Posted in գրականություն 9

Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը՝ դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքանչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց-կամաց բոլորը սկսեցին տեղաշարժվել կենտրոն:
— Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

Առաջադրանքներ՝

Առաջադրանքներ՝

Ա․ Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Ըստ ստեղծագործության՝ Սուրբ մարդը ողջ կյանում հետևել էր պատվիրաններին, որովհետև․

  • ինքը դա էր ճիշտ համարում
  • այլ կերպ չէր կարող ապրել, որովհետև ազնիվ էր
  • այդպիսի կյանքը նրան հաճույք էր պատճառում
  • չէր ուզի պատվիրաններով ապրել, բայց ուզում էր դրախտ ընկնել

Բ․ Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը, հեղինակի ասելիքը։

Պատմվածքում մահացած մարդիկ հավաքվել էին երկնքի դարպասների մոտ: Սուրբ Պետրոսը նրանց բաժանեց երեք խմբի: Առաջին խբում այն մարդիկ էին, ովքեր տասը պատվիրրաններից յուրաքանչյուրը խախտել էին: Երկրորդ խմբում՝ նրանք, ովքեր պատվիրաններից գոնե մեկն են խախտել: Իսկ երրորդում՝ նրանք, ովքեր ոչ մի պատվիրան չեն խախտել: Երրորդ խմբում մի մարդ կար: Աստված որոշեց ներել պատվիրանները խախտող մարդկանց, որ այն մի մարդը միայնակ չմնա: Սուրբ մարդը ասաց, որ եթե մեղքերը ներելու են, նա կարող էր իր կյանքը դատարկ տեղը չծախսել:

Վրջում բացահայտվում է, որ այդ մարդը ճիշտ կյանքով է ապրեմ միայն նրա համար, որ գնա Դրախտ ու երկնքում չպատժվի: Նա կարծում էր, որ իր կյանքը դատարկ տեղն է ծախսել: Նանակում է, որ նա չի գիտակցել ճիշտ ապրելու կարևորությունը: Դա ավելի վատ է, քան մեղք գոծողելը:

Ինձ թվում է, որ իրական կյանքում մարդը չի կարող մեղք չգործել: Մեզնից յուրաքանչյուրը ինչ-որ մեղք գործել ենք կամ գործելու ենք: Կարևորը հասկանալ քո մեղավորությունն ու փորձել քավել արածդ մեղքերը:

Թողնել մեկնաբանություն