Posted in Պատմություն 9

Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Սմբատ 1-ին

Աշոտ 1-ը մահացավ 890թ. և իր հաջորդ Սմբատ 1-ին թողեց ամուր և միավորված երկիր։ Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին և արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը ՝ ճկուն դիվանագիտություն խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև։ 892թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը, ձերբակալեց արաբներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները և Գուգարքի Ջավախք գավառը։ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմտուտքում ՝ Եփրատ, հյուսիսում ՝ Վիրք և հարավում ՝ Տավրոսի լեռները։ 892թ. Սմբատ 1-ը օգնեց վրացիներին և Վիրքից դուրս վտարեց արաբներին։ Նրա օժանդակությամբ վրաց Բագրատունիներից Ատրենսեհը դարձավ Վրաստանի թագավոր։ 893թ. Սմբատ 1-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Նույն թվականին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ։ Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությունը։ Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդը ներխուժեց Հայաստան և գրավեց Նախճավանը, հետո ՝ ավերված Դվինը։ 894թ. Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց զորքերը Սաջյանի ամիրայի նկատմամբ տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից։ Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը հաջողություն չհասնելով ռազմական ճանապարհով, փորձեց օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը։ 908թ. Յուսուֆը ՝ օգտվելով առիթից թագ ուղարկեց Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր։ Շուտով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ։ Տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակը անհաջողություն կրեց։ Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում։ Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին։ Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը։ Հակաարաբական պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը։ Յուսուֆը Հայոց Թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց ու հրամայեց զենքը վայր դնել ու հանձնվել, բայց քաջայրի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը։ Գազազած Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին։

Պայքարը տեյվեց մոտ 10 տարի։ Աշոտը համախմբել էր բազմաթիվ հայ իշխանների, բանակը վերակազմավորվել էր։ Վեճ առաջացնելու նպատակով Ատրպատականի ամիրա որը թագավոր են ճանաչում թագավորի հորեղբոր որդուն`Աշոտին։ Սակայն նրան և իր աջակից իշխաններին հաջողվում է սանձել։Աշոտը խուսափելով թշնամուց ամրանում է Սևանում։ Սևանի վրա հարձակում են կատարում Բեշիի զորքը, սակայն պարտություն են տանում Գևորը Մարզպետունու փոքրաթիվ ջոկատի շնորհիվ։ Եվ երկու պարտումներից հետո մինչև 925 թվական արաբները դուրս բերեցին իրենց զորքերը Հայաստանից։

Աշոտ 2-րդ Երկաթ 

Աշոտ Երկաթը Հայոց Թագավոր Սմբատ 1-ի ավագ որդին է և գահը ժառանգել է 914թ. հոր եղերական մահից հետո։ Աշոտ 2-ին իր քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ։ Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Աշոտ Երկաթը գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ Գահակալելուց հետո մյուս եղբոր Աբասի հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը և Աղստևի Հովիտը ու ջախջախել է արաբական կայազորը։ 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Երկաթը մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթըփոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունը և միասնականությունը ու 922 թ-ին նա ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց թագավոր։

Թողնել մեկնաբանություն