Posted in իրավունք (2022-2023)

Իրավունք

Իրավունքն օգնում է պահպանել կարգ ու կանոն հասարակության մեջ: Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։ Իրավունքը պաշտոնապես ընդունված օրենքներն են, որոնց ենթարկվում են բոլորն առանց բացառությունների, ինչպես նաև իրավունքներ, նորմեր, որոնք օրենքով գրի առված չեն, բայց պահպանվում են: Դրա կարևորությունն այնքանով է, որ յուրաքանչյուրս հարգենք դիմացինի անձնական տարածքը, իմանանք մեր իրավունքները:

Առօրյա կյանքում մենք գուցե չհիշենք դրանց մասին, բայցմեր մանե քայլը իրավունք կամ նորմ է իրենից ներկայացնում: Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունեցվածք ունենալու ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ: Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք:

Posted in իրավունք (2022-2023)

Սովորողների իրավունքներ

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողը իրավունք ունի դասամիջոցին հաց ուտել

Սովորողը իրավունք ունի դասից հինգ րոպե ուշանալ

Սովորողը իրավունք ունի հագնել իր ուզած հագուստը

Սովորը իրավունք ունի արտահայտելի իր սեփական կարծիքը

Սովորողը իրավունք ունի նստել որտեղ ուզում է

Հարցեր՝

Սովորողը իրավունք ունի

Սովորողը իրավունք ունի դասամիջոցին հաց ուտել

Իմ կարծիքով սովորողը իրավունք ունի դասամիջոցին հաց ուտել քանի որ երբ մարդ աշխատում է, նա միշտ հոգնում է և մարդուն էներգիա է պետք որպեսզի կարողանա դասը շարունակել: Երկար դասամիջոցները հատուկ նրա համար են որպեսզի մարդ կարողանա հանգստանալ բորոլ դասերից և հանգիստ և ազատ հաց ուտել:

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից: