Posted in իրավունք (2022-2023)

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հարցեր՝

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
  • 1) Զինծառայողների կողմից իրենց իրավունքների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին:
  • 2) Նախքան զինվորական երդում տալը զինծառայողը չի կարող նշանակվել զինվորական պաշտոնի, ընդգրկվել մարտական խնդիրների կատարման գործում (մարտական գործողությունների, մարտական հերթապահության, պահակային ծառայության կատարմանը): Զինվորականին չեն ամրակցվում սպառազինություն և ռազմական տեխնիկա, նրան չեն կարող տալ կալանքի կարգապահական տույժ:
  • 3) Զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում մեղավոր հրամանատարները (պետերը) ենթակա են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
  • 4) Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
  • — պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
  • — զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
  • — զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
  • — հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:
  • 5) Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):
  • Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն
  • 1) Զինծառայողը պետք է պատվով կրի Հայաստանի Հանրապետության պաշտպանի բարձր կոչումը, թանկ գնահատի զինված ուժերի, իր զորամասի պատիվն ու մարտական փառքը և իր զինվորական կոչման պատիվը:
  • 2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որպես պետական լեզու օգտագործվում է հայերենը: Հայոց լեզվին թույլ տիրապետող զինծառայողներին տրվում են ուսումնական ձեռնարկներ, ժամանակ է առանձնացվում և ստեղծվում են այլ պայմաններ լեզուն ուսումնասիրելու համար:
  • 3) Զինծառայողը պարտավոր է դրսևորել հայրենասիրություն, նպաստել ազգերի և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդմանը:
  • 4) Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել միմյանց նկատմամբ, կարգուկանոնի և կարգապահության պահպանության հարցում օժանդակել հրամանատարներին (պետերին) և ավագ զինծառայողներին:
  • 5) Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն օր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:

Օգտվել կից հղումից

Աշխատանքի երկրորդ փուլ՝

  • Սահմանել զինվորական կոչումները և նշել դրանց տրման կարգերը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետևյալ կազմերը և զինվորական կոչումները.

1) շարքային կազմ՝ «շարքային» և «եֆրեյտոր» զինվորական կոչումներով.

2) ենթասպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝

ա. կրտսեր ենթասպայական կազմից՝ «կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ», «ավագ» զինվորական կոչումներով,

բ. ավագ ենթասպայական կազմից՝ «ենթասպա», «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով.

3) սպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝

ա. կրտսեր սպայական կազմից՝ «լեյտենանտ», «ավագ լեյտենանտ», «կապիտան» զինվորական կոչումներով,

բ. ավագ սպայական կազմից՝ «մայոր», «փոխգնդապետ» «գնդապետ» զինվորական կոչումներով,

գ. բարձրագույն սպայական կազմից՝ «գեներալ-մայոր», «գեներալ-լեյտենանտ», «գեներալ-գնդապետ», «բանակի գեներալ» զինվորական կոչումներով:

2. Զինվորական կոչումների կրման ժամկետներն են`

1) կրտսեր սերժանտ` 1 տարի.

2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 2 տարի.

3) ենթասպա` 3 տարի.

4) լեյտենանտ` 2 տարի.

5) ավագ լեյտենանտ` 2 տարի.

6) կապիտան` 3 տարի.

7) մայոր` 3 տարի.

8) փոխգնդապետ` 4 տարի:

3. «Շարքային», «եֆրեյտոր», «ավագ ենթասպա», «գնդապետ» և բարձր մյուս զինվորական կոչումների կրման համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

4. Զինվորական կոչումները (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) լինում են առաջին և հերթական: Շարքային կազմի համար առաջին զինվորական կոչում է համարվում «շարքային» զինվորական կոչումը, ենթասպայական կազմի համար՝ «կրտսեր սերժանտ» զինվորական կոչումը, սպայական կազմի համար՝ «լեյտենանտ» զինվորական կոչումը: Ենթասպայական և սպայական կազմերի (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) մյուս զինվորական կոչումները համապատասխան կազմերում համարվում են հերթական զինվորական կոչումներ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված զինվորական կոչումների կրման ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Այդ ժամկետում ներառվում են նաև`

1) զինծառայողին ոչ իրավաչափ քրեական պատասխանատվության ենթարկելու, զինվորական կոչումից զրկելու կամ զինվորական կոչումն իջեցնելու կամ կարգապահական տույժ ստացած լինելու կամ հանցագործության դեպքի կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճված քրեական վարույթով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման, ինչպես նաև անօրինական զորացրելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածները.

2) պահեստազորում գտնվելու ժամանակաշրջանը, ընդ որում, պահեստազորում հաշվառված անձանց համար տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներից մեկ տարով ավելի է:

6. Պահեստազորից զինվորական ծառայության ընդունված զինծառայողների` ունեցած զինվորական կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում շնորհված զինվորական կոչումը կրելու ժամանակը:

Posted in իրավունք (2022-2023)

Սահմանադրության 1-10 հոդվածներ

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ 2005 թվականի փոփոխություններով, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ԳԼՈՒԽ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդընրա արժանապատվությունըհիմնական իրավունքները և ազատությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

  1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
  2. Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
  3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 6. Օրինականության սկզբունքը

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
  2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
  3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
  2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
  3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
  4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Հոդված 10. Սեփականության երաշխավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
  2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

Posted in իրավունք (2022-2023)

Դատական համակարգը Հայաստանում

Հարցեր՝

  • Ով է դատավորը
  • Դատավորը այն մարդն է, ով ինչ-որ բանի մասին կարծիք կամ դատողություն է հայտնում, գնահատական ​​տալիս: Դատավորը օրենքի դատավորն է, այսինքն՝ նա երաշխավորում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում դատարանի դահլիճում, հետևում է օրենքով սահմանված կանոններին:
  • Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ
  • Դատավորը չի կարող զբաղվել քաղաքականությամբ:
  • Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ
  • Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
  • Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են
  • Դատարանները դատական ​​իշխանությունն իրականացնում են ինքնուրույն՝ անկախ նրանից, թե դա ում կամքն է։
  • Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար
  • Ամբաստանյալի` իր մայրենի լեզվով ցուցմունքներ տալու կամ իր տիրապետած լեզվով ցուցմունք տալու և թարգմանչի օգնությունից օգտվելու իրավունքի խախտում.
  • Միակ ելքն այն է, որ դատավորը ունենա տվյալ դատվողի լեզվի տիրապետող մի անձ, որը ամեն դատվողի բառը կթարգմանի դատավորի համար:
Posted in իրավունք (2022-2023)

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Առաջադրանք մարտ ամսվա համար

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Հոդված 12

1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ մեզանից յուրաքանչյուրը իր տարածքում ազատության մեջ լինելու իրավունք ըունի , և ոչ ոք իրավունք չունի ձեր տարածքի մեջ ձեզ բողոքարկել, եթե իհարկե այդ տարածքը օրինականորեն գրված է ձեր անունով:

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:

Ամեն մարդ իրավունք ունի լքել այն երկիրը, որը որ ուզում է, քանի որ նա է որոշում թե որտեղ կկառուցի իր ապագան, և ոչ ոք չի կարող զրկել ոչ մի անձի (եթե իհարկե մարդը չափահաս չէ) իր ազատությունից: Եթե մարդը համարվում է գող, կամ այն մարդը ով այդպիսի հնարավորություն չունի չի կարող լքել իր երկիրը:

3. Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար:

Այս օրենքը կարդալով կարող եմ ասել, որ երկիրը լքելու հարցը բոլոր երկրներում շատ խիստ է, քանի որ կան այնպիսի մարդիկ, որոնք գնում են այլ երկիր վատ նպատակներով: Դրա համար ուրիշ երկիր գնալու այդ երկրի և այդ մարդկանց ապահովությունը պահպանելու համար ստեղծել են հետևյալ օրենքները, որոնց միջոցով վատ մարդիկ չեն կարողանա գնալ այլ երկիր:

4. Ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից:

Իմ կարծիքով մարդը կարող է զրկվել հետ վերադառնալու իր երկիր միայն այն ժամանակ, երբ այլ երկրում մարդը մարդկանց, կամ հենց այդ երկրին վատություն անելու համար, և իր սեփական երկրի օրենքները չսահմանելու համար կարող են չթողնել իր երկիրը մուտք գործելուց: Նաև այլ երկրում օրենքները չսահմանելու համար կարող են երկրից արտաքսել քո սեփականը, չթողնելով ապագայում գնալ այդ երկիր:

Posted in իրավունք (2022-2023)

ԱՄԷ-ի աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները

Այսպիսով, օտարերկրյա աշխատողների աշխատանքի ընդունելու համար մշակվել է աշխատանքի թույլտվություն և աշխատողի աշխատանքային վիզա (Employment Visa) տրամադրելու հատուկ ընթացակարգ։ Ստացված վիզան թույլ է տալիս երկրում մնալ 60 օր, որի ընթացքում աշխատողի հետ պետք է աշխատանքային պայմանագիր կնքվի, նրա աշխատանքային քարտը և բնակության վիզա տրվի։

Տուրիստական ​​վիզայի (Տուրիստական ​​վիզա) կամ տարանցիկ վիզայի (Տրանզիտ վիզա) տիրոջը չի թույլատրվում աշխատել երկրում։ Նրան աշխատանքի ընդունելն այս դեպքում համարվում է օրենքի խախտում ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից։

ԱՄԷ օրենսդրությամբ սահմանված չափահաս աշխատողի առավելագույն աշխատանքային ժամանակը օրական 8 ժամ է կամ շաբաթական 48 ժամ: Սակայն առևտրի կենտրոնների, հյուրանոցների, ռեստորանների և անվտանգության աշխատակիցների համար աշխատանքային օրը կարող է ավելացվել մինչև օրական 9 ժամ։ Աշխատակիցները շաբաթական առնվազն մեկ օր հանգստանալու իրավունք ունեն, որը սովորաբար ընկնում է ուրբաթ օրը: Կառավարության աշխատակիցները, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր ընկերությունների աշխատակիցները երկու պաշտոնական հանգստյան օր ունեն՝ ուրբաթ և շաբաթ:

Եթե ​​աշխատողը պետք է աշխատի արտաժամյա, ապա նա իրավունք ունի հավելավճարի` պայմանագրով սահմանված նորմալ ժամավճարի 125%-ի չափով, երբ նա աշխատանքի է գալիս հանգստյան օրերին կամ արձակուրդներին, ինչպես նաև ժամը 21:00-ից 4:00 — կվճարվի կա՛մ մեկ հավելյալ հանգստյան օր, կա՛մ արտադպրոցական աշխատանք՝ կանոնավոր աշխատավարձի 150%-ի չափով:

Յուրաքանչյուր աշխատակցի տրվում է տարեկան վճարովի արձակուրդ՝ 30 օրացուցային օրով ընկերությունում շարունակական աշխատանքի մեկ տարի հետո: Եթե ​​աշխատանքի ժամկետը վեց ամսից ավելի է, բայց մեկ տարուց պակաս, ապա արձակուրդի ժամկետը հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատած ամսվա համար երկու օրվա չափով: Մինչև ամենամյա արձակուրդի մեկնարկը, աշխատողը պետք է ստանա բազային աշխատավարձ, բնակարանային նպաստ (առկայության դեպքում) և աշխատողին տրվող այլ նպաստներ սովորական աշխատանքային ամսվա համար, բացառությամբ բոնուսների:

Արաբական Միացյալ Էմիրությունների բոլոր աշխատողների համար, ինչպես պետական ​​մարմինների, այնպես էլ մասնավոր ընկերությունների համար, հետևյալ օրերը օրինական արձակուրդ են.

Նոր տարին ըստ մահմեդական հիջրի օրացույցի 1 օր
Գրիգորյան Ամանոր 1 օր
Իդ ալ-Ֆիտր (Ռամադան սուրբ ամսվա վերջ) 2 օր
Կուրբան Բայրամ և Վաքֆ 3 օր
Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը 1 օր
ԱՄԷ Ազգային օր 1 օր

Աշխատանքային օրենքի 117-րդ հոդվածը նախատեսում է, որ և՛ գործատուն, և՛ աշխատողը կարող են ցանկացած ժամանակ լուծել անժամկետ պայմանագիրը՝ դադարեցնելուց առնվազն 30 օր առաջ մյուս կողմին գրավոր ծանուցում (ծանուցում) տալով։

Posted in իրավունք (2022-2023)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարցեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
  • Պարտադիր և հակադիր են կոչվում այն աշխատանքները, երբ անձը կրում է պատիժ՝ աշխտանք, որը կարևոր չէ ուզում է թե ոչ, դա նրա պատիժ է, և ստիպողաբար պետք է կատարվի: Սակայն սա չի համարվում աշխատանք, որը պետք է կատարեն զինվորականները, դատապարտված անձիք և այլն:
  • Աշխաատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
  • Աշխատանքի ընդհունվելու պայմանագիրը կարոելի է կնքել սկսած 14 տարեկանից, և աշխտանքի ընդհունվելիս անպայման պետք ծնողներից մեկը համաձայնություն տա և ստորագրի փաստաթուղթը: Միայն 18 տարեկանից սկսած կարելի է աշխատել ինքնակամ և առանց ծնողների թույլտվության:
  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում
  • Փորձաշրջանը կարող է սահմանվել գործատուի կողմից՝ երբ ուզում է ստուգել անձի տվյալ գործի ունակությունները, և կարող է սահմանվել հենց անձի կողմից՝ փորձելով ստուգել գորջի մեջ իր ունակություններն ու կարողությունները: Աշխատանքային փորձաշրջանի ժամանկ աշխատողը ունի երեք ամիս ժամանակ:
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի
  • Աշխատանքային պայմանագիր կքնելու համար գործատուն պետք է պահանջի հետևյալ փաստաթղթերը.
  • 1)Ծնողներից մեկի կամ որդեգրողի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի ընդհունում է չափահաս երեխա՝ 14-16 տարեկանի սահմաններում, և եթե ծնողներից մեկը չստորագրի պայմանագիրը, ապա չափահասին չեն թողի ընդհունվել աշխատանքի:
  • 2)Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթեր
  • 3)Անձը հաստատող փաստաթուղթ:
  • 4)աշխատանքային գրքույկ, սոցիալական ապահովության քարտ, և տեղեկանք սոցիալակն քարտ չունենալու դեպքում:
  • 5) Կրթության մասին վկայական՝ որ չաձահասի աշխատանքը պետք է համատասխան լինի իր մասնագիտության հետ:
  • 6)սանիտարական գրքույկ (տեղեկանք առողջական վիճակի մասին) եթե գործի ընթացքում կա այնպիսի աշխատանք, որը սկզբնական ևպարբերական բժշկական զննություն է պահանջում, նաև մինչև 18 տարեկանների համար
  • 7)Աշխատանքի ընդհունվողը կարող է իր որոշումով գործատուին ներկայացնել իր բնութագիրը, երաշխավորագիր և նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, մասնագիտական պատրաստվածություն և այլն:
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
  • Գրացմամբ աշխատողի առավելությունը այն է՝ որ աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը՝ ըստ իր պաշտոնի, մասնագիտության և որակավորման:
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
  • 1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: 
    2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան: 
    3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
    1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը. 
    2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը. 
    3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը. 
    4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը. 
    5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
  • Աշխատանքային արձաակուրդ
  • Աշխատանքային հանգստյան օրը կիրակին է՝ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ազատ օր համարվում է նաև կիրակին: Նաև տոների ժամանակ ըստ սահմանված օրենքի արցակորդներ են համարվում՝ Նոր Տարին, Անկախության օրը, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Սահմանադրության օրը, կանանց տոնը և այլն: Տարվա ընթացքում 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողը իրավունք ունի վերցնել 20 ոչ աշխատանքային և ազատ օր, իսկ 6 օրյա աշխատանքային շաբաթվա ժամանակ աշխատողը իրավունք ունի վերցնել 24 օր արձակուրդ:
  • Աշխատանքից ազատում
  • Աշխատանքից հեռացնել թույլատրվում է միայն դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Posted in իրավունք (2022-2023)

Աղմուկը Գիշերային ժամերին

Նախագծի նպատակն է՝

  • ուսումնասիրել ՀՀ-ում գիշերային ժամերին առկա աղմուկի տարածվածությունը՝ արդյոք այս երեվույթը մեզանում տարածված է
  • դրա պատժելիությունը
  • ՀՀ քաղաքացիների դերը և գիտակցությունը տվյալ հարցի շուրջ

Խնդիր՝

  • հասկանալ, թե օրենքով ինչպես է արգելվում այն
  • մենք ինչ իրավունքներ ունենք, երբ խախտվում է մեր անդորրը

Արդյունք՝

Արդյունքները ամփոփել բլոգներում կատարած հետազոտական աշխատանքի հիման վրա։

Ըստ Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի` գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`առաջացնում են նախազգուշացում:

Ըստ նախագծի հիմնավորման` գործող օրենսդրությունը բավարար չէ խնդիրն արդյունավետորեն կարգավորելու համար, քանի որ համայնքի ավագանու սահմանմանը վերապահված ժամային միջակայքերը ճկուն չեն և նախատեսված են միայն առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտների համար: Օրինակ՝ բազմաբնակարան շենքում կատարվող շինարարությունը կարող է ուղեկցվել աղմուկով կամ շենքում գործող սրճարանը կարող է երաժշտություն հնչեցնել նաև հանգստյան օրերին` սկսած առավոտյան յոթից:

Նշվում է, որ գործող օրենքով` ոչ ճկուն ժամային միջակայքերը համայնքի ավագանուն թույլ չեն տալիս համայնքի շահերից ելնելով, ըստ վայրի և գործունեության տեսակի, սահմանել բնակելի թաղամասերում լռության պահպանման ժամ, ոչ էլ նպատակահարմարության դեպքում առավել երկար ժամեր` նպաստելով ժամանցի ոլորտի և զբոսաշրջության զարգացմանը:

Posted in իրավունք (2022-2023)

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

  • Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
  • . Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
  • Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
  • Սույն օրենքը սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգը, ինչպես նաև պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ:
  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
  • Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է: Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով:
  • Անհատ ձեռնարկատեր չի կարող հաշվառվել սնանկ ճանաչված այն ֆիզիկական անձը, որը դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:
  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
  • 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ` ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
  • 2. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է:
  • 3. Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Posted in իրավունք (2022-2023)

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

9-րդ դաս իրավունք

7. 31 հոկտեմբեր-12 նոյեմբեր

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Աշխատողի իրավունքները՝

Մանկավարժական աշխատողը իրավունք ունի ջնկատողություն տալ երեխային անհրաժեշտության դեպքում:

Մանկավարժական աշխատողը իրավունք ունի հինգ րոպե դասից ուշանալուց հետո սովորողին դասարան չթողել:

Իմ կարծիքով սա ամենակարևոր իրավունքներից մեկն է, քանի որ սովորողը իրվաունք չունի դասից ուշանալ: Մանկավարժը ուշանալու համար և նկատողություն կարող է տալ, և տնային աշխատանք տալ, բայց ամենաճիշտ և ամենալավ տարբերակն է սովորողին դասարան ներս չթողելը, քանի որ սովորողը ուշանալաով միայն ինքն իրան է վնաս տալիս, և բաց թողում այն ինչը գոնե մի քիչ ավելի խելացի կդարցներ և կզարգացներ նրան:

Մանկավարժը իրավունք ունի սովորողի հեռախոսը վերցնել դասի ժամանակ:

Մանկավարժը իրավունք ունի ըստ երեխայի ցանկության անելի լրացուցիչ դասընթացներ:

Պարտավոր է

Մանկավարժը պարտավոր է լսել երեխայի կարծիքը:

Մանկավարժական աշխատողը պարտավոր է երեխային դասի ժամանակ դաս բացատրել և այլ բաներով չզբաղվել:

Մանկավարժը պարտավոր է բացատրել դասը ևս մի քանի անգամ, մինչև սովորղը չհասկաանա:

Մանկավարժը պարտավոր է գնահատական դնել միայն դասի և վարքի համար:

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Posted in իրավունք (2022-2023)

Գնահատում: Իրավունք և իրավագիտություն հոկտեմբեր

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Եթե դպրոցում չլիներ գնահատման համակարգ
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․

ե՞րբ եք գնահատվում
Մենք գնահատվում ենք երբ լավ արդյունք ենք տալիս:
ո՞վ է գնահատում
Մեզ գնահատում է մեր շրջակա աշխարհը։
ի՞նչն են գնահատում
Գնահատում են մեր արած աշխատանքը։
ինչպե՞ս են գնահատում
Կարծիքը ասելով արդեն կարելի է ասել որ գնահատում են։