Այսօր ճամբարի առաջին օրն էր: Առավոտյան մենք մեր ջոկատով մասնակցեցինք ընդհանուր պարապունքին, որից հետո սկսեց մեր 2023-2024 տարվա առաջին ճամբարային ամիսը: Այսօր մենք շատ քննարկումներ ենք արել, թե ինչ նախագծերի ենք ուզում մասնակցել և որտեղ ճամփորդել: Որոշեցինք նաև թե ոնց կանցնի այս շաբաթը: Որոշեցինք, որ կունենանք նաև խոհարարական նախագիծ այս շաբաթվա մմեջ, նաև կգնանք սահադաշտ: Այսօր մեր քննարկումներից բացի մեզ միացավ մեր քիմիայի ուսուցիչը ընկեր Վեներան: Նրա հետ մենք մի դասաժամ խոսացել ենք քիմիայի,կենսաբանության, ֆիզիկայի և աստղագիտության մասին: Ինձ համար հետաքրքիր ՝ր աստղագիտությունը, քանի որ դա իմ համար նոր բան է, որի մասին գրեթե ոչինչ չգիտեմ: այս թեմայից իմացա, որ գոյություն ունի 88 համաստեղություն, որոնցից 12-ը կենդանակերպի նշաններն են: Նաջ համաստեղության մեջ է մտնում բոլորիս իմացաց մեծ և փոքր արջերը: Նաև պատասխանեցինք ընկեր Վեներայի մի քանի հարցերին:
Իմ կատարած աշխատանքը՝
1.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան
Հունարեն «ֆիզիկա» բառը նշանակում է բնություն: Ֆիզիկոսներն զբաղվում են գրեթե մինչև բացարձակ զրո աստիճանի սառը և աստղի միջուկի ջերմաստիճանի գերտաք նյութերում տեղի ունեցող երևույթներով, ուսումնասիրում են, թե ինչպես են շարժվում էլեկտրոնները, հոսում հեղուկները, ինչպես է էներգիան փոխարկվում մի տեսակից մյուսի և բազմաթիվ այլ երևույթներ: Ֆիզիկայի խնդիրը բնության ընդհանուր օրենքները բացահայտելն է, դրանց միջոցով բնության մեջ տեղի ունեցող երևույթները բացատրելն ու մարդկությանը ծառայեցնելը:
2.Ինչ է ուսումնուսումնասիրում քիմիան
Քիմիան այն է գիտություն, որն ուսումնասիրում է նյութը, ինչպես է այն կազմված, դրա հատկությունները և ինչպես են փոխակերպվում դրա կառուցվածքները տարատեսակ գործընթացներ կամ ռեակցիաներ անցնելուց հետո, որոնք ազդում են դրա մոլեկուլների և ատոմների վրա:
3.Ինչ է ուսումնասիրում կենսաբանությունը
Կենսաբանությունը կենդանի բնության մասին գիտությունների համալիր է: Այն ուսումնասիրում է կյանքի դրսևորումները, կենդանի օրգանիզմների բոլոր ձևերի (վիրուսներից մինչև մարդ) կառուցվածքը, ֆունկցիաները, ծագումը, զարգացումը, տարածվածությունը, կապը միմյանց և շրջակա միջավայրի հետ: Կենդանի օրգանիզմներն ուսումնասիրում է կենդանաբանությունը, բույսերը՝ բուսաբանությունը, վիրուսները՝ վիրուսաբանությունը, սնկերը՝ սնկաբանությունը, բակտերիաները՝ բակտերիաբանությունը:
4.Ինչ է ուսումնասիրում աստղագիտությունը
Աստղագիտությունն ուսումնասիրում է մոլորակները, աստղերը և գալակտիկաները, որոնցից կազմված է Տիեզերքը: Աստղագետներն աշխատում են բացատրել այն ամենը, ինչ կարելի է տեսնել գիշերային երկնքում: Նրանք որոշում են նաև, օրինակ, աստղերի տարիքը և դրանց հեռավորությունը Երկրից:Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժումների ու զարգացման մասին գիտությունը:
5.Մեր հասցեն տիեզերքում
Տիեզերքում մեր տեղը այստեղ է՝ Երկրի վրա: … Մարդու տեղը տիեզերքում բառացի տեսանկյունից նրա ներկայությունն է Ծիր Կաթին կոչվող գալակտիկայում՝ Արեգակնային համակարգում, որն ապրում է Երկիր մոլորակի վրա՝ մեր տանը: