Ուղղորդող հարցեր.
- Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք,թվարկեք…
Երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։ - Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները
Առողջ ապրելակերպն ունի մի քանի սկզբունք՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, ինչպես նաև օդ, առողջ ու անխոչընդոտ քուն՝ “888” սխեմայով, սպորտ, քայլք, հիգիենա, վատ սովորություններից զերծ մնալը, սթրեսային իրավիճակներից ուրախ դուրս գալը։ Սրանք բոլորը պահպանելով, մենք նաև պահպանում ենք առողջ ապրելակերպի կարևորագույն սկզբունքները։ “888” սխեման իրենից ենթադրում է մարդուն ամենահամապատասխան առօրյա գրաֆիկ։ Այսինքն, 8 ժամ քուն, 8 ժամ՝ աշխատանքի ու գործերի համար, 8 ժամ՝ քայլելու, զբաղվելու, հանգստանալու համար։ - Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում
Տարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբ։ - Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ
Այն սնունդն է, որը չի պարունակում վնասակար նյութեր։ Այսինքն, այնպիսի նյութեր, որոնք բացասաբար չեն ազդում մարդու առողջության վրա։ Մաքուր է այն սնունդը, որտեղ չկան քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ, ներկեր: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև աճեցման տեղը, օդի մաքրությունը, ոռոգման ջրերի քիմիական կազմը, արդյունաբերական ազդեցության գոտուց հեռավորությունը: - Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները
Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնացած են դարձնում Ca և Mg աղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։ - Ի՞նչ է <<նիտրատային աղետը>>
1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ: - Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
Այն ջուրը, որը ինչպես սնունդը, չի պարունակում վնասակար նյութեր, չի հոսում կեղտոտ կամ վտանգավոր վայրերում։ Ամենամաքուր ջուրը թորածն է, սակայն այն խմել չի կարելի։ Այնուամենայնիվ, ջուրը պետք է պարունակի որոշակի հավելցումներ՝ ֆտոր, քիմիական այլ միացություններ, տարրեր։ - Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները
Ջուրը աղտոտման հիմնական տեսակներից են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, թթվածնի կլանիչները, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը, սննդային աղտոտվածությունը։ - Ի՞նչ է թորած ջուրը, ինչպե՞ս են ստանում թորած ջուր:
Թորած ջուր, թորման եղանակով հանքային աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուր։ Թափանցիկ է, անգույն և չեզոք։ Մաքրման աստիճանը կախված է կիրառման նպատակներից։ Պահում են անագե փակ անոթներում կամ քիմիապես կայուն շշերում։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։ Երկարատև օգտագործումը առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում։