Posted in Անգլերեն 9

Education Vocabulary (IELTS)

Educational Institutions

  • kindergarten = pre-school education-մանկապարտեզ = նախադպրոցական կրթություն
  • primary school-նախնական դպրոց
  • secondary school-տարրական դպրոց
  • college = further education-քոլեջ = հետագա կրթություն
  • higher education = university education = tertiary education-բարձրագույն կրթություն = համալսարանական կրթություն = երրորդական կրթություն
  • post-graduate school = university for students studying beyond degree level-ասպիրանտուրա = համալսարան, ուսանողների համար, ովքեր սովորում են աստիճանի մակարդակից դուրս

School Subjects

  • math’s — մաթեմատիկա
  • language — լեզու
  • literature — գրականություն
  • science — գիտություն
  • physics — ֆիզիկա
  • biology — կենսաբանություն
  • chemistry — քիմիա
  • natural science — բնագիտություն
  • geography — աշխարհագրություն
  • religious studies — կրոնագիտություն
  • history — պատմություն
  • information technology (IT) — ինֆորմատիկա
  • physical education (PE) — ֆիզկուլտուրա
  • cookery = domestic / food science — խոհարարություն = կենցաղային / սննդի գիտություն
  • handicrafts — ձեռագործ
  • art — արվեստ
  • music — երգ ու երաժշտություն

Useful Language & Collocations

  • lab work = laboratory experiments-լաբորատոր աշխատանք
  • dissection = cutting up animals for scientific research-մասնատում, հերձում
  • scheduled lessons = lessons which are planned and written into a school curriculum-պլանավորված դասեր = դասացուցակային դասեր
  • algebra = formulas and equations in mathematics-հանրահաշիվ = բանաձևեր և հավասարումներ մաթեմատիկայի մեջ
  • to give out or assign homework / to do or complete homework-տալ կամ հանձնարարել տնային առաջադրանքը / կատարել կամ ավարտել տնային աշխատանքը
  • to complete high school / to graduate high school-ավարտել ավագ դպրոցը
  • to do, to participate or take part in school activities or sport-անել կամ մասնակցել դպրոցական միջոցառումներին կամ սպորտին
  • tracing = copying, outlining in pencil-հետագծում = պատճենում, ուրվագծում մատիտով
  • tone deaf = without an ear for music = unable to appreciate or hear different music and notes-երաժշտական լսողություն չունենալ

Useful Verbs & Nouns for University

  • to graduate from a university = complete a degree course / to finish university-ավարտել համալսարանը = ավարտել դիպլոմային դասընթացը
  • to enroll on a degree course = put your name down for a degree course-դիմել ասպերանտուրա
  • to major in physics = to choose physics as your main subject at university-մասնագիտանալ ֆիզիկայով = ընտրել ֆիզիկան որպես հիմնական առարկա համալսարանում
  • to attend a lecture = to go to listen to a speaker at university often with a large audience in a lecture theatre-հաճախել դասախոսության = հաճախել համալսարանում ելույթ ունեցողին լսելու մեծ լսարանով դասախոսությունների թատրոնում
  • to attend a tutorial = to go to a meeting with a professor usually in small group held in his/her office-մասնակցել ձեռնարկին = գնալ պրոֆեսորի հետ հանդիպման, սովորաբար փոքր խմբով, որը տեղի է ունենում նրա գրասենյակում
  • deliver a lecture = to give a talk or presentation-դասախոսություն կարդալ = ելույթ կամ ներկայացում տալ
  • to lecture in media studies = to talk about media studies or to teach media studies at university-դասախոսել մեդիա ուսումնասիրություններում = խոսել մեդիա ուսումնասիրությունների մասին կամ դասավանդել մեդիա ուսումնասիրություններ համալսարանում
  • the faculty of business = a department specializing in business at university-բիզնեսի ֆակուլտետ = համալսարանում բիզնեսի ոլորտում մասնագիտացված բաժին
  • to read history = to study history-կարդալ պատմություն = ուսումնասիրել պատմությունը
  • to do or complete coursework = doing project work or assignments as part of-կատարել կամ ավարտել դասընթացը = կատարել նախագծային աշխատանք կամ առաջադրանքներ որպես մաս

University Work

  • presentations — պրեզենտացիա / ներկայացում
  • lectures — դասախոսություններ
  • tutorials — ձեռնարկներ
  • thesis — թեզ
  • dissertation — դիսերտացիա
  • hypothesis — հիպոթեզ
  • assignment — հանձնարարություն
  • project work — նախագծային աշխատանք
  • research — հետազոտություն

Education

  • literate = to be able to read and write-գրագետ = կարդալ և գրել կարողանալ
  • illiterate = unable to read and write-անգրագետ = գրել-կարդալ չկարողանալ
  • the literacy rate = the percentage of people in a country or region able to read and write-գրագիտության մակարդակը = երկրի կամ տարածաշրջանի մարդկանց տոկոսը, ովքեր կարողանում են կարդալ և գրել
  • comprehensive education = a well-rounded, broad education covering a variety of subjects- բազմաբնույթ առարկաներ ընդգրկող բազմակողմանի, լայն կրթություն
  • scholarship = an award of either free or supported education for high achievers-կրթաթոշակ = բարձր առաջադիմություն ունեցողների համար անվճար կամ աջակցվող կրթության մրցանակ
  • student loan = money taken by a student to pay for their education which they must pay back after graduating-ուսանողական վարկ = ուսանողի կողմից ուսման վարձը վճարելու համար վերցրած գումարը, որը նա պետք է վերադարձնի ուսումն ավարտելուց հետո
  • pay off a student loan = to repay money borrowed for university education-մարել ուսանողական վարկ = մարել համալսարանական կրթության համար փոխառված գումարը
  • intensive course = a course which runs over a short period of time but contains a lot of information and training-ինտենսիվ դասընթաց = դասընթաց, որը տևում է կարճ ժամանակահատվածում, բայց պարունակում է շատ տեղեկատվություն և ուսուցում
  • play truant / truancy = not attending school / being absent from school without-բաց թողնել դասեր = դպրոց չհաճախել / դպրոցից բացակայել
Posted in գրականություն 9

Անկեղծ չենք

Փետրվարի 23

«Անկեղծ չենք», կարդալ, վերլուծել։

Այս հոդվածի ասելիքն այն էր, որ մեր մոլորակում շատ են «դերասանները»։ Խոսքը թատրոններում և բեմերում հանդես եկող մարդկանց մասին չէ, այլ այն մարդկանց մասին է, որոնք կեղծավոր են, ստախոս ու երկերեսանի։ Այսպիսի մարդիկ շատ կան մեր մոլորակում։ Այս հոդվածը կարծես, հենց մեր օրերի համար գրված լինի։ Մեր օրերում շատ են այսպիսի կեղծավոր ու երկերեսանի մարդիկ։ Մարդկանց միշտ իշխում է այս դերասանությունը և կեղծավորությունը։ Թումանյանն ասել է․ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են»: Այո՛, ես լիովին համաձայն եմ Թումանյանի հետ։ Դերասանական խաղը ՝ դերասանությունը, շատ գեղեցիկ է դիտվում, երբ այն խաղում են բեմում, բայց եթե այս ամենն իրական կյանքում խաղան, շատ տհաճ կլինի։ Տարիների ընթացքում, այս դերասանությունը և կեղծավորությունը շատանում է մարդկանց կյանքում։ Մարդիկ գնալով դառնում են ավելի կեղծավոր, և դա շատ վատ է։

Posted in Հայոց լեզու 9

Պարագաներ

Փետրվարի 4

Պարագաներ

1.Յուրաքանչյուր պարագայով կազմել երկուական նախադասություն։

Տեղի պաագա՝

Անտառում վազվզում էր մայր նապաստակը

Մոնակոյում հայտնաբերվել է ամենաթանկարժեք քարը

Ժամանակի պարագա՝

Այսօրվա թատրոնին մասնակցելու է Մկրտիչ Արզումանյանը

Ժամը 13:35 կսկվի այսօրվա վերջին դասը:

Պատճառի պարագա՝

Մարդը տխրությունից լացում էր

Ծխախոտի պատճառով մարդը վնասում է իր առողջությունը

Նպատակի պարագա՝

Նա վերադարցավ Հայաստան՝ գտնելու իր միակ սերը

Ես մասնակցեցի մրցույթի՝ հաճույք ստանալու համար

Զիջման պարագա՝

Հակառակ հոր խնդրանքին` նա մեկնեց

Պատահած դեպքին չնայած՝ ես շտապեցի դպրոց

Չափի ու քանակի պարագա՝

Շատ անգամ ես սխալվել եմ

Երկար ժամանակով նա մեկնում է Մոսկվա

Ձևի պարագա՝

Նրա մայրը դանդաղ է քայլում

Այսօր ես աշխարհի տխուր մարդկանցից մեկն էի

Հիմունքի պարագա՝

Ըստ վերջին տվյալներինա մեկնել է ընկերոջ հետ

Ըստ ինձ՝ ընկերները կյանքի կարևորագույն բաներից մեկն է

2. Վերլուծել նախադասությունը.

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Հատկացուցիչ

Տեղի պարագա

Ժամանակի պարագա

Ենթակա

Ստորոգյալ

Որոշիչ

Ուղիղ խնդիր

Հանգման անուղղակի խնդիր

Posted in Աշխարհագրություն 9

Մետալուրգիական արդյունաբերություն

Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է։ Հայտնի է, որ մետաղի ստացումն անցնում է տեխնոլոգիական մի քանի փուլ՝ սկսած հանքանյութի հանույթից, հարստացումից մինչև մետաղի ձուլումը և գլանվածքի ստացումը։ ՀՀ մետալուրգիական համալիրը բաղկացած է մի քանի ճյուղերից՝ պղնձի, մոլիբդենի, բազմամետաղների և ոսկու։ Մետաղաձուլությունը ՀՀ տնտեսության գերակա ուղղություններից է։ Մեր երկիրն ունի բավարար պայմաններ՝ բարձր արդյունավետ բնապահպանական առումով մաքուր մետալուրգիական բազմաճյուղ արդյունաբերություն զարգացնելու համար։ Այն ամբողջությամբ պետք է հենվի սեփական հանքավայրերի, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության կուտակած թափոնների օգտագործման վրա։ Սակայն ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության զարգացման ուղությունները պետք է բացառապես հիմնվեն էկոլոգիական գերծոնների առաջնահերթ հաշվառման վրա։

Գունավոր մետալուրգիան ծանր արդյունաբերության ճյուղ է։ Ընդգրկում է հանքավայրի հետազոտումը, հանքանյութի արդյունահանումը և հարստացումը, գունավոր, հազվագյուտ, թանկարժեք մետաղների և նրանց համաձուլվածքների արտադրությունն ու առաջնային մշակումը, ինչպես նաև բնական ալմաստի հանույթը և արհեստական ալմաստների արտադրությունը։ Զբաղվում է նաև երկրորդային մետալուրգիական հումքի վերամշակմամբ, մետաղների մաքրմամբ, տարբեր մետաղափոշիների, ձուլվածքների, մաքուր-գերմաքուր, ծանր, թեթև, ազնիվ, հազվագյուտ, ցրված, ռադիոակտիվ մետաղների, նրանց աղերի, միացությունների, ուղեկցող քիմիական արտադրանքների, Էլեկտրոդային և խարամասիտալային իրերի, կիսահաղորդիչների և այլ նյութերի արտադրությամբ։

Posted in Ֆիզիկա 9

Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանզիմների վրա

Տևողությունը` 13.02-28.02

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-12 րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

Իմանալ, թե ինչպես է մագնիսական դաշտը ազդում Երկրի կենսաբանական օբյեկտների վրա
Սովորել աշխատել տեղեկատվության հետ
Բացահայտել մագնիսական դաշտերի հատկությունները և վերլուծել ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա

Խնդիրները`

Ուսումնասիրել մագնիսական դաշտերի ազդեցությունը բուսական և կենդանական օրգանիզմների վրա
Ուսումնասիրել մագնիսական դաշտի ազդեցության աստիճանը մարդու առողջության վրա
Բացահայտել մագնիսական դաշտերի դրական և բացասական կողմերը
Գտնել արդյունավետ միջոց՝ լուծելու մագնիսական դաշտերի ազդեցության խնդիրը

Մագնիսական դաշտի ազդեցությունը մարդու առողջության վրա

Մագնիսական դաշտը ազդում է մարդու օրգանիզմի կարևորագույն օրգանների՝ ուղեղի, նյարդային և սրտանոթային համակարգերի վրա։ Երկրի մագնիսական փոթորիկները շեղում են օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցը, ինչը մարդուն բերում է դեպրեսիվ վիճակի։

Ապացուցված է, որ մագնիսական փոթորիկները ազդում են ինֆարկտով հիվանդացության մակարդակին և սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունների թվի աճին։

Երկրի մագնիսական դաշտի ուժեղացումը դանդաղացնում է մարդու հասակի աճը։ Կա այսպիսի հասկացություն՝ մագնիսկան դաշտի դեֆիցիտի սինդրոմ։ Դա ճապոնացի գիտնական Նակագավայի ուսումնասիրությունների արդյունքն է, որի համաձայն թուլացող գեոմագնիսական ակտիվությունը մարդու օրգանիզմի շատ խանգարումների պատճառ է հանդիսանում։ Դրա մի քանի հատկանիշներ են՝ վատ քուն, ախորժակի բացակայություն, իմունիտետի թուլացում, նյարդայնություն և ընդհանուր թուլություն։

Մագնիսական դաշտի դեֆիցիտը կարող է լինել արհեստականորեն ստեղծված։ Այդպիսի դեֆիցիտի տակ են գտնվում էլեկտրահաղորդման օդային գծերին մոտ ապրողները։ Օդաչուները, ստյուարդուհիները, նավաստիները, տիեզերագնացները և վարորդները աշխատում են արհեստականորեն ստեղծված՝ մագնիսկան դաշտի դեֆիցիտի պայմաններում։ Դրա հետևանքներ են՝ նյութափոխանակության համակարգի խախտում, արյան մեջ լեյկոցիտների ընդհանուր քանակի քչացում, իմունիտետի թուլացում և ծանր հիվանդությունների առաջացում։

Posted in գրականություն 9

ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Փետրվարի 22

Ընտրել Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, սովորել, ձայնագրել։

ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ,
Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,
Խնդրիր նրան, որ այլևս քեզ
Սփոփելու չէ երբեք։

Կանչի՛ր, կանչի՛ր, գուցե կանչիս
Հնչյունները ըղձական,
Ինչպես միտքս, ինչպես հոգիս,
Թափանցեն այն գերեզման…

Յուր դրախտից գուցե լսե

Հառաչանքս աղեկեզ,
Մտաբերե և ափսոսե,
Որ ես ապրում եմ այսպես…

Բացատրական բառարան՝

Կարոտակեզ-Կարոտից կիզվող՝ տոչորվող, կարոտավառ

Պանդուխտ-Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ

Վշտաբեկ-Վշտից բեկված՝ տառապած՝ ուժասպառ եղած

Սփոփել-Մեկի վիշտը՝ անհանգստությունը՝ մտատանջությունները ցրել՝ փարատել՝ ամոքել

Ըղձական-Ւղձ՝ փափագ արտահայտող՝ պարունակող

Աղեկեզ-Աղեխարշ, մորմոքող, կսկծալի

Posted in Պատմություն 9

Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք.ա. 190թ. տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծաց նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով ՝ Ք.ա. 189թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։ Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Նույն ժամանակ անկախացավ Փոքր Հայքը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Ք.ա. 201-190թթ. ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ։ Արտաշես 1-ի առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Ատրպատականից, Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։ Արտաշես 1-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել Ծոփքի թագավորությունը, բայց չհաջողվեց և հետագայում այդ ծրագիրը իրականացրեց Արտաշես 1-ի թոռը ՝ Տիգրան 2-րդ Մեծը։ Արտաքին քաղաքականության մեջ Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք.ա. 193-179թթ. Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր ՝ Մեծ Հայքը և Հռոմեական Պետությունն միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակն էր հեռանկարում հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելը։ Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերությանը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքսոն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ն անմիջապես օգնեց նրան իր զորքերով։

Արտաշես առաջին I

Արտաշես Ա ծնվել է մոտ մ.թ.ա մոտ 230 թվականին, Հայոց թագավոր է դարձել մոտ մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից է։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։  Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

    Երկրի նրքին կյանքում Արտաշես Ա-ն մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանական զորավարությունների։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Ավագ որդի Աչտավազդին նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս արդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության նշանակվեց արքայաորդի Վրույրը։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Ա-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտպանմունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

      Արտաշես Ա-ի օրոք մեծ զարգացում ապրես երկրի տնտեսությունը։ Հողային բարեփոխման հետ են կապում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայացնում է Երվանդական տոհմանունով։

      Posted in իրավունք (2022-2023)

      ԱՄԷ-ի աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները

      Այսպիսով, օտարերկրյա աշխատողների աշխատանքի ընդունելու համար մշակվել է աշխատանքի թույլտվություն և աշխատողի աշխատանքային վիզա (Employment Visa) տրամադրելու հատուկ ընթացակարգ։ Ստացված վիզան թույլ է տալիս երկրում մնալ 60 օր, որի ընթացքում աշխատողի հետ պետք է աշխատանքային պայմանագիր կնքվի, նրա աշխատանքային քարտը և բնակության վիզա տրվի։

      Տուրիստական ​​վիզայի (Տուրիստական ​​վիզա) կամ տարանցիկ վիզայի (Տրանզիտ վիզա) տիրոջը չի թույլատրվում աշխատել երկրում։ Նրան աշխատանքի ընդունելն այս դեպքում համարվում է օրենքի խախտում ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից։

      ԱՄԷ օրենսդրությամբ սահմանված չափահաս աշխատողի առավելագույն աշխատանքային ժամանակը օրական 8 ժամ է կամ շաբաթական 48 ժամ: Սակայն առևտրի կենտրոնների, հյուրանոցների, ռեստորանների և անվտանգության աշխատակիցների համար աշխատանքային օրը կարող է ավելացվել մինչև օրական 9 ժամ։ Աշխատակիցները շաբաթական առնվազն մեկ օր հանգստանալու իրավունք ունեն, որը սովորաբար ընկնում է ուրբաթ օրը: Կառավարության աշխատակիցները, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր ընկերությունների աշխատակիցները երկու պաշտոնական հանգստյան օր ունեն՝ ուրբաթ և շաբաթ:

      Եթե ​​աշխատողը պետք է աշխատի արտաժամյա, ապա նա իրավունք ունի հավելավճարի` պայմանագրով սահմանված նորմալ ժամավճարի 125%-ի չափով, երբ նա աշխատանքի է գալիս հանգստյան օրերին կամ արձակուրդներին, ինչպես նաև ժամը 21:00-ից 4:00 — կվճարվի կա՛մ մեկ հավելյալ հանգստյան օր, կա՛մ արտադպրոցական աշխատանք՝ կանոնավոր աշխատավարձի 150%-ի չափով:

      Յուրաքանչյուր աշխատակցի տրվում է տարեկան վճարովի արձակուրդ՝ 30 օրացուցային օրով ընկերությունում շարունակական աշխատանքի մեկ տարի հետո: Եթե ​​աշխատանքի ժամկետը վեց ամսից ավելի է, բայց մեկ տարուց պակաս, ապա արձակուրդի ժամկետը հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատած ամսվա համար երկու օրվա չափով: Մինչև ամենամյա արձակուրդի մեկնարկը, աշխատողը պետք է ստանա բազային աշխատավարձ, բնակարանային նպաստ (առկայության դեպքում) և աշխատողին տրվող այլ նպաստներ սովորական աշխատանքային ամսվա համար, բացառությամբ բոնուսների:

      Արաբական Միացյալ Էմիրությունների բոլոր աշխատողների համար, ինչպես պետական ​​մարմինների, այնպես էլ մասնավոր ընկերությունների համար, հետևյալ օրերը օրինական արձակուրդ են.

      Նոր տարին ըստ մահմեդական հիջրի օրացույցի 1 օր
      Գրիգորյան Ամանոր 1 օր
      Իդ ալ-Ֆիտր (Ռամադան սուրբ ամսվա վերջ) 2 օր
      Կուրբան Բայրամ և Վաքֆ 3 օր
      Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը 1 օր
      ԱՄԷ Ազգային օր 1 օր

      Աշխատանքային օրենքի 117-րդ հոդվածը նախատեսում է, որ և՛ գործատուն, և՛ աշխատողը կարող են ցանկացած ժամանակ լուծել անժամկետ պայմանագիրը՝ դադարեցնելուց առնվազն 30 օր առաջ մյուս կողմին գրավոր ծանուցում (ծանուցում) տալով։

      Posted in Պատմություն 9

      Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

      • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
        Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մարաստանի և Բաբելոնիայի ՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
      • Երվանդ 1-ին Սակավակյաց

      Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։

      Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։

      Posted in Քիմիա 9, կենսաբանություն 9

      Ածխաջրերը մարդու օրգանիզմում

      Ածխաջրերը լինում են պարզ և բարդ, դյուրամարս և դժվարամարս: Պարզ ածխաջրերը մասնակցում են օրգանիզմում իրականացվող գործընթացներին: Պարզ ածխաջրերից են գլյուկոզան, ֆրուկտոզան և գալակտոզան: Բարդ ածխաջերերը մասնատվում են պարզ ածխաջրերի և նոր միայն մարսվում: Բարդ ածխաջրերը բաժանվում են երկու տեսակի. դիսախարիդներ՝  սախարոզը, մալտոզը, լակտոզը և պոլիսախարիդներ՝ օսլա, գլիկոգեն, պեկտին և ցելյուլոզա: Ածխաջրերից ամենաճանաչվածը գլյուկոզան է: Այն մեծ դեր է խաղում նյութափոխանակության գործընթացում: Գլյուկոզան ապահավում է օրգանիզմը էներգիայով: Արյան մեջ գլյուկոզայի պակասը հանգեցնում է հետևյալ հետևանքների՝

      1. Հոգնածություն
      2. Գրգռվածություն
      3. Սրտխառնոց
      4. Աշխատելու անկարողություն
      5. Գիտակցության կորուստ:

      Գլյուկոզայով հարուստ են խաղողը, գիլասը, ազնվամորին, ելակը, ձմերուկը և այլ քաղցր մրգեր: Գլյուկոզա պարունակում են նաև բանջարեղենները: Ի տարբերութուն գլյուկոզայի՝ ֆրուկտոզան ինսուլին հորմոնի կարիքը չունի, որպեսզի արյունից թափանցի օրգանիզմի բջիջներ: Լյարդում ֆրուկտոզայի մի մասը վերածվում է գլյուկոզայի:

      Ֆրուկտոզ պարունակում են խաղողը, խնձորը, բալը, գիլասը, տանձը, սեխը, ձմերուկը, մորին և հաղարջը: Ֆրուկտոզան քիչ քանակությամբ պարունակվում է նաև բանջարեղենների մեջ: Հիշեցնենք, որ մեծ քանակությամբ ֆրուկտոզա պարունակում է մեղրը:

      Պարզ ածխաջուր գալակտոզան իր բնական ձևով չի հանդիպում մթերքների մեջ: Սակայն միանալով գլյուկոզային այն ձևավորում է դիսախարիդ՝ լակտոզան, որն էլ կաթնամթերքի ձևով՝ կաթ, թթվասեր, պանիր, յոգուրտ, մածուն, ներթափանցում է մեր օրգանիզմ: Ստամոքսաղիքային տրակտում լակտոզան մասնատվում է գլյուկոզայի և գալակտոզայի: Գալակտոզան ներթափանցելով արյան մեջ լյարդում վերածվում է գլյուկոզայի:

      Սախարոզը դիսախարիդ է, որը ներառում է գլյուկոզա և ֆրույտոզա: Շաքարի 99.5%ը բաղկացած է սախարոզից: Ստամոքսաղիքային տրակտում շաքարը արագ մասնատվում է գլյուկոզայի և ֆրույտոզայի, որոնք անմիջապես ներթափանցում են արյան մեջ: Տարածված կարծիք կա, որ մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներում պարունակվում են դատարկ կալորիաներ: Բանն այն է, որ օգտագործելով չափազանց քաղցր սնունդ, մենք ստանում են մեծ էներգիա, որի ավելացած մասը ձևավորում է ճարպեր և մենք այդ սնունդից չենք ստանում այնպիսի անհրաժեշտ սննդարար նյութեր, որոնք կարևոր են օրգանիզմի համար:

      Սախարոզը պարունակվում է դդմի, դեձղի, մանդարինի և բազուկի մեջ: Սախարոզի աղբյուր են հանդիսանում նաև մուրաբան, թխվածքները, կոնֆետները, պաղպաղակը, հյութերը և այն ամենը, ինչը պարունակում է մեծ քանակությամբ շաքար:

      Օսլան օրգանիզմում վերածվում է գլյուկոզայի: Օսլա պարունակող հիմնական մթերքներից են շիլաները, թխվածքները, կարտոֆիլը: Շիլաներից քիչ օսլա է պարունակում վարսակի շիլան, իսկ մեծ քանակությամբ օսլա պարունակում է հնդկաձավարը և բրինձը: Օսլա պարունակում են նաև լոբազգիները՝ ոլոռը, լոբին և ոսպը, իսկ ահա սոյայի մեջ շատ քիչ քանակությամբ օսլա է նկատվում: Գլիկոգենը կենդանական ծագման ածխաջուր է և ոչ մեծ քանակությամբ առկա է լյարդի և մսի մեջ:

      Այս ածխաջրերը բարդ կառուցվածք ունեն և չեն մարսվում օրգանիզմի կողմից: Կար ժամանակ, երբ դրանք ավելորդ էին համարվում սննդակարգում ներառելու համար, սակայն պարզվում է, որ նրանք կարևոր դեր են ունեն մարսողության գործընթացի խթանման համար, օրգանիզմից դուրս են հանում տոքսինները և շլակները, նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների առաջացմանը:

      Ցելյուլոզա և պեկտիններ պարունակվում են բանջարեղենի, մրգերի մեջ:

      Միրգը խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան, քանի որ այն պարունակում է ածխաջրեր և էներգիայի ավելցուկը նպաստում է ճարպերի առաջացմանը: Երեկոյան ուտելիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից և չպարունակից օսլա:

      Ածխաջրերը կարևոր դեր են խաղում մեր օրգանիզմի համար և չի կարելի նրանցից հրաժարվել: Սակայն դյուրամարս ածխաջրերի չարաշահումը կարող է վնասել առողջությունը: Արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը նպաստում է ինսուլինի մակարդակի բարձրացմանը և դա էլ հանգեցնում է ճարպերի առաջացմանը: Դիոտոլոգները խորհուրդ են տալիս պարզ ածխաջրերը փոխարինել բարդ ածխաջրերով, որոնք աստիճանաբար են մասնատվում և արյունը ապահովում գլյուկոզայով: