Posted in Պատմություն 9

Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք.ա. 190թ. տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծաց նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով ՝ Ք.ա. 189թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։ Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Նույն ժամանակ անկախացավ Փոքր Հայքը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Ք.ա. 201-190թթ. ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ։ Արտաշես 1-ի առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Ատրպատականից, Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։ Արտաշես 1-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել Ծոփքի թագավորությունը, բայց չհաջողվեց և հետագայում այդ ծրագիրը իրականացրեց Արտաշես 1-ի թոռը ՝ Տիգրան 2-րդ Մեծը։ Արտաքին քաղաքականության մեջ Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք.ա. 193-179թթ. Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր ՝ Մեծ Հայքը և Հռոմեական Պետությունն միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակն էր հեռանկարում հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելը։ Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերությանը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքսոն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ն անմիջապես օգնեց նրան իր զորքերով։

Արտաշես առաջին I

Արտաշես Ա ծնվել է մոտ մ.թ.ա մոտ 230 թվականին, Հայոց թագավոր է դարձել մոտ մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից է։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։  Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

    Երկրի նրքին կյանքում Արտաշես Ա-ն մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանական զորավարությունների։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Ավագ որդի Աչտավազդին նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս արդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության նշանակվեց արքայաորդի Վրույրը։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Ա-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտպանմունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

      Արտաշես Ա-ի օրոք մեծ զարգացում ապրես երկրի տնտեսությունը։ Հողային բարեփոխման հետ են կապում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայացնում է Երվանդական տոհմանունով։

      Posted in Պատմություն 9

      Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

      • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
        Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մարաստանի և Բաբելոնիայի ՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
      • Երվանդ 1-ին Սակավակյաց

      Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։

      Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։

      Posted in Պատմություն 9

      Թեմա 2. Վանի թագավորություն. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

      Վանի թագավորություն

      Վանի թագավորության հիմնադրումը: Ք. ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումներն ավելի հաճախակի էին դարձել: Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու: Ք. ա. IX դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը: Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մեջ: Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու: Իր արքաների ասուրերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝ Նաիրի: Իսկ տեղական լեզվով սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ: Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորություն: Ասորեստանի արձանագրություններում Ք. ա. IX դ. 30-20-ական թթ. Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի I-ը (թագավորել է Ք. ա. մոտ 835-825 թթ.): Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին: Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի I-ը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ: Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ: Սարդուրի I-ի ձեռնարկած կարևոր քայլերը ամրապնդեցին  վերելքի ուղին բռնած թագավորությունը: Իսկ նրա հաջորդների իշխանությունն ընդարձակվելով աստիճանաբար ընդգրկեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ապա տարածվեց նաև այլ երկրների վրա: Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք: Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նորաստեղծ պետությունը սկսում է հզորանալ, կարիք է զգացվում նոր, ավելի մեծ ու շքեղ մայրաքաղաքի: Այդպես եղավ նաև Վանի թագավորությունում: Ք. ա. 830-ական թվականների վերջին Սարդուրի I-ը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Լճափին բարձրացող հսկայածավալ բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով անմատչելի մի ամրոց: Մայրաքաղաքի շինարարությունը և շքեղացումը շարունակեց նաև հետագա արքաների օրոք: Որպես բացառիկ պատիվ՝ նրանք իրենց կոչում էին <<տերը Տուշպա քաղաքի>>: Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ Սարդուրի I-ը թողել է մի քանի արձանագրություն: Նա ներկայանում է որպես <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա…>>: Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: Հայտնի է, որ նրա զորքերը Ք. ա. 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար III-ի դեմ:

      Արգիշտի I

      Արգիշտի Ա Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։

      Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ:

      Վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։

      Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։

      Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։

      Սարդուրի I I

      Վանի թագավորությունը շարունակեց ռազմական և տնտեսական վերելք ապրել Արգիշտի 1-ինի որդի Սարդուրի 2-րդի օրոք (Ք.ա. 764-735 թթ.)։ Ինչպես իր նախնիները, Սարդուրին էլ սկզբում ուշադրություն դարձրեց իր տերության հյուսիսային երկրամասերի վերջնական հնազանդեցմանը, ինչպես նաև նոր երկրների նվաճմանը։ Արշավանք ձեռնարկվեց անհնազանդ Շիրակի դեմ, Սևանա լճի արևմտյան ափին նվաճվեցին Վելիքուխի (Գեղարքունիք) և նրան հարևան երկրները՝ պետության սահմանը հասցնելով մինչև Արցախ։ Հյուսիսում նա գրավեց Կողքիս (Կոլխիդա) երկիրը։ Հարավում նա ձգտում էր աքցանի մեջ առնել Ասորեստանը և՛ արևմուտքից, և՛ արևելքից։ Չնայած սկզբնական հաջողություններին՝ թագավորը, ցավոք, բախվեց վերստին ուժեղացած և վերելքի ուղին բռնած Ասորեստանի դիմադրությանը։
      Սարդուրի Բ-ի պայքարը Ասորեստանի դեմ, որ ռազմավարական լուրջ պլաններ էր շոշափում, դժբախտաբար, ավարտվեց անհաջողությամբ։ Ասորեստանում գահ բարձրացած Թիգլաթ-Պալասար 3-րդ արքան , որ կարողացել էր ամրապնդել Ասորեստանի բանակը, Ք.ա. 743 թ. պարտության մատնեց Եփրատի հոսանքով հարավ շարժվող Սարդուրիի զորքերին։ Ավելին, Ք.ա. 735 թ. ասորեստանյան բանակը, շարժվելով առաջ, մոտեցավ մայրաքաղաք Տուշպային և պաշարեց այն։ Ճիշտ է, քաղաքի միջնաբերդը թշնամուն գրավել չհաջողվեց, սակայն Տուշպան ավերվեց, և թշնամին ավարով ու գերիներով հեռացավ։

      Posted in Պատմություն 9

      Թեմա 1. Հայկական լեռնաշխարհ

      Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

      Հայկական բարձրավանդակ

      Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սաբալանը (Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), չորրորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ)։

      Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը

      Հայկական լեռնաշխարհը և նրա սահմանները

      Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել հայ ժողովուրդը: Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Արարատ լեռն է, որն ունի 5165 մետր բարձրություն։

      Բացահայտիր Հայկական լեռնաշխարհը

      Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը

      Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս: Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։

      Posted in Պատմություն 9

      Նախաքննական կրկնություն

      30 հունվար-3 փետրվար

      ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

      9․5 դասարան

      Թեմաների վերհիշում

      Կարգի բերել բլոգի «Պատմություն» բաժինը։ Յուրաքանչյուր քննական տոմսի չորրորդ հարցը վերաբերում է ուսումնական բլոգին՝ ներկայացնել բլոգի «Պատմություն» բաժինը /8-րդ դասարան/, ընտրել և ներկայացնել բաժնի ամենահաջողված ուսումնական նյութը։

      Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը

      Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը

      Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատմություն

      1918 թվականին Հայաստանը պետականության վերականգնմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում եւ հաստատում դիվանագիտական կապեր: Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի եւ այլ երկրների հետ: Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը:

      Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918թ.` պաշտոնակատար, միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիրեկան Տիգրանյանը (1918-19թթ.), Համո Օհանջանյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ):

      Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1920թ. դեկտեմբերին ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը, հանրապետության լիազոր ներկայացուցչություններ բացվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Պարսկաստանում, Կարսում:

      Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) կազմավորումից հետո 1922թ. հուլիսին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ԱԳԺԿ) վերացվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրֆեդերացիայի անդամ հանրապետությունների արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության միության խորհուրդը:

      1922թ. ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո ԱԳԺԿ-ն դառնում է միութենական ժողկոմատ, քանի որ ԽՍՀՄ-ը վարում էր ընդհանուր արտաքին քաղաքականություն եւ, ըստ այդմ, միութենական հանրապետություններն արտաքին քաղաքականություն վարելու գործառույթը պատվիրակել էին ԽՍՀՄ-ին:

      Հայրենական Մեծ պատերազմի ավարտական փուլում ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդլայնել միութենական հանրապետությունների լիազորությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում` մասնավորապես, նախատեսվում էր հանրապետություններին իրավունք տալ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատել արտերկրի պետությունների հետ, եւ նույնիսկ դրանց դարձնել ՄԱԿ-ի անդամ: Դիվանագիտական կադրեր պատրաստելու համար Երեւանի պետական համալսարանում կազմակերպվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (գործել է 1945-52թթ.):

      ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 1944թ. ընդունված օրենքի համաձայն ԽՍՀՄ արտգործժողկոմատը ընդհանուր միութենականից վերափոխվեց միութենական-հանրապետականի, ինչը նշանակում էր, որ միութենական հանրապետությունների կառավարությունների կառուցվածքում վերականգնվում են արտգործժողկոմ տները (1946թ.-ից` արտաքին գործերի նախարարություն):

      Հետպատերազմական տարիներին ՀԽՍՀ արտգործնախարարությունը գործում էր ՀԽՍՀ կառավարության եւ ԽՍՀՄ արտգործնախարարության ղեկավարությամբ: Նախարարությունն ուներ քաղաքական տեղեկատվության եւ արարողակարգային-հյուպատոսական բաժիններ. նրա գործառույթներն էին քաղաքական տեղեկատվության առաքումը ՀԿԿ կենտկոմին ու ՀԽՍՀ կառավարությանը` հանրապետությանը վերաբերող արտերկրի ու միջազգային անցուդարձի վերաբերյալ արտասահմանյան պետությունների հետ հանրապետության առեւտրատնտեսական, գիտական, մշակութային եւ այլ կապերի հյուպատոսական ապահովումը, քաղաքացիության հարցերի, քաղաքացիների արտերկրի մեկնելու համար անձնագրերի, մուտքի եւ ելքի արտոնագրերի (վիզաների) տրամադրում, փաստաթղթերի օրինականացում (լեգալիզացիա) եւ պահանջում, նամակագրությունը «ինյուր կոլեգիայի» հետ քաղաքացիների ժառանգության եւ գույքային այլ հարցերի շուրջ, ՀԽՍՀ իշխանական մարմինների նամակագրությունը ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան հաստատությունների հետ:

      ՀԽՍՀ ԱԳՆ-ն ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մասն էր, նախարարության դիվանագիտական աշխատակիցները ստանում էին ԽՍՀՄ դիվանագիտական աստիճաններ, ժամանակ առ ժամանակ աշխատանքի էին գործուղվում ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններ: ԽՍՀՄ դիվանագիտական ծառայությունում աշխատել են նաև ՀԽՍՀ այլ ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր, որոնցից մի քանիսը ղեկավար պաշտոններ են վարել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, եղել ԽՍՀՄ արտակարգ ու լիազոր դեսպաններ:

      1975-85թթ. ՀԽՍՀ ԱԳՆ-ն մեծ ու բեղմնավոր աշխատանք կատարեց Սփյուռքում ծավալվող զարգացումների, հայկական հարցի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և հանրապետության ղեկավարության որոշումների նախապատրաստելու, քաղաքական հայագիտության զարգացման ուղղությամբ:

      ՀԽՍՀ ԱԳՆ-ի փոքրաթիվ աշխատակազմի համար մեծ փորձություն դարձավ 1988թ. ավերիչ երկրաշարժը և նրան հետևած ժամանակաշրջանը, երբ անհրաժեշտ եղավ զբաղվել արտերկրից ժամանող զանգվածային մարդասիրական օգնության կազմակերպման, ինչպես նաև քաղաքական, դիվանագիտական ու հյուպատոսական ապահովման հարցերով:

      Ղարաբաղյան շարժման 1988թ. ծավալմամբ ՀԽՍՀ ԱԳՆ-ն հանրապետության ղեկավարությանը տեղեկատվություն էր հաղորդում Հայաստանում ու ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին:

      ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներին, հատկապես, 1988թ. երկրաշարժից հետո, ՀԽՍՀ ղեկավարությունը մի քանի անգամ (սակայն, ապարդյուն) Մոսկվայի առջև հարց էր բարձրացրել ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններում, հատկապես, մեծաքանակ հայ համայնքներ ունեցող երկրներում, հանրապետության ներկայացուցիչների ավելի լայն ներգրավման վերաբերյալ: Այսպես, ՀԽՍՀ-ի կողմից երաշխավորված դիվանագետներ են աշխատել Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությանը 1960-82թթ.
      Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի (ժողկոմի) պաշտոնը վարել են Ալեքսանդր Բեկզադյանը (1920-21թթ.), Ասքանազ Մռավյանը (1921-22թթ.` միաժամանակ Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհի) նախագահի տեղակալ), Սահակ Կարապետյանը (1944-46թթ., միաժամանակ` ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ), նախարար են եղել Սահակ Կարապետյանը (1946-47թթ.` միաժամանակ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ), Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը (1947-54թթ., միաժամանակ` 1947 թվականից` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) վարչության նախագահ և 1948 թվականից` ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ), Անտոն Քոչինյանը (1954-58թթ., միաժամանակ`ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ), Բալաբեկ Մարտիրոսյանը (1958-72թթ., միաժամանակ`1959-61թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ), Կամո Ուդումյանը (1972-75թթ.), Ջոն Կիրակոսյանը (1975-85թթ.), Անատոլի Մկրտչյանը (1986-91թթ.):

      Posted in Պատմություն 9

      Արցախյան պատերազմ

      2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել: Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:

      «Շուշին չի ընկնելու, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է Շուշիի համար», — եռակողմ համաձայնագրի նախօրեին հայտարարում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

      Պատերազմից հետո արդեն Արցախի նախագահը պատմում է, որ նոյեմբերի 7-ին ամբողջությամբ կորցրել էին վերահսկողությունը Շուշիի նկատմամբ:

      Շուշին այլևս հայկական վերահսկողության տակ չէ, ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներոմ են: Արցախի նախագահի խոսնակի այս գրառման առաջացրած լարվածությունը թուլացնում է վարչապետ Փաշինյանի գրառումը, թե Շուշիի համար մարտերը դեռ շարունակվում են, սակայն ընդամենը մի քանի ժամ անց` կեսգիշերին, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը գիշերը` ժամը 1-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

      Պատերազմի 44-րդ օրը հաղթելու ենք հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին: Մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորների, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր: Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

      «Ազատության» պատրաստած հաղորդումն արցախյան 44-օրյա պատերազմի մասին է:

      Posted in Պատմություն 9

      Աշխարհը համաշխարհային պատերազմից հետո։ Սառը պատերազմ

      Սառը պատերազմը կոչվում է քաղաքական և գաղափարական դիմակայություն Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև կամ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ) ՝ իրենց հեգեմոնիաները մնացած աշխարհին պարտադրելու ցանկության համար:Սառը պատերազմ Այն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց ՝ 1945 թ., Եվ ավարտվեց 1991 թ. Խորհրդային Միության ավարտով 1989-ին զենքի մեծ ձեռքբերման և Բեռլինի պատի փլուզման արդյունքում տնտեսական ճգնաժամից հետո:Երկրորդ աշխարհամարտի հաղթող տերությունների միջև Գերմանիայի բաշխման հարցում տարաձայնությունները պատճառ հանդիսացան, որ արևմտյան աշխարհը բաժանվի երկու բլոկի ՝ մեկը կոմունիստ ԽՍՀՄ-ի գլխավորությամբ, և մեկ այլ կապիտալիստ ՝ ԱՄՆ-ի գերակայությամբ:Երկու բլոկները պահպանեցին լարված հարաբերություններ, որոնք սպառնում էին երրորդ մեծ հակամարտության սանձազերծմանը:Այնուամենայնիվ, երկու երկրների միջև պատերազմ կամ ուղղակի առճակատում տեղի չունեցավ, և ամենակարևոր պատճառներից մեկը միջուկային պատերազմ սանձազերծելու վախն էր, այդ իսկ պատճառով այս հակամարտությունը հայտնի է որպես Սառը պատերազմ:Սառը պատերազմը առաջ բերած հիմնական պատճառներից էր գաղափարախոսությունների և քաղաքականության մրցակցությունը, որը պաշտպանում և ցանկանում էին պարտադրել Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության կառավարությունները:Միացյալ Նահանգները պաշտպանում էր ժողովրդավարությունն ու կապիտալիզմը, ինչպես նաև մասնավոր սեփականության և ազատ նախաձեռնության սկզբունքները: Սակայն, մյուս կողմից, ԱՄՆ-ն աջակցում էր բռնապետությունների պարտադրմանը Լատինական Ամերիկայի մի քանի երկրներում:Իր հերթին, Խորհրդային Միությունը հիմնված էր սոցիալիզմի, տնտեսական հավասարության, մասնավոր սեփականության վերացման և պետության կողմից քաղաքացիների բոլոր կարիքները բավարարելու և երաշխավորելու ունակության վրա: Կառավարման այս համակարգը պարտադրվեց Արևելյան Եվրոպան կազմող երկրներում:Այնուամենայնիվ, կային նաև Սառը պատերազմի պատճառ հանդիսացող այլ պատճառներ, ինչպիսիք էին Միացյալ Նահանգների կառավարության կողմից ատոմային զենքի ձեռքբերումը և որոնք ահազանգում էին Խորհրդային Միությանը, որ վախենում են, որ դրանք կօգտագործվեն իր դեմ հարձակման համար:

      Posted in Պատմություն 9

      Երկրորդ համաշխարհային պատերազմ

      Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:

      Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակը իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը պահպանելն էր, «Բեռլին–Հռոմ–Տոկիո առանցքի» համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը ձախողելը: Թեև պատերազմի առաջին փուլում (1939 թ-ի սեպտեմբերի 1 – 1941 թ-ի հունիսի 22) ԱՄՆ-ը պաշտոնապես չեզոք դիրք էր գրավել, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը:

      Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր ու սուզանավեր: 1939 թ-ի սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան: Սեպտեմբերի 3-ին` Անգլիան ու Ֆրանսիան, ապա նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Հարավաֆրիկյան Միությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Սակայն փոխադարձ օգնության պայմանագրեր ստորագրած դաշնակիցները՝ Անգլիան և Ֆրանսիան, ռազմական օգնություն չցուցաբերեցին Լեհաստանին: 

      Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը հայտարարեցին իրենց չեզոքության մասին: Սեպտեմբերի կեսերին ակնհայտ էր Լեհաստանի ռազմաքաղաքական պարտությունը: Խորհրդային Միությունը, որը պատերազմի առաջին փուլն օգտագործեց իր տարածքներն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար, 1939 թ-ի սեպտեմբերի 17-ին զորքերը մտցրեց Լեհաստան և 12 օրում առաջ շարժվեց 250–300 կմ. գրավեց Արևմտյան Ուկրաինան ու Արևմտյան Բելոռուսիան, որոնք Լեհաստանին էին անցել 1920 թ-ին: 1939 թ-ի նոյեմբերի սկզբին այդ շրջանները մտան, համապատասխանաբար, Ուկրաինական և Բելոռուսական ԽՍՀ-ների կազմերի մեջ:

      Խորհրդային Միությունն իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով 1939 թ-ի նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ, որը բողոքի մեծ ալիք առաջացրեց աշխարհում, և դեկտեմբերի 14-ին Ազգերի լիգան ԽՍՀՄ-ին, որպես ագրեսորի, վտարեց իր կազմից: Խորհրդային Միությանը մեծ զոհողությունների գնով հաջողվեց հասնել որոշ հաջողությունների և 1940 թ-ի մարտի 12-ին ստորագրված հաշտության պայմանագրով ստանալ Կարելական պարանոցը՝ հարակից տարածքով: Հունիսին ԽՍՀՄ-ի մաս դարձան Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան, որոնք պատկանում էին Ռումինիային:

      1940 թ-ի ամռանը սրվեցին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ. ԽՍՀՄ-ը մտահոգ էր, որ նրանք կարող են դառնալ Գերմանիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի հակախորհրդային քաղաքականության հենակետեր: Հունիսին այդ երկրներում Խորհրդային Միության միջամտությամբ տեղի ունեցան պետական հեղաշրջումներ, հաստատվեցին խորհրդային կարգեր, և օգոստոսին բավարարվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու նրանց խնդրանքը:

       Անգլիան ու Ֆրանսիան, գտնվելով պատերազմական իրավիճակում և ունենալով թվական գերակշռություն, այնուամենայնիվ, ռազմական գործողություններին չէին մասնակցում: Արևմտյան ճակատում ստեղծված յուրահատուկ իրադրության պատճառով մոտ 9-ամսյա այդ փուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ»:

      Գերմանիան ընդամենը 2 օրվա ընթացքում՝ 1940 թ-ի ապրիլի 9–10-ը, գրավեց Դանիան և Նորվեգիան: Մայիսին Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց իր գլխավոր ռազմական ուժերը՝ 136 դիվիզիա (3,3 մլն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկա: Մայիսի 10-ին գերմանական զորքերն անցան Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա: Ֆրանսիական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, և հունիսի 14-ին Փարիզը հանձնվեց, իսկ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց հունիսի 22-ին: Անգլիայի ռմբակոծումն սկսվեց 1940 թ-ի օգոստոսին: Ամիսներ շարունակ գերմանական ռազմական օդուժը ռմբակոծում էր Լոնդոնն ու բրիտանական մյուս քաղաքները: Սակայն նրանց չհաջողվեց հասնել գերակայության օդում, որը հնարավորություն կտար ներխուժելու  Անգլիա: Գերմանական զորքերը 1940 թ-ի հոկտեմբերի 12-ին մտան Ռումինիա, որը նոյեմբերի 23-ին միացավ ֆաշիստական խմբավորմանը (նոյեմբերի 20-ին այդ խմբավորմանն էր միացել Հունգարիան), իսկ 1941 թ-ի մարտին նրանց միացավ նաև Բուլղարիան: Գերմանիան ապրիլի 6-ին հարձակվեց Հարավսլավիայի և Հունաստանի վրա: Ապրիլի 17-ին անձնատուր եղավ հարավսլավական բանակը, իսկ 29-ին գերմանական զորքերը մտան Աթենք:

      1941 թ-ի 1-ին կեսին գրեթե ողջ ցամաքային Եվրոպան նվաճված կամ կախման մեջ էր ֆաշիստական խմբավորումից: 1940–41 թթ-ին պատերազմական գործողությունները 2 հակադիր խմբավորումների միջև ծավալվեցին նաև Աֆրիկայի հյուսիսային և արևելյան շրջաններում:

      Թեև 1939 թ-ի օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական 10 տարի ժամանակով չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940 թ-ի վերջերին հաստատեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոս» ծածկանվամբ:

       ԽՍՀՄ ղեկավար Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941 թ-ի ընթացքում չի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա և պատերազմի մասին խոսակցությունները համարում էր սադրանք: Բայց Գերմանիան, Մեծ Բրիտանիան նվաճելու փոխարեն, 1941 թ-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսեցին նաև Ռումինիան ու Ֆինլանդիան, պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան: Իսպանիան թեև հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»: Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը:

      Գերմանիան իր դաշնակիցներով խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էր 190 դիվիզիա, մեծաքանակ ժամանակակից ռազմական տեխնիկա՝ հրետանի, տանկեր, ինքնաթիռներ: 

      Posted in Պատմություն 9

      Ստալինյան բռնաճնշումները

      1933-1953 թթ. հայ գրողների, գրական գործիչների կյանքն ու ստեղծագործությունն անցավ ստալինյան քաղաքական բռնաճնշումների պայմաններում: Ամեն ինչ սկսվեց խիստ գրաքննությամբ, ինչի հետևանքով արգելվեցին գրքեր, նախնական հարցաքննությունների ենթարկվեցին առանձին գրողներ: Մամուլում և ժողովներում միմյանց դեմ ուղղվեցին քաղաքական մեղադրանքներ և սկսվեցին ձերբակալությունները: Այս տեսակետից առանձնահատուկ է 1937 թ. ապրիլի 17-21-ին գումարված հայ գրողների ընդհանուր ժողովը, ուր բոլորը խոսում էին բոլորի դեմ: Եվ, ասենք, Հրաչյա Քոչարի մեղադրանքներն այսպիսին էին. «Վաղարշակ Նորենցի նացիոնալիզմը հասել է այնտեղ, որ իր նորածին որդու անունը դրել է Սասուն` երազելով վերադառնալ այդ երկիր»,«Եղիշե Չարենցը քար է` ընկած մեր գրականության ճանապարհին, ինչքան շուտ դեն նետենք այդ քարը, այնքան մեր ճանապարհը ավելի բաց ու ազատ կլինի»,
      Քաղաքական բռնությունը որպես երկիրը հնազանդության մեջ պահելու ղեկավարման ձև բոլշևիկները որդեգրեցին սկզբից ևեթ` անմիջապես հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Դա սկսվեց քաղաքացիական կռիվներով, հետո ուղղվեց բոլշևիկների պիտակավորած «դասակարգային թշնամու» դեմ, որոնց մեջ էին քաղաքի և գյուղի ունևոր խավի ներկայացուցիչները, հոգևորականությունը, նախկին զինվորականությունը` հատկապես սպայական կազմը, նախկինում այլ կուսակցությունների անդամագրվածները, հին մտավորականությունը, անհնազանդները:
      Հեղաշրջումով սկսված քաղաքական բռնությունների այս ալիքը շարունակվեց և նոր ձև ու բովանդակություն ստացավ Ստալինի իշխանության տարիներին (1924-1953): Ստալինյան բռնությունների գագաթնակետը 1937 թվականն է: Այս տարի լրանում է պետական գործունեության աստիճանի հասցված այդ ոճրագործության 80-րդ տարին: Ստալինյան բռնությունների ամբողջ համակազմը մարդկության դեմ գործված հանցանք է, որը պետք է գիտակցվի լրիվ ընդգրկումով, մանրամասների հարացույցով և դատապարտվի:
      Հայ ժողովրդի մնացորդները նոր-նոր էին փրկվել թուրքական եղեռնից, երբ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո ընկան բոլշևիկյան քաղաքական հալածանքների շուրջկալի մեջ: Հարավից Թուրքիան էր, հյուսիսից` Ռուսաստանը, որ, ձեռք-ձեռքի տված, ուզում էին բնաջնջել հայ ժողովրդին: Չմոռանանք Քեմալ Աթաթուրք-Լենին քաղաքական և ռազմական դաշինքը, որ ամեն ինչ ուղղեց և՛ Հայաստանի Առաջին Հանրապետության, և՛ նորաստեղծ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դեմ:
      Հայաստանը տոկաց` կորցնելով տարածքներ և զոհ տալով իր զավակներին: Եթե պետական քաղաքականության վերածված թուրքական 30-ամյա ցեղասպանության (1894-1924) խորհրդանշական տարեթիվը համարում ենք 1915 թ. ապրիլի 24-ը` Պոլսում և մյուս քաղաքներում հայ մտավորականության ձերբակալության օրը, ապա ստալինյան բռնությունների խորհրդանշական օրը 1936 թ. օգոստոսի 9-ն է: Այնտեղ թուրքական եղեռնն էր, այստեղ` խորհրդային:
      Մենք հստակորեն պետք է գիտակցենք, որ 1936 թ. օգոստոսի 9-ը հայ ժողովրդի համար նույնն է, ինչ 1915 թ. ապրիլի 24-ը` որպես հայ գրողների, ընդհանրապես մտավորականության և պետական ու կուսակցական գործիչների ընդհանուր ձերբակալության օր: 1915-ին թուրքական հալածանքներն էին, որոնք ավարտվեցին հայ ժողովրդի ազգային ցեղասպանությամբ, 1936-ից սաստկացած խորհրդային բռնություններն էին, որոնք ընդգրկեցին ազգաբնակչության բոլոր շերտերը, բազմահազար բնակչության կյանք արժեցան` այս անգամ որպես գաղափարական ցեղասպանություն:
      1920-1953 թթ. ՀԽՍՀ-ից ձերբակալվածների, գնդակահարվածների և աքսորվածների թիվը հասնում է 56.000-ի, 1949-ին ՀԽՍՀ-ից աքսորված հայերի թիվը 13000 է, ամբողջ ԽՍՀՄ-ից` 16000: Նյութերն ամփոփված են 19359 դատական գործերում, որ միասին կազմում է 40000 հատոր:
      1946-1948 թթ. հայրենադարձված 89500 հայերից 1000-ին ներկայացվեց քաղաքական մեղադրանք, ինչին հետևեց նրանց աքսորը կա՛մ Ալթայի, կա՛մ Կրասնոյարսկի երկրամասեր:Թուրքական ցեղասպանության 1,5 միլիոնի դիմաց սրանք, իհարկե, փոքր թվեր են, բայց չմոռանանք, նախ թվաքանակով կրճատվել էր նաև հայ ժողովուրդը և ապա ամբողջ ԽՍՀՄ-ի բազմազգ բնակչության ընդգրկումով այդ թիվն անցնում է տասնյակ միլիոններից:
      Թերթենք պատմության պահոցների էջերը: Ձերբակալությունների գագաթնակետը 1936 թվականն էր, գնդակահարություններինը` 1937-1938 թվականները: Ըստ վիճակագրության` 1937 թ. հունիս – 1938 թ. հուլիս ամիսներին` 13 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 57 վայրկյանը մեկ գնդակահարվել է մեկ մարդ: Պատկերն այս է`
      մեկ օրում 1516 գնդակահարություն,
      մեկ ամսում` 46996,
      մեկ տարում` 553340,
      13 ամսում` 600236:
      Մեկ այլ տվյալ հուշում է, որ աքսորվածների միայն 5 տոկոսն է կենդանի մնացել ու ետ վերադարձել:
      Միայն գրական ոլորտից Հայաստանում ստալինյան քաղաքական բռնությունների է ենթարկվել շուրջ 70 մարդ, ցուցակը կազմել եմ: Այդ 70-ից մեկը Ակսել Բակունցն է, մյուսը` Եղիշե Չարենցը:
      Բակունցը 1936 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին Մոսկվայում Համո Բեկնազարյանի հետ նկարահանման էր նախապատրաստում «Զանգեզուր» շարժանկարի բեմարքը, երբ օգոստոսի սկզբին կանչեցին Երևան, հարցաքննեցին, մեղադրեցին, կուսակցությունից հեռացրին ու ձերբակալեցին: Բակունցին խմբակային գործունեության մեղադրանք ներկայացվեց (մեղադրական գործ 4131, ֆոնդ3036, 8 հատորով, 384 վավերագիր):
      Այս խմբի մեջ էր հայտնի կուսակցական գործիչ, տարբեր տարիների` լուսավորության ժողկոմ, մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, համալսարանում տնտեսագիտության դասախոս, նախատեսվող «Հայկական հանրագիտարան»-ի գիտական խորհրդի անդամ Ներսիկ Ստեփանյանը: Խումբը նրա անունով էլ կոչվում էր` «Ստեփանյանի հանցավոր խումբ»:
      Այստեղ էր նաև այդ տարիների ՀԳՄ առաջին քարտուղար, դարձյալ կուսակցական գործիչ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը:
      Դատավարության ընթացքում հոլովվում են ժամանակի գրական-մշակութային շատ նշանավոր գործիչների անուններ:

      Posted in Պատմություն 9

      Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը

      Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատմություն

      1918 թվականին Հայաստանը պետականության վերականգնմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում եւ հաստատում դիվանագիտական կապեր: Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի եւ այլ երկրների հետ: Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը:

      Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918թ.` պաշտոնակատար, միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիրեկան Տիգրանյանը (1918-19թթ.), Համո Օհանջանյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ):

      Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1920թ. դեկտեմբերին ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը, հանրապետության լիազոր ներկայացուցչություններ բացվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Պարսկաստանում, Կարսում:

      Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) կազմավորումից հետո 1922թ. հուլիսին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ԱԳԺԿ) վերացվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրֆեդերացիայի անդամ հանրապետությունների արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության միության խորհուրդը:

      1922թ. ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո ԱԳԺԿ-ն դառնում է միութենական ժողկոմատ, քանի որ ԽՍՀՄ-ը վարում էր ընդհանուր արտաքին քաղաքականություն եւ, ըստ այդմ, միութենական հանրապետություններն արտաքին քաղաքականություն վարելու գործառույթը պատվիրակել էին ԽՍՀՄ-ին:

      Հայրենական Մեծ պատերազմի ավարտական փուլում ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդլայնել միութենական հանրապետությունների լիազորությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում` մասնավորապես, նախատեսվում էր հանրապետություններին իրավունք տալ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատել արտերկրի պետությունների հետ, եւ նույնիսկ դրանց դարձնել ՄԱԿ-ի անդամ: Դիվանագիտական կադրեր պատրաստելու համար Երեւանի պետական համալսարանում կազմակերպվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (գործել է 1945-52թթ.):

      ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 1944թ. ընդունված օրենքի համաձայն ԽՍՀՄ արտգործժողկոմատը ընդհանուր միութենականից վերափոխվեց միութենական-հանրապետականի, ինչը նշանակում էր, որ միութենական հանրապետությունների կառավարությունների կառուցվածքում վերականգնվում են արտգործժողկոմ տները (1946թ.-ից` արտաքին գործերի նախարարություն):

      Հետպատերազմական տարիներին ՀԽՍՀ արտգործնախարարությունը գործում էր ՀԽՍՀ կառավարության եւ ԽՍՀՄ արտգործնախարարության ղեկավարությամբ: Նախարարությունն ուներ քաղաքական տեղեկատվության եւ արարողակարգային-հյուպատոսական բաժիններ. նրա գործառույթներն էին քաղաքական տեղեկատվության առաքումը ՀԿԿ կենտկոմին ու ՀԽՍՀ կառավարությանը` հանրապետությանը վերաբերող արտերկրի ու միջազգային անցուդարձի վերաբերյալ արտասահմանյան պետությունների հետ հանրապետության առեւտրատնտեսական, գիտական, մշակութային եւ այլ կապերի հյուպատոսական ապահովումը, քաղաքացիության հարցերի, քաղաքացիների արտերկրի մեկնելու համար անձնագրերի, մուտքի եւ ելքի արտոնագրերի (վիզաների) տրամադրում, փաստաթղթերի օրինականացում (լեգալիզացիա) եւ պահանջում, նամակագրությունը «ինյուր կոլեգիայի» հետ քաղաքացիների ժառանգության եւ գույքային այլ հարցերի շուրջ, ՀԽՍՀ իշխանական մարմինների նամակագրությունը ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան հաստատությունների հետ:

      ՀԽՍՀ ԱԳՆ-ն ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մասն էր, նախարարության դիվանագիտական աշխատակիցները ստանում էին ԽՍՀՄ դիվանագիտական աստիճաններ, ժամանակ առ ժամանակ աշխատանքի էին գործուղվում ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններ: ԽՍՀՄ դիվանագիտական ծառայությունում աշխատել են նաև ՀԽՍՀ այլ ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր, որոնցից մի քանիսը ղեկավար պաշտոններ են վարել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, եղել ԽՍՀՄ արտակարգ ու լիազոր դեսպաններ:

      1975-85թթ. ՀԽՍՀ ԱԳՆ-ն մեծ ու բեղմնավոր աշխատանք կատարեց Սփյուռքում ծավալվող զարգացումների, հայկական հարցի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և հանրապետության ղեկավարության որոշումների նախապատրաստելու, քաղաքական հայագիտության զարգացման ուղղությամբ:

      ՀԽՍՀ ԱԳՆ-ի փոքրաթիվ աշխատակազմի համար մեծ փորձություն դարձավ 1988թ. ավերիչ երկրաշարժը և նրան հետևած ժամանակաշրջանը, երբ անհրաժեշտ եղավ զբաղվել արտերկրից ժամանող զանգվածային մարդասիրական օգնության կազմակերպման, ինչպես նաև քաղաքական, դիվանագիտական ու հյուպատոսական ապահովման հարցերով:

      Ղարաբաղյան շարժման 1988թ. ծավալմամբ ՀԽՍՀ ԱԳՆ-ն հանրապետության ղեկավարությանը տեղեկատվություն էր հաղորդում Հայաստանում ու ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին:

      ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներին, հատկապես, 1988թ. երկրաշարժից հետո, ՀԽՍՀ ղեկավարությունը մի քանի անգամ (սակայն, ապարդյուն) Մոսկվայի առջև հարց էր բարձրացրել ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններում, հատկապես, մեծաքանակ հայ համայնքներ ունեցող երկրներում, հանրապետության ներկայացուցիչների ավելի լայն ներգրավման վերաբերյալ: Այսպես, ՀԽՍՀ-ի կողմից երաշխավորված դիվանագետներ են աշխատել Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությանը 1960-82թթ.
      Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի (ժողկոմի) պաշտոնը վարել են Ալեքսանդր Բեկզադյանը (1920-21թթ.), Ասքանազ Մռավյանը (1921-22թթ.` միաժամանակ Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհի) նախագահի տեղակալ), Սահակ Կարապետյանը (1944-46թթ., միաժամանակ` ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ), նախարար են եղել Սահակ Կարապետյանը (1946-47թթ.` միաժամանակ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ), Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը (1947-54թթ., միաժամանակ` 1947 թվականից` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) վարչության նախագահ և 1948 թվականից` ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ), Անտոն Քոչինյանը (1954-58թթ., միաժամանակ`ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ), Բալաբեկ Մարտիրոսյանը (1958-72թթ., միաժամանակ`1959-61թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ), Կամո Ուդումյանը (1972-75թթ.), Ջոն Կիրակոսյանը (1975-85թթ.), Անատոլի Մկրտչյանը (1986-91թթ.):