Posted in Առողջագիտություն

Շնչառության սուր խանգարում

Մարդու մարմնի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մատակարարում։ Շնչառական համակարգը շնչառության միջոցով մարմինն ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակով և հեռացնում ածխաթթու գազը։ Շնչառությունը կատարվում է շնչառական, սրտանոթային, նյարդային և հենաշարժիչ համակարգերի հմատեղ գործունեության շնորհիվ։

Այս համակարգերից յուրաքանչյուրի գործունեության խաթարումը, որը լինում է որոշ վնասվածքների և հիվանդությունների դեպքում, կարող է բերել շնչառության խանգարումների շատ հաճախ կյանքին անմիջական վտանգ են սպառնում, քանի որ խախտվում է թթվածնի մատակարարումը հյուսվածքներին, մասնավորապես դա խիստ է անդրադառնում նյարդային համակարգի գործունեության վրա։ Շնչառության խանգարման արագ հայտնաբերումն ու ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը կարող են թեթևացնել տուժածի վիճակը և կանխել հետագա բարդությունները։

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ և ազատ, առանց որևէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին և ուշադրություն դարձնել նրա շնչառությանը և մենք կարող ենք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում,ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ,ավելի դանդաղ կամ անկանոն լինել,ավելի խորը կամ մակերեսային լինել,այսինքն ՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։ Շնչառության դժվարացման մասին վկայում է նաև մաշկի վիճակը,այն լինում է անսովոր խոնավ ու կարմրացած, հետո ՝ գունատ կամ կապտավուն։ Տուժածը կարող էգլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի և ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած,անհանգիստ կամ վախեցած։

Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում մեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ ենք հայտնաբերում, նախ ուշադիր պետք է զննել շրջապատը և ապահովել անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է ՝ դեռևս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխել տարածքը ՝ բացել դուռը,պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերել տուժածին այդ վտանգավոր տարածքից։

Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։ Նստեցնել տուժածին հարմար դիրքով, ցանկալի է ՝ իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը ՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին և այլն։ Խորհուրդ տալ նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչել և հանգստացնել տուժածին,  չթողնել որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովել թարմ օդի բավարար քանակ ՝ բացել պատուհանը կամ դուռը և խնդրել այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկել տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցել տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնել ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, զանգել շտապ օգնություն։

Թողնել մեկնաբանություն