Posted in Uncategorized

Նամակ Վ․ Տերյանից Մարթա Միսկարյանին

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի
մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց
ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ
տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից:
Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝
«ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը:
Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ:
Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք:
Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են
եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան
չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝
հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ
կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես,
ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին
դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն:

Վերլուծություն

Այս նամակը կարդալով ես կարող եմ ասել, որ Վահան Տերյանը չնայած հեռու էր Մարթա Միսկարյանից, միևնույն է ուզում էր լինել նրա կողքին, իր հետ լինել։ Այս նամակում նա ասում էր, որ իր երազանքը լինելն էր Մարթայի հետ, բայց ասում էր որ երանի կլիներ եթե աստված կարանար գոնե մի քիչ նրանց մոտիկացներ։ Նա ասում էր որ մենակ էր, առանց նրամենակություն էր զգում իր մեջ։ Նա ուզում էր որ աստված սպաներ միայնությունը՝ այսինքն նենց աներ որ մարդիկ միայնակ չմնային իր նման և այդպիսի ցավ չզգան ինչպես նա։ Այս նամակը ինչպես նրա բոլոր գրված նամակները տարբեր մարդկանց գրված է այնպես, ինչպես նա զգում էր նրան այդ պահին։ Բանաստեղծություններ գրելուց նա միշտ գրում էր գեղեցիկ բառերով, իսկ նամակների մեջ փորձում էր ցույց տալ իրական նրան։ Այս նամակըինչպես անցյալը՝ որը ուղղված էր Նվարդ Թումանյանին շատ տխուր և թախծոտ է։

Posted in Uncategorized

Վ․ Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

Վերլուծություն

Իմ կարծիքով կապ չունի թե ինչ է գրում Տերյանը միշտ տխուր և թախծոտ բանսաեղծծություններ և նամակներ են ստացվում։ Այս նամակը կարդալուց ես զգացի բոլոր նրա զգացողությունները, կարծիքները և այլն։ Այս նամակը նույպես հուզիչ էր։ Այս նամակը Նվարդ Թումանյիանին Վահան Տերյանից նամակ էր որում ասվում էր․ < Ուշանում է Ձեր նամակի պատասխանը, բայց  Դուք չպիտի նեղանաք, սիրելի Նուարդ: Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը, նախ նրա համար, որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում: Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը, բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել:Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ, եթե  միայն կարելի է հիմնավոր  համարել որևէ պատճառ: Սակայն առհասարակ կուզեի, որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ, երբ «գրվում է», երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն: Այս ամենն ասում եմ, որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի: Եվ, իրավ, ինչ արժե այն նամակը, որը գրվում է միայն գրված լինելու համար>: Այտեղ ասվում է, որ նա Նվարդին չեր գրել շատ վաղուց և ուզում էր նրան տեղեկացնել, որ նա ամուսնացել էր ուրիշ կնոջ հետ քանի որ նա հղի էր իրենից։ Նա ասաց որ մինջև հիմա սիրում է նրան։ Նվարդը նրան պատասխանեց, ասելով որ նա էլ է արդեն ամուսնացել ուրիշի հետ։

Posted in Uncategorized

Սրտի կառուցվածքը և արյան շրջանառություն


1.Գրել մարդու սրտի կառուցվածքը(մանրամասն):
Մարդու սրտի կառուցվածքը բաժանված է չորս մասի. աջ փորոք, ձախ փորոք, աջ նախասիրտ և ձախ նախասիրտ: Մարդկանց սիրտը գտնվում է ոչ թե ձախ կողմում, այլ մեջտեղում, իսկ ծայրը գտնվում է ձախ կողմում: Մարզվող մարդկանց մոտ սրտի ծայրը գտնվում է աջ կողմում։
2.Ներկայացնել արյան մեծ շրջանը:
Արյան շարժումն օրգանիզմում կոչվում է արյան շրջանառություն։ արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներով և հակառակը։ Անողնաշարավորների մեծ մասի մոտ արյան շրջանառությունը բաց է։

3.Ինչ կապ ունեն թոքերը արյան շրջանառության հետ:
Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։

Posted in Uncategorized

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան

Փետրվարի 7֊13

Սիրելիներս,այս շաբաթ պատմելու եք հետևյալ թեման.

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան: Արյան և ավշային  շրջանառություն:

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

754616607682127.jpeg

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

654931.jpg

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

slide_6.jpg

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

shutterstock_375878683.jpg

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:

Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:

Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

cor11.jpg

Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:

Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:

Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:

Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.

1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:

2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:

3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:

Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:

Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը:

Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:

heart_beating_small.gif

Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:

Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:

Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):

Heart_anatomy_in_armenian.jpg
Posted in Uncategorized

Իրան

1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Իրան

2. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանն աշխարհի հնագույն պետություններից մեկն է։ Այն տարածքով և բնակչության թվով Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկիրն է։ Պարսից ծոցի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանը Հարավարևմտյան Ասիայի ամենաբազմազգ և ամենաբազմալեզու, բազմակրոն պետությունն է։

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։

Posted in Uncategorized

Սիրահար հերոս 5-ա դասարանից

Այս գիրքը մի տղայի՝ Դանյաի մասին է, ով սիրահարված է իր դասարանի Յուլյաին։ Յուլյան շատ խելացի էր, և սիրահարված էր ուրիշ տղայի։ Դանյան շատ լավ տրամաբանություն ուներ և մի լավ միտք ուներ։ Հաջորդ օրը նա եկավ դպրոց, զանգեց տնօրենին, և ասաց, որ դպրոցում ռումբ կա պահած։ Տնօրենը նայեց պաուհանից, և հաստատվեց վոր դա Դանյան չէր, և լուրջ ընդուեց։ Նա լավ ռեակցիա ուներ, դրա համար միանգամից զանգեց հրշեջներին։ Հետո միանգամից տարհանեցին բոլոր ուսուցիչներին և աշակերտներին։ Իսկ Դանյան և Յուլյան ճոճորվում էին ճոճանակի վրա և ծիծաղում։ Իրականում դա Դանյան էր զանգել որպեսզի թեստ չգրի և գրավի Յուլյայի սիրտը։ Այդ պահին իրենց կողքով անցավ Յուլյայի սիրած տղան։ Յուլյան արագ գնաց նրա հետևից։ Դանյան շատ նեղված էր, և մտածում էր <Ինչ է նա գտել այդ տղայի մեջ որ ինձ մոտ չկա>։Հետո Դանյան էլ վազեց Յուլյայի հետեվից և կորցրեց նրանց։ Նա տխուր քայում էր, և հանկածակի հանդիպեց մի ծաղրածույի։ Այդ ծաղրածուն տխուրէր նույնպես։ Տղան տեսավ նրան, և հարցրեց թե ինչ է պատահել։ Ծաղրածուն պատմեց, որ իր կատվին գողացել են։ Նա կրկեսից տուն էր եկել, և նայեց կատվի ամենասիրած տեղին։ Այնտեղ չէր։ Հետո նայեց մնացած բոլոր տեղերումև չգտավ։ Նայեց իր փոստերի մեջ և գտավ մի նամակ, որտեղ գրված էր․ <Եթե ինձ չվճարեք 1000 դոլար ես ձեր կատվին ետ չեմ տա>։ Նա չգիտեր ինչ աներ, բայց առանձկատվի չեր կարողանա ապրել քանի որ կատուն նրա մանկության մոտիկ ընկերն էր։ Դանյան որոշեց օգնել ծաղրածուին։ Հաջորդ օրը նա այդ պատմությունը պատմեց Յուլյային և նա էլ որոշեց օգնել նրան։ Տուն գնալու ճանապարհին գտավ թերթ, որտեղ գրած էր գուշակի հասղե։ Նա որոշեց գնալ գուշակի մոտ Յուլյայի հետ։ Երբ հասան, թակեցին դուռը։ Դուռը բացեց մի կին։ Այդ կինը գուշակն էր։ Նրանք անցան ներս, տտեսան շատ տարօրինակ բաներ։ Օրինակ գուշակի ուսին կրմիր գույնի վիշապ էր, և նրանց մոտ տպավորություն կար որ այդ վիշապը նայում էր իրենց վրա։ Նրանք գնացին հյուրասենյակ, և այնտեղ տեսան բու որը բարևեց նրանց։ Դիմային թվաց որ դա նրան թվացել էր և առաջ անցավ։ Գուշակը ամեն ինչ գիտեր և ասաց որ այդ կատուն գողացել է մի կին որի հետ դուք ծանոթ եք։ Երեխաները զարմացան թե որտեղից նա ամեն ինչ գիտեր։ Գուշակը միայն դա ասեց, և նաև ասաց որ մանրամասն ոչինչ չի կարող պատմել։ Նրանք դուրս եկան գուշակի տնից, որից հետո նրանք լսեցին կատվի ձայն, բայց ուշադրություն չդարձրեցին։ Այդ օրվա իրիկունը Յուլյան դաս էր անում ականջակալներով։ Այդ ժամանակը իր սենյակ է մտնում իր մայրը և սկսում զայրանալ, ասել որ ականջակալներով դաս չի կարելի անել։ Որից հետո վերցնում է ականջակալները և պատրում նրա մահճակալի վերևվի Յուլյայի կուռքի նկարը և դուրս գալիս սենյակից։ Բայց Յուլյան չի նեղվում քանի որ նա գիտեր որ մի քանի այդպիսի դեպք լինելու է, և դրա համար ուներ մի քանի հատ այդ նկարից։ Այդ նկարի կողքը նրա սիրած տղայի նկարն էր։ Նրա կուռքի նկարը կպցնելուց հետո պատուհանից ներս է նայում Դանյան, մտնում Յուլյայի սենյակ, որպեսզի լավ լուր ասեր, բայց երբ տեսավ Յուլյայի սիրած տղայի նկարը, միանգամից պատրեց։ Յուլյան ջղայնացավ և դուրս հանեց պատուհանից։ Իսկ հետո սկսեց լացել որտեվ այդ նկարից այլևս չուներ։ Դանյան շատ տխրեց, որովհետև ուզում էր ասել, որ երբ մետրոյով գնում էր տուն, նստել եր մի կնոջ կողքը, ով իր պայուսակի մեջ կատու էր պահում։ Հենձ այնպիսին ինչպիսին նկարագրում էր ծաղրածուն։ Երբ կատուն իր գլուխը դուրս հանեց, Դանյան մի անգամից ասաց ծաղրածույի անունը և կատուն արձագանքեց։ Դանյան հասկացավ որ դա այն կատուն էր ում պետք էր գտնել։ Նա որոշեց հետևել, և երբ կինըդուրս եկավ մետրոյից տղան թաքուն հետևում էր նրան։ Բայց հանկարծակի պատահական կորցրեց նրան։ Այս պատմությունը նա ուզում էր պատմե Յուլյային։ Նա որոշեց մեկ անգամ էլ գնալ գուշակի մոտ, բայց նա չբացեց դուռը։ Դանյան արդեն ուզում էր գանր, բայց նորից լսեց կատվի մռնչոց այս անգամ նա լուրջ ընդհունեց, և նայեց գուշակի պատուհանից։ Տեսավ այն կատվին, որին ման էր գալիս։Եվ հասկացավ որ կատվին գողացել էր հենց գուշակը։ Հաջորդ օրը նա եկավ նորից գուշակի տուն, և այս անգամ նա բացեց դուռը։ Այդ պահին Դանյան արագ վազեց տուն, վերցրեց կատվին, և արագ դուրս վազեց։ Դանյան կատվին հասցրեց իր տիրոջ մոտ։ Այդ օրվաինց հետո Յուլյան սիրահարվեց Դանյային՝ նոր հերոսին։

