Posted in Uncategorized

Առնետներ․ իտալական գրականություն

Դինո Բուցատի — 1906 — 1972թթ.

Առնետները

Գլխավոր հերոսի կերպարում մարդկային ո՞ր գծերն են խտացված։

Հետաքրքրություն և միքիչ տարօրինակություն

Անվճռականություն, պայքարելու ցանկության բացակայություն

Կատվի կերպարն ի՞նչ է սովորեցնում։

Սովորեցնում է,որ տուժում են աշխատողները,այսինքն կատուները տանջվելով բռնում էին առնետներին,իսկ երբ նրանք մեծացան,տուժեցին կատուները։Սովորեցնում է,թե ինչի կարող է հասցնել վախը։

Առնետներն ի՞նչ են խորհրդանշում պատմվածքում։

Դժվարություն,անհանգստություն հերոսների կյանքում,որովհետև երբ նրանք արդեն մեծացան բոլորը վախենում էին նրանցից,և այդ իսկ պատճառով նրանք պատճառում էին վախ։Այն նաև խորհրդանշում է մեր վախերը,անհեթեթ մտքերը,անորոշ խոսքերը։Դրանք մեր վախերն են,որոնքց դեմ եթե դու չպայքարես,նրանք գնալով կշատանան և կբերեն ինչ-որ վատ բանի։

Անհատ-հասարակություն հարաբերություններն ինչպե՞ս փոխվեցին․ իրական կյանքում լինո՞ւմ է այդպես, ինչո՞ւ:

Նրանք մեկուսացան շրջապատից,հասարակությունից։Իրական կյանքում էլ է նույնը։Մարդը չկարողանալով թաքցնել,կամ միգուցե պայքարելով իր վախերը դեմ,հասցնում է այն կետին,որ մեկուսանում է մարդկանցից։

Վախերի դեմ պայքարե՞լ․ թե՝ ոչ․ ինչո՞ւ, ինչպե՞ս (ստեղծագործական աշխատանք)

Մեր վախերը

Բոլորն էլ ունեն տարբեր վախեր։Ոմանք ունեն վախ բարձրությունից,ոմանք կենդանիներից։Գաղտնիք չէ,որ բոլորն էլ կարող են ասել,որ անվախ են,բայց հոգու ներսում ունենում են բավականին շատ վախեր։Վախերը կարող են կյանքում շատ դժվարություններ առաջացնել։Օրինակ,ես նույնպես ունեմ շատ վախեր և փորձում եմ նրանք հաղթահարել;Կար ժամանակ,երբ ես ունեի վախ սարդերից՝առախնաֆոբիա։Բայց հաղթահարեցի այդ վախը։Իմ օրինակը չնչին է,համեմատ մյուսներին,բայց ես ուզում եմ,որպեսզի մարդը,ով վախենում է ինչ-որ բանից,թող կամքի ուժ ձեռք բերի,հասկանալով,որ վախերը դժվարություններ են պատճառում կյանքում։

Posted in Uncategorized

Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում

Կատարման ժամկետը 15․03․2021 — 20․03․2021 թթ․Առաջին պարապմունք՝  Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում 

Խոսրով Մեծի օրոք (211-259 թթ.) 226 թվին Պարսկաստանում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք անմիջականորեն շոշափում էին նրա հարևանների շահերը: Պարսք աշխարհի արքայիկներից մեկը՝ Արտաշիր Սասանյանը, տապալում է Արտավան Ե-ի իշխանությունը, կործանում Պարթևական թագավորությունը և հիմնադրում Սասանյանների պարսից տերությունը: Արտաշիրը և նրա հաջորդները ձգտում էին շուրջ 6 դար հետո վերականգնել Աքեմենյան Պարսկաստանի երբեմնի հզորությունն ու տիրույթները:

Մեծ Հայքի թագավորությունը դրանով իսկ դառնում է Սասանյան Պարսկաստանի գլխավոր թշնամիներից մեկը: Պատճառն այն էր, որ այն նախկինում մաս էր կազմել Աքեմենյան տերության, և այնտեղ շարունակում էր իշխել Արտաշիրի կողմից տապալված Արշակունիների արքայատոհմի հայկական ճյուղը: Իր հերթին Հայոց թագավորությունն էլ վճռական քայլեր ձեռնարկեց պարթև Արշակունիների իշխանությունը Պարսկաստանում վերականգնելու համար: Խոսրով Մեծը ոչ միայն ապաստան տվեց պարթև վերջին թագավոր Արտավան Ե-ի փախստական որդիներին և հարազատներին, այլև մեծ թվով պարթև ազնվականների ու մեծատոհմիկների: Սրանք, ձգտելով վերականգնել իրենց իշխանությունը և կարիք ունենալով հայկական զինված ուժերի օգնության, ճանաչեցին Խոսրովին որպես Արշակունյաց տոհմի գլխավորի: Հայոց թագավորին, որի զորքերը պատերազմի սկզբին ազատագրեցին հյուսիսարևմտյան Պարսկաստանի մեծ մասը, օգնում էին վրացական և աղվանական զինված ուժերը: Իր հնարավորությունների շրջանակում Հայոց թագավորությանը օգնում էր նաև թուլացած Հռոմը:

Եթե նախկինում հայոց պետականությունը վտանգվում էր ուժեղ Հռոմի կողմից, ապա այժմ նրա անկախության համար անմիջական վտանգ էր ներկայացնում Սասանյան Պարսկաստանը: Ինչպես նախկինում պարթևները, այդպես էլ այժմ Հռոմն էր շահագրգռված, որ պահպանվի ուժեղ հայկական պետությունը՝ որպես հակակշիռ Սասանյան Պարսկաստանի: Նախկինում պարթևների հետ դաշնակցող հայերը այժմ արդեն հակասասանյան պայքարում դաշնակցում էին Հռոմի հետ՝ փորձելով երկրի անվտանգությունն ապահովել հռոմեական զինված ուժերի աջակցությամբ:Երկրորդ պարապմունք՝ Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում  (շարունակություն)

Արտաշիրի պայքարը հայ-հռոմեական ուժերի դեմ սկզբում ավարտվում է նրա ծանր պարտություններով: Մեծ Հայքի թագավորությունը շուրջ երկու տասնամյակ զերծ է մնում պարսկական արշավանքներից: Վիճակը փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Շապուհ Ա Սասանյանը: Պարսից ռազմատենչ փառասեր արքային 252 թ. հաջողվում է ռազմակալել Մեծ Հայքի թագավորության մեծ մասը: Խոսրով Ա-ն քաշվում է թագավորության արևմտյան շրջանները:

256 թվին մեծ բանակով Արևելք եկավ Վալերիանոս կայսրը, և հռոմեական օգնության շնորհիվ Խոսրով Մեծին հաջողվեց վերականգնել իր իշխանությունը թագավորության ողջ տարածքում: Սա խիստ անհանգստացրեց Շապուհ Ա-ին, որը Խոսրով Մեծին սպանելու առաջադրանքով Հայաստան է ուղարկում պարթև իշխան Անակին և նրա եղբորը իրենց ընտանիքներով, որոնք իբր փախել էին Սասանյանների հալածանքներից: Նրանք Հայաստանում գտնվելու երրորդ տարում՝ 259 թ., սպանեցին Խոսրով Մեծին: Դավադիրներն սպանվեցին հոգեվարքի մեջ գտնվող հայոց թագավորի հրամանով, իսկ Անակի որդի Գրիգորին և Խոսրով Մեծի որդի Տրդատին փախցրեցին Հռոմ: Այնուհետև Մեծ Հայքում հաջորդաբար իշխանության գլուխ բարձրացան երեք Սասանյաններ, որոնցից առաջինը Որմիզդ Արտաշիրն էր: Սասանյանները փորձ էլ չարեցին վերացնելու Մեծ Հայքի թագավորությունը՝ վախենալով հայ ժողովրդի դիմադրությունից: Նրանք պարթև Արշակունիների նմանությամբ Մեծ Հայքի թագավորությունը վերածեցին Սասանյանների երկրորդ թագավորության:

Արքայազն Տրդատը Հռոմում մեծացավ, ստացավ փայլուն կրթություն և դարձավ զինվորական: Ցուցաբերած մեծ ծառայությունների համար կայսրությունն արդեն 274 թվին նրան թագադրեց և ուղարկեց Հայաստան, սակայն հայոց գահին հաստատվելու առաջին փորձը հաջող չեղավ: Կայսր դարձած Դիոկղետիանոսը 288 թվին զորքեր ուղարկեց Մեծ Հայք, և Տրդատը հաստատվեց իր թագավորության տարածքի մեծ մասում: Շապուհ Ա-ի որդի Ներսեհ Սասանյանը, որ փորձել էր հիմք դնել անկախ արքայատոհմի, ստիպված եղավ քաշվել Մեծ Հայքի արևելյան շրջանները: 293 թ. Ներսեհ Սասանյանը բազմեց սասանյան գահին: Նա՝ վախենալով հայերի հնարավոր գործողություններից, Տրդատ Գ-ին հանձնեց իր տիրույթները Մեծ Հայքում՝ պահելով միայն անդրտիգրիսյան երկրամասերը: Սակայն ամրապնդվելով գահի վրա՝ Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ՝ փորձելով տիրել Մեծ Հայքին: Սկզբնական որոշ հաջողություններից հետո նա ջախջախիչ պարտություն կրեց Բասենի գավառի Օսխա գյուղի մոտ 297 թվին: Գերի ընկան շատ պարսիկ մեծամեծներ և թագավորի կանանոցը: Հայտնվելով անելանելի դրության մեջ՝ Ներսեհը Միջագետքի Մծբին քաղաքում կնքում է 40-ամյա հաշտություն, որով պարսից արքունիքը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Շատ չանցած, Հռոմը Մծբինի պայմանագրով ստացած անդրտիգրիսյան երկրամասերը զիջում Է Հայոց թագավորությանը: Արևելքում խաղաղություն է հաստատվում, և պատերազմներից հոգնած ժողովուրդները ազատ շունչ են քաշում:

Posted in Uncategorized

Սիրամարգների մասին

Սիրամարգը հիմնականում տարածված է Հնդկաստանում: Սիրամարգը փասիանների ընտանիքի թռչուն է: Հիմնական առանձնահատկությունը, որով տարբերվում են այս թռչունները իրենց փետուրներն են: Սիրամարգը շատ դիմացկուն է և, պատշաճ խնամքի դեպքում, կարող է ապրել մինչև քսան տարի: Ձագուկ են համարվում մինչև մեկ տարեկան սիրամարգները:

Սիրամարգը մեծ թռչուն է, որի երկարությունը գլխից մինչև պոչը 100-115 սմ է, լրիվ հասունացած վիճակում` 195-225 սմ, կշռում է 4-6 կգ: Էգերն ավելի փոքր են` մոտ 95 սմ, կշռում են 2.75-4 կգ:

Արու սիրամարգը հիմնականում կապտականաչ է, հովհարաձև կատարով և լարանման փետուրներով: Արուներն առանձնանում են երկար վերնապոչով, որը կազմված է ավելի քան երկու հարյուր երկար փետուրներով, որոնք երփներանգ «աչիկներ» ունեն: Սովորաբար, երբ սիրամարգը պարզապես քայլում է, վերնապոչը սահում է գետնի վրա, ինչպես հարսանյաց զգեստի քողը: Սակայն երբ նա ուզում է ցուցադրել իրեն էգերի ներկայությամբ, ապա բաց է անում վերնապոչը: Բացված վիճակում այն հիշեցնում է մեծ կիսաշրջան 1.8-ից մինչև 2.1 մետր լայնությամբ և ավելի քան 1 մ բարձրությամբ: Արուի վերնապոչի երկար փետուրները (և կմախքային համակարգը) զարգանում են միայն կյանքի երկրորդ տարվանից հետո: Լիովին զարգացած վերնապոչ կարելի է հանդիպել չորս տարին բոլորած թռչունների մոտ:

Արուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։

Սիրամարգները պատկանում են հեթանոսական ընտանիքին և հավի կարգի մի մասն են: Հատկությունը կայանում է նրանում, որ փետուրը ամենամեծն է ջոկատի բոլոր ներկայացուցիչների շրջանում:

Peacocks- ը ներկայացված է ընդամենը երկու տեսակով.

1. Սովորական, կամ ճռճռան կամ հնդկական սիրամարգ: Այս տեսակը չի բաժանվում ենթատեսակների, այն միապաղաղ է:

Հղումները՝

Սիրամարգ: Սիրամարգի նկարագրությունն ու առանձնահատկությունները * Թռչուններ (thinkfirsttahoe.org)

Սիրամարգի մասին տեղեկությունը – Ալբերտ Քարամյան (wordpress.com)

Սիրամարգի մասին — Ամալյա Ազատյանի բլոգ (wordpress.com)

Posted in Uncategorized

Զուգահեռ ուղիղղների աքսիոմները

Թեմա`  Զուգահեռ ուղիղների  աքսիոմները

Առաջադրանքներ՝ հետևյալ դասագրքից,խնդիր 240-243 ,էջ 77

Վարժ․240

Վարժ․241

ա) Զուգահեռ չեն, քանի որ միակողմանի անկյունների գումարը 180^0 չէ,այլ 170^0։

65^0+105^0=170^0

բ) Հատվում են, քանի որ զուգահեռ չեն։

Վարժ․242

1/180^0-50^0=130^0

2/130^0/2=65^0

3/65^0+50^0=115^0

Պատ.65^0 և 115^0

Վարժ․243

<4 = 45 ^0

< 3 = 180^0-45^0 = 135^0

<4 = <2 համապատասխան են ստացվում է,որ <2 = 45^0

< 3 համապատասխան է <1-ի հակադիր անկյանը, ուրեմն <1 = < 3 ,որից հետևում է,որ <1 = 135^0

Posted in Uncategorized

Արշակունյաց Հայաստան․ Վաղարշ 2-րդ

Ինչպես արդեն նշվեց, մինչև Վաղարշ Բ-ն հայոց թագավորները նշանակվում էին մեծ մասամբ պարթև Արշակունիների տոհմի ներկայացուցիչներից և հաստատվում Հռոմի կողմից: Հռոմը, որի համար Մեծ Հայքի դաշնակցությունը մեծ կարևորություն էր ձեռք բերում, ճանաչեց իշխող արքայատոհմի ժառանգական իշխանությունը: Դա դրական և կարևոր նշանակություն ունեցավ Հայոց թագավորության հետագա զարգացման համար:

Օրավուր թուլացող Հռոմեական կայսրության որոշ գահակալներ, սակայն, չէին հրաժարվել Մեծ Հայքի թագավորությունը հռոմեական պրովինցիա դարձնելու մտքից: Իբրև թե Խոսրովին իր որդիների հետ հաշտեցնելու նպատակով հայոց թագավորը կանչվում է կայսրություն և բանտ նետվում: Սակայն երբ հռոմեական զորքերը փորձեցին ուժով տիրել Հայոց թագավորությանը, ծանր պարտություն կրեցին հայկական բանակից: Կամենալով հարթել հակասությունները Հայոց թագավորության հետ՝ հռոմեացիները թագ տվեցին Խոսրովին, ազատ արձակեցին նրա մորը և ուղարկեցին Հայաստան: Ավելին, նրան վերադարձվեցին ոչ միայն Հայաստանից տարած ավարը, այլև նախկինում նրան նվիրած և բռնագրավված կալվածքները: Հունա-հռոմեական աղբյուրներում Խոսրով Մեծը հայտնի է Տրդատ Բ անունով:

Posted in Uncategorized

Արշակունյաց Հայաստան․ Վաղարշ 1-ին

117 թվին հռոմեացիները ճանաչեցին Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ի (117-140 թթ.) իշխանությունը: Նրա օրոք պարսպապատվեց Վարդգեսավանը, վերածվեց պետության մայրաքաղաքի՝ թագավորի անունով ստանալով Վաղարշապատ անվանումը: Այն կոչվել է նաև Նոր քաղաք, որը հետագայում այնտեղ գտնվող վանքի անունով կոչվել է նաև Էջմիածին: Վաղարշ Ա-ից հետո, շատ չանցած, հռոմեացիները գահ են բարձրացնում հռոմեական ծերակույտի անդամ Սոհեմոսին, որը հայկական աղբյուրներում հայտնի է Տիգրան Վերջին անունով:

Նրա իշխանությունն ընդհատվեց 161 թ., երբ հայերը Տրդատ իշխանի գլխավորությամբ կարճ ժամանակով նրան վտարեցին երկրից, իսկ հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին: Սակայն հռոմեացիները մի քանի տարի անց նրան վերահաստատեցին հայոց գահին: Նա կրկին գահ բարձրացավ Վաղարշապատում կամ «նոր քաղաքում», որը դրանից հետո վերածվեց պետության մայրաքաղաքի: Տրդատը, որի խիզախությունը շարժում էր անգամ հռոմեացիների հիացմունքը, աքսորվեց հեռավոր Բրիտանիա: Կրկին ավերածության ենթարկվեց Արտաշատը, իսկ Մեծ Հայքում հաստատվեցին հռոմեական կայազորներ:

