Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։
վերլուծություն՝
Եվ — համադասական շաղկապ
թեկուզ — սահմանափակման վերաբերական/ զիջման պարագա
ամառվա — իրանիշ, հատկացուցիչ, հասարակ, վերացական գոյական, սեռական հոլով, -վա արտաքին հոլովում, եզակի թիվ
շոգին — ժամանակի պարագա, վերացական գոյական, եզակի թիվ, տրական հոլով, -ին արտաքին հոլով, եզակի թիվ
կանաչը — որակական ածական (աստիճաններ չունի)
խանձվում է — դիմավոր, պարզ ստորոգյալ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, կրավորակերպ չեզոք
հողը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը առում / ենթակա
ճաքճքում — դիմավոր, սահմանական եղանակ, պարզ ստորոգյալ, բազմապատկական ածանց, երրորդ դեմք, եզակի թիվ, անկատար ներկա, կրավորական սեռ, զեղչված օժանդակ բայ / ճաքել — անորոշ բայ
էլի — չափի մակբայ
շոգից — իրանիշ, վերացական գոյական, հասարակ, բացառական հոլով, -ից արտաքին հոլովում, եզակի թիվ, պատճառի պարագա
նեղացած — անդեմ, հարակատար դերբայ, նեղանալ — անորոշ բայ / որոշիչ
նախիրը — իրանիշ, վերացական գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը արտաքին հոլովում, առում / ենթակա
ժայռի — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, եզակի թիվ / հատկացուցիչ
շվաքում — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, ներգոյական հոլով, -ում արտաքին հոլովում / հատկացյալ, տեղի պարագա
հանգստանում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ / պարզ ստորոգյալ
գետի — թանձրացական գոյական, եզակի թիվ, իրանիշ, հասարակ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում / հատկացուցիչ
սառնությունը — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը առում / հատկացյալ, ենթակա
հովացնում է — դիմավոր բայ, անկատար ներկա, պատճառական /ացն — եցն/, երրորդ դեմք, եզակի թիվ, հովանալ — անորոշ դերբայ / պարզ ստորոգյալ
նրանց — երրորդ դեմքի, հոգնակի թվի անձնական դերանվան սեռական հոլով / հատկացուցիչ
մաշկը — իրանիշ, հասարակ, հայցական հոլով, -ը արտաքին հոլովում, եզակի թիվ / հատկացյալ, ուղիղ խնդիր
և — համադասական շաղկապ
արևը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, ուղղական հոլով, -ը արտաքին հոլովում, առում / ենթակա
թեքվելուց — անդեմ բայ (բացառական հոլով) / թեքվելուց հետո — գործողությունից հետո
հետո — գործողությանը հաջորդող մակբայ / ժամանակի պարագա
Ծիրանի — թանձրացական գոյական, հատուկ, իրանիշ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, / հատկացուցիչ
տափում — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ում արտաքին հոլովում / հատկացյալ, տեղի պարագա
նախիրն — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ն արտաքին հոլովում, -ն առում / ենթակա
էլի — չափի մակբայ
ուտելու — անդեմ բայ, (սահմանական եղանակ, ապակատար ժամանակ, զեչված օժանդակ բայ, չեզոք սեռ) / պատճառի պարագա
մի քիչ — անորոշ դերանուն / ձևի ու չափի պարագա
խոտ — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, — առում, հոլովում / ուղիղ խնդիր
ճարում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ / պարզ ստորոգյալ
այծերը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ը առում ու հոլովում / ենթակա
մացառների — թանձրացական գոյական, իրանիշ, հոգնակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում / տեղի պարագա
վրա — հետադրական կապ / մացառների վրա — տեղի պարագա
տերև — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, — հոլովում / ուղիղ խնդիր