Posted in Uncategorized

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Մարդկանց միջև հաղորդակությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, դանձրալի կամ հետաքրեիր։Հետաքրքրություն, առարկայի կամ երևույթի նկատմամբ վերաբերմունք, խոսում է անձի համար երևույթի գրավչության և արժեքավորության մասին։Միմիանց հետաքրքրության մեջ կապ ունի մարդու պահաջմունքները, հայացքները, նախասիրություներև ալյն։ Որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդրի լուծելուն ուղվան համատեղ գործունեությունը դա համագործակծություն է։Համագործակցությունըը , որպես կանոն գորնական աշխատանքային հարաբերություն է, բայց կարող է վերաճել նաև բարկեմական , ընկերեկան հարաբերությունների ։Շփումը կարող է լինել ոչ հաճելի, եթե խոսում են բացարձակապես տարբեր խմբերի մարդիկ, որոնք ոչ մի ընդհանոր բնավորության գիծ չունեն։Հետաքրքրությունը մարդու հատուկ երաբերմունքն է, որևե ոլորտի կամ առարկայի հետ կապված։Ինչպես նշեցինք բացարձակապես տարբեր բնավորություն ունեցող մարդկանց շփումը հաճելի չէ։Իսկ հաճելի է լինում շփումը ավելի հաճախ, երբ մարդիկ ապրում են հարևանությամբ, միասին նույն ժամին գնում են դպրոց, զբաղվում են նույն կամ նման բաներով և ունեն փոխադարձ հարգանք այս շփման տեսակը լինում է համադասարանցիների կամ ընկերների մոտ։ Այսպիսով շփման հիմքում ընկած են նախասիրությունների,հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունները։

Posted in Uncategorized

Կաղանդի ծառ մը

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Տոնածառը զարդարելու համար
Երկու բան է պետք
Նախ ծառ — հետո զարդերը ծառի վրա։

Տոնածառը զարդարելու համար
Երեք բան է պետք
Բացի ծառի զարդարանքներից
Հավատքը գալիք գեղեցիկ օրերի մասին։

Տոնածառը զարդարելու համար
Մեկ բան է բավարարում -բացի ծառից ու զարդարանքից
Սովորական քարերը մեզ ադամանդ են թվում
Դա հոգու բարի խաբկանք է։

Տոնածառը զարդարելու համար
Երազանքը լրիվ հերիք է։

Ձեզ բարի տարի  և բարի երազներ։

  • Կաղանդի ծառը Նոր տարվա խորհրդանիշն է. նրա զարդարանքից խոսելով՝ հեղինակն ի՞նչն էր կարևոր համարում, ինչը՝ ավելորդ և ձևական:

Հեղինակը կարևորում էր երազանքը հետագա օրերի և նա ավելորդ և ձևական էր համարում տոնածառի խաղալիքները և զարդարանքները։

  • Քո շրջապատում ի՞նչին են ուշադրություն դարձնում տոնը նշելիս: Քեզ ինչն է ուրախացնում և տխրեցնում (գուցե զայրացնում) Ամանորին:

Իմ շրջապատում ուշադրություն են դարձնում տան մաքրությանը և ուտելիքների համեղությանը։ Ինձ տխրեցնում և զայրացնում է այն, երբ մեծերը ընկնում են մեծ ծախսի տակ, այսինքն առնում են նվերներ, ուտելիքներ, տոնածառ և զարդարանքներ։ Ամանորին ինձ ուրախացնում է, որ ես գնում եմ քնելու ժամը 02:00-04:00: Այդ օրը մեծերը հարբում են և ես ինչքան ուզում եմ կոնֆետներ և համով բաներ եմ  ուտում, որովհետև նրանք չեն հասկանում։ Ինձ նյարդայնացնում է այն, որ Ամանորին, երբ մենք այցելում ենք ուրիշների տուն և նրանց երեխաները հաց չեն ուտում, ես ահավոր նյարդայնանում եմ և ուզում եմ նրանց ծեծել։ Ես ուրախանում եմ, որ երեք օրվա ընթացքում մենք այցելում ենք մեր շրջապատի բոլոր մարդկանց տուն։ Ես չեմ հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, որովհետև ոնց է Ձմեռ պապիկը հասցնում ժամը 12-ին աշխարհի բոլոր տներ այցելել և նվերներ դնել: Համ էլ ոնց է կարողանում մտնել տուն, եթե պատուհանները փակ են, դռները նույպես:

Posted in Uncategorized

Նապոլեոն Առաջին

ՊԱՏԱՍԽԱՆ1. 1802թ․ Նապոլեոնը նշանավկել է կոնսուլ, իսկ 1804թ․ թագադրվել է կայսր Նապոլեոն Առաջին անունոով

ՊԱՏԱՍԽԱՆ 2.1 800 թ․ հիմնադրել է Ֆրանսիական բանկն և ստեղծել նոր միավոր՝ ֆրանկը։

ՊԱՏԱՍԽԱՆ3. Հայտնի է դարձել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ

ՊԱՏԱՍԽԱՆ 4․ Նապոլիոնի կայսրության կործանումն սկսվել է 1812 թ․ Ռուսաստանի հետ պատերազմում։ 1814թ․ նա աքսորվել է Էլբա կղզի, սակայն 1815 թ․ նորից զբաղեցրել է Ֆրանսիական գահը։ Վաթերլոոյի պարտույթունից հետո 1815թ․Նապոլեոն առաջինը վերջնականապես աքսորվել է Ատլանտյան օվկիանոսի Հեղինե կղզի, որտեղ 1821թ․ մայիսի 5 մահացել է։

ՊԱՏԱՍԽԱՆ 5. Եվրոպական շատ երկրներ, Ռուսաստանը։

ՊԱՏԱՍԽԱՆ 6․ Նապոլիոն առաջինի կայսրությունը Ֆրանսիայում 1804-1814 թվականների և1815 թվականի մարտ-հունիս ամիսներին: Ինչպես և Կոնսուլությունը, Առաջին կայսրությունը ռազմական վարչակարգ էր, որը վերացրեց ֆրանսիական բուրժուական հեղափոխության դեմոկրատական նվաճումները, բայց ամրապնդեց նրա ստեղծած բուրժուական կարգերը

Posted in Uncategorized

Հարավ—արևմտյան Ասիա

Հարավ—արևմտյան Ասիա

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:
  3. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
  4. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը։
  5. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Պատասխաններ

1․ Հարավ—արևմտյան Ասիայի երկրներն են՝ Իրանը, Թուրքիան, Սիրիան, Իրաք, ՈՒզբեկ, Աֆխան, Վրաստանը, Հայաստանը, Քաթարը, Ադրբեջանը, Իսրայելը, Լիբանանը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Եմենը, Բահրեյնը, Հորդանանը, Օմանը։

Հարավ—Արևմտյան Ասիայի երկրների ափերը ողողողջրային ավազաններն են՝ Սև ծով, Միջերկրական ծով, Կասպից ծով, Արաբական ծով, Պարսից ծոց, Օմանի, Ադենի ծոցեր, Կարմիր ծով։

2․ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 340 միլիոն մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ, Հարավային ու Հարավարևելյան Ասիայու

3․ Բնակչության սեռային կազմոմ գերակշռում են տղամարդիկ,  բացառություն են կազմում հարավային կովկասի երեք երկրները:

4․ Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

5․ Այնտեղ են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը և այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջամը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

Posted in Uncategorized

Урок 8

Причастие: Образование и употрбление

Учебник »Практическая грамматика» (стр. 42-52)

Рассказать, разговаривать, сидеть, проверять, гулять, ждать, беседовать, продавать, работать, решать, строить, создать, писать, жить, интересоваться, участвовать, принимать участие, любить, рисовать, ждать, верить, играть, мечтать, производить, преодолеть, сооружать, иметь, выполнять, являться, совершать, развевать, преобразить, осваивать, добыть․

– Какой студент приехал из Ганы
– сидящий

2․ – Какая студентка приехала из Москвы․
– сидящая․

3․ – Какие студенты приехали из Лаоса․
– Сидящие․

4. Какой студент изучает русский язык․
– Читающий․

Домашняя работа: стр 43,упр 4; стр.45, упр.6, стр 46, упр.7 (б)

  1. Хорошо знающий русский язык
  2. Строящие этот завод
  3. Рисующая студентка
  4. Сдающие экзамен по русскому языку
  5. Изучающие арабский язык
  6. Сидящий в парке и читающий газету
  7. Знающий испанский язык
  8. Учащающие на международном факультете
  9. Танцующая на вечере
  10. Поющий русские народные песни
  1. Знающий
  2. Находящийся
  3. Занимающийся
  4. Любящему
  5. Говорящих
  6. Помогающих
  7. Решающий
  8. Живущий
  9. Читающая
  10. Седеющие
  11. Знающие
  12. Улыбающийся
  13. Живущий
  14. Сидящий
  15. Сидящая
Posted in Uncategorized

Bicycle Revolution

Page 28

ex.c

I think it’s a very good idea because it’s more convenient for people և they spend less money․

I do not think so, but there are many different horse schemes in Yerevan that have helped to build a bicycle.

ex.c

  1. Don’t drop litter. Someone has to pick it up.
  2. We will recycle your empty bottles. Leave them here.
  3. Water is important ,so don’t pollute it.
  4. Every year, people have to clean up thousands of tonnes of oil from beaches.
  5. Factories and power stations cuts down the air we breathe and our water.
  6. Every year,companies waste 78 million acres of rainforest,an area larger than Poland.

ex.a

There is a lot of litter on the streets.

There are many people who throw garbage in the water․

There are many factories that produce a lot of gas, which is dangerous for the nature around us and for us․

ex.c

We can recycle our bottles and rubbish.

We can use our walk to improve the situation.

We can clean up our town to end the atmosphere pollution.

ex.b

  1. Great! The weather man on TV says it will be sunny tomorrow.
  2. Do you think people in the future will travel to other planets like Mars?
  3. What time will we arrive in New York tomorrow, do you think?
  4. I love those trainers! When I get my pocket money next week, I think I will buy them.
  5. Please can you help me with my homework? I promise it won’t take very long.

ex.c

  1. Don’t give that ice cream to the cat! It might be sick!
  2. A: Where’s Alicia? B: I’m not sure. I think she might be at her piano lesson.
  3. I don’t know if this book is a good present for my brother. He might like it.
  4. Don’t put that glass there! Someone might break it.
  5. I’m worried about my math’s test tomorrow. I might not pass it!
  6. in the future, people will probably travel in space and they might live on other planets.
  7. I feel awful. I might have flu.

ex.d

  1. Don’t throw your skis away. You might need them later.
  2. You don’t need to take a jumper. It will be cold there.
  3. There’s a lot of traffic today. We might be late fro school.
  4. Take an umbrella. I’m sure it will rain soon.
  5. I have no definite plans for my holiday,but I might go to Scotland for a few days.
  6. A: Do you think France will win? B: They might,but Holland are a very good team too.
  7. Anne is ill,so I’m sure she won’t go to the party on Saturday.

page 31

ex.b

  1. If I fail the exam, I‘ll take it again.
  2. If there will be more cars on the road in the future, there will be more pollution.
  3. If you see Jane, will you give her my message?
  4. If pollution increase, more plants and animals will die.
  5. won’t tell you my secret if you won’t come to Mark’s party with me.
  6. My parents will be really angry if they will see my bedroom!
Posted in Uncategorized

Արյան համակարգ

Դեդկտեմբերի 12-18

Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ,դրանց ֆունկցիաները, հիվանդությունը։

ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

հղումը

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: 

dreamstimemaximum_32095688.jpg

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

առըւն.jpg

 Արյան կազմը: Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (5−6,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (55−60)% և ձևավոր տարրերից (40−45)%։
 Արյան պլազմա: Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%: Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
 Արյան ձևավոր տարրեր։ ՈւշադրությունԱրյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները: 

hema-07104.jpg

 Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում: 

shutterstock_637278541.jpg

 Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:Վերջինս անկայուն միացություն է, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը: ՈւշադրությունԷրիթրոցիտներում հեմոգլոբինի քանակի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի պակասի դեպքում զարգանում է սակավարյունություն:Դա կարող է առաջանալ արյան կորստի, թերսնուցման, որոշ թույների ազդեցության և որոշ հիվանդությունների ժամանակ:Հյուսվածքների մազանոթներում օքսիհեմոգլոբինը հեշտությամբ քայքայվում է՝  անջատելով թթվածին, իսկ ազատված հեմոգլոբինը միանում է ածխաթթու գազին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին:Կարբոհեմոգլոբինով էլ պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը: 

Эритроциты.png

 Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ: Միջավայրում շմոլ գազի (CO) քանակի ավելացումը մինչև 0,1% խիստ վտանգավոր է կյանքի համար: Դա բացատրվում է նրանով, որ հեմոգլոբինը CO-ի հետ առաջացնում է կայուն միացություն, որից թթվածնի մատակարարումը բջիջներին զգալիորեն նվազում է, զարգանում է թթվածնային քաղց: Արդյունքում առաջանում է մկանային թուլություն, դողէրոցք և նույնիսկ մահ:

11-w3936.jpg

Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3−4 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ: 

shutterstock_313800662.jpg

 Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 20−30 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց: 

ֆագոցիտոզ.jpg

  Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան 20 տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:
Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ

664680.jpg

 Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: 

aryun.jpg
Posted in Uncategorized

Չինաստան

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
Չինաստանի աշխարհագրական դիրքը կարելի է գնահատել երկու տեսանկյունից:
Չինաստանտ շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից: Բեյջինից նույնիսկ Ռուսաստանի մարյրաքաղաք երթուղային գնացքով կարելի է հասնել է շաբաթում, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ էլ ավելի երկար ժամանակում: Միաժամանակ պետք է նշել, որ Ճինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար:
Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Չինաստանը հվ-արմ Ասիային և ամբողջ աշխարհին տրամադրում է տարբեր տեսակի տեխնիկա, հագուստ, մեքենաներ և այլն:
Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանը ունի շատ զարգացած նախադրյալներ: Դրանցից ամենամեծը ածխի հանքերն են: Նախադրյալներից են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, մետաղաձուլությունը:
Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերից են`արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ածխահանությունը և անասնապահությունը:

Posted in Uncategorized

Մատթէոս Զարիֆյան

Իմ ձայնագրությունը

Ծովուն դիմաց

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

Երջանկութիւն

Ես այսօր
Ճառագայթ մ’եմ բոսոր,
Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունիմ, որ
Կժպտիմ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կ’երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն…
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ’եմ բոսոր…

Posted in Uncategorized

Երջանկություն Մաթտէոս Զարիֆյան

Առաջադրանքներ

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր
Մի ճառագայթ եմ բոսոր,
Աչքերս, հմայիչ,
Այնքա՜ն լույս ունեմ, որ
Կժպտամ

Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կերևան
Արևին
Ոսկեղեն
Հոգուց…
Ես այսօր, ես այսօր
Մի արեգակ եմ բոսոր.

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Ճառագայթ մ’եմ բոսոր,

Արեգա՜կ մ’եմ բոսոր…

Նրա կարծիքով նա արև և ճառագայթ է, որը նշանակում է երջանկություն

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Երջանկությունը արևին նման է, իմ կարծիքով որովհետև երջանկությունը արևի պես պայծառ է և ինձ լցնում է ուրախությամբ:

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Ինձ թվում է, երջանկությունից փայլող մարդու աչքերի մասին է խոսքը:

տեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Ինձ համար երջանիկ պահերը լինում են միայն այն ժամանակ, երբ ես գիտեմ, որ մոտակա ժամանակներում ինչ-որ բան է լինելու, որի շնորհիվ կամ որի պատճառով ես ինձ երջանիկ եմ զգալու: Օրինակ ես երջանիկ եմ լինելու, որվհետև գիտեմ, որ շուտով նոր տարի է, և հետո արձակուրդներ: Իմ կարծիքով պետք է կարողանալ երջանկություն գտնել ամեն մանրուքի մեջ: Ինձ համար երջանկությունը դա է: