղծվում են տիեզերական փոշու ամպերից, որոնք սփռված են տիեզերքով մեկ: Այս տիեզերական փոշու ամպերի մեջ տիրող անկայունությունը առաջացնում է հանգույցներ, որոնք էլ աստիճանաբար առաջացնում են մի զանգված, որը ապահովում է գազի և փոշու քայքայումը: Մինչ ամպը քայքայվում է, կենտրոնի օբյեկտը սկսում է տաքանալ: Ամպերի միջև գտնվող այս տաք միջուկը աստիճանաբար վերածվում է աստղի:

Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

Այն չորս միլիոն տոննա ջրածինը փոխակերպում է էներգիայի ամեն վայրկյան: Եթե միայն հնարավոր լինի օգուտ քաղել այս էներգիայից, այն կարող է ծառայել մարդկության պահանջներին  500000 տարի: Եթե դիտարկենք մինչ այժմ մեզ հայտնի ամենամեծ աստղը, որը արևից 2000 անգամ մեծ է, դրա արձակած էլեկտրաէներգիայի ծավալն աներևակայելի կլինի:

Որոշ մարդիկ ասում են, որ երկնքի աստղերը երկրի ավազահատիկներից էլ շատ են: Սակայն ոչ ոք չի կարող մեկ առ մեկ հաշվել դրանք, քանզի դա ուղղակի անհնար է այս մեծ տիեզերքում: Գիտնականները նշում են, որ տիեզերքում կարող են լինել հարյուր միլիարդից մինչև մեկ տրիլիոն համաստեղություններ: Եթե այս թիվը բազմապատկենք, կստացվի տասը սեքստիլիոնից մինչև մեկ սեպտիլիոն աստղ:

 Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

Աստղեր առաջանում են մշտապես՝ խոշոր միգամածություններում: Դրանք հիմնականում կազմված են ջրածնից (Ջրածին), հելիումից և տիեզերական փոշուց, որոնց նախնական ջերմաստիճանը մոտ -263 °C է: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը: Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո նրա ջերմաստիճանն ու ճնշումն այքնան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը՝ ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ հսկայական ամպում: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր: Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:

Posted in Uncategorized

Ուժեր

22․02-26․02

Նախագծեր՝Ֆիզիկական երևույթները կյանքում։ՈՒժեր

«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»,

Իմ աշխատանքը՝ Միջառարկայական ծրագիրը

Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:Կարդալ և ծանոթանալ

Դասարանում  քննարկվող հարցեր.

 1.Ինչ է բնութագրում ուժը:

Ուժը ցույց է տալիս մարմինների փոխազդեցությունը քանակապես;

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

Եթե 1կգ զանգվածով մարմինը 1վ-ում 0-ից դառնում է 1մ/վ, ապա սա կոչվում է 1Ն։

3.Ինչպիսի մեծություն է ուժը:

Ուժը ունի ուղղություն է և այն վեկտորական ուղղություն։

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Այն մեծություննը, որն ունի ուղղություն կոչվում է վեկտորական մեծություն։ Իսկ այն մեծությունը որն ունի միայն թվային արժեք կոչվում է սկայլար մեծություն։

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված

Ուժի ազդեցությունը կախված է լինում արագությունից, տիեզերական ձգողականությունից և այլն։

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

Բոլոր մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժով։ Օրինակ՝ Լուսնի ձգողականության շնորհիվ Երկիր մոլորակի վրա առաջանում են մակընթացություններ և տեղատվություններ և այլն։

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը

Ձգողական ուժը կախված է մարմինների հեռավորություններից։

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F(ծանրության ուժ)=m(զանգված)*g(հաստատուն մեծություն=9,8Ն)

Սովորե լԷ.Ղազարյանի դասագրքից էջ55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

m=2տ F=m*g=2տ*9,8Ն=19.6Ն

————————

F=?

Պատասխան՝․ 19,6Ն։