Արցախի ազատագրական պայքար
Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան: Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Սյունիքի ազատագրական պայքար
1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին։ Դավիթ Բեկը Հայ ազգային-ազատագրական շարժման մեծագույն գործիչներից է: Նրա ծննդյան թիվն անհայտ է: Դավիթ Բեկը Հայաստան է եկել Ստեփանոս Շահումյանցի խնդրանքով: Ստեփանոս Շահումյանցը հետևյալ խնդրանքով դիմել էր Վրաց թագավորին. «Մեզ մի մարդ տուր, որ զորապետ լինի, և մենք հոգ տանենք զորք հավաքելու մասին և դրանով հողը թշնամիներից ազատենք»: Իսկ նա՝ ընդառաջելով ոչ միայն Ստեփանոս Շահումյանցի, այլև 50 հայ իշխանների խնդրանքին՝ կանչեց մցխեթցի հայ Դավիթ-բեկին, իրավունք տալով նրան գնալու Կապան, զորք հավաքելու և ազատագրելու հայրենիքը:
Լսելով նոր զորավարի մասին՝ գավառներից մոտ 400 այր միացան նրան: Նա իր շուրջ համախմբեց Շիուհայրի տղամարդկանց և տեղեկացրեց իր ծրագրերի մասին: Ու հենց այս այրերի հետ էլ՝ մոտ 400 հոգով, Եռաբլուրում նա հաղթանակ տարավ 60000-անոց բանակ ունեցող Ջևանշիր ցեղի դեմ:
Այս ժամանակաշրջանում Տաթևում մի մելիք կար, որն ուրացել էր քրիստոնեական հավատքը: Նրա անունն ուրանալուց առաջ Դավիթ էր, իսկ ուրանալուց հետո նա և իր որդիները վերցրել էին Պաղրի ազգանունը: Դավիթ Բեկը լսելով այդ մելիքի մասին՝ բարկանում է և որոշում է հարձակվել նրա վրանի վրա: Այնուհետև տանում է նրան Շինուհայր և հրամայում 12 օր եկեղեցում բոլորի ներկայությամբ բարձրաձայն ասել «Լույ՛ս Լուսավորչի հավատին, վա՜յ ուրացողին»: Իսկ հետո գլխատում է նրան:
Որոշ ժամանակ անց Դավիթ Բեկը փորձում է իր մոտ է տանել տեր-Ավետիսին և Մելիք Փարսադանին, որպեսզի նրանք օգնեն Դավթին միասին դուրս քշել թշնամիներին երկրից, սակայն նրանք չեն համաձայնում: Դավիթ Բեկի հերթական հաղթական ճակատամարտից հետո նրանք գալիս են ողջունելու Դավիթին, սակայն Դավիթը բարկանում է և նրանց տասներկու օր բանտարկում Շինուհայրում:
Այնպես է ստացվում, որ Գուգարաց Հովհաննեսը չի կարողանում թուրքերից ազատագրել Որոտնա բերդը, իսկ հետո գալիս է Շինուհայր և Տեր Ավետիսին ու նրա աներոջը ուղարկում է Հալիձոր՝ Դավիթ Բեկի մոտ:
Իր Կապան գալու երրոդ Տարում Դավիթ Բեկը ազատագրեց Որոտնա բերդը և դուրս քշեց այնտեղից բոլոր օտարազգիներին:
Այնպես ստացվեց, որ որոշ ժամանակ Դավիթն իր մոտ քիչ զորք պահեց, մնացածին ուղարկելով Պարկուշատի զորքերի դեմ: Առիթը բաց չթողնելով նրա վրա հարձակվեց Նախիջևանի խանը: Դավիթը շտապ զորահավաք արեց և արժանի հարված հասցրեց թշնամուն: Դավթի երկար հետապնդումներից հետո թշնամին հակահարված հասցրեց Դավթին և Դավթի զորքերը փախուստի դիմեցին:
