Posted in Հայոց լեզու 9

Շարահյուսորեն և ձևաբանորեն վերլուծություն

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։

վերլուծություն՝

Եվ — համադասական շաղկապ

թեկուզ — սահմանափակման վերաբերական/ զիջման պարագա

ամառվա — իրանիշ, հատկացուցիչ, հասարակ, վերացական գոյական, սեռական հոլով, -վա արտաքին հոլովում, եզակի թիվ

շոգին — ժամանակի պարագա, վերացական գոյական, եզակի թիվ, տրական հոլով, -ին արտաքին հոլով, եզակի թիվ

կանաչը — որակական ածական (աստիճաններ չունի)

խանձվում է — դիմավոր, պարզ ստորոգյալ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, կրավորակերպ չեզոք

հողը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը առում / ենթակա

ճաքճքում — դիմավոր, սահմանական եղանակ, պարզ ստորոգյալ, բազմապատկական ածանց, երրորդ դեմք, եզակի թիվ, անկատար ներկա, կրավորական սեռ, զեղչված օժանդակ բայ / ճաքել — անորոշ բայ

էլի — չափի մակբայ

շոգից — իրանիշ, վերացական գոյական, հասարակ, բացառական հոլով, -ից արտաքին հոլովում, եզակի թիվ, պատճառի պարագա

նեղացած — անդեմ, հարակատար դերբայ, նեղանալ — անորոշ բայ / որոշիչ

նախիրը — իրանիշ, վերացական գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը արտաքին հոլովում, առում / ենթակա

ժայռի — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, եզակի թիվ / հատկացուցիչ

շվաքում — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, ներգոյական հոլով, -ում արտաքին հոլովում / հատկացյալ, տեղի պարագա

հանգստանում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ / պարզ ստորոգյալ

գետի — թանձրացական գոյական, եզակի թիվ, իրանիշ, հասարակ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում / հատկացուցիչ

սառնությունը — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը առում / հատկացյալ, ենթակա

հովացնում է — դիմավոր բայ, անկատար ներկա, պատճառական /ացն — եցն/, երրորդ դեմք, եզակի թիվ, հովանալ — անորոշ դերբայ / պարզ ստորոգյալ

նրանց — երրորդ դեմքի, հոգնակի թվի անձնական դերանվան սեռական հոլով / հատկացուցիչ

մաշկը — իրանիշ, հասարակ, հայցական հոլով, -ը արտաքին հոլովում, եզակի թիվ / հատկացյալ, ուղիղ խնդիր

և — համադասական շաղկապ

արևը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, ուղղական հոլով, -ը արտաքին հոլովում, առում / ենթակա

թեքվելուց — անդեմ բայ (բացառական հոլով) / թեքվելուց հետո — գործողությունից հետո

հետո — գործողությանը հաջորդող մակբայ / ժամանակի պարագա

Ծիրանի — թանձրացական գոյական, հատուկ, իրանիշ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, / հատկացուցիչ

տափում — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ում արտաքին հոլովում / հատկացյալ, տեղի պարագա

նախիրն — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ն արտաքին հոլովում, -ն առում / ենթակա

էլի — չափի մակբայ

ուտելու — անդեմ բայ, (սահմանական եղանակ, ապակատար ժամանակ, զեչված օժանդակ բայ, չեզոք սեռ) / պատճառի պարագա

մի քիչ — անորոշ դերանուն / ձևի ու չափի պարագա

խոտ — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, — առում, հոլովում / ուղիղ խնդիր

ճարում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ / պարզ ստորոգյալ

այծերը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ը առում ու հոլովում / ենթակա

մացառների — թանձրացական գոյական, իրանիշ, հոգնակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում / տեղի պարագա

վրա — հետադրական կապ / մացառների վրա — տեղի պարագա

տերև — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, — հոլովում / ուղիղ խնդիր

Posted in Առողջագիտություն

Անշունչ մարդուն օգնության մասին

Առաջին քայլը․ պտտում ենք նրան հետ՝ մեջքի վրա։ Քանի, որ նրա շնչառությունը կանգնած է, ուստի պիտի փորձենք մի կերպ վերականգնել։ Դրա համար, նրա գլուխը մի քիչ բարձրացնում ենք, որպեսզի շնչառական խողովակը ուղղվի։

Երկրորդ քայլը․ մենք պիտի փորձենք աշխատացնել ուղեղը, քանի որ «ղեկավար» օրգաններից մեկը ինքն է։ Այն, մեր բառերով ասած, սիրում է ղեկավարել, սակայն այն, մյուս բոլոր օրգանների համեմատ, չունի երկրորդական զանգված։ Այն թթվածնային քաղցից հետո նույնիսկ 10 րոպե չի դիմանա, առավելագույնը՝ 5-7: Այսպիսով՝ ուղեղը հանգած է, և այն վերականգնելու համար պետք է թթվածին։ Մենք պետք է երկու ձեռքի մատներով սեղմենք այտերի հետևում գտնվող ոսկորներին, որպեսզի վերջիններիս շնորհիվ բացվի բերանը։

Երրորդ քայլ․ պետք է դունչը՝ ծնոտը, իջեցնենք ներքև։ Այսպիսով՝ տուժածի բերանը բաց է, այլևս չի փակվելու, և մեզ ոչինչ չի խանգարելու։

Չորրորդ քայլի համաձայն՝ թվածին տալու համար, պետք է մենք արտաբերենք այն, ուստի մոտենում ենք տուժածին՝ արհեստական շնչառություն անելու նպատակով, և սկսում ենք փչել։ Սակայն փչելը նույնպես պետք է լինի նուրբ, բայց մեկ-տեղ սրընթաց ու հապճեպ։ Սովորողներից մեկը հետաքրքիր մի հարց տվեց, թե արդյոք թթվածին ենք «մատակարարում» տուժածին։ Այնուհետև մենք հասկացանք, որ 100%-անոց թթվածին մարդը երբեք չի կարող շնչել, քանի որ կմահանա, ուստի և տուժածին արհեստական շնչառություն տալու ժամանակ, մենք և՛ թթվածին ենք տալիս, և՛ ածխաթթու գազ, որն օգնում է ինչ-որ չափով վերականգնել ներքին օրգանների բնականոն գործունեությունը։ Ուստի, այդպես պետք է մի քանի անգամ անենք ու ժամանակի ընթացքում նայենք տուժածի կրծքավանդակին․ եթե այն բարձրանում-իջնում է, ապա մեզ հաջողվել է վերականգնել այն։

First Aid for Unconscious Person

Մյուս մեր կանգառը սիրտն է։ Հինգերորդ քայլ․ մենք պետք է փորձենք վերականգնել սիրտը։ Պետք է շոշափենք տուժածի կրծոսկրը, որը գտնվում է մարմնի ամենամեջտեղում ու նրան ուղղահայաց շարժվենք դեպի՝ աջ, քանի որ սիրտը գտնվում է աջ կողմում։ Այստեղ պետք է լինենք ծայրահեղ զգույշ, որպեսզի ճիշտ տեղ ընկնենք, քանի որ եթե սխալ «նշան» բռնենք, ապա չենք կարողանա «վերամիացնել» սիրտը։ Այդպիսի սխալ կարող ենք բաց թողել 9 անգամ, հետևաբար շանսերն ու հավանականությունը քիչ են։

Մնաց ամենակարևոր քայլը՝ վեցերորդ քայլը։ Մենք խաչաձև կերպով դասավորում ենք մեր մատները, կոպիտ ասած՝ հավաքում, դնում ենք սրտի համեմատաբար ճիշտ տեղի վրա և սկսում ենք հրել՝ սեղմել։ Այդպես ռիթմիկ 30 անգամ կրկնում ենք, որպեսզի մեծացնենք մարդուն՝ կյանքին վերադարձնելու հնարավորության տոկոսները։ Անպայման է ռիթմիկ կերպով սեղմել, քանզի սիրտը նույնպես ռիթմիկ է աշխատում։ Շնորհակալություն ուշադրության համար։

Posted in Անգլերեն 9

What will I change in my country if I have an opportunity 

Every country has advantages and disadvantages. We have a lot to change in our country, Armenia, and here is my opinion about it.
If I could change our country, I would change many things. For example, I would reduce the pollution of the country, I would change several laws, through which people would be kinder to nature. I would grow trees and flowers everywhere to make the air softer. I would also ban smoking and driving old cars, as these two are the main causes of pollution. We all have to fight for that and we will change our country for the better.

Posted in Պատմություն 9

Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը

Հռոմեա-հայկական պատերազմը

Ք. ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում: Սակայն Ք. ա. 68 թ. հայերը բանակը Արածանիի ճակատամարտում ջախջախեցին գռոմեական և դուրս քշեցին Հայաստանից: Ավելին՝ հայոց զորքերի օգնությամբ Միհդրատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը՝ այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:

Ք. ա. 67 թ. պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն՝ Հռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը՝ Հայաստանի: Ք. ա. 66 թ. գարնանը հռոմեացիները, պատերազմում հաղթելով, գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց Պարթևներին, սակայն, նրա դաշնակից Պոնտոսը վերացավ:

Արտաշատի պայմանագիրը

Երբ Հայաստանը մենակ մնաց Հռոմի և Պարթևստանի դեմ Հայաստանի և Հռոմի միջև սկսեցին ընթանալ բանակցություններ: Արդյունքում Ք. ա. 66 թ. Արտաշատ նահանգում Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև կնքվեց Արտաշատի պայմանագիրը: Պայմանագրի կետերը հետևյալն էին՝

  1. Հայաստանը պետք է հրաժարվի իր նվաճած տարածքներից և պետք է Պարթևստանին հետ վերադարձնի նվաճած տարածքները
  2. Հայաստանը պետք է ռազմատուգանք վճարեր Հռոմին մետ 6 հազար տաղանդ
  3. Հայաստանը ճանաչվեց Հռոմի <<դաշնակից և բարեկամ>> և ըստ դրա պետք է Հայաստանը և Հռոմը պետք եղած դեպքում ռազմական փոխօգնություն ցուցաբերեին

Մ. թ. ա. 66թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ:

Posted in Պատմություն 9

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որը տարածվում էր Եգիպտոսից ու Կարմիր ծովից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Այդ տերության մեջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր: Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները: Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն նավահանգստային քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքներ: Ասորիքի կառա վարչապետ նշանակվեց Տիգրան II-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը: Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Տիգրանը իրեն հռչակեց նաև Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին նշանակված փոխարքաները կամ կուսակալները: Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող թագավորներն ու հպատակ ցեղերը: Այսպիսով` Տիգրան II-ը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն կմ2 , իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն կմ2:Տիգրանակերտի կառուցումըՀայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին: Մայրաքաղաքը կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան: Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Այսպիսով` կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր՝ արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել: Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից` նույն անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում: Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ: Գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները:

Posted in Քիմիա 9

Լաբորատոր փորձեր՝ «Օսլայի բացահայտման ռեակցիաները

Ավագի դպրոցի 9-5 դասարանի սովորողներ Յանա Սարդարյանը և Ամալյա Մաչյանը կատարելու են փորձ։ Պարզելու են, թե օսլան որ սննդամթերքներում կա և չկա։ Փորձի համար կան բրինձ, սպիտակ հաց, կարտոֆիլ։ Իսկ տանը արդեն կորոշենք, թե բժշկական երշիկում կա օսլա, թե ոչ։

Ընթացքը՝

Յոդի սպիրտային լուծույթից մի քանի կաթիլ լցնում ենք ջրով տարայի մեջ։ Կափարիչով փակում ենք տարան, որպեսզի յոդը չցնդի։ Հիմա պատրաստում ենք նմուշը, որը լուծվող օսլա է։ Վերցնում ենք Starch Soluble նյութը և գդալիկով ու ձագարով լցնում ենք անոթի մեջ՝ սահմանափակ քանակով։ Այնուհետև ավելացնում ենք որոշ քանակությամբ ջուր։ Ձագարը մի կողմ ենք դնում ու ջրով և նյութով անոթը սկսում ենք թափահարել, որպեսզի նրանք խառնվեն։ Կաթոցիկով կաթացնում ենք Լյուգոլիի ռեակտիվը անոթի մեջ։ Տեսնում ենք, որ անոթի միջի գույնը դարձավ մուգ կապույտ։ Շարունակում ենք թափահարել, որպեսզի նյութերը լավ խառնվեն, և գույնը հստակ լինի։ Սա մեր նմուշն էր։

Starch soluble | C12H22O11 - PubChem
Starch Soluble (Formula)

Հիմա որոշում ենք բրձնում օսլայի առկայությունը։ Լյուգոլիի ռեակտիվը կաթացնում ենք բրձնով ու ջրով անոթի մեջ, ու տեսնում ենք, որ անոթի պարունակությունը նույնպես մուգ երանգ ստացավ։ Օսլայի օղակների մեջ առաջանում են կոմպլեքս-միացություններ, ուստի և բրձնով անոթի գույնը գույնը ուրիշ է ստացվում։ Շարունակում ենք թափահարել։ Այնուհետև համեմատում ենք նմուշի ու բրձնի արդյունքները՝ գույները։ Բրձնով անոթի մեջ ավելացնում ենք ջուր, որպեսզի պատկերը հստակ լինի, գույնն էլ՝ ճիշտ։ Ձագարի միջոցով ավելացնում ենք ջուր։ Սկսում ենք անոթը թափահարել։ Կրկին համեմատում ենք։ Բրձնով անոթի գույնը ստացվել է մանուշակագույն, իսկ նմուշինը մնացել է մուգ կապույտ։ Ստացվում է, որ երկու անոթներում տարբեր օսլաներ են։ Հիմա պարզենք սպիտակ հացում ու կարտոֆիլում օսլայի առկայությունը։ Սկզբից ստուգենք հացը։ Լյուգոլիի ռեակտիվը կաթոցիկով կաթացնում ենք հացի վրա և տեսնում ենք, որ այն ստացավ մուգ երանգ։ Փաստորեն, սպիտակ հացը մեծ քանակությամբ օսլա է պարունակում։ Հիմա կստուգենք կարտոֆիլը։ Կարտոֆիլը ուշ է կապտում, մեր բառերով ասած, երակներով է կապտում, սակայն այն նույնպես պարունակում է օսլա։

Փորձը՝ տեսանյութում

Posted in Հայոց լեզու 9

Շարահյուսորեն վերլուծություն

Շարահյուսորեն վերլուծել նածադասությունները։

Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, երբ մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին և իրեն ավելի մոտ զգում բնության, գարնան այդպիսի մի առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ։ Տանը Մինա բիբին չէր ասել, թե մատուռ են գնում։ Նա վախենում էր, որ Տիգրանն արգելի Անժիկին։ Երբ դուրս եկան գյուղից, Մինա բիբին սկսեց Անժիկին պատմել, որ ինքը պառավ է, շուտով կարող է մեռնի։ Տատի տարօրինակ այդ պատմությունը, որ նպատակ ուներ երկյուղած տրամադրություն ստեղծել թոռան սրտում, վատ ազդեց երեխայի վրա։ Նա չգիտեր ինչ ասի և վարանքով նայում էր մոռի թփերին, որ մուգ կանաչին էին տալիս ճամփի երկու կողքին։

Գարնան-հատկացուցիչ

Գեղեցիկ-որոշիչ

Առավոտ-հատկացյալ

Ամեն ինչ-ենթակա

Աշխույժ-ձևի պարագա

Դուրեկան-ձևի պարագա

Է թվում-ստորոգյալ

Մարդ-ենթակա

ամենից քիչ-չափ ու քանակի պարագա

Է մտածում-ստորոգյալ

Առօրյա-որոշիչ

Հոգսերի մասին-վերաբերության անուղղակի խնդիր

Զգում-ստորոգյալ

Բնության-հատկացուցիչ

Գարնան-հատկացուցիչ

Այդպիսի-որոշիչ

Առավոտ-հատկացյալ

Անժիկն-ենթակա

Մինա բիբին-ենթակա

Գնացին-ստորոգյալ

Դեպի ձորակ-տեղի պարագա

Տանը-տեղի պարագա

Մինա բիբինենթակա

Չէր ասել-ստորոգյալ

Մատուռ-տեղի պարագա

Են գնում-ստորոգյալ

Նա-ենթակա

Վախենում էր-ստորոգյալ

Տիգրանն-ենթակա

Արգելի-ստորոգյալ

Անժիկին-հանգման անուղղակի խնդիր

Դուրս եկան-ստորոգյալ

Գյուղից-անջատման խնդիր

Մինա բիբին-ենթակա

Սկսեց-ստորոգյալ

Անժիկին-հանգման անուղղակի խնդիր

Պատմել-ուղիղ խնդիր

Ինքը-ենթակա

Պառավ է-բաղադրյալ ստորոգյալ

Շուտով-ժամանակի պարագա

Կարող է-ստորոգյալ

Տատիի-հատկացուցիչ

Տարօրինակ-որոշիչ

պատմությունը-ենթակա

Նպատակ-ուղիղ խնդիր

Ուներ-ստորոգյալ

Երկյուղած-որոշիչ

Տրամադրություն-ուղիղ խնդիր

Ստեղծել-ստորոգյալ

Թոռան-հատկացուցիչ

Սրտում-տեղի պարագա

Վատ-ձևի պարագա

Ազդեց-ստորոգյալ

Երեխայի-ուղիղ խնդիր

Նա-ենթակա

Չգիտոր-ստորգյալ

Ինչ ասի-ուղիղ խնդիր

Վարանքով-միջոցի խնդիր

Նայում էր-ստորոգյալ

Մոռի-հատկացուցիչ

Թփերին-հանգման անուղղակի խնդիր

Մուգ-որոշիչ

Կանաչին-հանգման անուղղակի խնդիր

Էին տալիս-ստորոգյալ

Ճամփի-հատկացուցիչ

Երկու-որոշիչ

Կողքին-տեղի պարագա

Posted in Հանրահաշիվ 9

Տեքստային խնդիրների լուծում

Դասարանական առաջադրանքներ՝ 239, 240, 241

Խնդիր 239

ա) համ․ — 2+x

հայտ․ — x

(2+x)*2/x+3=1.2/3

(2+x)*2/x+3=5/3

4+2x/x+3=5/3=> 3*(4+2x)=5*(x+3)

12+6x=5x+15

x=15-12

x=3

Քանի, որ x+2/x=> 2+3/3=5/3

Պատ՝․ 5/3

բ) համ․ — x

հայտ․ — x+2

x+15/x+5=1.5/6

x+15/x+5=11/6=> (x+15)*6=(x+5)*11

6x+90=11x+55

5x=35=> x=7

Քանի, որ x/x+2=> 7/7+2=7/9

Պատ՝․ 7/9

Խնդիր 240

ա) համ․ — x-1

հայտ․ — x

(x-1)*3/2x=1.2/7

(x-1)*3/2x=9/7=> (3x-3)*7=2x*9

3x=21=> x=7

Քանի, որ x-1/x=> 7-1/7=6/7

Պատ՝․ 6/7

բ) համ․ — x

հայտ․ — x+6

15x/x+11=1.25

15x/x+11=5/4=> 15x*4=(x+11)*5

60x=5x+55=> 55x=55=> x=1

Քանի, որ x/x+6=> 1/1+6=1/7

Պատ՝․ 1/7

գ) համ․ — x

հայտ․ — x+2

x/x+2 + x+2/x=2.4/15

x/x+2 + x+2/x=34/15

15x2+15*(x+2)2=34x*(x+2)

15x2+15*(x2+4x+4)=34x2+68x

15x2+15x2+60x+60=34x2+68x

4x2+8x-60=0

x2+2x-15=0

D=4-(-60)=4+60=64

[ x= -2-8/2= -10/2= -5

[ x= -2+8/2= 6/2=3

Քանի, որ x/x+2=> 3/3+2=3/5, -5/(-5)+2= -5/(-3)

Պատ՝․ 3/5, -5/(-3)

Խնդիր 241

ա) AB=50 կմ

Մոտ․ — x+30

Հեծ․ — x

x/x+30=1/4=> 4x=x+30=> 3x=30=> x=10

Մոտ․ — x+30=10+30=40 կմ/ժ

Հեծ․ — x=10 կմ/ժ

Պատ՝․ 10 կմ/ժ

բ) 40 րոպե

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 243, 244ա

Խնդիր 243

ա) Անտառ — V=x կմ/ժ (?), S=5 կմ

Մայրուղի — V=x+4 կմ/ժ, S=7 կմ

t=1 ժամ=> 12 կմ=1 ժամ

5/7=x/4+x

5x+20=7x=> 20=2x=> x=10

Եթե V=10 կմ/ժ․ մայրուղի — 10+4=14 կմ/ժ, անտառ — 10 կմ/ժ

Քանի, որ 12 կմ-ն անցել է մեկ ժամում, ընդ որում առկա է երկու արժեք՝ հեռավորություն, ուստի 30 րոպե ծախսել է յուրաքանչյուր միջավայր անցնելու համար, սրանից ստացվում է, որ նա անտառը անցել է 10 կմ/ժ արագությամբ՝ 5 կմ՝ 30 րոպեյում, իսկ մայրուղին՝ 14/2=7 կմ։

Պատ՝․ 10 կմ/ժ

բ) Մայրուղի — V=x+2 կմ/ժ, S=3 կմ

Գյուղամեջ — V=x կմ/ժ (?), S=6 կմ

t=2 ժամ=> 9 կմ=2 ժամ

3/6=x+2/x=> 6x+12=3x=> 3x=12=> x=4

Vմայր․=x+2=4+2=6 կմ/ժ

Vգյուղ․=x=4 կմ/ժ

Ուստի նա 30 րոպե ծախսել է մայրուղով անցնելու համար (6 կմ/ժ/0.5 ժ=3 կմ), իսկ 1.30 ժամ նա ծախսել է գյուղամիջով անցնելու համար։ Vգյուղ․=x=4 կմ/ժ=> 4 կմ/ժ*1.5 ժ=6 կմ։

Պատ՝․ 4 կմ/ժ

Խնդիր 244

ա) I — x

II — x+1

t=4 ժ=240 րոպե

4 ժամ (I)=x+8 դետալ — 4/x+8

4 ժամ (II)=x դետալ — 4/x

4/x+8 — 4/x=1/60

240x+1920-240x=x2+8x

x2+8x-1920=0

1920+16=1936=> x= -4+44=40

4 ժամ (II)=x դետալ=40 դետալ

4 ժամ (I)=x+8 դետալ=48 դետալ

Պատ՝․ I — 48 դետալ, II — 40 դետալ

Posted in Պատմություն 9

Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

Տիգրան II-ի գահակալությունը

Արտաշես I-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ I-ը (Ք. ա. 160-115թթ.), որը թագավորեց խաղաղությամբ: Արտավազդի գահակալման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտվեց: Ք. ա. 115թ. անժառանգ Արտավազդ I-ը ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին որպես պատանդի հանձնել պարթևներին: Արտավազդ II-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիգրան I-ը (Ք. ա. 115-95թթ.): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնաց շուրջ 20 տարի և հայրենիք վերադարձավ հոր՝ Տիգրան I-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը:

Ծոփքի միացումը Մեծ Հայքին

Տիգրան II-ը (Ք. ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Արտաշես I-ը հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Ք. ա. 94թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և այն միացրեցին Մեծ Հայքին: Ծոփքի թագավորն սպանվեց: Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափեր: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան II-ի ուշադրության կենտրոնում:

Կապադովկիայի ռազմակալումը

Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը, որը մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորը Միհրդատ VI Եվպատորն էր: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել` Փոքր Ասիայում մի ընդարձակ և հզոր հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել Տիգրան II-ի հետ: Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ: Ք. ա. 94թ. կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝ 1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում: 2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը: 3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան II-ին: Ք. ա. 93թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ:

Տիգրան II Մեծի նվաճումները

Հռոմի և Պարթևստանի միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի  ու Պոնտոսի դեմ: Տիգրան II-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը: Նրա թագավոր Միհրդատ II-ը կամենում էր գերիշխանություն հաստատել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ II-ի կյանքի վերջին տարիներին Պարթևստանում սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը զգալիորեն թուլացավ: Իսկ երբ նա մահացավ, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները»: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն: Շարժվելով հարավարևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ II-ն ստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն` պարթևները հօգուտ Հայաստանի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան ամառային աթոռանիստը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև արքայից արքա տիտղոսից: Այն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Այնուհետև հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Հյուսիսային Միջագետքի երկրները: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան II-ի տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը, նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Տիգրան II-ի թեկնածության վրա: Ք. ա. 84թ. հայկական բանակներն անարգել մտան Ասորիք: Տիգրանն Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց շուրջ երկու տասնամյակ: Ասորիքի միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն ու Կիլիկիան, ապա նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրեցին Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն Ք. ա. 71թ.: Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց թագավորի հետաքրքրությունների շրջանակում: Նրա թագավոր Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ Տիգրան II-ի օգնությամբ:

Posted in կենսաբանություն 9

Գենետիկայի հիմունքները

Գենետիկան օգնում է բացատրել, թե հատկանիշները փոխանցվում են ծնողներից իրենց երիտասարդներին: Ծնողները գեները փոխանցում են իրենց երիտասարդներին: Գենները գտնվում են քրոմոսոմների վրա եւ բաղկացած են ԴՆԹ-ից : Դրանք պարունակում են սպիտակուցային սինթեզի կոնկրետ հրահանգներ:

Գենետիկայի հիմունքներ ռեսուրսներ

Հասկանալով որոշակի գենետիկական հասկացությունները կարող են դժվար լինել սկսնակների համար: Ստորեւ բերված են մի քանի օգտակար ռեսուրսներ, որոնք կօգնեն հասկանալ հիմնական գենետիկ սկզբունքները:

  • Գենետիկ գերիշխանություն
    Իմացեք ամբողջական գենետիկական գերիշխանության, codominance- ի եւ թերի գերիշխանության տարբերությունների մասին:
  • Մենդելի ստորագրության օրենքը
    Սկզբունքները, որոնք ղեկավարում էին ժառանգությունը, հայտնաբերել են 1860-ական թվականներին Գրիգոր Մենդել անունով մի մոնտաժ: Այս սկզբունքներից մեկն այժմ կոչվում է Մենդելի սեգրեգիայի օրենք :
  • Մենդելի անսահման տեսականի օրենքը
    Գրիգոր Մենդելի կողմից ձեւավորված ժառանգության այս սկզբունքը նշում է, որ հատկությունները փոխանցվում են միմյանցից անկախ սերնդին:
  • Պոլիեներեն ժառանգություն
    Պոլիգենիկ ժառանգությունը հատկանիշների ժառանգությունն է, ինչպիսիք են մաշկի գույնը, աչքի գույնը եւ մազերի գույնը, որոնք որոշվում են ավելի քան մեկ գենի:
  • Սեքսի հետ կապված առանձնահատկությունները
    Հեմոֆիլիան հանդիսանում է ընդհանուր սեռի հետ կապված խանգարման օրինակ, որը X- ի հետ կապված ռեկետիստական ​​հատկություն է:

Գենները եւ քրոմոսոմները

  • Գենային մուտացիաների պատճառած չորս առանձնահատկությունները
    Գիտեիք, որ խիտ առանձնահատկությունները, ինչպիսիք են dimples եւ freckles, առաջացել են գենի մուտացիաների հետեւանքով: Այս հատկությունները կարող են ժառանգել կամ ձեռք բերել:
  • Գենետիկական վերականգնում
    Գենետիկական рекомбинацияում, քրոմոսոմների վրա գենոմները recombined է արտադրել օրգանիզմները նոր գենային համակցություններով:
  • Գենետիկական փոփոխություն
    Գենետիկական փոփոխության ժամանակ բնակչության օրգանիզմների ալելները փոխվում են: Այս փոփոխությունը կարող է հանգեցնել մուտացիայի, գենի հոսքի կամ սեռական վերարտադրության:
  • Սեքսի քրոմոսոմի աննորմալությունները
    Սեքսուալ քրոմոսոմի անոմալիաները առաջանում են մկնդեզի առաջացնող քրոմոսոմային մուտացիաների կամ մարիոզի ընթացքում առաջացած խնդիրների արդյունքում: