Posted in Նախագիծ

ՆԱԽԱՍԻՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈԻՄ

  1. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ֆիզիկոսները կատակում են»;
  2. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա», «Ժամանցային մաթեմատիկա»;
  3. Հետաքրքրված լինել տնտեսական աշխարհագրության հարցերով, մամուլում կարդալ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների, տնտեսության ճյուղերի զարգացման մասին;
  4. Կարդալ ամսագրեր,ինչպիսիք են` «Երիտասարդ տեխնիկ», «Երիտասարդության տեխնիկան», ինչպես նաև ծանոթանալ ձեռքբերումներին տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում գիտա-հանրամատչելի ամսագրերի միջոցով;
  5. +
  6. Կարդալ քիմիայում հայտնագործությունների,ականավոր քիմիկոսների կյանքի և աշխատանքիմասին;
  7. Կարդալ բույսերի եւ կենդանիների մասին;
  8. +
  9. Կարդալ, թե ինչպես են մարդիկ սովորել պայքարել հիվանդությունների դեմ, բժիշկների մասին, բժշկության ոլորտում ձեռքբերումների մասին;
  10. +
  11. Ծանոթանալ տարբեր երկրների հետ ըստ նկարագրությունների և քարտեզների;
  12. +
  13. Գրքեր կարդալ պատմական գործիչների և իրադարձությունների մասին;
  14. Կարդալ համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները;
  15. Հետաքրքրվել արվեստի պատմությամբ, լսել օպերային, սիմֆոնիկ, ջազային երաժշտություն;
  16. Կարդալ գրքեր դպրոցի կյանքի (մանկավարժների, ուսուցիչների, դպրոցականների) մասին;
  17. Հետաքրքրվել խոհարարական արվեստով, նորաձևությամբ, կահույքի նախագծումով;
  18. +
  19. Գրքեր կարդալ պատերազմների և մարտերի մասին;
  20. Կարդալ սպորտային ամսագրեր, թերթեր, գրքեր ականավոր մարզիկների մասին;
  21. Հետաքրքրվել գիտա-հանրամատչելի հոդվածներով ֆիզիկայի հայտնագործությունների, հայտնի ֆիզիկոսների կյանքի և գործունեության մասի;.
  22. Կարդալ գիտա-հանրամատչելի գրականություն մաթեմատիկական բացահայտումների, ականավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին;
  23. Ուսումնասիրել արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների ձեռքբերումների մասին;
  24. Մասնակցել տեխնիկական ցուցահանդեսների, լսել կամ դիտել տեխնոլոգիական նորարարությունների մասին;
  25. +
  26. Բնության մեջ գտնել քիմիական երևույթներ, քիմիական փորձեր անցկացնել, հետևել քիմիական ռեակցիաների ընթացքին;
  27. +
  28. Ուսումնասիրել բուսաբանություն, կենդանաբանություն, կենսաբանություն;
  29. Ծանոթանալ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկություններին և օրգանների աշխատանքին;
  30. +
  31. Հետաքրքվել օգտակար հանածոների նոր հանքերի հետազոտությունների արդյունքներով;
  32. Քննարկել ընթացիկ քաղաքական իրադարձությունները Հայաստանում և արտերկրում;
  33. +
  34. Կարդալ քննադատական հոդվածներ;
  35. Քննարկել ֆիլմեր, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ;
  36. +
  37. Քննարկել երեխաների և դեռահասների դաստիարակության հարցերը և իմանալ, թե ինչպես Դուք կարող եք օգնել Ձեր ընկերներից որևէ մեկին կամ դասընկերոջը ուղղել իրենց վարքագիծը;
  38. Հոգ տանել տան, դասարանի մաքրության և հարմարավետության մասին, կարգի բերել Ձեր սենյակը;
  39. +
  40. Ծանոթանալ ռազմական տեխնիկային;
  41. +
  42. Այցելել սպորտային խաղերի եւ մրցույթների;
  43. Իրականացնել ֆիզիկական փորձեր;
  44. Մաթեմատիկական խնդիրներ լուծել;
  45. Դրամական եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվարկներ կատարել, իմանալ ընտանեկան բյուջեն;
  46. Կարդալ տեխնիկական գծագրեր և դիագրամներ, հասկանալ ռադիոսարքավորումներից և այլն;
  47. Պատրաստել լուծույթներ, կշռել ռեագենտներ;
  48. +
  49. Աշխատել այգում, պարտեզում, խնամել բույսերին, կենդանիներին;
  50. +
  51. Ուսումնասիրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները;
  52. +
  53. Հավաքել օգտակար հանածոների հավաքածու;
  54. Ուսումնասիրել ազգերի և պետությունների առաջացուման պատմությունը
  55. Սովորել և ուսումնասիրել օտար լեզուներ;
  56. +
  57. Արտասանել, երգել, ելույթ ունենալ բեմում;
  58. Գիրք կարդալ երեխաների համար, օգնել նրանց ինչ-որ բան անել, պատմություններ և հեքիաթներ պատմել;
  59. Կարել, հյուսել, ասեղնագործել, պատրաստել, բարելավել կամ վերանորոգել տան սարքերը և սարքավորումներ, կահույքը և այլն;
  60. +
  61. Մասնակցել ռազմականացված արշավների;
  62. Խաղալ սպորտային խաղեր;
  63. Հաճախել ֆիզիկայի խմբակ;
  64. Հաճախել մաթեմատիկայի խմբակ;
  65. Հետաքրքրվել ապրանքների արժեքով, փորձելով հասկանալ այս կամ այն ապրանքի գնի ձևավորումը, աշխատավարձերի, աշխատանքի կազմակերպման խնդիրներ;
  66. Հավաքել և վերանորոգել տարբեր մեխանիզմներ, վերացնել էլեկտրական սարքավորումների և էլեկտրական բլոկի վնասվածքները;
  67. +
  68. Հաճախել քիմիայի խմբակ (ուսումնասիրել քիմիայի ֆակուլտատիվ);
  69. Հաճախել կենսաբանության խմբակ;
  70. Ծանոթանալ բժիշկների և բուժքույրերի աշխատանքին;
  71. +
  72. Կազմել երկրաբանական քարտեզներ;
  73. Այցելել պատմության թանգարաններ, ծանոթանալ մշակութային հուշարձաններին, մասնակցել հնագիտական արշավների;
  74. Գրավոր արտահայտել մտքերը, դիտարկումներ կատարել, օրագիր վարել;
  75. Հաճախել դրամատիկական խմբակ;
  76. +
  77. Բացատրել ընկերներին, թե ինչպես է պետք կատարել ուսումնական խնդիրները, եթե նրանք դժվարանում են;
  78. Տրամադրել մի շարք ծառայություններ (վերանորոգել հագուստը, օգնել նկարել, օգնել գեղեցիկ սանրել մազերը և այլն);
  79. +
  80. Մասնակցել ռազմական խաղերի և արշավների;
  81. Մասնակցել սպորտային մրցույթների;
  82. Մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաներ;.
  83. Մասնակցել մաթեմատիկական մրցույթների, օլիմպիադաների;
  84. Հաճախել «Բիզնես դպրոց», «Կիրառական տնտեսագիտության դպրոց», «Երիտասարդ կառավարիչ», «Երիտասարդ գործարար» խմբակները;
  85. Պատրաստել ինքնաթիռների և նավերի մոդելներ, հավաքել ռադիոսարքավորումներ կամ որևէ այլ կոնստրուկցիա;
  86. Մասնակցել քիմիայի օլիմպիադայի;
  87. Մասնակցել կենսաբանության օլիմպիադայի;
  88. Հոգ տանել հիվանդի մասին;
  89. +
  90. Աջակցել ավագ ընկերներին կամ ինքնուրույն կատարել տարածքի տեղագրական հետազոտություն;
  91. Հաշվետվություններ ներկայացնել պատմության վերաբերյալ և հաճախել պատմական (կամ հնագիտական) խմբակ;
  92. Հաճախել գրական կամ լեզվաբանական խմբակ;
  93. Տիրապետել երաժշտական գործիքների, նկարել, փայտամշակմամբ զբավել.
  94. Պարապել կրտսեր սովորողների հետ;
  95. Անընդհատ շփվել տարբեր մարդկանց հետ;
  96. +
  97. Կազմակերպիչ լինել խաղերի և արշավների ժամանակ;
  98. +
  99. Զբաղվել սպորտային խմբակում;
  100. Հաշվետվություններ ներկայացնել ֆիզիկայի նոր հայտնագործությունների մասին, կազմակերպել «ՈՒՀԱ»-ի (КВН-ի) մրցույթներ ֆիզիկայից;
  101. Կազմակերպել մաթեմատիկական մրցույթներ;
  102. Մասնակցել երիտասարդ տնտեսագետների մրցույթներին;
  103. Հաճախել տեխնիկական ստեղծագործության խմբակ;
  104. Մասնակցել, օգնել ավագներին կազմակերպել «Քիմիան մեր շուրջը» երեկույթներ;
  105. Իրականացնել փորձարարական աշխատանքներ կենսաբանությունից;
  106. Հաճախել սանիտարների խմբակ;
  107. +
  108. Մասնակցել աշխարհագրական կամ երկրաբանական արշավների;
  109. Մասնակցել հայրենիքում կազմակերպվող արշավների;
  110. +
  111. Սցենարներ գրել գրական երեկույթների համար;
  112. Այցելել թատրոն, թանգարաններ, ցուցահանդեսներ;
  113. +
  114. Պարապել կրտսեր եղբայրների և քույրերի հետ.
  115. +
  116. Նվերներ նվիրել, որոնք պատրաստված են սեփական ձեռքով;
  117. +
  118. Ուսումնասիրել ռազմագիտությունը;
  119. Մարզել կրտսերներին սպորտային խմբակներում:

Ամենից շատ ինձ հաճույք է պատճառում…

Ա. Իմ աշխատանքի դրական գնահատականը;

Բ. Այն բանի գիտակցությունը, որ դու գտնվում ես ընկերներիդ շրջապատում;

Գ. Այն բանի գիտակցությունը, որ աշխատանքը լավ է արված:

  1. Սպորտի մեջ կցանկանայի լինել…

Ա. Հայտնի խաղացող;

Բ. Մարզիչ, ով մշակում է խաղի մարտավարությունը;

Գ. Թիմի կողմից ընտրված ավագ:

  1. Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր…

Ա. Ունեն անհատական մոտեցում;

Բ. Ստեղծում են կոլեկտիվում մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի վախենում արտահայտել իր տեսակետը;

Գ. Ծանոթացնում են սովորողներին առարկայի լրացուցիչ թեմային:

  1. Ես չեմ սիրում այն ուսուցիչներին, ովքեր…

Ա. Չեն թաքցնում այն փաստը, որ որոշ սովորողներ իրենց դուր չեն գալիս.

Բ. Առաջացնում են մրցակցության ոգի;

Գ. Ենթադրում են, որ իրենց առարկան ամենահետաքրքիրն է և ամենալավը:

  1. Ես ուրախ եմ, երբ իմ ընկերները…

Ա. Օգնում են ուրիշներին, երբ առիթ է լինում;

Բ. Միշտ հավատարիմ են և հուսալի;

Գ. Ինտելեգենտ են և ունեն տարբեր հետաքրքրություններ:

  1. Լավագույն ընկերներ եմ համարում նրանց, ովքեր…

Ա. Հաշվի են նստում իմ կարծիքի հետ;

Բ. Կօգնեն դժվար պահին;

Գ, Գիտեն ավելի շատ, քան ես:

  1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Տարբերվում են բարյացակամությամբ ու բարեմտությամբ;

Գ. Կարող են օգնել աշխատանքի մեջ:

  1. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ:

  1. Երբ ես փոքր էի, սիրում էի…

Ա. Երբ ինձ գովում էին;

Բ. Խաղեր խաղալ ընկերներիս հետ;

Գ. Ուսման մեջ առաջընթացը:

  1. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում վատանում են ընկերական հարաբերությունները;

Գ. Երբ ինձ քննադատում են ուսուցիչները:

Դ. Երբ ես նրանով, ինչով կարող եմ օգնում եմ ընկերներիս;

  1. Ես կցանկանայի, որ դպրոցը ավելի ուշադրություն դարձներ…

Ա. Անհատական կարողությունների զարգացմանը;

Բ. Սովորողների այն որակների բարելավմանը, որոնց օգնությամբ նրանք կարող են մերվել մարդկանց հետ.

Գ. Սովորողներին սովորել սովորեցնելուն:

  1. Ես չեմ սիրում կոլեկտիվներ, որոնցում…

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Մարդը կորցնում է իր անհատականությունը ընդհանուրի մեջ;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն:

  1. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

  1. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Աշխատում եմ բարյացակամ մարդկանց հետ;

Գ. Իմ աշխատանքը ինձ բավարարում է;

  1. Ես սիրում եմ, երբ…

Ա. Ինձ գնահատում են;

Բ. Հաճելի ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ;

Գ. Բավարարվածություն եմ զգում իմ կատարած աշխատանքից:

  1. Եթե իմ մասին գրեին դպրոցի կայքում, ես կուզենայի, որ…

Ա. Ինձ գովեին իմ կատարած աշխատանքի համար;

Բ. Հաղորդեին, որ ինձ ընտրել են ղեկավար պաշտոնում;

Գ. Գնահատեին այն գործը, որ ես կատարել եմ:

  1. Ես ավելի լավ կսովորեի, եթե ուսուցիչները…

Ա. Իմ նկատմամբ ունենային անհատական մոտեցում;

Բ. Կազմակերպեին բանավեճեր ինձ հետաքրքրող թեմաներով;

Գ.Ավելի շատ տեղեկություններ տրամադրեին մեծերի մասնագիտական գործունեությունից:

  1. Չկա ոչինչ ավելի վատ, քան…

Ա.Անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը;

Բ. Ընկերների կորուստը;

Գ Միշտ անհաջողություն կրել նպատակին հասնելու ճանապարհին:

  1. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ.Գործնական (պրակտիկ) արդյունքներ:.

  1. Ես հավատում եմ, որ մարդկանց մեծ մասը…

Ա.Ձգտում են անձնական հաջողության;

Բ. Ուրախ են աշխատել թիմում/կոլեկտիվում;

Գ.Իրոք-որ լավ են կատարում իրենց աշխատանքը:

  1. Ես չեմ տանում…

Ա. Վեճերը և գժտությունները;

Բ.Մարդկանց, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից;

Գ. Յուրաքանչյուր նոր բանի քննադատությունը:

  1. Ես կուզենայի…

Ա. Առաջացնել ուրիշների հիացմունքը;

Բ. Օգնել ուրիշներին ընդհանուր գործի մեջ;

Գ. Որ ինձ շրջապատող մարդիկ ճանաչեին ինձ որպես բազմագիտակ անձնավորություն:

  1. Ես սիրում եմ, երբ ուսուցիչը…

Ա.Պահանջկոտ է;

Բ.Դյուրըմբռնելի է սովորողների համար;

Գ. Հեղինակություն ունի:

Դ. Ազատ լսում է և հասկանում է սովորղների կարծիքները;

  1. Ապագա մասնագիտության համար ես կցանկանայի որ…

Ա.Լինի մասնագիտական աճի հնարավորություն;

Բ.Որոշումներն ընդունվեն համատեղ.

Գ. Ինքնուրույն աշխատեի խնդիրների լուծման վրա:

  1. Ես կցանկանայի գիրք կարդալ…

Ա.Հայտնի մարդու կյանքի մասին;

Բ. Մարդկանց հետ շփվելու արվեստի մասին;

Գ. Ինչ-որ գործնական ձեռնարկ, օրինակ` «Արա ինքդ»

  1. Եթե ես ունենայի երաժշտական ունակություններ ես կցանկանայի լինել…

Ա.Մենակատար;

Բ. Խմբավար;

Գ. Երգահան:

  1. Ազատ ժամանակը ես մեծ հաճույքով եմ անցկացնում…

Ա. Դեդեկտիվ ֆիլմեր դիտելով;

Բ. Ընկերներիս հետ զվարճանալով;

Գ.Իմ հոբբիով զբաղված լինելով;

  1. Դպրոցական երեկույթի ընթացքում ես մեծ հաճույքով…

Ա. Կմասնակցեի որևէ մրցույթի;

Բ. Ինքս կկազմակերպեի որևէ մրցույթ և կվարեի այն;

Գ. Կհորինեի մի հետաքրքիր մրցույթ:

  1. Ինձ համար կարևոր է իմանալ…

Ա. Ինչպես հասնել նպատակին;

Բ. Ինչպես ներգրավել ուրիշներին իմ նպատակին հասնելու համար;

Գ. Ինչպես կյանքում ընտրել նպատակները:

  1. Մարդը պետք է աշխատի այնպես, որ…

Ա.Ամենից առաջ լավ կատարի իր աշխատանքը;

Բ. Ուրիշները ուրախ լինեն;

Գ. Կարիք չլինի ձևափոխել իր աշխատանքը:

Դ. Ինքը գոհ լինի իր աշխատանքից;

Posted in Անգլերեն 9

Friendship

For me, friendship is one of the meanings of life. Without a friend, I won’t be able to share the thoughts and secrets that I can’t tell my parents. All my friends are different. One cannot keep a secret, the other gets upset, one is always ready to listen, the other always helps. I can’t imagine my life without friends. In my opinion, all friends are equal and I can’t choose a close or better friend among them. Friendship is a miracle for me, without which I cannot imagine my life.For me, friendship is one of the meanings of life. Without a friend, I won’t be able to share the thoughts and secrets that I can’t tell my parents. All my friends are different. One cannot keep a secret, the other gets upset, one is always ready to listen, the other always helps. I can’t imagine my life without friends. In my opinion, all friends are equal and I can’t choose a close or better friend among them. Friendship is a miracle for me, without which I cannot imagine my life.

Posted in գրականություն 9

Հայրենասիրական բանաստեղծություն

Հովհաննես Գրիգորյան

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

Posted in Քիմիա 9

Նյութերի ֆիզիկական հատկությունները

  • Ինչպիսի՞ տարրերի  ատոմներից  է  կազմված  նյութը, ատոմների  քանակը
  • Որոշեք  բարդ  նյութերի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝ Mr
  • Որոշեք  տարրերի  զանգվածային  բաժինները՝ w, զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները  բարդ  նյութերում:

H2O 

Ջուրը կազմված է ջրածին և թթվածին քիմիական տարի ատոմներից: 

Ատոմների թիվը մոլեկուլում

1.N(H) = 2 ատոմ 

  N(O) = 1 ատոմ

2.m(H):m(o) = 2 . Ar(H): Ar(O) = 2 . 1 : 16 = 1 : 8 

 3. W (H) = ? %

  W (O) = ?%

Mr (H2O) = 2 . Ar(H) + Ar (O) = 2 + 16 = 18 

1 ~> 18

W(H) = x — 2 

W(H) = 1.2 / 18 . 100% 

11,11 %

W(O) = 16/18 . 100% = 88,89%

W (H) = 11,11%

 W (O) = 88,89% 

    X (H) = 2 : 3 . 100% = 66,67% 

    C (O) = 33,33% 

Posted in Հայոց լեզու 9

Դ-Տ-Թ-ի ուղղագրություն

Ա․ Ադամորդի, Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, ակութ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ /դա/, այտամորուս, արդյոք, արդուզարդ, արթմնի, արտահերթ, արտառոց, արտասուք, արտևանունք, բրդոտ, բրթել /հրել/, գաղթ, գաղտնապահ, հարթուկ։

Բ․ Աղոթք, արդյունահանել, գաղտնիք, գդալ /սեղանի սպասքի առարկա/, կարդալ, կարթ, կարմրախայտ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղորդում, հայթայթել, հանդարտորեն, հաշմանդամ, հաջորդել, փութկոտ, քաջորդի, քողտիկ, քրթմնջյուն, օդանցք։

Գ. Այդտեղ, այտոսկր, անդադար, անդամագրվել, անթացուպ, անհաղորդ, անհողդողդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ, բաղդատել, բանտարկել, բարդություն, բիրտ, գաղտնախորհուրդ, Դեբեդ, կնճիթ, կրտսեր, միլիարդավոր, Վարդիթեր։

Դ. Անդամ, արդուկ, գաղթօջախ, գթալ /խղճալ/, գեղարդ, գիրթ /կտրուկ/, գրտնակել, գունազարդ, դիմահարդար, արդ, դրդապատճառ, դրվագազարդ, երթուղի, երդիկ, երդմնազանց, զարդասենյակ, թպրտալ, թրթուր, Նվարդ, շողոքորթ, շորթել, շվայտ։

Ե. Անդամահատել, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, գաղտնածածուկ, եղբորորդի, երիզորդ, զարդասեղան, ժանտաքիս, ճկույթ, մթնոլորտ, շփերթ, շփոթվել, շքերթ, որդ /ճիճու/, սփրթնել, վարդաստան, փտել /նեխել/, օթոց, օրիորդ, օդապարիկ։

Զ. Արդյունաբերություն, Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, ընթերակա, թախտ, թակարդ, թաղանթ, թատերական, թեպետ, թղթակից, ժանտադեմ, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրդել, սրընթաց, վաթսուն, վաղորդյան, օթևան։

Է. Արթնանալ, երդվյալ, լողորդ, լուրթ, խաթարել, խաղաթուղթ, խայթել, խայտաբղետ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղանդամ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրտնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարթավայր։

Ը. Անդամավճար, անութ, անօթևան, ապաթարց, առաջնորդ, առհավատչյա, առվույտ, բրդել /մանրել/, բրդեղեն, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարտուղի, զինադադար, թփուտ, լախտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, պատարագ, վթար։

Թ. Անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդենի, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, խրթին, կանթեղ, հավկիթ, Հարդագողի ճանապարհ, հարդարել, հերթագրում, հարթություն, ճտքավոր, մաթեմատիկա, մանրակրկիտ, մերթընդմերթ, ոթել։

Ժ. Այտուցվել, անգայթ, անգութ, անդամատոմս, անձրևորդ, անոթ /խողովակ/, անջրդի, արդարացի, արդարև, արդեն, արդիական, զարդատուփ, խարտիշահեր, խորտկարան, խրճիթ, հարթաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոտի, հորդահոս, հորթուկ։

Ժա. Անօդ, հրացայտ, հուռթի, հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ, ճանապարհորդ, միջնորդագիր, մշտարթուն, մորթել, ներգաղթ, նյարդայնանալ, նշդարենի, նշտար, որդնել, որթ /խաղողի վազ/, որոգայթ, որսորդ, չվերթ, պատճեն։

Ժբ. Այդժամ, այտ /թուշ/, արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրդ, պարթև, պոռթկալ, պորտաբույծ, Սեթ, սեթևեթել, անոթի, վաղորդայն, վառոդ։

Ժգ. Այժմ ևեթ, անդամակցել, անդրադառնալ, անհեթեթություն, անվթար, բերդակալ, զարդ, ճմռթել, մորթի, վատթար, վարդաբույր, Վարդան, վարսահարդար, վարորդ, վիթ, վիթխարի, վտարանդի, վրդովել, տոթ, ցատկ, ուղերթ, փարթամ, փթթել /ծաղկել/։

Ժդ. Ատրուշան, բնորդուհի, գաղտնի, գդակ, երդվել, զարթոնք, կաթսա, կենդանի, հաշվեհարդար, մարդկային, շանթարգել, որդան կարմիր, որթատունկ, պատգարակ, Սեդրակ, վարդապետ, Վարդավառ, փտախտ, քրտնաջան։

Posted in Ֆիզիկա 9

Ատոմների կառուցվածքը. Էլեկտրականացման բացատրությունը. Լիցքի պահպանման օրենքը.

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ. Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Screenshot_2.png

Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

qէլ.=−Z⋅e

Միջուկի լիցքը կլինի՝

qմիջ.=+Z⋅e

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,6⋅10−19կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել. Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին: Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ: Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ: Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:

Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:

p-08a-2.gif

Էլեկտրական դաշտ

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:

Screenshot_5.png

Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:

Screenshot_6.png

Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներ Մ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը: Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ: Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

zar1.gif
zar2.gif

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:  

images.jpg

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝ F էլ: Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ Նյուտոնի II օրենքի հավասար է a=F*m, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է: Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ: Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

silovielinii2.jpg
electric-field.jpg
image002.png

Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1. Բերե՞ք հաղորդիչների օրինակներ։

Բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտարակնության հաղորդիչներ են։ Մարդու մարմինը նույնպես հաղորդիչ է։

2. Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե՞ք օրինակներ։

Մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցք հաղորդվում։
Օրինակներ՝ Էբոնիտ, սաթ, հախճապակի, ռետին, տարբեր պլաստմասսաներ, մետաքս:

3. Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը։

4.Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է 2 միատեսակ էլեկտրաչափ. մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև  հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով: Եթե էլեկտրաչափերի գնդերը միացվեն ձողի միջոցով, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, I էլեկտրաչափի լիցքը կբաժանվի 2 հավասար մասի. էլեկտրական լիցքի կեսը I էլեկտրաչափից կանցնի II-ին: Եթե էլեկտրաչափի գնդերը տարբեր չափեր ունենան, ապա լիցքը հավասար չի կիսվի. ավելի մեծ չափեր ունեցող գնդին կանցնի լիցքի ավելի մեծ բաժինը:

5.Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Լիցքը հնարավոր չէ անվերջ փոքրացնել, քանի որ փորձերը ցույց են տվել, որ լիցքն ունի բաժանման սահման:

6.Ի՞նչ է հողակցումըի՞նչ հատկության վրա է հիմնված։


Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում:

7.Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։

8.Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Էլեկտորնը հայտնաբերել է  անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը 1898 թվականին։

9.Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը:

Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով, որի արժեքը միշտ նույնն է, այն անհնար է ավելացնել կամ նվազեցնել, առավել ևս զատել իր լիցքից։

10.Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Ատոմի ներսում բացասական լիցքավորված էլեկտրոնները պտտվում են ատոմի դրական լիցքավորված միջուկի շուրջը։

11.Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով:

12.Ապացուցե’ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Այդ ամենն էլ ապացուցում է որ ատոմը ամբողջությամբ չեզոք է։ Չեզոք են նաև նյութի մոլեկուլները, քանի որ կազմված են չեզոք ատոմներից։

13.Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆաբետա և գամմաճառագայթումները։

Ալֆա – մասնիկը դրական լիցքավորված մասնիկ է, կազմված 2 պրոտոնից և 2 նեյտրոնից, ունեն կրկնակի դրական լիցք և հարաբերորեն մեծ զանգված, որը հավասար է 4 զանգվածի ատոմական միավորներին, իսկ բացարձակ արժեքը գերազանցում է էլեկտրոնի զանգվածին 7300 անգամ:

Բետա մասնիկները, ռադիոակտիվ ատոմի միջուկից ճառագայթվող, բարձր էներգիա և մեծ արագություն ունեցող էլեկտրոններ կամ պոզիտրոններ են: Բետա մասնիկները իոնացնող ճառագայթման ձևերից են, կոչվում են նաև բետա ճառագայթներ: Բետա մասնիկների առաջացումը կոչվում է բետա տրոհում:

Գամմա ճառագայթները էլեկտրամագնիսական կարճ ալիքներ են: Գամմա ճառագայթները դրսևորում են նաև մասնիկային հատկություններ: Գամմա ճառագայթները առաջանում են ռադիոակտիվ միջուկների, տարրական մասնիկների տրոհման, մասնիկ և հակամասնիկ զույգերի անիհիլացման, ինչպես նաև նյութի միջով լիցքավորված մասնիկների արագացող շարժման դեպքում:

14.Բերե՜ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ

Ռադիոակտիվ նյութերից է ուրանը

15.Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

17.Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում: Դրական իոնները Մայքլ Ֆարադեյը անվանել է կատիոններ, բացասականները ՝ անիոններ:

18.Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում:

19.Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

20.Թվարկե՜ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղէիսկ նրանցից հեռանալիս թուլանում է:   

21.Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

22..Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը ևո՞ր դեպքում փոքրացնում այն։

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Posted in Հայոց լեզու 9

Գ-Կ-Ք-ի ուղղագրություն

Ա․ Ամոքիչ, այգեկութ, անարգանք, անդրավարտիք, աներձագ, անթարգմանելի, անկարգ, անհագուրդ, անողոք, ապաքինվել, առաձգական, առինքնել, ավելցուկ, արգահատանք, արգանակ, զուգափայտ, թափթփուկ, խշրտուք, հոգեհմա, քաշքշուք։

Բ.Անօգուտ, արգելք, արմունկ, արտասուք, արքայական, աքսորավայր, արևայրուք, Բագրատ, բազմահոգ, բարակ /քերծե/, բարգավաճել, բարեհոգի, բարեկարգ, բերքատու, գոգավոր, դիրքորոշում, երգահան, ծեգ, թագուհի, կարգուկանոն, հեղգ։

Գ. Անհոգի, ավագանի, բարկ /թեժ, այրող/, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, բերկրալից, գիրգ /փափուկ/, գիրկ /գոգ/, գլխահակ, գլուխկոտրուկ, գոգնոց, զուգերգ, զուգս, կարգապահ, հագնել, հեքիաթ, հոգեպարար, Սուքիաս, քսուք։

Դ.Անհարկի, արևելք, Գրիգոր, դասալիք, դասակարգ, դարակ, դեգերել, դիրք, դիցուք, դողէրոցք, դրասանգ, եզերքք, եղերերգ, երախայրիք, երաշխիք, երկնաքեր, երկնել, երկրպագել, զիգզագ, զկեռ, զորահավաք, զուգահեռ, զուգարան, հոգեբան։

Ե. Անօրգանական, արջուկ, աքցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկագին, թարգմանիչ, թմբուկ, թնջուկ, ժանիք, իգական, լեգեոն, լկտի, խլրտուք, ծագել /առաջանալ, բխել/, կարգազանց, հոգեորդի։

Զ.Անհոգ, թագավոր, ծեծկռտուք, ծունկ, կանոնակարգ, կառք, կատվաձագ, կարագ, կարգ, կարկին /գծագրական գործիք/, կիրք, կմախք, կոշտուկ, կրունկ, հագուկապ, հանրօգուտ, հասարակարգ, հաստիք, հավաքել, հեգ, հեռաձիգ, հերյուրանք, տրտմաշուք։

Է.Գինարբուք /խրախճանք/, կարգադրություն, կարգավիճակ, հավաքույթ, հոգեբարձու, հոգեհանգիստ, հոգեվարք, հոգատար, հոգեհարազատ, հոգնակի, հոգնատանջ, հոգոց, հոնք, հրաձգարան, հրձիգ, հրմշտուք, հօգուտ, շոգեկաթսա, ոգեղեն, փնտրտուք։

Ը.

Ձագար, ձագուկ, ձայնակցել, ձգան, ձգտում, ձիրք, ճանկել, ճանկռտուք, ճաքել, ճգնակյաց, ճգնաժամ, ճիգուջանք, ճկուն, ճտքավոր, ճրագալույց, ճրագարան, ճրագու, մածուկ, մակույկ, մանրուք, մարագ, մարգարեություն, մարգարիտ, վարքագիծ։

Թ.Հմայք, հոգալ, հրաձիգ, ճանկռտել, ճաքճքել, ճգնավոր, ճկվել, մաքրակենցաղ, ճրագակալ, Մարգարյան, մարգարտաշող, հոգեվիճակ, մետաքսյա, մրգատու, շոգենավ, ոգեկոչել, Սարգիս, սգավոր, վարակազերծել, վարքուբարք, փոքրոգի, քաշկռտուք։

ժ. Հովվերգություն, մարգարտափայլ, մաքրասեր, մեծահոգի, մեղք /հանցանք/, մեղկ /թուլամորթ/, սուգ, Մետաքսյա, միգամած, մոգական, մտահոգություն, մտմտուք, մրգահյութ, շոգել, նախկին, նախքան, նետաձիգ, նորոգել, շագանակագույն, շնկշնկան։

ԺԱ.Միգապատ, մրգաշատ, շոգեքարշ, շոգի, շրջագայել, շրջակայք, շուտասելուկ, շքերթ, ոգելից, ոգեշունչ, սրտխառնուք, վարակիչ, վարկանիշ, տքնաջան, տնկարան, ցայգերգ, ուղղաձիգ, փակցնել, փափագել, փղձուկ, փսփսուք, օրակարգ։

ԺԲ. Շոգեխաշել, ոգևորություն, ողբերգակ, չօգնել, պապակել, պատարագ, պատշգամբ, պատրույգ, պարգևատրել, պակսիմատ, պնակալեզ, Սարգսյան, սգազգեստ, սերկևիլ, սյուք, ստուգարք, վաղանցուկ, վարագ, վարգ /ձիու համաչափ վազք/, Վարդգես։

ԺԳ.Չմուշկ, չոգել, սրնքակալ, սարքավորում, սուտմեռուկ, վարագույր, վարկ /հեղինակություն, պատիվ/, վարկաբեկել, վարք /պահվածք, կենսագրություն/, վերանորոգել, վերք, տագնապալի, տաքդեղ, տաքուկ, տկարամիտ, ուրագ, փեղկ, օրհներգ։

Posted in կենսաբանություն 9

ԴՆԹ

Նուկլեոտիդները չպետք է շփոթել նուկլեոզիդների հետ: Վերջինս վերաբերում է նուկլեոտիդի այն հատվածին, որը կազմավորվել է միայն պենտոզով (շաքար) և ազոտային հիմքով:

ԴՆԹ-ն բաղկացած է չորս տեսակի ազոտական ​​հիմքերից `ադենին (A), ցիտոզին (C), գուանին (G) և թիմին (T):

Ազոտի հիմքերը դասակարգվում են երկու կատեգորիաների ՝ պուրիններ և պիրիմիդիններ: Առաջին խումբը բաղկացած է հինգ ատոմներից բաղկացած օղակից, որը կցված է մեկ այլ վեցից բաղկացած օղակի վրա, մինչդեռ պիրիմիդինները կազմված են մեկ օղակից:

Նշված հիմքերից ադենինը և գուանինը ստացվում են պուրիններից: Ի տարբերություն դրան, թիմինը, ցիտոզինը և ուրացիլը (առկա են ՌՆԹ մոլեկուլում) պատկանում են պիրիմիդինների խմբին:

Կառուցվածքը

ԴՆԹ-ի մոլեկուլը կազմված է նուկլեոտիդների երկու շղթայից: Այս «շղթան» հայտնի է որպես ԴՆԹ շղթա:

Երկու թելերը կապված են ջրածնային կապերով `փոխլրացնող հիմքերի միջև: Ազոտի հիմքերը կովալենտորեն կապված են շաքարերի և ֆոսֆատների ողնաշարի հետ:

Յուրաքանչյուր շղթայի վրա տեղակայված յուրաքանչյուր նուկլեոտիդ կարող է զուգակցվել մեկ այլ թելքի վրա գտնվող մեկ այլ հատուկ նուկլեոտիդի հետ ՝ կազմելով հայտնի կրկնակի պարույր: Արդյունավետ կառուցվածք ձեւավորելու համար A- ն միշտ զուգորդվում է T- ով `երկու ջրածնային կապի միջոցով, իսկ G- ն` C- ով `երեք կամուրջով:

Չարգաֆի օրենքը

Եթե ​​ուսումնասիրենք ԴՆԹ-ում ազոտական ​​հիմքերի համամասնությունները, կպարզենք, որ A- ի քանակը նույնական է T- ի քանակին և նույնը G- ի և C- ի հետ: Այս օրինաչափությունը հայտնի է որպես Chargaff- ի օրենք:

Այս զուգավորումն էներգետիկորեն բարենպաստ է, քանի որ այն թույլ է տալիս պահպանել նմանատիպ լայնություն կառուցվածքում ՝ պահպանելով շաքար-ֆոսֆատի ողնաշարի մոլեկուլի երկայնքով նման հեռավորություն: Նկատենք, որ մատանու հիմքը զուգորդվում է մատանի մեկի հետ:

Կրկնակի խխունջի մոդել

Առաջարկվում է, որ կրկնակի պարույրը բաղկացած է մեկ շրջադարձից 10.4 նուկլեոտիդից, որոնք բաժանված են կենտրոնից կենտրոն 3.4 նանոմետր հեռավորությամբ: Պտտման գործընթացը առաջացնում է կառուցվածքում փորվածքների ձևավորում ՝ կարողանալով դիտել ավելի մեծ և փոքր ակոս:

Ակոսները ծագում են այն պատճառով, որ հիմքային զույգերի գլիկոզիդային կապերը միմյանց հակառակ չեն ՝ կապված դրանց տրամագծի հետ: Պիրիմիդին O-2 և պուրին N-3 հայտնաբերվում են աննշան ակոսում, մինչդեռ հիմնական ակոսը գտնվում է հակառակ շրջանում:

Եթե ​​մենք օգտագործում ենք սանդուղքի անալոգիա, աստիճանները բաղկացած են միմյանց փոխլրացնող բազային զույգերից, մինչ կմախքը համապատասխանում է երկու բռնող ռելսերին:

ԴՆԹ-ի մոլեկուլի ծայրերը նույնը չեն, այդ իսկ պատճառով մենք խոսում ենք «բևեռականության» մասին: Դրա ծայրերից մեկը ՝ 3 ‘-ը, պարունակում է -OH խումբ, մինչդեռ 5’ վերջում կա անվճար ֆոսֆատային խումբ:

Երկու թելերը տեղակայված են հակ զուգահեռ եղանակով, ինչը նշանակում է, որ դրանք գտնվում են հակառակ ուղղությամբ `իրենց բևեռականության մասով, հետևյալով.

Բացի այդ, թելերից մեկի հաջորդականությունը պետք է լրացնի իր զուգընկերոջը, եթե դա դիրք է, որտեղ կա A, հակ զուգահեռ շարքում պետք է լինի T:

Posted in Անգլերեն 9

Ernest Hemingway’s Biography

Ernest Hemingway

Ernest Miller Hemingway was an American author and journalist. He was born on July 21, 1899 in Oak Park, Illinois, where he was raised. He died on July 2, 1961 in Ketchum, Idaho, where he committed suicide.

Hemingway’s economical and understated style had a strong influence on 20th-century fiction, while his life of adventure and his public image influenced later generations. Hemingway produced most of his work between the mid-1920s and the mid-1950s, and won the Nobel Prize in Literature in 1954. He published seven novels, six short story collections, and two non-fiction works. Three novels, four collections of short stories, and three non-fiction works were published posthumously.

After finishing high school, Hemingway reported for a few months for The Kansas City Star, before leaving for the Italian front to enlist with the World War I ambulance drivers where he was wounded in 1918 and returned home. Hemingway’s experiences in wartime formed the basis for his novel A Farewell to Arms. In 1922, he married Hadley Richardson, the first of his four wives. The couple moved to Paris, where he worked as a foreign correspondent, and fell under the influence of the modernist writers and artists of the 1920s “Lost Generation” expatriate community. The Sun Also Rises, Hemingway’s first novel, was published in 1926.

Hemingway married Pauline Pfeiffer after his 1927 divorce from Hadley Richardson. However this marriage was also unsuccessful and the couple divorced after Hemingway returned from the Spanish Civil War where he had been a journalist. Drawing from his experience in the Spanish Civil War, Hemingway published For Whom the Bell Tolls. He married his third wife, Martha Gellhorn in 1940. They separated when he met Mary Welsh in London during World War II.

Shortly after the publication of The Old Man and the Sea, one of his masterpieces, in 1952, Hemingway went on safari to Africa, where he was almost killed in two successive plane crashes that left him in pain or ill health for much of the rest of his life. Hemingway had permanent residences in Key West, Florida, and Cuba during the 1930s and 1940s, but in 1959 he moved from Cuba to Ketchum, Idaho, where he put an end to his life in the summer of 1961.