Շարահյուսորեն վերլուծել նածադասությունները։
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, երբ մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին և իրեն ավելի մոտ զգում բնության, գարնան այդպիսի մի առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ։ Տանը Մինա բիբին չէր ասել, թե մատուռ են գնում։ Նա վախենում էր, որ Տիգրանն արգելի Անժիկին։ Երբ դուրս եկան գյուղից, Մինա բիբին սկսեց Անժիկին պատմել, որ ինքը պառավ է, շուտով կարող է մեռնի։ Տատի տարօրինակ այդ պատմությունը, որ նպատակ ուներ երկյուղած տրամադրություն ստեղծել թոռան սրտում, վատ ազդեց երեխայի վրա։ Նա չգիտեր ինչ ասի և վարանքով նայում էր մոռի թփերին, որ մուգ կանաչին էին տալիս ճամփի երկու կողքին։
Գարնան-հատկացուցիչ
Գեղեցիկ-որոշիչ
Առավոտ-հատկացյալ
Ամեն ինչ-ենթակա
Աշխույժ-ձևի պարագա
Դուրեկան-ձևի պարագա
Է թվում-ստորոգյալ
Մարդ-ենթակա
ամենից քիչ-չափ ու քանակի պարագա
Է մտածում-ստորոգյալ
Առօրյա-որոշիչ
Հոգսերի մասին-վերաբերության անուղղակի խնդիր
Զգում-ստորոգյալ
Բնության-հատկացուցիչ
Գարնան-հատկացուցիչ
Այդպիսի-որոշիչ
Առավոտ-հատկացյալ
Անժիկն-ենթակա
Մինա բիբին-ենթակա
Գնացին-ստորոգյալ
Դեպի ձորակ-տեղի պարագա
Տանը-տեղի պարագա
Մինա բիբին—ենթակա
Չէր ասել-ստորոգյալ
Մատուռ-տեղի պարագա
Են գնում-ստորոգյալ
Նա-ենթակա
Վախենում էր-ստորոգյալ
Տիգրանն-ենթակա
Արգելի-ստորոգյալ
Անժիկին-հանգման անուղղակի խնդիր
Դուրս եկան-ստորոգյալ
Գյուղից-անջատման խնդիր
Մինա բիբին-ենթակա
Սկսեց-ստորոգյալ
Անժիկին-հանգման անուղղակի խնդիր
Պատմել-ուղիղ խնդիր
Ինքը-ենթակա
Պառավ է-բաղադրյալ ստորոգյալ
Շուտով-ժամանակի պարագա
Կարող է-ստորոգյալ
Տատիի-հատկացուցիչ
Տարօրինակ-որոշիչ
պատմությունը-ենթակա
Նպատակ-ուղիղ խնդիր
Ուներ-ստորոգյալ
Երկյուղած-որոշիչ
Տրամադրություն-ուղիղ խնդիր
Ստեղծել-ստորոգյալ
Թոռան-հատկացուցիչ
Սրտում-տեղի պարագա
Վատ-ձևի պարագա
Ազդեց-ստորոգյալ
Երեխայի-ուղիղ խնդիր
Նա-ենթակա
Չգիտոր-ստորգյալ
Ինչ ասի-ուղիղ խնդիր
Վարանքով-միջոցի խնդիր
Նայում էր-ստորոգյալ
Մոռի-հատկացուցիչ
Թփերին-հանգման անուղղակի խնդիր
Մուգ-որոշիչ
Կանաչին-հանգման անուղղակի խնդիր
Էին տալիս-ստորոգյալ
Ճամփի-հատկացուցիչ
Երկու-որոշիչ
Կողքին-տեղի պարագա