Posted in Առողջագիտություն

Լարանը՝ որպես արյունահոսությունը կանգնեցնող արդյունավետ միջոց

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։

Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:

Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։

Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։

ՆՇԱՆՆԵՐԸ

Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Posted in Առողջագիտություն

Արյան մեջ պարունակվող բջիջներ, քաղցկեղ, արյունահոսություն

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

dreamstimemaximum_32095688.jpg

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

առըւն.jpg

Արյան քաղցկեղ

Արյան քաղցկեղի պատճառագիտությունը բազմագործոնային է, այսինքն՝ այն առաջանում է մի քանի գործոնների միաժամանակյա ներգործությունից։ Արյան քաղցկեղի   առաջացման պատճառ կարող են հանդիսանալ  տարբեր գործոններ՝  ժառանգական նախատրամադրվածություն, որոշակի մուտացիաներ, այսինքն՝ օրգանիզմում գենային խաթարումներ, քիմիական որոշակի նյութեր, որոշակի հակաբիոտիկներ, դեղամիջոցներ, տարբեր վիրուսներ:

 Քաղցկեղն արտահայտվում է մի քանի համախտանիշներով։ Առաջինն անեմիկ համախտանիշն է, որը դրսևորվում է թուլությամբ, քնկոտությամբ, ախորժակի կորստով, աշխուժության անկմամբ: Երկրորդը հեմոռագիկ համախտանիշն է, որը բնութագրվում է տարատեսակ արյունահոսություններով, օրինակ՝  քթային, լնդային և այլն։ Հաջորդը իմունոդեֆիցիտային համախտանիշն է, որն արտահայտվում է տարատեսակ  ինֆեկցիաների նկատմամբ հակվածությամբ, քանի որ իմունային բջիջները հենց արյան կազմում են և հասունացած չլինելով՝ չեն կարողանում ապահովել իմունիտետը, և տարբեր ինֆեկցիաներ, որոնք նորմայում ընկճվում են, այս դեպքում գլուխ են բարձրացնում:

Հաջորդն ինտոքսիկացիոն համախտանիշն է՝ թունավորման, որը պայմանավորված է այդ չարորակ բջիջների կողմից արտադրվող թունավոր նյութերով։ Այն կարող է դրսևորվել ջերմության բարձրացումով, մկանացավերով, հոդացավերով, ոսկրային ցավերով, և այլն: Կա մեկ այլ համախտանիշ ևս՝ գերաճային համախտանիշը, որի ժամանակ որոշակի օրգաններ չափերով մեծանում են, օրինակ՝ լյարդը, փայծաղը, ավշային հանգույցները:

Posted in Առողջագիտություն

Վնասվածքներ, ճաքեր, կոտրվածքներ

Կոտրվածք

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված):

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարությամբ բաժանվում իրարից: Լրիվ կոտրվածքները, առանց բեկորների տեղաշարժի, հազվադեպ են և լինում են միայն երեխաների մոտ: Ոչ լրիվ կոտրվածքները (ճաքերը) նույնպես հաճախ են լինում մանկական տարիքում: Վնասվածքային կոտրվածքների ենթակա են տարեցների և ծերերի ոսկրերը, որոնք տարիների ընթացքում դառնում են ավելի փուխր, կորցնում են ճկունությունը: Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ` ողներին: Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում է (տափակում), և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է: Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքներ:

Բաց և փաք կոտրվածքներ

Փակ կոտրվածքը բաց կոտրվածքից էապես տարբերակող բնութագրիչն այն է, որ փակ կոտրվածքում շրջապատող մաշկի կամ փափուկ հյուսվածքների շարունակականության ընդմիջում չկա `կոտրվածքի տեղանքի արտաքին մասի հետ հաղորդակցվելով:

Ընդհակառակը, բաց կոտրվածքում կա տեսանելի վերք, որը թեև պարտադիր չէ, որ հենց ոսկրային վնասվածքի մակարդակում լինի, այն գտնվում է նույն մարմնի հատվածում ՝ դառնալով աղտոտման բարձր ռիսկի գոտի:

Մեկ այլ առանձնահատկություն, որը նրանց տարբերակում է որոշ դեպքերում, այն է, որ բաց կոտրվածքը գրեթե միշտ ակնհայտ է, չնայած ոչ դեպքերի 100% -ով: կոտրված բեկորները կարող են զննել վերքը կամ ցույց տալ վերքը: Եթե ​​ոչ, ապա ավելի հստակ կարելի է նշել հատվածի դեֆորմացիան:

Փակ կոտրվածքների դեպքում դեֆորմացիան միշտ չէ, որ ակնհայտ է, և ախտորոշման համար անհրաժեշտ են պատկերագրական ուսումնասիրություններ:

Փակ կոտրվածք Այն սահմանվում է որպես ոսկրերի շարունակականության ընդհատում, որը կարող է լինել մասնակի կամ ընդհանուր, և որը չի ուղեկցվում վերքերով, որոնք կոտրվածքի կիզակետը հաղորդակցում են դրսին: Որոշ փակ կոտրվածքներում կարող են վերքեր լինել. դրանք մակերեսային են, ուստի վարակի լուրջ վտանգ չկա:

Որպեսզի կոտրվածք առաջանա, ոսկորը պետք է տրավմատիզացվի ավելի մեծ ուժգնությամբ, քան ընդունակ է աջակցել: այնուամենայնիվ, կան կոտրվածքների այլ տեսակներ, որոնք բացառություն են այս կանոնից: Այս խմբի մեջ ընկնում են անբավարարության կոտրվածքներ, որոնք հայտնի են նաև որպես պաթոլոգիական կոտրվածքներ:

 Բաց կոտրվածք Դա մեկն է, որում բացի ոսկրերի շարունակականության ընդհատումից, կա մաշկի կամ հարակից հյուսվածքների վնասվածք, ինչը կապ է հաստատում կոտրվածքի ֆոկուսի և արտաքինի միջև: Այլ կերպ ասած, աղտոտման ռիսկը մեծ է: Կոտրվածքները սահմանվում են որպես ոսկրի կամ աճառի շարունակականության ընդմիջում:

Դրանք սովորաբար առաջանում են տրավմայի արդյունքում, որի ինտենսիվությունը գերազանցում է ոսկրի կրողունակությունը: Բաց կոտրվածքների ժամանակ արտաքինի հետ կապը կարող է առաջանալ երկու եղանակով, որոնցից մեկն այն է, որ կոտրված ոսկորը ունի սուր եզր, որը ծակում է մկանային հյուսվածքն ու մաշկը:

Posted in Առողջագիտություն

Շնչառության սուր խանգարում

Մարդու մարմնի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մատակարարում։ Շնչառական համակարգը շնչառության միջոցով մարմինն ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակով և հեռացնում ածխաթթու գազը։ Շնչառությունը կատարվում է շնչառական, սրտանոթային, նյարդային և հենաշարժիչ համակարգերի հմատեղ գործունեության շնորհիվ։

Այս համակարգերից յուրաքանչյուրի գործունեության խաթարումը, որը լինում է որոշ վնասվածքների և հիվանդությունների դեպքում, կարող է բերել շնչառության խանգարումների շատ հաճախ կյանքին անմիջական վտանգ են սպառնում, քանի որ խախտվում է թթվածնի մատակարարումը հյուսվածքներին, մասնավորապես դա խիստ է անդրադառնում նյարդային համակարգի գործունեության վրա։ Շնչառության խանգարման արագ հայտնաբերումն ու ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը կարող են թեթևացնել տուժածի վիճակը և կանխել հետագա բարդությունները։

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ և ազատ, առանց որևէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին և ուշադրություն դարձնել նրա շնչառությանը և մենք կարող ենք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում,ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ,ավելի դանդաղ կամ անկանոն լինել,ավելի խորը կամ մակերեսային լինել,այսինքն ՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։ Շնչառության դժվարացման մասին վկայում է նաև մաշկի վիճակը,այն լինում է անսովոր խոնավ ու կարմրացած, հետո ՝ գունատ կամ կապտավուն։ Տուժածը կարող էգլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի և ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած,անհանգիստ կամ վախեցած։

Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում մեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ ենք հայտնաբերում, նախ ուշադիր պետք է զննել շրջապատը և ապահովել անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է ՝ դեռևս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխել տարածքը ՝ բացել դուռը,պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերել տուժածին այդ վտանգավոր տարածքից։

Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։ Նստեցնել տուժածին հարմար դիրքով, ցանկալի է ՝ իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը ՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին և այլն։ Խորհուրդ տալ նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչել և հանգստացնել տուժածին,  չթողնել որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովել թարմ օդի բավարար քանակ ՝ բացել պատուհանը կամ դուռը և խնդրել այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկել տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցել տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնել ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, զանգել շտապ օգնություն։

Posted in Առողջագիտություն

Անշունչ մարդուն օգնության մասին

Առաջին քայլը․ պտտում ենք նրան հետ՝ մեջքի վրա։ Քանի, որ նրա շնչառությունը կանգնած է, ուստի պիտի փորձենք մի կերպ վերականգնել։ Դրա համար, նրա գլուխը մի քիչ բարձրացնում ենք, որպեսզի շնչառական խողովակը ուղղվի։

Երկրորդ քայլը․ մենք պիտի փորձենք աշխատացնել ուղեղը, քանի որ «ղեկավար» օրգաններից մեկը ինքն է։ Այն, մեր բառերով ասած, սիրում է ղեկավարել, սակայն այն, մյուս բոլոր օրգանների համեմատ, չունի երկրորդական զանգված։ Այն թթվածնային քաղցից հետո նույնիսկ 10 րոպե չի դիմանա, առավելագույնը՝ 5-7: Այսպիսով՝ ուղեղը հանգած է, և այն վերականգնելու համար պետք է թթվածին։ Մենք պետք է երկու ձեռքի մատներով սեղմենք այտերի հետևում գտնվող ոսկորներին, որպեսզի վերջիններիս շնորհիվ բացվի բերանը։

Երրորդ քայլ․ պետք է դունչը՝ ծնոտը, իջեցնենք ներքև։ Այսպիսով՝ տուժածի բերանը բաց է, այլևս չի փակվելու, և մեզ ոչինչ չի խանգարելու։

Չորրորդ քայլի համաձայն՝ թվածին տալու համար, պետք է մենք արտաբերենք այն, ուստի մոտենում ենք տուժածին՝ արհեստական շնչառություն անելու նպատակով, և սկսում ենք փչել։ Սակայն փչելը նույնպես պետք է լինի նուրբ, բայց մեկ-տեղ սրընթաց ու հապճեպ։ Սովորողներից մեկը հետաքրքիր մի հարց տվեց, թե արդյոք թթվածին ենք «մատակարարում» տուժածին։ Այնուհետև մենք հասկացանք, որ 100%-անոց թթվածին մարդը երբեք չի կարող շնչել, քանի որ կմահանա, ուստի և տուժածին արհեստական շնչառություն տալու ժամանակ, մենք և՛ թթվածին ենք տալիս, և՛ ածխաթթու գազ, որն օգնում է ինչ-որ չափով վերականգնել ներքին օրգանների բնականոն գործունեությունը։ Ուստի, այդպես պետք է մի քանի անգամ անենք ու ժամանակի ընթացքում նայենք տուժածի կրծքավանդակին․ եթե այն բարձրանում-իջնում է, ապա մեզ հաջողվել է վերականգնել այն։

First Aid for Unconscious Person

Մյուս մեր կանգառը սիրտն է։ Հինգերորդ քայլ․ մենք պետք է փորձենք վերականգնել սիրտը։ Պետք է շոշափենք տուժածի կրծոսկրը, որը գտնվում է մարմնի ամենամեջտեղում ու նրան ուղղահայաց շարժվենք դեպի՝ աջ, քանի որ սիրտը գտնվում է աջ կողմում։ Այստեղ պետք է լինենք ծայրահեղ զգույշ, որպեսզի ճիշտ տեղ ընկնենք, քանի որ եթե սխալ «նշան» բռնենք, ապա չենք կարողանա «վերամիացնել» սիրտը։ Այդպիսի սխալ կարող ենք բաց թողել 9 անգամ, հետևաբար շանսերն ու հավանականությունը քիչ են։

Մնաց ամենակարևոր քայլը՝ վեցերորդ քայլը։ Մենք խաչաձև կերպով դասավորում ենք մեր մատները, կոպիտ ասած՝ հավաքում, դնում ենք սրտի համեմատաբար ճիշտ տեղի վրա և սկսում ենք հրել՝ սեղմել։ Այդպես ռիթմիկ 30 անգամ կրկնում ենք, որպեսզի մեծացնենք մարդուն՝ կյանքին վերադարձնելու հնարավորության տոկոսները։ Անպայման է ռիթմիկ կերպով սեղմել, քանզի սիրտը նույնպես ռիթմիկ է աշխատում։ Շնորհակալություն ուշադրության համար։

Posted in Առողջագիտություն

Առողջագիտական նախագիծ

Մայիսյան 17րդ հավաք

Նախագիծը՝ Աչքերի, տեսողության հիգիենա, աչքերի լարվածությունը հանող, բեռնաթափող վարժություններ

օր՝ 06,05,2022թ

ժամը՝ 11,00-11,45

Սովորող սովորեցնող նախագծով Միջին դպրոցի 8-5 դասարանի սովորողները ուսումնական պարապմունք են անցկացնում Հյուսիսային դպրոցի կրտսեր ընկերների համար։

պարապմունքի պատասխանատումեր՝

Մուրադյան Դավիթ

Գրիգորյան Յանա

Սարդարյան Յանա

Մուշեղյան Արամ

Խեչոյան Սաթե

Posted in Առողջագիտություն

Առողջության գործոնները

Առողջության գործոնները

Հիգիենա

Վնասակար սովորություններ

Առողջ սնունդ

Մարզանք

Շրջակա միջավայր

Ժառանգ

Աղքատություն

Պատասխանատու վարքագիծ

Կրթություն

Նորմալ հոգեվիճակ

Իմ կարծիքով սրանցից կարևոր է՝

Շրջակա միջավայր

Առողջ սնունդ

Վնասակար սովորություններ

Հիգիենա

Կրթություն

Պատասխանատու վարքագիծ

Ժառանգ

Նորմալ հոգեվիճակ

Աղքատություն

Մարզանք