Տիգրան Վերջինից կամ Սոհեմոսից հետո հայոց գահ բարձրացավ Վաղարշ Բ-ն (191-211): Վարելով ճկուն և հեռատես քաղաքականություն՝ նա բարիդրացիական հարաբերություններ է հաստատում Հռոմի հետ: Այդ քաղաքականության շնորհիվ հռոմեական կայազորները հանվում են Վաղարշապատից և այլ վայրերից: Հայկական զորքը ուժեղացնելու և Կովկասյան լեռնանցքները պաշտպանելու համար Հռոմը նշանակալից գումար է հատկացնում հայոց թագավորին, նաև կալվածքներ նվիրում նրան Կապադովկիայում: Հռոմը, որ կամենում էր խուսափել հյուսիսային լեռնականների ավերիչ ասպատակություններից, փորձում էր իր սահմաններն ապահովագրել հայկական զինված ուժերի միջոցով: 211թ. Վաղարշ Բ-ն զոհվեց կովկասյան լեռնականների դեմ պատերազմում և նրան փոխարինեց Խոսրով Ա-ն կամ Մեծը, որը մեծ և հաղթական արշավանք կազմակերպեց նրանց դեմ:

Posted in Uncategorized

Գյուղատնտեսություն

  1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության զարգացման համաՄարդիկ գյուղատնտեսությունը զարգացնելու համար կատարում են հողերի բարելավման բազմաբնույթ աշխատանքներ, գերխոնավ հողերի չորացում, չոր հողերի արհեստական ոռոգում, քարքարոտ հողերի քարամաքրում և այլն:

  1. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:

Տնտեսության հնագույն ճյուղերից մեկն է գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսությունը դա շատ կարևոր ճյուղ է, որը տալիս է մարդկանց բնական հումք: Գյուղատնտեսության նշանակությունն ու դերը անհամեմատ մեծ է մինչինդուստրիալ կամագրարային տնտեսության երկրներում, որոնցում գյուղատնտեսությունը գլխավոր, երբեմն գրեթե միակ ճյուղն է:

  1. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ չյուղերի հետ, բերել օրինակներ: 

Արդյունաբերությունը նման է գյուղատնտեսությանը ևս նյութական նրանով, որ դա նույնպես արտադրության ճյուղ է: Կան նաև տարբերություններ: Գյուղատնտեսության արտադրանքը զիջում է արդյունաբերությանը, ճյուղում զբաղվածների թվով զգալիորեն գերազանցում է արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը հողն է, արդյունաբերության միջոցը սարքավորումները և մեքենաները:
Օրինակ`. Միսը հանձնում են համապատասխան վայր, որտեղ միսը մշակում են ու ստանում են տարբեր տեսակի մսամթերք:
Կաթը հանձնում են համապատասխան վայր ու ստանում են կարագ, պանիր և այլն:

  1. Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ: 

Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը ենթադրում է մշակվող հողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի:

Posted in Uncategorized

Ներգոյական հոոլով

 Արծվաձագը-ուղղական, գլուխը-ուղղական բնից-բացառական դուրս հանելով, նկատեց ներքևի ժայռածործորներում-ուղղական թռչող բազմաթիվ թռչունների-սեռական:
Մայրի՛կ-ուղղական, ի՞նչ թռչուններ-ուղղական են սրանք, — հարցրեց նա:
-Մեր բարեկամներն-ուղղական են, — որդուն-տրական պատասխանեց մայր-ուղղական արծիվը-ուղղական: — Արծիվն-ուղղական ապրում է մենության-հայցական մեջ. այսպես է նրան վիճակված: Բայց լինում է, որ նա էլ է զգում շրջապատի-սեռական կարիքը-սեռական, թե չէ՝ էլ ի՞նչ թռչունների-սեռական թագավոր-ուղղական: Բոլորը, ում ներքևում տեսնում ես, մեր հավատարիմ-հայցական բարեկամներն-ուղղական են:
Մոր-ուղղական բացատրությունիցբացառական բավարարված՝ Արծվաձագը-ուղղական շարունակեց հետաքրքրությամբ-գործիական դիտել թռչունների-հայցական ճախրանքին-հայցական՝ նրանց համարելով իր հավատարիմ-ուղղական բարեկամները-սեռական:
Հանկարծ նա ծղրտաց.
— Վա՜յ, վա՜յ, նրանք փախցրին մեր ուտելիքը-հայցական:
— Հանգստացի՛ր, արծվի՛կս-սեռական: