Posted in իրավունք (2022-2023)

Գնահատում: Իրավունք և իրավագիտություն հոկտեմբեր

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Եթե դպրոցում չլիներ գնահատման համակարգ
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․

ե՞րբ եք գնահատվում
Մենք գնահատվում ենք երբ լավ արդյունք ենք տալիս:
ո՞վ է գնահատում
Մեզ գնահատում է մեր շրջակա աշխարհը։
ի՞նչն են գնահատում
Գնահատում են մեր արած աշխատանքը։
ինչպե՞ս են գնահատում
Կարծիքը ասելով արդեն կարելի է ասել որ գնահատում են։

Posted in Հայոց լեզու 9

Հատուկ անունների ուղղագրություն

Ա. Լեռնային Արցախի գլխավոր քաղաք Շուշիի բերդը հիմնադրել են Քաջակորով անվան հարյուրապետը և Վարանդայի Մելիք Շահնազարյանը 17-18-րդ դարերում:

Բ. Այցելելով Եղեգնաձոր՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ցաղաց քարի վանքում, Սմբատաբերդում, տեսավ Գլաձորի վանքն ու համալսարանը:

Գ. ՀՀ Առողջապահության նախարարության ընդունարանում հանդիպելով Մհերին՝ Արշալույսը կռահեց, որ նա է իրեն սպասողը, և մոտենալով դիմեց նրան. «բարև ձեզ, փոխնախարար Հովհաննիսյան եմ. Ի՞նչ է ձեզ ազգանունը»:

Դ. Նշանավոր Խոր Վիրապի վանքից մենք ուղևորվեցինք դեպի Վայոց ձոր, ուր այցելեցինք Նորավանք, Սմբատաբերդ և Արատեսի վանք:

Ե. Գառզուի վրձնին են պատկանում «Երկրային դրախտ» նկարաշարը, Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ» ներկայացման բեմանկարները, Էռնեստ Հեմինգեույի «Հրաժեշտ զենքին» գրքի նկարազարդումները:

Զ. 1970 մետր բարձրության վրա՝ Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի ծաղկանց և Հայկական Տավրոսի Լեռների միջև է պարփակված Վանա լիճը:

է. Տավրոսի լեռնաշղթայի մի բարձունքի վրա է հնագույն հայկական Կոմագենե երկրի Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորի կառուցած սրբավայրը՝ հեթանոս աստվածներ Արամազդի, Արեգի, Արտագնեսի հսկա քանդակներով:

Ը. Այդ ժամանակ Գարդմանա իշխանը՝ Սահակ Սևադան, և Ուտիք տերը՝ Ցլիկ Ամրամը, ապստամբության դրոշ էին բարձրացրել Հայոց արքայի՝ Աշոտ Երկաթի դեմ:

Posted in Ֆիզիկա 9

Դաս 10․Հոսանքի ուժ: Ամպերաչափ:

Տևողությունը 10․10- 14․10 2022 թ․

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t,  Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. q=I⋅t։

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

DOC000697281

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի  միջոցով: 

Ամպերաչափի պայմանական նշանն է`

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

Պատ․՝ 100 ամպեր

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

I= 18000Ա| q=It
| 40= 18000t
q=40Կլ | t=40:18000=0,02222222վ
___________________
t-?

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

q=400Կլ | I=q/t
t=5ր=300վ | I=400/300=1,(3) Ա
___________
I-?

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:
I=1, 5Ա| 1,5t=48
q=48Կլ| t=32վ
______________
t-?

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

Վոլտաչափից, հոսանքի աղբույրից, մետաղալարերից և հոսանքի սպառիչից։

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա

Posted in Անգլերեն 9

English homework

1Read this story.2This more intersting than that.3This work best.4.David is their bigest son․5.Winter in Georgia soter than Armenia.6.It’s winter.Very cold.7.Don’t go outside without hat.8.This exercise also difficult as that.9.Leonardo biggest in our group.

1.last

2.furthest

3.last novel

4.next

5.next stop

6.older, elder

7.eldest

8.further

9.oldest

10.later

1.warmer

2.more

3. shorthest

5. best

6. smallest

7.worst

8.oldest

1.Scotland 2. Ararat 3. in house 4.at resturant 5.cold 6.watch TV

b.

1.River severn2.Dectember3.winter5.Las Vegas

Narek smaller than Areg.

Edgar stronger than Areg.

David celverest all class.

Gevorg strogest of the world.

This story more intersting than that.

Posted in կենսաբանություն 9

Օրգանոիդներ

Օրգանոիդներ կամ օրգանելներ (լատ.՝հունարեն՝ opvavov — գործարան, օրգան բառի նվազականը) կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառնությունը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։

Օրգանոիդներն են՝

Ֆունկցիաներ

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  • կմախքային
  • հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական օրգանելներ (օրինակ, մտրակիկներ, թարթիչներ, միոնեմներ), զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ (մարմնից դուրս նետվող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխոցիստներ), մարսողական օրգանելներ, որոնք

կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա (մարսողական վակուոլները), ներզատական և արտազատական օրգանելներ։

Օրգանելներ տերմինը հաճախ օգտագործում են որպես օրգանոիդների հոմանիշ։

Posted in Ֆիզիկա 9

Էլեկտրական հոսանք։ Հոսանքի ազդեցությունները

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

electron-mobility1

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current (1)

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

napryag1
heat1

2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1

4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:

  • չեն շարժվում
  • քաոսային և միաժամանակ ուղղորդված
  • միայն քաոսային
  • միայն ուղղորդված

2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի  ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման  առաջացմանը:

_elektrik_devresi_herodevyapilir_7-20140117-170926.gif
  • քիմիական
  • մագնիսական
  • կենսաբանական
  • ջերմային

3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

tumblr_inline_naumjypHGD1skr4va.jpg
  • քիմիական
  • մագնիսական
  • կենսաբանական
  • ջերմային

4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:

image004.jpg

Կառաջանա

5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:

Մեկից ավելի պատասխանի դեպքում դրանք անջատեք ստորակետով:

1422870101_3c88da41c435292bb58bfd3e542ba43d0e1afdc3_726.jpg

Չոր ավազով, սովորական կրակմարիչով

6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g.jpg
  • էլեկտրոնների
  • նեյտրոնների
  • դրական իոնների
  • բացասական իոնների

7․Ո՞րն է/որո՞նք են նախադասոության ճիշտ շարունակություն(ներ)ը:

Հաղորդալարում էլեկտրական հոսանքի ուղղությունը՝

1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է
4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է

Posted in կենսաբանություն 9

նախակորիզավորներ և կորիզավորներ

Հիմնական դրույթներ

  • Նախակորիզավորները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք դասվում են բակտերիաների և արքեաների վերնաթագավորությունների շարքին։
  • Նախակորիզավորների բջիջները շատ ավելի փոքր են, քան կորիզավորների բջիջները, չունեն կորիզ և մի շարք օրգանոիդներ։
  • Բոլոր նախակորիզավոր բջիջները պատված են բջջապատով։ Դրանց մի մասը նաև պատված է պատիճով կամ լորձային շերտով։ Այդ շերտը կազմված է բազմաշաքարներից։
  • Նախակորիզավորների արտաքին մակերեսին երբեմն լինում են ելուսներ։ Մտրակի կամ թարթիչների շնորհիվ օրգանիզմը շարժվում է։ Ֆիմբրիաների միջոցով նախակորիզավորները ամրանում են որևէ առարկայի մակերեսին, իսկ սեռական թարթիչի միջոցով 2 նախակորիզավորներ փոխանակվում են գենետիկական նյութով՝ ԴՆԹ-ով։
  • Նախակորիզավորները հիմնականում ունեն 1 օղակաձև քրոմոսոմ։ Դրանց ցիտոպլազմայում երբեմն նաև հանդիպում են չափերով ավելի փոքր օղակաձև ԴՆԹ-ի մոլեկուլներ՝ պլազմիդներ։

Ներածություն

Բակտերիաները հաճախ նկարագրվում են որպես վտանգավոր օրգանիզմներ, որոնք հիվանդությունների հարուցիչներ են։ Չնայած նրան, որ որոշ բակտերիաներ իսկապես հիվանդությունների հարուցիչներ են (որի մասին տեղյակ կլինես, եթե երբևէ օգտագործել ես հակաբիոտիկներ), դրանց մեծ մասը անվնաս է կամ նույնիսկ օգտակար։

Բակտերիաները մեկ այլ միաբջիջ օրգանիզմների՝ արքեաների հետ միասին դասակարգվում են որպես նախակորիզավորներ։ Նախակորիզավորները շատ փոքր են, բայց մոլորակում բնակվող օրգանիզմների գերակշիռ մասն են կազմում։ Դրանք բնակվում են գրեթե ամենուր՝ և՛ ցամաքում, և՛ ջրում, նույնիսկ մարդու օրգանիզմում։

Վերջին կետը շեշտելու համար նշենք, որ քո օրգանիզմում նախակորիզավոր բջիջների և սեփական բջիջների^11start superscript, 1, end superscript քանակը մոտավորապես նույնն է։ Սա հավանաբար այդքան էլ լավ չի հնչում, բայց իրականում մեր նախակորիզավոր «բարեկամների» մեծ մասը կարևոր դեր ունի մեր առողջության պահպանման գործում։

Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչ են նախակորիզավորները, և թե ինչն է տարբերակում դրանց կորիզավորներից (օրինակ՝ մարդուց, բույսից կամ սնկից)։ Այնուհետև ավելի խորությամբ կուսումնասիրենք ամենուրեք տարածում ունեցող այս փոքրիկ օրգանիզմների կառուցվածքային առանձնահատկությունները, որոնց օգնությամբ այս օրգանիզմները գոյատևում են։

Ինչ են նախակորիզավորները

Նախակորիզավորները մանրադիտակային չափեր ունեցող օրգանիզմներ են։ Նախակորիզավորների կայսրությանն են պատկանում բակտերիաների և արքեաների վերնաթագավորությունները։ Վերջիններս կյանքի երեք հիմնական վերնաթագավորություններից երկուսն են։ (Երրորդը կորիզավորների վերնաթագավորությունն է, որի մեջ դասվում են բոլոր կորիզավոր օրգանիզմները՝ կենդանիները, բույսերը և սնկերը)։ Բակտերիաները և արքեաները միաբջիջ օրգանիզմներ են, մինչդեռ գրեթե բոլոր կորիզավորները բազմաբջիջ են։

Բրածոները ապացուցում են, որ նախակորիզավորները 3,53,53, comma, 5 միլիարդ տարի առաջ արդեն գոյատևել են Երկիր մոլորակի վրա։ Իսկ գիտնականները կարծում են, որ նախակորիզավորների նախնիներից են առաջացել այժմ Երկիր մոլորակի վրա բնակվող կյանքի բոլոր ձևերը^{2,3}2,3start superscript, 2, comma, 3, end superscript։

Posted in Ռուսերեն 9

Связь поколений

Конечно, помнить о прошлом, это очень важно, ведь важно не забывать того, что сделало для тебя то или иное поколение, чего добилось, чему не позволило случиться. Данная тема очень важна, ведь только если мы будем учитывать то, что было совершенно до нас, будем помнить все те ошибки, которые совершили прошлые поколения, и будем учиться на них, то мы сможем не допустить совершения тех же самых ошибок в будущем. Однако порой старые поколения излишне навязывают своё мнение новому, и потому возникают конфликты поколений, из-за нежелания примириться у двух сторон, которые, казалось бы, борется за одни и те же понятия.

Казалось бы, если два таких поколения настолько рознятся в убеждениях и в образе жизни, то между ними ну никак не может быть какой-либо связи, или любого взаимодействия. Однако, напротив, очень часто в критические ситуации два данных поколения работают вместе и сообща, дабы разрешить проблему, которая может быть возникла на их пути.  Получается, что даже два непримиримых общества, которые, по сути, воспитывались в двух, возможно, разных эпохах, всё-таки готовы идти на уступки и некоторые компромиссы, даже несмотря на всю свою непримиримость и вражду. И потому важно помнить наше общее прошлое, и осознавать то, что даже независимо от поколения, независимо от политических убеждений или убеждений насчёт мировоззрения, мы обязаны быть едины, так как только в единстве мы можем существовать без опасения быть раздавленными временем и событиями, которые могут произойти.

Posted in Քիմիա 9

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

1. Ո՞րն է կոչվում երևույթ։

Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։

2. Ո՞րն է կոչվում ֆիզիկական երևույթ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: 

3. Ո՞րն է կոչվում քիմիական երևույթ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական ռեակցիաների տեսակները՝

ռեակցիաները լինում են.

  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման

Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել  ինչպես պարզ, այնպես ել  բարդ նյութեր:

Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ  ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:

images.jpg

Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի օքսիդ և ջուր:

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:  

images (2).jpg

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:

images (7).jpg
Posted in Հայոց լեզու 9

Ղ, Խ-ի ուղղագրություն

Ա․ Աղտ, ախտածին, ակնբախ, աղախին, աղեխարշ, Ախթամար, կղզի, աղյուսակ, աղճատել, աղտեղություն, աղցան, աղքատ, ամբողջովին, անհողդողդ, անմեղսունակ, աշխետ, աշխուժորեն, ապաբախտ, ապերախտ, ապուխտ, բաղձալի։

Բ․ Առողջություն, ատաղձ, արնաշաղ, աղ, արտագաղթ, արտասանդուղք, բաբախյուն, բախել, բախտ, բաղկացուցիչ, բաշխել, բարեբախտ, Բարսեղ, բեղ, բոցամուղ, գաղտնիք, գեղջուկ, Գողթաներգեր, գողտրիկ, գրատախտակ, դաղձ, դեղձ, խարիսխ, փղձուկ։

Գ․ Աղտազերծել, աղտոտ, բախտակից, բքախեղդ, գաղթական, գաղթօջախ, գաղջ, գաղտագողի, գաղտնապահ, գաղտնի, դեղձանիկ, դժբախտ, դժխեմ, դժողք, դշխոյական, դրախտային, եղբայր, եղերերգ, եղծել, եղկելի, եղյամ, եղջյուր, երախայրիք, ժխոր։

Դ․ Երաշխավորել, երկնամուխ, զեխություն, զեղչել, զղջալ, զմրուխտյա, ըմբոշխնել, ընձուղտ, թախանձել, թախիծ, թաղծաժպիտ, թախտ, թխահեր, թխկենի, թխվածք, թղթատար, թուղպ, թուխս, թուղթ, ժխտել, լախտ, լղպոր, խաղտել, ծաղկանախշ, ծաղկանկար, ուղտավոր։

Ե․ Ախտահանել, բախտավոր, դշխուհի, թախծադեմ, խեղդուկ, խեղկատակ, խիղճ, խլափեղկ, խոզապուխտ, խրախճանք, խրոխտ, ծախսել, ծաղկազարդ, ծաղկահյուս, ծաղկեպսակ, կախաղան, կաղկանձել, կարմրախտ, կեղծավոր, կեղտակորույս, կթխա, կխտար։

Զ․ Ժանտախտ, լեռնաշղթա, կմախք, կողպեք, կողք, կոխկռտել, հախճապակի, հաղթանակ, Հայկանդուխտ, հարբուխ, հեղհեղուկ, հեղձուձիչ, հղկել, հորդաբուխ, ձաղկել, ճեղքվածք, ճողոպրել, ճողփյուն, մաղթանք, մանանեխ, մառախուղ, մխկտալ, նախշուն։

Է․ Հեղգ, ծաղկանոց, կեղտոտ, հաղթահարել, մեղկ, մեղք, միապաղաղ, մթնշաղ, նախատինք, նախկին, նախճիր, նախշազարդել, նախշքար, նախքան, նախօրե, ներգաղթ, նշխար, նողկալի, Շահանդուխտ, շաղախել, շաղգամ, շաղկապ, ողջույն, ուղտ։

Ը․ Շարժասանդուղք, շեղբ, շեղջ, շեղջակույտ, շղթայակապ, ողբերգակ, ողկույզ, ողջ, ոսկրախտ, չղջիկ, պաղպաջուն, պանդուխտ, պղպեղ, պղպջակ, պղտոր, պողպատ, ջախջախել, Ջավախք, ջրախեղդ, սանդղակ, Սանդուխտ, սեղմիրան, փողհար։

Թ․ Ծաղկատար, հաղթանդամ, շողք, ողջագուրվել, սանդուղք, սեղմել, սիբեխ, սխտոր, սպանախ, սրախողխող, Վախթանգ, վախկոտ, վախճան, վաշխառու, վխտալ, տախտակամած, տաղերգու, տաղտուկ, տառեխ, ցողաթաթախ, ուխտ։

Ժ․ Բողկ, ճղփալ, ուխտադրուժ, ուխտատեղի, ուղտապան, ուղտափուշ, փայծաղ, փարսախ, փեղկ, փղձկալ, փոխանորդ, փողկապ, փողփողալ, փողք, փոցխ, փտախտ, քաղհան, քաղց, քաղցկեղ, քաղցր, քաղքենի, քղանցք, քողտիկ։