Զատկի տոնով մենք ապացուցում ենք մեր հավատքը Աստծու հանդեպ: Սուրբ Զատիկը խորհրդանշում է նաև գարնան գալուստը: Հնում ձվերը ներկում էին սոխի կեղևով, որպեսզի ստանան կարմիր գույն: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը: Սեղանին դնում էին ավանդական գաթա, իսկ մեր այժմյան ժանականերում ձվերը ներկում են տարբեր գույների: Ավանդական գաթաներին այժմ փոխարինում են հատուկ Զատկական թխվածքներ, որոնք կոչվում են՝ կուլիչներ:
Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար։
Ամեն Զատկի տոնին, ես և մայրիկս ձվերը ներկում ենք՝ կարմիր, կապույտ, կանաչ, դեղին և մանուշակագույն: Ձուն նաև ներկում ենք սոխի կեղևով:
Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը։
Գիտնականները վերլուծել են արդյունաբերության մեջ որպես սննդի ներկ օգտագործվող մի շարք միացությունների օպտիկական հատկություններն ու պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։ Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։
Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին։
Սննդային ներկերը կարող են տարբեր վնասներ պատճառել մարդու օրգանիզմին: Այդ ներկերը կարող են թունավորել մեր օրգանզիմը և առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ:
Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը։
Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։
Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
Հավկիթի օգտակար հատկությունները
· Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:
· Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:
· Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):
· Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:
· Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:
· Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:
Իմ կարծիքով երկու չարիքներն են՝ դպրոցի կրթական սիստեմը և ուսուցման պրոգրամը։
Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
Հին սիստեմի պատճառը, մեծ սերնդի հին մտածելակերպն է, որը հիմնված է սովետի ստանդարտների վրա։Երբ ոչինչ չի փոխվում, առաջանում է մտավոր հոգնածություն։
Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:
Ներկայում էլ ծնողները փորձում են կրթություն տալ իրենց երեխաներին, բայց բոլորը չեն ովքեր լավ են եւսուցվում։ Բոլոր դպրոցները լցված են աշակկերտներով, և այդ պատճառով էլ չեն նայում դպրոցի քանակի և որակի վրա։
Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…
Վերլուծություն
Այս բանաստեծությունը մեզ ասում է որ մարդը և բնությունը իրար շատ նման էեն։ Մարդիկ ունեն տրամադրություն ինչպես նաև բնությունը։ Եթե ես ուզենաի լինել բնության երևույթ ես կուզենայի լինել ծիածան։ Ծիածան՝ կհարցնեք դուք, քանի որ այդպիսով կկարողանիյ մարդկանց ուրախացնել
Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝ փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:
Աղայանի հոդվածում նա ասում էր, որ իր շրջապատատը պետք է հավաքել։ Օրիանակ հավաքել ախպերը, ջրել ծաղիկները և այլն։ Սա մի նմանություններից մեկն է, քանի որ մենք էլ ենք մեր դասերի ժամանակ հավաքում մեր շչջապատը, մեր բակը, մեզ մոտ հող էինք տնկում, խոտերն էինք կտրում։ Աղայաանի մոտ նաև ազատություն էր։ Նա ուզում էր, որ երեխաները ազատ լինեին, իրենց մտքերը լավ օգտագործեն և այլն։ Նա ուզում էր երեխաները գնան իրենց ընտրած գործունեությունով։
Քամու համբույրից դողաց մի տերև, Շշուկով դիպավ իր հարևանին, Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ, Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,- Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ, Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված Ու ոսկեզօծված գլուխն օրորում, Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում, Երկինք էր հասնում խշշոցը նրա… Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում Եվ ծիծաղում էր անտառի վրա:
Վերլուծություն
Ինձ համար այս բանաստեղծությունը շատ զգացմունքային էր և միքիչ հուզող։ Նա շատ հետաքրքիր է դնում իր բառերը։ Այս նախադասությունից երևում է, որ նա շատ տխուր է այդ պահին։ Նա շատ զգացմունքային է արտահայտում իր բառերը։ Աղայանը շատ է սիրում անտառային բանաստեղծություններ գրել։
Փափկամարմինների տիպ Ինչպես արդեն գիտեք, փափկամարմինները ունեն մոտ 130.000 տեսակ և բազմազանությամբ գրավում են երկրորդ տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով 7 հիմնական դասերում: Միասին կդիտարկենք փափկամարմինների տիպի երեք դաս:
1. Փորոտանիների դաս. ներկայացուցիչներն են՝ Փորոտանիների դասի ներկայացուցիչ է նաև լճախխունջը, որի օրինակով դիտարկեցին տիպի կազմավորվածության յուրահատկությունները: 2. Երկփեղկանիների դաս. ներկայացուցիչներն են՝
3. Գլխոտանիների դաս. ներկայացուցիչներն են՝
Փափկամարմիններիդասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
Փորոտանիների դաս Այս դասին է պատկանում փափկամարմինների մեծամասնությունը, մոտ 90.000 տեսակ: Նրանց մարմնի ձևերը բազմազան են, գլուխը հստակորեն առանձնացված է իրանից և կրում է 1−2 զույգ շոշափուկներ և 1 զույգ աչքեր: Փորոտանիների մեծ մասի մարմինը ծածկված է պարուրաձև խեցիով, սակայն կան տեսակներ, որոնց մոտ խեցին ապաճել է (հետ է զարգացել): Մեծամասամբ ապրում են ծովում, սակայն կան նաև քաղցրահամ ջրերում և ցամաքում ապրող տեսակներ: Հիմնականում սնվում են բույսերով, ունեն հատուկ օրգան՝ քերիչ, որի օգնությամբ քերում են բույսը: Այս դասի վառ ներկայացուցիչներն են խխունջները, որոնք ունեն ամբողջական կամ պարուրված և կոնաձև խեցի: Դրանում հիմնականում պատսպարվում է խխունջի լավ զարգացած գլուխը, մկանուտ ոտքը և ոլորված մարմինը: Խխունջների մարմինը դարձել է անհամաչափ՝ պայմանավորված խեցու առկայությամբ: Կողինջներ. անխեցի փորոտանիներ են, որոնց մոտ խեցին ապաճել է և իրենից ներկայացնում է փոքր թիթեղիկ: Այդ պատճառով կողինջների մոտ նկատվում է մարմնի առատ լորձարտադրություն, որը նրանց պաշտպանում է միջավայրի անբարենպաստ ազդեցությունից: Այդ պատճառով կողինջները վարում են հիմնականում գիշերային կյանք: Այս խխունջները համարվում են վնասատու կենդանիներ, հատկապես նրանք, որոնք սնվում են աշնանային բույսերով:
Խաղողի խխունջ. խաղող խխունջը լավ զարգացած և մուգ շագանակագույն խեցի ունի, որը երբեմն հասնում է խոշոր չափերի: Խեցին ունենում է 3,5 գալար. խաղողի խխունջը նույնպես վնասատու է, սնվում է խաղողի տերևներով՝ վնասելով բույսին: Մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, համարվում է խորտիկ: Մարմնի չափը հասնում է մինչև 45 սմ-ի: Ապրում է մացառներում և սաղարթախիտ անտառներում: Բազմացման ժամանակ ձվերի համար փոսեր է փորում և ձվադրում:
Լճախխունջ. Լճախխունջը ապրում է քաղցրահամ ջրամբարներում և հանդիսանում է, ինչպես գիտենք, մարդու մակաբույծ որդերի միջանկյալ տեր:
Երկփեղկանիների դաս Ապրում են ծովերում և քաղցրահամ ջրամբարներում, վարում են սակավաշարժ կամ անշարժ ապրելակերպ: Սնվում են մանր խեցգետնակերպերով, նախակենդանիներով և միաբջիջ ջրիմուռներով: Այս դասի ներկայացուցիչների առանձնահատկությունն է երկփեղկանի խեցին, որը շրջապատում է կենդանու մարմինը: Փեղկերը միացած են առաձգական կապաններով և կարող են բացվել:Երկփեղկանիները չունեն արտահայտված գլուխ, նրանց մարմինը երկարավուն է և սեղմված կողքերից, ունի երկկողմանի համաչափություն: Առջևում գտնվում է բերանը, իսկ ետևի մասում՝ հետանցքը: Իրանի փորային կողմում գտնվում է մկանոտ ոտքը, որը, հիմնականում, ծառայում է տիղմը և ավազը փորելու համար:Երկփեղկանիների խեցու ներքին սադափե շերտը հաստ է և լավ զարգացած ու ողորկ:
Անատամ. անատամը քաղցրահամ ջրերում ապրող երկփեղկավոր փափկամարմին է, ինչպես նաև ծովերում ապրող մարգարտաբերանները: Մարմինը շրջապատված է 2 խոշոր թիկնոցային ծալքերով, որոնց միջև ձևավորված է թիկնոցային խոռոչը: Բացի այդ, թիկնոցը առաջացնում է 2 խողովակաձև ելուստ՝ սիֆոն: Սիֆոններից մեկը կոչվում է ներմուծող, այն ապահովում է ջրի և նրա մեջ լուծված թթվածնի ու սննդանյութերի մուտքը: Երկրորդ սիֆոնը՝ արտածողը, հեռացնում է օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները: Երկփեղկանիները շնչում են ջրային շնչառության օրգաններով՝ խռիկներով:Թույլ է զարգացած երկփեղկանիների նյարդային համակարգը, որը պայմանավորված է հիմնականում նստակյաց կենսաձևի և գլխի բացակայությամբ: Վատ են զարգացած նաև զգայարանները:Անատամը բաժանասեռ է: Էգի խռիկների վրա կատարվում է բեղմնավորումը և սաղմի զարգացումը:
Մարգարտախեցի. մարգարտաբեր երկփեղկանիներից ստանում են մարգարիտներ և պատրաստում են զարդեր: Սադափե խեցիներն օգտագործում են նաև կոճակներ և ոսկերչական իրեր պատրաստելու համար: Մարգարիտը առաջանում է, երբ երկփեղկանու խեցու ներսում պատահաբար հայտնվում է ավազահատիկ: Այն շրջապատվում է սադափանյութով, որի շերտը գնալով հաստանում է և արդյունքում առաջանում է մարգարիտ: Մարգարտաբեր երկփեղկանիները տարածված են Կարմիր ծովում, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում:
Ոստրեներ և միդիաներ Ծովային երկփեղկանիների որոշ տեսակներ՝ ոստրեները և միդիաները, մի շարք երկրներում օգտագործվում են որպես սնունդ և համարվում են նրբահամ խորտիկներ:
Գլխոտանիների դաս Այս դասը ամենազարգացածն է փափկամարմինների մեջ և ունի մոտ 700 կենդանատեսակ: Գլխոտանիները ապրում են ծովերում և հասնում են խոշոր չափերի: Նրանք գիշատիչներ են: Գլխոտանիների մարմինն ունի երկկողմանի համաչափություն և կազմված է գլխից, իրանից և 8−10 երկար շոշափուկներից: Բարձրակարգ գլխոտանիների խեցին ապաճել է և պահպանվում է որպես թիթեղիկ, որը տեղակայված է մարմնի մեջ: Բացառություն են կազմում միայն նաուտիլուս ցեղին պատկանող գլխոտանիները, որոնց մոտ խեցին պահպանվել է: Գլխոտանիների ոտքը ձևափոխված է, նրա մի մասը վեր է ածվել շոշափուկների, իսկ մյուսը առաջացնում է ձագար, որի լայն մասը ուղղված է դեպի թիկնոցային խոռոչ, իսկ նեղը՝ դեպի արտաքին միջավայր: Ձագարը օգտագործվում է ռեակտիվ եղանակով շարժման համար. դրա օգնությամբ կենդանին լողում է: Մկանների կծկման շնորհիվ ջուրը թիկնոցային խոռոչից դուրս է նետվում ձագարի միջով և հրում է կենդանու մարմինը հակառակ ուղղությամբ:
Շոշափուկները տեղակայված են գլխի վրա և շրջապատում են բերանային անցքը: Նրանց վրա կան ծծաններ, որոնք թույլ են տալիս կենդանուն ամրանալ հատակին և որս անել: Շոշափուկները նաև օգտագործվում են ջրավազանի հատակով շարժվելու համար: Գլխոտանիներն ունեն պաշտպանական հատուկ օրգան՝ թանաքային գեղձ: Այն իրենից ներկայացնում է մուգ գույնի հեղուկ պարունակող պարկ, որի ծորանը բացվում է թիկնոցային խոռոչում: Հանկարծակի անհանգստության դեպքում կենդանին դուրս է նետում այդ օրգանի պարունակությունը, և այն քողարկում է կենդանուն՝ առաջացնելով նրա շուրջ սև կամ գորշ գույնի ամպ: Ութոտանի. ութոտանիներն ունեն լավ զարգացած նյարդային համակարգ: Նրանց նյարդային հանգույցները միավորվել են՝ առաջացնելով գլխուղեղ: Զգայական օրգանները նույնպես լավ զարգացած են: Ունեն խոշոր և բարդ կառուցվածք ունեցող աչքեր, որոնք տեղակայվում են գլխի կողքերում: Զգայունությունը ապահովում են զգացող բջիջները, որոնք հիմնականում գտնվում են շոշափուկներում: Ութոտնուկները ունեն 8 շոշափուկ, որի համար էլ ստացել են իրենց անվանումը, ունեն նաև հավասարակշռության օրգան:Ութոտնուկները ծովերի և օվկիանոսների իսկական բնակիչներ են, նրանք կարող են հասնել մինչև 18մ մեծությամբ չափերի: Ութոտնուկները, հանդիսանալով որս անող գիշատիչներ, երբեմն կռվի են բռնվում հսկա ձկների կամ ջրային կաթնասունների հետ:
Կաղամար. հեռավորարևելյան կաղամարը շարժվում է ջրում 50կմ/ժ արագությամբ: Այն հանդիսանում է գիշատիչ և սնվում է ձկներով, սակայն օգտակար է, որովհետև ունի համեղ և սննդարար միս: Սնունդ հայթհայթելիս կաղամարի մաշկը մգանում է, իսկ նրան դիպչելիս դառնում է կարմրադարչնագույն:Կաղամարի մարմնի գունափոխությունը միջավայրին հարմարվելու մեխանիզմ է, որը նրան դարձնում է աննկատ:Կաղամարը ևս ունի թանաքապարկ, որի պարունակությունն օգտագործվում է դարչնագույն ներկեր ստանալու համար: Մի շարք կաղամարներ ապրում են մի քանի հարյուր մետր ջրային խորություններում և հանդիսանում են ամենախոշոր անողնաշարավորները: Նրանց մարմնի քաշը կարող է հասնել մինչև 300կգ:
-Իրանում, ԱՄՆ-ում և Անգլիայում վարդը համարվում է ազգային ծաղիկ:
-Աշխարհի ամենածեր վարդի թուփը աճում է Գերմանիայում: Արդեն 1000 տարի է, ինչ թուփը ծաղկում է Հիլդեսհայմերի տաճարի պատի մոտ և բարձրությամբ համարյա հասել է շինության տանիքին:
-Կա վարդի տեսակ, որը կոչվում է «Սի»: Այս վարդն այնքան փոքր է, որ ծաղկի թերթերի մեծությունը համադրելի է բրնձի հատիկի հետ:
-Վարդի որոշ վայրի տեսակներ կարելի է հանդիպել նույնիսկ հյուսիսային բևեռի հարակից տունդրային գոտում:
-Ռուսաստանում վարդը հայտնվել է միայն 16-րդ դարում, և սկզբնական ժամանակահատվածում այն աճեցվել է միայն պալատական կալվածքներում:
-Թեյի վարդը իր անվանումը ստացել է ոչ թե ծաղկի գույնի շնորհիվ, այլ իր նուրբ բույրի:
-Վարդը մշակովի է դարձել արդեն մոտ 5000 տարի: Այսօր աշխարում կա վարդի 300 տեսակ և շուրջ 3000 ենթատեսակ:
-Անգլիայում սիրո խոստովանություն անելու համար ավանդաբար նվիրում են 2 դեղին վարդ:
-Ճապոնացի գենետիկները ստեղծել են վարդի շատ յուրահատուկ տեսակ`քամելեոն, որի թերթիկները առավոտյան ալ կարմիր են, իսկ երեկոյան ձյունաճերմակ երանգ են ստանում
— Վարդի յուղը մտնում է կանացի գրեթե բոլոր օծանելիքների բաղադրության մեջ:
— Կան վարդի տեսակներ, որոնք թոշնելուց հետո ավելի ուժեղ են բուրում, քան թարմ վիճակում:
1․Ученика вызвали к доске. 2. Через пятнадцать минут мы подъехали к небольшой станции метро. 3. По дороге домой я встретил моего друга. 4. По нашей улице проезжает много машин. 5. Мы подъехали к горной озере через три часа. 6. Мы шли по лесной тропинке и собирали цветы. 7. Вечером я решил зайти к подруге. 8. По зеленой травинке ползет муравей. 9. По синему небу плывут облака.
Շուտով Ծննդյան տոներն են, և ես նորից չգիտեմ` ինչ նվիրել քեզ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրքեր, խաղեր ու շորեր: Բայց ես ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը քեզ հետ կլինի ընդմիշտ: Այնպիսի մի բան, որը քեզ ամեն Ծննդյան տոներին կհիշեցնի իմ մասին: Եվ ես, կարծես, գիտեմ, թե ինչ կարող եմ քեզ տալ: Մի պարզ ճշմարտություն, որի մասին ես միանգամից չեմ իմացել: Եթե դա դու հիմա հասկանաս, այն քո կյանքն ավելի լավը կդարձնի: Դու ավելի պաշտպանված կլինես խնդիրներից: Ես քեզ նվիրում եմ մի պարզ ճշմարտություն:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:
Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:
Փորձիր հասկանալ, թե այդ որ յուրահատկության համար են քեզ սիրում և ջանքեր գործադրիր, որ սիրեն ավելի շատ: Եվ եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անում` միայն այն պատճառով, որ ուզում են: Ուրեմն, դու ինչ-որմի պատճառով թանկ ես նրանց համար: Բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պարտավոր է քեզ ինչ-որ բան: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում: Այո, դու էլ քո հերթին ոչ ոքի համար ոչինիչ անել պարտավոր չես: Եվ նորից. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Այդ դեպքում ուրիշներն էլ կձգվեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ, կիսվել քեզ հետ: Ինչ-որ մեկը չի ցանկանա քեզ հետ լինել, խնդիրը դու չես լինի: Եթե դա տեղի ունենա, ուրեմն փնտրիր ուրիշ հարաբերություններ, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քո խնդիրը չդառնա: Երբ դու հասկանաս, որ շրջապատի սիրուն ու հարգանքին պետք է արժանանալ, երբեք անհնարինը չես սպասի ու չես հիասթափվի: Ուրիշները չպետք է կիսվեն քեզ հետ իրենց զգացմունքներով, մտքերով: Բայց եթե դա անում են, ուրեմն դու արժանի ես դրան: Դու կարող ես հպարտանալ քո ունեցած սիրով, ընկերների հարգանքով, բայց մի մտածիր, որ այդպես էլ պետք է լինի, այդպես կարող ես շատ հեշտ կորցնել ձեռք բերածդ: Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:
Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք պարտավոր չէ ինձ համար ինչ-որ բան անել: Մինչև այն պահը, երբ չգիտեի դա, ես չափազանց շատ ջանքեր էի գործադրում, երբ չէի հասնում իմ ուզածին:
Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, զարգացնել ինձ:
Արդյունքում, իմ հարաբերությունները միայն շահեցին, ես սովորեցի լինել մարդկանց հետո, որոնց հետ ուզում եմ լինել, և անել այն ամենը, ինչ ուզում եմ: Այդ ընկալումն ինձ տվեց ընկերներ, գործընկերներ, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ իմ ուզածը ստանալ կարող եմ, եթե հաջողվի ուրիշ մարդու համար լսելի դառնալ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է նա զգում, ինչն է նրա համար կարևոր, ինչ է նա ուզում: Միայն այդ դեպքում ես կհասկանամ` ուզո՞ւմ եմ այդ մարդու հետ կապ ունենալ, թե՞ ոչ: Դժվար է երկու բառով բացատրել, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում: Բայց գուցե ամեն Տոներին դու կարդաս այս նամակը ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ բան հասկանաս: Հուսով եմ, այդպես էլ կլինի, որովհետև պետք է, որքան հնարավոր է, շուտ հասկանալ. ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար: