Posted in Քիմիա 9

Տարեվերջյան ինքաստուգում

Ինքնաստուգման առաջադրանքներ <<Էկոտուր-2023>>

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Միկրոտարրեր – երկաթ (Fe), պղինձ (Cu), սելեն (Se), յոդ (I), քրոմ (Cr), ցինկ (Z), ֆտոր (F), մանգան (Mn), կոբալտ (Co), մոլիբդեն (Mo), սիլիցիում (Si), բրոմ (Br), վանադիում (Va), բոր (B), մագնեզիում (Mg), նատրիում (Na), քլոր (Cl), կալիում (K), կալցիում (Ca)։

Մակրոտարրեր – ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (P), ծծումբ (S)

Ուլտրատարրեր – ոսկի (Au), արծաթ (Fe), ուրան (U), ալյումին (Al)

2. Որքա՞ն է մակրոտարրերի՝ C, H, O, N, P, S  պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի (%).

       1)  24 %                              2)76 %                          3)  97 %             4)  62%

3. Որքա՞ն է կենսական տարրերի՝ մակրոտարրերի կարգաթվերի գումարը.

      1)  31                                   2)  92                              3)  53                           4)   48

4. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի  նվազման.

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

4) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

5. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.

  1)  սննդային, մեծ, կենսաբանական                          3)  սննդային, փոքր, կենսաքիմիական

  2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական                4)  սննդային, մեծ, կենսաքիմիական   

6. Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները.

Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում  է, քանի որ ____________ ազդեցությամբ  ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով _____________:

1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին                                

2) ուրեազ  ֆերմենտի, ատոմային թթվածին

3) ուրեազ  ֆերմենտի, ատոմային ջրածին

 4) կատալազ  ֆերմենտի, ատոմային թթվածին  

7. Որո՞նք են բաց թողած բառերը.

Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն _________ ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են  որպես ____________ միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես _______:

1) ընկճող, ուրախացնող, խթանիչ                            3) խթանիչ, ընկճող, թույն                                          

2) ընկճող , խթանիչ, թույն                                            4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց 

8. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

9. Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…

Օրգանական նյութեր – սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ

Անօրգանական նյութեր – կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, քլոր

10. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը, գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած:

Ջուր — H2O(1:16); Mr(H2O) = 2*Ar(H)+Ar(O) = 2+16 = 18 => ω(H2) = (2/18)*100 = 11.111%:

11. Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.

1)  H216O                                     2)   D216O                            3)   D217O                   4)  T218O

12. Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում՝ D2O –ում.  

1)  25                               2)   29,4                           3)  70,6                     4)  80

13. Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում…

Սենյակների ծավալները՝

  • 26 մ3
  • 19 մ3
  • 31 մ3
  • 19 մ3
  • 88 մ3
  • 49 մ3

26+19+19+31+88+49=232 մ3

1 լիտր = 0.001 մ3

V(O2)=232000 լ * 20/100=46.400 լիտր

Պատ՝․ 46.400 լիտր

14. Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.

C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O + 2816 կՋ    

 Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 90գ գլյուկոզ:

  1)   602                            2)  1408                             3)  704                            4)  325      

15. Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը՝ ֆիզիկական, թե՝ քիմիական, ինչու՞։ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար, պատասխանը հիմնավորեք….

Լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայություն։

Այն քիմիական երևույթ է, քանի որ ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրից՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի:

Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

16. Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

17. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

18. Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:

19. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 ախտածին մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

20. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…

Դրանք կարող են լինել գազեր, ինչպիսիք են ջրածնի քլորիդը, բենզոլը կամ տոլուոլը, դիօքսինը կամ ասբեստի նման միացություններ և այնպիսի տարրեր, ինչպիսիք են կադմիումը, սնդիկը և քրոմը։ Հողը հաճախ թունավորվում է պարարտանյութերի պատճառով, օդը՝ արդյունաբերական խոշոր կենտրոնների, ջուրը՝ մարդկանց կողմից արտադրված աղբերի։

21. Ինչպիսի՞ գործառույթներ ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում:

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Ածխաջրերը օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Շատ կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի և էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը։

Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։

Posted in Քիմիա 9

Ինքնաստուգում

*-9-րդ դաս.-ը  <<Ելք ստուգատեսի շրջանակներում>> կատարելու են քիմիայից  լաբորատոր  առաջադրանքներ. 

Առաջադրանք  1. Սեղանին  դրված  նյութերը  դասակարգեք, հիմնավորելով Ձեր   

                                 Ընտրությունը.

                               ա) պարզ  և  բարդ  նյութերի 

                               բ) պարզ  նյութերը՝ մետաղների և  ոչմետաղների

                             գ)  բարդ  նյութերը՝ անօրգանական և  օրգանական նյութերի

Առաջադրանք  2.   Որոշեք  ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները(հոտը, համը, գույնը) և միջավայրը(հիմնային, թթվային, չեզոք)

Առաջադրանք  3.  Որոշեք  օդի  բաղադրությունը՝ մոմը  այրելով: Կատարեք  հաշվարկ. մոտավորապես քանի՞ լիտր  թթվածին  է  պարունակվում քիմիայի  լաբորատորիայում:

Առաջադրանք  4.  Կերակրի աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթը  կոչվում  է «ֆիզիոլոգիական լուծույթ»:  Պատրաստեք 500գ  ֆիզիոլոգիական լուծույթ, դրա  համար  քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնեք:

                          <<Մետաղների  քիմիական հատկությունները>>

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) 
Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:
Լաբորատոր  փորձ  2 . Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

գ) Իրականացրեք չեզոքացման ռեակցիա և գրեք ընթացող ռեակցիայի մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային ռեակցիաների հավասարումները:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4H2O, ակտիվ մետաղ երկաթով:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:
Լաբորատոր  փորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի, մագնեզիումի, ալյումինի  փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Լաբորատոր  փորձ 5. Կալցիումի միացությունների հատկությունները՝

                                        CaO—>CaCl2—> CaCO3—> CO2 

Posted in Քիմիա 9

Անհատական աշխատանք

Թունավոր նյութերը հողում

Որն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ

Որն է համարվում մաքուր խմելու ջուր, որոնք են ջրի ախտոտման տեսակները

Թունավոր նյութերը օդում (պինդ, հեղուկ, գազային)

Օզոնային շերտի քայքայման պատճառները

Posted in Քիմիա 9

Օզոնային շերտի քայքայման պատճառները

Օզոնը թթվածնի տեսակ է, որը գտնվում է ստրատոսֆերայում ՝ երկրից մոտ 12-50 կիլոմետր հեռավորության վրա: Այս նյութի ամենաբարձր կոնցենտրացիան մակերեսից մոտ 23 կիլոմետր հեռավորության վրա է: Օզոնը հայտնաբերվել է 1873 թվականին գերմանացի գիտնական Շոնբեյնի կողմից: Հետագայում թթվածնի այս փոփոխությունը հայտնաբերվեց մթնոլորտի մակերեսային և վերին շերտերում: Ընդհանուր առմամբ, օզոնը կազմված է եռատոմային թթվածնի մոլեկուլներից: Նորմալ պայմաններում դա կապույտ գազ է ՝ բնորոշ բույրով: Տարբեր գործոնների պայմաններում օզոնը վերածվում է ինդիգոյի հեղուկի: Երբ այն դառնում է կոշտ, այն ստանում է խորը կապույտ երանգ:

Օզոնի շերտի արժեքը կայանում է նրանում, որ այն գործում է որպես մի տեսակ զտիչ ՝ կլանելով որոշակի քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Այն պաշտպանում է կենսոլորտը և մարդկանց արևի ուղիղ ճառագայթներից:

Օզոնի քայքայման պատճառները

Դարեր շարունակ մարդիկ անտեղյակ էին օզոնի գոյության մասին, բայց նրանց գործունեությունը վնասակար ազդեցություն ունեցավ մթնոլորտի վիճակի վրա: Այս պահին գիտնականները խոսում են այնպիսի խնդրի մասին, ինչպիսին են օզոնային անցքերը: Թթվածնի փոփոխության փոփոխությունը տեղի է ունենում տարբեր պատճառներով.

  • հրթիռների և արբանյակների արձակում տիեզերք;
  • օդային տրանսպորտի գործունեությունը 12-16 կիլոմետր բարձրության վրա;
  • ֆրեոնների արտանետումներ օդ:

Հիմնական օզոնը քայքայում է

Թթվածնի փոփոխման շերտի ամենամեծ թշնամիները ջրածնի և քլորի միացություններն են: Դա պայմանավորված է ֆրեոնների քայքայմամբ, որոնք օգտագործվում են որպես հեղուկացիրներ: Որոշակի ջերմաստիճանում դրանք ի վիճակի են եռալ և մեծացնել ծավալը, ինչը կարևոր է տարբեր աէրոզոլների արտադրության համար: Ֆրեոնները հաճախ օգտագործվում են սարքավորումների, սառնարանների և հովացման սարքերի սառեցման համար: Երբ ֆրեոնները բարձրանում են օդ, մթնոլորտային պայմաններում քլորը վերանում է, որն իր հերթին օզոնը վերածում է թթվածնի:

Օզոնի քայքայման խնդիրը վաղուց էր հայտնաբերվել, բայց 1980-ականներին գիտնականները ահազանգ էին հնչեցրել: Եթե ​​մթնոլորտում օզոնը զգալիորեն կրճատվի, երկիրը կկորցնի նորմալ ջերմաստիճանը և կդադարի սառչել: Արդյունքում, տարբեր երկրներում ստորագրվեցին հսկայական թվով փաստաթղթեր և համաձայնագրեր ՝ ֆրեոնների արտադրությունը կրճատելու համար: Բացի այդ, հորինվել է ֆրեոնների փոխարինում `պրոպան-բուտան: Ըստ իր տեխնիկական պարամետրերի ՝ այս նյութը բարձր կատարողականություն ունի, այն կարող է օգտագործվել այնտեղ, որտեղ օգտագործվում են ֆրեոններ:

Այսօր օզոնային շերտի քայքայման խնդիրը շատ արդիական է: Չնայած դրան, տեխնոլոգիաների օգտագործումը ֆրեոնների օգտագործմամբ շարունակվում է: Այս պահին մարդիկ մտածում են այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել ֆրեոնի արտանետումների քանակը, նրանք փոխարինողներ են փնտրում օզոնային շերտը պահպանելու և վերականգնելու համար:

Վերահսկման մեթոդներ

1985 թվականից ի վեր միջոցներ են ձեռնարկվում օզոնային շերտը պաշտպանելու համար: Առաջին քայլը ֆրեոնների արտանետման սահմանափակումների ներդրումն էր: Բացի այդ, կառավարությունը հաստատեց Վիեննայի կոնվենցիան, որի դրույթները ուղղված էին օզոնային շերտի պաշտպանությանը և բաղկացած էին հետևյալ կետերից.

  • տարբեր երկրների ներկայացուցիչները համագործակցության մասին համաձայնագիր են ընդունել `կապված օզոնային շերտի վրա ազդող գործընթացների և նյութերի ուսումնասիրման հետ, որոնք փոփոխություններ են հարուցում դրա փոփոխությունները:
  • օզոնային շերտի վիճակի համակարգված մոնիտորինգ;
  • տեխնոլոգիաների և եզակի նյութերի ստեղծում, որոնք օգնում են նվազագույնի հասցնել պատճառված վնասը.
  • միջոցառումների մշակման և դրանց կիրառման տարբեր ոլորտներում համագործակցություն, ինչպես նաև օզոնային անցքերի հարուցում առաջացնող գործողությունների վերահսկում.
  • տեխնոլոգիայի և ստացված գիտելիքների փոխանցում:

Անցած տասնամյակների ընթացքում ստորագրվել են արձանագրություններ, ըստ որոնց ՝ պետք է կրճատել ֆտորօքլորածխաջրերի արտադրությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին դադարեցվել:

Ամենախնդրահարույցը սառնարանային սարքավորումների արտադրության մեջ օզոնային արտադրանքի օգտագործումն էր: Այս ժամանակահատվածում սկսվեց իսկական «ֆրեոնային ճգնաժամ»: Բացի այդ, զարգացումը պահանջում էր զգալի ֆինանսական ներդրումներ, որոնք չէին կարող չվրդովեցնել ձեռնարկատերերին: Բարեբախտաբար, լուծում գտնվեց, և արտադրողները ֆրեոնների փոխարեն սկսեցին օգտագործել աէրոզոլների այլ նյութեր (ածխաջրածնային վառելիք, ինչպիսին է բուտանը կամ պրոպանը): Այսօր ընդունված է օգտագործել ջերմային կլանող էնդոթերմիկ քիմիական ռեակցիաներ օգտագործելու ունակ կայանքներ:

Հնարավոր է նաև մաքրել մթնոլորտը ֆրեոնների պարունակությունից (ըստ ֆիզիկոսների) ԱԷԿ-ի էներգաբլոկի միջոցով, որի հզորությունը պետք է լինի առնվազն 10 ԳՎտ: Այս դիզայնը կծառայի որպես էներգիայի գերազանց աղբյուր: Ի վերջո, հայտնի է, որ Արեգակն ընդունակ է ընդամենը մեկ վայրկյանում արտադրել մոտ 5-6 տոննա օզոն: Այս ցուցանիշը էներգաբլոկների միջոցով մեծացնելով հնարավոր է հասնել հավասարակշռության օզոնի ոչնչացման և արտադրության միջև:

Շատ գիտնականներ նպատակահարմար են համարում ստեղծել «օզոնային գործարան», որը կբարելավի օզոնային շերտի վիճակը:

Այս նախագծից բացի, կան շատ այլ ծրագրեր, ներառյալ ստրատոսֆերայում արհեստականորեն օզոնի արտադրություն կամ մթնոլորտում օզոնի արտադրություն: Բոլոր գաղափարների և առաջարկությունների հիմնական թերությունը դրանց բարձր գինն է: Մեծ ֆինանսական կորուստները ծրագրերը հետին պլան են մղում, և դրանց մի մասը մնում է չիրականացված:

Posted in Քիմիա 9

Թունավոր նյութերը հողում

soil-poisoning.jpg

Հողը՝ օդի և ջրի նման ևս ենթակա է աղտոտման։  Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է  ժամանակակից գյուղատնտեսությունը, որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։

Հողի աղտոտում` մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում:

Հողի քիմիական աղտոտում` հողօգտագործման գործոնի (գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ և այլն) ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական (օրգանական և անօրգանական նյութերի) կազմի փոփոխություն, որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին:

Հողի օրգանական աղտոտում` բնութագրում է հողի աղտոտման աստիճանն օրգանական նյութերով`ըստ ամոնիակային և նիտրատային ազոտների, որոնք հանդիսանում են ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման քիմիական ցուցանիշներ:

Վտանգավորության դաս` քիմիական նյութերի դասակարգում` ըստ հողի, բույսերի, կենդանիների և մարդկանց վրա դրանց ունեցած հնարավոր բացասական ներգործության:

Posted in Քիմիա 9

Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր. որո՞նք են ջրի ախտոտման տեսակները

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:

Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:

Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:

Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:

Похожее изображение

Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:

Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: 

Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն միացություն է (H2O): Ունի ջրածնական կապերի խիտ ցանց, ինչը և պայմանավորում է նրա բարձր եռման ջերմաստիճանն ու հալման մեծ տեսակարար ջերմունակությունը: Ջուրը նաև լավ լուծիչ է:

Տարբերում են թեթև և ծանր՝ դեյտերիումային ու տրիտիումային, ջրեր: Նրանում հեշտությամբ լուծվում են բազմաթիվ պինդ, հեղուկ և գազային նյութեր: 0-ից 4օ տաքացնելիս ջուրը խտանում է. այդ առանձնահատկության շնորհիվ սառած ջրամբարներում ձկները կարողանում են ապրել սառույցի տակ կուտակված ավելի տաք ջրում:

374օC-ից, որին համապատասխանում է 22.064 ՄՊա (218 մթնոլորտ) ճնշում, բարձր ջերմաստիճանում ջրային գոլորշին այլևս հեղուկի վերածել հնարավոր չէ, այն վերածվում է գազի: Այդ կետը կոչվում է ջրի կրիտիկական կետ: 

Մաքուր ջուրը լավ մեկուսիչ է: Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված նյութերի քանակի՝ ջուրը լինում է աղի և քաղցրահամ: Ջուրը քաղցրահամ է, երբ 1 լիտրում պարունակվում են մինչև 1 գ լուծված նյութեր: 1 գ-ից ավելիի դեպքում այն կոչվում է աղի: Խմելու համար լավագույնն է այն ջուրը, որի 1 լիտրում աղերի քանակը չի անցնում 200–250 մլգ-ից: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են ու կազմում են ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ անհավասարաչափ են բաշխված: Կան երկրներ, որտեղ ջուրն առատ է. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային Աֆրիկան գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ):

Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են աղազերծման 5 խոշոր գործարաններ:

Ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն խմելու համար պիտանի չէ: Ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերի պարունակությունը պայմանավորում է ջրի կոշտությունը: Այդ նյութերի ոչ մեծ քանակության դեպքում ջուրը համարվում է փափուկ, իսկ շատի դեպքում՝ կոշտ: Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը: Թեյը կոշտ ջրում վատ է թրմվում, և նրա համային արժեքը նվազում է: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը: Մեծ քանակությամբ երկաթի պարունակության դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնք ունակ են երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում է մանրէային թվով, որը 1 օր 370C ջերմաստիճանում պահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաների ընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկների պարունակությունը:

Posted in Քիմիա 9

Որ՞ն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդը

Մեր ժամանակակից ժամանակներում, երբ օդը, ջուրը և երկիրը աղտոտված են մարդու կենսագործունեության արտադրանքներով, և էկոլոգիական իրավիճակը, չնայած մարդկության բոլոր ջանքերին, շարունակում է վատթարանալ, մարդիկ սկսում են ավելի ու ավելի շատ մտածել իրենց առողջության մասին:

Չինական ասացվածք կա՝ «Ասա ինչ ես ուտում, ես կասեմ՝ ով ես դու»։ Այս ասացվածքն առավել ճշգրիտ կերպով բնութագրում է ձեր ուտած սննդի և ձեր արտաքին տեսքի և զգացողության միջև փոխհարաբերությունները:

Սննդի շուկայում այսօր բազմաթիվ առաջարկներ կան «առողջ սնվելու» թեմայով։ Սկսած բոլոր տեսակի հաբերից, փոշիներից (BAA) և վերջացրած օպտիմալ ընտրված սննդակարգով ապրանքներով։ Սակայն ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե դրանցից որն է իսկապես օգտակար և արդյունավետ, մեկ պարզ պատճառով. Երկիր մոլորակի վրա այնքան շատ մարդիկ կան, և կարող են լինել այս ապրանքների նրանց վրա ազդեցության այնքան տարբերակներ:

Այսպիսով, կա՞ առողջ սնվելու խնդրի մեկ լուծում:

Այո, այն կա, և ինչպես ամեն ինչ հնարամիտ, այն պարզ է։ Դրա համար անհրաժեշտ է արտադրանքն աճեցնել էկոլոգիապես մաքուր միջավայրում և փաթեթավորել դրանք էկոլոգիապես մաքուր ձևով:

Ինչո՞ւ է այս կոնկրետ տարբերակը միակը։

Այս հարցի պատասխանը պարզ է. Բնության կողմից ստեղծված ապրանքներն առանց գործընթացում մարդու միջամտության, առավել լիարժեք և հավասարակշռված պարունակում են բոլոր անհրաժեշտ նյութերը մարդու մարմնի կյանքի համար: Այս դեպքում կարելի է կիրառել «բնության կողմից պատրաստված» արտահայտությունը։ Եվ այս արտահայտությունը առավելագույնս լիարժեք և տարողունակ կպարունակի ձեր հարցի պատասխանը։

Ի՞նչ է էկոլոգիապես մաքուր միջավայրը:

Որտե՞ղ և ինչպե՞ս են սահմանվում էկոլոգիապես մաքուր միջավայրի չափանիշներն ու չափանիշները:

Եվրոպական սերտիֆիկացման համակարգը կարող է մեզ տալ այս հարցի պատասխանը։

1980 թվականին Օրգանական գյուղատնտեսական շարժումների միջազգային ֆեդերացիան (IFOAM) սահմանեց Օրգանական արտադրության հիմնական ստանդարտները (IBS):

Ահա դրանցից մի քանիսը.

· Առնվազն երեք տարի հողի մշակումը պետք է իրականացվի առանց քիմիական պարարտանյութերի օգտագործման.

· Օրգանական գյուղատնտեսության համար նախատեսված սերմերը պետք է հարմարեցված լինեն տեղական պայմաններին, դիմացկուն լինեն վնասատուների և մոլախոտերի նկատմամբ և, ամենակարևորը, գենետիկորեն ձևափոխված չլինեն:

· Հողի բերրիությունը պետք է պահպանվի ցանքաշրջանառության բազմազանությամբ և բացառապես մանրէաբանական, բուսական կամ կենդանական ծագման կենսաքայքայվող պարարտանյութերով:

· Արգելվում է թունաքիմիկատների, թունաքիմիկատների, միջատասպանների, ազոտ պարունակող և այլ քիմիական պարարտանյութերի օգտագործումը:

· վնասատուների դեմ պայքարելու համար պետք է օգտագործվեն ֆիզիկական խոչընդոտներ, աղմուկ, ուլտրաձայն, լույս, թակարդներ, հատուկ ջերմաստիճանային պայմաններ և այլն;

· Օրգանական միս ստանալու համար անասունների աճեցման ժամանակ արգելվում է օգտագործել հակաբիոտիկներ և աճի հորմոններ.

· Ֆերմերները պետք է գրանցեն ցանկացած կենդանիների նկատմամբ վերաբերմունք: Բուժման գրառումները վերանայվում են ամեն տարի սերտիֆիկացնող մարմինների կողմից.

· Օրգանական արտադրանքի արտադրության մեջ ճառագայթման և գենային ինժեներիայի օգտագործումը խստիվ արգելվում է.

· Եթե ապրանքը նշված է որպես Օրգանական, ապա դրա արտադրողը պարտավոր է օգտագործել 100% օրգանական բաղադրիչներ.

«Եվրոպայում այդպես է, բայց մեր բնությունը շատ ավելի մաքուր է, և «սիրելի այգու» խնձորները շատ ավելի համեղ և առողջարար են», կարող եք ասել:

Այո, ամեն ինչ ճիշտ է, և ավելի համեղ և առողջարար, բայց միայն ո՞վ է դա ստուգել, ​​որտեղի՞ց է այս հարցում վստահությունը: Որտե՞ղ է երաշխիքն ու չափանիշները, որն է ավելի օգտակար։

Ցավոք, ոչ ոք ձեզ երաշխիքներ չի կարող տալ։ Չափանիշներ դեռ չկան։

Կան բազմաթիվ կամավոր սերտիֆիկացման սխեմաներ, որոնք ձեր սովորական արտադրանքը կդարձնեն «էկոլոգիապես մաքուր»՝ «համեստ վճարով»: Միևնույն ժամանակ, այս կամավոր կազմակերպություններն ունեն արտադրանքի գնահատման իրենց չափանիշները։ Ճիշտ չափորոշիչներ ունե՞ն, թե՞ ոչ, այս պահին հնարավոր չէ պարզել, քանի որ Օրգանական արտադրանքի չափանիշները սահմանող օրենք չկա։

Արդյունքում մենք ունենք բազմաթիվ ռուսական պարենային ապրանքներ, որոնք օգտագործում են եվրոպական ստանդարտների պայմանները իրենց արտադրանքի վաճառքը մեծացնելու համար։ Մեզնից ով չի տեսել խանութների դարակներում հյութեր, կեֆիր, մայոնեզ, և այս ցանկը կարելի է երկար շարունակել՝ «BIO», «BIO», «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Ստուգված է բնապահպանական փորձաքննության կողմից» նշումներով։ և այլն: Փաստորեն, ստացվում է, որ մեր սպառողին թյուրիմացության մեջ են գցում, ուղղակի ասում են՝ «խաբում են մեր եղբորը, պարոններին, շուկայագետներին»։

Միաժամանակ եվրոպական շատ երկրներում պետական ​​մակարդակով ներմուծվել են օրգանական արտադրանքի ստանդարտներ։ Ստեղծվել է համակարգ, որը վերահսկում է այդ ստանդարտների ներդրումը և համապատասխանությունը:

Posted in Քիմիա 9

Թունավոր նյութերը օդում

Ժամանակակից հասարակության մեջ կտրուկ աճում է արտադրական էկոլոգիայի դերը, իսկ դա կարելի է իրագործել հայտնագործելով ու կատարելագործելով շրջակա միջավայրի պահպանությա ,ինժեներա տեխնիկական միջոցները համաշխարհային մասշտաբով զարգացնելով անթափոն տեխնոլոգիական արտադրություններ: Շրջակա միջավայրի պահպանության գործում կարևոր դեր ունի էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը

Մթնոլորտը համարվում է երկրագնդի արտաքին շերտը և կազմում է Երկրի զանգվածի քիչ մասը սակայն նրա դերը չափազանց մեծ է չէ ո՞ր մթնոլորտային շերտի առկայությունն է որոշում Երկրի մակերեսի ողջ ջերմային ռեժիմը և պաշտպանում Երկիրը տիեզերական ճառագայթումից: Սակայն մարդկության արտադրական գործունեությունը ազդում է մթնոլորտի վրա, որի աղտահարման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական ձեռնարկությունները ,տրանսպորտը,  թունաքիմիկատների օգտագործումն, հումքի վերամշակումն, ինչպես նաև ջեռուցման համար օգտագործվող վառելիքի այրումը և այլն:

Մթնոլորտի անտրոպոգեն աղտոտման ամենահիմնական աղբյուրներից մեկը ավտոտրանսպորտն է: Ներկայումս ողջ աշխարհում հաշվում է ավելի քան 280 մլն ավտոմեքենա, որոնք տարեկան մթնոլորտ են արտամղում 50 մլն տոննա ածխաջրածիններ և 200 տոննա ածխածնի օքսիդներ: Բացի այդ շարժիչի աշխատանքի ընթացքում օդի ազոտը միանում է թթվածնին առաջացնելով ոչ պակաս վտանգավոր ազոտի օքսիդներ NO և NO2 և այլն: Առանձնապես վտանգավոր է (Il) ածխածնի օքսիդը CO –ն, որը հայտնի է շմոլ գազ ,անունով որի նույնիսկ 5-10 -մգ ը օդում բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա իսկ 20 –մգն արդեն շնչահեղձ է անում մարդկանց:

Շմոլ գազը CO-ն անգույն, անհոտ, թունավոր գազ է: Վատ է `լուծվում ջրում և լավ է լուծվում օրգանական լուծիչներում:

Այն ընկնելով օրգանիզմ 300 անգամ ավելի արագ է միանում հեմոգլոբինի հետ քան թթվածինը, առաջացնելով կարբօքսիհեմոգլոբին որի պարունակությունը 60%-ից բարձր մահացու է: 0,2 / COմգ լ պարունակող միջավայրում կարելի է գտնվել 1 ժամ, հետո ի հայտ են գալիս թունավորման նշաններ, գլխապտույտ, սրտխառնոց, ոտքերում թուլություն, լսողության և տեսողության վատթարացում, շարժումների կորդինացիայի խախտում գիտակցության կորուստ, ցնցումներ, շնչառության կանգից՝ մահ:

Թթվային անձրևների առաջացումը պայմանավորված է խոնավ օդում ազոտի և ծծմբի օքսիդների առկայությանբ: Ածխածնի օքսիդը կարող է առաջանալ ցածր ջերմաստիճաններում վառելանյութերի այրումից թթվածնի պակասի դեպքում:

Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր են նաև ,երկաթուղային ,ծովային, գետային և օդային տրանսպորտի ձևերը:

Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ են արտանետվում մթնոլորտ հրթիռներից, ինչն էլ հանդիսանում է օզոնային շերտի քայքայման պատճառներից մեկը:

Թունավոր քիմիական միացությունները մեծ քանակությամբ նախատեսված են ռազմական գործողությունների և հակառակորդի կենդանի ուժը վնասելու համար: Թունավոր նյութերը օրգանիզմ են թափանցում շնչառական օրգանների, մաշկի լորձաթաղանթի և մարսողական ուղիների միջոցով: Թունավոր նյութեր առաջինը կիրառել է Գերմանիան 1914-1918թ.՝ առաջին համաշխարային պատերազմի ժամանակ, ռազմական գործողություններում:

Posted in Քիմիա 9

Էկոտուր 2023

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք,թվարկեք…
    Երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։
  •  Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները
    Առողջ ապրելակերպն ունի մի քանի սկզբունք՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, ինչպես նաև օդ, առողջ ու անխոչընդոտ քուն՝ “888” սխեմայով, սպորտ, քայլք, հիգիենա, վատ սովորություններից զերծ մնալը, սթրեսային իրավիճակներից ուրախ դուրս գալը։ Սրանք բոլորը պահպանելով, մենք նաև պահպանում ենք առողջ ապրելակերպի կարևորագույն սկզբունքները։ “888” սխեման իրենից ենթադրում է մարդուն ամենահամապատասխան առօրյա գրաֆիկ։ Այսինքն, 8 ժամ քուն, 8 ժամ՝ աշխատանքի ու գործերի համար, 8 ժամ՝ քայլելու, զբաղվելու, հանգստանալու համար։
  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում
    Տարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբ։
  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ
    Այն սնունդն է, որը չի պարունակում վնասակար նյութեր։ Այսինքն, այնպիսի նյութեր, որոնք բացասաբար չեն ազդում մարդու առողջության վրա։ Մաքուր է այն սնունդը, որտեղ չկան քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ, ներկեր: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև աճեցման տեղը, օդի մաքրությունը, ոռոգման ջրերի քիմիական կազմը, արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը:
  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները
    Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնացած են դարձնում Ca և Mg աղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։
  • Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>
    1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:
  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
    Այն ջուրը, որը ինչպես սնունդը, չի պարունակում վնասակար նյութեր, չի հոսում կեղտոտ կամ վտանգավոր վայրերում։ Ամենամաքուր ջուրը թորածն է, սակայն այն խմել չի կարելի։ Այնուամենայնիվ, ջուրը պետք է պարունակի որոշակի հավելցումներ՝ ֆտոր, քիմիական այլ միացություններ, տարրեր։
  • Որո՞նք  են  ջրի  աղտոտման  տեսակները  
    Ջուրը աղտոտման հիմնական տեսակներից են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, թթվածնի կլանիչները, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը, սննդային աղտոտվածությունը։
  • Ի՞նչ  է  թորած  ջուրը,  ինչպե՞ս  են  ստանում թորած ջուր: 
    Թորած ջուր, թորման եղանակով հանքային աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուր։ Թափանցիկ է, անգույն և չեզոք։ Մաքրման աստիճանը կախված է կիրառման նպատակներից։ Պահում են անագե փակ անոթներում կամ քիմիապես կայուն շշերում։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։ Երկարատև օգտագործումը առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում։
Posted in Քիմիա 9

 Տեղակալման ռեակցիայով ջրածնի ստացումը և այրումը / Չեզոքացման ռեակցիա

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Znպարզ+2HClբարդ → ZnCl2բարդ+H2պարզ ↑

Mg+2HCl → MgCl2+H2 ↑

2Al+6HCl → 2AlCl3 + 3H2 ↑

2H2+O2 → 2H2O+Q

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

NaOHհիմք+HClթթու → NaCLաղ+H2Oջուր (չեզոքացման ռեակցիա)

Չեզոքացման ռեակցիան թթվի հատկություններ ունեցող նյութերի և հիմքի հատկություններ ունեցող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիա, որի հետևանքով այդ նյութերը կորցնում են թթուներին ու հիմքերին բնորոշ հատկությունները։

Ընթացք՝

Առաջին փորձ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ՝ Դավիթ Մուրադյանն ու Վարդան Վարդանյանը կկատարեն լաբորատոր փորձ՝ «Տեղակալման ռեակցիայով կստանան ջրածին ու կայրեն»։ Մեզ ակտիվ մետաղներից անհրաժեշտ են լինելու ցինկը, որը հիմա կգցենք անոթի մեջ։ Նաև ալյումին, սակայն քանի որ անոթի մեջ արդեն կա ալյումին, ուստի չենք գցի։ Ձագարի օգնությամբ անոթի մեջ լցնում են HCl-ը՝ աղաթթուն։ Տեսնում ենք պղպջակներ, ուստի ջրածինը արդեն անջատվեց։ Մյուս ակտիվ մետաղն է մագնեզիումը, որը նույնպես գցում ենք անոթի մեջ ու այնուհետև փակում լուցկու տուփով։ Վարդանը անվտանգության համար հագնում է պաշտպանիչ ակնոցները և վառում լուցկին։ Մոտեցնում է անոթին․ տեսնում ենք, որ փոքրիկ պայթյուն տեղի ունեցավ։ Փորձը կրկնելու համար, ավելացնում եմ մագնեզիում։ Այս մի պայթյունը ավելի վառ եղավ։

Երկրորդ փորձ՝

Կկատարենք չեզոքացման ռեակցիա։ Հիմքից և աղաթթվից կառաջանան աղ և ջուր։ Նախ լցնում ենք հիմքը՝ ձագարի օգնությամբ։ Կաթացնում ենք ֆենոլֆտալեինը՝ կաթոցիկի օգնությամբ։ Թափահարում ենք անոթը և տեսնում ենք, որ անոթի միջի գույնը վերածվեց վարդագույնի։ Հիմա ձագարի օգնությամբ լցնում ենք աղաթթուն՝ մի քանի կաթիլ։ Տեսնում ենք, որ գույնը ցնդեց, չեզոքացավ։ Սա էլ չեզոքացման ռեակցիան էր, մենք ստացանք աղի ջրային լուծույթ։