Posted in Հայոց լեզու 9

Դերանունների թիվը 

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Ես — I դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Դու — II դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Մենք — I դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
Ձեր — II դեմք, եզակի թիվ, սեռական հոլով
Դուք — II դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
Նա — III դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Ինձ — I դեմք, եզակի թիվ, հայցական հոլով
Դուք — II դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
Իմ — I դեմք, եզակի թիվ, սեռական հոլով
Քեզ — II դեմք, եզակի թիվ, հայցական հոլով
Քո—II դեմք, եզակի թիվ, սեռական հոլով։

2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։

Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

Ուղղական—ես, ես, սեռական—քո, իմ։

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…

Տրական—ինձ, ինձ, քեզ։

 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։

Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։

Նա—ուղղական, այդ—չթեքվող, սա—ուղղական։

Posted in Հայոց լեզու 9

Դերանուններ

1․ Ի՞նչ է դերանունը։
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվիր դրանք։
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
3․Թվիր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։
Անձնական դերանուններըեսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Ցուցական դերանունները –սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Փոխադարձ դերանուններըիրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Հարցական դերանունները – ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարաբերական դերանունները-նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ դերանուններըամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանուններըինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններըոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4․Գրիր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։
Ես հարցրի, թե ինչպե՞ս է այդ մարդը հայտնվել այս հեռու ձորերում: 
Ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ուզում:
Տները ցրվելուց առաջ նրանք հազար ու մի ենթադրություն արեցին: 
 Իրենք մի քիչ դժգոհեցին, բայց հարմարվեցին:

Posted in Հայոց լեզու 9

Թվականի տեսակները

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ
թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով
(1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին
(տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո
գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը26
թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է,
երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը
գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում
գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական
շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝
ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների
մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր
տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի
թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝
երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝
երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝
-րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ,
երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գործածվում
է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին,
երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական
թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ
և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կարդացվում
է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1-
ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով,
որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական
թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։
Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական
թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը
գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն
նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի
թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։
Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով
(օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական
թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։
Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և
ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային
թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ,
երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քանակական
թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները
գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են
առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի
փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։
Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։
Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար,
օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3-քանակական

641-661-քանակական

652-ին-քանակական

643-ին-քանակական

X-դասական

IV-V դդ.-դասական

1905-ին-քանակական

35,75-կոտորակային

4-քանակական

0,6-կոտորակային

6-ական-բաշխական

2. Գրե՛լ բառերով։
9-իննը

12-տասներկու

99-իննսունիննը

50-հիսուն

60-վաթսուն

70-յոթանասուն

80-ութսուն

100-հարյուր

1938-հազար իննը հարյուր երեսունութ

II-երկրորդ

III-երրորդ

IV-չորրորդ

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Posted in Հայոց լեզու 9

Համանուն և հարանուն բառեր

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։ Այստեղ ավելը նշանակում է ավելի շատ, քանի պետք է
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ Մաքրելու հարմարանք
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ Դետալների ավելի լավ աշխատանք
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ ձեթ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով: Զգեստ կարող
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ ինչ որ բան կարողանալ
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ քիմիական գործընթաց
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ Խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ Գնդակը քցել դարպասների մեջ
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ ոչ սառը ոչ տաք

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-շենքի բարձր հարկ, բանկին բարձր հարկ վճարել
2. ավել գնել- ավելի շատ գնել, մաքրելու գործիք գտնել
3. ոչխարի հոտ- արածող ոչխարների խումբ, ոչխարների բուրմունք
4. մետաքսի կտոր- Մետքասի առանձին մաս, թելով կարված կտոր
5. Նա ջրում է։- գտնվել ջրի մեջ, ջրել
6. Նա գնում է։-առնել խանութից, քայլել
7. Խավարում է։- մթնում է, գտնվում է խավարում

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթի սերը լինում է միայն եռալուց հետո:

Միայն իսկական սերը կարող է երջանկացնել մարդուն:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Երկու կետը՝ վերջակետը դրվում է նախադասության վերջում:

Կապույտ կետերը կարողանում են երգել:


3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Երկրաչափական պատկերներց միայն օվալը և շրջանը գծում են առանց քանոն:

Քանոնը՝ ամենդժվար նվագելու գործիքներից մեկն է:


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Ցրտից մարդու մարմնով դող անցավ:

Քանի դեռ մեքենայի դողը ուժեղ ամրացվաց էր, վարորդը հանգիստ վարում էր:


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Իմ երգի տոնը շատ բարձր է:

Իմ ընկերոջ ամենսիրելի տոնը Նոր տարին է:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Posted in Հայոց լեզու 9

Ածական

Նոյեմբերի 7

Ածական

acakan22.png

ՕրինակՍառն է մեր գետի ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ՝ սառցե հաստ շերտեր:
Այս նախադասության մեջ սառը, բարձր, մռայլ, հաստ  բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն), սառցե  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:  Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ բարձր սար, մռայլ ամպ, հաստ շերտեր,• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝ ՕրինակՍառն է մեր գետի ջուրը…
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային: Իր հիմնական կիրառության դեպքում ածականը զուրկ է թեքման ձևերից. չի հոլովվում, հոդ չի ստանում, հոգնակի չի կազմում: Բայց ածականները լայնորեն կիրառվում են նաև գոյականաբար՝ ստանալով այդ թեքման ձևերը:
ՕրինակՓոքրերը մեծերից ավելի հետաքրքրասեր են:
Այս նախադասության մեջ փոքր ածականը դրված է հոգնակի թվով, ուղղական հոլովով և որոշյալ առումով, մեծերից ածականը՝ բացառական հոլովով և հոգնակի թվով:

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Աղջիկը այնքան շատ էր նայում ջինջ երկնքին, որ չտեսավ թե ինչպես անցավ ժամանակը:

Ուրախ և զվարթ ես անցկացրեցի արցակուրդը ընկերներիս հետ:

Աշնանային այս օրը շատ տաք է և արևոտ:

1․2

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Posted in Հայոց լեզու 9

Հոմանիշ և հականիշ բառեր

Հոմանիշ և հականիշ բառեր

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:Ողորկ

Հսկայական, վիթխարի,

Ողորկ-հարթ

Դժվար-խրթին

Հավաքել-ժողովել

Դյութիչ-հմայիչ

Ծավի-բիլ

Գովել-դրվատել

Ստերջ-անպտուղ

Խոնավ-տամուկ

Պարպել-դատարկել

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան-ծույլ

Ամպոտ-ջինջ

Ուսյալ-տգետ

Երկչոտ-համարձակ

Անջրդի-ջրարբի

Ապօրինի-օրինական

Ողորկ-խորդուբորդ

Նոսր-թանձր

Ստորոտ-գագաթ

Դալար-հինավուրց


4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Posted in Հայոց լեզու 9

Հոլովներ

1․ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ 21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
հորինել ու երգել դարեդար։

Ուղղական – լորեր, տաղեր,
Սեռական – ժողովրդի, գրքերի, գրչի,
Տրական – թռչնակի,
Հայցական – լորը, մանրանկարիչները, թռչունին, խորանը, կտուցները, ժողովուրդը,
Բացառական – թռչուններից,
Գործիական – գույներով,
Ներգոյական – դարերում, լուսանցքներում, Կիլիկիայում, գլխազարդերի մեջ, խոտերի ու տերևների մեջ։

2․ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը (եզակի և հոգնակի)։

Ուղղական – քաղաք, քաղաքներ
Սեռական – քաղաքի, քաղաքների
Տրական – քաղաքին, քաղաքներին
Հայցական – քաղաքին, քաղաքները
Բացառական – քաղաքից, քաղաքներից
Գործիական – քաղաքով, քաղաքներով
Ներգոյական – քաղաքում, քաղաքներում

Ուղղական – սենյակ, սենյակներ
Սեռական – սենյակի, սենյակների
Տրական – սենյակին, սենյակներին
Հայցական – սենյակին, սենյակները
Բացառական – սենյակից, սենյակներից
Գործիական – սենյակով, սենյակներով
Ներգոյական – սենյակում, սենյակներում

Ուղղական – ծառուղի, ծառուղիներ
Սեռական – ծառուղու, ծառուղիների
Տրական – ծառուղու, ծառուղիներին
Հայցական – ծառուղուն, ծառուղիները
Բացառական – ծառուղուց, ծառուղիներից
Գործիական – ծառուղով, ծառուղիներով
Ներգոյական – ծառուղում, ծառուղիներում

Ուղղական – թերակղզի, թերակղզիներ
Սեռական – թերակղզու, թերակղզիների
Տրական – թերակղզուն, թերակղզիներին
Հայցական – թերակղզուն, թերակղզիները
Բացառական – թերակղզուց, թերակղզիներից
Գործիական – թերակղզով, թերակղզիներով
Ներգոյական – թերակղզում, թերակղզիներում

3. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապահի սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայի միջից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)։
5. Ամբողջ օրը աշխատած վարպետն գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)

Posted in Հայոց լեզու 9

Հատուկ անունների ուղղագրություն

Ա. Լեռնային Արցախի գլխավոր քաղաք Շուշիի բերդը հիմնադրել են Քաջակորով անվան հարյուրապետը և Վարանդայի Մելիք Շահնազարյանը 17-18-րդ դարերում:

Բ. Այցելելով Եղեգնաձոր՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ցաղաց քարի վանքում, Սմբատաբերդում, տեսավ Գլաձորի վանքն ու համալսարանը:

Գ. ՀՀ Առողջապահության նախարարության ընդունարանում հանդիպելով Մհերին՝ Արշալույսը կռահեց, որ նա է իրեն սպասողը, և մոտենալով դիմեց նրան. «բարև ձեզ, փոխնախարար Հովհաննիսյան եմ. Ի՞նչ է ձեզ ազգանունը»:

Դ. Նշանավոր Խոր Վիրապի վանքից մենք ուղևորվեցինք դեպի Վայոց ձոր, ուր այցելեցինք Նորավանք, Սմբատաբերդ և Արատեսի վանք:

Ե. Գառզուի վրձնին են պատկանում «Երկրային դրախտ» նկարաշարը, Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ» ներկայացման բեմանկարները, Էռնեստ Հեմինգեույի «Հրաժեշտ զենքին» գրքի նկարազարդումները:

Զ. 1970 մետր բարձրության վրա՝ Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի ծաղկանց և Հայկական Տավրոսի Լեռների միջև է պարփակված Վանա լիճը:

է. Տավրոսի լեռնաշղթայի մի բարձունքի վրա է հնագույն հայկական Կոմագենե երկրի Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորի կառուցած սրբավայրը՝ հեթանոս աստվածներ Արամազդի, Արեգի, Արտագնեսի հսկա քանդակներով:

Ը. Այդ ժամանակ Գարդմանա իշխանը՝ Սահակ Սևադան, և Ուտիք տերը՝ Ցլիկ Ամրամը, ապստամբության դրոշ էին բարձրացրել Հայոց արքայի՝ Աշոտ Երկաթի դեմ:

Posted in Հայոց լեզու 9

Ղ, Խ-ի ուղղագրություն

Ա․ Աղտ, ախտածին, ակնբախ, աղախին, աղեխարշ, Ախթամար, կղզի, աղյուսակ, աղճատել, աղտեղություն, աղցան, աղքատ, ամբողջովին, անհողդողդ, անմեղսունակ, աշխետ, աշխուժորեն, ապաբախտ, ապերախտ, ապուխտ, բաղձալի։

Բ․ Առողջություն, ատաղձ, արնաշաղ, աղ, արտագաղթ, արտասանդուղք, բաբախյուն, բախել, բախտ, բաղկացուցիչ, բաշխել, բարեբախտ, Բարսեղ, բեղ, բոցամուղ, գաղտնիք, գեղջուկ, Գողթաներգեր, գողտրիկ, գրատախտակ, դաղձ, դեղձ, խարիսխ, փղձուկ։

Գ․ Աղտազերծել, աղտոտ, բախտակից, բքախեղդ, գաղթական, գաղթօջախ, գաղջ, գաղտագողի, գաղտնապահ, գաղտնի, դեղձանիկ, դժբախտ, դժխեմ, դժողք, դշխոյական, դրախտային, եղբայր, եղերերգ, եղծել, եղկելի, եղյամ, եղջյուր, երախայրիք, ժխոր։

Դ․ Երաշխավորել, երկնամուխ, զեխություն, զեղչել, զղջալ, զմրուխտյա, ըմբոշխնել, ընձուղտ, թախանձել, թախիծ, թաղծաժպիտ, թախտ, թխահեր, թխկենի, թխվածք, թղթատար, թուղպ, թուխս, թուղթ, ժխտել, լախտ, լղպոր, խաղտել, ծաղկանախշ, ծաղկանկար, ուղտավոր։

Ե․ Ախտահանել, բախտավոր, դշխուհի, թախծադեմ, խեղդուկ, խեղկատակ, խիղճ, խլափեղկ, խոզապուխտ, խրախճանք, խրոխտ, ծախսել, ծաղկազարդ, ծաղկահյուս, ծաղկեպսակ, կախաղան, կաղկանձել, կարմրախտ, կեղծավոր, կեղտակորույս, կթխա, կխտար։

Զ․ Ժանտախտ, լեռնաշղթա, կմախք, կողպեք, կողք, կոխկռտել, հախճապակի, հաղթանակ, Հայկանդուխտ, հարբուխ, հեղհեղուկ, հեղձուձիչ, հղկել, հորդաբուխ, ձաղկել, ճեղքվածք, ճողոպրել, ճողփյուն, մաղթանք, մանանեխ, մառախուղ, մխկտալ, նախշուն։

Է․ Հեղգ, ծաղկանոց, կեղտոտ, հաղթահարել, մեղկ, մեղք, միապաղաղ, մթնշաղ, նախատինք, նախկին, նախճիր, նախշազարդել, նախշքար, նախքան, նախօրե, ներգաղթ, նշխար, նողկալի, Շահանդուխտ, շաղախել, շաղգամ, շաղկապ, ողջույն, ուղտ։

Ը․ Շարժասանդուղք, շեղբ, շեղջ, շեղջակույտ, շղթայակապ, ողբերգակ, ողկույզ, ողջ, ոսկրախտ, չղջիկ, պաղպաջուն, պանդուխտ, պղպեղ, պղպջակ, պղտոր, պողպատ, ջախջախել, Ջավախք, ջրախեղդ, սանդղակ, Սանդուխտ, սեղմիրան, փողհար։

Թ․ Ծաղկատար, հաղթանդամ, շողք, ողջագուրվել, սանդուղք, սեղմել, սիբեխ, սխտոր, սպանախ, սրախողխող, Վախթանգ, վախկոտ, վախճան, վաշխառու, վխտալ, տախտակամած, տաղերգու, տաղտուկ, տառեխ, ցողաթաթախ, ուխտ։

Ժ․ Բողկ, ճղփալ, ուխտադրուժ, ուխտատեղի, ուղտապան, ուղտափուշ, փայծաղ, փարսախ, փեղկ, փղձկալ, փոխանորդ, փողկապ, փողփողալ, փողք, փոցխ, փտախտ, քաղհան, քաղց, քաղցկեղ, քաղցր, քաղքենի, քղանցք, քողտիկ։

Posted in Հայոց լեզու 9

Դ-Տ-Թ-ի ուղղագրություն

Ա․ Ադամորդի, Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, ակութ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ /դա/, այտամորուս, արդյոք, արդուզարդ, արթմնի, արտահերթ, արտառոց, արտասուք, արտևանունք, բրդոտ, բրթել /հրել/, գաղթ, գաղտնապահ, հարթուկ։

Բ․ Աղոթք, արդյունահանել, գաղտնիք, գդալ /սեղանի սպասքի առարկա/, կարդալ, կարթ, կարմրախայտ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղորդում, հայթայթել, հանդարտորեն, հաշմանդամ, հաջորդել, փութկոտ, քաջորդի, քողտիկ, քրթմնջյուն, օդանցք։

Գ. Այդտեղ, այտոսկր, անդադար, անդամագրվել, անթացուպ, անհաղորդ, անհողդողդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ, բաղդատել, բանտարկել, բարդություն, բիրտ, գաղտնախորհուրդ, Դեբեդ, կնճիթ, կրտսեր, միլիարդավոր, Վարդիթեր։

Դ. Անդամ, արդուկ, գաղթօջախ, գթալ /խղճալ/, գեղարդ, գիրթ /կտրուկ/, գրտնակել, գունազարդ, դիմահարդար, արդ, դրդապատճառ, դրվագազարդ, երթուղի, երդիկ, երդմնազանց, զարդասենյակ, թպրտալ, թրթուր, Նվարդ, շողոքորթ, շորթել, շվայտ։

Ե. Անդամահատել, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, գաղտնածածուկ, եղբորորդի, երիզորդ, զարդասեղան, ժանտաքիս, ճկույթ, մթնոլորտ, շփերթ, շփոթվել, շքերթ, որդ /ճիճու/, սփրթնել, վարդաստան, փտել /նեխել/, օթոց, օրիորդ, օդապարիկ։

Զ. Արդյունաբերություն, Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, ընթերակա, թախտ, թակարդ, թաղանթ, թատերական, թեպետ, թղթակից, ժանտադեմ, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրդել, սրընթաց, վաթսուն, վաղորդյան, օթևան։

Է. Արթնանալ, երդվյալ, լողորդ, լուրթ, խաթարել, խաղաթուղթ, խայթել, խայտաբղետ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղանդամ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրտնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարթավայր։

Ը. Անդամավճար, անութ, անօթևան, ապաթարց, առաջնորդ, առհավատչյա, առվույտ, բրդել /մանրել/, բրդեղեն, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարտուղի, զինադադար, թփուտ, լախտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, պատարագ, վթար։

Թ. Անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդենի, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, խրթին, կանթեղ, հավկիթ, Հարդագողի ճանապարհ, հարդարել, հերթագրում, հարթություն, ճտքավոր, մաթեմատիկա, մանրակրկիտ, մերթընդմերթ, ոթել։

Ժ. Այտուցվել, անգայթ, անգութ, անդամատոմս, անձրևորդ, անոթ /խողովակ/, անջրդի, արդարացի, արդարև, արդեն, արդիական, զարդատուփ, խարտիշահեր, խորտկարան, խրճիթ, հարթաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոտի, հորդահոս, հորթուկ։

Ժա. Անօդ, հրացայտ, հուռթի, հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ, ճանապարհորդ, միջնորդագիր, մշտարթուն, մորթել, ներգաղթ, նյարդայնանալ, նշդարենի, նշտար, որդնել, որթ /խաղողի վազ/, որոգայթ, որսորդ, չվերթ, պատճեն։

Ժբ. Այդժամ, այտ /թուշ/, արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրդ, պարթև, պոռթկալ, պորտաբույծ, Սեթ, սեթևեթել, անոթի, վաղորդայն, վառոդ։

Ժգ. Այժմ ևեթ, անդամակցել, անդրադառնալ, անհեթեթություն, անվթար, բերդակալ, զարդ, ճմռթել, մորթի, վատթար, վարդաբույր, Վարդան, վարսահարդար, վարորդ, վիթ, վիթխարի, վտարանդի, վրդովել, տոթ, ցատկ, ուղերթ, փարթամ, փթթել /ծաղկել/։

Ժդ. Ատրուշան, բնորդուհի, գաղտնի, գդակ, երդվել, զարթոնք, կաթսա, կենդանի, հաշվեհարդար, մարդկային, շանթարգել, որդան կարմիր, որթատունկ, պատգարակ, Սեդրակ, վարդապետ, Վարդավառ, փտախտ, քրտնաջան։