Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:Սակայն պարզվում է, որ կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Դրանց օգնությամբ էլ կենդանի օրգանիզմները տարբերվում են անկենդան նյութից:Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու (բազմանալու) հատկություն: Բոլոր կենդանի օրգանիզմները ինչ-որ պահից սկսած ստեղծում են իրենց նմանին: Այդ երևույթը կատարվում է կիսման կամ երկու տարբեր օրգանիզմների մասնակցության շնորհիվ:Կենդանի օրգանիզմների բազմացումը տեղի է ունենում ժառանգական տեղեկատվության պահպանման և փոխանցման հաշվին:Կենդանի օրգանիզմներից առաջացող նոր սերունդը միշտ նման է ծնողական ձևին և կրում է նրա ժառանգական տեղեկատվությունը:
Կենդանի օրգանիզմները կյանքի ընթացքում ենթարկվում են բարդ փոփոխությունների: Արդյունքում կարելի է նկատել, որ նույն օրգանիզմն անճանաչելիորեն փոխվել է:Այնուհանդերձ պետք է նկատել, որ այդ փոփոխությունները օգուտ են բերում օրգանիզմին: Դրա հետևանքը լինում է այն, որ օրգանիզմը չափսերով մեծանում է, ձեռք է բերում մարմնի նոր մասեր կամ կատարելագործում եղածները:Կենդանի օրգանիզմների կազմության բարդացումը կոչվում է աճ, իսկ արդյունքում ձևավորվող նոր հատկանիշների դրսևորումը՝ զարգացում:
Բնության պայմանները անընդհատ փոփոխվում են. փոխվում է ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը և այլն: Բոլոր այդ փոփոխությունները անդրադառնում են կենդանի օրգանիզմների վրա: Արդյունքում օրգանիզմը իր գոյությունը հարմարեցնում է նոր պայմաններին: Դա հարմարումն է: Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ընդունակ է ընկալել միջավայրի փոփոխությունը և արձագանքել դրան: Այդ հատկանիշը կոչվում է գրգռականություն:
օրգանական, անօրգանական նյութեր
Օրգանական նյութեր են.
կենդանական և բուսական և բուսական ճարպերը, ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են, գլյուկոզը, ֆրուկտոզը և այլ շաքարները, մրգերում և բույսերում պարունակվող թթուները, բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը, ածխաջրածինները՝ (պրոպանը, բութանը, ացետիլենը) էթիլ սպիրտը, ացետոնը
հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր
Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ: Դրանցից են շատ անօրգանական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից` որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն: Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր:
Բջջի օրգանական նյութեր
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
Կենդանի օրգանիզմներին բնորոշ C պարունակող կենսածին միացությունները օրգանական նյութերն են, որոնց մեջ և քանակով, և նշանակությամբ առաջին տեղն են գրավում սպիտակուցները։ Դրանց կազմի մեջ բացի C, H, O, N-ի ատոմներից կարող են լինել նաև S, Fe, Zn, Cu ատոմներ։ Կազմում են բջջի չոր զանգվածի 50-80%-ը։ Կոչվում են մակրոմոլեկուլներ, քանի որ ունեն մոլեկուլային մեծ զանգված։ Սպիտակուցները նման, սակայն ոչ միատեսակ մոնոմերներից` ամինաթթուներից (20 տեսակ) կազմված կենսապոլիմերներ են։ Հայտնի են 100-ից ավելի ամինաթթուներ։ Ամինաթթուները լինում են փոխարինելի և անփոխարինելի։ Սպիտակուցները լինում են լիարժեք (որանցում կան բոլոր անփոխարինելի ամինաթթուները) և ոչ լիարժեք։ Լիարժեք են կենդանական ծագման սպիտակուցները։ Սպիտակուցները լինում են պարզ և բարդ։ Պարզ սպիտակուցները կազմված են միայն ամինաթթուներից, կոչվում են պրոտեիններ։ Բարդ սպիտակուցները պարունակում են նաեւ ոչ սպիտակուցային մաս եւ կոչվում են պրոտեիդներ։ Օրինակ հեմոգլոբինը կազմված է 4 մոլ Fe պարունակող հեմից և գլոբին սպիտակուցից. որով պայմանավորված է հյուսվածքների անհամատեղելիությունը։
Ամինաթթվի մոլեկուլը կազմված է հիմնային հատկություն ունեցող ամինախմբից (NH2) և թթվային հատկություններ պայմանավորող կարբօքսիլային խմբից (COOH)։ Մոլեկուլի մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ (R)։ Ամինաթթուներն ունեն և թթվի, և հիմքի հատկությունները։
Մի ամինաթթվի կարբօքսիլային խմբից և հարևան ամինաթթվի ամինախմբից անջատվում է ջրի մեկ մոլեկուլ, իսկ ամինաթթուների միջև ձևավորվում է ամուր կովալենտ կապ, որը կոչվում է պեպտիդային կապ։ Պեպտիդային կապերի հաշվին առաջացած միացությունը կոչվում է պոլիպեպտիդ։
Բոլոր սպիտակուցները պոլիպտետիդներ են, ոչ կանոնավոր պոլիմերներ, որոնց մոլեկուլները կազմված են հարյուրավոր ամինաթթուներից նույնիսկ կան հազարավոր ամինաթթուներից կազմված սպիտակուցներ։
Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ պարունակում է մեծ թվով բազմազան սպիտակուցներ։ Յուրաքանչյուր տեսակին բնորոշ են միայն նրան հատուկ սպիտակուցներ։
Այսպիսով հենց սպիտակուցներով է պայմանավորված օրգանիզմների կենսաբազմազանությունը։
Սպիտակուցները տարբերվում են միմյանցից
ամինաթթուների կազմով
քանակով
հաջորդականությամբ։
Այդ պատճառով սպիտակուցների տարբերակների թիվը հասնում է միլիոնների։
Սպիտակուցների կառուցվածքը չափազանց բարդ է, ունի տարբեր մակարդակներ։ Առաջնային կառուցվածքը ներկայացնում է տարբեր ամինաթթուների հաջորդականությունը (այսինքն պոլիպեպտիդային շղթան պեպտիդային կապեր)։
Երկրորդային կառուցվածքը առաջանում է պոլիպեպտիդային շղթայի լիովին կամ մասնակիորեն պարուրաձև մեկ պտույտի վրա գտնվող C=O խմբից O-ի և հարևան պտույտի վրա գտնվող N խմբի H-ի միջև առաջանում են ջրածնական կապեր, որոնց մեծ թիվը ապահովում է սպիտակուցի բավական ամուր կառուցվածքը։
Երրորդային կառուցվածքն առաջանում է պոլիպեպտիդային շղթայի յուրահատուկ դիրքորոշումով։ Դա սպիտակուցի տարածական կառուցվածքն է կամ կոնֆորմացիան գնդաձև է։ Կարող է պարունակել հիդրոֆոբ, ջրածնական, իոնական, էլեկտրաստատիկ, դիսուլֆիդային (կովալենտ) S_S կապերը (սրանք առաջանում են S պարունակող ամինաթթուների միջև հիդրոֆոբ և մյուս ձևերի կապերը առաջանում են ռադիկալների միջև, որոշ սպիտակուցներ ունեն)։
Չորրորդային կառուցվածք, որն առաջանում է մի քանի պոլիպեպտիդների միավորումից, ինչպես նաև սպիտակուցի և ոչ սպիտակուցային նյութի մոլեկուլի միավորումից (ոչ սպիտակուցային բաղադրիչներից)։
Սպիտակուցի մոլեկուլի կառուցվածքը բոլոր առանձնահատկությունները որոշվում են առաջնային կառուցվածքով
Ածխաջրերի կառուցվածքը
Ածխաջրերը քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:
ճարպերի կառուցվածքը
ՃԱՐՊԵՐԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՒ ԲՈՒՍԱԿԱՆ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ ԵՆ։ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԳԼԻՑԵՐԻՆԻ ԵՒ ՏԱՐԲԵՐ ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՝ ԳԼԻՑԵՐԻԴՆԵՐԻՑ։ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ ԱԿՏԻՎ ՖՈՍՖԱՏԻԴՆԵՐ, ՍՏԵՐԻՆՆԵՐ ԵՒ ՈՐՈՇ ՎԻՏԱՄԻՆՆ
ՃԱՐՊԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՔԻՄԻԿԱՈՍՆԵՐ Է. ՇԵՒՐԵԼԻ ԵՒ Մ. ԲԵՐՏԼՈՅԻ ԿՈՂՄԻ
ՇԵՒՐԵԼԸ ՃԱՐՊԵՐԸ ՃԵՂՔԵԼՈՎ ՍՏԱՑԱՎ 3 ԹԹՈՒՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԵՐԿՈՒՍԸ՝ ՍՏԵԱՐԻՆԱԹԹՈՒ ԵՒ ՄԱՐԳԱՐԻՆԱԹԹՈՒ, ՊԻՆԴ ԹԹՈՒՆԵՐ ԵՆ, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ՝ ՕԼԵԻՆԱԹԹՈՒ, ՈՐՆ ԷԼ ՀԵՂՈՒԿ ՃԱՐՊ
Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:
Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում: Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։
Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:
Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:
Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն: F=Kq1q2/R2 , որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը, իսկ k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2
Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:
1. Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից։
Ձգողականության ուժ, էլեկտրամագնիսական ուժ, միջուկային ուժ, շփման ուժ։
2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ։
Ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, որովհետև այն շատ փոքր է։
3․ Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասե գրիչը և թերթի շերտը:
Երբ պլաստմասե գրիչը և թերթի շերտը փոխազդում են գրիչը ձգում է թղթի շերտը։
4․ Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը:
Նույն ձողով շփված թղթի երկու շերտերն իրար վանում են։
5․ Ինչպե՞ս է կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
Իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում է էլեկտրականացում։
6․ Ինչպե՞ս է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը։
Հույները սաթն անվանում են <<Էլեկտրոն>>, որից էլ ծագել է <<Էլեկտրականություն>> բառը։
7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
Էլեկտրական լիցքերի երկու տեսակներն են՝ դրական և բացասական։
8.Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները:
Նույն նշանի լիցք ունեցող մարմինները իրարն վանում են։
9. Ձևակերպեք Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատմություն
1918 թվականին Հայաստանը պետականության վերականգնմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում եւ հաստատում դիվանագիտական կապեր: Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի եւ այլ երկրների հետ: Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը:
Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918թ.` պաշտոնակատար, միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիրեկան Տիգրանյանը (1918-19թթ.), Համո Օհանջանյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ):
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1920թ. դեկտեմբերին ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը, հանրապետության լիազոր ներկայացուցչություններ բացվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Պարսկաստանում, Կարսում:
Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) կազմավորումից հետո 1922թ. հուլիսին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ԱԳԺԿ) վերացվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրֆեդերացիայի անդամ հանրապետությունների արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության միության խորհուրդը:
1922թ. ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո ԱԳԺԿ-ն դառնում է միութենական ժողկոմատ, քանի որ ԽՍՀՄ-ը վարում էր ընդհանուր արտաքին քաղաքականություն եւ, ըստ այդմ, միութենական հանրապետություններն արտաքին քաղաքականություն վարելու գործառույթը պատվիրակել էին ԽՍՀՄ-ին:
Հայրենական Մեծ պատերազմի ավարտական փուլում ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդլայնել միութենական հանրապետությունների լիազորությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում` մասնավորապես, նախատեսվում էր հանրապետություններին իրավունք տալ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատել արտերկրի պետությունների հետ, եւ նույնիսկ դրանց դարձնել ՄԱԿ-ի անդամ: Դիվանագիտական կադրեր պատրաստելու համար Երեւանի պետական համալսարանում կազմակերպվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (գործել է 1945-52թթ.):
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 1944թ. ընդունված օրենքի համաձայն ԽՍՀՄ արտգործժողկոմատը ընդհանուր միութենականից վերափոխվեց միութենական-հանրապետականի, ինչը նշանակում էր, որ միութենական հանրապետությունների կառավարությունների կառուցվածքում վերականգնվում են արտգործժողկոմ տները (1946թ.-ից` արտաքին գործերի նախարարություն):
Հետպատերազմական տարիներին ՀԽՍՀ արտգործնախարարությունը գործում էր ՀԽՍՀ կառավարության եւ ԽՍՀՄ արտգործնախարարության ղեկավարությամբ: Նախարարությունն ուներ քաղաքական տեղեկատվության եւ արարողակարգային-հյուպատոսական բաժիններ. նրա գործառույթներն էին քաղաքական տեղեկատվության առաքումը ՀԿԿ կենտկոմին ու ՀԽՍՀ կառավարությանը` հանրապետությանը վերաբերող արտերկրի ու միջազգային անցուդարձի վերաբերյալ արտասահմանյան պետությունների հետ հանրապետության առեւտրատնտեսական, գիտական, մշակութային եւ այլ կապերի հյուպատոսական ապահովումը, քաղաքացիության հարցերի, քաղաքացիների արտերկրի մեկնելու համար անձնագրերի, մուտքի եւ ելքի արտոնագրերի (վիզաների) տրամադրում, փաստաթղթերի օրինականացում (լեգալիզացիա) եւ պահանջում, նամակագրությունը «ինյուր կոլեգիայի» հետ քաղաքացիների ժառանգության եւ գույքային այլ հարցերի շուրջ, ՀԽՍՀ իշխանական մարմինների նամակագրությունը ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան հաստատությունների հետ:
ՀԽՍՀ ԱԳՆ-ն ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մասն էր, նախարարության դիվանագիտական աշխատակիցները ստանում էին ԽՍՀՄ դիվանագիտական աստիճաններ, ժամանակ առ ժամանակ աշխատանքի էին գործուղվում ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններ: ԽՍՀՄ դիվանագիտական ծառայությունում աշխատել են նաև ՀԽՍՀ այլ ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր, որոնցից մի քանիսը ղեկավար պաշտոններ են վարել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, եղել ԽՍՀՄ արտակարգ ու լիազոր դեսպաններ:
1975-85թթ. ՀԽՍՀ ԱԳՆ-ն մեծ ու բեղմնավոր աշխատանք կատարեց Սփյուռքում ծավալվող զարգացումների, հայկական հարցի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և հանրապետության ղեկավարության որոշումների նախապատրաստելու, քաղաքական հայագիտության զարգացման ուղղությամբ:
ՀԽՍՀ ԱԳՆ-ի փոքրաթիվ աշխատակազմի համար մեծ փորձություն դարձավ 1988թ. ավերիչ երկրաշարժը և նրան հետևած ժամանակաշրջանը, երբ անհրաժեշտ եղավ զբաղվել արտերկրից ժամանող զանգվածային մարդասիրական օգնության կազմակերպման, ինչպես նաև քաղաքական, դիվանագիտական ու հյուպատոսական ապահովման հարցերով:
Ղարաբաղյան շարժման 1988թ. ծավալմամբ ՀԽՍՀ ԱԳՆ-ն հանրապետության ղեկավարությանը տեղեկատվություն էր հաղորդում Հայաստանում ու ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին:
ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներին, հատկապես, 1988թ. երկրաշարժից հետո, ՀԽՍՀ ղեկավարությունը մի քանի անգամ (սակայն, ապարդյուն) Մոսկվայի առջև հարց էր բարձրացրել ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններում, հատկապես, մեծաքանակ հայ համայնքներ ունեցող երկրներում, հանրապետության ներկայացուցիչների ավելի լայն ներգրավման վերաբերյալ: Այսպես, ՀԽՍՀ-ի կողմից երաշխավորված դիվանագետներ են աշխատել Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությանը 1960-82թթ. Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի (ժողկոմի) պաշտոնը վարել են Ալեքսանդր Բեկզադյանը (1920-21թթ.), Ասքանազ Մռավյանը (1921-22թթ.` միաժամանակ Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհի) նախագահի տեղակալ), Սահակ Կարապետյանը (1944-46թթ., միաժամանակ` ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ), նախարար են եղել Սահակ Կարապետյանը (1946-47թթ.` միաժամանակ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ), Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը (1947-54թթ., միաժամանակ` 1947 թվականից` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) վարչության նախագահ և 1948 թվականից` ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ), Անտոն Քոչինյանը (1954-58թթ., միաժամանակ`ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ), Բալաբեկ Մարտիրոսյանը (1958-72թթ., միաժամանակ`1959-61թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ), Կամո Ուդումյանը (1972-75թթ.), Ջոն Կիրակոսյանը (1975-85թթ.), Անատոլի Մկրտչյանը (1986-91թթ.):
A typical day in Lisa’s life Her mother always wakes her up at seven o’clock. She gets up and goes to the bathroom. There she washes and brushes her teeth. Then she walks downstairs and has breakfast. Then she says goodbye to her parents and leaves the house. She usually catches the bus to school where she meets some friends. After school she does her homework and studies for a test. Then she chats with her friends, reads a book or watches one of her favorite sitcoms.
Fill in the gaps with the correct form of the verbs in brackets.
My uncle buys a new laptop every year. (buy) Claire and Zoe bake a cake for my birthday every year. (bake) My sister tries hard and that’s why she never fails. (try / fail) Ashley and her friends play in the park every weekend. (play) Our dog chases our neighbor’s cat in the garden. (chase)
Form questions in the present simple with the words given.
What / you / have / for breakfast — What do you have for breakfast? When / he / come / on Fridays — When does he come on Fridays? How often / she / go out / with her friends — How often does she go out with her friends? Your brother / live / in England — Does your brother live in England? The kids / like / their new English teacher — Do the kids like their new English teacher? Put the words into the correct order. Write down the sentences.
visit / they / sometimes / on Sunday / their aunt — They sometimes visit their aunt on Sunday. you / to the mall / go / often / with your friends — Do you often go to the mall with your friends ? a tennis match / hardly ever / watches / he — He hardly ever watches a tennis match. usually / have / we / dinner / before seven / don’t — We don’t usually have dinner before seven. read / the paper / always / she / in the morning — Does she always read the paper in the morning ?
Fill in the Blanks with Correct Simple Present Tenses.
1. Sarah and Pam often go to parties. (go) 2. Jenny sometimes meets Monica. (meet) 3. In summer children usually play in the garden. (play) 4. Sally often cleans the board. (clean) 5. My sister has blue eyes. (have) 6. Bill opens the window. (open) 7. Barbara thinks school uniforms look great. (think) 8. They all wear dark blue pullovers. (wear) 9. He often does the housework. (do) 10. My mum goes shopping every Friday. (go) 11. I never watch TV in the morning. (watch) 12. She likes her new notebook. (like) 13. Fred plays football every Saturday. (play) 14. Hannah and Betty often eat pizza. (eat) 15. Frank sometimes has a headache. (have)
Fill in the Blanks with Correct Simple Present Tenses.
The Principal wants to speak to Raj. (want) The Earth revolves round the Sun. (revolve) The baby cries all day. (cry) The flight leaves at 8 o’clock in the morning. (leave) What smells so good? (smell) Hema plays badminton every evening. (play) Tony goes to guitar lessons every Sunday. (go) If it rains today, we will get stuck. (rain) The nurse takes care of my grandfather. (take care) There comes the topper of our school. (come) I get up at 7:00 a.m. every day. (get) Amy rarely leaves her room. (leave) Cows give us milk. (give) My granny cooks delicious lasagna. (cook) The birds chirp all day long. (chirp) The boys study hard to get good grades. (study) The teacher meets the parents today. (meet) The movie resumes within a few minutes. (resume) The fluffy clouds fly around. (fly) The dogs bark at night. (bark)
Բազմաթիվ հարցերին պատասխանելու համար պետք է իմանալ նյութի կառուցվածքը: Նյութի կառուցվածքի մասին գիտելիքները ոչ միայն հնարավորություն են տալիս բացատրել ֆիզիկական շատ երևույթներ, այլև օգնում են կանխատեսել երևույթների ընթացքը, իմանալ, թե ինչ պետք է անել դրանք արագացնելու կամ դանդաղեցնելու համար, այսինքն՝ օգնում են կառավարել երևույթները:
Ուսումնասիրելով մարմինների կառուցվածքը՝ կարելի է բացատրել նրանց հատկությունները, ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ հատկություններով նոր նյութեր՝ կարծր ու ամուր համաձուլվածքներ, ջերմակայուն նյութեր, պլաստմասսաներ, արհեստական կաուչուկ, կապրոն, լավսան և այլն: Այս բոլոր նյութերը լայնորեն կիրառվում են տեխնիկայում, կենցաղում և բժշկության մեջ:
Ուշադրություն
Նյութի կառուցվածքի մասին մեզ տեղեկություններ են տալիս որոշ երևույթներ ու փորձեր:
Օրինակ
Եթե ձեռքերով սեղմենք գնդակը, նրա մեջ լցված օդի ծավալը կփոքրանա: Ուժ գործադրելով՝ կարելի է փոքրացնել նաև ռետինի կամ մոմի ծավալը: Բայց ծավալի փոփոխությունը տեղի է ունենում ոչ միայն մեխանիկական ազդեցության հետևանքով:
Սառը վիճակում օղակի միջով ազատորեն անցնող պողպատե գնդիկը տաքացնելուց հետո ընդարձակվում է և չի անցնում օղակի միջով (տե՛ս նկար 1. ա, բ): Երբ գնդիկը սառչում է, նրա ծավալը փոքրանում է, և այն կրկին անցնում է օղակի միջով: Տաքացնելու հետևանքով ընդարձակվում են ոչ միայն պինդ մարմինները, այլև՝ հեղուկները: Նկար 2-ում պատկերված փորձը ցույց է տալիս, թե փորձանոթում ինչպես է փոխվում հեղուկի մակարդակը, երբ այրոցի բոցով տաքացնում ենք անոթի ջուրը:
Ուշադրություն
Այսպիսով, փորձերը ցույց են տալիս, որ մարմնի ծավալը կարող է փոփոխվել՝ մեծանալ կամ փոքրանալ: Ինչո՞վ կարելի է բացատրել մարմնի՝ սեփական ծավալը փոխելու հատկությունը: Դա կարելի է բացատրել նրանով, որ նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:Երբ այդ մասնիկները հեռանում են իրարից, մարմնի ծավալը մեծանում է, իսկ երբ մոտենում են իրար, մարմնի ծավալը փոքրանում է:
Վարկածն այն մասին, որ բոլոր նյութերը կազմված են փոքրագույն մասնիկներից, առաջինը բացահայտել են հին հույն գիտնականները: Նրանք դա հիմնավորում էին այսպես. հոտի տարածումը, հեղուկների գոլորշիացումը և ալիքների ազդեցությամբ ծովափնյա քարի ծավալի աստիճանական նվազումը տեղի են ունենում, քանի որ մարմիններից անջատվում են փոքրագույն մասնիկներ: Այդ դեպքում ինչու՞ բոլոր նյութերը՝ ջուրը, պողպատը, ծառը հոծ են թվում: Բանն այն է, որ նյութը կազմող մասնիկների չափերը և նրանց միջև եղած հեռավորությունները չափազանց փոքր են:
Օրինակ
Այդ մասնիկների չափերի մասին պատկերացում է տալիս հետևյալ փորձը (տե՛ս պատկերը): Փորձանոթի ջրի մեջ լուծենք ներկի շատ փոքր կտոր: Որոշ ժամանակ անց կնկատենք, որ լուծույթը հավասարաչափ է ներկված: Այդ լուծույթի փոքրիկ կաթիլն անգամ ներկված է, հետևաբար, նրա յուրաքանչյուր կաթիլը ներկի մասնիկ է պարունակում:
Մոլեկուլներ և ատոմներՎարկածն այն մասին, որ բոլոր նյութերը կազմված են առանձին փոքրագույն մասնիկներից, առաջադրվել է ավելի քան երկու հազար տարի առաջ: Սակայն միայն 1919-2020-րդ դարերի սահմանագծին բացահայտվեց, թե դրանք ինչ մասնիկներ են և ինչպիսի հատկություններ ունեն:
Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են մոլեկուլներ:
Այսպես օրինակ, ջրի ամենափոքր մասնիկը ջրի մոլեկուլն է, շաքարի ամենափոքր մասնիկը՝ շաքարի մոլեկուլը:
Իսկ ի՞նչ չափեր ունեն մոլեկուլները:
Հայտնի է, որ շաքարը կարելի է փշրել և շաքարի փոշի ստանալ, ցորենի հատիկները կարելի է աղալ և ալյուր ստանալ: Յուղի կաթիլը, տարածվելով ջրի մակերևույթին, առաջացնում է թաղանթ, որի հաստությունը տասնյակ հազար անգամ փոքր է մարդու մազի տրամագծից: Սակայն ալյուրի փոշեհատիկի և յուղի թաղանթի մեջ պարունակվում է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մոլեկուլներ: Նշանակում է՝ այդ նյութերի մոլեկուլների չափերն ավելի փոքր են, քան ալյուրի փոշեհատիկի չափերն ու յուղի թաղանթի հաստությունը:
Կարելի է այսպիսի համեմատություն կատարել. մոլեկուլը նույնքան անգամ փոքր է միջին չափի խնձորից, որքան անգամ խնձորը փոքր է երկրագնդից: Եթե բոլոր մարմինների չափերը մեծացնենք միլիոն անգամ (այդ դեպքում մարդու մատի հաստությունը կդառնա 1010 կմ), նույնիսկ այդ դեպքում մոլեկուլն իր չափերով փոքր կլինի այս դասագրքի մեջ հանդիպող միջակետից:
Մոլեկուլներն անզեն աչքով տեսնել հնարավոր չէ: Նրանք այնքան փոքր են, որ 10001000 անգամ խոշորացնող մանրադիտակով էլ չեն երևում: Կենսաբաններին հայտնի են 0,0010,001 մմ չափերով միկրոօրգանիզմներ (օրինակ՝ մանրէները): Իսկ մոլեկուլները դրանցից հարյուրավոր ու հազարավոր անգամ փոքր են:
Օրինակ
Մաքուր լվացված մեծ անոթի մեջ ջուր լցնելուց հետո նրա մակերեսին մի կաթիլ յուղ են կաթեցնում: Յուղը սկսում է տարածվել և թաղանթ կազմել: Յուղի տարածվելու հետ այդ թաղանթի հաստությունն ավելի ու ավելի է նվազում: Որոշ ժամանակ անց յուղի տարածվելը դադարում է: Եթե ենթադրենք, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ յուղի բոլոր մոլեկուլները հայտնվում են ջրի մակերևույթին (11 մոլեկուլ հաստությամբ թաղանթ կազմելով), մոլեկուլի տրամագիծը որոշելու համար բավական է որոշել առաջացած թաղանթի հաստությունը հավասար է նրա V Vծավալի և S Sմակերեսի հարաբերությանը՝ h=VSh=VS
Նկարագրվող փորձի ժամանակ կաթիլի VV ծավալը հավասար է 0,00090,0009 սմ³, իսկ նրանից ստացված յուղաթաղանթի SS մակերեսը՝ 5500 սմ²:Տեղադրելով տառերի թվային արժեքները՝ կստանանք հ=0,00000016 սմ:
Այս թվով է արտահայտվում յուղի մոլեկուլի մոտավոր չափը:
Քանի որ մոլեկուլները չափազանց փոքր են, ապա յուրաքանչյուր նյութ պարունակում է մոլեկուլների հսկայական քանակություն: Պատկերացում կազմելու համար բերենք այսպիսի օրինակ: Ռետինե մանկական գնդակի մեջ երեք գրամ զանգվածով ջրածին լցնենք: Գնդակի մեջ այնպիսի փոքր անցք բացենք, որ յուրաքանչյուր վայրկյան անցքից կարողանա դուրս գալ ջրածնի մեկ միլիոն մոլեկուլ: Որպեսզի գնդակը դատարկվի, կպահանջվի 30 միլիարդ տարի:
Չնայած որ մոլեկուլները տվյալ նյութի ամենափոքր մասնիկներ են, սակայն նրանք ևս բաժանելի են: Մոլեկուլը կազմող մասնիկները կոչվում են ատոմներ: Մոլեկուլն ատոմների տրոհելիս առաջանում են նոր նյութեր: Նյութը, որը կազմված են 1 ատոմից, կոչվում է տարր: Յուրաքանչյուր տարր ընդունված է նշանակել հատուկ նշանով: Օրինակ՝ թթվածնի ատոմը՝ O, ջրածնի ատոմը՝ H, ածխածնի ատոմը՝ C:
Գոյություն ունեն հատուկ նշաններ (այսպես կոչված՝ քիմիական բանաձևեր) նաև մոլեկուլները նշանակելու համար: Օրինակ՝ թթվածնի մոլեկուլը բաղկացած է թթվածնի երկու միատեսակ ատոմներից: Այդ պատճառով նրա նշանակման համար օգտագործվում է հետևյալ քիմիական բանաձևը՝ Օ2: Ջրի մոլեկուլը բաղկացած է երեք ատոմներից՝ թթվածնի՝ մեկ և ջրածնի՝ երկու, այդ պատճառով նրա քիմիական բանաձևն ունի H2O տեսքը:
Ջուրը, ջրածինը և թթվածինը տարբեր նյութեր են, դրանք ունեն տարբեր ֆիզիկական և քիմիական հատկություններ: Եթե ջրի մոլեկուլը տրոհվում է, առաջանում են նոր նյութեր` ջրածին և թթվածին: Նկար 4, ա -ում բերված է ջրի երկու մոլեկուլների պայմանական պատկերը: Ջրի երկու մոլեկուլների բաժանման դեպքում ստացվում է թթվածնի երկու և ջրածնի չորս ատոմ, որոնք համապատասխանաբար ջրածնի և թթվածնի մոլեկուլներ են: Այդ ամենի պարզեցված պատկերը ներկայացված է նկ. 4, բ-ում:
Մոլեկուլների շարժումը: Դիֆուզիա
Եթե սենյակ բերվի որևէ հոտավետ նյութ, օրինակ՝ եթեր, որոշ ժամանակ անց նրա հոտը կտարածվի ամբողջ սենյակով: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հոտի տարածումը բացատրվում է մոլեկուլների շարժումով: Մոլեկուլների շարժումը անընդհատ և անկանոն բնույթ է կրում: Օդի բաղադրության մեջ մտնող գազերի մոլեկուլների հետ բախվելով՝ եթերի մոլեկուլները բազմաթիվ անգամ փոխում են իրենց շարժման ուղղությունը և անկանոն տեղաշարժվելով՝ տարածվում սենյակում:
Ապակե փորձանոթի մեջ զգուշորեն լցնենք կանաչ գույնով ներկված լուծույթ: Փորձանոթում գտնվող լուծույթի վրա շատ զգուշորեն, որպեսզի հեղուկները չխառնվեն, ավելացնենք կարմիր գույնով ներկված լուծույթը:
Փորձի սկզբում հստակ երևում է երկու հեղուկների սահմանաբաժան գիծը: Որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ երկու հեղուկների սահմանագիծը կորցրել է հստակությունը: Ավելի ուշ այդ սահմանն ընդհանրապես անհետանում է, և փորձանոթում հայտնվում է դժգույն հեղուկ:
Այն, որ բոլոր մարմինների մոլեկուլներն անընդհատ և անկանոն շարժվում են՝ հաստատվում է բազմաթիվ այլ փորձերով:
Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է դիֆուզիա:
Դիֆուզիայի երևույթն այսպես է բացատրվում. սկզբում սահմանագծի մոտ գտնվող պղնձարջասպի մոլեկուլները հայտնվում են սահմանագծի վերևում, իսկ ջրի մոլեկուլները` սահմանագծի ներքևում: Ժամանակի ընթացքում պղնձարջասպի մոլեկուլները հայտնվում են ջրի ամբողջ ծավալում, իսկ ջրի մոլեկուլները` պղնձարջասպի: Ի վերջո, մոլեկուլների անընդհատ ու անկանոն շարժման հետևանքով փորձանոթի հեղուկը դառնում է համասեռ (տես շարժանկարը):
Ֆիզիկայում ոչ միայն դիտում և նկարագրում են երևույթներն ու մարմինների հատկությունները, այլև ձգտում են բացատրել, թե ինչու են դրանք տեղի ունենում:

1)Worldwide, a whopping one in sixteen adults make use of BBC News.
2)Predictably for such a well-known organization, the BBC has acquired several nicknames. Among them are “the Beeb” and more affectionately, “Auntie.”
3)Not only is the BBC the world’s largest broadcaster by the number of people employed, but it is also the world’s oldest national broadcasting organization. It turned 98 years old in 2020!
4)Recently, a poll was done across 14 different countries, asking which TV station was the best overall. Out of 66 channels, the BBC took the number one spot!
5)Aside from radio, television, and film, the BBC also has a branch which focuses on books and magazines. Owned by Random House, BBC Books has published several books over the years, many of which are tie-ins to the BBC’s shows (ex. Doctor Who). There is also BBC Magazines, which produces such diverse titles as Radio Times and Gardens Illustrated.
6)In total, 96% of the U.K.’s population either listens to or watches programs by the BBC. This includes two thirds of all adults in the U.K. who listen to BBC radio stations.
7) In the final year of 2016/2017, the BBC’s total revenue was £4.954 billion! For those of you who don’t have the conversion rate memorized (yes, we see you there), that would translate to just under 6.5 billion U.S. dollars!]
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների, բջիջների կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:
Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն իրարից տարբերվում են կառուցվածքով և նշանակությամբ: Դրա արդյունքում միանման բջիջները խումբ են կազմում և միասին իրականացնում գործառույթ:
Գործառույթը նույնական բջիջների խմբավորված և միասնական աշխատանքն է:
Այդպիսի գործառույթներ են օրգանիզմի պաշտպանությունը, սնուցումը, նյութերի տեղաշարժը և այլն: Բջիջների նման տարբերակումը կոչվում է մասնագիտացում: Մասնագիտացված բջիջները առաջացնում են հյուսվածք:
Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որոնք ունեն նույն ծագումը, կառուցվածքը և կատարում են նույն գործառույթը:
Ստացվում է, որ կենդանի օրգանիզմները ոչ թե ուղղակի բջիջների կույտ են, այլ մասնագիտացված հյուսվածքների ամբողջություն: Մասնագիտացված հյուսվածքներից ձևավորվում է օրգան:
Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի ձև, կառուցվածք, գործառույթ և տեղ օրգանիզմում:
Նույն նշանակությանը ծառայող օրգանները միավորվելով՝ ստեղծում են օրգան համակարգ:
Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:
Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:
Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերի վերնամաշկն ու ծառերի խցանը:
Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայումփնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր: Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդունասելով. – Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության: Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր. – Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի: Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն. – Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել: – Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր: – Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Առաջադրանքներ
Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։
Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել: – Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
Իմ կարծիքով այս միտքը ներառում է ստեղծագործության գաղափարը նրանով, որ երբ ծնողները առաջադրանք կամ հարց են տալիս, չեն սպասում որ երեխան կարող է ճիշտ պատասխանել կամ ընդհարապես առանց դժվարությնների հաղթահարել այն: Ծնողները միշտ զբաղված են իրենց գործերով, և այդ պատճառովզբաղացնում են երեխային որպեսզի նրանց չխանգարեն: Այսպես էլ նաև այս պատմվածքի մեջ: Հայրը մոռանալով իր որդուն, գնում է լաբորոտորիա իր խնդիրները լուծելու համար, և յոթ տարվա մեջ չի կարողանում: Երբ երեխան յոթ տարի հետո գալիս է, նա չի ուրախանում, այլ հակառակը՝ փորձում է երեխային շեղել:
Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․ աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,, ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։
Ես աշխարհը կփոխեի մարդկանց միջոցով: Եթե փովում են մարդիկ, փոխվում է նաև աշխարհը, շրջակա միջավայրը: Եթե մարդիկ փովեն դեպի լավը, ապա աշխարհը ավելի կզարգացնեն, կգեղեցկացնեն, կաճացնեն ծառեր, ծաղիկներ խոտեր: Կպահեն տսրբեր կենդանիներ ոչ թե ուտելու՝ այլ պահելու և հաճույք ստանալու համար: Իմ կարծիքով միայն մարդիկ կփոխեն այն, ինչը ուզում են փոխել:
Լրացուցիչ աշխատանք՝ ուսումնական թարգմանություն՝ սովորողի ընտրությամբ։