Posted in Պատմություն 9

Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

Ռուս-պարսկական պատերազմը տեղի է ունեցել 1826-1828 թվականներին Ռուսաստանի կայսրության և Իրանի միջև ՝Հայաստանի արևելյան գավառներում։Պատճառը այն էր , որ Ռուսաստանը ուզում էր ընդլայնվել դեպի Սև և Կասպից Ծովեր,նաև Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը և տարբեր երկրների հետ կատարվող առևտուրը։Իսկ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին ,ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում կորցրած գավառները։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։  Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը։ Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ]։

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանությունների։

Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Երկու երկրների ռազմագերիներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում: Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք: Երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները:

ուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն:

Թողնել մեկնաբանություն