☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության:
Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի:
☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության:
Ըստ ծագումնաբանության նյուերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի։
☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք:
Անօրգանական են՝ քարը, փայտը, ջուրը, կերակրի աղը, այսինքն այն նյութերը, ,որոնց մեջ չկա ածխածին։
☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք:
Սպիտակուցները, ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, ֆրուկտոզը, բնական գազը, նավթը, ացետոնը, այսինքն այն նյութերը, որոնք պարունակում են ածխածին։
☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:
Բնության մեջ ավելի շատ են օրգանական նյութերը, քանի որ ոչ բոլոր տարրերն են պարունակում ածխածին, որը կա բոլոր օրգանական նյութերի մեջ։
Առաջադրանքներ.
1). Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:
Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղP→P2O5→H3PO4 →Na3PO4
Քանի՞ գրամ աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:
Գրեք անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը:
2Mg+O2 →2MgO մագնեզիումի օքսիդ, միացման ռեակցիա Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։ MgO+H2O→Mg(OH)2 հիմք է, մագնեզիումի հիդրոքսիդ, միացման ռեակցիա Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։ Mg(OH)2+2HCl→MgCl2 + 2H2O փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա Փոխանակման ռեակցիան տեղի է ունենում բարդ նյութերի միջև, որտեղ բարդ նյութերը փոխանակում են բաղադրամասերով և ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր բարդ նյութեր։ Չեզոքացման ռեակցիա է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացքող փոխանակման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր։
Սովորել միացման, քայքայման, փոխանակման, տեղակալման
Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4 P + P2 → P2O5 տաք ջրի մեջ, միացման ռեակցիա P2O5 + 3H2O → H3PO4 օրթոֆոսֆորական թթու, միացման ռեակցիա H3PO4 + 3NaOH → Na3PO4 նատրիումի ֆոսֆատ, աղ, փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա
Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման
Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր:
Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան
Երկու պարզ նյութերի՝ ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ:
Ալյումինի և յոդի միացման ռեակցիան
2Al+3J2=2AlJ3
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:
Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ:
Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր:
Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը
Cu(OH)2=CuO+H2O
Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին:
Ջրի քայքայումը
2H2O=2H2+O2
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:
Նյութերը դասակարգում են երկու տեսակի պարզ և բարդ, պարզ նյութերը այն նյութերն են որոնք կազմած են նույն քիմիական տարրի ատոմներից: Իսկ բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Պարզ նյութերը կարող ենք դասակարգել մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութերը կարող ենք դասակարգել օրգանական և անօրգանականների:
Ինչպե՞ս են դասակարգվում նյութերն ըստ ծագումնաբանության
Նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանականների, որոնցից են ճարպեր, ածխաջրեր, թթուներ, սպիտակուցներ և այլն:
Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք
թթվածինը, կերակրի աղը, երկաթը, ծծմբական թթուն:
Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք
ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, ֆրուկտոզը, մրջնաթթուն, քացախաթթուն, բնական գազը, նավթը, ածխաջրածինները:
Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:
Անօրգանական նյութերը ավելի շատ են որովհետև ոչ բոլոր տարրերն են պարունակում ածխածին:
Առաջադրանքներ.1). Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:
Թթվածին՝ O
Կերակրի աղ՝ NaCl
Ջուր՝ H2O
Քլոր՝ Cl
Խմելու սոդա՝ NaHCO3
Երկաթ՝ Fe
Ծծմբական թթու՝ H2SO4
2). Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները:
Երկրակեղևում իր պարունակությամբ (4,65% ըստ զանգվածի) երկաթը մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղն ալյումինից հետո: Բնության մեջ երկաթը բնածին վիճակում հազվադեպ է հանդիպում: Այն հիմնականում տարածված է միացությունների ձևով:
Հայտնի է երկաթ պարունակող 300 միներալ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն գորշ երկաթաքարը (լիմոնիտ՝ Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (արյունաքար կամ հեմատիտ՝ Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ՝ Fe3O4), երկաթի կամ ծծմբի հրաքարը (պիրիտ՝ FeS2), երկաթի սպաթը (սիդերիտ՝ FeCO3 ), երկաթի սուլֆիդը (FeS):
Երկաթի համաշխարհային ընդհանուր երկրաբանական պաշարները կազմում են մոտ 400 մլրդ տ: Խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ավստրալիայում և այլ երկրներում: Երկաթի հանքեր կան նաև Հայաստանում:
Երկաթ պարունակվում է նաև կենդանի օրգանիզմներում, առկա է արյան հեմոգլոբինի բաղադրության մեջ: Այն տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի հյուսվածքները, նյութափոխանակության արգասիք ածխաթթվական գազը՝ հյուսվածքներից դեպի թոքերը:
Երկաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, շատ պլաստիկ է, ուստի հեշտությամբ գլանվում, ձգվում և կոփվում է: Երկաթը մագնիսանում է և ապամագնիսանում, այդ պատճառով լայն կիրառություն ունի տարբեր էլեկտրական սարքերում ու մեքենաներում:
Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի հատկությունները:
Այժմ գիտնականներն ստանում են երկաթի այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտում, չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես նաև վերադասավորում են իրենց ատոմներն այնպես, որ տասնապատիկ անգամ ամուր դառնան:
Երկաթի դերն ու նշանակությունը.
· մասնակցում է արյունաստեղծման պրոցեսներին, կանխում է սակավարյունության առաջացումը
· մասնակցում է թթվածնի տեղափոխմանը հյուսվաքծներ և ածխաթթվի դուրս բերմանը օրգանիզմից
· կարգավորում է վահանաձև գեզձի ֆունկցիան
· կարգավորում է В խմբի վիտամինների յուրացումը
· մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին
· կարգավորում է իմունային համակարգի գործունեությունը
· լյարդի կազմում մասնակցում է թույների չեզոքացման պրոցեսին
· բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը
Քիմիական տարրի նշանը — Fe
Կարգաթիվը, միջուկի լիցքը — Ferrum (Fe), Fe, 26
Քանի պրոտոնից, էլեկտրոնից ու նեյտրոնից է բաղկացած տարրը —
Որերո՞րդ պարբերությում է գտնվում, լրիվ լրացված էներգիական մակարդակներ — Գտնվում է հիմնականում օքսիդային հանքաքարերում, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը (լիմոնիտ)(Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (հեմատիտ)(Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ) (Fe3O4), սիդերիտը (FeCO3), պիրիտ (հրաքար)՝ FeS2 և այլն։
Խումբը, ենթախումբը, արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնի քանակը —ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26
Էներգիական մակարդակներ —Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոն
Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։
2. Ո՞րն է կոչվում ֆիզիկական երևույթ։
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ:
3. Ո՞րն է կոչվում քիմիական երևույթ։
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական ռեակցիաների տեսակները՝
ռեակցիաները լինում են.
միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման
Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր:
Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի օքսիդ և ջուր:
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:
Բազմաթիվ հարցերին պատասխանելու համար պետք է իմանալ նյութի կառուցվածքը: Նյութի կառուցվածքի մասին գիտելիքները ոչ միայն հնարավորություն են տալիս բացատրել ֆիզիկական շատ երևույթներ, այլև օգնում են կանխատեսել երևույթների ընթացքը, իմանալ, թե ինչ պետք է անել դրանք արագացնելու կամ դանդաղեցնելու համար, այսինքն՝ օգնում են կառավարել երևույթները:
Ուսումնասիրելով մարմինների կառուցվածքը՝ կարելի է բացատրել նրանց հատկությունները, ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ հատկություններով նոր նյութեր՝ կարծր ու ամուր համաձուլվածքներ, ջերմակայուն նյութեր, պլաստմասսաներ, արհեստական կաուչուկ, կապրոն, լավսան և այլն: Այս բոլոր նյութերը լայնորեն կիրառվում են տեխնիկայում, կենցաղում և բժշկության մեջ:
Ուշադրություն
Նյութի կառուցվածքի մասին մեզ տեղեկություններ են տալիս որոշ երևույթներ ու փորձեր:
Օրինակ
Եթե ձեռքերով սեղմենք գնդակը, նրա մեջ լցված օդի ծավալը կփոքրանա: Ուժ գործադրելով՝ կարելի է փոքրացնել նաև ռետինի կամ մոմի ծավալը: Բայց ծավալի փոփոխությունը տեղի է ունենում ոչ միայն մեխանիկական ազդեցության հետևանքով:
Սառը վիճակում օղակի միջով ազատորեն անցնող պողպատե գնդիկը տաքացնելուց հետո ընդարձակվում է և չի անցնում օղակի միջով (տե՛ս նկար 1. ա, բ): Երբ գնդիկը սառչում է, նրա ծավալը փոքրանում է, և այն կրկին անցնում է օղակի միջով: Տաքացնելու հետևանքով ընդարձակվում են ոչ միայն պինդ մարմինները, այլև՝ հեղուկները: Նկար 2-ում պատկերված փորձը ցույց է տալիս, թե փորձանոթում ինչպես է փոխվում հեղուկի մակարդակը, երբ այրոցի բոցով տաքացնում ենք անոթի ջուրը:
Ուշադրություն
Այսպիսով, փորձերը ցույց են տալիս, որ մարմնի ծավալը կարող է փոփոխվել՝ մեծանալ կամ փոքրանալ: Ինչո՞վ կարելի է բացատրել մարմնի՝ սեփական ծավալը փոխելու հատկությունը: Դա կարելի է բացատրել նրանով, որ նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:Երբ այդ մասնիկները հեռանում են իրարից, մարմնի ծավալը մեծանում է, իսկ երբ մոտենում են իրար, մարմնի ծավալը փոքրանում է:
Վարկածն այն մասին, որ բոլոր նյութերը կազմված են փոքրագույն մասնիկներից, առաջինը բացահայտել են հին հույն գիտնականները: Նրանք դա հիմնավորում էին այսպես. հոտի տարածումը, հեղուկների գոլորշիացումը և ալիքների ազդեցությամբ ծովափնյա քարի ծավալի աստիճանական նվազումը տեղի են ունենում, քանի որ մարմիններից անջատվում են փոքրագույն մասնիկներ: Այդ դեպքում ինչու՞ բոլոր նյութերը՝ ջուրը, պողպատը, ծառը հոծ են թվում: Բանն այն է, որ նյութը կազմող մասնիկների չափերը և նրանց միջև եղած հեռավորությունները չափազանց փոքր են:
Օրինակ
Այդ մասնիկների չափերի մասին պատկերացում է տալիս հետևյալ փորձը (տե՛ս պատկերը): Փորձանոթի ջրի մեջ լուծենք ներկի շատ փոքր կտոր: Որոշ ժամանակ անց կնկատենք, որ լուծույթը հավասարաչափ է ներկված: Այդ լուծույթի փոքրիկ կաթիլն անգամ ներկված է, հետևաբար, նրա յուրաքանչյուր կաթիլը ներկի մասնիկ է պարունակում:
Մոլեկուլներ և ատոմներՎարկածն այն մասին, որ բոլոր նյութերը կազմված են առանձին փոքրագույն մասնիկներից, առաջադրվել է ավելի քան երկու հազար տարի առաջ: Սակայն միայն 1919-2020-րդ դարերի սահմանագծին բացահայտվեց, թե դրանք ինչ մասնիկներ են և ինչպիսի հատկություններ ունեն:
Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են մոլեկուլներ:
Այսպես օրինակ, ջրի ամենափոքր մասնիկը ջրի մոլեկուլն է, շաքարի ամենափոքր մասնիկը՝ շաքարի մոլեկուլը:
Իսկ ի՞նչ չափեր ունեն մոլեկուլները:
Հայտնի է, որ շաքարը կարելի է փշրել և շաքարի փոշի ստանալ, ցորենի հատիկները կարելի է աղալ և ալյուր ստանալ: Յուղի կաթիլը, տարածվելով ջրի մակերևույթին, առաջացնում է թաղանթ, որի հաստությունը տասնյակ հազար անգամ փոքր է մարդու մազի տրամագծից: Սակայն ալյուրի փոշեհատիկի և յուղի թաղանթի մեջ պարունակվում է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մոլեկուլներ: Նշանակում է՝ այդ նյութերի մոլեկուլների չափերն ավելի փոքր են, քան ալյուրի փոշեհատիկի չափերն ու յուղի թաղանթի հաստությունը:
Կարելի է այսպիսի համեմատություն կատարել. մոլեկուլը նույնքան անգամ փոքր է միջին չափի խնձորից, որքան անգամ խնձորը փոքր է երկրագնդից: Եթե բոլոր մարմինների չափերը մեծացնենք միլիոն անգամ (այդ դեպքում մարդու մատի հաստությունը կդառնա 1010 կմ), նույնիսկ այդ դեպքում մոլեկուլն իր չափերով փոքր կլինի այս դասագրքի մեջ հանդիպող միջակետից:
Մոլեկուլներն անզեն աչքով տեսնել հնարավոր չէ: Նրանք այնքան փոքր են, որ 10001000 անգամ խոշորացնող մանրադիտակով էլ չեն երևում: Կենսաբաններին հայտնի են 0,0010,001 մմ չափերով միկրոօրգանիզմներ (օրինակ՝ մանրէները): Իսկ մոլեկուլները դրանցից հարյուրավոր ու հազարավոր անգամ փոքր են:
Օրինակ
Մաքուր լվացված մեծ անոթի մեջ ջուր լցնելուց հետո նրա մակերեսին մի կաթիլ յուղ են կաթեցնում: Յուղը սկսում է տարածվել և թաղանթ կազմել: Յուղի տարածվելու հետ այդ թաղանթի հաստությունն ավելի ու ավելի է նվազում: Որոշ ժամանակ անց յուղի տարածվելը դադարում է: Եթե ենթադրենք, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ յուղի բոլոր մոլեկուլները հայտնվում են ջրի մակերևույթին (11 մոլեկուլ հաստությամբ թաղանթ կազմելով), մոլեկուլի տրամագիծը որոշելու համար բավական է որոշել առաջացած թաղանթի հաստությունը հավասար է նրա V Vծավալի և S Sմակերեսի հարաբերությանը՝ h=VSh=VS
Նկարագրվող փորձի ժամանակ կաթիլի VV ծավալը հավասար է 0,00090,0009 սմ³, իսկ նրանից ստացված յուղաթաղանթի SS մակերեսը՝ 5500 սմ²:Տեղադրելով տառերի թվային արժեքները՝ կստանանք հ=0,00000016 սմ:
Այս թվով է արտահայտվում յուղի մոլեկուլի մոտավոր չափը:
Քանի որ մոլեկուլները չափազանց փոքր են, ապա յուրաքանչյուր նյութ պարունակում է մոլեկուլների հսկայական քանակություն: Պատկերացում կազմելու համար բերենք այսպիսի օրինակ: Ռետինե մանկական գնդակի մեջ երեք գրամ զանգվածով ջրածին լցնենք: Գնդակի մեջ այնպիսի փոքր անցք բացենք, որ յուրաքանչյուր վայրկյան անցքից կարողանա դուրս գալ ջրածնի մեկ միլիոն մոլեկուլ: Որպեսզի գնդակը դատարկվի, կպահանջվի 30 միլիարդ տարի:
Չնայած որ մոլեկուլները տվյալ նյութի ամենափոքր մասնիկներ են, սակայն նրանք ևս բաժանելի են: Մոլեկուլը կազմող մասնիկները կոչվում են ատոմներ: Մոլեկուլն ատոմների տրոհելիս առաջանում են նոր նյութեր: Նյութը, որը կազմված են 1 ատոմից, կոչվում է տարր: Յուրաքանչյուր տարր ընդունված է նշանակել հատուկ նշանով: Օրինակ՝ թթվածնի ատոմը՝ O, ջրածնի ատոմը՝ H, ածխածնի ատոմը՝ C:
Գոյություն ունեն հատուկ նշաններ (այսպես կոչված՝ քիմիական բանաձևեր) նաև մոլեկուլները նշանակելու համար: Օրինակ՝ թթվածնի մոլեկուլը բաղկացած է թթվածնի երկու միատեսակ ատոմներից: Այդ պատճառով նրա նշանակման համար օգտագործվում է հետևյալ քիմիական բանաձևը՝ Օ2: Ջրի մոլեկուլը բաղկացած է երեք ատոմներից՝ թթվածնի՝ մեկ և ջրածնի՝ երկու, այդ պատճառով նրա քիմիական բանաձևն ունի H2O տեսքը:
Ջուրը, ջրածինը և թթվածինը տարբեր նյութեր են, դրանք ունեն տարբեր ֆիզիկական և քիմիական հատկություններ: Եթե ջրի մոլեկուլը տրոհվում է, առաջանում են նոր նյութեր` ջրածին և թթվածին: Նկար 4, ա -ում բերված է ջրի երկու մոլեկուլների պայմանական պատկերը: Ջրի երկու մոլեկուլների բաժանման դեպքում ստացվում է թթվածնի երկու և ջրածնի չորս ատոմ, որոնք համապատասխանաբար ջրածնի և թթվածնի մոլեկուլներ են: Այդ ամենի պարզեցված պատկերը ներկայացված է նկ. 4, բ-ում:
Մոլեկուլների շարժումը: Դիֆուզիա
Եթե սենյակ բերվի որևէ հոտավետ նյութ, օրինակ՝ եթեր, որոշ ժամանակ անց նրա հոտը կտարածվի ամբողջ սենյակով: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հոտի տարածումը բացատրվում է մոլեկուլների շարժումով: Մոլեկուլների շարժումը անընդհատ և անկանոն բնույթ է կրում: Օդի բաղադրության մեջ մտնող գազերի մոլեկուլների հետ բախվելով՝ եթերի մոլեկուլները բազմաթիվ անգամ փոխում են իրենց շարժման ուղղությունը և անկանոն տեղաշարժվելով՝ տարածվում սենյակում:
Ապակե փորձանոթի մեջ զգուշորեն լցնենք կանաչ գույնով ներկված լուծույթ: Փորձանոթում գտնվող լուծույթի վրա շատ զգուշորեն, որպեսզի հեղուկները չխառնվեն, ավելացնենք կարմիր գույնով ներկված լուծույթը:
Փորձի սկզբում հստակ երևում է երկու հեղուկների սահմանաբաժան գիծը: Որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ երկու հեղուկների սահմանագիծը կորցրել է հստակությունը: Ավելի ուշ այդ սահմանն ընդհանրապես անհետանում է, և փորձանոթում հայտնվում է դժգույն հեղուկ:
Այն, որ բոլոր մարմինների մոլեկուլներն անընդհատ և անկանոն շարժվում են՝ հաստատվում է բազմաթիվ այլ փորձերով:
Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է դիֆուզիա:
Դիֆուզիայի երևույթն այսպես է բացատրվում. սկզբում սահմանագծի մոտ գտնվող պղնձարջասպի մոլեկուլները հայտնվում են սահմանագծի վերևում, իսկ ջրի մոլեկուլները` սահմանագծի ներքևում: Ժամանակի ընթացքում պղնձարջասպի մոլեկուլները հայտնվում են ջրի ամբողջ ծավալում, իսկ ջրի մոլեկուլները` պղնձարջասպի: Ի վերջո, մոլեկուլների անընդհատ ու անկանոն շարժման հետևանքով փորձանոթի հեղուկը դառնում է համասեռ (տես շարժանկարը):
Ֆիզիկայում ոչ միայն դիտում և նկարագրում են երևույթներն ու մարմինների հատկությունները, այլև ձգտում են բացատրել, թե ինչու են դրանք տեղի ունենում:

Առողջ քուն, (ամենաքիչը ութ ժամ և ժամը տասից հետո պետք է քնել),
Մարմնակրթություն, սպորտ, հիգենա,
Վատ սովորությունների ձեռքազատում՝
Ստրեսային իրավիճակ (աշխատում ենք ապրել հումորներով, կատակներով և ժպիտով։
Դպրոցի օրերն արթնանում եմ առավոտյան 7-ին, հագնվում եմ, դուրս եմ գալիս տնից ժամը 8-ին: Հասնում եմ դպրոց իննին, և դասերը վերջացնում 2:20: Դասերից հետո գնում եմ տուն, հասնում եմ ժամը 4-ին: Տունը ճաշում եմ, հանգստանում և անում դասերը: Հետո նայում եմ ֆիլմ ծնողներիս հետ որից հետո գնում եմ քնելու ժամը 10-ին: