Posted in Քիմիա 9

Թունավոր նյութերը օդում

Ժամանակակից հասարակության մեջ կտրուկ աճում է արտադրական էկոլոգիայի դերը, իսկ դա կարելի է իրագործել հայտնագործելով ու կատարելագործելով շրջակա միջավայրի պահպանությա ,ինժեներա տեխնիկական միջոցները համաշխարհային մասշտաբով զարգացնելով անթափոն տեխնոլոգիական արտադրություններ: Շրջակա միջավայրի պահպանության գործում կարևոր դեր ունի էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը

Մթնոլորտը համարվում է երկրագնդի արտաքին շերտը և կազմում է Երկրի զանգվածի քիչ մասը սակայն նրա դերը չափազանց մեծ է չէ ո՞ր մթնոլորտային շերտի առկայությունն է որոշում Երկրի մակերեսի ողջ ջերմային ռեժիմը և պաշտպանում Երկիրը տիեզերական ճառագայթումից: Սակայն մարդկության արտադրական գործունեությունը ազդում է մթնոլորտի վրա, որի աղտահարման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական ձեռնարկությունները ,տրանսպորտը,  թունաքիմիկատների օգտագործումն, հումքի վերամշակումն, ինչպես նաև ջեռուցման համար օգտագործվող վառելիքի այրումը և այլն:

Մթնոլորտի անտրոպոգեն աղտոտման ամենահիմնական աղբյուրներից մեկը ավտոտրանսպորտն է: Ներկայումս ողջ աշխարհում հաշվում է ավելի քան 280 մլն ավտոմեքենա, որոնք տարեկան մթնոլորտ են արտամղում 50 մլն տոննա ածխաջրածիններ և 200 տոննա ածխածնի օքսիդներ: Բացի այդ շարժիչի աշխատանքի ընթացքում օդի ազոտը միանում է թթվածնին առաջացնելով ոչ պակաս վտանգավոր ազոտի օքսիդներ NO և NO2 և այլն: Առանձնապես վտանգավոր է (Il) ածխածնի օքսիդը CO –ն, որը հայտնի է շմոլ գազ ,անունով որի նույնիսկ 5-10 -մգ ը օդում բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա իսկ 20 –մգն արդեն շնչահեղձ է անում մարդկանց:

Շմոլ գազը CO-ն անգույն, անհոտ, թունավոր գազ է: Վատ է `լուծվում ջրում և լավ է լուծվում օրգանական լուծիչներում:

Այն ընկնելով օրգանիզմ 300 անգամ ավելի արագ է միանում հեմոգլոբինի հետ քան թթվածինը, առաջացնելով կարբօքսիհեմոգլոբին որի պարունակությունը 60%-ից բարձր մահացու է: 0,2 / COմգ լ պարունակող միջավայրում կարելի է գտնվել 1 ժամ, հետո ի հայտ են գալիս թունավորման նշաններ, գլխապտույտ, սրտխառնոց, ոտքերում թուլություն, լսողության և տեսողության վատթարացում, շարժումների կորդինացիայի խախտում գիտակցության կորուստ, ցնցումներ, շնչառության կանգից՝ մահ:

Թթվային անձրևների առաջացումը պայմանավորված է խոնավ օդում ազոտի և ծծմբի օքսիդների առկայությանբ: Ածխածնի օքսիդը կարող է առաջանալ ցածր ջերմաստիճաններում վառելանյութերի այրումից թթվածնի պակասի դեպքում:

Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր են նաև ,երկաթուղային ,ծովային, գետային և օդային տրանսպորտի ձևերը:

Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ են արտանետվում մթնոլորտ հրթիռներից, ինչն էլ հանդիսանում է օզոնային շերտի քայքայման պատճառներից մեկը:

Թունավոր քիմիական միացությունները մեծ քանակությամբ նախատեսված են ռազմական գործողությունների և հակառակորդի կենդանի ուժը վնասելու համար: Թունավոր նյութերը օրգանիզմ են թափանցում շնչառական օրգանների, մաշկի լորձաթաղանթի և մարսողական ուղիների միջոցով: Թունավոր նյութեր առաջինը կիրառել է Գերմանիան 1914-1918թ.՝ առաջին համաշխարային պատերազմի ժամանակ, ռազմական գործողություններում:

Թողնել մեկնաբանություն