1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը․
Ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման այդ երևույթը կոչվում է բնական ճառագայթաակտիվություն:
2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը․
Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։
3. Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար․
Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։
4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ․
Ճառագայթաակտիվությունը լինում է բնական՝ պայմանավորված միջավայրում առկա ռադիոակտիվ տարրերով, և արհեստական՝ առաջացած մարդու տնտեսական գործունեության հետևանքով:
5. Ի՞նչ է ալֆա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը․
∝ ճառագայթումը հելիումի միջուկների հոսք է, որոնցից յուրաքանչյուրն ունի +2e լիցք և He-ի ատոմի զանգված (իր մեջ պարունակում է 2 պրոտոն և 2 նեյտրոն):
6. Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը․
β ճառագայթումն էլեկտրոնների փունջ է, և մասնիկների լիցքը հավասար է −e-ի: β ճառագայթները անարգել անցնում են թղթի կամ ալյումինե նրբաթիթեղի միջով, իսկ 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը գործնականում լրիվ կլանում են այն:
7. Ի՞նչ է գամմա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը․
γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումն ընդհանրապես լիցք չունի, այդ պատճառով չի շեղվում էլեկտրական կամ մագնիսական դաշտով անցնելիս: γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումը համարյա չի փոխազդում միջավայրի հետ և հեշտությամբ անցնում է նյութի միջով: 5սմ հաստությամբ կապարի շերտով γ ճառագայթումը նույնպես չի անցնում:
10. Ինչո՞վ է պայմանավորված ճառագայթաակտիվությունը ազդեցությունն օրգանիզմի վրա:
Ճառագայթաակտիվությունը նյութերի ճառագայթումը վնասում է օրգանիզմի բջիջները՝ խախտելով դրանց բնականոն գործունեությունը: Որքան շատ էներգիա է հաղորդում ճառագայթումն օրգանիզմին այնքան շատ են օրգանիզմում առաջացած վնասվածքները:
9. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն․
Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին: ՄՀ-ում այն չափում են գրեյներով:
10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը․
Ճառագայթման բնական ֆոնը այն է, երբ ճառագայթումը բնական է, օրինակ՝ տիեզերական ճառագայթները կամ շրջապատի ճառագայթաակտիվությունը:
11. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար․
Ճառագայթման պայմաններում աշխատող մարդկանց համար տարեկան առավելագույն բաժնեչափը սահմանված է 5*10-2Գր: Կարճ ժամանակում ստացած 3:5Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:
12. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ․
Ճառագայթահարման համար հատկապես խոցելի են հատկապես կարմիր ողնուղեղի և արյունաստեղծ համակարգի այլ տարրերը: Ճառագայթահարման ազդեցության նկատմամբ նաև խոցելի է մանկան օրգանիզմը: Ճառագայթահարումը նաև բացասաբար է անրադառնում ժառանգականության կոդի վրա:
13. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը․
Փոքր չափի ճառագայթահարումը կարող է բուժել հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղ:
14. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը․
Ատոմի բնութագրական չափը 10−10 մ է, իսկ միջուկինը՝ 10−15 մ, այսինքն ատոմի միջուկի շառավիղը մոտ 100000 անգամ փոքր է ատոմի շառավղից: Չնայած դրան, ատոմի զանգվածը գործնականում հավասար է միջուկի զանգվածին:
15. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը․
Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից:
16. Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը․
Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի մոդուլին:
1930 թ․ Վիկտոր Համբարձումյանը և Դ․ Դ․ Իվանենկոն ցույց տվեցին, որ միջուկը չի կարող, ինչպես համարվում էր այն ժամանակ, բաղկացած լինել պրոտոններից և էլեկտրոններից, որ պրոտոններից բացի միջուկում պետք է լինեն ինչ-որ չեզոք մասնիկներ՝ նեյտրոններ:
17. Որքան է միջուկում պրոտոնների թիվը․
Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվի՝ Z-ի հետ: Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը:
18. Որ մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ․
Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
19. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը․
Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:
20. Ինչ է մեկ զ.ա.մ.-ը․
Պրոտոնների և նեյտրոնների զանգվածներն արտահայտվում են զ․ա․մ․-ով՝ զանգվածի ատոմային միավորով։
21. Օգտվելով Մենդելեեվի քիմիական տարրերի աղյուսակից որոշել ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամներով։
196,97 x 1,66057 x 10-27=327,0824729x 10-27
22. Ինչ է իզոտոպը։ Ջրածնի ինչ իզոտոպներ գիտեք․
Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ: Ջրածնի իզոտոպներն են դեյտերիումը և տրիտիումը: