Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան: Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։
Սյունիքի ազատագրական պայքար
1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին։ Դավիթ Բեկը Հայ ազգային-ազատագրական շարժման մեծագույն գործիչներից է: Նրա ծննդյան թիվն անհայտ է: Դավիթ Բեկը Հայաստան է եկել Ստեփանոս Շահումյանցի խնդրանքով: Ստեփանոս Շահումյանցը հետևյալ խնդրանքով դիմել էր Վրաց թագավորին. «Մեզ մի մարդ տուր, որ զորապետ լինի, և մենք հոգ տանենք զորք հավաքելու մասին և դրանով հողը թշնամիներից ազատենք»: Իսկ նա՝ ընդառաջելով ոչ միայն Ստեփանոս Շահումյանցի, այլև 50 հայ իշխանների խնդրանքին՝ կանչեց մցխեթցի հայ Դավիթ-բեկին, իրավունք տալով նրան գնալու Կապան, զորք հավաքելու և ազատագրելու հայրենիքը:
Լսելով նոր զորավարի մասին՝ գավառներից մոտ 400 այր միացան նրան: Նա իր շուրջ համախմբեց Շիուհայրի տղամարդկանց և տեղեկացրեց իր ծրագրերի մասին: Ու հենց այս այրերի հետ էլ՝ մոտ 400 հոգով, Եռաբլուրում նա հաղթանակ տարավ 60000-անոց բանակ ունեցող Ջևանշիր ցեղի դեմ:
Այս ժամանակաշրջանում Տաթևում մի մելիք կար, որն ուրացել էր քրիստոնեական հավատքը: Նրա անունն ուրանալուց առաջ Դավիթ էր, իսկ ուրանալուց հետո նա և իր որդիները վերցրել էին Պաղրի ազգանունը: Դավիթ Բեկը լսելով այդ մելիքի մասին՝ բարկանում է և որոշում է հարձակվել նրա վրանի վրա: Այնուհետև տանում է նրան Շինուհայր և հրամայում 12 օր եկեղեցում բոլորի ներկայությամբ բարձրաձայն ասել «Լույ՛ս Լուսավորչի հավատին, վա՜յ ուրացողին»: Իսկ հետո գլխատում է նրան:
Որոշ ժամանակ անց Դավիթ Բեկը փորձում է իր մոտ է տանել տեր-Ավետիսին և Մելիք Փարսադանին, որպեսզի նրանք օգնեն Դավթին միասին դուրս քշել թշնամիներին երկրից, սակայն նրանք չեն համաձայնում: Դավիթ Բեկի հերթական հաղթական ճակատամարտից հետո նրանք գալիս են ողջունելու Դավիթին, սակայն Դավիթը բարկանում է և նրանց տասներկու օր բանտարկում Շինուհայրում:
Այնպես է ստացվում, որ Գուգարաց Հովհաննեսը չի կարողանում թուրքերից ազատագրել Որոտնա բերդը, իսկ հետո գալիս է Շինուհայր և Տեր Ավետիսին ու նրա աներոջը ուղարկում է Հալիձոր՝ Դավիթ Բեկի մոտ:
Իր Կապան գալու երրոդ Տարում Դավիթ Բեկը ազատագրեց Որոտնա բերդը և դուրս քշեց այնտեղից բոլոր օտարազգիներին:
Այնպես ստացվեց, որ որոշ ժամանակ Դավիթն իր մոտ քիչ զորք պահեց, մնացածին ուղարկելով Պարկուշատի զորքերի դեմ: Առիթը բաց չթողնելով նրա վրա հարձակվեց Նախիջևանի խանը: Դավիթը շտապ զորահավաք արեց և արժանի հարված հասցրեց թշնամուն: Դավթի երկար հետապնդումներից հետո թշնամին հակահարված հասցրեց Դավթին և Դավթի զորքերը փախուստի դիմեցին:
Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերևարությունները ու արտագաղթները հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։
Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են :17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել Վարդապետ ԲոպիկՇոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Վոսկան Վարդապետ Երևանցու, Մատթեոս վարդապետՎանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի Լեոպորդ I կայսրի և այլոց հետ։
Իսարել Օրին շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի ազատագրական պայքարի գործում: Օրին հասկանալով, որ Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արշիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմիցհետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:
9-14-րդ դարերում հայկական մշակույթը հասավ զարգացման բարձր աստիճանի,որը նախևառաջ պայմանավորված էր հայկական պետականությանվերականգնմամբ: Հայ թագավորների և իշխանների հոգատարությունը,քաղաքական կյանքի վերածնունդը, հարևան երկրների հետ բազմապիսիշփումների աշխուժացումը լուրջ խթան հանդիսացան մշակութային վերելքիհամար:
Առանձնակի աշխուժացում ապրեց կրթական կյանքը: Գործում էին տարրական ևբարձր տիպի դպրոցներ: Տարրական դպրոցները գործում էին պետության ևեկեղեցու միջոցներով և տալիս էին նախնական կրթություն: Կային նաև վճարովիմասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում սովորեցնում էինտառաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երգեցողություն:Տարրական դպրոցից հետո հետագա կրթությունը շարունակվում էրվարդապետարաններում, որոնց հիմնումը նոր երևույթ էր հայ իրականության մեջ:Վարդապետարանները այդ ժամանակի բարձրագույն դպրոցներն են եղել:Վարդապետարան ավարտողները ստանում էին վարդապետի աստիճան, որընրանց ուսուցչությամբ զբաղվելու իրավունք էր տալիս: Վարդապետարաններիցհայտնի էին Անիի, Գլաձորի, Տաթևի համալսարանները: Անիի համալսարանը իրծաղկման շրջանն ապրել է 11-12-րդ դարերում` Հովհաննես Իմաստասերիուսուցչապետության օրոք: Գլաձորի համալսարանը հիմնադրվել է 13-րդ դարիվերջին` Ներսես Մշեցու կողմից: Համալսարանը վայելել է Պռոշյան և Օրբելյանիշխանների հովանավորությունը: Գլաձորի համալսարանի համբավավորուսուցչապետերից էր նաեւ Եսայի Նչեցին: Տաթևի համալսարանը, որը սկսել էգործել Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, նույնպես ժամանակի հայտնիկրթական կենտրոններից էր: Այստեղ դասավանդել են նշանավոր գիտնականներՀովհան Որոտնեցին եւ Գրիգոր Տաթևացին: Միջնադարյան Հայաստանիհամալսարաններում սովորում էին հարյուրավոր երիտասարդներ: «Հայոց պատմությունների» շարքը շարունակեց կաթողիկոս ՀովհաննեսԴրասխանակերտցին, որի աշխատությունը ներառում է Հայաստանիպատմությունը հնագույն ժամանակներից մինչև 924 թ.: Այս շրջանում տարածվածէր առանձին հայկական թագավորությունների և նշանավոր տոհմերի պատմությանշարադրումը: Այսպես` Թովմա Արծրունին գրեց «Պատմություն Արծրունյաց տան»,աշխատությունը, Ստեփանոս Օրբելյանը` «Սիսական նահանգի պատմությունը»,իսկ Սմբատ Գունդստաբլը` Կիլիկյան Հայաստանի արքայատոհմերից երկուսի`Ռուբինյանների եւ Հեթումյանների ժամանակաշրջանին վերաբերվող «Տարեգիրքը»:Որոշ հայ պատմիչներ էլ գրի են առել հարևան երկրների պատմությունը: Նմանաշխատությունները կոչվում էին «Տիեզերական պատմություն»: Միջնադարյան հայպատմիչներից տիեզերական պատմություններ են գրել Ստեփանոս Տարոնեցին,Վարդան Արեւելցին: Նշված ժամանակաշրջանում վերելք է ապրում նաև հայ փիլիսոփայական միտքը,որի ներկայացուցիչներն էին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ՀովհաննեսԻմաստասերը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին:
Աննախադեպ էր հայ իրավագիտության զարգացումը: 12-րդ դարի սկզբինկենցաղային հարցեր կարգավորող կանոնագիրք գրեց Դավիթ Գանձակեցին: 12-րդդարի վերջին Մխիթար Գոշը գրեց «Գիրք դատաստանի» նշանավորաշխատությունը, որը երկար ժամանակ օգտագործվել է որպես օրենսգիրք և դեռևսմիջնադարում թարգմանվել է տարբեր լեզուներով: 13-րդ դարում ՍմբատԳունդստաբլի գրած Դատաստանագիրքը հարմարեցված էր Կիլիկյան Հայաստանիպայմաններին:
9-14-րդ դարերում Հայաստանում զարգանում էին նաև բնական գիտությունները`թվաբանությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը, բժշկագիտությունը: Հիշատակության է արժանի 12-րդ դարի հռչակավոր բժիշկ Մխիթար Հերացին, որնիր գործունեությունը ծավալել է Կիլիկիայում: Մ. Հերացու «Ջերմանցմխիթարություն» աշխատությունը գրված է ժողովրդին հասկանալի լեզվով ևչափազանց օգտակար է: Զարգացում ապրեց նաև հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստականգրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցինժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց«Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը: Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է ԳրիգորՆարեկացին «Մատյան ողբերգության» աշխատությունը ժողովրդի մեջ հայտնի էնաեւ «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծհռչակ է վայելում: Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրելՆերսես Շնորհալին և Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաև հանելուկներ: 12-13-րդդարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանումզարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էինՄխիթար Գոշը ևՎարդան Այգեկցին: Մեծ զարգացում ապրեց հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստականգրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցինժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց«Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը:
Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է ԳրիգորՆարեկացին, որի «Մատյան ողբերգության» աշխատությունը ժողովրդի մեջ հայտնիէ նաև «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով ևմեծ հռչակ է վայելում:
Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրելՆերսես Շնորհալին և Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաև հանելուկներ: 12-13-րդդարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանումզարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էինՄխիթար Գոշը ու Վարդան Այգեկցին:
Հայ ճարտարապետությունը նույնպես մեծ վերելք ապրեց: Առաջ եկան վանականհամալիրները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին եկեղեցիներ, մատուռներ ևօժանդակ շենքեր: Նշանավոր է Այրիվանքի (Գեղարդավանքի) վանականհամալիրը` ժայռափոր եկեղեցիներով: Մանվել ճարտարապետը Աղթամար կղզում10-րդ դ. առաջին քառորդում կառուցում է Սուրբ Խաչ եկեղեցին: Եկեղեցու պատերըդրսից զարդարված են գեղեցիկ քանդակներով, իսկ ներսից` որմնանկարներով:
Դարաշրջանի հայճարտարապետությանփայլատակման իսկականարգասիք էր Անին: Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը: Անիի աշխարհիկ շինությունները եղել են ժամանակի քաղաքակրթական ամենաբարձր մակարդակի վրա, սակայն ճարտարապետական կերպարը նախևառաջ ձևավորվել է եկեղեցաշինությամբ: Եկեղեցիներն ու մատուռներն այնքան շատ էին, որ մայրաքաղաքը միջնադարում անվանում էին «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Այս շրջանում է ձևավորվել Անիի ճարտարպետական հայտնի դպրոցը, որի ոճը լայնորեն տարածվել է ողջ քրիստոնեական աշխարհում: Անիի Մայր տաճարը կառուցվել է 989-1001թթ.՝ Բագրատունյաց դինաստիայի բարգավաճման շրջանում: Անիի եկեղեցաշինության լավագույն նմուշներից է 1215թ. Տիգրան Հոնենցի կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է որմնանկարներով ու դեկորատիվ կամարներով:
Հայ մշակույթի մեջ նոր երևույթ էին խաչքարերը: Խաչքարային արվեստըանընդհատ կատարելագործվել է: Միջնադարում խաչքար կերտող վարպետներիցնշանավոր է ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը: Հայ միջնադարյան ճարտարապետության բաղկացուցիչ մասն էին կազմումքանդակագործությունը և որմնանկարչությունը, որոնք նույնպես բուռն վերելքապրեցին: Զարգացման բարձր մակարդակի հասավ մանրանկարչությունը: Հայմանրանկարիչները գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջինէջերը, լուսանցքներն ու կարևոր հատվածները: Մանրանկարչություննառանձնապես բուռն վերելք ապրեց Կիլիկիայում: Կիլիկյան Հայաստանիմանրանկարչության ամենակարկառուն ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն էր:
Թորոս Ռոսլին մանրանկարչի ստորագրությամբ ձեռագրերը պատկերազարդված են 13-րդ դարի 50-60-ական թվականներին: Ողջ էջով մեկ նրա նկարները, հատկապես իրենց գունային նրբին ներդաշնակությամբ, համարվում են հայ մանրանկարչության դասական նմուշներ: Ռոսլինի արվեստը Հռոմկլայի դպրոցի բարձրակետն է: Մանրանկարչի մոտ հայտնվում են Քրիստոսի ու Մարիամի կիսանդրիները, ինչը մինչ այդ ոչ ոք չէր օգտագործել: Նրա հայտնի գործերից պետք է հիշատակել «Զեյթունի Ավետարանը», «Մալաթիայի Ավետարանը», «Ծնունդ. Ավետարանը» և այլն:
Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։
Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը
Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։
Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։
Աբաս Ա Բագրատունի, հաջորդել Է եղբորը՝ Աշոտ Բ Երկաթին, Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների արքայական տոհմից։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր Կարս քաղաքը։Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակել թագավորանիստ, կառուցել սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվել է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում: Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրել է Արգինա, երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է 953 թվականին:
Աշոտ Գ Ողորմածը որպես պետության թագավոր իշխել է 953թ․-ից։ Նա գահ է բարձրացել իր հոր՝ Աբաս Բագրատունուց հետո։ Նա իր իշխանության ընթացքում երկրի ամրապնդման ու կենտրոնացման հետ կապված կարևոր որոշումներ է կայացրել։ Աշոտ Գ-ի ժամանակ վերելք են ապրել երկրի քաղաքական, մշակութային ու տնտեսական ոլորտները։ Աշոտ Գ-ն հոգատարություն է ցույց տվել ավելի աղքատ մարդկանց, նաև կույրերին և այլ ոչ կարողներին, նրանց համար բացելով բարեգործական հաստատություններ։ Այսպիսի լավ արարքների համար էլ նա ստացել է իր Ողորմած մականունը։ Իր որդուն, Սմբատ Բ-ին, 958թ․ նշանակել է որպես իրեն հաջորդող գահակից։ 961թ․ երկրի մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի ու կառուցապատել է այն։ 963-964թթ․ քաղաքի աշտարակազարդ պարիսպների առաջին գիծն է կառուցել։ Մեծացրել է Հայաստանի մշտական բանակի քանակը։ Աշխատել է պետության վարչական կառավարման համակարգը կատարելագործել։ Ստեղծել է նաև հայկական ավատատիրական թագավորությունների դաշնակցային միությունը, որի գլխավորը ինքն է եղել։ Իր օրոք Հայաստանում կատարվում էին շատ շինարարական աշխատանքներ՝ գլխավոր կենտրոններում հիմնվում էին նոր դպրոցներ, հիվանդանոցներ ու վանքեր։ Խոսրովանույշ թագուհին, նրա կինը, 966թ․ հիմնել է Սանահինի, հետո 976թ․՝ Հաղպատի վանքերը։ Դրանք հետո դարձան գիտաուսումնական կենտրոններ։ Թագավորը հաջողությամբ պայքարել է Կովկասի լեռնականների ու Աղձնիքի արաբ ամիրի հարձակումների դեմ։ Նա 80 հազարանոց բանակով Հարք գավառում դուրս է եկել բյուզանդական զորքերի դեմ, քանի որ նրանք 1967թ․ խաբեության ձևերով տիրացել էին Տարոնի Բագրատունյաց իշխանությանը։ 974թ․ արքան հակառակորդ Հովհաննես I Չմշկիկի հետ ստորագրելով նրանց միջև խաղաղության պայմանագիրը՝ հաջողությամբ կարգավորում է իրավիճակը և կարողանում է պաշտպանել իր պետությունը։ Աշոտ Գ Ողորմած թագավորը մահացել է 977թ:
Անիի հիմնումը և մայրաքաղաքի կայացումը
Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. առաջինը, ենթադրվում է, որ այս անունը աոաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Իսկ մի այլ մեկնաբանումով Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։ Անի անունով նշանավոր ամրոց է եղել պատմական Հայաստանի Բարձր Հայքի Դարանաղի գավառում։ Երզնկայից Ակն տանող ճանապարհի վրա, Եփրատի ձախ ափին։ Այնպես որ Անի անունը այստեղից է եկել Շիրակ: Ղարսի սարահարթից դեպի հարավ-արևելք, Ղարս քաղաքից հիսուն կիլոմետր հեռու ընկած է պատմական մեծ անցյալ ունեցող այս քաղաքը։ Անին, պատմական Հայաստանի նշանավոր այս քաղաքը, իր հազար տարին բոլորեց 1961 թվականին։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։ Հայոց Աշոտ Գ թագավորը իր մայրաքաղաքը Ղարսից տեղափոխեց Անի։ Նա Անին գնեց Կամսարականներից և այնտեղ կառուցեց իր թագավորանիստ գեղեցիկ քաղաքը, այստեղ հաստատելով հայոց Բագրատունյաց աթոռը։ Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։ Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար։ 963-964թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ)։ Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ): Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Աշոտ Գ-ն Անին զարդարեց վանքերով, կառուցեց որբանոցներ ու ծերանոցներ, որի համար էլ կոչվեց Աշոտ Ողորմած։ Ականատես պատմիչների վկայությամբ Անին շուտով դառնում է աշխարհահռչակ քաղաք։ Բագրատունյաց մայրաքաղաքը դառնում է միաժամանակ վաճառաշահ և կուլտուրական կենտրոն։ Այն զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անին իր ծաղկման գագաթնակետին հասավ 10-րդ դարում։ Հնուց մնացած այն արտահայտությունը, որ եթե «Աշխարհն ավերվի, Անին կշինի, Անին ավերվի, աշխարհը չի շինի», խոսում է նրա մեծ անցյալի և հզորության մասին։
Աշոտ 1-ը մահացավ 890թ. և իր հաջորդ Սմբատ 1-ին թողեց ամուր և միավորված երկիր։ Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին և արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը ՝ ճկուն դիվանագիտություն խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև։ 892թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը, ձերբակալեց արաբներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները և Գուգարքի Ջավախք գավառը։ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմտուտքում ՝ Եփրատ, հյուսիսում ՝ Վիրք և հարավում ՝ Տավրոսի լեռները։ 892թ. Սմբատ 1-ը օգնեց վրացիներին և Վիրքից դուրս վտարեց արաբներին։ Նրա օժանդակությամբ վրաց Բագրատունիներից Ատրենսեհը դարձավ Վրաստանի թագավոր։ 893թ. Սմբատ 1-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Նույն թվականին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ։ Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությունը։ Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդը ներխուժեց Հայաստան և գրավեց Նախճավանը, հետո ՝ ավերված Դվինը։ 894թ. Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց զորքերը Սաջյանի ամիրայի նկատմամբ տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից։ Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը հաջողություն չհասնելով ռազմական ճանապարհով, փորձեց օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը։ 908թ. Յուսուֆը ՝ օգտվելով առիթից թագ ուղարկեց Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր։ Շուտով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ։ Տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակը անհաջողություն կրեց։ Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում։ Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին։ Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը։ Հակաարաբական պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը։ Յուսուֆը Հայոց Թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց ու հրամայեց զենքը վայր դնել ու հանձնվել, բայց քաջայրի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը։ Գազազած Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին։
Պայքարը տեյվեց մոտ 10 տարի։ Աշոտը համախմբել էր բազմաթիվ հայ իշխանների, բանակը վերակազմավորվել էր։ Վեճ առաջացնելու նպատակով Ատրպատականի ամիրա որը թագավոր են ճանաչում թագավորի հորեղբոր որդուն`Աշոտին։ Սակայն նրան և իր աջակից իշխաններին հաջողվում է սանձել։Աշոտը խուսափելով թշնամուց ամրանում է Սևանում։ Սևանի վրա հարձակում են կատարում Բեշիի զորքը, սակայն պարտություն են տանում Գևորը Մարզպետունու փոքրաթիվ ջոկատի շնորհիվ։ Եվ երկու պարտումներից հետո մինչև 925 թվական արաբները դուրս բերեցին իրենց զորքերը Հայաստանից։
Աշոտ 2-րդ Երկաթ
Աշոտ Երկաթը Հայոց Թագավոր Սմբատ 1-ի ավագ որդին է և գահը ժառանգել է 914թ. հոր եղերական մահից հետո։ Աշոտ 2-ին իր քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ։ Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Աշոտ Երկաթը գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ Գահակալելուց հետո մյուս եղբոր Աբասի հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը և Աղստևի Հովիտը ու ջախջախել է արաբական կայազորը։ 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Երկաթը մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթըփոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունը և միասնականությունը ու 922 թ-ին նա ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց թագավոր։
Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:
Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:
Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:
Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը:
Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում:
Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ:
Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:
Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ:
Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում 361 կամ 362 թվականին: Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր: Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում թագավորի արքունիքում եղել է զինվորական, հետո` պալատական գրագիր։ Մոտ 395 թվականին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով ազատ գործելու հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Հայոց այբուբենի ստեղծումը նաև անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:
Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր:
Ոսկեդարյան գրականություն
5-րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակահատվածում ոչ միայն ստեղծվեցին հայոց գրերը, այլև ձևավորվեց ու բուռն զարգացում ապրեց հայ մատենագրությունը։ Թարգմանական գրականության կողքին, ստեղծվեց ինքնուրույն գրականություն՝ իր մի քանի ուղղություններով՝ պատմագրություն, փիլիսոփայություն, սրբախոսություն, բանաստեղծություն։ Ոսկեդարի մատենագրության ամենաընդգրկուն բաժինը պատմագրությունն է։ Հայ առաջին պատմիչներն էին Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին: Մեկը մյուսին շարունակելով` նրանք գրել են III-V դարերի հայոց պատմությունը։
Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն»-ը նվիրել է Հայոց դարձին, այսինքն՝ Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու հաստատմանը: Նա պատմական տեղեկություններին զուգահեռ ներկայացնում է քրիստոնյա սրբերի կյանքը: Նրա պատմությունը հարուստ նյութ է պարունակում հայոց հեթանոսական կրոնի վերաբերյալ: Ագաթանգեղոսի պատմությունը շարունակել է Փավստոս Բուզանդը՝ գրի առնելով IV դ. 30-ական թվականներից մինչև 387թ. ընկած պատմությունը: Հեղինակը փառաբանել է հայ ժողովրդի ազատասիրական ոգին, նկարագրել նրա կռիվները պարսկական զորքերի դեմ, Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջամտությունները Հայոց թագավորության ներքին գործերին: Նա իր պատմությունն ավարտում է Հայոց թագավորության՝ Հռոմի և Պարսկաստանի միջև 387թ. բաժանմամբ:
Եղիշեի գիրքը վերնագրված է՝ «Վասն Վարդանա և Հայոց պատերազմին»։ Եղիշեի երկի պատվիրատուն Դավիթ Մամիկոնյանն է։ Գրքում ներկայացված են 450-451թթ․ Վարդանանց ապստամբությունն ու Ավարայրի ճակատամարտը։ Իր երկը Եղիշեն ավարտում է Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց ողբով։ Պատմիչն իր գրքում օգտագործում է մի շարք թևավոր խոսքեր։ Դրանցից են՝ «Լավ է կույր աչքով, քան կույր մտքով», «Չգիտակցված մահը մահ է, գիտակցվածը՝ անմահություն», «Միաբանությունը՝ բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը»։
Ղազար Փարպեցին շարունակել է Բուզանդի պատմությունը և իր «Հայոց պատմություն» երկում ներկայացրել է 387թ․-ից մինչև 481-484թթ․ պատմությունը՝ Վահանանց ապստամբությունը։ Գրքի պատվիրատուն Փարպեցու մանկության ընկեր Վահան Մամիկոնյանն էր, նշված ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարը։
Ոսկեդարի հայ պատմիչներից Մովսես Խորենացին ներկայացրել է ամենաընդգրկուն ժամանակաշրջանը՝ սկսելով հնագույն ժամանակներից և հասնելով մինչև իր ապրած օրերը՝ 5-րդ դարի վերջերը։ Նրա գրքի պատվիրատուն Սահակ Բագրատունի իշխանն է։
Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451) հայ ժողովրդի պայքարն էր հանուն հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու: Դրան հակառակ` Պարսից թագավորությունը նպատակ էր դրել հավատափոխ անել հայերին և հասնել նրանց ձուլմանը պարսիկների հետ: Պատերազմի վճռական՝ Ավարայրի ճակատամարտի (451թ. մայիսի 26) ելքն անորոշ էր, սակայն ապստամբության ղեկավար՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի զոհվելու պատճառով հայկական զորքը ցրվեց: Այնուամենայնիվ, պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն հավատափոխ անելու իրենց ծրագրերից:
Արտաշատի ճակատամարտ (449)
Սկիզբ առած Վարդանանց պատերազմում հայկական բանակի կարևորագույն խնդիրներից մեկն էր ոչնչացնել Արտաշատում գտնվող Պարսից թագավորություն կայազորը:
I փուլ – Սպարապետ Վարդան Մամիկոնյանի, Տաճատ Ռշտունու և Վահրիճ Անձևացու գլխավորած Հայկական բանակը (1.200) անակնկալ հարձակումով ջախջախեց քաղաքում Վնդոյի ու Շիրոյի գլխավորությամբ տեղակայված Պարսից թագավորության կայազորին (մոտ 2.000): Վնդոն ու Շիրոն սպանվեցին: Մարտի ընթացքում Վարդան Մամիկոնյանը մարտադաշտում հանդիպեց դավաճան Շավասպ Արծրունուն և մենամարտում թրի հզոր հարվածով սպանեց նրան:
II փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակի մնացորդներին մինչև Նախիջևան:
Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վարդանանց պատերազմի հետագա հաջող զարգացման համար: Դրանից հետո Հայկական բանակը ոչնչացրեց Վանի, ինչպես նաև Գառնի, Անի (վերջինը՝ Շիրակ, Ախուրյանի աջ ափին), Արտագերս, Երկայնորդ, Արխնի, Բարձրաբող, Խորանիստ, Ծախանիստ, Ողական, Արփանյալ, Զռեյլ (վերջինը՝ Վասպուրական, Առնոտոյն գավառի հարավ-արևմուտք), Կապույտ (վերջինը՝ Գաբեղյանք, Արաքսի հարավային ափին), Որոտ, Շաղատ (վերջինները՝ Սյունիք, Ծղուկ գավառ), Վասակաբերդ (Սյունիք, Սոթք գավառ) ամրոցների և բերդերի պարսկական կայազորները:
Խաղխաղի ճակատամարտ
Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 450 թ-ի օգոստոսին Հայկական բանակը (մոտ 30.000) ասպատակեց Ատրպատականը և նահանջեց: Իր հերթին, Ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել ապստամբությունը` Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր խոշոր բանակներից մեկը, որը մտավ Աղվանք:
Աղվանքում տեղակայված ու համալրված Պարսից թագավորության բանակը (մոտ 40.000, այդ թվում լփիններ և բաղասականներ) Սեբուխտի գլխավորությամբ սկսեց ասպատակել Աղվանքի տարածքը և միաժամանակ շարժվել Մարզպանական Հայաստանի ուղղությամբ: Տեղեկանալով այդ մասին` սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000) շարժվեց Պարսից թագավորության բանակին ընդառաջ և Կուրի աջ ափով սկսեց հյուսիսից մոտենալ Խաղխաղին: Ընդ որում, տեղյակ լինելով թշնամու ճամբարելու վայրի մասին, սպարապետը նախատեսել էր վերջինիս հասցնել անակնկալ հարված: Սակայն ստացվեց այնպես, որ Վասակ Սյունին դավաճանորեն թշնամուն տեղեկացրեց Հայկական բանակի արշավի մասին, որի արդյունքում Հայկական բանակի մոտենալու ժամանակ թշնամին արդեն մարտակարգով և լիովին սպառազինված վիճակում կանգնած էր Կուր գետի աջ ափին: Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորվեց հեծելազորը, երկրորդում՝ հետևակը: Թշնամու բանակի ձախը զբաղեցրել էին լփինների արքաեղբայր Վուրկի գլխավորած լփինները և բաղասականները: Հայկական բանակի առաջին շարքում տեղավորվեց ծանր հետևակը, երկրորդ շարքի կենտրոնում՝ թեթև հետևակը, երկրորդ շարքի թևերում՝ թեթև հեծելազորը, իսկ երրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխվեց ծանր հեծելազորը: Հայկական բանակի աջը գլխավորում էր Արշավիր Կամսարականը , որպես օգնական ունենալով Մուշ Դիմաքսյանին, ձախը՝ Խորեն Խորխոռունին , որպես օգնական ունենալով Հմայակ Դիմաքսյանին: Կենտրոնի և ողջ բանակի ղեկավարումը իրականացնում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը: I փուլ – Հայկական աջ թևի հեծելազորը գրոհեց թշնամու ձախ թևի վրա և հզոր հարվածով փախուստի մատնեց լփիններին ու բաղասականներին: Սակայն, ծանոթ չլինելով տեղանքին, Հայկական հեծելազորը խրվեց ճահճուտում և սկսեց կորուստներ կրել փախուստը դադարեցրած հակառակորդի ձախ թևի, ինչպես նաև կենտրոնից Սեբուխտի ղեկավարությամբ օգնության շտապած հիմնական ուժերի հարվածից: Այս ընթացքում Սեբուխտի հետ տեղի ունեցած մենամարտում սպանվեց Մուշ Դիմասքյանը: Մարտում վիրավորվեց նաև Գազրիկ Դիմաքսյանը: II փուլ – Օգտվելով թշնամու կենտրոնի թուլացումից` Հայկական կենտրոնի և ձախի հեծելազորը հզոր հարված հասցրեցին համապատասխանաբար թշնամու կենտրոնին ու աջին` պարտության և փախուստի մատնելով վերջիններիս: III փուլ – Այս ընթացքում Հայկական աջի հեծյալները, հետևելով Արշավիր Կամսարականի օրինակին, ցած թռան ճահճուտում խրված իրենց ձիերից և սկսեցին հետևակ թրամարտ հակառակորդի հետ, որի ընթացքում Արշավիրը մենամարտում սպանեց Վուրկին, ինչպես նաև վերջինիս մի քանի թիկնապահներին: IV փուլ – Կենտրոնում և իր ձախում հաջողության հասած Հայկական բանակը օգնության հասավ սեփական աջին ու թևային հարված հասցրեց թշնամուն: Արդյունքում պարտություն կրեց և փախուստի դիմեց նաև Պարսից թագավորության բանակի ձախը: V փուլ – Փորձելով փրկվել հետապնդող Հայկական բանակից` Պարսից թագավորության բանակի հրամանատարությունը նավակներով, իսկ մնացած ռազմիկները` առանց դրանց, խուճապահար փախուստի մեջ փորձեցին անցնել Կուրի մյուս ափ: Օգտվելով դրանից` գետափին մոտեցած և սեփական ծանր հեծելազորի ու հետևակի պաշտպանությունից օգտվող Հայկական բանակի հետևակ և հեծյալ նետաձիգները հզոր հարվածի տակ առան թշնամուն, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրեց ու վերջնական պարտության մատնվեց: Հայերը կորցրին մոտ 3.000, թշնամին` մոտ 25.000 զինվոր:
Խաղխաղի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։ Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վարդանանց պատերազմի հաջող շարունակության համար և զգալի վնաս հասցրեց Պարսից թագավորությանռազմական հզորությանը: Զարգացնելով հաջողությունը` Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը գրավեց Դերբենդ ամրոցը, որտեղ Վահան Առանշահիկի գլխավորաությամբ թողնվեց ուժեղ կայազոր: Այս ամենը պայմաններ ստեղծեց նրա համար, որ հոների առաջնորդ Աթիլլայի հետ կնքվի հակապարսկական ուղղվածություն ունեցող ռազմական դաշինք: Թուլացան նաև Վասակ Սյունու դիրքերը: Սյունիքը ընկավ Վարդանի կողմնակիցների տիրապետության տակ, իսկ Վասակ Սյունին հեռացավ Պարսից թագավորության: