Posted in կենսաբանություն 9

Ռեցեսիվ հատկանիշներ

Ռեցեսիվություն (լատ.՝ recessus — նահանջ, հեռացում), երկու ալելային գեների փոխհարաբերության ձևերից, որի դեպքում դրանցից մեկը (ռեցեսիվը) ավելի թույլ է ազդում օրգանիզմի համապատասխան հատկանիշի արտահայտման վրա, քան մյուսը՝ դոմինանտը։

Critique_of_the_Theory_of_Evolution_Fig_013.jpg

Ռեցեսիվություն հասկացողությունը տվել է Գ․ Մենդելը։ Լրիվ դոմինանտության ժամանակ գենի դոմինանտ ձևը արտահայտվում է և հոմոզիգոտ և հետերոզիգոտ վիճակում, իսկ ռեցեսիվը ՝ միայն հոմոզիգոտ:

Ռեցեսիվ հատկանիշի դրսևորման բնույթը

Ռեցեսիվ հատկանիշի դրսևորման բնույթը կարող է փոփոխվել արտաքին պայմանների ազդեցությամբ։ Մարդու նյութափոխանակության բնածին խախտումների նշանակալի մասը ժառանգվում են ռեցեսիվ տիպով, և հիվանդության կլինիկական պատկերն արտահայտվում է միայն հոմոզիգոտների մոտ (հետերոզիգոտների հիվանդությունը չի արտահայտվում դոմինանտ գենի գործունեության հետևանքով)։

Վնասակար ռեցեսիվ գեները կարող են հոմոզիգոտ վիճակի անցնել մոտ ազգակիցների խաչասերման (ինբրիդինգ) ժամանակ։ Դրա հետ մեկտեղ ռեցեսիվ մուտացիաները արժեքավոր նյութ են սելեկցիոն պրակտիկայում։

Posted in գրականություն 9

Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է

Մարտի 3

Ֆրանսուա դը Լառոշֆուկո. մաքսիմներ

Ընտրեք որևէ մաքսիմ և գրեք վերլուծություն-շարադրություն։

Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։

Վերլուծություն

Ըստ իս՝ մարդկանց համար և՝ իսկական սերը՝, և՝ իսկական ընկերությունը շատ դժվար է գտնել, քանի որ բոլորը չեն, ովքեր քեզ հոգեհարազատ կլինեն: Շատ հազվադեպ է լինում, երբ մարդը միանգամից գտոնւմ է իր միակ ընկերոջը կամ սերը մինչև կյանքի վերջ մնալով նանց հետ: Ես այս կարծիքի հետ համաձայն եմ, քանի որ մարդկանց մեջ սերը առաջանում է առաջին հայացքից, իսկ իսկական ընկերությունը հայտնվում է տարիների ընթացքում: Այդ պատճառով բոլորս պետք է ընտրենք անպիսի մարդկանց, ովքեր կլինեն մեզ հետ ամեն պահին, և որոնց կհավատանք մինչև կյանքի վերջ:

Posted in Պատմություն 9

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը: Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։

Տրդատ երրորդ

220px-Gregory_the_Illuminator

Տրդատ 3- րդ Մեծ Հայքի Արշակունի թագավոր է 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև ՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։

Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

Տրդատ 3- րդ գահակալությունը

Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք ՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը ՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը , ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը: Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։

Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Posted in Անգլերեն 9

Importance of ducation

Text to discuss

Educationis an important tool which is very useful in everybody’s life. Education is what differentiates us from other living beings on earth. It makes man the smartest creature on earth. It empowers humans and gets them ready to face challenges of life efficiently. With that being said, education still remains a luxury and not a necessity in our country. Educational awareness needs to be spread through the country to make education accessible. But, this remains incomplete without first analyzing the importance of education. Only when the people realize what significance it holds, can they consider it a necessity for a good life. In this essay on Education, we will see the importance of educationand how it is a doorway to success.

Importance of Education

Education is the most significant tool in eliminating povertyandunemployment. Moreover, it enhances the commercial scenario and benefits the country overall. So, the higher the level of education in a country, the better the chances of development are.

In addition, this education also benefits an individual in various ways. It helps a person take a better and informed decision with the use of their knowledge. This increases the success rate of a person in life.

Subsequently, education is also responsible for providing with an enhanced lifestyle. It gives you career opportunities that can increase your quality of life.Similarly, education also helps in making a person independent. When one is educated enough, they won’t have to depend on anyone else for their livelihood. They will be self-sufficient to earn for themselves and lead a good life.Above all, education also enhances the self-confidence of a person and makes them certain of things in life. When we talk from the countries viewpoint, even then education plays a significant role. Educated people vote for the better candidate of the country. This ensures the development and growth of a nation.

unclear words

important-կարևոր

useful-օգտակար

creature-արարած

empower-լիազորում է

challenges-մարտահրավերներ

efficiently-արդյունավետ կերպով

luxury-շքեղություն

necessity-անհրաժեշտություն

awareness-իրազեկում

accessible-հասանելի

analyzing-վերլուծելով

significance-նշանակություն

consider-հաշվի առնել

doorway-դռնատեղ

povertyandunemployment-աղքատություն և գործազրկություն

benefits-օգուտներ

various-բազմազան

Subsequently-Հետագայում

knowledge-գիտելիք

opportunities-հնարավորություններ

Similarly-Նմանապես

livelihood-ապրուստի միջոց

growth-աճ

Posted in Պատմություն 9

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

  • Կրասոսի արշավանքը

    Ք.ա 54 թվականին Հռոմը Պարթևստանը գրավելու նպատակով Կրասոս զորավարին ուղարկում է արևելք: Արտաշատի պայմանագրով Հայաստանը այդ վաղտ համարվում էր Հռոմի բարեկամը և այդ իսկ պատճառով Հռոմը Մեծ Հայքից պահանջեց զորքեր, բայց քանի որ Հռոմը չբավարարեց Արտավազդի պահանջները, նա հրաժարվեց զորք տրամադրել: 53 թվականին նա սկսում է իր արշավանքը, սակայն նույն տարում նա խայտառակ պարտություն է տանում և սպանվում Խառանի ճակատամարտում:
    Իսկ մինչ այս Պարթևստանի արքա Օրոդես II -ը Կրասոսի դեմ ուղարկում է արշավանքի Սուրեն զորավարին, իսկ ինքը ուղևորվում է դեպի Հայաստան և բարեկամության դաշինք կնքում, որն էլ հաստատում է Օրոդեսի քրոջ և արքայազն Բակուրի ամուսնությունը, որի ժամանակ էլ, երբ ներկայացում էին դիտում արքաները, նետվում է Կրասոսի գլուխը ի նշան դրա, թե հաղթել են :
  • Անտոնիոսի արշավանքը 

Ք. ա 38 թվականին բռնի ուժող Պարթևստանի գահը անցնում է Օրոդեսի որդուն`Հրահատին: Նա սպանում է հորը, եղբայրներին և նրանց որդիներին: Հայատսանի հետ խաղության դաշնը խզվում է:

Շուտով արևելք արշավում է հռոմեացի Անտոնիոսը, որի նպատակները նույնն էին, ինչ ` Կրասոսինը` գրավել Պարթևստանը: Եվ Կրասոսի սխալներից դաս քաղելով արշավում է Հայատսանի տարածքով: Արտաշատի պայմանագրի կետերը նորից ուժի մեջ էին: Մեծ Հայքը տրամադրում է զորք և տալիս է թույլտվություն արշավել Հայաստանի տարածքով: Ք.ա 36 թվականին Անտոնիոսը սկսեց իր արշավը, և պարտություն տարավ` կորցնելով 35 հազար զինվոր: Ապա հետ քաշվեց Հայաստան, ապա մեկնեց Եգիպտոս, քանզի ամուսնական կապ էր հաստատել Կլեոպատրայի հետ:
Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար ամբողջ մեղքը բարդում է Արտավազդ II-ի վրա: Որից հետո Ք.ա 34-թվականին Անտոնիոսի զորքերը նեխրուժում են Հայաստան: Արտավազդը փորձում է բանակցել և գնալ խաղաղ ճանապարհով, սակայն նրան խաբեությամբ ձերփակալում են և տարանում Եգիպտոս: Անտոնիոսը Եգիպտոսում պահանջում է, որպեսզի Արտավազդ II-ը և նրա ընտանիքը երկպագեն Կլեոպատրային և խոստանում է, թե փոխարենը կտա ազատություն, սակայն հայոց թագավորը և նրա ընտանիքը հպարտորեն հրաժարվում են : Կինը և արքան ենթարկում մահապատժի, իսկ որդիները մնում պատանդության մեջ:
Հայոց բանակը արքա է հռչակում Արտավազդ II-ի որդուն, սակայն նա շուտով պարտվում է և ապաստան գտնում Պարթևստանում:

Posted in Հայոց լեզու 9

Նախադասությունը վերլուծել ձևաբանորեն և շարահյուսորեն

Անհիշելի ժամանակներից մարդիկ ապրում են Հյումբաթի ձորում։ Նույն քարանձավում այժմ էլ ապրում է մի սերունդ, որի հին պապերն այդ քարանձավում իրենց մերկությունը ծածկում էին գազանի մորթով, մարդիկ, որոնց բրածո բազուկների հաստ ոսկորները այժմ երանության ու նախանձի ժպիտ են հարուցում մանրացած սերնդի աչքերում։

Անհիշելի — որակական ածական /որոշիչ/

ժամանակներից — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, բացառական հոլով, -ի արտաքին հոլովում /ժամանակի պարագա/

մարդիկ — թանձրացական գոյական, անձնանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, — անց արտաքին հոլովում, — առում /ենթակա/

ապրում են — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ, չեզոք սեռ /ստորոգյալ/

Հյումբաթի — վերացական գոյական, իրանիշ, հատուկ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացուցիչ/

ձորում — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացյալ, տեղի պարագա/

Նույն — ցուցական դերանուն /որոշիչ/

քարանձավում — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում /որոշյալ, տեղի պարագա/

այժմ — ժամանակի մակբայ /ժամանակի պարագա/

էլ — շաղկապ

ապրում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ /ստորոգյալ/

մի — անորոշ դերանուն /որոշիչ/

սերունդ — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովում, — առում /ենթակա/

որի — շաղկապ /սեռական հոլով/ — /հատկացուցիչ/

հին — որակական ածական /որոշիչ/

պապերն — թանձրացական գոյական, անձնանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, -ն առում /ենթակա, հատկացյալ/

այդ — ցուցական դերանուն /որոշիչ/

քարանձավում — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում /տեղի պարագա/

իրենց — անձնական դերանուն, սեռական հոլով /հատկացուցիչ/

մերկությունը — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, -ա ներքին հոլովում, -ը առում /հատկացյալ, ուղիղ խնդիր/

ծածկում էին — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներգործական սեռ /ստորոգյալ/

գազանի — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացուցիչ/

մորթով — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, գործիական հոլով, -ու արտաքին հոլովում /հատկացյալ, միջոցի խնդիր/

մարդիկ — թանձրացական գոյական, անձնանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -անց արտաքին հոլովում, — առում /ենթակա/

որոնց — շաղկապ /սեռական հոլով/ -/հատկացուցիչ/

բրածո — որակական ածական /որոշիչ/

բազուկների — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացուցիչ/

հաստ — որակական ածական /որոշիչ/

ոսկորները — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, -ը առում /հատկացյալ, որոշյալ, ենթակա/

այժմ — ժամանակի մակբայ /ժամանակի պարագա/

երանության — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, -ա ներքին հոլովում /հատկացուցիչ/

ու — համադասական շաղկապ

նախանձի — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացուցիչ/

ժպիտ — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, — առում /հատկացյալ, ուղիղ խնդիր/

հարուցում են — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներգործական սեռ /ստորոգյալ/

մանրացած — անդեմ բայ, հարակատար դերբայ /որոշիչ/

սերնդի — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլով, — առում /հատկացուցիչ/

աչքերում — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում, — առում /հատկացյալ, տեղի պարագա/

Posted in կենսաբանություն 9

ԳԵՆՈՏԻՊ ԵՒ ՖԵՆՈՏԻՊ

ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժառանգականություն ասելով մենք հասկանում ենք ծնողական օրգանիզմներում՝ իրենց  հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերունդին փոխանցելու հատկությունը: Սեռական բազմացման դեպքում,ժառանգականույթունն ապահովում է հատուկ սեռական բջիջների՝գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ՝մարմնական, սոմատիկ, բջիջների միջոցով: Գամետները և սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշները և հատկությունները, այլ դրանցնախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը: Գենը ԴՆԹ-ի  մոլեկուլիկամքրսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը: Փոփոխականությունը օրգանիզմի՝ իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշների ձեռք բերելու հատկությունն է:

ԳԵՆՈՏԻՊ ԵՒՖԵՆՈՏԻՊ

Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում կամ լակուսում: Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում՝ երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ:Գեները նշում են այբուբենի լատիներեն տառերով: Եթե զույգ ալելայինն գեները կառուցվածքով լրիվ նույնն են, այսինքն՝ ունեն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը, ապա կարող են նշվել՝ օրինակ՝ AA: Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին հատկանիշների,այնպես էլ ներքին,հյուսվածքաբանական,կազմաբանական հատկանիշների ամբողջությունը:

ՄԵՆԴԵԼԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջինսերնդի միակերպության կանոնը:Եթե խաչասերվող օրգանիզմներըմիմիյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսիխաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Այսպիսով,միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսւոմնասիրվում է միայն մեկհտականիշ:

Փորձերը

Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը: Մենդելը իրփորձում օգտագործեց ոլոռի այն բույսերը , որոնք մի քանի սերունդհետազոտվող հատկանիշի առումով անփոփոխ էին եղել և ճեղքավորումչէին տվել, այսինքն մաքուր գծեր էին և հետազոտվող հատկանիշինկատմամբ դոմինանտ հոմոզիգոտ էին (AA) և ռեցեսիվ հոմոզիգոտ էին (aa):

Առաջացած սերունդ

Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին: Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ: Առաջացած բոլոր ոլոռներ ունեին հարթ մակերևույթ:

Գենետիկ դրսևորում

Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (aa և AA) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր , սակայն ուներ նույն ֆենոտիպը ինչ դոմինանտ հոմոզիգոտը:

Վարկածներ

Այս և մյուս արդյունքների հիման վրա Մենդելն առաջադրեց 4 վարկածներ:

Առաջին վարկած

Գոյություն ունեն գեների այլընտրանքային տարբերակներ , որոնք ժառանգական հատկանիշները պահպանող միավորներ են: Օրինակ՝ ոլոռի գույնը որոշող գենը կանաչի դեպեքում հանդես է գալիս մեկ, իսկ դեղինի դեպքում՝ այլ տեսակով: Գենի այլընտրանքային տարբերակները կոչվում են ալելներ:

Երկրորդ վարկած

Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝ յուրաքանչյուր ծնողից մեկական: Այս ալելները կարող են նույնը, կամ տարբեր լինել: Այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ: Իսկ այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ:

Երրորդ վարկած

Եթե ժառանգական զույգի երկու ալելները տարբեր են, ապա դրանցից մեկը որոշում է օրգանիզմի արտաքին տեսքը և կոչվում է դոմինանտ ալել, իսկ մյուսն օրգանիզմի արտաքին տեսքի վրա ոչ մի ազդեցություն չունի և կոչվում է ռեցեսիվ ալել: Դոմինանտ ալելները նշանակաելիս օգտագործում են շեղագիր մեծատառեր (A), իսկ ռեցեսիվ ալելները ներկայացնելու համար շեղագիր փոքրատառեր (a):

Չորրորդ վարկած

Սերմնաբջիջը կամ ձվաբջիջը ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար կրում է միայն մեկ ալել, քանի որ ալելների զույգի երկու անդամները ճեղքավորվում են գամետների առաջացման ժամանակ: Այս պնդումը այժմ հայտնի է որպես ճեղքավորման օրնեք (Մենդելի երկրորդօրենք): Երբ բեղմնավորման ժամանակ սերմնաբջիջն ու ձվաբջիջը միանում են, յուրաքանչյուրը ներդնում է իր ալելները՝ վերականգնելով սերնդի ալելների զույգը:

Posted in Ֆիզիկա 9

էլեկտրամագնիսներ և հաստատուն մագնիսներ

Տարբերակ 1

  1. Դադարի վիճակում գտնվող լիցքավորված մարմնի շուրջը գոյություն ունի…

1)Միայն էլեկտրական դաշտ

2. Ուղիղ հոսանքի մագնիսական դաշտում ինչպես է դասավորվում երկաթի խարտվածքը.

3)հաղորդիչն ընդգրկող փակ կորերով

3. Մագնիսը որ մետաղին է ուժեղ ձգում

4)Պողպատ

4. Երբ մագնիսական սլաքին մոտեցրին հաստատուն մագնիսի բևեռներից մեկը, սլաքի հարավային բևեռը վանվեց: Մագնիսի որ բևեռն էին մոտեցրել սլաքին.

2)Հարավային

5. Պողպատե մագնիսը մեջտեղից կտրում ենք՝ այն բաժանելով երկու կտորների: Կտրվածքի Ա և Բ ծայրերը օժտված կլինեն մագնիսական հատկություններով.

3) Բ ծայրը կլինի մագնիսի հյուսիսային բևեռը, իսկ Ա-ն՝ հարավային

6. Երկու մագնիսների նույնանուն բևվեռներին մոտեցվում են գնդասեղները: Ինչպես կդասավորվեն գնդասեղները, եթե նրանց բաց թողենք.

3) Գնդասեղները իրար կվանեն

7. Ինչպե՞ս են ուղղված մագնիսական գծերը պայտաձև մագնիսի բևեռների միջև (մագնիսական սլաքի սև ծայրը նրա հյուսիսային բևեռն է).

2) Բ-ից Ա

8. Նկար 95-ում պատկերված է երկու բևեռների միջև մագնիսական դաշտի ուժագծերի տեսք։ Այդ դաշտը ստեղծվել է նույնանո՞ւն, թե՝ տարանուն բևեռների միջև․․․

2) Տարանուն

9. Մագնիսների ո՞ր բևեռներն են պատկերված նկար 96-ում.

1) Ա-ն հյուսիսային Բ-ն հարավային

10. Հյուսիսային մագնիսական բևեռը դասավորված է աշխարհագրական … բևեռի մոտ, իսկ հարավային՝ … մոտ:

1) Հարավային, Հյուսիսային

Տարբերակ 2

1. Բարակ հաղորդալարերի օգնությամբ մետաղյա ձողի ծայրերը միացվում են հոսանքի աղբյուրի սեղմակներին (Նկ. 97)։ Երբ ձողով հոսանք անցնի, նրա շուրջը ինչ դաշտ կառաջանա.

3) էլեկտրական և մագնիսական դաշտեր

2.  Ինչ են իրենցից ներկայացնում հոսանքի մագնիսական դաշտի մագնիսական գծերը.

1) հաղորդալարը շրջապատող փակ կոր գծեր

 3. Ստորև թվարկված նյութերից որո՞նք են թույլ ձգում մագնիսական դաշտի մագնիսական գծերը.

1) թուղթ

4. Մագնիսական տարանուն բևեռները …, իսկ նույնանունները ….

1) ձգումեն … վանվում են

5. Սրիչի Ա ծայրով հպվեցին մագնիսի հյուսիսային բևերին (Նկ. 98):  Սրիչի ծայրերը օժտված կլինեն մագնիսական հատկությամբ.

3) Բ ծայրը կդառնա մագնիսի հյուսիսային բևեռ, իսկ Ա-ն հարավային

6. Թելից կախված մագնիսը դասավորվում է հյուսիսից հարավ ուղղությամբ։ Մագնիսի ո՞ր բևեռը ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բևեռը.

1) հյուսիսային

7. Ինչպե՞ս են ուղղված մագնիսական գծերը 99 նկարում պատկերված մագնիսի բևեռների միջև (մագնիսական սլաքի սև ծայրը նրա հյուսիսային բևեռն է).

1) Ա-ից Բ

8. Մագնիսական սլաքի հյուսիսային և հարահային բևեռները ձգվում են պողպատե ձողի կողմից։ Ձողը մագնիսացած է.

3) ձողը մագնիսացված չէ, այլապես դեպի մագնիսական ձողը կձգվեր բևեռբերից միայն մեկը

9. Մագնիսական բևեռների մոտ դրված է մագնիսական սլաք (նկար 100)։ Այդ բևեռներից ո՞րն է հյուսիսայինը, որը հարավայինը.

4) Ա-ն հարավայինը է, Բ-ն հարավայինը

 Բոլոր երկաթյա և պողպատյա առարկաները Երկրի մագնիսական դաշտում մագնիսանում են։ Ինչպիսի՞ մագնիսկան բևեռներ կունենան Երկրի հյուսիսային կիսագնդում գտնվող վառարանի պողպատյա պատյանի վերևի և ներքևի մասերը (նկար 101).

2) վերինը՝ հարավային, ստորինը՝ հյուսիսային

Posted in երկրաչափություն 9

Անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը

Վարժ․ 300

ա) cos α=1/2

sin2α+cos2α=1

sin2α=1-1/4=3/4

sin α=√3/2

Պատ՝․ √3/2

բ) cos α= -3/5

sin2 α=25-9/25=16/25

sin α=4/5

Պատ՝․ 4/5

գ) cos α= -1

sin2α=1-1=0

sin α=0

Պատ՝․ 0

Վարժ․ 301

ա) sin α=√3/2

cos2α=1-3/4=1/4

cos α= ±1/2

բ) sin α=1/4

cos2α=1-1/16=15/16

cos α= ±√15/4

գ) sin α=0

cos2α=1-0=1

cos α= ±1

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 302

Վարժ․ 302

ա) tg α=?

cos α=1

sin α=0

tg α=0/1=0

Պատ՝․ 0

բ) cos α= -√3/2

sin2α=1-3/4=1/4

sin α= ±1/2

tg α=1/2: (-√3/2)=1/2 * (-2/√3)= -1/√3 * √3= -√3/3

Պատ՝ -√3/3

գ) sin α=√2/2

00<α<900

cos2α=1-2/4=2/4

cos α= ±√2/2

tg α=√2/2 : √2/2=√2/2 * 2/√2=1

Պատ՝․ 1

դ) sin α=3/5

900<α<1800

cos2α=1-9/25=16/25

cos α= ±4/5

tg α=3/5 : (-4/5)=3/5 * (-5/4)= -3/4

Պատ՝․ -3/4

Posted in Ռուսերեն 9

Урок 18

Читаем ,обсуждаем рассказ Хорхе Луиса Борхесаэ

«Роза Парацельса»

Упражнения на повторение :

1. Написать правильные буквы (а, о)

Касательная, прикоснуться, прикосновение, предложить, предлагать, предложение, изложение, излагать, прилагательное, приложение, озорять, зоренька, зорница, заря, зорька, подгорать, подгореть, загар, загорелый, подгореть, нагореть, выгореть, загореть, слагаемые, выросли, вырастать, выращенный, возраст, сращение, растительность, горит, равнина, равняйсь, макать в сметану, горели, равняется, росток, отрасль, уровень, сравнение, Ростислав, выровнять грядки, сравнить с кем-то, расположиться, составить уравнение, растение, город Ростов, непромокаемый плащ, водоросли, заря разгорается, касались, наращение, сложение, коснуться, озарена, догорали, горелки, возложить, возлагать, полагаю, неприкосновенный, разложить, озарять, гарелка, пригорать, озаренный, вырасти, выросший, отраслевой, равносторонний, обувь промокает, равновесие, ровесники, обмакнуть кисть в краску, вымокнуть под дождем, заровнять швы, соприкосновение.

2. Написать значение фразеологизмов

Сложить оружие — перестать сопротивляться, положить зубы на полку — уйти в тень, сидеть сложа руки — ничего не делать, положить на обе лопатки — победить в борьбе, вложить в уста — Заставлять кого-либо высказывать те или иные слова, мысли, ложиться на плечи — взвалить на себя какую-то проблему, положа руку на сердце — подтверждение истины при уверениях в правдивости, заложить основы — положить начало чему-то, войти в положение — понять чью-либо ситуацию, ума не приложу — не могу догадаться.

3. Написать правильные буквы (-гар, — гор)

Горючее вещество, угарный газ, обгорелый пень, горячий пирог, горевая дорожка, догоревший костер, загорелый спортсмен, бронзовый загар, огорок свечи, пахнет гарью, горячее время, загорать на берегу, выгореть на солнце, горячка, не горячись, газовая горелка, угар, подгоревшее молоко, разгорающийся день, перегоревший провод.

4. Написать правильные буквы (а, о, ы, и)

Вскочить на пригорок, долго заниматься, макание сухарика в чай, заровнять поверхность, подводное плавание, выскочка, начинать выравнивать , вымокнуть под дождём, держаться на плаву, невысоко привскочить, равномерное сжимание, вымокать всё содержимое, мимо проплывать, доскакать до спливной реки, отнимать у ровесника, уравновешенные пловцы.