Posted in գրականություն 9

Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը՝ դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքանչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց-կամաց բոլորը սկսեցին տեղաշարժվել կենտրոն:
— Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

Առաջադրանքներ՝

Ա․ Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Ըստ ստեղծագործության՝ Սուրբ մարդը ողջ կյանում հետևել էր պատվիրաններին, որովհետև․

  • ինքը դա էր ճիշտ համարում
  • այլ կերպ չէր կարող ապրել, որովհետև ազնիվ էր
  • այդպիսի կյանքը նրան հաճույք էր պատճառում
  • չէր ուզի պատվիրաններով ապրել, բայց ուզում էր դրախտ ընկնել

Բ․ Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը, հեղինակի ասելիքը։

Իմ կարծիքով այս պատմվածքի ասելիքը այն է, որ ամեն մեղք էլ ներվում է, եթե նրանք հասկանում են իրենց սխալը և ներողություն են խնթրում խոստանալով, որ էլ չեն անի:

Մենք ձգտում ենք ավելի նկարազարդ դարձնել մեր կյանքը, քանի որ չենք ուզում, որ պատվիրաններին ենթարկվելով, կյանքը անցնի «սպիտակ ու սև»։ Հեղինակի ասելիքն ու արտահայտված գաղափարը այն է, որ ծերուկը իր կյանքը «դժբախտ» էր ապրել՝ պատվիրանների պատճառով։ Իհարկե, պատվիրանները սուրբ խոսքեր են, բայց բոլորս էլ գեթ մեկ անգամ դրանցից որևէ մեկը խախտել ենք՝ մեր կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար։

Թողնել մեկնաբանություն