Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ մարզերը

Շիրակ

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Շիրակի մարզի ռելիեֆը

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի: Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփին է:

Շիրակում է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚

Լոռի

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110 կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:
Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Աշխարհագրական ակնարկ և կլիմա

Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380 մ):
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:
Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։

Տավուշ

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։

Մարզն ունի մոտ 350 կմ միջպետական սահման, որից 300-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի:

Տավուշի բնաշխարհը

Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը և Իջևանի անտառային այգին` դենդրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։

Արագածոտն

ՀՀ Արագածոտնի մարզը իր աշխարհագրական դիրքով, տնտեսական եւ քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններուվ միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում:

Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Մարզի տեղադիրքը և կլիման

Արագածոտնի մարզը իր մեջ նրառում նաև Փամբակի ու Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև ընկած տարածքը:

Այնտեղ մարդու կենսագործունեության, հատկապես տնտեսության վարման համար բավարար պայմաններ կան: Եվ պատահական չէ, որ պատմության բոլոր ժամանակներում մարզի տարածքը միշտ իրեն է գրավել ոչ միայն ժողովրդի հոծ բազմություններ, այլեւ եղել է հայոց արքունական եւ ամառանոցային եւ որսորդական տարածք:

Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Ըստ բարձրության տարեկան միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը խիստ տարբեր են։ Արագածի գագաթամերձ շրջանում տեղումները տարեկան հասնում են 850-900 մմ, իսկ համեմատաբար ցածրադիր (1000 մ ) բարձրություններում՝ 300 մմ։ Արարատյան դաշտին հարող հատվածներում ամռանը տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ:

Այստեղ լավ պայմաններ կան ջերմասեր մշակաբույսերի` խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարանոցային եւ բոստանային մշակաբույսերի մշակության համար: Դրանք մշակվում են Աշտարակի ողջ տարածաշրջանում եւ Թալինի տարածաշրջանի հարավ-արեւմտյան հատվածում: Թալինի տարածաշրջանի հյուսիսային հատվածը, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանները հարմար են հացահատիկի, կարտոֆիլի եւ բանջարեղենի մի քանի տեսակների արտադրության համար: Բնական լանդշաֆտային գոտիներից մարզում հանդիպում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և նիվալ գոտիները։

Մարզի օգտակար հանածոները

Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Վերջինս կազմում է նախկին Խորհրդային Միության ողջ պաշարի 90%-ը եւ իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մարզում են գտնվում նաեւ Ծաղկասար (2219 մ), Իրինդ (2050 մ), Արտենի (2047 մ) հանգած հրաբուխները։ Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից եւ բնական աղբյուրներից:

Մարզի խոշոր գետերն են Քասաղը և Գեղաձորը։ Կան շատ հեղեղատարեր: (նշանավոր է Մաստարայի հեղեղատարը)։ Մարզի տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նաև Թալինի ջրանցքը։ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ։ Գործում են Ապարանի, Հալավարի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի, Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները։

Կոտայք

Կոտայքի մարզ – գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից 900- 2500 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին  և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը: Հրազդան գետի ձախակողմյան վտակների մի մասը գետնի տակ ներծծված ջրերի շնորհիվ գարնանը դուրս են ցայտում /շատ լինելու պատճառով դրանց անվանում են «40 աղբյուր»/:

Ոռոգուման համակարգը

Կոտայքի մարզի ոռոգման համակարգում մեծ նշանակություն ունի Ակնա լիճը /3032մ. բարձրություն/, որով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը: Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը:

Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները` համապատասխան բուսական և կենդանական աշխարհներով: Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր : Կոտայքի մարզի տարածքով են անցնում Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները, իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45 կմ է: Ազգաբնակչության 97,6 %- ը հայեր են: Ազգային փոքրամասնություններից մարզում բնակվում են` եզդիներ, ասորիներ, ռուսներ, քրդեր:

Գեղարքունիք

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար  ձգվածությունը  հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ:

Գեղարքունիքն  ամենախոշոր մարզն է ըստ  տարածքի և զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն  իր մեջ  ներառում  է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր:   Բնակչության  խտությունը կազմում  է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց  մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական  բնակավայրերում: Բնակչության  թվաքանակում  տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը: Գեղարքունիքի մարզի կլիման  բնորոշվում է երկարատև  և խստաշունչ ձմեռներով, քանի որ  գտնվում է  ընդհանուր առմամբ ծովի  մակերևույթից 2000-3500 մ բարձրության վրա: Մարզի ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթն է 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մ, Վարդենիսը 3522 մ, Գեղասարը 3446մ: Ամենաերկար  գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47 կմ), և Մասրիկը (45 կմ), առկա  են նաև  խառնարանային լճեր` Աժդահակ և Արմաղան /մինչև 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ/:

Սևանա լիճ

Գեղարքունիքի մարզում  է  գտնվում  բարձր լեռնային , եզակի  էկոհամակարգով Սևանա լիճը, որի  ավազանի ընդհանուր մակերեսը կազմում  է շուրջ 5 հազ. քառ. կմ, լճի հայելու  մակերեսը` 1.2 հազ. քառ. կմ, ծավալը` 35.8 մլդ.խմ: Այն ոչ  միայն մարզի, այլ նաև  հանրապետության համար ունի  առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը տարածաշրջանի քաղցրահամ  ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական  ազդեցություն  ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական  հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Գեղարքունիքի մարզը  յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու   մշակությի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի  գեղեցկությամբ:

Գոգավորության  հյուսիսային մասով ձգվում  են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը  օղակ է  Սևանի ու Վարդենիսի  լեռնաշղթաների միջև: Եթե Արեգունու  և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի  սահմաններում գտնվող   լանջերը  զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  դեպի Սևանա  լիճ նայող լանջերը համեմատաբար  մեղմաթեք են, որտեղ այդ լեռների  բազմաթիվ հրաբխային կոներից   դուրս ժայթքած  լավան հրաբխային  լեռնալանջերից բացի  առաջացրել է  նաև  սարավանդներ, քարակարկառներ: Մարզի հենց այս  հատվածներում էլ` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  ու Սևանա լճի միջև  գտնվող վայրերում  զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար  են հողագործության  համար: Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են: Դրանցից համեմատաբար  ընդարձակը Մասրիկի  դաշտն է: Այդ հարթ տարածությունները  ծովի  մակերևույթից ունեն 1900-2200մ  բարձրություն:

Կլիմա

Տարեկան արևափայլի միջին տևողությունը հասնում է ավելի  քան 2700-2800 ժամ/տարի: Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է , իսկ  ձմռանը` չափավոր ցուրտ: Բնութագրվում է  ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով: Ամառը տաք է, գերիշխում  են քիչ ամպամած եղանակները, մթնոլորտային  տեղումները շատ չեն: Սևանա լճի հարավային և արևմտյան  առափնյա հարթ  տարածությունները բնութագրվում  են  լեռնատափաստանային բերրի  սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը` լեռնամարգագետնային հողերով:

Բուսատեսակների  մեջ  գերակշռում են  լեռնատափաստանային , ենթալպյան և  ալպյան բուսատեսակները: Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս  լեռնաշղթաների լեռնալանջային , բարձր լեռնային մասերում, որոնք էլ  հանդիսանում են  ամառային արոտավայրեր  ու խոտհարքներ: Շատ քիչ է անտառային  բուսականությունը, կաղնու , գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան  լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման  հետևանքով առաջացած  տարածքներում  աճեցվել են արհեստական  անտառաշերտեր: Այստեղ զգալի տարածքներ  են զբաղեցնում  փշարմավի պուրակները:

Կենդանական աշխարհը

Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի  իջեցման  հետևանքով խիստ կրճատվել  է  թռչունների   ու ձկների  տեսակները: Բնական  մյուս տեսակի  ռեսուրսներից , մարզը  հանրահայտ է ոսկու պաշարներով /Սոտքի հանքավայր/: Սոտքի ոսկու հանքավայրի առանձին  հանքախորշերում պահպանված  նշանով ոսկի  արդյունահավել  է հազարամյակներ առաջ:   Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը /այդ թվում արձանիկը/ պատրաստված են Սոտքի  հանքավայրի ոսկուց: Կան  քրոմի ու հրակայուն  ապարների զգալի պաշարներ Շորժայի  հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ` Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ` Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք: Հանքային ջրի պաշարներ կան Գավառի  և Մարտունու  տարածաշրջաններում:

Մարզի տարածքում պահպանվել  են բազմաթիվ  միջնադարյան  ճարտարապետական   հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են  բնական հուշարձանները` խառնարանային լճերը, խարամային կոները, ընդարձակ ՙքարային ծովերը՚: Մեծ հետաքրքրություն  են ներկայացնում Սևանա  լճից ազատված  տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները:

Մարզի տարածքում  է գտնվում «Սևան Ազգային պարկը» /կազմավորվել է 1978թ.-ին/: Այն զբաղեցնում  է Սևանի  միջլեռնային  գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և դրա հատակի ազատված տարածքները: Մակերեսը կազմում  է 150.1 հազար հա, որից 24.9 հազ. հա առափնյա ցամաքային  տարածքներ են: Այն շրջափակված է Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի և Սևանի լեռնաշղթաների լանջերով:  Այստեղ պահպանվել են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ:

Արմավիր

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:

Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Արմավիր քաղաքը

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը: Նախկինում Արմավիրը կոչվել է Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Որդան կարմիր

Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:

Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը, հիմնադրվել է Արգիշտի առաջինի կողմից մ.թ.ա. 776 թ-ին Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց։ Արգիշտիխինիլի նշանակումէ Արգիշտաշեն։

Գտնվելով արգավանդ Արարատյան դաշտում՝ միջազգային քարավանային առևտրային ուղիների խաչմերուկում՝ ժամանակի ընթացքում Արգիշտիխինիլին դառնում է ուրարտական պետության վարչական, տնտեսական ու կրոնական կարևոր բերդաքաղաքներից մեկը։
Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին, այդ պատճառով էլ քաղաքին երբեմն անվանում են Արամայր։ Ըստ Խորենացու՝ Արամայիսն իր համար գետի ափամերձ բարձունքի վրա տուն է շինում։ Արամայիս անվանը ավելացվել է վիր մասնիկը, որը զենդերեն նշանակում է բարձր։ Ստացվում է Արմավիր՝ Արամայիսի բարձր տուն։
Ուրարտական պետության ժամանակ Արմավիր Քաղաքը իր մեծությամբ ու կարևորությամբ մրցում էր Վան մայրաքաղաքի հետ, իսկ ուրարտական պետության անկումից հետո շարունակելով գոյատևել մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև մ.թ. 68թ,՝ դարձել է Արարատյան հայկական թագավորության մայրաքաղաքը, ուր և հաստատվել էին Երվանդունիները։
Բագրատունիների իշխանության օրոք Արմավիրը նորից վերելք է ապրում մինչև Զաքարյանների իշխանության ժամանակահատվածը։
Արմավիր քաղաքը ամբողջությամբ ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ։
Նախքին մայրաքաղաք Արմավիրի տարածքում ներկայումս փռված են Նոր Արմավիր, Հայկավան, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան և Արմավիր գյուղերը, իսկ բլրի գագաթին գտնվող քաղաքի միջնաբերդի ավերակները՝ որպես ուխտատեղի պահպանվում են մինչ օրս։

Արարատ

Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:

Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:

Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:

Մարզկենտրոն Արտաշատը

Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:
Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Վերջին 3-4 տասնամյակների ընթացքում կառուցվել և գործում են գինու, մրգի պահածոների, հախճապակու, խեցեգործական իրերի գործարանները:
Արարատի մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին: Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:

Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ասորիները, ռուսները, եզդիները, հույները, քրդերը: Ասորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Եզդիների թիվը մեծ է Այնթապ, Մարմարաշեն, Մխչյան, Ռանչպար, Նորամարգ գյուղական համայնքներում: Ազգային փոքրամասնությունները միշտ էլ մարզային և համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում են գտնվում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում,իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:

Վայոց Ձոր

Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` Արցախին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։

Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հայտնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։

Մարզն ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։ Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Վայոց ձորը Գեղարքունիքի մարզի հետ կապված է Վարդենյաց լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Բնական պայմանները

Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3522 մ (Վարդենիս լեռ)։ Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735 թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ ըստ պատմական աղբյուրների Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։

Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800 մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։

Բուսական և կենդանական աշխարհը

Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700 հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսրանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ–ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։
Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։

Սյունիք

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղ (3.904), Ծղուկը (3.581), Թրասարը (2594 մ) Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։

Սյունիք կամ Սիսական

Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն  է /3904/: Հայտնի են նաև Բաղացսար, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ, Ծղուկ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:

Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:

Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին:

Posted in Պատմություն 9

Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

1-ին աշխարհամարտ

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:

Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: 

Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:

1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 

1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 

Կովկասյան ճակատ

1914 թվականի օգոստոսի 2-ին կնքվեց գերմանա-թուրքական դաշնակից պայմանագիր, ըստ որի թուրքական բանակը փաստացի հանձնվեց գերմանական ռազմական առաքելության ղեկավարությամբ, և երկրում հայտարարվեց զորահավաք: Սակայն, միեւնույն ժամանակ, Թուրքիայի կառավարությունը չեզոքության մասին հայտարարություն տարածեց: Օգոստոսի 10 -ին գերմանական հեծանվորդներ Գյոբենը և Բրեսլաուն մտան Դարդանելի կղզիներ ՝ թողնելով Միջերկրական ծովում բրիտանական նավատորմի հետապնդումը: Այս նավերի գալուստով ոչ միայն թուրքական բանակը, այլ նաև նավատորմը գտնվում էին գերմանացիների հրամանատարության ներքո: Սեպտեմբերի 9 -ին թուրքական կառավարությունը բոլոր տերություններին հայտարարեց, որ որոշել է վերացնել կապիտուլյացիոն ռեժիմը (օտարերկրյա քաղաքացիների հատուկ իրավական կարգավիճակը):

Այնուամենայնիվ, թուրքական կառավարության անդամների մեծ մասը, այդ թվում ՝ մեծ վեզիրը, դեռ դեմ էին պատերազմին: Այնուհետև պատերազմի նախարար Էնվեր փաշան, գերմանական հրամանատարության հետ միասին, պատերազմ սկսեց առանց կառավարության մնացած անդամների համաձայնության ՝ երկիրը կանգնեցնելով կատարվածի առջև: 1914 թվականի հոկտեմբերի 29-ին և 30-ին թուրքական նավատորմը գնդակոծեց Սևաստոպոլը, Օդեսան, Ֆեոդոսիան և Նովոռոսիյսկը (Ռուսաստանում այս իրադարձությունը ստացավ «Սևաստոպոլի արթնացման զանգ» ոչ պաշտոնական անվանումը): 1914 թվականի նոյեմբերի 2 -ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային: Անգլիան և Ֆրանսիան հաջորդեցին նոյեմբերի 5 -ին և 6 -ին: Այսպիսով, ասիական գործողությունների թատրոնում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծագեց կովկասյան ճակատ:

Օսմանյան բանակի գեներալների մարտարվեստը և նրա կազմակերպությունը իրենց մակարդակով ցածր էին Անտանտայից, սակայն Կովկասյան ռազմաճակատում ռազմական գործողությունները կարողացան շեղել ռուսական ուժերի մի մասին Լեհաստանի և Գալիցիայի ռազմաճակատներից և ապահովել հաղթանակը: գերմանական բանակը, նույնիսկ Օսմանյան կայսրության պարտության գնով: Այդ նպատակով Գերմանիան թուրքական բանակին տրամադրեց պատերազմի համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ռեսուրսներ, իսկ Օսմանյան կայսրությունը ՝ մարդկային ռեսուրսներ ՝ օգտագործելով ռուսական ռազմաճակատի 3-րդ բանակը, որը սկզբնական փուլում ղեկավարում էր Ինքը ՝ պատերազմի նախարար Էնվեր փաշան (շտաբի պետ — Գերմանացի գեներալՖ. Բրոնզարտ ֆոն Շելենդորֆ): 3 -րդ բանակը ՝ թվով մոտ 100 հետևակային գումարտակ, 35 հեծելազորային ջոկատ և մինչև 250 հրացան, գրավեց դիրքերը Սև ծովի ափից մինչև Մոսուլ, իսկ ուժերի մեծ մասը կենտրոնացած էր ձախ կողմում ՝ ռուսական կովկասյան բանակի դեմ:

Ռուսաստանի համար կովկասյան գործողությունների թատրոնը երկրորդական էր համեմատած Արևմտյան ճակատ— այնուամենայնիվ, Ռուսաստանը պետք է վախենար Կարսի ամրոցի և Բաթումի նավահանգստի վերահսկողությունը վերականգնելու Թուրքիայի փորձերից, որը Թուրքիան կորցրեց 1870 -ականների վերջին: Կովկասյան ճակատում ռազմական գործողությունները տեղի են ունեցել հիմնականում Արեւմտյան Հայաստանի, ինչպես նաեւ Պարսկաստանի տարածքում:

Կովկասյան գործողությունների թատրոնում պատերազմը երկու կողմերն էլ վարում էին զորքերի մատակարարման ծայրահեղ ծանր պայմաններում. Լեռնային տեղանքը և հաղորդակցության ուղիների բացակայությունը, հատկապես երկաթուղիները, մեծացրել են այս տարածքում Սև ծովի նավահանգիստների վերահսկողության կարևորությունը (առաջին հերթին Բաթում և Տրապիզոն:

Մինչ ռազմական գործողությունների սկսվելը, կովկասյան բանակը ցրվեց երկու խմբի ՝ երկու հիմնական գործառնական ուղղությունների համաձայն.

Թևերը ծածկված էին սահմանապահների, կազակների և աշխարհազորայինների անկախ անկախ ջոկատներով. Աջ եզրը ՝ Սև ծովի ափով դեպի Բաթում, իսկ ձախը ՝ քրդական շրջանների դեմ, որտեղ, զորահավաքի հայտարարությամբ, թուրքերը սկսեցին ձեւավորել քրդական անկանոն հեծելազոր:

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով Անդրկովկասում զարգացավ հայկական կամավորական շարժում: Հայերը որոշակի հույսեր կապեցին այս պատերազմի հետ ՝ հույսը դնելով Արեւմտյան Հայաստանի ազատագրման վրա ռուսական զենքի օգնությամբ: Հետեւաբար, հայկական հասարակական -քաղաքական ուժերն ու ազգային կուսակցությունները այս պատերազմը հայտարարեցին արդարացի եւ հայտարարեցին Անտանտի անվերապահ աջակցությունը: Թուրքական ղեկավարությունը, իր հերթին, փորձեց իր կողմը գրավել արևմտահայերին և առաջարկեց նրանց ստեղծել թուրքական բանակի կազմում կամավորական ջոկատներ և համոզել արևելահայերին համատեղ գործել Ռուսաստանի դեմ: Այս ծրագրերը, սակայն, վիճակված չէին իրականանալու:

Posted in Պատմություն 9

Թեմա 26. Հայդուկային շարժումը

Արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի մեջ մեծ տարածում գտավ հայդուկային կամ ֆիդայական շարժումը: Հայդուկ հունգարերեն բառ է, նշանակում է պարտիզան, ֆիդայի արաբերեն բառ է, նշանակում է անձնազոհ: Հայդուկային շարժումն Արևմտյան Հայաստանում սկսվեց 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից, այն իր սուր ծայրով ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների և բռնակալների դեմ: Մեծ մասամբ իբրև ճնշող և բռնակալ հանդես էին գալիս քուրդ ռազմական ավագանին՝ ցեղապետերը և թուրք պաշտոնեությունը: Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ: Չհանդուրժելով լլկանքները՝ հայ գյուղացին մի որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք և բարձրանում լեռները: Երբեմն՝ մենակ, երբեմն՝ խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ, հայդուկներն ապաստանում էին լեռներում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն: Առաջին հայդուկներից էր 1869թ. ծնված Արաբոն , որը, չհանդուրժելով քուրդ ցեղապետերի վայրագությունները, որոշեց նրանց պատասխանել «ակն ընդ ական»: Նա հանդուգն էր, արի, վեհանձն, պաշտպանում էր հասարակ գյուղացուն՝ անկախ ազգությունից: Կողոպտում էր հարուստների ունեցվածքը, բաժանում անխտիր բոլոր գյուղացիներին: Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոյի 16-հոգանոց խումբը շրջապատվեց թշնամու կողմից, և բոլորն էր զոհվեցին:Ֆիդայական շարժումները վերելք ապրեցին, երբ նրանց գործունեությունն սկսեցին ղեկավարել ազգային կուսակցությունները:Հայդուկային շարժման ականավոր դեմքերից էր Արմենակ Ղազարյանը. ծնվել է 1864թ. Սասունի Ահրոնք գյուղում: Իբրև ֆիդայի նա հայտնի դարձավ Հրայր, Դժոխք, Ուրվական անուններով: Նրա նպատակն էր ոչ թե ստեղծել ֆիդայական խմբեր, այլ առաջացնել համաժողովրդական շարժում: Լեռ բարձրանալու փոխարեն նա շրջում էր գյուղից գյուղ ըմբոստության ոգին ժողովրդի մեջ տարածելու համար: Հենց որ ՀՀԴ-ն իր գործունեությունն սկսեց Տարոնում, Հրայրն ընդունվեց նրա շարքերը: Նա թղթակցում էր և’ «Հնչակին», և’ «Դրոշակին», պախարակում նրանց միջկուսակցական տարաձայնությունները: Նա իրատես գործիչ էր. չէր հավատում Եվրոպայի խաբուսիկ հույսերին, ոչ էլ թուրքերի խոստումներին: Նա գործուն մասնակցություն ունեցավ Սասունի 1894թ. ինքնապաշտպանական մարտերին և զոհվեց 1904թ. Սասունի ապստամբության վճռական կռվում:Ֆիդայական շարժման անվանի հայդուկապետերից էր Սերոբ Վարդանյանը՝ Ախլաթի շրջանի Սոխորդ գյուղի գյուղապետի կրտսեր եղբայրը: Իր վրա հարձակված քրդերից մեկին սպանելուց հետո նրան փախցնում են սկզբից Կ. Պոլիս, ապա Ռումինիա: Այնտեղ հայդուկային խումբ է ձևավորում և 1895թ. վերադառնում Ախլաթ: 1896-97 թվերին ողջ գավառում նա կազմակերպում է ժողովրդի ինքնապաշտպանությունը:

Այդ պատճառով ժողովուրդը նրան սկսեց կոչել Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող: 1897-99 թվերի ֆիդայական շարժումը կոչվեց Սերոբյան շրջան: Թեղուտ գյուղի վճռական ճակատամարտից հետո մի ողջ շաբաթ նա թաքնվում էր ձյունապատ Նեմրութ լեռան կատարին: Այդ ժամանակներից նրան կոչում են նաև Նեմրութի Ասլան: Կառավարությունը մեծ գին հայտարարեց Սերոբի գլխի համար: Գեղաշենի ռես Ավոն թունավորում է նրան և հայտնում Բշարե Խալիլին: Գելիգուզան գյուղում թունավորված Սերոբը իր ընտանիքի և ընկերների հետ դիմադրում է Բշարե Խալիլի զորքերին, բայց զոհվում է թշնամու սարսափը, ժողովրդի սիրելին: Սակայն նրա անունը անմար մնաց ժողովրդի հիշողության ծալքերում: Նրա մասին հյուսվեցին երգեր ու ասքեր:Հարյուրավոր հայդուկների շարքում իր պատվավոր տեղն ունի Գևորգ Չավուշը: Նա հին հայդուկներից էր, մարտնչել էր բազմաթիվ խմբերում: Իր անձնազոհությամբ և սխրանքներով չէր զիջում Սերոբին, սակայն անմռունչ կատարում էր նրա հրամանները: Գևորգը մղեց բազմաթիվ կռիվներ՝ Մազրայի, Շենիկի, Բերդակի, Պնավի մարտերը, որոնք բոլորն էլ ավարտվում էին հաղթանակով: Դրանցով նա սիրտ էր տալիս հայությանը, հավատ ներշնչում ֆիդայիների նկատմամբ, իսկ քուրդ ու թուրք շահագործողները վախենում էին Գևորգի պատժից: Նա դարձել էր անորսալի վրիժառու: Կառավարությունը ուժեղացրեց նրան հետապնդելու գործունեությունը և 1907թ. Սուլուխի կռվում Գևորգը զոհվեց, բայց նրա անունը մնաց ժողովրդի սրտում իբրև անձնազոհության և նվիրումի վսեմ օրինակ:Սերոբի խմբի հայդուկներից էր Անդրանիկ Օզանյանը, ծնվել է 1865թ. Սեբաստիայի վիլայեթի Շապին-Գարահիսար քաղաքում: Սպանելով իր անմեղ հորը ծեծող թուրք պաշտոնյային՝ նա բանտարկվում է, ապա փախչում Կ.Պոլիս, հետո՝ Ռումինիա: Որոշ ժամանակ անց վերադառնում է Արևմտյան Հայաստան, հետո իր տեղն է գտնում Աղբյուր Սերոբի խմբում, որտեղ աստիճանաբար մեծ հեղինակություն է ձեռք բերում: Սերոբի դահիճ Բշարե Խալիլի սպանությունն իրականացնելուց հետո դառնում է հայդուկապետ: Նրա հռչակն ավելի տարածվեց Առաքելոց վանքի ինքնապաշտպանության ժամանակ: Նահանգական իշխանությունները փորձեցին խաբեությամբ ծուղակը գցել Անդրանիկին և նրա խմբին, բայց չհաջողվեց:Ժողովրդական հերոս Անդրանիկը բազմաթիվ հաղթական կռիվներ մղեց Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Ռուսական բանակի հրամանատարության կողմից արժանացավ գեներալի բարձր աստիճանի, բայց հոգով միշտ մնաց հայդուկ, պատրաստ զոհվելու իր ժողովրդի և հայրենիքի համար: Հայդուկային խմբերի մեջ նշանավոր դեր էին կատարում բազմաթիվ քաջակորով այլ հայորդիներ:Հայդուկային շարժումը հայ ազգային-ազատագրական շարժման փառավոր էջերից է: Այն նպաստեց ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ինքնապաշտպանությանը: Բազմաթիվ հայ խիզախ վրիժառուներ իրենց սխրանքներով անմահացան ժողովրդի սրտում, ապացուցելով, որ ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյություն:

Posted in Ռուսերեն 9

Урок 22

11.04-18.04

Читаем и обсуждаем « Метель» из «Повести Белкина» А.С. Пушкина

Заключение

Задания для выполнения:

1.Пишем сочинения по следующим темам:

2. Задания из учебника  «Практическая грамматика»

стр. 30-32 (повторяем тему «Сравнительная и превосходная степени прилагательных» )

стр. 34, упр. 6,8,9

Упражнение 6. Употребите прилагательные из скобок в форме сравнительной степени.

1. Читайте громче! 2. Говорите медленее! 3. Пишите лучше! 4. Слушайте внимательнее! 5. Одевайтесь теплее! 6. Мой руки чище! 7. Чем выше в горы мы поднимались, тем труднее становилось дышать. 8. Чем тише вы говорите, тем хуже я вас слышу. 9. Тем быстрее читается книга, чем она интереснее. 10. Насколько ниже температура вещества, настолько медленнее движутся молекулы. 11. Чем больше становится скорость ракеты, тем сильнее действуют перегрузки.

Упражнение 8. Образуйте от выделенных прилагательных превосходную степень.

1. Точность в работе имеет самое огромное значение. 2. Летом мы отдыхали в самом прекрасном месте. 3. Даже маленькая неточность может привести к самым большим неопрятностям. 4. Во время болезни моя подруга была в самом тяжелом состоянии. 5. Мы удивились, когда наши гости заговорили на наичистейшем русском языке. 6. На афише мы увидели имена самых известных артистов, в том числе имя самой популярной у молодежи певицы. 7. Работа врача – самая трудная работа. 8. Наш профессор – самый талантливый ученый. 9. В вашей дипломной работе есть грубейшая ошибка. 10. Мать моего друга – самая добрая женщина. 11. Внук благодарен своему дедушке за самые мудрые советы. 12. Наш друг умеет готовить вкуснейшие блюда.

Упражнение 9. Допишите предложении, используя степени сравнения прилагательных:

1. Эта книга более интересная, чем та. 2. Этот город больше, чем Москва. 3. Эти упражнения труднее, чем мои. 4. Это здание выше, чем башня города. 5. Я более высокий, чем одноклассник. 6. Ваш коридор более длинный, чем этот. 7. Твой костюм лучше, чем мой. 8. Мое пальто хуже, чем его. 9. Чем красивее город, тем чище. 10. Чем строже преподаватель, тем умнее класс.

Posted in Անգլերեն 9

Listening exercises

Listening about coffee

https://listenaminute.com/c/coffee.html

Scientists and doctors can’t make their minds up about coffee. One study says it’s really bad for us and the next report says it’s good for us. I’ve even read that 10 cups a day is good for our brain. I like a cup of coffee at certain times of the day. I must have a coffee first thing in the morning. I can’t survive without my morning coffee. I have another cup or two when I get to work. And that’s it. I never drink coffee after lunchtime. If I do, I can’t sleep at night. The only time I drink coffee in the evening is if I go to a nice restaurant. Coffee seems a lot more complicated these days. When I was younger it was just coffee. Now it’s latte, Frappuccino and all kinds of other strange words.

Unknown words

certain-որոշակի

complicated-բարդ

Listening about heart

https://listenaminute.com/h/heart.html

The heart is one organ we really have to look after. Most of us, I think, don’t really know how to look after it. Or perhaps we know, but don’t do enough to keep our heart in a healthy condition. Our heart is an amazing thing, when you think about it. It beats so fast for years and years and years, pumping millions of liters of blood around our body. It keeps working, even though we do so many bad things to it. It really is the source of our life. We need to promise our heart every day that we’ll look after it properly. I think kids born today are lucky. Modern medicine and science will soon have all the answers to keep our heart strong. Even today we’re lucky. Doctors can replace your heart via a heart transplant.

Unknown words

perhaps-գուցե

condition-վիճակ

source-աղբյուր

properly-պատշաճ կերպով

Modern-Ժամանակակից

heart transplant-սրտի փոխպատվաստում

Listening about music

https://listenaminute.com/m/music.html

What would life be like without music? I wonder how music started. It is an important part of every culture on Earth. I wonder when we first became interested in music. I also wonder when we first become interested in music. Is it when we are a baby? Some people think our interest in music starts before we are born. Music is an essential part of my day. It changes my feeling and puts me in a good mood. There’s nothing better to do on a train or bus than put on my headphones. I like all kinds of music, from classical and opera to jazz, rock and world music. I’m always looking for something new. Sometimes I hear a song or piece of music on the TV or radio. I have to find out who it is. Do you do that? I’m sure I’ll keep collecting CDs or mp3s until I’m a hundred. Perhaps I won’t be able to hear it then!

Unknown words

wonder-զարմանալ

essential-էական

Posted in երկրաչափություն 9

Գլանի կողքի, հիմքի ու ամբողջ մակերևույթի մակերեսները

Sկ=2πrh

Sh=πr2

Sլ=Sկ+2Sհ=2πr*(h+r)

Գլան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վարժ․ 414

ա) Sկ=? սմ2

Sլ=? սմ2

r=7 սմ

h=8 սմ

Sկ=2πrh=2π*56=112π սմ2

Sh=πr2=49π սմ2

Sլ=Sկ+2Sհ=2πr*(h+r)=112π+98π=210π սմ2

բ) r=10 սմ

Sկ=120π սմ2

h=? սմ

Sլ=? սմ2

120π սմ2=2πrh=> h=120π/2π*10=6 սմ

Sh=πr2=36 π սմ2

Sլ=Sկ+2Sհ=2πr*(h+r)=320π սմ2

գ) r=4 սմ

Sլ=64π սմ2

h=? սմ

Sկ=? սմ2

Sh=πr2=16π սմ2

Sկ=2πrh

Sկ=Sլ-Sհ=64π սմ2 — 16π սմ2=48π սմ2

Sկ=2πrh=2*π*4*h=48π=> h=6 սմ

դ) r=? սմ, h=? սմ

Sկ=36π սմ2

Sլ=54π սմ2

2Sհ=54π սմ2 — 36π սմ2=18π սմ2

2Sհ=πr2=18π սմ2=> 9 սմ2=r2=> r=3 սմ

Sկ=2πrh=2π*3*h=36π սմ2 => h=6 սմ

Վարժ․ 415

A=12 սմ, B=14 սմ

Sկ=? սմ2

Sլ=? սմ2

Sկ=2πrh=2*12*14*π=336π սմ2

Sլ=Sկ+2Sհ=2πr*(h+r)=2π*12*26=624π սմ2

Պատ՝․ Sկ=336π սմ2; Sլ=624π սմ2

Վարժ․ 416

ա) A1=2 սմ, B1=4 սմ, r1=2 սմ, h1=4 սմ

A2=2 սմ, B1=4 սմ, r2=4 սմ, h2=2 սմ

Sկ1=2πrh=2π*2*4=16π սմ2

Sկ1=2πrh=2π*4*2=16π սմ2

Պատ՝․ հավասար են

բ) A1=2 սմ, B1=4 սմ, r1=2 սմ, h1=4 սմ

A2=2 սմ, B1=4 սմ, r2=4 սմ, h2=2 սմ

Sլ1=2πr*(h+r)=2π*2*(2+4)=4π*6=24π սմ2

Sլ2=2πr*(h+r)=2π*4*(2+4)=8π*6=48π սմ2

Sլ2 — Sլ1=48π սմ2 — 24π սմ2 = 24π սմ2

Պատ՝․ Sլ2-ը մեծ է 24π սմ2-ով։

Posted in Պատմություն 9

Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում


Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ-ի փետրվարի 19) վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմական իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն: Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ռումինիան ստանում էր Հյուսիսային Դոբրուջան: Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին: Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան: Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում (Արևմտյան Հայաստանում), ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:

Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր՝ այն ավելի սրեց ռուս-ավստրիական ու սերբա–բուլղարական մրցակցությունը և հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) համար:

Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիրը, որոնք նույնպես անուշադրության մատնվեցին:

Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ  բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և  չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից  զինված պայքարով ազատագրելու գաղափարը:

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ գովազդային ոլորտ

 Հայաստանում ներկայումս գովազդային ոլորտը կաղում է: Հայաստանում չկա գովազդային գործակալությունների միջեւ մրցակցություն, ինչի արդյունքում էլ Հայաստանում գովազդը չի աշխատում այնպես` ինչպես կայացած գովազդային շուկաներ ունեցող երկրներում: Հայաստանում գովազդի գները շատ էժան են, դա հատկապես վերաբերում է հեռուսագովազդին: Համեմատության համար, նա նշեց, որ եթե հայաստանյան «Հ1ե հեռուստաընկերությունում գովազդի մեկ րոպեի արժեքը մոտ 200 դոլար է, ապա ռուաստանյան «ՕՌՏե-ում այդ գումարը կարող է տատանվել 20 հազարից մինչեւ 1 մլն դոլար: Հայաստանում չկան մեդիա պլանավորողներ, կան մարդիկ, ովքեր գիտեն թե դա ինչ է, սակայն չեն կիրառում: Միաժամանակ, ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում վաճառվում է ոչ թե եթերաժամանակը` րոպեն, այլեւ վաճառվում է ռեյտինգը` գովազդվող ապրանքի պոտենցիալ գնորդի` թիրախի որոշակի քանակը: Չկա նաեւ պրոýեսիոնալ մոտեցում գովազդի բովանդակության, լեզվի եւ էթկայի վերաբերյալ: Եթե այս խնդիրները դժվար է կարգավորել օրենքով, ապա դա կարող է անել գովազդային հանրությունը` համապատասխան օրենսգիրք ընդունելով: Ա. Մարտիրոսյանի խոսքերով, խնդիրն այն է, որ Հայաստանում գովազդ արտադրողները երբեք չեն մրցակցել միմյանց հետ, եւ գովազդային ապրանքներին գնահատականներ չեն տրվել: Չկան չափանիշներ, որոնցով կարելի է դրանք գնահատել: Միաժամանակ, գովազդի պատրաստման համար պետք է համապատասխան կրթություն ունենալ, մինչդեռ միայն այս տարվանից եւ միայն մեկ բուհում է ներկայումս գործում գովազդի ýակուլտետ: Այսինքն, մինչ օրս այս ոլորտին մասնագիտական մոտեցում չի ցուցաբերվել: Առկա խնդիրների պատճառը հայաստայան շուկայի փոքր եւ աշխարհից կտրված լինելն է: Նրա խոսքերով, ներկայումս հայաստանյան գովազդային շուկայում դեռեւս ներկայացված չեն միջազգային հեղինակություն ունեցող գովազդային գործակալներ: Վերջիններիս հայաստանյան շուկան կարող է հետաքրքրել, եթե ոլորտի տարեկան շրջանառությունն անցնի 100 մլն դոլարից: Հայաստանի գովազդային շուկան, ինչպես եւ ողջ բիզնեսը 7 տարի հետ է մոսկովյան բիզնեսից եւ շուկայից: Եթե մսկովյան գովազդային շուկայի ընդհանուր տարեկան շրջանառությունը 8 մլրդ դոլար է, ապա Հայաստանում այդ շուկայի շրջանառությունը մոտ 30 մլն դոլար է, որից 12 մլն դոլարը բաժին է ընկնում արտաքին գովազդին: Հայաստանյան շուկայի շրջանառության այս ցուցանիշը սակայն խիստ մոտավոր է: Նրա դիտարկմամբ, իրականում գովազդային շուկայի մի մասը ստվերում է: Ճիշտ ծավալը հաշվարկելու համար կարելի է հաշվարկել գովազգային պաստառները, որտեղ գովազդ պատվիրելու միջին արժեքը 25 դոլար է, եւ հեռուստատեսային գովազդային եթերաժամանակը: Ճիշտ հաշվարկների դեպքում կարելի է ասել, որ գովազգային շուկայի շրջանառությունը գերազանցում է 100 մլն դոլարը: Նրա տեղեկացմամբ, որոշ միջազգային գովազդային գործակալություններ սկսել են ուսումասիրել հայաստանյան շուկան:

Posted in Անգլերեն 9

Do we live for work or work for live

We all know that a person cannot live without work. Do we live to work or do we work to live? Many people argue about this issue. Some say that if a person does not have a high job, then there is no point in working, and others say that it does not matter what level of work you have, the important thing is that you have a job.

Work to live

Essentially, “work to live” means that you work to allow yourself to enjoy other things in life besides work.

This means that when you return home, your work is of no importance to you and that you are more focused on other things such as your hobbies, your family and friends, and yourself.

Live to work


First, your life is based on your work and nothing else, which can be very bad for you.

The second means that you love your job so much that there is no clear line between professional and personal life. Some might say that if you love what you do, you won’t have to work a day in your life.

Posted in Ֆիզիկա 9

Նախագիծ՝ Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները

Նախագիծ՝ Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները

Մանակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել

հետևյալ հարցերի շուրջ

Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ ։

Խաղաղ ատոմի վտանգ կա։

Արդյո՞ք միջուկային էներգիան վտանգավոր է:

Միջուկների միացման և ճեղքման շնորհիվ միջուկային էներգիա ստանալու հնարավորությունը տեսականորեն ապացուցվել է դեռևս 1930-ական թվականներին։ Սակայն այդ հնարավորությունը իրականացվեց 1945 թվականին և 1954 թվականին, երբ փորձարկվեցին առաջին միջուկային զենքերը՝ ատոմային և ջրածնային ռումբերը։ Երկու դեպքում էլ միջուկային էներգիան անջատվում էր հուժկու պայթյունի ձևով և հնարավոր չէր այն օգտագործել խաղաղ նպատակներով։ Միջուկային վառելիքի խաղաղ օգտագործումը հնարավոր դարձավ միջուկային ռեակտորների ստեղծումից հետո, երբ մարդկությունը սովորեց կառավարել շղթայական միջուկային ռեակցիան․ ստեղծվեցին ատոմային էլեկտրակայաններ և միջուկային այլ սարքեր։

Հավանական է, որ տոկամակների (բարձր ջերմաստիճանային պլազմայի ստեղծման ու պահպանման համար նախատեսված սարքեր) և այլ սարքերի օգնությամբ մարդկությունը շուտով կկարողանա կառավարել նաև ջերմամիջուկային սինթեզման ռեակցիաները և կապահովի իրեն էներգիայի անսպառ աղբյուրով, որն անհամեմատ ավելի քիչ ռադիոակտիվ ավելցուկներ ունի և, հետևաբար, ավելի քիչ կաղտոտի շրջապատող միջավայրը։

Փոքր հզորության էներգիայի աղբյուրներ ստեղծելու համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում ռադիոակտիվ իզոտոպները։ Այսպես, 1 գ ռադիումի տրոհման ժամանակ անջատվում է 3,5 միլիոն կկալ միջուկային էներգիա, որը բավական է 50 վտ հզորության էլեկտրական լամպը յոթ տարի անընդհատ վառելու համար։ Սակայն ռադիումը շատ դանդաղ է տրոհվում․ 1600 տարվա ընթացքում տրոհվում է 1 գ ռադիումի ատոմների կեսը միայն։ Ներկայումս 210Po{\displaystyle {}^{210}\mathrm {Po} } և այլ իզոտոպների օգնությամբ ստեղծվել են մի քանի վտ հզորության աղբյուրներ։

tԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը։

Սկսած 1960-ական թվականներից ամբողջ աշխարհում լայն տարածում գտան ատոմակայանները: ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան էր նաև այն հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել ռեսուրսների սպառման վտանգը: Անցյալ դարի 70-ական թթ. արագ աճից հետո 80-ական թթ. ԱԷԿ-ների աճը զգալիորեն դանդաղեց, երբ ի հայտ եկան դրանց էկոլոգիական և տեխնիկական վտանգները: Չնայած այս հանգամանքին` աշխարհի մի շարք երկրներում ԱԷԿ-ները տալիս են ամբողջ արտադրված էներգիայի մեծ մասը: Հատկապես մեծ է դրանց դերը վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ երկրներում: Լիտվայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Բուլղարիայում և Հունգարիայում էներգետիկան հիմնված է ԱԷԿ-ների աշխատանքի վրա: 

Չեռնոբիլի աղետի հետևանքները։

1986 թվականի ապրիլի քսանվեցին միջուկային խոշոր աղետ տեղի ունեցավ Կիեւից ութսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում։ Աղետի պատճառը սխալ նախագծված ռեակտորն էր, եւ պայթյունի հետեւանքով ռադիոակտիվ մասնիկները սփռվեցին Եւրոպական երկրներից շատերի տարածքում։

Տիրում էր այն ենթադրությունը, որ աղետի շրջակա տարածքները մի քանի տասնյակ տարիներ կմնան վարակված։ Սակայն մի նոր ուսումնասիրության տվյալների համաձայն, մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա դրա բացասական հետեւանքները շատ ավելի նվազ են, քան կարծում էին։

Ուսումնասիրությունը կատարել են ՄԱԿ-ի ութ գործակալություններ, որոնց թվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Զարգացման գործակալությունը։ Աղետի ժամանակ զոհվեցին մոտավորապես հիսուն անձինք։ Դոկտոր Ֆրեդ Մեթլերը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատակից է.

՚՚Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ ռադիոակտիվ վարակման ենթարկված անձանց շրջանում քաղցկեղից կմահանան 4 հազար անձինք՚՚։

Այս թիվը շատ ավելի նվազ է նախկին հաշվումներից։ Դոկտոր Մեթլերն ավելացրել է, թե աղետից հետո առկա էին վահանագեղձի քաղցկեղով հիվանդ չորս հազար երեխաներ, եւ գոյատեւել է նրանց 99 տոկոսը։