Սպիտակուցի դերը մկաններում
Սպիտակուցները կարևոր դեր են կատարում մկանների գործունեության, կրճատման և կոորդինացմանը համար: Սպիտակուցները ներկա են մկանների հյուսվածքներում, ինչպես նաև մկանների աճը պայմանավորված է օրգանիզմում առկա սպիտակուցների թվի հետ:
Սպիտակուցների դերը իմունային պաշտպանությամ մեջ
Սպիտակուցները ահռելի դեր են կատարում իմունային համակարգի ամրապնդման համար: Մարդու օրգանիզմը ունի յուրահատուկ մշակված ինքնապաշտպանական մեխանիզմ տարբեր ինֆեկցիաների և հիվանդությունների դեմ: Այդ ինքնապաշտպանությունը իրականացվում է հակամարմինների օգնությամբ, որոնք սպիտակուցների խումբ են իրենցից ներկայացնում: Հակամարնինները հայտնաբերում են օտար տարրերին, հարուցիչներին և ոչնչացնում դրանք:
Սպիտակուցները և նյարդային ազդակը
Սպիտակուցները պահպանում են նյարդային համակարգի անխտիր գործունեությունը: Նյարդային համակարգը ակտիվանում է, երբ այն ազդակներ է ստանում և պատասխան ազդակներ տալիս: Նյարդային ազդակն ընդունողները բաղկացած են սպիտակուցներից: Այս ընդունիչները փոխանցում են նյարդային ազդակները բջիջներով և կարգավորում կենտրոնական նյարդային համակարգը:
Սպիտակուցը, որպես էներգիայի աղբյուր
Սպիտակուցը օրգանիզմի համար նաև հանդիսանում է որպես էներգիայի աղբյուր: Եթե անձը մարմնի քաշը իջեցնելու համար բեռնաթափման օր է հայտարարել կամ դիետա է պահում, օրգանիզմը օգտագործում է իր սպիտակուցները, որպեսզի կոմպենսացնի այդ ամենը:
Քանի որ մեր օրգաիզմը չունի պահեստավորված սպիտակուցներ, ֆերմենտները` մկանների սպիտակուցները քայքայվում են, որպեսզի արտադրվեն ամինաթթուներ և վերջիններս էլ օրգանիզմը ապահովեն էներգիայով կամ սինթեզեն գլյուկոզա:
Առողջ մազեր և սպիտակուց
Սպիտակուցները նպաստում են առողջ մազեր ունենալուն և պաշտպանում են մազերը արտաքին միջավայրի վնասներից: Սպիտակուցները իրենց հատկություններով ազդում են մազի աճի վրա: Հենց այս հատկություններն են օգտագորվում մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկական միջոցների մեջ:
Մոլեկուլային տեղափոխություն
Սպիտակուցների մյուս կարևոր ֆունկցիան բջիջներում առկա տարրերի տեղափոխությունն է և պահեստավորումը: Այս ամենը կարևոր է արյան հոսքի սահուն ընթացքի և օրգանիզմի սնման համար: Օրինակ թթվածինը արյան կարմիր գնդիկներին հասնում է հեմոգլոբին կոչվող սպիտակուցի շնորհիվ:Մյուս սպիտակուցը, որ կոչվում է ֆերիտին, պատասխանատու է լյարդում արյան և երկաթի պահեստավորման համար:
Առողջ մաշկ և սպիտակուց
Սպիտակուցներից կոլագենը ապահովում է մաշկի բջիջների, հուսվածնքերի ուժը և առաձգականությունը: Կոլագենը վերականգնում է վնասված մաշկը նպաստում բջիջների ռեգեներացիային: Առողջ, առաձգական և առանց կնճիռների մաշկը կախված է օրգանիզմում կոլագեն սպիտակուցի քանակից:
Բջիջների և հյուսվածքների ռեգեներացիա
Բջիջների և հյուսվածքների թարմացումը և ռեգեներացիան շատ կարևոր երևույթներ են առողջ մարմնի համար: Մարմինը մշտական կարիք ունի ամինաթթուների, որոնք կազմավորում են սպիտակուցներ և վերջիններս էլ նպաստում են նոր բջիջների և հյուսվածքների, ինչպես օրինակ եղունգների, մազերի աճին, մաշկի թարմացմանը: Մարսողական համակարգի, մաշկի և արյան բջիջների կյանքի տևողությունը մի քանի շաբաթ է: Մի քանի շաբաթից մահացած հյուսվածքներին և բջիջներին փոխարինելու են գալիս նորերը և հենց վերջինների ստեղծմանն էլ նպաստում են սպիտակուցները:
Սպիտակուցների մարսում և ներծծում
Սպիտակուցների մարսողությունը շատ կարևոր է մարմնի կողմից ամինաթթուների ներծծման համար: Ֆերմենտներից պեպսինը ակտիվացվում է ստամոքսահյութի արտադրմամբ և սպիտակուցները աստիճանաբար մարսվում են ստամոքսում: Մարսողության գործընթացը շարունակվում է և ավարտվում փոքր աղիքում:
Օրեկան կարելի է օգտագործել 2-3 չափաբաժին սպիտակուցով հարուստ սննդամթերք: Օրինակ մեկ ձուն կամ 1 ունցիա (28.3 գ) պանիրը համարվում է մեկ չափաբաժին սպիտակուց: Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել 0.75գ սպիտակուց, իսկ տղամարդկանց 0.84գ: Իսկ տարիքով մարդկանց, հղիների, աթլետների և քաշ հավաքող սպորտսմենների համար սպիտակուցի չափաքանակը կարող է տատանվել: