Posted in Պատմություն 9

Պատմության հարցաշար, 9-րդ դասարան

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

Թեմա 38. ՀՀ միջազգային դրություն

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Posted in Պատմություն 9

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց ԼՂՀ-ն:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

Posted in Պատմություն 9

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։

Ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։ Աստիճանաբար կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։ Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը։

Արցախի Սահմանադրությունը ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների 99,58%-ը)։

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ Սահմանադրության օրն է՝ ոչ աշխատանքային օր։

ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

ԼՂՀ Սահմանադրությունը կազմված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։

Posted in Ռուսերեն 9

сочинение

Сила воли – это качество характера, позволяющее человеку добиваться поставленных целей и не отступать перед трудностями. Достижение больших высот невозможно без приложения больших усилий, умения преодолевать дискомфорт и лишения.

В нашей жизни отсутствие силы воли часто называют главной причиной многих проблем: невозможности избавиться от вредных привычек, невозможности достижения целей из-за отказов от выполнения сложных задач, нежелания останавливаться ради отнимающих время развлечений. шагов к великой цели и т. д. Почему это происходит? Я думаю, что часто основной причиной слабой силы воли является лень. Например, человек мечтает добиться успеха в искусстве или науке, но при этом не проявляет целеустремленности, твердости в характере, не делает всего самостоятельного, необходимого для достижения цели. В этом случае осуществить даже самую заветную мечту будет практически невозможно.

Сильная воля не всегда сопровождает человека как врожденная черта характера, но у каждого человека всегда есть возможность развить свою волю, укрепить ее, научиться не сдаваться перед трудностями.

Posted in Ռուսերեն 9

Урок 26

22.05-29.05

Читаем, обсуждаем рассказ А. Платонова «Юшка»

Задание 1.

Истина – одно из немногих слов которое ни с чем не рифмуется. У него нет пары в русском языке оно стоит одиноко особняком от других слов, незыблемое, как скала, и лишь смутное сходство с корнем слова «стоять» мерцает в густом блеске этой предвечной громады. Большинство русских писателей страшно занимали её точный адрес и опознавательные знаки. Пушкин мыслил её как благородный мрамор в лучах величавого солнца. Толстой шёл к истине напролом склонив голову и сжав кулаки и приходил то к подножию креста то к собственному своему подножию.

1. Озаглавьте текст.

“Истина истины” или “Как понимают Истину ?”

2. Определите основную мысль текста. Выпишите ключевые слова, которые помогают понять основную мысль текста. Согласны ли вы с тем, что говорил в своих лекциях по русской литературе Владимир Набоков?

Основная мысль — посредством художественных образов писатели каждый своим путём пытаются проникнуть в суть вещей, определить истинные ценности. Единственное ключевое слово, которое помогает понять основную мысль текста это незыблемое. Слово незыблемый говорит нам о том, что оно нерушимо, недостижимо. Другими словами, его никто не может достичь, не говоря уже о том, чтобы его преодолеть, он есть и будет. Я согласен с тем, что вопрос постижения смысла жизни — один из ключевых в русской литературе.

3. Какова роль сравнений ?

Сравнивая, мы более ясно и непосредственно понимаем объекты сравнения. Другими словами, сравнивая, мы выписываем преимущества и недостатки той и другой стороны.

4. Подберите синонимы к прилагательным величавый, смутный, густой. 

величавый — важный, величественный

смутный — беспокойный, расстроенный

густой — вязкий, тягучий

5. Подчеркните грамматические основы предложений.

Задание 2. НЕ с разными частями речи

Раскройте скобки

Нелепый поступок, невысоко взлететь; не высоко взлететь, а низко; поступить не по-товарищески, почуять недоброе, неряшливый вид, вести себя непринуждённо, вовсе не трудовые доходы, не весёлый, а грустный вид, нескладность фигуры, перейти неглубокую, но широкую реку, устать с непривычки, бормотать что-то невнятное, далеко не лёгкое дело, река была неширока, непротивление злу, сказать явную неправду, юноша крайне невежлив, ненавистный человек, недвижимость, не коммерческое, а государственное предприятие; несчастный случай, нетрудоспособность, полный невежда в музыке, незамужняя дама, неизбежно, неприязненный, несовершеннолетние дети.

Задание 3. Подчеркните главные и второстепенные члены предложения. Укажите вид определения.

Задане 4 .

оставьте на месте пропущенных членов предложения тире.

1) Мир освещается солнцем, а человек — знанием.

2) Ложь стоит на одной ноге, правда — на двух.

3) Мудрец обвиняет себя, невежда — других.

4) Змея один раз меняет кожу, а предатель — каждый день.

5) Писателю необходима смелость в обращении со словами и запасом своих наблюдений, скульптору — с глиной и мрамором, художнику — с красками и линиями. (К.Г. Паустовский.)

6) Позади была только что перейдённая отрядом быстрая чистая речка, впереди — обработанные поля и луга с неглубокими балками, ещё впереди — таинственные черные горы, покрытые лесом, за черными горами — ещё выступающие скалы, а на самом высоком горизонте — вечно прелестные, вечно изменяющиеся, играющие светом, как алмазы, снеговые горы. (Л. Толстой.)

Задание 5.

Прямая речь. Диалог.

1. Расставь знаки

1. Серая Шейка спрашивала: “Ведь вы весной вернётесь?”

2. “Ты держись вон около того берега, где в реку сбегает ключик”, — советовала старая утка.

3. “Неужели река замёрзнет?” — думала Серая Шейка.

4. “Ах, как ты меня напугала, глупая!”, — проговорил заяц.

5. Лисичка сказала: “Я тебя съем”.

Задание 6.

Замени предложения с прямой речью предложениями с косвенной

Товарищ сказал: „Я подожду»

Товарищ сказал, что он подождёт.

„Погода будет отличная», — подумали охотники.

Охотники подумали, что погода будет отличная.

„Приходи завтра» — сказал мне товарищ.

Товарищ сказал мне, чтобы я приходил завтра.

„Который час?» — спросил я.

Я спросил, который час.

„Куда едете?» — спросили мы встречных.

Мы спросили встречных, куда они едут.

„Решишь ты эту задачу?» — спросил я товарища.

Я спросил товарища, решит ли он эту задачу. 

Posted in գրականություն 9

Վերլուծություն

Պոետը սիրում էր աղջկան, սիրում էր անկեղծորեն և ամբողջ սրտով: Այդ սերը խանդաղատանքով էր լցնում նրա սիրտը, որովհետև աղջիկը բարյացակամորեն էր վերաբերվում նրան և անշուշտ ինքն էլ մի օր կսիրեր: Բոլոր հիմքերը կային այդպես ենթադրելու, որովհետև նրանց միջև սկսվել էր մի գողտրիկ, անմեղ և խոստումնալից սիրաբանություն:
Պոետը ոգեշնչվեց ու մի քանի նրբերանգ բանաստեղծություններ ձոնեց աղջկան: Ոչ ոք նրան այդպիսի գեղեցիկ տողեր չէր նվիրել, աղջիկը երանությունից յոթերորդ երկինք էր բարձրացել: Սակայն է՛լ ավելի մեծ երանության մեջ էր պոետը, որն իր պատրանքների մեջ կերտել էր աղջկա գեղեցիկ և չափազանցված կերպարը: Մինչև անգամ մղձավանջային երազի մեջ չէր կարող պատկերացնել, որ աղջիկն ընդունակ է բարյացակամ ժպտալ որևէ մեկին, մինչդեռ գուցե դա մի կին էր, որին դուր է գալիս տղամարդը, որը միանգամից պահանջում է ամեն ինչ:
Աղջկան անչափ դուր էր գալիս պոետի նրբին վերաբերմունքը, նրա ոչ դյուրին կյանքում ոչ մեկը այդչափ ուշադիր և հարգալից չէր եղել: Սակայն օրերից մի օր ժանտ կասկածները սկսեցին կրծել պոետի սիրտը, որոնք շատ շուտով հաստատվեցին: Աղջիկը չզլացավ բացատրել: Ճիշտ է, նա ասել էր, որ սիրում է պոետին, բայց բնավ նկատի չէր ունեցել այն սերը, որը կինը տածում է դեպի տղամարդը: Ահա այսպիսի հանգամանքներում հանկարծ պարզաբանվեց, որ աղջիկը մեկ այլ տղամարդու հետ է անցկացնում իր գիշերները: Գիշերները, կամ ցերեկվա երկու ժամը, որը ի վերջո միևնույն բանն է: Պոետը ծանր տարավ ճակատագրի դաժան հարվածը: Նա մի քանի խելացնոր գործողություններ կատարեց, որոնց աղջիկը հիմնականում ներողամտորեն վերաբերվեց: Բայց երբ մի պոռթկուն բանաստեղծություն գրեց, աղջկա համբերությունը սպառվեց: Աղջիկը պոետին վռնդեց իր կյանքից:
Ապրած բոլոր րոպեները մտածում էր աղջկա մասին: Երբեմն հեռվից տեսնում էր նրան, բայց հետո աղջիկը չքացավ, ու նա սկսեց տենդայնորեն փնտրել նրան: Ի վերջո հասավ մի անտառ, որը կասկածելիորեն անվերջ էր: Դյութանքներով ու հմայքներով լի մի վայր էր, որտեղ հրաշքները ամենասովորական բանն էին: Եղանակը հաճախ փոփոխվում էր, վայրի գազաններ էլ կային, բայց պոետը նրանցից չէր վախենում, որովհետև մի մեծ դանակ ուներ մոտը: Չէր հիշում, թե որտեղից է վերցրել, բայց հաստատ որոշել էր սպանել բոլոր չար ու բարի արարածներին, որոնք կհանդգնեին կանգնել իր ճանապարհին: Օրերը չէր հաշվում, գիտեր միայն, որ անձրև եկավ, ձյուն ու կարկուտ, ապա սկսեց այրել կիզիչ արևը: Կարծում էր, որ մեկ շաբաթ է անցել:
Վերջապես գտավ նրան: Գիշեր էր, լիալուսինը կախարդաշունչ լույսեր էր արձակում, իսկ աղջիկը նստած էր նստարանին և քնքշորեն ժպտում էր: Ճիշտ և ճիշտ նման էր այն աղջնակին, որին նա պատկերել էր իր երազների նկարազարդ աշխարհում: Կարծես մի չքնաղ հավերժահարս լիներ: Հագին մի թափանցիկ զգեստ էր, որի տակից պարզ գծագրվում էր տենչանք առաջացնող մարմինը: Աղջկա կրծքերը կարծես սպիտակ մարմար լինեին, որոնց վրա երկու հյութեղ բալեր էին դրված: Շուրթերը նուրբ էին ու բարակ, իսկը ալ հողմածաղիկներ, որոնք ստեղծված էին սեր ներշնչելու համար: Աչքերը մութ գիշերվա պես խորունկ էին և իրենց մեջ պարունակում էին աշխարհի բոլոր բանաստեղծական հրաշքները, կրոններն ու հավատալիքները:
— Ինչու այդքան ուշացար, ես սպասում էի քեզ,- ասաց աղջիկը:
— Դու ինքդ հեռացար ու ստիպեցիր, որ փնտրեմ քեզ:
— Ցանկանում էի համոզվել, թե արդյոք սիրում ես ինձ… Շատ վիրավորվեցի քո բանաստեղծությունից, իրավունք չունեիր այդպես վարվել ինձ հետ:
— Այդ բանաստեղծությունը փրկել է իմ կյանքը, և հիմա տանջվում ու տառապում է իմ փոխարեն:
— Բանաստեղծությունը մարդուն փրկի, և տանջվի ու տառապի նրա փոխարե՞ն…
— Հիշո՞ւմ ես, դու ինձ ասում էիր, որ հոգատար եմ եղել քո հանդեպ:
— Հիմա էլ չեմ ժխտում:
— Իսկ դու անտարբեր ես իմ կյանքի նկատմամբ, ինչո՞ւ:
— Այն կյանքի, որը քո այդ հանդուգն բանաստեղծությո՞ւնն է փրկել:
— Երբ լքեցիր ինձ, զգացի, որ կմեռնեմ:
— Նույն չափազանցությունները: Ամեն սիրահարի թվում է, թե ինքը կմեռնի:
— Օր ու գիշեր մտածում էի քո մասին: Հասկացա, որ երկար չեմ ձգի: Ու հենց այստեղ վերին ուժերը ներշնչեցին բանաստեղծություն գրել: Շարադրեցի մտքերս, որոնք իմ մեջ ուժ չէի գտել քեզ ասելու:
— Լավ, ենթադրենք: Բայց ի՞նչ կապ ուներ այն քո մեռնել ապրելու հետ:
— Զգացմունքներս թղթին հանձնելուց հետո միանգամից թեթևություն զգացի: Իսկ քեզ ցույց տվի, որովհետև միակ մարդն էիր, որի հետ կարող էի կիսվել:
— Լավ, ինչ եղել է անցյալում է… Գիտես, ես միշտ սրտի ջերմությամբ եմ հիշել մեր շփումը, մեր հարաբերությունները: Դու ուշադիր էիր ու սիրալիր, ես այնքան սիրում էի քո ժպիտը: Քո նվերներն անչափ թանկ էին ինձ համար:
— Բոլորն էլ անարժեք բաներ էին, ես չէի ցանկանում, որ ինձ սիրես հանուն ինչ-որ անշունչ առարկաների: Բայց ինչո՞ւ ես հիշեցնում այդ մասին: Ինչո՞ւ ես այդքան դաժան: Իմ նվիրած օծանելիքով ցողված դու գնացել ուրիշի գիրկը…
— Ոչ մեկի գիրկը չեմ գնացել: Ես նախասահմանված եմ քե՛զ համար:
— Ուրեմն դու սիրո՞ւմ ես ինձ:
— Նույնքան ուժգին, որքան և դու ինձ:
— Լիալուսինը վկա կլինի մեր հոգիների ու մարմինների միաձուլմանը:
— Դա իմ միակ բաղձանքն է, ես ցանկանում եմ, որ դու վերջապես տիրանաս ինձ…
Ծառերի ճյուղերը հանկարծ խշշացին: Աղջիկը վախից ճչաց, պոետը շուռ եկավ ու տեսավ մի արջ և մի գայլ, որոնք երկու ոտքերի վրա էին քայլում: Չզարմացավ: Անտառը դյութանքներով լի էր, ու այստեղ հաճախ էին նման բաներ կատարվում: Արջը գեր էր, խոշորամարմին և մի հրացան ուներ ձեռքին, իսկ գայլը նիհար էր ու պնդակազմ, և ուսից կախ էր գցել մի որսորդական պայուսակ:
— Սա իսկական նախամարդ է,- զարհուրած բացականչեց արջը …
— Նախամարդ… մինչդեռ դեմքը ծանոթ է,- մտախոհ ավելացրեց գայլը:
— Հեռու կացեք, անտառային չարքեր,- հերոսի պես սպառնալից ցցելով դանակը բացականչեց պոետը,- չհանդգնեք մոտենալ…
— Հանգիստ, հանգիստ,- արջը երկյուղածորեն հրացանն ուղղեց դեպի պոետը, որը ակնհայտ վախ տեսավ նրա աչքերի մեջ:
— Ես քեզ ճանաչում եմ, դու պոետն ես,- ասաց գայլը,- մեկ տարի առաջ քեզ փնտրում էին ու չգտան: Որտե՞ղ ես եղել այդքան ժամանակ, ինչպե՞ս ես հայտնվել աստծո կողմից լքված այս անկյունում:
— Գայլ, հավատա ինձ, մեկ շաբաթ առաջ եմ տանից դուրս եկել… Ասենք ինչու եմ անկեղծանում քեզ հետ, ինչե¯ր եմ քննարկում: Դուք հավանաբար եկել եք, որպեսզի մեզ բաժանեք իրարից… Ես նրան այնքան փնտրեցի ու վերջապես գտա: Տեսեք, թե ինչ գեղեցիկն է, ինչպես է իր մեջ համադրում հազվադեպ կանացիությունն ու աստվածային հրաշագեղությունը… Եվ մի՞ թե դուք նրա դեմքին չեք տեսնում հոգու ողջ մաքրությունն ու անապակությունը…
Գայլը և արջը զարհուրած իրար երեսի նայեցին:
— Ո՞ւմ մասին է սա խոսում, այստեղ ոչ ոք չկա,- ասաց արջը:
— Լռի՛ր, մի՞ թե չես տեսնում, թե ինչի հետ գործ ունես,- կիսաձայն արջին շշնջաց գայլը ու դառավ դեպի պոետը: — Մենք քեզ տուն կտանենք ու դու կտեսնես քո կնոջը և երեխաներին: Նրանք անչափ կուրախանան, որովհետև մեռած են քեզ կարծում:
— Հիմար գազաններ: Ձեզ տրված չէ հասկանալ աստվածային գեղեցկությունը: Հեռացեք այստեղից, այլապես կսպանեմ ձեզ, երդվում եմ այս լիալուսնով, որի լույսի ներքո վերջապես գտա իմ տենչանքի առարկան…
— Անմիտ,- ենթագիտակցորեն առարկեց արջը,- երկնքում սոսկ կիզիչ արևն է…
Արջը և գայլը վախեցած ետ-ետ գնացին: Գայլը ցածրաձայն ասաց արջին:
— Սա պոետն է, շատերն են նրան ճանաչում: Աշխատանք ուներ, հարգանք և պատիվ: Մեկ տարի առաջ հանկարծ անհետացավ ու նրան այդպես էլ չգտան… Ցնցոտի էլ չի մնացել վրան, սեփական կաշին է հագուստի տեղ ծառայում… Ի՞նչ է կերել, ինչպե՞ս ինքը կերակուր չի դարձել, ինչպե՞ս է դիմացել ցրտին… Նայիր ձեռքին, ճկույթը և մատնեմատը բացակայում են. հավանաբար ցրտահարվել են ու պոկվել: Տե՛ս դեմքն ակոսող խորը սպիները, երևի վայրի գազանների հետ կռիվ է տվել: Չեմ կարող հավատալ աչքերիս, ախր սա ամենախաղաղ արարածն էր, որին երբևէ ճանաչել եմ…
— Քո ասածը զուտ ցնդաբանություն է,- առարկեց արջը:- Դեպքեր են եղել, երբ մարդը տաք մուշտակների մեջ է անտառում սառել… Մեղմ խոսիր հետը, աշխատիր ձեռքից վերցնել դանակը, իսկ ես կփորձեմ զանգել…
Պոետը լավ չհասկացավ, թե ինչ են խոսում արջը և գայլը, բայց վատ բան կանխազգաց: Արյունը խուժեց գլուխը, վաղուց արդեն դյուրագրգիռ էր դարձել:
— Դե ես զգուշացրի, դժոխքի ծնունդներ…
Պոետը ճարպկությամբ նետեց դանակը, որը մինչև կոթը խրվեց արջի կոկորդը: Նույն ակնթարթին որոտաց հրացանը և միջնաթափանց խոցեց նրա կուրծքը:
— Քո արյունը փչացրեց իմ սքանչելի զգեստը,- նեղսրտեց աղջիկը:
Պոետը սոսկումով շուռ եկավ, նույն պահին գայլի պողպատյա մատները մխրճվեցին նրա կոկորդը: Կարճ գոտեմարտ ծավալվեց: Թեև գայլն ավելի ուժեղ էր, և ոչ մի տեղից վիրավորված չէր, պոետը նրան խեղդեց և պառկեցրեց արջի կողքին:
— Վերջապես ե՞րբ կգաս: Ես սպասում եմ քեզ:
— Ես մեռնում եմ, ես արյունաքամ կլինեմ:
— Անընդհատ նույնն ես կրկնում: Աղջկա հետ չի կարելի շարունակ խոսել մռայլ բաների մասին… Տե՛ս, իմ զգեստը գունագեղ է դարձել քո արյունից…
— Ես միշտ հոգատար եմ եղել քո հանդեպ, իսկ դու իմ նկատմամբ անտարբեր…
— Ես սիրում եմ քեզ:
— Ուրեմն չե՞ս նեղանում բանաստեղծության համար:
— Բոլորովին: Նույնիսկ պետք է խնդրեմ, որ բարձրաձայն կարդաս ինձ համար:
Աղջիկը առույգ ու ծիծաղկոտ ցատկեց ծառերի մեջ, պոետը վազեց նրա ետևից:

Սպանեցիր ինձ, թեկուզ այդ առանց զգալու,
Ու նույնիսկ գլխի չընկար շուռ գալ տեսնելու,
Թե ինչ եղավ գարշ դիակը,
Որը քեզ ժպտալիս կեղծ չէր ինչպես դիմակը,
Լինելով Տիեզերքում լավագույնն ու միակը:

Չեմ հանդիմանում, չեմ տենչում մոռանալ, բնավ,
Ինչ որ պետք է լիներ, անխուսափելի էր, ու եղավ:
Տապալվել սիրելիի ձեռքով, գցված է վիճակը,
Ու թեկուզ նրա սիրտը Տիեզերքում լավագույնն էր ու միակը,
Ընկավ մեն մի խոսքից խոցված, ինչպես բյուր նետերից կործանվում է բանակը:

Կանգնած ժամերի մի դժնի խորհուրդ,
Տանջում է միտքը, չի տալիս հագուրդ:
Սակայն պար բռնած հուրն ու կրակը, որ հոգին հասցնում են գեհենի բակը,
Չեն պարզում, այդ սերը, Տիեզերքում, լավագո՞ւյնն էր, կամ միա՞կը,
Այլ լոկ… մնալ, թե իջնել դժոխքի տակը:

Չափվում է ժամանակը սրտի զարկի հետ,
Բոլոր նախկին հույզերը կորսված են հուր հավետ…
Գլխիվայր շրջվում է աշխարհը, կատարվում է ճիշտ հակառակը,
Վերստին խղճուկ անտեսվածն է, բայց ինչ-որ տեղ միակը,
Որը, երբ ժպտում էր քեզ, կեղծ չէր ինչպես դիմակը:

Երբ արտասանում էր վերջին տողերը, նրա երակներում գրեթե արյուն չէր մնացել: Սակայն ամենավատն այն էր, որ աղջիկը վերստին անհետացել էր: Քիչ հեռու ընկած էին որսորդների մարմինները, որոնց պոետը սպանել էր: Նրանց տեսնելով նա հասկացավ, որ ամբողջ ժամանակ մնացել է տեղում կանգնածª բոբիկ ոտքերով ընկղմված սեփական արյան լճակի մեջ: Սարսափելի թուլություն զգաց ու փլվեց ծնկներին: Քիչ անց պառկած էր մեջքի վրա և նայում էր կապույտ երկնքին, որտեղ սառնափայլ լիալուսնի փոխարեն շողշողում էր ոսկեդեղին արևը: Հասցրեց մտածել, որ երկնքում գուցե ներողամիտ կգտնվեն, որովհետև ինքը արջի ու գայլի է սպանել: Ապրած ողջ կյանքը ակնթարթորեն անցավ նրա աչքի առջևով: Թվաց, թե վերածնվում է, ուրիշ մարդ է դառնում: Սակայն պոետը չէր փոխվել: Երբ հոգին լքում էր մարմինը, նա բնավ չէր զղջում, որ այդպես ուժգին սիրել է:

Վերլուծություն

Այս պատմվածքը շատ մեծ սիրո և շատ մեծ տխրության մասին էր: Եթե մարդը՝ ինչպես մեր գլխավոր հերոսը, սիրահարվում է մինչև ականջների ծայրըՙ կարող է սիրել մինչև իր կյանքի վերջ նույն մարդուն, անըդնհատ մտածել նրա մասին, տեսնել նրան երազներում, նույնիսկ նկարագրել իր զգացմունքները բանաստեղծությամբ և նկարի տեսքով: Պոետը սիրահարվել էր աղջկան, բայց այնքան հիացած էր նրանով որ չնկատեց, թե ինչպես է նա դավաճանում նրան: Պոետը իմանալաով այդ մասին, շատ ծանր տարավ, ամբողջ օրերով մտածելով նրա մասին, քանի որ սիրում էր նրան, և միակն էր ում կարող էր վստահել իր կյանքը:

Սերը միաժամանակ բերում է և ուրախություն, և տխրություն: Երբ սիրող մարդը մի անգամ ցավ պատճառի, լինում այնպես, որ ներելի է, բայց այց ցավը միշտ մնում է սիրո խորքում և կյանքի չի լինի մոռանալ: Եթե սիրում ես մարդուն, պատրաստ ես անել ամեն ինչ նրա համար, և կապ չունի սերը միակողմանի է թե ոչ: Սիրող մարդը չի կարող կառավարել իր զգացմունքները, քանի որ նրա ամեն ինչը կախված է սիրած մարդուց: Կյանքում ամեն ինչը կարող է բերել և ցավ, և տխրություն, և ժպիտ, և ուրախություն: Մենք չենք կարող իմանալ, թե ինչպես կդասավորվի մեր կյանքը, ում կսիրենք, կկարողանք մեր սերը պահպանել մինչև երջ թե ոչ: Կյանքն է այդպիսին, և ամեն ինչ կախված է կյանքից:

Posted in Պատմություն 9

Թեմա 38. ՀՀ միջազգային դրություն

1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունը առաջինը ճանաչել ու դիվանագիտական կապեր է հաստատել Լիտվայի Հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ, 2001-ին ՝ Եվրախորհրդի։ 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ 1991թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ-ն ճանաչեց ՀՀ անկախությունը։ Հաջորդ օրը ՀՀ-ն իր հերթին ճանաչեց ՌԴ անկախությունը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1992թ. ապրիլին։

ՀՀ-ն կարևոր նշանակություն է տալիս իր հարևանների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Թեև 1991թ. դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց ՀՀ անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին։ Շատ կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Սերտ հարաբերություններ հաստատվեցին հարևան Իրանի հետ։

2019թ. դրությամբ ՀՀ-ն հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 175 երկրների հետ և աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։

Posted in Պատմություն 9

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։

Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։

Posted in Պատմություն 9

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին

հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։

Posted in Նախագիծ, գրականություն 9, Թարգմանություններ

Աստղագիտություն՝ թարգմանություն

Астрономия – это наука, которая занимается изучением строения Вселенной. Она изучает расположение, движение, физическую природу, происхождение и эволюцию небесных тел и систем. Фундаментальные свойства окружающей нас Вселенной также являются предметом изучения астрономии. Если более конкретно, то астрономия изучает Солнце и другие звезды, планеты и их спутники, черные дыры, галактики и туманности, квазары, астероиды и многое другое. Астрономия – это такая наука, которая призвана объяснить непонятные явления, происходящие во Вселенной и объясняющие нашу жизнь.  

Աստղագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է տիեզերքի կառուցվածքը։ Այն ուսումնասիրում է երկնային մարմինների և համակարգերի գտնվելու վայրը, շարժումը, ֆիզիկական բնույթը, ծագումն ու էվոլյուցիան: Մեզ շրջապատող տիեզերքի հիմնարար հատկությունները նույնպես աստղագիտության ուսումնասիրության առարկա են։ Ավելի կոնկրետ, աստղագիտությունն ուսումնասիրում է Արևը և այլ աստղեր, մոլորակները և նրանց արբանյակները, սև անցքերը, գալակտիկաներն ու միգամածությունները, քվազարները, աստերոիդները և այլն: Աստղագիտությունը գիտություն է, որը կոչված է բացատրելու անհասկանալի երևույթները, որոնք տեղի են ունենում տիեզերքում և բացատրելու մեր կյանքը:

Можно сказать, что астрономия появилась в тот момент, когда человек начал задавать себе вопросы об устройстве нашего мира. Первые представления о Вселенной были весьма примитивными, они исходили из религии. Уже с  6-4 в. До н.э. люди начали изучать звезды и их движение. С развитие математических знаний и физических исследований совершенствовались представления человека о Вселенной. Первая астрономическая революция произошла в 1500 г. до н.э. – именно тогда возникла сферическая астрономия, появились точные календари, а значит астрометрия. Жрецы Вавилона, которые составляли астрономические таблицы, календари племен майя, сведения, сохранившиеся со времен Древнего Китая и Древнего Египта – все это стояло у истоков астрономии. Впервые древнегреческие ученые, в частности Пифагор, предположили, что Земля имеет форму шара, Аристарх Самосский – что земля вращается вокруг Солнца. Основным достижением этого периода является возникновение геоцентрической теории мира. Существенный вклад в развитие астрономии внес Галилей.

Կարելի է ասել, որ աստղագիտությունը հայտնվեց այն պահին, երբ մարդը սկսեց ինքն իրեն հարցեր տալ մեր աշխարհի կառուցվածքի մասին։ Տիեզերքի մասին առաջին պատկերացումները շատ պարզունակ էին, դրանք գալիս էին կրոնից։ Արդեն 6-4-րդ դդ. մ.թ.ա. մարդիկ սկսեցին ուսումնասիրել աստղերն ու նրանց շարժումը: Մաթեմատիկական գիտելիքների և ֆիզիկական հետազոտությունների զարգացման հետ մեկտեղ բարելավվեցին մարդու պատկերացումները Տիեզերքի մասին: Առաջին աստղագիտական ​​հեղափոխությունը տեղի է ունեցել մ.թ.ա 1500 թվականին։ — հենց այդ ժամանակ առաջացավ գնդաձև աստղագիտությունը, հայտնվեցին ճշգրիտ օրացույցներ, ինչը նշանակում է աստղագիտություն: Բաբելոնի քահանաները, ովքեր կազմել են աստղագիտական ​​աղյուսակներ, մայաների ցեղերի օրացույցներ, Հին Չինաստանի և Հին Եգիպտոսի ժամանակներից պահպանված տեղեկությունները — այս ամենը կանգնած է աստղագիտության ակունքներում: Առաջին անգամ հին հունական գիտնականները, մասնավորապես Պյութագորասը, առաջարկեցին, որ Երկիրը գնդակի ձև ունի, Արիստարքոս Սամոսացին, որ երկիրը պտտվում է Արեգակի շուրջը: Այս ժամանակաշրջանի գլխավոր ձեռքբերումը աշխարհի աշխարհակենտրոն տեսության առաջացումն է։ Գալիլեոն նշանակալի ներդրում է ունեցել աստղագիտության զարգացման գործում։

Астрономия делится на пять направлений:

  • раздел, который изучает космические объекты в целом, называется астрометрией;
  • второе направление называется небесная механика. К ней относится область астрономии, которая изучает законы передвижения, массу, объемы и формы небесных тел;
  • третье направление представляет собой теоретическую астрономию, которая отвечает за компьютерное моделирование и создание макетов на земле небесных тел и систем;
  • раздел астрономии, который изучает химический состав, и физические свойства небесных тел называется астрофизикой;
  • пятый раздел, который изучает историю возникновения небесных систем ,объектов и Вселенной называется археоастрономия.

Основой работы астрономов являются только наблюдения. Практически вся информация, которая существует в настоящее время о небесных системах и телах получена только с помощью наблюдений.

Работа астрономов – наблюдать за космическими объектами и Вселенной является сложным, трудоемким процессом, который требует огромной сосредоточенности, внимательности и регулярности.

Изучаемые объекты находятся на очень большом расстоянии от наблюдателей, которое не измеришь даже в миллионах километров. Поэтому ученые для изучения объектов солнечной системы и других небесных тел ввели свою единицу измерения – астрономическую единицу. За одну астрономическую единицу приняли размер большой полуоси орбиты нашей планеты Земли, который составляет 140 миллионов километров.

Աստղագիտությունը բաժանված է հինգ ոլորտների.

  • այն բաժինը, որն ընդհանուր առմամբ ուսումնասիրում է տիեզերական օբյեկտները, կոչվում է աստղաչափություն;
  • երկրորդ ուղղությունը կոչվում է երկնային մեխանիկա: Այն ներառում է աստղագիտության ոլորտը, որն ուսումնասիրում է երկնային մարմինների շարժման, զանգվածի, ծավալի և ձևի օրենքները.
  • երրորդ ուղղությունը տեսական աստղագիտությունն է, որը պատասխանատու է համակարգչային մոդելավորման և երկնային մարմինների և համակարգերի երկրագնդի վրա մոդելների ստեղծման համար.
  • աստղագիտության այն ճյուղը, որն ուսումնասիրում է երկնային մարմինների քիմիական կազմը և ֆիզիկական հատկությունները, կոչվում է աստղաֆիզիկա.
  • հինգերորդ բաժինը, որն ուսումնասիրում է երկնային համակարգերի, առարկաների և տիեզերքի առաջացման պատմությունը, կոչվում է հնաստղագիտության:

Աստղագետների աշխատանքի հիմքը միայն դիտարկումներն են։ Գրեթե ամբողջ տեղեկատվությունը, որը ներկայումս գոյություն ունի երկնային համակարգերի և մարմինների մասին, ստացվում է միայն դիտարկումների միջոցով:

Աստղագետների աշխատանքը՝ տիեզերական օբյեկտները և Տիեզերքը դիտարկելը բարդ, ժամանակատար գործընթաց է, որը պահանջում է մեծ կենտրոնացում, ուշադրություն և օրինաչափություն:

Ուսումնասիրված օբյեկտները գտնվում են դիտորդներից շատ մեծ հեռավորության վրա, որը հնարավոր չէ չափել նույնիսկ միլիոնավոր կիլոմետրերով։ Հետևաբար, Արեգակնային համակարգի և այլ երկնային մարմինների օբյեկտներն ուսումնասիրելու համար գիտնականները ներդրեցին իրենց չափման միավորը՝ աստղագիտական ​​միավորը: Մեկ աստղագիտական ​​միավորի համար նրանք վերցրել են մեր Երկիր մոլորակի ուղեծրի կիսամյակային առանցքի չափը, որը կազմում է 140 միլիոն կիլոմետր:

Суть астрономии в древности — это наблюдение. В этой науке невозможны эксперименты, как в физике или химии, поскольку объекты изучения людям недоступны. Но значение астрономии в жизни человека и сегодня очень большое. Вся информация о небесных телах и теперь добывается из получаемых электромагнитных излучений. Но в последние несколько десятилетий учёные получили возможность изучать некоторые небесные объекты непосредственно — автоматические станции зондируют атмосферу ближайших планет, изучается их грунт.

Именно этот факт разделил астрономию на две основные части — теоретическую и наблюдательную. Последняя имеет целью получать данные из наблюдений за небесными телами, которые потом анализируются с помощью физики и её основных законов. А теоретики-астрономы разрабатывают компьютерные, математические и аналитические модели, с помощью которых описывают астрономические явления и объекты. Нужно ли говорить, что значение астрономии как науки для человечества просто огромно? Ведь эти две ветви не существуют отдельно сами по себе, они дополняют друг друга. Теория ищет объяснения по результатам наблюдений, а наблюдатели подтверждают или нет все гипотезы и теоретические выводы.

Աստղագիտության էությունը հնությունում դիտումն է։ Այս գիտության մեջ փորձարկումներն անհնարին են, ինչպես ֆիզիկայում կամ քիմիայում, քանի որ ուսումնասիրության առարկաները մարդկանց համար անհասանելի են։ Բայց աստղագիտության նշանակությունը մարդու կյանքում շատ մեծ է նույնիսկ այսօր։ Երկնային մարմինների մասին ողջ տեղեկատվությունը այժմ ստացվում է ստացված էլեկտրամագնիսական ճառագայթումից։ Սակայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գիտնականները կարողացել են ուղղակիորեն ուսումնասիրել որոշ երկնային օբյեկտներ. ավտոմատ կայանները հետազոտում են մոտակա մոլորակների մթնոլորտը, ուսումնասիրվում է նրանց հողը:

Հենց այս փաստն էլ աստղագիտությունը բաժանեց երկու հիմնական մասի՝ տեսական և դիտողական: Վերջինս նպատակ ունի տվյալներ ստանալ երկնային մարմինների դիտարկումներից, որոնք հետո վերլուծվում են՝ օգտագործելով ֆիզիկան և դրա հիմնական օրենքները։ Իսկ տեսական աստղագետները մշակում են համակարգչային, մաթեմատիկական և վերլուծական մոդելներ, որոնցով նրանք նկարագրում են աստղագիտական ​​երևույթներն ու առարկաները։ Պե՞տք է արդյոք ասել, որ աստղագիտության՝ որպես գիտության նշանակությունը մարդկության համար ուղղակի հսկայական է։ Ի վերջո, այս երկու ճյուղերը ինքնուրույն գոյություն չունեն, դրանք լրացնում են միմյանց։ Տեսությունը փնտրում է բացատրություններ՝ հիմնվելով դիտարկումների արդյունքների վրա, և դիտորդները հաստատում են կամ ոչ բոլոր վարկածներն ու տեսական եզրակացությունները։

ԿԱՅՔԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐԸ՝

1

2

3