Posted in Uncategorized

Практическая граматика

А.Создавать-создал, создаю, создам

Советовать-посоветовал, посоветую, буду советовать

Просить-прошу, просил, буду просить

Заставлять-заставляю, буду заставлять, заставлял

Доказывать-даказывал, даказываю, буду даказывать

Выбераю-выбрал, выбераю, буду выберать

Обсуждать-обсуждаю, обсуждал, буду обсуждать

Посылать-посылаю, посылал, буду посылать

Наказывать-наказывал, наказываю, буду наказывать

Posted in Uncategorized

Ալբերտ Էյնշտեյն

Այս նկարի զվարճալի պատմությունը. Ալբերտ Էնշտեյն - YouTube

Բոլորիս է հայտնի, որ Ալբերտ Էյնշտեյնը միջուկային ռումբի ստեղծողն է: Քչերը գիտեն, սակայն, որ նա նաև ակտիվ քաղաքական գործիչ էր: Էյնշտեյնի կյանքը, իր իսկ խոսքերով, «բաժանված է քաղաքականության և հավասարումների միջև»:
Ալբերտ Գերմանի Էյնշտեյնը ծնվել է 1879 թ. մարտի14-ին, հարավգերմանական Ուլմ փոքր քաղաքում, բարեկեցիկ ընտանիքում: Նրա հայրը գործարար էր և ներքնակների արտադրություն ուներ:
Մանկությունից Էյնշտեյնը հրապուրվում է երաժշտությամբ, օտար լեզուներով, մաթեմատիկայով: Նրա երաժշտական ճաշակը ձևավորել են Շուբերտի ստեղծագործությունները, որի մոլի երկրպագուն էր նա: Էյնշտեյնն ամենևին էլ հրաշամանուկ չէր և բացի մաթեմատիկայից ու երաժշտությունից, այլ հրապուրանք չուներ: Անգամ նրա գլխի անսովոր մեծությունը շատերին մտածելու տեղիք էր տալիս, թե նա ռախիտ ունի և թերզարգացած է: Դպրոցում էլ աչքի չէր ընկնում առաջադիմությամբ և ծույլ ու ինքնամփոփ աշակերտ էր. սակայն մաթեմատիկայի դասերին պատանի Էյնշտեյնը անճանաչելիության աստիճանի կտրուկ փոխվում էր:
Նախնական կրթությունը ստացել է Ուլմի գիմնազիայում, որտեղ բացահայտվում են պատանի Էյնշտեյնի մաթեմատիկական արտակարգ ունակությունները: Տարբեր հարցերի շուրջ նա հաճախ էր վեճի բռնվում ուսուցիչների հետ, այդ իսկ պատճառով հաճախ դասերը վերածվում էին բանավեճի: Շուտով նա մեկնում է Մյունխեն’ շարունակելու ուսումը, սակայն այդպես էլ ավարտական վկայական չի ստանում:
1893 թ. Էյնշտեյնը տեղափոխվում է Շվեյցարիա’ Ցյուրիխ, փորձում է ընդունվել տեղի համալսարանի պոլիտեխնիկական ֆակուլտետը: Նա գերազանց է հանձնում մաթեմատիկայի քննությունը, սակայն տապալվում է բուսաբանությունից: Այնուամենայնիվ, մեկ տարի անց նա ընդունվում է համալսարան և փայլուն ավարտում այն: Հենց ուսանողական նստարանին էլ ծանոթանում է ազգությամբ սերբ Միլևա Մարիչի’ իր ապագա կնոջ հետ:
Ավարտելով ուսումը’ Էյնշտեյնը փորձում է աշխատանք փնտրել, սակայն դա այնքան էլ հեշտ չէր Շվեյցարիայում: Երկար ժամանակ զրկանքներով լի օրեր անցկացնելուց հետո երիտասարդ գիտնականը տեղափոխվում է Չեխիա և աշխատանքի անցնում Պրագայում: 1902 թ. Էյնշտեյնը հիվանդ հոր հրավերով դարձյալ հայտնվում է Գերմանիայում և ամուսնանալով Միլևայի հետ’ հաստատվում է այստեղ: Նա նաև աշխատանք է գտնում. դասավանդում է Բեռլինի համալսարանում: Թվում էր’ ամեն ինչ բարեհաջող է երիտասարդ գիտնականի կյանքում, սակայն կինը հրաժարվում է մնալ Գերմանիայում և երկու որդիների հետ վերադառնում է Ցյուրիխ: Էյնշտեյնի ամուսնական կյանքն ավարտվեց 1919 թ., իսկ տարիներ անց նրա կրտսեր որդին’ Էդուարդը, մահացավ շիզոֆրենիայից:
Սակայն Էյնշտեյնը երկրորդ անգամ ամուսնացավ. նրա երկրորդ կինը’ Էլիզան, հրեա էր: Բայց Էյնշտեյնին երջանիկ ընտանեկան բախտ չէր վիճակված: 1936 թ. Էլիզան վախճանվեց’ ամուսնուն թողնելով խոր հուսահատության մեջ: Էյնշտեյնը երկու ամուսնությունից հինգ երեխա ունեցավ: Նա նաև մեծ հաջողություններ ուներ կանանց շրջանում: Նրա մահից հետո երևան եկավ ավելի քան հազար նամակ’ գրված նրա կողմից և ուղղված տարբեր սիրուհիների:
Չնայած նրա աշխատանքների «մեխը» հարաբերականության տեսությունն էր, 1921 թ. նա արժանացավ Նոբելյան մրցանակի քվանտային տեսության հայտնագործման համար:
Էյնշտեյնը քաղաքականություն մտավ դեռևս առաջին աշխարհամարտի տարիներին, երբ դասավանդում էր Բեռլինի համալսարանում: Նա հակապատերազմական ցույցերի ակտիվ մասնակից և կազմակերպիչ էր: Այդ պատճառով էլ սրվեցին նրա հարաբերությունները համալսարանի ղեկավարության հետ: Առհասարակ, նրա քաղաքական հայացքները բխում էին համընդհանուր հաշտեցման և հակաիմպերիալիստական քաղաքականության դիրքերից, այդ իսկ պատճառով 1920-ական թթ. նրան արգելեցին ԱՄՆ այցելել և դասախոսություններ կարդալ այդ երկրում:
Էյնշտեյնը նախապես կանգնած էր հակասիոնիզմի դիրքերում, սակայն աշխարհում ահագնացող հակահրեականությունը նրան աստիճանաբար նետեց սիոնիզմի գիրկը: Դա ավելի սասանեց նրա դիրքերը, և չորս կողմից հարձակումներ տեղացին նրա հասցեին: Սակայն անգամ իր կյանքին սպառնացող ոտնձգությունները չկանգնեցրին Էյնշտեյնին, և նա ջանադրաբար հանդես էր գալիս սիոնիզմի դիրքերից:
1933 թ., երբ Գերմանիայում իշխանության եկան ֆաշիստները, Էյնշտեյնը վախեցավ այնտեղ վերադառնալուց և մնաց ԱՄՆ-ում: Իսկ Բեռլինում նրան գրկաբաց ընդունելություն չէր էլ սպասում: Գերմանիայի կառավարությունը բռնագրավեց Էյնշտեյնի բանկային հաշիվներն ու ողջ ունեցվածքը: Այդ ժամանակ նա առաջարկեց ֆաշիզմի դեմ պայքարի իր բանաձևը. «Եթե երիտասարդության երկու տոկոսը հրաժարվի ծառայությունից, պետությունը ոչինչ չի կարող անել, քանզի բանտերում այդքան տեղ չկա…»: ԱՄՆ-ում Էյնշտեյնի հակաֆաշիստական մաթեմատիկական պայքարը ծիլեր տվեց, և երիտասարդներն անգամ վերնաշապիկներ էին կրում, որոնց վրա գրված էր’ «Երկու տոկոս»:
Հենց նացիզմի սպառնալիքը ստիպեց Էյնշտեյնին արագացնել ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներն ԱՄՆ-ի համար: Չնայած դրան, նա ողջ կյանքում մնաց համոզված «խաղաղասեր»: Ատոմային ռումբի հայտնագործումը էապես մեծացրեց նրա հեղինակությունը: 1950-ական թթ. ամերիկացիները կես կատակ, կես լուրջ ասում էին. «Ամերիկացիներն ունեն երկու կուռք’ Մերիլին Մոնրո և Ալբերտ Էյնշտեյն»:
Սիոնիզմը մեծապես նպաստեց Էյնշտեյնի հեղինակության ամրապնդմանը հայրենակիցների շրջանում, և նրանք 1952 թ. Էյնշտեյնին առաջարկեցին դառնալ Իսրայելի նախագահ: Էյնշտեյնը կատակեց. «Ես շատ միամիտ եմ քաղաքականությամբ զբաղվելու համար,- ապա ավելացրեց:- Հավասարումներն ինձ համար ավելի կարևոր են: Քաղաքականությունը միայն ներկայի համար է, հավասարումները’ ապագայի»:
1939 թ. նա առաջինը ԱՄՆ նախագահ Ռուզվելտին զգուշացրեց գերմանացիների’ ատոմային զենքի ստեղծման բնագավառում ունեցած հաջողությունների մասին: Ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի առաջ անցնեն Գերմանիայից: Եվ դա նրանց հաջողվեց Էյնշտեյնի շնորհիվ:
Սակայն Ճապոնիայի դեմ ատոմային զենքի կիրառումից հետո նա զղջաց գյուտի համար: Այդ ժամանակ էր, որ անվանի գիտնականն ասաց իր հայտնի թևավոր խոսքը. «Եթե երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային զենքով, ապա չորրորդը կընթանա քարերով ու փայտերով»: Նա ամենից լավ էր պատկերացնում իր գյուտի վտանգավորությունը մարդկության համար: Եվ համաշխարհային շարժում սկսեց միջուկային սպառազինության դեմ: Բայց, ավաղ, ուշացել էր…
Ասում են’ Էյնշտեյնը ցրված էր, երբեմն’ միամիտ, բայց և սուր հումոր ուներ:
Մի անգամ դասախոսության ընթացքում Էյնշտեյնին հարցնում են, թե ինչպես են կատարվում հայտնագործությունները: Նա մի պահ մտածում է և պատասխանում. «Օրինակ’ բոլորը գիտեն, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել: Սակայն գտնվում է անտեղյակի մեկը, որն այդ մասին չգիտի, և հենց նա էլ հայտնագործություն է անում»:
Մի անգամ Էյնշտեյնը քայլում էր Պրինստոնի համալսարանի միջանցքով, իսկ դիմացից գալիս է երիտասարդ և անտաղանդ մի ֆիզիկոս: Հավասարվելով Էյնշտեյնին՝ երիտասարդը ինքնագոհ թփթփացնում է նրա ուսին և հարցնում.
-Ինչպե՞ս են գործերը, կոլեգա:
-Կոլեգա՞,- զարմացած հարցնում Էյնշտեյնը,- ի՞նչ է, դուք է՞լ եք հիվանդ ռևմատիզմով:
Մի ուրիշ անգամ Էյնշտեյնը Բելգիայի թագավոր Ալբերտի մոտ ընդունելության էր հրավիրված: Թեյից հետո սիրողական համերգ էր կազմակերպված, որին մասնակցում էր նաև թագուհին: Համերգից հետո Էյնշտեյնը մոտենում է թագուհուն.
-Ձերդ գերազանցություն, Դուք հիանալի էիք նվագում: Ասացեք խնդրեմ, էլ թագուհու մասնագիտությունը Ձեր ինչի՞ն է պետք:
Կյանքի մայրամուտին նրան շարունակ տանջում էին հիվանդությունները:
1955 թ. ապրիլի 18-ին Փրինսթոնի հիվանդանոցում Էյնշտեյնը կնքեց մահկանացուն: Նրա կտակի համաձայն’ աճյունամոխիրը քամուն տրվեց…
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Posted in Uncategorized

Owner Winter camp

My friends and I visited the camp with Hasmik Topchyan. There we went on various trips. We went to a military museum and a skating rink. I liked skating the most because I could not, and my friends helped me. I was constantly falling. We are preparing a theater, which will be ready by the end of February. I really enjoyed spending the camp month with Misses Hasmik.