Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել: -Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք: Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել: Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին. -Դուք չգիտեք, թե ես ով եմ: Սրամիտները կատակներ էին անում. -Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար: -Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար: -Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին: Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը: Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:
Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը:
Իմ կարծիքով այստեղ կապույտ գույնը խոդանշում էր ազատություն: Լուսակիրը հազիվ տվել էր ազատ ճամփա, երկինք որով մարդիկ, եթե հասկանաին կկարողանաին ազատ և համարձակ թրջել երկնքով:Բոլոր մարդիկ՝ և ավտոմենքաների և փողոցում կանգանած, փորձում էին իրար վրա գոռգռալով լուծել խնդիրը, և հույսը չեին դնում իրենց վրա: Եվ հենց դրա համար լուսակիրը կապույտ գույնով վառվեց: Որպեսի մարդիկ հասկանան ազատությունը և լսեն իրենց սրտի խոսքերը:
Քո կարծիքով, ինչու՞ է ազատ ճանապարհը տանում դեպի երկինք:
Որովհետև ազատ ճանապարհը միայն երկնքում է: Ինչպես թրջունները այնպես ել մենք բոլորս, ուզում ենք թրջել ազատ և կապույտ երկնքում: Այդ պատճառով էլ եղավ հենց կապույտ լուսակիր: Հեղինակն էլ է կապյունտ գույնը նմանացնում ազատության հետ: Եվ ես համաձայն եմ դրա հետ: Կապույտը խորրդհանշումվում է ազատության, բարության, հավատք քո մեջ: Կապույտ լուսակիրը միայն ազատ մարդը կարող է հասկանալ լուսակիրի իսկական նշանակությունը:
Զուգահեռներ անցկացրու այս պատմվածքի և մեր օրերում կատարվող դեպքերի միջև:
Իմ կարծիքով մեր իրական օրերի և այս պատմությունների մեջ նույնություն կա՝ որ երբ ինչ որ բան այնպես, ինչպես որպես միշտ է չի լինում, բոլոր մարդիկ խառնվում էն իրար, խուճապի են մատնվում, սկսում են իրար գոռգոռալ և հրմշտել բոլորին: Բայց չեն հասկանում, որ պետք չէ խուճապի մատնվել, պետք է փորձել հասկանալ ինչ է կատարվում, օգնել բոլորին, լինելով բոլոր օգնող մարդկանց ազատությունը:
Ես զարմանում եմ` հասարակությունը ինչու է մարդկային որոշ որակներ խրախուսում, իսկ որոշներն էլ` ոչ: Օրինակ` լավ է լինել բարի, ուրախ, առողջ: Եվ հակառակը` լավ չէ լինել տխուր, անօգնական կամ կորած-մոլորած: Մարդկային որոշ որակներ բացասական զգացմունքներ են համարվում ոչ թե, որ դրանք վնասակար են, այլ որ դրանց միջով անցնելն ինչպես մարդու, այնպես էլ շրջապատի համար դժվար է ու ցավոտ: Ուրիշ մեկին ապրումակցելը շրջապատի մարդկանց ստիպում է ընկղմվել սեփական` տհաճ համարվող զգացումների մեջ: Հասուն հայացք ունենալու քո ճանապարհին հանդիպում են զգացումներ, որոնք առավել քան դժվար են հաղթահարվում` հիասթափություն, տխրություն, հուսահատություն և անզորություն, շփոթվածություն, անհանգստություն կամ վախ: Դրանք երբեմն տիրապետող են դառնում, իշխանություն են ունենում քեզ վրա` ստիպելով կոտրվել և փակվել: Շատ դժվար է նաև դիմանալ, երբ քո կողքի մարդը հիվանդ է, վախենում է կամ հանդիպել է սեփական անզորությանը: Նա կանգ է առնում և սկսում ճնշել շրջապատը:
Ավելի հեշտ է նախատել, մեկուսացնել, խորհուրդներ տալ կամ վարկաբեկել անզորության մեջ հայտնված քո կողքինին, քան դիմակայել նրան, հետևաբար, ընդունեք խնդրեմ`
Թուլության մանիֆեստ
Ես իրավունք ունեմ թույլ լինելու: Նույնիսկ, եթե անգամ ես բոլորից ամենաթույլն եմ:
Ես իրավունք ունեմ անօգնական լինելու: Նույնիսկ, եթե ես շատ եմ տարբերվում ուրիշներից: Նույնիսկ, եթե դուրս գալու ելքը մոտ է:
Ես իրավունք ունեմ չիմանալու և չհասկանալու, թե ինչ է տեղի ունենում:
Ես իրավունք ունեմ ինչ-որ անիմաստ բան անելու: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս:
Ես իրավունք ունեմ ուզել մի բան, որի իմաստը ոչ մեկը չի հասկանում:
Ես իրավունք ունեմ ինչ-որ բան չհասցնելու և ամեն ինչ իմ ռիթմով անելու համար: Նույնիսկ, եթե ուրիշները ինձ շտապեցնում են:
Ես իրավունք ունեմ հիվանդ լինելու:
Ես իրավունք ունեմ անարդյունավետ լինելու: Անարդյունավետ` և՛ իմ, և՛ շրջապատի համար:
Ես իրավունք ունեմ առանձնանալու: Նույնիսկ, եթե իրադրությունը պահանջում է իմ լիարժեք ներկայությունը:
Ես իրավունք ունեմ հուսահատվելու:
Ես իրավունք ունեմ վարանելու, շփոթվելու, կորցնելու, վախենալու, հիասթափվելու:
Ես իրավունք ունեմ ինքնաոչնչացման, ընդ որում, այդ դեպքում միայն ես եմ դրա համար պատասխանատվություն կրելու:
Ես իրավունք ունեմ չլսելու ազդանշանները` չտեսնել վտանգն ու անտեսել ակնհայտը:
Ես իրավունք ունեմ օգտագործվել ուրիշ մարդկանց կողմից: Նույնիսկ, եթե այդ մասին ինձ զգուշացրել են:
Ես իրավունք ունեմ ցավ զգալու: Նույնիսկ, եթե ես գիտեմ, թե ինչպես կարելի է ազատվել դրանից:
Վերլուծություն
Ես համաձայն եմ վեպակի հեղինակի հետ: Ամեն մարդ ունի իր որոշումը, և իր ուզենալով կարող է խաղտել բոլոր հետևանքները, իմանալով նրանց վատ կողմերը: Դա մարդու որոշումն է, և միայն նա կարող է որոշել բարի կլինի թե չար: Մարդուն ոչ մի ընկերօգնել չի կարոող, նրա միակ օգնականը նրա սիրտն է, որի միշտ նրա հետ է: Եթե մարդ չխաղտի ոչ մի օրենք, ապա ի՞նչ կլինի մարդու հետ: Նա չի կարողանա այդպես ապրել, որովհետև նենց մարդ չկա աշխարհում, որ օրենք չխաղտտի: Ամեն մարդ ունի չլսելու և չկատարելու որոշումը, իմանալով հետևանքները, բայց դա նրա որոշումն է և ոչ ոք չի կարող փոխել այն, քանի որ մարդու ամենալավ ընկերը սիրտն է իր մեջ: Մարդ որոշում է լինել բարի, թե չար: Ամեն մարդ գիտի, թե իր քայլից հետո ինչ է կատարվելու, բայց դա մեր կյանքն է, և պետք է ամեն մի վախ և օրենքներ հաղթահարել քո ուժերով:
Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ: Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց: Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա: — Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ… — Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ: — Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ: — Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել: Վանոն լռեց և հեռացավ: Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»: Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը: — Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի… — Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն: — Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի… — Դու էլ ունես… — Թռչունը աչքեր ունի… — Ինչ է… Դու աչքեր չունե՞ս… — Հա, բայց ես որ թևեր չունեմ: Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա. — Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն: Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման: «Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…» Արևն իջնում էր… Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ: — Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ: Երկինքը լցվեց: Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց: — Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն: Երկինքը կրկին դատարկվեց:
Գաղափարախոսություն
Այստեղի ասելիքը այն էր, որ եթե մարդ քեզ մեջ մցնում է այն, ինչը որ ինքն է ուզում, ապա դու դրան սկսում ես հավատալ և անել բոլոր այդ ասած բաները: Իմ կարծիքով ամեն մարդ ունի գիտելիք, որոշում կայացնելու ունակություն և սիրտ: Մարդու ամենահավատարիմ և ամենմոտիկ ընկերը սիրտն է: Մարդ միայն սրտին հավատալով և վստահելով կարող է հասնել իր իսկական ուզածին, և չլսել ուրիշի կարծիքները: Մեր դարում բոլոր մարդիկ անում են այն ինչ անում է բազմությունը: Մեզ մանիպուլյացիա են անում, և մենք իմանաալով որ եթե չանենք այն ինչ շատերը, կառանձնանանք նրանցից ոչ ոք չի ուզենա մեզ հետ շփվի: Դրա համար կապ չունի, ունես շփում թե ոչ, պետք է միշտ կիսվել սրտի հետ, քանի որ քեզ կտանի դեպի ճիշտ ուղղի:
Վանոն և յոթ Նիկոն
Մի անգամ Նիկոն յոթ հոգի էր: Իսկ Վանոն մեկն էր, այն էլ` պստիկ: Մի Նիկոն Վանոյին մեծացրեց և ասաց. Վանոն իմն է: Երկրորդ Նիկոն Վանոյին հագցրեց և ասաց. Վանոն իմն է: Երրորդ Նիկոն ոչ մեծացրեց, և ոչ էլ հագցրեց, բայց այնուամենայնիվ ասաց. իմն է Վանոն: Չորրորդ Նիկոն գլխարկ դրեց Վանոյի գլխին և դրա համար իրենն էր համարում Վանոյին: Հինգերորդ Նիկոն բոլոր Նիկոներից ուժեղ էր և ասաց. Վանոն իմն է: Վեցերորդ Նիկոն, ճիշտ է, ոչինչ չէր ասում, բայց հենց դրանով էլ պարզ ասում էր, որ Վանոն իրեն է պատկանում: Յոթերորդ Նիկոն Վանոյի ուսուցիչն էր և շատ բան սովորեցրեց Վանոյին, բայց վերջը ուզում էր նաև սովորեցնել, որ Վանոն հենց միայն իրենն է: Վանոն փոքր էր և դրա հետ մեկտեղ նաև մեկը և որտեղից իմանար` ում է պատկանում: Մեկ մի Նիկոյին էր ասում, որ քոնն եմ, մեկ երկրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, մեկ երրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, և մեկ էլ բոլորին միասին էր ասում, որ ձերն եմ: Մի անգամ Վանոն գնաց, նստեց ծառի տակ և մտածմունքի մեջ ընկավ. «Ո՞ւմն եմ: Կարծես ես առաջին Նիկոյինը չեմ: Կարծես ոչ էլ երկրորդ Նիկոյինն եմ: Երրորդ Նիկոյինը հո չեմ ու չեմ: Չորրորդ Նիկոյինը` ոչ: Հինգերորդի՞նը` ոչ: Դե որ յոթերորդ Նիկոյինը չեմ, բա վեցերորդինը ինչպե՞ս պետք է լինեմ»: Հետո վեր կացավ տեղից, անտառն անցավ ու դուրս եկավ հովիտը: Ծաղիկներ հավաքեց ու երկնքին նայեց: Հետո կրկին անտառ մտավ: Կրկին ծառի տակ նստեց և հանկարծ ասաց. «Կարծես ինքս ինձ եմ պատկանում»: Վանոն վեր թռավ ու վազեց, ու ինքն իրենն էր: Վանոն վեր թռավ ու հռհռաց, ու ինքն իրենն էր: Վանոն ընկավ ու լաց եղավ, ինքն էր, իրենը: Ցավ էր զգում ու իրենն էր Վանոն: Երգում էր ու իրեն էր պատկանում Վանոն: Երջանիկ էր ու իրեն էր պատկանում Վանոն: Մեռնում էր Վանոն ու ինքն էր, իրենը: Մեռնում էր Վանոն, փոքրիկ Վանոն, մեկ Վանոն և ուրախանում էր, որ ոչ մեկինը չէր ու ինքն իրենն էր…
Գաղապարախոսություն
Այս պատմվածքի իմասը այն էր, որ դու չպետք է պատկանաս ուրիշին: Ամեն մի մարդ ունի այնպիսի մտածելակերպ, երևակայություն, շփում, որը ուրիշ մեկը չի կարող ունենալ, և ամեն մեկը յուրահատուկ է: Եթե փոքրիկ ես, կամ անմիտ, մեծերի և խելացիների համար առիթ է քեզ օգտագործելու, քանի որ գիտեն որ թույլ ես նրանցից, և չես կարող հակաճառել: Ամենմենկը ունի իր յուրահատկությունները: Չես կարող լավ սովորել, կարող ես երգել և պարել: Չի կարելի թույլ մարդ գտնել առիթից օգտվելով օգտագործել նրան, քանի որ նա մի բանից լավ չե: Մենք պատկանում ենք միայն մեզ, և ոչ ոք չի կարող կառավերել մեր շարժումները, միտքը, երևակայությունը, և ամենակարևորը՝ քո ապրած կյանքը:
ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Հնարագետ մարդու պատմությունը
Մի հնարագետ մարդ էր ապրում: Հնարում էր ամեն բան: Հնարում էր այն, ինչ դեռ չէին հասցրել հնարել, և այն էլ էր հնարում, ինչ վաղուց արդեն հնարված էր: Հնարում էր այն, ինչ չարժե հնարել, և այն էլ էր հնարում, որի հնարելը անհնար էր: Անուղղելի հնարագետ էր հնարագետ մարդը: Սկզբում ինքն իրեն հնարեց: Հետո մի լեռ հնարեց և լեռան ստորոտում մի խրճիթ հնարեց: Հետո խաղաղ կյանք հնարեց և լեռան ստորոտում հնարած խրճիթում սկսեց ապրել: Հնարագետ մարդու գոյության մասին իմացան ուրիշները: Նրա մոտ եկան ու խնդրեցին. «Մեզ էլ հնարիր»: Եվ հնարագետ մարդը հնարեց մեզ բոլորիս: Վերջում նա անվերջանալի ճանապարհ հնարեց և բռնեց այդ ճանապարհը…
Գաղապարախոսություն
Այստեղի գլխավոր միտքը այն էր, որ մարդ իր երևակայությամբ կարող է հասնել իր ուզած բոլոր ճանապարհներին: Երևակայություւնը մարդուն փոխում է դեպի լավը: Առանց երևակայության մարդիկ չեին կարող ստեղծել այն, ինչով մենք հիմա գրում ենք,կարդում, նայում, երգում և այլն: Առանց երևակայության չեր լինի աշխարը, մարդիկ: Երևակայությունը կախված է մարդու կյանքի հետ: Կան այնպիսի մարդիկ, որոնք հավատում են որ այն ինչ մտածում են կիրականա: Եվ կան այլ տիպի մարդիկ, ովքեր մտածում են, որ պետք չէ սպասել մինչև կկատարվի այն ինչ երևակայում ես, այն պետք ինք իրականացնես: Այս պատմվածքի մեջ հնարագետ մարդը ստեղծում էր այն ամենը, ինչ գալիս էր մտքին: Եվ իր բոլոր երևակայական մտքերը, գիտելիքները օգնում էին նրան ստեղծել այն, ինչը որ չեր ստեղծվել և արդեն ստեղծվել էր:
Մեկ մարդու պատմությունը
Ապրում էր մի մարդ: Ինքը մեկն էր և վիշտ էլ մեկը ուներ, թե ինչո՞ւ եմ մեկը: Այս կողմ էր ընկնում` մեկն էր, այն կողմ էր ընկնում` էլի մեկն էր ու մեկը: Ուրիշները մխիթարում էին. «Ինչո՞ւ ես վշտանում, տնաշեն, մենք բոլորս մեկ-մեկ չե՞նք որ»: — Ոչ,— պատասխանում էր,— այսքան մարդ կա աշխարհում և միթե, ինձնից բացի, նրանցից ոչ մեկը ես չեմ: Ճանապարհ ընկավ. «Գուցե երկրորդն էլ լինեմ»: Երազում էր. «Մեկս որ երկնքին նայեր, երկրորդս գետինը կդիտեր, մեկս որ պարեր, երկրորդս կերգեր, մեկս որ ցավ զգար, երկրորդս առողջ կմնար, մեկս որ մեռներ, երկրորդս կենդանի կմնար…»: Հոգնեց և քնեց: Երազ տեսավ, իրենից բացի բոլորը ինքն էր: Վախեցած վեր թռավ և շտապ վերադարձավ իր գյուղը:
Գաղափարախոսություն
Այս պատմությունը միշտ մենակ ապրող մի մարդու մասին է, ով ինքն իրենից հարցնում է թե ինչի է նա միայնակ: Բոլորը գալիս էին և ասում որ մենակ չես, որ մենքքեզ հետ ենք: Եվ բարեկամները և հարևանները: Բայց նա ոչ մեկին չլսելով մտածում էր որ միայնակ է: Ես ասեցի, որ պետք է հավատալ սրտին քանի որ նա միակն է ով քեզ կտա ճիշտ պատասխանը, բայց կան այնպիսի պահեր, երբ սիրտդ ոչինչով չի կարող քեզ օգնել: Դրահամար գոյություն ունի շրջապատը: Երբ մարդ զգում է, որ սրիտ խորքում չի կարող գտնել իր հարցի պատասխանը, միակ լուծումը հավատալ, լսել և օգնություն խնդրել շրջապատից: Իհարկե դա այդ մարդու որոշումն է, թե վերջում ինչ կանի, բայց ընկերներից և բարեկամներից խորհուրդ վերցնելը ավելի հեշտ կլինի կողմնորոշվել մարդուն և նրա սրտին, և գտնել ճիշտհարցիպատասխանը:
Վարանոտ մարդու պատմությունը
Վարանոտ մարդ էր ապրում, այնքան վարանոտ, որ նույնիսկ սենյակից դուրս գալ վախենում էր: Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե որևէ մարդու հանդիպեմ, հետո նա վատ աչքով նայի, կռվի հետս և ծեծի… Դուրս չեմ գա տնից»: Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ աղջկա հավանեմ, նա էլ ինձ հավանի, սիրեմ և սիրվեմ, ամուսնանալ ուզենամ և նա էլ համաձայնի… Դուրս չեմ գա տնից»: Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ կինս սիրեկան բերի, փաղաքշեն և սիրեն իրար: Իսկ ես ոչինչ չիմանամ… Դուրս չեմ գա տնից»: Ասում էր. «Տնից որ դուրս գամ, ու որդիս մենակ մնա, հետո լուցկու հետ խաղա ու հրդեհի տունը, ինքն էլ մեջը այրվի: Դուրս չեմ գա տնից»: Ասում էր. «Վայ թե առաստաղը քանդվի և ես էլ տակը մնամ` տանը որ մնամ»:
Գաղափարախոսություն
Այս պատմվածքով հեղինակը ուզում էր ասել, որ ամեն մարդ ունի իր վախերը, և չի ուզում հաղթահարել դրանք, բայց լինում են կյանքի այնպիսի պահեր, որ մարդ չունի ոչ մի ուրիշ տարբերակ, և պետք է մի օր գնա այդ քայլին: Այս մարդը վախենաում էր դուրս գալ տնից մտածելով, որ եթե դուրս գա տնից, կմոլորվի, և այլևս տուն գալու ճանապարհը չի գտնի, և այլ ուրիշ բաներ: Իմ կարծիքով ամեն մարդ ունի իր վախերը, որոնք չեն կարող մնալ մինչ կյանքիդ վերջ: Պետք է դիմել ռիսկի, հաղթահարել ամեն, վախ և դժվարություն, որպեսզի չվախենալ ոչ մի բանից, և զգալ քեզ հերոս:Եթե ամեն ինջից վախենաս և դուրս չգաս տնից, ապա մինչև կյանքիդ վերջ կվախենաս ամեն մանրուքից, չես կարողանա վայելես քո կյանքը, և սովորեցնես ուրիշներին թե ինչպես պետք է վարվել սարսափի հետ:
Մոռացկոտ մարդու պատմությունը
Մոռացկոտ մարդ էր: Ամեն ինչ մոռանում էր: Դեռ պատահեց այնպես, որ մոռացավ նախորդ գիշերվա երազը: Հետո մոռացավ լվացվել: Հետո չէր հիշում, նախաճաշել է թե չէ, ու հենց այնպես, «գուցե պետք գա» մտածելով, մի քանի անգամ նախաճաշեց: Հետո աշխատանքի գնալ մոռացավ և մնաց տանը: Հետո այն էլ մոռացավ, որ տանն է մնացել և երկրորդ անգամ տանը մնաց: Մոռացկոտ մարդը մոռացավ, որ կին ունի և երկրորդ անգամ ամուսնացավ: Հետո երկրորդ կնոջը թողնել մոռացավ և երրորդին բերեց: Միայն մի անգամ մոռացավ մոռացկոտ մարդը, որ մոռացկոտ է. իրենից վերցրած պարտքերը հիշեց: Անհանգստացավ մոռացկոտ մարդը: Երկար ժամանակ հիշում էր իր մոռացկոտությունը և վերջապես հիշեց: Եվ նա ավելի շատ մոռացավ, քան գիտեր: Ի վերջո, մոռացկոտ մարդը այն էլ մոռացավ, որ ծնվել է և նորից ծնվեց, միայն թե այս անգամ էլ մոռացկոտ ծնվեց մոռացկոտը:
Գաղափարախոսություն
Այս պատվածքի մեջ գաղափարախոսությունն այն էր, որ մարդ ամեն ինչ մոռանալով կյանքը սկսում է նորից: Եթե մարդ մոռանա երբ է ծնվել, երբ է գնացել խանութ, և տարբեր մանրուքներ, ապա նույն բանի կանի նորից, և կստացվի որ մարդ անում է ամբողջ կյանքում՝ նույն մի քանի գործողությունները: Եթե ինչ որ բան մարդ մոռանում է, իմ կարծիքով ամենալավ դեղամիջոցը գրառումն է: Կարելի է ամեն ինչ ինչ անում եք գրառել, և այդպես ոչինչ չեք մոռանա: Մարդիկ ամենաշատը մոռանում են այն ժամանակ, երբ ինչ-որ բան են ուզում ասել, բայց այդ պահին ուրիշ մեկը գալսի է և փոխում է խոսակցությունը: Դուք մտնում եք այդ թեմայի մեջ, իսկ վերջում թեման քննարկելուց հետո մոռանում եք այն ինչ ուզում եք ասել:
Easter is a festival in the Christian calendar and is celebrated the first Sunday after the first spring full moon, hence it is celebrated on a different date each year. It follows Lent, a period of forty days of fasting, and can take place on any date between 22 March and 25 April. Easter is the most important celebration in Christianity and commemoratesfaith in the resurrection of Jesus Christ, as recounted in the New Testament, the foundation of the Christian religion.
Its origins are rooted in Jewish Passover which commemorates the escape from Egypt of the Hebrews enslaved by the Pharaoh (the Exodus). According to the New Testament and Christian tradition, Jesus is associated with the lamb, as he sacrificed himself to redeem humankind from its sins (John 1, 29). Moreover, during the Last Supper, the bread and wine were associated with Jesus’ body and blood (Matthew 26, 26-28). The bread refers to the unleavened bread eaten during the Exodus. The blood refers to the lamb sacrificed before the flight from Egypt and whose blood smeared on the doors saved Jewish families from the tenth plague inflicted on Egypt (Exodus 12, 20-22).
Lamb, eggs, rabbits, bells: What food portrays
The Easter meal, which follows the religious ceremony, is often eaten at midday, bringing the long fast of Lent to an end with a series of rich and sweet dishes. Lamb, which commemorates Jesus’ sacrifice, is often served as the main course, as a leg, roast or stew. In France, lamb is sometimes replaced by pork, especially in rural areas. Pork can be served in the form of smoked ham or sausages and eaten as the starter or the main course of the festive meal.
The egg, a symbol of mourning in Jewish Passover, represents life and rebirth in the Christian Easter celebration. According to an orthodox legend, we owe the first Easter egg to Mary-Magdalene. She is said to have presented herself before the Emperor Tiberius in Rome, with an egg in her hand, to request the condemnation of Pontius Pilate. As she recounted the events surrounding Jesus’ death, the egg turned red, thus convincing the Emperor of the resurrection of Christ. Traditionally, eggs are hard boiled, then painted or decorated with Christian symbols such as the cross. They adorn the Easter table and are eaten by both hosts and guests.
As for the rabbit, its connection with Easter is rooted in folklore. Several Germanic tales and legends relate that, on Easter morning, a rabbit or hare laid coloured eggs. The rabbit was also the emblem of the Anglo-Saxon pagan goddess Ēostre (similar to the term Easter and Ostern in German), who was associated with fertility and honoured in spring. In Scandinavian mythology, the hare symbolised fertility and the world was said to have been born from an egg. However, in France, it is the bells that ‘lay’ the eggs! According to Catholic tradition, church bells fall silent as a sign of mourning on Holy Thursday, a day that commemorates the Last Supper and the announcement of Jesus’ sacrifice. As the story goes, the bells leave for Rome and ring out once again upon their return, on the Saturday, the day that announces Christ’s resurrection, scattering confectionery and coloured eggs over gardens as they fly by.
Ամեն շաբաթ կիրակի ես կատարում եմ շատ քիչ, բայց ինձ համար հաճելի գործեր: Համարյա ամբողջ ժամանակ ես լինում եմ երևակայության մեջ: Մտածում եմ ապագայիս մասին, տեսնում եմ այն աշխարհը, որը ոչ ոք բացի ինձանից չի կարող մտնել այնտեղ, տեսնում եմ իմ անկատարելի երազանքները, որոնք միայն հրաշքի դեպքում կկատարվեն: գրեթե իմ ամբողջ ժամանակը անցնում է երևակայելու վրա: Իմ բոլոր գործողությունները կախված են իմ տրամադրությունից: Եթե ես զայրացած եմ, կերևակայեմ տխուր, մռայլոտ բաներ, իսկ եթե ուրախ եմ՝ կտեսնեմ զուլալ ջուր, պարզ երկինք: Ամեն հանգստյան օրերին մենք ընտանիքով գնում ենք զբոսնելու: Այս անգամ ման եկանք կասկադում: Երբ լինում է արևոտ եղանակ շատ ուրախ է անցնում ընտանիքով զբողնելը: Նաև գնացինք տատիկիս տուն, որտեղ ես և տատիկս մեր ավանդույթով միշտ նարդի ենք խաղում: Մեր ընտանիքում հանգստյան օրերին նարդի չխաղալը զարմանլի բան է: Ես գրեթե իմ աեն օրերը մտքերի մեջ եմ լինում, և ամենաշատը մտածում եմ ապագայիս մասին: ատ եմ սիրում երևակայել: Այսպես անցան իմ այս շաբաթվա հանգստյան օրերը: (ෆ˙ᵕ˙ෆ)
Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:
Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:
Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):
Գերվիտամինոզի դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:
Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:
A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:
A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:
Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:
Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:
B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:
B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:
B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:
B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):
Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:
B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:
B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:
Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:
B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:
B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:
C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:
C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):
Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:
Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:
Ուշադրություն
Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:
C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:
D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:
D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):
Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:
Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:
E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:
K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:
Do you celebrate Easter? How do you celebrate Easter in your family?
My family and I start celebrating Easter in the morning. We fight over boiled eggs to find out which egg is stronger, but my dad always wins in the end. He always chooses the strongest egg. Then we go to my grandmother’s house and eat our traditional meal — rice with raisins. We paint eggs together and then fight again. Every Easter we always paint eggs with onion peel. It turns out to be orange-brown, and partly light, partly black. This is how my annual Easter goes.
Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ Լույսի խտուտից զարթնած սարերը,— Իրար շալակած սարը բարձրացան Իրար պաղ ու շոգ շնչառությունից Քրտնած սարերը: Միջօրեի հետ շտկեցին իրենց— Իրենց ինքնության խորք ու ձևերով— Հեռացան քիչ-քիչ իրար հրելով, Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով Իրար կռնակի կռթնած սարերը: Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես, Ամպ ու ժպիտներ փոխանակեցին Եվ մոտենալով սիրտ տվին իրար— Իրար շվաքից խրտնած սարերը… Իրիկնաժամի մշուշների հետ Իրար շալակած իջնում են սարից Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
Իմ տպավորիչ առավոտը
Ամեն իմ առավոտ սվսվում է սրանից: Սկզբում արթնանում եմ զարթուցիչի ձայնից, հետո գնում եմ լվացվելու: Հետո գնում եմ անկողինս եմ հավաքում, որից հետո հագնվում եմ և գալիս դպրոց: Ամեն իմ առավոտ անցնում է այսպես: Բայց իմ համար ամենատպավորիչ առավոտը կլինի այն ժամանակ, երբ որ ես նախաճաշեմ, քանի որ ես առովոտները չեմ նախաճաշում: Քանի ինչպես ես՝ այնպեսել շատերը առավոտները ախորժակ չունեն: Ես շատ հազվադեպ եմ նախաճաշում, և այդ պատճառով իմ ամենատպավորիչ առավոտը կլինի այն ժամանակ, երբ ես նախաճաշեմ: Դա իմ համար շատ զարմանալի բան է: