Posted in գրականություն 9

ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Փետրվարի 22

Ընտրել Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, սովորել, ձայնագրել։

ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ,
Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,
Խնդրիր նրան, որ այլևս քեզ
Սփոփելու չէ երբեք։

Կանչի՛ր, կանչի՛ր, գուցե կանչիս
Հնչյունները ըղձական,
Ինչպես միտքս, ինչպես հոգիս,
Թափանցեն այն գերեզման…

Յուր դրախտից գուցե լսե

Հառաչանքս աղեկեզ,
Մտաբերե և ափսոսե,
Որ ես ապրում եմ այսպես…

Բացատրական բառարան՝

Կարոտակեզ-Կարոտից կիզվող՝ տոչորվող, կարոտավառ

Պանդուխտ-Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ

Վշտաբեկ-Վշտից բեկված՝ տառապած՝ ուժասպառ եղած

Սփոփել-Մեկի վիշտը՝ անհանգստությունը՝ մտատանջությունները ցրել՝ փարատել՝ ամոքել

Ըղձական-Ւղձ՝ փափագ արտահայտող՝ պարունակող

Աղեկեզ-Աղեխարշ, մորմոքող, կսկծալի

Posted in գրականություն 9

Պայծառություն և սպասում՝ թարգմանություն

Փետրվարի 16

Թարգմանել առակներից մեկը(ռուսերեն)։  Անգլերեն առակներ։

Будда предстал пред вратами рая. К достижению этой цели он шёл всю свою жизнь. Но, оглянувшись, он увидел миллионы душ на Пути в борьбе и в муках, в страхе и в старании достичь врат рая и блаженства. Привратники открыли врата, вышли навстречу:

— Входи, пожалуйста. Мы рады приветствовать тебя! Мы ждали тебя! — приглашали они Будду.

Но Будда выглядел грустным.

— Я не могу войти, — сказал он. — Пожалуйста, закройте врата. Я вижу миллионы грустных лиц, сердца, полные слёз, людей, которые никогда не знали радости. Я буду ожидать, пока все люди не войдут в эти ворота. Возможно, потребуется вечность, но это не имеет значения. Закройте ворота, я войду последним.

Говорят, что Будда всё ещё ожидает снаружи райских врат и освещает путь каждому, кто идёт Его путём. Он должен ждать. Человек не остров. Мы все составляем континент. Нет индивидуального просветления. Одни могут лишь немного опережать остальных, и не более.

Թարգմանություն՝

Բուդդան հայտնվեց դրախտի դարպասների առաջ: Այս նպատակին հասնելու համար նա գնաց իր ողջ կյանքը։ Բայց, հետ նայելով, նա տեսավ միլիոնավոր հոգիներ Ուղու վրա՝ պայքարի ու տանջանքի մեջ, վախի մեջ և դրախտի ու երանության դռներին հասնելու ջանքերի մեջ: Դռնապանները բացեցին դարպասները, դուրս եկան ընդառաջ.

Համեցեք խնդրեմ. Մենք ուրախ ենք ողջունել ձեզ: Մենք սպասում էինք քեզ! նրանք հրավիրեցին Բուդդային:

Բայց Բուդդան տխուր տեսք ուներ։

«Ես չեմ կարող ներս մտնել», — ասաց նա: -Խնդրում եմ փակեք դարպասը: Ես տեսնում եմ միլիոնավոր տխուր դեմքեր, արցունքներով լի սրտեր, մարդկանց, ովքեր երբեք ուրախություն չեն ճանաչել: Ես կսպասեմ, մինչև բոլոր մարդիկ մտնեն այս դարպասը։ Դա կարող է ընդմիշտ տեւել, բայց դա նշանակություն չունի: Փակեք դարպասը, ես վերջինը կմտնեմ:
Ասում են, որ Բուդդան դեռ սպասում է դրախտի դարպասներից դուրս և լուսավորում է ճանապարհը բոլոր նրանց համար, ովքեր հետևում են Նրա ճանապարհին: Նա պետք է սպասի: Մարդը կղզի չէ. Մենք բոլորս մի մայրցամաք ենք կազմում: Անհատական ​​լուսավորություն չկա։ Ոմանք կարող են միայն մի փոքր առաջ լինել մնացածից, և ոչ ավելին:

Posted in գրականություն 9

Դեպի անհունը

Փետրվարի 15

Կարդացեք Հովհաննես Թումանյանի պոեմներից մեկը և կազմեք բացատրական բառարան։

Դեպի անհունը

Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,
Արևը խաղում պայծառ կապույտում…
Առանց հոգսերի ու առանց վըշտի
Խաղում էինք մենք էն երազ հովտում,
Ու թընդում էր հեշտ ծիծաղն ինձ ծաղրող.
— Չե՛ս կարող, չէ՜, չե՛ս կարող…

    Չէի կարենում բըռնել ես նըրան։
Ճերմակին տալով՝ ծառերի ետև
Ծածկըվում էր նա աչքես անգուման,

Կըրկին հայտնըվում ճապուկ ու թեթև,
Ու թընդում էր միշտ ծիծաղը ծաղրող.
— Չե՛ս կարող, չէ՛, չե՛ս կարող…

    Մին էլ ես ճարպիկ մի շարժում արի,
Բըռնեցի նըրան։ Հանկարծ նա ճըչաց,
Զեռքումըս դառավ ճերմակ աղավնի,
Ու թևին արավ, ու թըռա՜վ, գընա՜ց.
Գընա՜ց ճախրելով էն երազ հովտում,
Սուզվեց, չըքացավ պայծառ կապույտում…

II

    Վեր թըռա քընից, դուրսը նայեցի.

Արևը ուրախ զարկել էր սարին,
Բընությունն անհոգ, թարմ ու նազելի
Զուգվում էր, ժըպտում մանուկ արևին։
    Գիշերն անցել էր. բայց իր ետևից
Մըռայլ էր թողել դեռ ցած՝ հովիտում։
Էդպես տակավին անցած երազից
Խավար մի բան կար նըստած իմ սրըտում։
Թեկուզ երազին չես էլ հավատում,
Բայց օտար տեղում, քո տանից հեռու,
Սիրտըդ մի համառ կասկած է մըտնում,

Թե՝ մի մահագույժ սև բոթ է գալու…
    Հասմիկն երազում աղավնի դառավ,
Աղավնի դառավ՝ իմ ձեռքից թըռավ…
Լոկ երա՞զ էր այս։ Բայց երազն ի՞նչ է։
Երազ, թե իրոք—այդ միթե մի՞ն չէ,
Երազն էլ երբ որ կարող է կանչել,
Կարող է հուզել, խընդացնել, տանջել…
    Հասմիկն ապրում էր—Հասմիկը մեռավ…
Երազը եկավ—երազը թըռավ…
Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք,

Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք։
Եվ թե հաստատուն մի բան կա անմահ,
Արղյոք իմաստուն հոգին չի՞ միայն նա.
Որ թե հարթըմնի և թե երազում
Ապրում է, տեսնում, ըզգում ու հուզվում…
    Ու… գիր է գալիս ահա իմ տանից,
Թե՝ կինըս հիվանդ—ըսպասում է ինձ…

III

Տո՜ւն, տո՜ւն, դեպի տուն
Թըռչում եմ արթուն,
Ինչպես երազում։

Շուրջըս ամեն բան
Ըշտապ, ինձ նըման,
Անցնում է, վազում։
Շըշմած գըլխիս մեջ
Գալիս են անվերջ
Ու ճընշում իրար
Զանազան դեպքեր,
Հուշեր ու մըտքեր,
Պայծառ ու խավար…

Տեսնում եմ նըրան՝

Կանգնած է գարնան
Շողերի միջին,
Ու ժըպտում է ինձ
Իր պատուհանից՝
Ծաղիկը լանջին…

Տեսնում եմ մեռած,
Ծաղկով զարդարած,
Դըրած դագաղում.
Տըխրալի մի օր,
Արտասուք, սըգվոր,

Սևեր ու թաղում…

Տո՜ւն, տո՛ւն, դեպի տուն.
Ու մյուս իրիկուն
Մեր տան դեմ ելա։
Մի սև-սև զանգված՝
Կուտակված, կանգնած
Մեր դըռանն ահա…

Պըտույտ է գալիս
Աշխարքը գըլխիս,
Երկինքը մըթնում…

Ողջ կանգնած են լուռ,
Ու ներսից տըխուր
Ձայներ են թընդում…

IV

«Հասմի՛կ ջա՜ն, եկա՜վ… դե վեր կա՜ց… վեր կա՜ց…»
Դուրս հոսեց դեմըս տըրտում ու հոգնած
Նըրա մոր ողբը… խունկի ծըխի տակ
Աչքովըս ընկավ դագաղը ճերմակ,
Ու շուրջըս մըթնեց։ Տեղըս կորցըրի…
    Մարդից, արևից, աշխարքից հեռի,
Մի անտակ ձորում, սև՜ ու խոր ջըրում

Տարվում էի ես, խեղդվում, չարչարվում.
Բարձր էին ափերն, ողորկ ու դըժար,
Մի թուփ չըկար գեթ բռնելու համար,
Չըկար կենդանի ձե՜ն, ըստվե՜ր, նըշա՜ն,
Որ կարենայի կանչել օգնության…

V

Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, զըվաըթ քըրքիջով
Մի ծիծաղ անցավ փողոցի միջով։
Ես ուշքի եկա, աչքըս բաց արի,
Տեսա աշխարքը ու լույսն արևի,
Տեսա՝ նըստոտած մարդիկ շրշընջում,

Անտարբեր թեքված՝ իրար ականջում
Խոսում են ուրիշ բաների վըրա,
Ու ոմանք ժըպտո՜ւմ, ժըպտում աշկարա…
Իսկ կողքիս նըստած ալևոր մի մարդ
Խրատում էր ինձ միալար, հանդարտ.
— Մի՛ լար, սիրելի՛ս, երեխա չես դու,
Ինչքան էլ որ լաս — իզուր ես լալու.
Քո ձենը երբեք էլ չի լըսիլ նա,
Ոչ կըհասկանա, ոչ էլ ետ կըգա։
Էսպես կամեցավ աստված, երևի,

Որ նըրա օրր շուտով խավարի…
Մենք հողեղեններս՝ անճար ու չընչին,
Ի՜նչ ենք աստուծո կամքի առաջին…
Բաց է էս ճամփեն ամենքիս համար.
Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար,—
Ամե՜նք, ամենքը, էստեղ ինչ որ կան,
Էսօր թե էգուց ամենքը կերթան.
Ով որ կըմընա,
Թող նա պարծենա։

VI

    Ես լըսում էի… Ու հանկարծ ես էլ

Ուզեցի հաշտվել հըզոր մահի հետ.
Անճար, ակամա սկսա մըտածել,
Թե մահը լավ է, միայն մենք՝ տգետ,
Մենք խեղճ, կարճամիտ, ու չենք հասկանում՝
Ինչպես է գալիս և ուր է տանում,
Թե՝ և՛ կյանք, և՛ մահ—անցավոր, ունայն
Մի մեծ հավերժի ձևերն են միայն,
Ինչպես որ ահա «երեկն» ու «էսօր»։
Էսօրն ինչ է որ,— մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կըդառնա,

Եվ սակայն կըրկին միևնույն է նա։
Եվ էսպես անվերջ էսօր ու երեկ
Փոփոխվում են միայն, միշտ մընում է մեկ—
Մեկ մեծ ժամանակ։ Էսպես էլ հոգին
Փոփոխում է միայն կեղևն արտաքին—
Մարմինն՝ էսօրվան օրին նըմանակ,
Իսկ ինքը անվերջ, ինչպես ժամանակ։
Կամ ևս սիրուն,— հոսանուտ մի գետ,
Որ հազար ալիք ու ծըփանք ունի․
Գալիս են ալիք, անցնում են անհետ,

Անցնում են դեպի անդունդն օվկիանի,
Ուր ամեն ալիք, ուր ամեն մի կաթ
Ապրում է դարձյալ անվերջ, անընդհատ…
    Էսպես փոխվելով հոսում է, գընում,
Գընո՜ւմ անհունի անճառ սահմանում,
Դեպի գերազանց վիճակն երջանիկ,
Ակն երջանկության, սիրո հայրենիք,
Ուր չըկան մարդիկ և ոչ ըզգացում,
Ուր ողջին մի մեծ կյանք է միացնում…
    Եվ ի՜նչ է սիրո իմաստը վերին,
Ի՜նչ երջանկության խորհուրդը խորին,—
Հալվե՜լ, միանա՜լ,
Իրեն մոռանալ…

Եվ անշուշտ մի օր, հանդերձյալ կյանքում,
Երկրում թե այլուր, վերև՝ երկընքում,
Էն անհայտ ճամփով, որով նա գընաց,
Ես էլ կըթըռչեմ՝ աշխարքը թողած,
Ու կըզգամ նըրան, կապրեմ նըրա հետ
Մի ուրիշ անվե՜րջ կյանքով երկնավետ…

VII

    Բայց ես միշտ թաքուն մի հույս ունեի,

Թե կարող էր նա լինել… կենդանի…
Մի տեղ մի անգամ էդպես է եղել.
Տարել են մեկին, ուզել են թաղել,
Շիրմի փոսի մեջ զարթնել է հանկարծ,
Կարող էր և մեզ լինել պատահած…

VIII

— Ո՜չ, ո՜չ, նա գընաց, էլ ետ չի գալու,
Եվ էդպես դու միշտ մեղք ես մընալու։
Թեկուզ և հագնես երկաթի տըրեխ,
Փընտրես՝ կանչելով աշխարհ բովանդակ․
Էլ չես հանդիպիլ նըրան ոչ մի տեղ,

Ոչ մի աշխարքում, ոչ մի ժամանակ…
Էն պաղ դիակն էլ, որ տեսնում ես դեռ,
Էն էլ հողի տակ կըծածկեն հիմա,
Կըգա՜ն, կըգնա՜ն տարիքն անտարբեր,
Ու նա կըփըտի, նա հող կըդառնա.
Անունն էլ ապրող աշխարքի համար
Դատարկ մի հնչյուն, անխորհուրդ մի բառ…
Էն էլ կըկորչի, ինչպես որ չըկա
Անունն ու հետքը էն հին աղջըկա,
Որ ձեզնից առաջ հազար տարիներ

Նույնպես սիրահար ու ժըպիտ ուներ։
    Եվ ի՜նչ է մարդը, և ի՜նչ իրեն կյանք.—
Եղծական ձևեր, ձայներ, շարժումներ։
Հավերժականը չունի կերպարանք,
Նա լուռ է, անշարժ, հաստատ, աներեր…
    Անողոք մի ձեն էսպես ինձ կանչում,
Տանջում էր հոգիս, խորտակում, ճընշում։
Ճիգ էի անում նըրան լըռեցնել,
Սիրտըս էլ հետը պոկել, հեռացնել
Ու գըտնել մի ձեն, մի հընչյուն, մի բառ,

Որ կյանքի, հույսի նըշույլ ունենար…
Ուզեցի «աստվա՜ծ» մին աղաղակել,
Բայց չէ՞ որ նա էր էն մահն ուղարկել։

IX

    Մի անհուն ցավի մըրմուռի նըման
Ծավալվում էին զանգերը թաղման,
Ու ժամի ծըխոտ կամարների տակ
Կանգնած էր արդեն տըխուր պատարագ,
Տըխուր պատարագ, տըխուր մեղեդիք,
Տըխուր աղոթքներ ու տըխուր մարդիկ,
Մեջտեղը ճերմակ դագաղը նըրա

Դըրած սևասքող սեղանի վըրա,
Ու նա դագաղում, ասես թե քընած,
Հարսնական ճերմակ շորով պճնըված,
Անփո՜ւյթ, անզգա՜ կյանքին ու մահվան,
Իր դագաղն ածած վարդերի նըման…
    Էստեղ՝ բռնըված մի նոր տագնապով՝
Ուզեցի գըտնեմ մըտքի մի թափով,
Թե ի՜նչ էր արդյոք, էն ի՜նչ էր լինում,
Ի՜նչ էր պատահել, նա ո՜ւր էր գընում…
Եվ իսկույն, ասես, դիպա մի քարի։

Մըտքերըս հատան։ Առանց մըտքերի
Կանգնած էի ես խորտակված ու պաղ։
Լուռ էր։ Հոգևոր երգերը մենակ
Ծավալվում էին վըսեմ ու խաղաղ։
Ես լըսում էի, լըսո՜ւմ շարունակ։

    «Այս անցավոր երկրի վըրա
Լըցան օրերն պանդըխտության.
Երկնասըլաց գընում է նա,
Հագած մարմին անապական,
Անմահացա՜ծ մահկանացուն՝
 Միանալու իր աստըծուն։

    Այնտե՜ղ, Վերին Երուսաղեմ,
Օթևանում հըրեշտակաց,
Ուր որ Ենովք ու Եղիաս,
Աղավնակերպ կան ծերացած,
Այն աշխարհո՜ւմ անտըխրական
Արդարքն ապրում են հավիտյան։

    Յոթնաստեղյան լույս խորանում,
Ուր ցավ չըկա, ոչ հեծություն,
Ընտրյալ հոգիքն ուրախանում,
 Խայտում են միշտ անվե՜րջ, անհո՜ւն
Բերկրանքներով հարազըվարճ,
Աստծո զըվարթ աչքի առաջ։

    Այնտեղ նըրանք, միշտ բախտավոր,
Նայում են Հոր լույս երեսին,
Նըրա առջև պաղատավոր
Նըրանց համար, որ թողեցին․
Ու իջնում են, մըխիթարում
Մեզ տըրտմալի այս աշխարհում…»

Թովված, կախարդված, տարված էն երգին,
 Վերացավ, թըռավ իմ վշտոտ հոգին
Դեպի երջանիկ մի ուրիշ աշխարհ,
Անհայտ ու հեռու, անծանո՜թ, օտա՜ր…
Եվ էն աշխարհը հըրաշալի՜ էր.
Ո՛չ սուգ կար էնտեղ, ո՛չ վայելք, ո՛չ սեր,
Ոչ կարելի էր կորցընել մի բան
Եվ ոչ ունենալ քաղց ագահության.
Ինչպես գերեզման և ունայնություն՝
Լուռ էր ու դատարկ, անփառք ու անհուն.
Ինչպես հայացքը մեռելի աչքի՝

Մի միտք ուներ միշտ առանց հուզմունքի,
Հողեղեն մարդուն անհայտ խորհըրդով
Հավիտյան սառած, խաղա՜ղ, անվրդով…
Ու անշարժ կանգնած, դալուկ ու լռիկ,
Ըստվերնե՞ր էին, անմարմին մարդի՞կ,
Տըժգույն, անարև, աղոտ լուսի մեջ
Աղոթում էին անձայն ու անվերջ,
Աղոթքն էլ սակայն ոչինչ չէր խընդրում.
Ո՛չ ազատություն, ո՛չ մահ, ո՛չ խընդում…

X

    Հանկարծ լըռությունն ինձ ուշքի բերավ,

Աչքիս առջևից հըրաշքը թըռավ։
Պատարագն արդեն վերջացրել էին։
Դագաղը շարժվեց, թընդաց ահագին
Սասանիչ երգը մահվան սարսափի,
Էն լացն ու կոծը, օրհներգը մահի,
Որով մեռելին հրաժեշտ են տալիս
Դեպի գերեզման ճամփու դընելիս,
Երբ ծառս է լինում վիշտը մայրական
Դեպ գահն արարչի—ղըրկողը մահվան,
Արձակում ցասկոտ իր ճիչը ետին

Ու թույլ, հուսահատ ընկնում է գետին։


XI

   Դուրս եկանք դուռը։ Նայեցի վերև։
Վերևն, ինչպես միշտ, փայլում էր արև.
Բոլորն աշխարքում կարգին ու հանդարտ,
Ու ինչպես երեկ՝ էնպես ամեն մարդ…
Բայց երկինքն էնքա՜ն պայծառ էր այնօր,
Եվ պայծառությունն էնքա՜ն էր տըրտում,
Տըրտմությունն էնքան խոր, հանդիսավոր,
Որ թըվում էր ինձ, թե ջինջ կապույտում՝
Վերջին հըրաժեշտ տալով աշխարհքին՝

Ճախրում էր նըրա հեռացող հոգին…
Ու մըտքովս անցավ հանկարծ ակամա,
Թե արդյոք նըրա աչքերը անմահ
Նայո՞ւմ են ներքև, տեսնո՞ւմ են ինձ էլ,
Թե ո՛նց եմ ցավիս տակին կորացել…
Եվ կամ ո՞րն է նա. էն շո՞ղն է պայծառ,
Որ զվարթ խաղով, աշխույժ ու կայտառ
Կորչում է, մըտնում թուխպ ամպի ետև,
Ազատ, երկնաչու էն ա՞մպն է թեթև,
Թե՞ էն աղավնին, որ հիմա թըռավ,

Անփույթ ճախրելով՝ ջինջ օդում կորավ…


XII

   Հանդո՜ւգըն մտքեր, ո՞ւր եք սըլանում։
Ի՞նչ եք որոնում էն մութ սահմանում։
Ահա մեր կյանքի սահմանը վերջին,
Էս սև ու տըխուր թումբերը չընչին…
Լո՜ւռ գերեզմաններ. քանի՜ սըգավոր
Ձեր եզերքներին կանգնել են մի օր,
Էս դատարկ կյանքին, անհաստատ բախտին
Անեծքներ տալով բեկվել, հեռացել,
Երբ որ սիրածի դագաղը մըթին

Վիհ են իջեցրել ու դեմքը ծածկել…
Եվ որքա՜ն ըղձեր, սըրտեր ու զգացմունք
Թաղված են, մարած ձեր լուռ փոսերում.
Ահա և՛ մի նոր բարձրացրած սև թումբ,
Դեռ թաց է հողը, դեռ խունկ է բուրում,
Իսկ մենք ուզում ենք ուրիշին թաղել,
Որ ապրում էր դեռ երկու օր առաջ…
Եվ անշուշտ մի օր սըրա շիրիմն էլ
Կըծածկի նույնպես մամուռը կանաչ,
Կանի հավասար քարին ու հողին,

Ինչպես դըրացու անկողինը հին։
Նըրանից հետո դե՛ եկ՝ իմացի՛ր,
Թե ո՛վ է թաղված քո ոտի տակին,
Ի՜նչ ցեղից էր նա, ի՜նչ ձիրքեր ուներ,
Անահ հերո՞ս էր, գեղանի մի կի՞ն,
Անհոգ մի ջահե՞լ, անկըշտում ագա՞հ,
Աղքա՞տ, թե հարո՞ւստ,— ձե՜ն, նըշան չըկա…


XIII

    Եվ… իջնում էր նա ընդմիշտ իմ աչքից,
Կյանքից, արևից, էս լուս աշխարքից…
Կորացա, վերջին համբույրս տըվի,

Ու էն համբույրով դագաղում դըրի
Խընդում, սեր, ըղձեր, ամե՜ն, ամեն բան…
Ինձ ետ քաշեցին, մի կողմը տարան։
Իսկույն հետևեց խուլ գըրգրռոցը,
Քարով ու հողով լըցրին էն փոսը,
Դագաղն էլ, ինքն էլ ծածկվեցին հանկարծ,
Ասես թե բընավ աշխարհ չէր եկած,
Եվ այսուհետև երբե՜ք, հավիտյան
Էլ չէր տեսնելու արևը նըրան…
Հուղարկներն այնժամ մոտ եկան մի-մի.

— Է՜հ, աստված նըրա հոգուն ողորմի.
Մի օր էլ մենք ենք էսպես գընալու,
Կյանքն էլ է դատարկ, մարդն էլ է դատարկ,
Ո՜վ է աշխարքիս վըրա մընալու.
Անցավոր են ողջ— բախտ, վայելք ու փառք…
Ասացին՝ հանգիստ հոգոց հանելով,
Ու դարձյալ հանգիստ զըրույց անելով
Գընացին իրենց տըները անհոգ։
Շուրջըս նայեցի, չէր լալիս ոչ ոք.
Երկինքն էլ էնպես պայծա՜ռ ու հանդարտ…

Եվ ինչպես երեկ, էնպես ամեն մարդ…


XIV

    Եկավ գիշերը։ Իմ հոգնած հոգուն
Իջավ տանջալի մի խաղաղություն։
Վայր ընկա, ինչպես ուժաթափ մի բան,
Որ զգում է միայն կարոտ հանգըստյան,
Բայց ճըգնում է դեռ, աշխատում ունայն,
Ուզում է հիշել, թե ինչ բան էր այն.
Մի խառըն երա՞զ էր, մի աշխա՞րք ուրիշ,
Գինու մի քե՞ֆ էր, ծաղը՞ր, թե՞ պատիժ…

    Մըրափը սակայն ծանըր ու դանդաղ

Չոքեց ինձ վըրա՝ սև թևերը կախ,
Միտքըս իր թելը կըտրեց ու թըռավ,
Անհուն, խավարչտին քաոսում կորավ.
Մահ, մեռել, շիրիմ—թեթև հեռացան,
Ու հեռանալով՝ փոխվեցին, դարձան
Ամպեր, ըստվերներ, կետեր երերուն,
Դողացին, հանգան, ու մըթնեց հեռուն…
Կարճատև մի քուն եկավ ինձ վըրա,
Եվ ես մյուս անգամ երազում տեսա.


XV

    Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,

Արևը խաղում պայծառ կապույտում.
Առանց կորուստի ու առանց վըշտի
Կանգնած էի ես էն երազ հովտում։

    Շուրջըս շուշաններ, անվե՜րջ շուշաններ,
Լիքն էր անտառը անուշ բուրմունքով,
Եվ եդեմական ներդաշնակ ձայներ
Փառք էին տալի թովչական երգով.

    «Փա՜ռք անպատում մըխիթարչին,
Փա՜ռք խորհուրդին անմահության.
Նա է կըրում հույսը վերջին

Ու շոգն անշեջ, արարչական.
Փա՜ռք խորհուրդին անմահության։

    Նա գընում է բարձր ու անվերջ
Դեպի անհունն ու հավիտյան,
Վիշտը հանգչում է նըրա մեջ,
Ապրում սերը անապական.
Փա՜ռք խորհուրդին անմահության…»

    Ու լսում եմ ես էն խաղաղ օդում
Քընքույշ ու զըվարթ ձայնը սիրելի,
Անհայտ ու անտես կանչում է նա ինձ,

Կանչում գերազանց մի ուրիշ կյանքի.

    «Արի՜ ինձ հետ, իմ թըշվա՛ռ,
Ես քեզ տանեմ մի աշխարհ,
Ուր չըկա մահ, անջատում,
Ու սերն անվե՜րջ, անհատնո՜ւմ…

    Արի՜, թըռի՜ր, գընա՛նք ինձ հետ,
Անցա՜վ, անհո՜գ, անհո՜ւշ, անհե՜տ…»։

Բացատրական բառարան՝

Անգուման-Անսպասելի, անհավանական

Տակավին-Դեռևս, դեռ: Մինչև հիմա: Բայց, Էլի, այսուամենայնիվ, այնուամենայնիվ, այնուհանդերձ

Աշկարա-Տե՛ս, Ակնհայտ

Բերկրանք-Ուրախություն, ցնծություն, խնդություն, բերկրություն, խինդ

Թովչական-Թովչանք պարունակող՝ կախարդական

Հուղարկ-Ճանապարհ գցելը, հուղարկավորելը

Երկնաչու-Դեպի երկինք չվող՝ գնացող, երկնաթիռ

Posted in գրականություն 9

Հետազոտական աշխատանք

Փետրվարի 9

Հայերենը՝ մտածողության ձև, ձոն մայրենի լեզվին, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին։

Հանելուկներ

Մի աղջիկ նստած է, և դու չես կարող նստել նրա տեղում, նույնիսկ եթե նա վեր կենա և գնա։ Որտեղ է նա նստած:

Պատասխան՝ Նա նստած է քո ծնկների վրա

Երկու հոգի մոտենում են գետին. Ափի մոտ կա մի նավ, որը կարող է պահել միայն մեկին։ Երկուսն էլ անցել են դիմացի ափ։ Ինչպե՞ս:

Պատասխան՝ Նրանք տարբեր ափերում էին

Շանը կապել են տասը մետրանոց պարանից և այն քայլել է 300 մետր։ Ինչպե՞ս նա դա արեց:

Պատասխան՝ Պարանը ոչ մի բանից կապված չէր։

Ինչպե՞ս կարող է նետված ձուն երեք մետր թռչել ու չկոտրվել։

Պատասխան՝ Դուք պետք է ձուն նետեք չորս մետր, այնուհետև առաջին երեք մետրը կթռչի

Եթե ​​հինգ կատու հինգ րոպեում բռնում են հինգ մուկ, ապա ինչքա՞ն ժամանակ է պահանջվում մեկ կատուից մեկ մուկ բռնելու համար:

Պատասխան՝ Հինգ րոպե

Արբանյակը Երկրի շուրջ մեկ պտույտ է կատարում 1 ժամ 40 րոպեում, իսկ մյուսը՝ 100 րոպեում։ Ինչպե՞ս կարող է դա լինել:

Պատասխան՝ 100 րոպեն 1 ժամ 40 րոպե է

Ի՞նչը չունի երկարություն, խորություն, լայնություն, բարձրություն, բայց կարելի է չափել:

Պատասխան՝ Ժամանակը, ջերմաստիճանը

Սեղանին երեք վարունգ և չորս խնձոր կար։ Երեխան սեղանից վերցրեց մեկ խնձոր: Քանի՞ միրգ է մնացել սեղանին:

Պատասխան՝ 3 միրգ քանի որ վարունգը բանջարեղեն է

Կայքի հղումը՝

Posted in գրականություն 9

Ուլտարի կատուները

Փետրվարի 8

«Ուլտարի կատուները», կարդալ պատմվածքը, գրել վերլուծություն։

Ես խառն զգացողություններ ունեմ այս պատմության նկատմամբ։ Այն իսկապես շատ տարօրինակ է և նաև տարօրինակ ձևով հետաքրքիր, որ չեմ կարող վստահ լինել, թե ինչ զգացողություն եմ ունեցել կարդալիս։ Պատմվածքը ոչ մի ուսմունք չի պարունակում: Այն մի զույգ ծերերի մասին էր, ովքեր սպանում էին կատուներին և ի վերջո վճարում իրենց արարքների համար: Բայց մենք այդպես էլ չհասկացանք, թե որն էր պատճառը նման ագրեսիվ պահվածքի։ Այդ ամենն այնքան տարօրինակ և անհեթեթ էր, որ ես նույնիսկ չեմ կարողանում ասել, թե ինչի մասին էր պատմությունը:

Ներկայացնել կատվի սիմվոլիկան տարբեր մշակույթներում։

Սպիտակ կատվի նշանակությունը Անգլիայիում

Սպիտակը մի գույն է, որը միշտ կապված է եղել անմեղության, մաքրության, բարության և հաջողության հետ: Ահա թե ինչու աշխարհի շատ երկրներում համարվում էր, որ դա ֆինանսական կամ սենտիմենտալ բախտ է բերում, Ես չէի կարող ասել ՝ նրանք նրանց որպես ուղեկիցներ են ուզում, ավելի ճիշտ ՝ որպես «ամուլետներ»:

Հիմա այն, ինչ կարող եմ ձեզ ասել, և դա կարող է զարմացնել ձեզ, դա է Անգլիայում դրանք բոլորովին այլ իմաստ ունեին, Իրականում, դրանք վատ բախտի խորհրդանիշներ էին, և նույնիսկ հավատում էին, որ դրանք ավետում են ողբերգություն կամ կործանում, եթե բախվեիք դրան: Եվ դա այն է, որ չունենալով գույն (սպիտակը բոլոր գույների գերադասությունն է, ուստի այն որպես այդպիսին չի համարվում) նրանք կարծում էին, որ դա ուրվական է:

Posted in գրականություն 9

Վահան Տերյանի բանաստեղծություններ

Դեկտեմբերի 14

Վահան Տերյանի բանաստեղծություններից դուրս գրել անձնավորման օրինակներ, բանաստեղծություններից մեկը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։

1. ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

24. 14 ՏՈՂ

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։

Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։

Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում…

Posted in գրականություն 9

Հարավային Կորեայի և Հայաստանի համեմատություն

Համեմատության համար ես ընտրեցի Հարավային Կորեան և Հայաստանը

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ

Հայաստան՝

Հարավային Կորեա՝

ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲՈՒՐԳ

Հայաստան՝

Հարավային Կորեա՝

Սեռատարիքային բուրգերը համեմատելով կարող ենք տեսնել, որ Հայաստանում մարդկանց միջին տարիքը 30-34ն է, իսկ Հարավային Կորեայում մարդկան միջին տարիքը 50-54ն է:

Հայաստան՝

Հարավային Կորեա՝

Posted in գրականություն 9

Ինչպե՞ս կարող եք սովորել կառավարել ձեր զգացմունքները:

Զգացմունքները հաջող ու երջանիկ կյանքի գլխավոր խոչընդոտն են։ Դուք կարող եք փոխել աշխատանքը, մասնագիտությունը, ամուսնական կարգավիճակը և նույնիսկ տեղափոխվել մեկ այլ քաղաք, բայց արմատապես ոչինչ չի փոխվի. դուք դեռ կվիճեք զայրույթի պատճառով, բաց կթողնեք շահավետ առաջարկներ ամաչկոտության պատճառով, կգիրանաք՝ սթրես ուտելով: Եթե ​​իսկապես ուզում եք ինչ-որ բան փոխել, սկսեք զգացմունքներից: Միայն նրանց վերահսկողության տակ վերցնելով՝ կարող ես հասնել ցանկացած նպատակի։

Այս հոդվածում մենք կխոսենք այն մասին, թե ինչ էմոցիաներ է պետք սահմանափակել, կվերլուծենք հիմնական կանոններն ու դրանք մարելու ուղիները։ Եվ նաև մենք կվերլուծենք վարժությունները, որոնք կօգնեն ձեզ պահպանել սառնասրտությունը ցանկացած իրավիճակում:

Կարողացեք կառավարել ձեր զգացմունքները՝ դա լավ է, թե վատ
Իմպուլսիվ մարդիկ վստահեցնում են, որ կյանքը առանց զգացմունքների պոռթկման դառնում է ձանձրալի և անփույթ։ Մասամբ նրանք ճիշտ են. Ի վերջո, զգացմունքները մի բան են, որը մեզ տրված է բնությունից: Բայց արժե հասկանալ, որ նրանցից յուրաքանչյուրը ժամանակին ծառայել է որոշ առաջադրանքներ կատարելու և նույնիսկ կյանքեր փրկելու համար.

վախ զգալով, մարդը փախել է գիշատիչ գազանից.
բարկության մեջ մարդիկ որս էին անում և ստանում իրենց սնունդը.
նույնիսկ ծուլությունն էր պահանջված՝ որսից առաջ ուժ խնայել:
Մենք հիմա ապրում ենք բոլորովին այլ աշխարհում։ Եվ դուք պետք է վերահսկեք ձեր խոսքերն ու զգացմունքները: Ի վերջո, զայրույթը, որը պարբերաբար ճնշում է ձեզ, կարող է ստեղծել հակամարտող, կռվարար մարդու համբավ, բառեր ընտրելու չցանկանալը քանդում է ընտանիքը: Եվ սա հեռու է միակ զգացմունքից, որը պետք է խստորեն վերահսկվի: Կան ուրիշներ՝ պակաս ակնհայտ, բայց նույնքան կործանարար։

Ինչ զգացմունքներ պետք է վերահսկել
Մարդիկ պատրաստակամորեն վերագրում են այս խմբին բացասական հույզերի ողջ սպեկտրը՝ վախ, ցավ, վրդովմունք, զայրույթ: Եվ սա արդար է։ Ի վերջո, բացասական զգացմունքները կարող են մշտապես անհանգստացնել մեզ, վնասել ընտանիքում փոխհարաբերությունները և աշխատանքի արդյունավետությունը: Բայց միայն նրանք չէ, որ պետք է վերահսկվեն: Երբեմն բոլորովին անվնաս զգացմունքները կարող են ցավ պատճառել.

Ամաչկոտություն. Այս հույզը նման է վախի. այն խանգարում է հարցազրույցներին և գործընկերների հետ շփումներին, դժվարացնում է հանդիպումներն ու բանակցությունները և դառնում լուրջ խոչընդոտ անձնական կյանքում:
Իմպուլսիվություն և կենտրոնանալու անկարողություն: Նման մարդիկ օրվա ընթացքում մի բանից մյուսին են անցնում, բայց դրանք մինչև վերջ չեն հասցնում։ Եթե ​​դուք չեք վերահսկում ձեր ակնթարթային ցանկությունները, դուք անընդհատ կտուժեք ցածր արտադրողականությունից, քաշի ավելացումից և անհարկի գնումների հսկայական բեռից:
Այսպիսով, դուք պետք է սովորեք կառավարել ձեր բոլոր զգացմունքները: Ի վերջո, անմիզապահությունը կարող է վնասել ցանկացած իրավիճակում՝ անկախ նրանից՝ վշտացած եք, զայրացած կամ երջանիկ:

Ինչպես սովորել կառավարել ձեր զգացմունքներն ու հույզերը. 12 հիմնական կանոն
Ինքներդ ձեզ վերահսկելու երկու եղանակ կա. Առաջինը հույզերի արագ փոխհատուցման տեխնիկայի կիրառումն է: Այն բավականին արդյունավետ է արտակարգ դեպքերում, երբ դուք բառացիորեն եռում եք և պատրաստ եք դուրս շպրտել բացասականը։ Երկրորդ ճանապարհը երկար ու համակարգված աշխատանք է ինքդ քեզ վրա։ Մեր խորհուրդները, թե ինչպես կառավարել ձեր զգացմունքները, համատեղում են երկուսն էլ: Հետևաբար, մի անտեսեք կետերից որևէ մեկը. փորձեք դրանք բոլորը կիրառել ձեր կյանքում:

Կտրվածություն կատարվածից
Հնարքն այն է, որ զգացմունքների եռացող պահին ձեր ուշադրությունն այլ բանի վրա փոխեք: Օրինակ՝ շեֆը նախատում է ձեզ, և դուք մտովի տեղափոխվում եք արևոտ ափ՝ քայլելով ամառային փողոցներով կամ պառկած լողափում։ Նման միջավայրում բարկանալն ուղղակի անհնար է։

Իհարկե, այս մեթոդն ունի որոշ թերություններ.

Այն այնքան էլ լավ չի աշխատում թույլ երևակայություն ունեցող մարդկանց մոտ:
Նման անջատիչը միշտ չէ, որ տեղին է: Օրինակ, երբ դուք պետք է լսեք քննադատություններ և ուղղեք ձեր աշխատանքի սխալները, ավելի լավ է «մնաք այստեղ»:
ինքնահիպնոզ
80-ականներին ավտոթրեյնինգը հոգեբանական ուղղման ամենատարածված միջոցն էր։ Հիմա դրանք փոքր-ինչ հետին պլան են մղվել հոգեբանների թրեյնինգների ու առաջարկների առատության պատճառով։ Բայց դա չի նշանակում, որ նրանք դադարել են աշխատել: Դուք կարող եք օգտագործել ավտոմատ առաջարկը երկու եղանակով.

Անվճար րոպեների ընթացքում կրկնեք ցանկալի հույզերն ու բնավորության գծերը՝ անվան հետ միասին։ Օրինակ՝ «Ես Իվանն եմ։ Ես հանգիստ եմ և հավասարակշռված։ Ես Իվանն եմ: Ես երբեք վեճի մեջ չեմ մտնում»: Աշխարհի բոլոր հոգեբանները համաձայն են, որ եթե 21 օր անընդմեջ 10 րոպե զբաղվեք նման ավտոմարզմամբ, կարող եք ինքներդ ձեզ համոզել ամեն ինչում։
Ինքնահիպնոզն արդյունավետ է նաև ճգնաժամի ժամանակ: Զգալով, որ սուզվում եք զգացմունքների անդունդը, խորը շունչ քաշեք և մտովի կրկնեք. «Ես հանգիստ եմ։ Նա չի կարող ինձ բարկացնել: Ես երբեք չեմ տրվում սադրանքներին»։
Ժամանակին դադար
Եթե ​​զգում եք, որ ձեր համբերությունը հասել է սահմանագծին, շրջվեք և հեռացեք: Այո, սա կարող է հարցեր առաջացնել մյուս կողմից: Բայց ավելի լավ է խնդրով զբաղվել, երբ հույզերը թուլանան։ Դուք կարող եք արհեստական ​​դադար ստեղծել՝ հղում կատարելով կարևոր զանգին, հրատապ առաջադրանքին կամ ձեզ սպասող այլ մարդկանց, օրինակ՝ հաճախորդներին:

Posted in գրականություն 9

Կրակի  առասպելը:  Վլադիրմիր  Հուլպաչ

Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությու4նն էին աղերսում։
Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և
արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։
Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։
Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։
― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։
Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը
երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։
Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։
Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։
Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։
― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։
― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։
― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։
― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել, մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։
― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաոս։ Ես ինքս կգնամ։
Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։
Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երբ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։
― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում
սպաներ ինձ։
― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ
կարող եմ անել։
Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։
— Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ
ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։
― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ
հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։
Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ
ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։
Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով,
կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։
Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները
դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։
Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից
հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։
Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ
շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը
կապոցից և ասաց․
― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ
կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։
― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։
― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան
սարդը։
― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։
― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։
Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։
Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․
Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ,
Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում,
Լսում տերևների երգը անդադար․
Մեր բարեկամն է կրակը կյանքում։


Առաջադրանքներ

Ա) Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի
անհրաժեշտությունը հեքիաթում։

Առաջին մաս

Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությու4նն էին աղերսում։
Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և
արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։
Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։
Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։
― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։
Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը
երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։
Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։

Երկրորդ մաս

Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։
Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։
― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։
― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։
― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։
― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել, մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։
― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաոս։ Ես ինքս կգնամ։
Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։
Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երբ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։
― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում
սպաներ ինձ։
― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ
կարող եմ անել։
Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։
— Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ
ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։
― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ
հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։
Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ
ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։
Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով,
կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։
Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները
դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։
Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից
հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։
Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ
շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը
կապոցից և ասաց․
― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ
կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։
― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։
― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան
սարդը։
― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։
― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։
Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։
Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․
Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ,
Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում,
Լսում տերևների երգը անդադար․
Մեր բարեկամն է կրակը կյանքում։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից
դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

Կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ։

Համաձայն չեմ այդ հատվածին, որ կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ, քանի որ հեքիաթում կենդանիները ցանկանում էին ինչ որ կերպ կրակ գտնեին և ջերմանային։

Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։

Այո, թզենին ծաղրում էր փոթորկին, քանի որ փոթորիկը չէր կարողանում հաղթել նրան։

Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։

Այո, փոթորիկը ու ամպրոպը հաղթեցին թզենուն և շանթահարեցին նրան։

― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։
Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը
երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։
Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։

Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։

Այո, իմաստությունը մարմնի մեծության հետ կապ չունի, քանի-որ սարդը իր մարմնի փոքրությամբ կարողացավ կրակը բերել։

Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։

Այո, թզենին անվախ էր և չէր վախենում ամպրոպից-կայծակից, և շատ անտարբեր էր իր շրջապատի նկատմամբ։

Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։

Նրանք չպարտվեցին, քանի որ կարողացան հաղթել թզենուն։

Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ
նվիրել։

Այո,որովհետև, եթե կայքակը-փոթորիկը չշանթահարեր թզենուն, ապա կրակ չէր լինի։

Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։

Երբ կրակ չկար նրանց համար միևնույնն էր, բայց, երբ կրակ կար նրանք ցանկանում էին ջերմանալ։

Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։

Թզենու զոհվհելը օգնեց կենդանիներին և նրանք կարողացան ջերմություն ստանալ։

Posted in գրականություն 9

Փորձություն (հնդկական հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։

Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։

REPORT THIS AD

Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։

—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։

Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։

Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.

—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։

—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։

—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։

—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։

Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.

—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։

Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։

Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.

—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։

Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։

Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.

—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։

Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

Առաջադրանքներ

Ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
  • Համաձայն եմ
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
  • համաձայն չեմ
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
  • Համաձայն չեմ
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
  • Համաձայն եմ

Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։

Այո, ես համաձայն եմ որ չպետք չէր խաբել: Բայց լինում են այնպիսի պահեր, որ ինքդ կասկածում ես ընկերության մեջ, և ուզում ես հասկանալ, թե արդյոք նա իսկական ընկեր է: Չնայած որ մարդուն ստուգելը այդքան էլ ճիշտ չէ, բայց լինում են այնպիսի պահեր երբ մարդ կասկածում է թե արդյոք նա ունի իսկական ընկեր: Իմ կարծիքով Դհավալմուքհը շատ ճիշտ է վարվել, իր կարծիքը հարուստ ընկերոջ մասին շատ ճիշտ էր: Ես նույնպես կփորձեի ստուգել իմ ընկերներին, չնայած որ նրանց վստահում եմ. Կյանքը խափուսիկ է, և նաև ամենանսպասելի բաները կարող են տեղի ունենալ: