Posted in գրականություն 9

Հայրենասիրական բանաստեղծություն

Հովհաննես Գրիգորյան

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

Posted in գրականություն 9

Ինչպես նորոգել աշխարհը

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես


Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ
դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայումփնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր աշխարհի քարտեզի պատկերով. այն
է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին
հանձնեց որդունասելով. – Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության: Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր քարտեզն ի մի բերելու համար, սակայն
այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ
ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը
բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին
համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված
էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան
կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու
հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է
պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´,
գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:


Առաջադրանքներ

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է
ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։

Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու
հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է
պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´,
գիտեի թե ինչպիսին էր:

Իմ կարծիքով այս միտքը ներառում է ստեղծագործության գաղափարը նրանով, որ երբ ծնողները առաջադրանք կամ հարց են տալիս, չեն սպասում որ երեխան կարող է ճիշտ պատասխանել կամ ընդհարապես առանց դժվարությնների հաղթահարել այն: Ծնողները միշտ զբաղված են իրենց գործերով, և այդ պատճառովզբաղացնում են երեխային որպեսզի նրանց չխանգարեն: Այսպես էլ նաև այս պատմվածքի մեջ: Հայրը մոռանալով իր որդուն, գնում է լաբորոտորիա իր խնդիրները լուծելու համար, և յոթ տարվա մեջ չի կարողանում: Երբ երեխան յոթ տարի հետո գալիս է, նա չի ուրախանում, այլ հակառակը՝ փորձում է երեխային շեղել:


Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․
 աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
 քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
 ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Գ․ Ինչպե՞ս դու կառաջարկես նորոգել աշխարհը։ Շարադրիր մտքերդ գրավոր։

Ես աշխարհը կփոխեի մարդկանց միջոցով: Եթե փովում են մարդիկ, փոխվում է նաև աշխարհը, շրջակա միջավայրը: Եթե մարդիկ փովեն դեպի լավը, ապա աշխարհը ավելի կզարգացնեն, կգեղեցկացնեն, կաճացնեն ծառեր, ծաղիկներ խոտեր: Կպահեն տսրբեր կենդանիներ ոչ թե ուտելու՝ այլ պահելու և հաճույք ստանալու համար: Իմ կարծիքով միայն մարդիկ կփոխեն այն, ինչը ուզում են փոխել:

Լրացուցիչ աշխատանք՝ ուսումնական թարգմանություն՝ սովորողի ընտրությամբ։