Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային ամսվա հաշվետվություն

Այս ճամբարային հաշվետվությունը գրելով կարող եմ ասել, որ այն անցավ շատ հագեցված, ուրախ և զվարճալի: Բոլորս շատ ուրախ էինք մասնկացել հիանալի ճամփորդությունների, տարբեր հետաքրքիր փորձեր կատարել: Հուսամ, որ Ամռան ճամբարին մենք նույն ջոկատով նորից կհավաքվենք մեր հիանալի ֆիզիկայի ուսուցչի՝ ընկեր Գոհարի ջոկատում:

Ճամբարային ամիսը համարում ենք ավարտված:

Ճամբարի առաջին օրվա ամփոփում

Ճամբարի երկրորդ օրվա ամփոփում

Ճամբարի երրորդ օրվա ամփոփում

Ճամբարի չորրորդ օրվա ամփոփում

Ճամբարի հինգերորդ օրվա ամփոփում

Ճամբարի վեցերորդ օրվա ամփոփում

Ճամբարի յոթերորդ օրվա ափոփում

Ճամբարի ութերորդ օրվա ամփոփում

Ճամբարի իններորդ օրվա ամփոփում

Ճամբարի տասներորդ օրվա ամփոփում

Ճամբարի տասնմեկերորդ օրվա ամփոփում

Ճամբարի տասներկուերորդ օրվա ամփոփում

Ճամբարի տասներեքերորդ օրվա ամփոփում

Ճամբարի նախավերջին օրվա ամփոփում

Ճամբարի վերջին օրվա ամփոփում

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբարի վերջին օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի վերջին օրն է: Առավոտյան մենք գնացին Սուրբ Երրորդության եկեղեցի ժամերգության: Ժամերգությանը մասնակցելուց հետո մենք գնացինք դպրոց, քննարկեցինք մեր վերջին օրվա աշխատակարգը, խաղացինք մեր վերջին խաղերը, որից հետո գնացինք սահադաշտ: Այնտեղ շատ զվարճալի էր, և որոշները, ինչպես նաև ես չէին կարողանում քշել: Սակայն այնտեղ կաին ուսուցիչներ, որոնք մեզ սովորցնում էին: Սահադաշտի մեկ ժամը անցավ այքան արագ, որ չնկատեցի: Ճամփորդությունից հետո մենք եկանք դպրոց, մասնակցեցինք մեդիա ուրբաթին, որը նվիրված էր Հունվարի 28ին: Այնտեղ տարբեր ռազմական պարեր էին, և տղաների, և աղջիկների: Այսքանից հետո որոշները գնացին տուն, իսկ որոշները մնացին դպրոցում և վայելեցին վերջին ճամբարային ամսվա հրաշալի օրը…..

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային մասվա նախավերջին օրվա ամփոփում

Այսօր շատ հագեցված և ծանրաբեռնված օր էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք քննարկեցինք այսօրվա աշխատակարգը: Երկրորդ ժամին մեզ մոտ եկան քոլեջի ուսանողները, որոնք մեզ պատմեցին հետաքրքիր ծրագրերի մասին, որոնցո կարելի է տեսնել թե որտեղ ես գտնվում, նայել մեր ընտրած երկրի տեսարժան վայրերը, տեսնել թե որ տրանսպորտը երբ է գալու և այլն: Դրանից հետո մեզ մոտ եկան քոլեջի դիզայնի ուսանողները, որոնց հետ մենք կատարեցինք հաղորդիչնեչ և անհաղորդիչներ փորձը: Նրանց շատ հետաքրքիր էր այդ փորձը, և նրանք նույնպես կատարեցին այն: Ընդմիջումից հետո մեր ջոկատի երեխաների պատրաստել էին ինտելեկտուալ խաղ, որին մասնկացում էր երեք ջոկատ: Շատ հետաքրքիր հարց էին պատրասված, և մեզ միացել էին նաև ընկեր Գայանեի և ընկեր Աննայի ջոկատները: Այսպես անցավ ասյ օրը, և շատ տխուր է, որ մնացել ՝ մեկ օր:

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարի տասներեքերորդ օրվա ամփոփում

Այսօր ճամբարի տասներեքերորդ օրն էր: Ընդհանուր պարապմունքին մասնակցելուց հետո մենք հավքվեցինք, և գնացինք դեպի Հայաստանի ագրարային համալսարան, որտեղ հանդիպեցինք Միքայել Միքայելյանի հետ: Նա մեզ վելի մանրամասն պատմեց թե ինչպես են թորում խաղողը, ինպես են որոշում խողողի շաքարայնությունը և ինչպես չափել այն: Նաև մեզ պատմեցին թե ինչպես կարող ենք ընդհունվել իրենց մոտ, սովորել և գինեգործ դառնալ: Այս ճամփորդությունիցհետո մեր խմբից մի քանիսը մասնակցեցին Էմանուլել Ագջոյանի կազմակերպած <ինտելեկտուալ խաղին>: Մեր ընկերները պարտվեցին, բայց հարցերը շատ դժվար էին, և ես վստահ եմ որ նրանք չհուսահատվեցին, քանի որ կարևորը մասնակցութունն է, այլ ոչ թե հաղթանակը: Այսպես անցավ ճամբարի տասներեքերորդ օրը:

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային ամսվա տասներկուերորդ օրվա ամփոփում

Այսօր վերջին շաբաթվա տասներկուերորդ օրն էր: Մենք մեր ջոկատով մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որից հետո քննարկեցինք մեր անելիքները, որից հետո գնացինք քոլեջի գինու գործարան: Այնտեղ մեզ ընկեր Արտակը պատմեց գինում մասին, և պատասխանեց մեր հարցերին, նաև ասեց, թե ինչպես են պատրաստում տարբեր մրգերից գինիները: Վերւում մենք համտեսեցինք գինեգործարանի պատրաստված կոնյակը: Ընկեր Արտակը մեզ խորհուդ տվեց մի օր այցելել իր ընկերոջ լաբորատորրա, որպեսզի նա բացատրի և պատմի մեզ գինու մասին ավելի մանրամասն: Այսքանից հետո մենք վերադարցանք դպրոց, քննարկեցին և այսօրվա պատումները գրեցինք, որից հետո խաղացինք տարբեր խաղեր:

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային ամսվա տասնմեկերորդ օրվա ամփոփում

Այսօր ճամբարային ամսվա վերջին շաբաթվա տասնմեկերորդ օրն էր: Մենք մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, որից հետո քննարկեցինք այսօրվա մեր աշխատակարգը, որից հետո գնացինք Սինոփսիս: Այնտեղ մեզ սիրով ընդհունեցին և ցույց տվեցին այն կաբինետները, որտեղ ուսանողները սովորում են ծրագրավորում: Այնտեղ մեզ պատմեց Սինոփսիսի մասին աշխատողների մեկը slideshow-ի տեսքով: Մեզ պատմեցին թե ինչպես կարող ենք ընդունվել Սինոփոսիս, ինչ են նրանք սովորեցնում աշակերտներին, և ինչպես: Ինձ շատ հետաքրքիր էր, քանի որ ես ապագայում որոշել եմ դառնալ ծրագրավորող, և կարող է նաև ընդհունվեմ այնտեղ: Այս ճամփորդությունից հետո մենք վերադարցանք դպրոց, և քննարկեցինք թե ինչպես անցավ այս օրը:

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային ամսվա տասներորդ օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարային ամսվա իններորդ և այս շաբաթվա վերջին օրն էր: Մեն գնացինք և մասնակցեցինք ընհդանուր պապարմունքին, որից հետ հավաքվեցինք և գնացինք Ոսկեվազ՝ գինու գործարան որտեղ մեզ պատմեցին թե ովքեր են ստեղծել այ գործարանը, ինչպես են պահվում գինիները և որտեղ: Մենք իմացանք, որ Ոսկեվազում կա խաղողի և նռան հնեցված գինիներ: Նաև տեսանք, որ գինին հնացնելու համար նրանք այն տակառներում են պահում: Հին ժամանակներում երբ չկաին տակառներ, մարդկիկ գինիները հնացնելու համար կարասներում էին պահում: Այնտեղ շատ գեղեցիկ էր, կարծես ամրոցում լինեինքՎերջում մենք ետ վերադարցանք դպրոց, քննարկեցինք թե ինչպես անցավ մերը օրը, և այսպես անցավ մեր երկրորդ շաբաթը:

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային ամսվա իններորդ օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի իններորդ օրն էր և նաև մեր ընկերոջ՝ Ավետիսյան Լևոնի ծննդյան օրը: Մեն առավոտյան մասնակցել ենք ընդհանուր պարապմունքին, որից հետո լաբորատորիայում քննարկել ենք մեր այսօրվա խոհարարական նախագիծը, և մինչ մյուսները գնացել էին սնունդը գնելու, մենք խաղեր ենք խաղացել: Երբ նրանք եկան մենք գնացինք ավագ դպրոցի խոհանոց և պատրաստեցինք պիցցա և կեքսեր: Պատրաստելու ընթացքը անցավ շատ ուրախ և հետաքրքիր, և պատրաստելու ժամանակ մեզ միացավ նաև մեր ղեկավար՝ ընկեր Լիլիթը: Մենք համտեսեցինք մեր ձեռքերով պատրաստած յուրահատուկ ուտեստը: Այն շատ գեղեցիկ էր ստացվել և շատ համեղ: Այս նախագծից հետո մենք քննարկեցինք մեր այսօրվա կատարած աշխատանքը, և խաղեր խաղացինք:

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային ամսվա ութերորդ օրվա ամփոփում

Այսօր էլ մեր ճամբարային ամսվա ութերորդ օրն էր: Մենք գնացինք մասնակցելու ընդհանուր պարապմունքին, որից հետո հավաքվեցինք և գնացին Սարանիստ: Այնտեղ մենք տեսանք թե ինչպես են պատրաստվում ապակե շշերը՝ կոնյակների, գինիների գարեջրերի համար: Նաև տեսանք թե ինչպես են հատուկ նյութից սարքում շշերը, մեզանից մի քանի հոգուն հուշանվերներ տվեցին: Այնտեղ նաև տեսանք վառարանը, որտեղ այն նյութն էր շշերի պատրաստման համար: Այնտեղ նաև կար հատուկ Եգիպտոսից բերած ավազ, քանի որ հիմնականում բոլոր ապակյա շշերը պատրաստվում են ավազից: Այնտեղ նաև կաին հատուկ սարքավորումներ, որոնք հին և օգտագործված շշերը մանրեցնում էին, հետո հալացնում, և սարքում նոր և գեղեցիկ ապակյա շշեր: Այնտեղ նաև կար ջերմոց, որում մենք տեսանք լիմոնի և մանդարինի ծառեր: Ծառերի վրա կաին փոքրիկ լիմոններ, և գեղեցիկ ծաղիկներ: Մենք բոլորս համտեսեցինք լիմոնը, և այն շատ համեղ էր: Նաև լիմոնը վերցրեցինք հետագա փորձերի համար: Վերջում եկանք դպրոց, և քննարկեցինք թե ինչպես անցավ մեր օրը Սարանիստում:

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային յոթերորդ օրվա ամփոփում

Այսօր ճամբորի յոթերորդ օրն էր: Մեն 9:00-9:20 մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որից հետո գնացինք լաբորատորիա և կատարեցինք մի քանի շատ հետաքրքիր փորձեր ընկեր Վարսենիկի և ընկեր Գայանեի ջոկատի հետ: Կատաեցինք երեք մոմերով փորձ, որպեսզի իմանանք թե այդ մոմերից որ մեկը ավելի շոտ կհանգչի: Երկրորդ փորձը մանդարիններով էր. վերցրել ենք երկու հատ մանդարին, և մեկը դրել ենք հենց այդպես ջրի մեջ, իսկ մյուսը մաքրած: Այս պորցի նպատակն էր տեսնել, թե ծանրությունից ջրի մեջ այն կիչնի թե կբարցրանա վերև: Փորձերից հետո մենք գրեցինք պատումներ թե ինչ ենք արել այսօրվա ընթացքում, որից հետո խաղացինք խաղեր: Այսպես անցավ մեր այս օրը: