Ավագի դպրոցի 9-5 դասարանի սովորողներ Յանա Սարդարյանը և Ամալյա Մաչյանը կատարելու են փորձ։ Պարզելու են, թե օսլան որ սննդամթերքներում կա և չկա։ Փորձի համար կան բրինձ, սպիտակ հաց, կարտոֆիլ։ Իսկ տանը արդեն կորոշենք, թե բժշկական երշիկում կա օսլա, թե ոչ։
Ընթացքը՝
Յոդի սպիրտային լուծույթից մի քանի կաթիլ լցնում ենք ջրով տարայի մեջ։ Կափարիչով փակում ենք տարան, որպեսզի յոդը չցնդի։ Հիմա պատրաստում ենք նմուշը, որը լուծվող օսլա է։ Վերցնում ենք Starch Soluble նյութը և գդալիկով ու ձագարով լցնում ենք անոթի մեջ՝ սահմանափակ քանակով։ Այնուհետև ավելացնում ենք որոշ քանակությամբ ջուր։ Ձագարը մի կողմ ենք դնում ու ջրով և նյութով անոթը սկսում ենք թափահարել, որպեսզի նրանք խառնվեն։ Կաթոցիկով կաթացնում ենք Լյուգոլիի ռեակտիվը անոթի մեջ։ Տեսնում ենք, որ անոթի միջի գույնը դարձավ մուգ կապույտ։ Շարունակում ենք թափահարել, որպեսզի նյութերը լավ խառնվեն, և գույնը հստակ լինի։ Սա մեր նմուշն էր։
Հիմա որոշում ենք բրձնում օսլայի առկայությունը։ Լյուգոլիի ռեակտիվը կաթացնում ենք բրձնով ու ջրով անոթի մեջ, ու տեսնում ենք, որ անոթի պարունակությունը նույնպես մուգ երանգ ստացավ։ Օսլայի օղակների մեջ առաջանում են կոմպլեքս-միացություններ, ուստի և բրձնով անոթի գույնը գույնը ուրիշ է ստացվում։ Շարունակում ենք թափահարել։ Այնուհետև համեմատում ենք նմուշի ու բրձնի արդյունքները՝ գույները։ Բրձնով անոթի մեջ ավելացնում ենք ջուր, որպեսզի պատկերը հստակ լինի, գույնն էլ՝ ճիշտ։ Ձագարի միջոցով ավելացնում ենք ջուր։ Սկսում ենք անոթը թափահարել։ Կրկին համեմատում ենք։ Բրձնով անոթի գույնը ստացվել է մանուշակագույն, իսկ նմուշինը մնացել է մուգ կապույտ։ Ստացվում է, որ երկու անոթներում տարբեր օսլաներ են։ Հիմա պարզենք սպիտակ հացում ու կարտոֆիլում օսլայի առկայությունը։ Սկզբից ստուգենք հացը։ Լյուգոլիի ռեակտիվը կաթոցիկով կաթացնում ենք հացի վրա և տեսնում ենք, որ այն ստացավ մուգ երանգ։ Փաստորեն, սպիտակ հացը մեծ քանակությամբ օսլա է պարունակում։ Հիմա կստուգենք կարտոֆիլը։ Կարտոֆիլը ուշ է կապտում, մեր բառերով ասած, երակներով է կապտում, սակայն այն նույնպես պարունակում է օսլա։
Փորձը՝ տեսանյութում